Իրադարձությունները կատարվում են Քենիայում գտնվող՝ Սուսվա լեռան շրջակայքում։
Սուսվա լեռը հրաբխային է, այդքան էլ վտանգավոր և մահացու չէ ինչպես մյուս հրաբուխները։ Հրաբխի ժայթքման հետևանքով՝ լավան թունելներ է առաջացրել և այդ թունելներում կապիկներ և այլ կենդանիներ են ապրում։ Չափազանց հետաքրքիր էր թե կենդանիները լինելով տարբեր ինչպես իրար վնաս չեն տալիս և ինչպես են ապրում։
Բրունոն եւ Մալիկը արդեն 20 տարի աշխատում են աուտիզմով երեխաների եւ դեռահասների հետ: Նրանք պատասխանատու են երկու ոչ առեւտրային կազմակերպությունների համար, որտեղ անապահով շրջանների երիտասարդներին սովորեցնում են զբաղվել ամենածանր դեպքերով, որոնցից հրաժարվել են բոլորը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում փախստականների ճամբարում: 2003 թ. ԱՄՆ-ի՝ Իրանի վրա հարձակման արդյունքում շատ ընտանիքներ անօթևան են մնում, իսկ երեխաները կորցնում են իրենց ծնողներին: Որբ մանուկները փորձում են հարմարվել նոր իրականությանը, սակայն անկախ ամեն ինչից երեխաները մնում են երեխաներ, որոնք սիրո և քնքշության կարիք ունեն:
Ֆիլմում նկարահանված երեխաներից շատերը իրականում փախստականներ են:
Ֆիլմը մի կույր փոքրիկ տղայի մասին է, որն ապրում է գիշերօթիկ դպրոցում: Ամառային արձակուրդներին, սակայն, բոլոր երեխաները տուն են գնում: Մուհամեդը հույս ունի, որ հայրը կգա նրա հետևից, սակայն հոր համար տղան ուղղակի գլխացավանք է, որը միայն հոգս է պատճառել: Հոր համար ամենակարևորը իր նոր սիրելին է, որի հետ նա շուտով կամուսնանա: Կույր տղայի միակ հույսը Աստված է, որն առաջնորդում է նրան:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 13-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ, ոչ մրցութային ծրագրում, «Կեսգիշերային ցուցադրումների» (Midnight Screenings) շրջանակում: Հարավային Կորեայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 20-ին:
Սո Սոկ Ուն աղջկա՝ Սու Անիի հետ միասին, նրա ծննդյան օրը գնացքով Սեուլից գնում է Բուսան իր նախկին կնոջ մոտ, որպեսզի աղջիկը հանդիպի իր մայրիկի հետ: Սոկ Ույի հետ միասին գնացքով գնում են նաև Յու Սանգ Հվան՝ իր հղի կնոջ՝ Սոնգ Կյոնգի հետ, անտուն անտոմս ուղևորը, գործակալության ղեկավար Յոնգ Սոկը, բեյսբոլի ակումբի խաղացող Մին Յոնգ Գուկը և իր ընկերուհին՝ չերլիդերների խմբից՝ Կիմ Ջի Հին: Այդ ժամանակ Կորեայում սկսվում է վիրուսի համաճարակ, որը մարդկանց դարձնում է զոմբի: Զոմբիներից մեկը հայտնվում է գնացքում և վարակում է ուղեկցողին, որից հետո վիրուսը սկսում է տարածվել գնացքում: Փրկված ուղևորներին հաջողվում է փակվել վագոնում: Սկսվում է գոյատևման պայքար: