ձեռներեցություն

Time Մենեջմենթ

07։00 — արթնացել եմ, 10-15 րոպե զբաղվել եմ հեռախոսով, վեր եմ կացել, լվացվել եմ, ատամներս եմ լվացել, սրճել եմ 08։20 եղբորս հետ դուրս եմ եկել տանից։

Մինչև 13։00 եղել եմ քոլեջում, իջել եմ մայր դպրոց 10 րոպե անց դուրս եմ եկել, հանդիպել եմ ընկերոջս հետ, մոտ 15։00-ին ինձ ճանապարհել ա տուն, տուն հասել եմ, հաց եմ կերել, փոխվել եմ, 2ժամ խոսացել եմ ընկերոջս հետ, 18։00-19։00 դասերով եմ զբաղվել, դիտել եմ հեռուստացույց, զբաղվել եմ նամակագրությամբ, պատրաստվել եմ հաջորդ օրվան, 00։ 00 քնել եմ։

Promoted Post

Sponsored Post Learn from the experts: Create a successful blog with our brand new courseThe WordPress.com Blog

WordPress.com is excited to announce our newest offering: a course just for beginning bloggers where you’ll learn everything you need to know about blogging from the most trusted experts in the industry. We have helped millions of blogs get up and running, we know what works, and we want you to to know everything we know. This course provides all the fundamental skills and inspiration you need to get your blog started, an interactive community forum, and content updated annually.

քաղաքագիտություն

Հարցաթերթիկ

Դեկտեմբեր ամսին անցնելով “ՀԱՐՑՄԱՆ ՄԵԹՈԴ” դասը հարցաթերթիկ կազմելու հանձնարարություն ստացանք։ Ես Անգելինան և Միլենան խումբ դարձանք և կազմեցինք հարցաթերթիկ պատերազմի վերաբերյալ։ Հարցմանը  մասնակցեցին 116 հոգի։ Ամենաշատ մասնակցություն են ունեցել 18 տարեկան անձինք։ Մասնակիցների 54,3% իգական սեռի ներկայացուցիչ էին, իսկ 45,7% արական։ Պատերազմի ճշգրիտ օրը կարողացան նշել 92,2%֊ը։ Կայն նաև հումորային պատասխաններ։ Բոլորին շնորակալենք մասնակցության համար։

Մասնակցելու համար սեղմեք հղման վրա։

Մասնագիտական ստուգատես

Նախագիծ — ընկուզախաղ

Նախագիծը իրականացվում է 2-5 տարեկանների հետ։

Օրը — հունվարի 13 — ժամը 12։00 — 13։00

Աշխատանքի նպատակը ~ Երեխաներին ծանոթացնել ազգային խաղերի հետ,սեր արթնացնել դեպի ազգային մշակույթ։
Խնդիր ~ Երեխաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։

Քայլեր ~ 1.Երեխաների հետ զրուցել ազգային խաղերի թեմայով
2.Երեխաները նստում են սեղանի շուրջ (կարող են բաժանվել 2 կամ ավելի խմբերի)
3.Ընկույզներ ենք բաժանում երեխաներին։
4.Բարձրաձայնելով մեկը մյուսի անունը անկանոն գլորում են միմյանց։
Արդյունքը ~ Երեխաները ակտիվ մասնակցեցին խաղին ։ Ծանոթացան ընկուզախաղերից մեկի հետ։
Մասնակիցներ ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախադպրոցական խմբի 2/1 կուրսի ուսանողներ։

Հունվարյան ստուգատես, անատոմիա

Պանրի արտադրություն

Բարև սիրելի ընթերցող։ Ես <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ։ Քանի որ կրթահամալիրում հունվար ամիսը ճամբարային է մենք մեր <<ընտանեկան դպրոցում>>  պատրաստում ենք պանիր: Համագործակցելու ենք միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ <<սովորող սովորեցնող >> նախագծի շրջանակներում։ Այժմ ուսումնասիրում եմ տեսանյութեր, և գտել եմ հարմար և օգտակար մի տեսանյութ, որից էլ կօգտվեմ, այժմ կարող եք դիտել այստեղ թե ինչպես պետք է ստանանք պանիր։

Պանիր ստանալու համար հարկավոր է `

2 լիտր կաթ

10 հատ ձու

300 գրամ թթվասեր

Պատրաստման եղանակը `

Հարել ձուն, ավելացնել թթվասերը, լցնել կաթի մեջ, դնել մարմանդ կրակի վրա։ Հենց սկսի եռալը ավելացնել 2 բաժակ սպիտակ քացախ։ Կրակն անջատել և թողնել 5 րոպե, հետո քամիչով անցկացնել, լավ քամել, վրան դնել ծանր ինչ որ առարկա և թողնել 30- 40 րոպե, և ահա մեր պանիրը պատրաստ է։

Ինչպես ստանալ պանիր

անատոմիա

Հաշվետվություն անատոմիայից

Բոլոր դասերն էլ կարևոր են, մեզ համար, քանի որ մենք աշխատելու ենք երեխաների հետ։

Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ես կատարել եմ հետևյալ առաջադրանքները `

Արյան բաղադրությունը

Արյան մակարդում։ Արյան խմբեր։ Արյան պաշտպանական ռեակցիա։Իմունիտետ

Սրտի կառուցվածքը և ֆունկցիան։ Արյան և ավշային շրջանառություն։

Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր ։Հյուսվածքների, դրանց տեսակները։

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման եղանակները:Գեղձեր,տեսակները, ֆունկցիաները:

Նյարդային համակարգ

Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ:

Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները

գլխուղեղի բաժիններ

Լսողական վերլուծիչներ, կառուցվածքը ֆունկցիան, հիվանդությունները։

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։

Հենաշարժիչ համակարգ: Ոսկրերի կառուցվածքը և աճը

Մարդու կմախքը,կմախքի առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված

Բակտերիաներ կատարել ենք նախագիծ պատրաստել ենք կաթնամթերք(պանիր, կաթ, քամած մածուն)։

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Սրտամկանի ինֆարկտ,առողջ սիրտ,Ինսուլտ՝գլխուղեղի կաթված։

Ֆիլմադարան

Поезд в Пусан

Ժանրը՝ — սարսափ, թրիլլեր, մարտաֆիլմ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 13-ին Կաննի կինոփառատոնի ժամանակ, ոչ մրցութային ծրագրում, «Կեսգիշերային ցուցադրումների» (Midnight Screenings) շրջանակում: Հարավային Կորեայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 20-ին:

Սո Սոկ Ուն աղջկա՝ Սու Անիի հետ միասին, նրա ծննդյան օրը գնացքով Սեուլից գնում է Բուսան իր նախկին կնոջ մոտ, որպեսզի աղջիկը հանդիպի իր մայրիկի հետ: Սոկ Ույի հետ միասին գնացքով գնում են նաև Յու Սանգ Հվան՝ իր հղի կնոջ՝ Սոնգ Կյոնգի հետ, անտուն անտոմս ուղևորը, գործակալության ղեկավար Յոնգ Սոկը, բեյսբոլի ակումբի խաղացող Մին Յոնգ Գուկը և իր ընկերուհին՝ չերլիդերների խմբից՝ Կիմ Ջի Հին: Այդ ժամանակ Կորեայում սկսվում է վիրուսի համաճարակ, որը մարդկանց դարձնում է զոմբի: Զոմբիներից մեկը հայտնվում է գնացքում և վարակում է ուղեկցողին, որից հետո վիրուսը սկսում է տարածվել գնացքում: Փրկված ուղևորներին հաջողվում է փակվել վագոնում: Սկսվում է գոյատևման պայքար:

Հոգեբանություն

Մտածողությունը զարգացնող խաղեր

1.Երեխան պետք է տարբերակի մրգի ու բանջարեղենի տեսակները: Այսպիսի խաղը նպաստում է բառապաշարի հարստացմանըտրամաբանական մտածողության զարգացմանը: Կարելի է իրականացնել բանավոր աշխատանքներ բառիմաստի շուրջ՝ հատկանիշներ թվարկելով յուրաքանչյուր պտուղի և բանջարեղենի համար, խմբավորելով դրանք ըստ իմաստային տարբեր հատկանիշների (տարվա եղանակների, համի, գույնի և այլն):

2.Ցույց տվեք տարբեր եղանակներին համապատասխան հագուստ հագած մարդկանց նկարներ և հարցրեք. «Ինչո՞ւ այս նկարում մարդիկ տաք շորեր են հագել, իսկ մյուսում բարակ, կիսաթև շորեր»:

3.Խաղի  նպատակն  է`  զարգացնել  երեխաների  մտածողությունը   և  երևակայությունը:  Խաղի  ընթացքը  հետևյալն  է.  երեխաներին  տրվում  են  առարկայական  նկարներ:  Երեխաները  նստում  են   սեղանի  շուրջ,  ապա  հերթով  կազմում  նախադասություններ`  իրենց  տրված  առարկայական  նկարների  անվանումներով: 

4.Երեխաների  համար  խաղավարը  կարդում  է  հանելուկներ,  իսկ նրանք  պետք  է  հերթով  գտնեն  դրանց  պատասխանները:

Հոգեբանություն

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին: