Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ապլիկացիա

Ժամանակ —մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել մանր մոտորիկան, սոսնձով, մկրատով ճիշտ աշխատելու հմտություն, երևակայության, ուշադրության զարգացում։

Արդյունք — երեխաները փորձում էին ստանալ իրենց սմայլները, ոչ բոլորի մոտ ստացվեց, հիմնականում սոսնձում և թղթին էին կպցնում ոչ այդքան հասկանալի պատկերներ, սակայն դա էլ շատ լավ ստացվեց, նրանք երևակայեցին։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Սառցանկար

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ —2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությունը, սովորել և փորձել նկարել այլընտրանքով, սառույցի մասին զրույցներ, տեղեկություններ, մոտորիկայի զարգացում, միասին աշխատելու հմտություն ։

Ընթացք — նախապես պատրաստում ենք գունավոր սառույցներ, ամրացնում ենք փայտիկներով, թողնում ենք սառի։ Սկսում ենք նկարել և հիանալ մեր նկարներով։

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Սրտիկներ լիքը սրտիկներ

Նկարչությունը օգնում է հանգստանալ, դրական էներգիա ստանալ, այն շատ կարևոր է քանի որ երեխաները արտահայտում են իրենց հույզերը։

Այսօր շաբաթվա վերջին օրն է, և մենք որոշեցինք մայրիկներին սրտիկներ նվիրենք։ Նախ փոքրիկ նկարիչները ինքնուրույն հագան իրենց գոգնոցները և նստեցինք սեղանների շուրջ, բաժանեցինք վրձիներն ու ջրաներկերը և անցանք գործի։ Նախ ընկեր Էմման սիլիկոնով նկարեց սրտիկներ և մենք սկսեցինք ներկել սրտիկների մեջ։ Շատ գեղեցիկ սրտիկներ ստացանք և մայրիկները նույնպես կուրախանան այս նվերից։

Ռոբերտը մեր խմբի փոքրն է և երբ ուշադիր ուսումնասիրում էի նկատեցի որ մի քանի գույն խառնում է իրար ու նկարում էր, ստացած գույնից էլ ուրախանում։

Տեսանյութը Էմմա Տերտերյանի յութուբյան ալիքում `

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Փուչիկներով նկար

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — շնչառական վարժություն, միասին աշխատելու հմտություն, գունային համադրություն, մանր մոտորիկայի զարգացում, ուշադրության, հիշողության, Երևակայության զարգացում ։

Ընթացք — երեխաները նախ փչում են փուչիկներ, իսկ հետո սկսում ենք մեր նկարչությունը։ Փչված փուչիկը թաթախում ենք ներկի մեջ և հանձնում թղթին։ Կստացվի հավես և գեղեցիկ աշխատանք։

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք

Մարզական խաղ

Մարդու բազմակողմանի զարգացման գործում շատ մեծ դեր ունի մանուկ հասակում ստացած ֆիզիկական դաստիարակությունը։ Սպորտային խաղերն ու վարժությունները նպաստում են բարոյական և կամային հատկությունների ձևավորմանը։ Մեր միջավայրը մեզ թույլ է տալիս ստեղծագործել, երևակայել, ինչու չէ նաև հնարել։

Նյութը Էմմա Տերտերյանի ՝

Մարզական, ռոդարիական խաղերի փաթեթ

Մտքի մարզում նեյրոսենսորական խաղ — փորձում ենք կրկնել չոփերով ՝

Տեսանյութը Էմմա Տերտերյանի `

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Բանջարախառը նկար

Ժամանակ — ապրիլ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — սովորել բանջարեղենների և մրգերի մասին, համերի մասին զրույց, երևակայության, հիշողության և ուշադրության զարգացում, միասին աշխատելու հմտություն, ստեղծագործական աշխատանք։

Ընթացք — երեխաների հետ խոսել բանջարեղենների և մրգերի մասին, հարցնել համերի մասին կծու է քաղցր է, թթու է։ Հիշելով միրգը/բանջարը երեխան փորձի նկարածների մեջ գտնել այդ միրգը։

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Կավագործություն — նախագիծ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Կավագործ — Թերեզա Թումանյան

Ժամանակ — ապրիլ

Խնդիր — Կավի հետ աշխատանքը կբացահայտի երեխաների վառ երևակայությունը։

Նպատակ — Զարգացնել մանր մոտորիկան, խմբով աշխատելու ունակություն, կավի հետ շփում։

Նկարագրություն — Ինչո՞ւ են բոլոր երեխաները սիրում աշխատել բնական կավով: Կավը հիանալի հնարավորություն է տալիս արտահայտել սեփական պատկերացումը շրջապատի մասին՝ տարածական ճկուն պատկերների միջոցով։ Կավը գեղարվեստական ստեղծագործության ամենաշոշափելի տեսակն է։ Երեխան ոչ միայն տեսնում է այն, ինչ ստեղծել է, այլ նաև այն շոշափում է, վերցնում ձեռքը և, անհրաժեշտության դեպքում, ենթարկում փոփոխությունների։  Կավի գլխավոր գործիքը ձեռքերն են հետևաբար՝ կավով աշխատանքի հմտությունները սեփական ձեռքերին տիրապետելու մեջ է, այլ ոչ թե վրձնով, մատիտով կամ համապատասխան գործիքներով։ Այս տեսանկյունից կավով աշխատանքը կարելի է համարել ամենաբնականն ու ամենահասանելին ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնավերլուծության և մի շարք խնդիրների բացահայտման և լուծման համար։ Կավից կարելի է պատրաստել բազմաթիվ կերպարներ, ամեն անգամ հայտնաբերել նոր տարբերակներ ու հնարավորություններ՝ նույնիսկ առանց մասնագետի կամ ծնողի միջամտության։  Ամենակարևորն ու արժեքավորն այն է, որ կավը, այլ ստեղծագործական աշխատանքների հետ համեմատած, զարգացնում է երեխայի էսթետիկ հոգեվիճակը։ Փոքրիկը սովորում է տեսնել, զգալ ու ստեղծել գեղեցիկը։ 

Արդյունք

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ինքնաշեն խաղալիքներ

Ժամանակ — ապրիլ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — երևակայության զարգացում, ստեղծագործական աշխատանք, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — երեխաներին նախօրոք բաժանվում է պլաստիկ շշեր, լաթեր, մկրատներ, սոսինձներ։ Պատրաստում ենք ծովային կենդանիներ այս պարագաներով։

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք

Զատկական խոհանոց — ստուգատես

Նախագիծ

Այսօր հինգշաբթի է, 5 տարեկան քոլեջիկները ստուգատեսի են պատրաստվում։ Նախ կտրեցինք չրերը, բրինձ մաքրեցինք, երգեցինք Զատկական երգերը և շտապեցինք պատրաստելու։ Խոհանոցում զարդարեցինք չամիչով փլավը և սկսեցինք համտեսելը։ Խոսեցինք թե ինչպես են նշում Սուրբ Հարություն տոնը։ Բոլորին դուր եկավ։

Շա~տ համեղ էր ընկեր Ֆլոլա։

Տեսանյութը Անահիտ Մարգարյանի `

Posted in Գործնական աշխատանք

5 զգայարանների QUEST

Նախագծի համակարգող — Հասմիկ Քերոբյան

Այսօր նախադպրոցականներս մասնակցեցինք Հասմիկ Քերոբյանի 5 զգայարանների QUEST նախագծին։

5 տարեկանների հետ պտտվեցինք ամբողջ քոլեջում, եղանք ներքին բակում, տիկին Շողիկի մոտ։ Շատ հետաքրքիր ստացվեց նախագիծը, Ամեն կերպ փորձում էին հաղթահարել փորձությունները, Վահանը փակ աչքերով դաշնամուրի մոտ էր հասել, Առնոն փակ աչքերով ծաղիկ էր քաղել, երբ ընկեր Նելլին հարցրեց գիտի արդյոք այդ ծաղկի անունը ասաց.

-հա գիտեմ, խատատո։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ծաղկազարդի ծես

Այսօր վերնատանը անցկացրեցինք Ծաղկազարդի ծեսը։ Բոլոր քոլեջիկները հավաքվեցին և սկսեցինք երգել ու պարել։ Խաղացինք ազգային խաղեր իսկ վերջում ամենալավ երգող խմբերին բարձր գոռացինք ՋԱ՜ԱԱԱԱՆ։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ձու փչոցի /ներկոցի

Արևոտ գարնանային օր, քոլեջիկները բակում ձու փչոցի/ներկոցի են խաղում։ Ներկում են ձվերը գուաշներով, մարկերներով ։ Միասին ստացվում էր աշխատել, օգնում էին մեկը Ներկում էր հետո փոխանցում որ մյուսն էլ ներկեր։ Շատ հավես գործունեություն ստացվեց։ Մարզական խաղ էլ խաղացինք, կերակրեցինք անկուշտ զատիկին։

Ֆոտոպատումը Էմմա Տերտերյան

Տեսանյութը Էմմա Տերտերյանի յութուբյան ալիքում `