Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Անհատական աշխատանքներ պարտեզային խմբերում

Այս ընթացքում երեխաների հետ այդքան էլ ժամանակ չեմ անցկացրել, սակայն ունեմ բազում չիրականացրած նախագծեր։ Բացի նախագծային աշխատանքներից տեսական նյութեր էլ վերլուծել և օգտվել եմ դրանցից նախագծերիս մեջ եմ ներառել։ Սեպտեմբերից կատարել եմ հետևյալ աշխատանքները ՝

Շատ/քիչ /այնքան /որքան

Շաբաթվա օրեր/տարվա եղանակներ

Ժամանակ /առավոտ-կեսօր-երեկո-գիշեր

Ջրի քանակ

Երկրաչափական պատկերներ սպունգից — նախագիծ

Հաստ — բարակ 

Երկրաչափական պատկերներ ծեփամածիկից

Լայն — նեղ 

Բարձր — ցածր 

Երկար — կարճ

Կյուիզեների փայտիկներով խաղեր և զբաղմունքներ

Մաթեմատիկական նախագիծ

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Հավաքածուի հայեցակարգի հիմնական հասկացություններից մեկն է Մաթեմատիկան.

Մեծություն

Մեծ — փոքր — միջին

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Շատ — քիչ / Այնքան — որքան

Երեխայի դիմաց կան խաղալիքներ, խնդրում ենք երեխային որ խաղալիքները դնի սեղանի վրա և հաշվի, օրինակ կա յոթ խաղալիք։ Դու ունես յոթ խաղալիք եթե երկուսը տաս Արմենին քանի խաղալիք կմնա քեզ հաշվե՞նք, մնաց հինգ խաղալիք հիմա քո խաղալիքներն են շատ թե Արմենի։ Նույն ձև կարող ենք խաղալ բանջարեղենով, մրգերով, գդալներով և այլ նյութերով։ Երեխային կարող ենք առաջարկել չափի ջրի կաթիլները և որոխի թե որ բաժակում է ջուրը շատ։

Այնքան — որքան

Սեղանի վրա դնում ենք ափսեներ, ափսեների մեջ ինչ -որ միրգ, այնուհետև երեխաներին հարցնում ենք ափսեներն են շատ թե մրգերը։ ՀԱվասար են դ մի միրգ վերցրու կեր, հիմա որն է ավելի շատ։ Այո ափսեները ապրես ։Ինչ անենք որ ափսեներն ու մրգերը նորից հավասարվեն։ ԱՅո ճիշտ ես մեկ միրգ ավելացնենք։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Շաբաթվա օրեր/տարվա եղանակներ

Ամեն օրը ունի իր անվանումը։ Երեխաների հետ կարող ենք ամեն օր քննարկել, հորինել բանաստեղծություններ տարվա եղանակների, շաբաթվա օրերի մասին։

Օրինակ բաժանում ենք քարտեր, և հարցնում թե որ քարտում է ցուրտ, պաղպաղակը տարվա որ եղանակին են ուտում, տոնածառ է պատկերված ուրեմն որ եղանակն է նկարում։
Շաբաթվա օրերը հիշելու համար ՝ այսօր երկուշաբթի այսինքն այսօր ժպիտի օրն է և պարտեզում բոլորս պետք է ժպտանք, կամ վաղը երեքշաբթի է մեզ մոտ պարելու օրն է, սկսում ենք պարել և այդպես շարունակ։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Ժամանակ — առավոտ — կեսօր — երեկո — գիշեր

Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի և սովորի այն օգտագործել բազմակի կրկնությունների միջոցով։ Ժամանակի հասկացությունը ամենադժվարն է, ուստի պետք է երեխաների հիշողության մեջ դա ամրապնդենք դեռ վաղ տարիքից։ Օրինակ շատ հաճախ երեխաները շփոթում են և ասում ՝

— Վաղը (երեկ)գնացել էինք գազանանոց։

Երեխային կարող ենք սովորեցնել խաղերի, հարցերի միջոցով, օրինակ ՝

—<Առավոտյան երբ արթնանում ենք ի՞նչ ենք անում> — լվացվում ենք, ատամներն ենք լվանում, պարտեզ ենք գալիս, նախաճաշում ենք և այլն․․․․

— Իսկ ի՞նչ ենք անում ցերեկը — ճաշում ենք, խաղում ենք, պարտեզում քնում ենք և այլն․․․․

Այդպես շարունակ երեխան քիչ քիչ կսովորի ։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Ջրի քանակը

Մասնակիցներ -2-4 տարեկաններ

Դաստիարակներ -Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Ժամանակ — փետրվար

Նպատակ — քանակի հատկացում, մանր մոտորիկայի զարգացումը, ուշադրության հիշողության, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — վերցնում ենք տարրա, փոքր և մեծ գդալներ և հաշվում ջրի քանակը։

Արդյունք —

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Երկրաչափական պատկերներ սպունգից — նախագիծ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Ժամանակ — 21/12/2021

Նպատակ — ճանաչել երկրաչափական պատկերները, մեծի, փոքրի, երկարի, կարճի ճիշտ կողմնորոշում, խմբում համատեղ աշխատելու կարողություն։

Խնդիր — Ցույց տալ երկրաչափական պատկերները: Տարբերել շրջան, քառակուսի, օվալ, հնգանկյուն, սեղան, եռանկյուն, ուղղանկյուն երկրաչափական պատկերները:

Դաստիարակ — Վարդ Օսիպովա

Ընթացք — Երեխաների հետ սպունգից կտրել երկրաչափական տարբեր պատկերներ, սպունգը թաթախել գուաշի մեջ և դաջել թղթին։

Անհրաժեշտ պարագաներ — սպունգ, գուաշ, սպիտակ (A4) թղթեր։

Արդյունք —

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա — հաշվետվություն

Սեպտեմբեր

Մեծություն վերլուծություն

Մեծ — փոքր — միջին վերլուծություն

Հոկտեմբեր

Հավաքածուի հայեցակարգի հիմնական հասկացություններից մեկն է Մաթեմատիկան.

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Նոյեմբեր

Երկար — կարճ վերլուծություն

Բարձր — ցածր վերլուծություն

Կյուիզեների փայտե ձողիկների խաղեր թարգմանություն

Լայն — նեղ վերլուծություն

Ծեփամածիկից երկրաչափական պատկերներ

Դեկտեմբեր

Հաստ — բարակ վերլուծություն

Սպունգից պատրաստում ենք երկրաչափական պատկերներ — նախագիծ

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Հաստ — բարակ վերլուծություն

Առաջարկեք երեխային կարգ ու կանոն մտցնել մատիտների տուփերում՝ դրանք դասավորելով հաստից բարակ (երկարից կարճ)
հաջորդականությամբ։
Առաջարկեք հետևյալ հարց֊առաջադրանքները.

  • Ո՞ր մատիտն է ամենահաստը (ամենաբարակը)։
  • Ո՞ր մատիտն է ամենակարճը (ամենաերկարը)։
  • Կարմիր մատիտը, ո՞ր մատիտներից է երկար (հաստ)։

Մատիտները դասավորեք հաստից բարակ կամ երկարից կարճ հաջորդականությամբ։
Նույն վարժությունը կարող եք կատարել հակառակ՝ բարակից հաստ կամ կարճից երկար։
Հաճախակի նկարեք առարկաներ տարբեր և հավասար լայնությամբ, հաստությամբ, երկարությամբ։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Լայն — նեղ վերլուծություն

Քայլաչափով և թզաչափով կարելի է որոշել առարկաների՝ երկարությունը, բարձրությունը և լայնությունը։ Սակայն այս հետաքրքիր և զվարճալի խաղի միջոցով կարող ենք այն առարկաները կամ իրերը չափել, որոնք հնարավոր չէ մոտեցնել, կամ տեղադրել իրար վրա։
Նման վարժությունների արդյունքում երեխաները կհամոզվեն, որ ստացվող ոտնաչափերի, թզաչափերի և քայլերի քանակը կապված է քայլի և թզաչափի լայնությունից։
Քայլը լայն է, ստացվում է փոքր թիվ, քայլը նեղ է՝ մեծ թիվ։

Առարկաները լայնությամբ համեմատելիս, անհրաժեշտ է դրանք տեղադրել իրար վրա այնպես, որ համընկնեն նախ ներքևի եզրերը, ապա՝ ձախ եզրերը։
Երեխաների հետ կարելի է պատրաստել լայն և նեղ երկրաչափական պատկերներ։
Կարելի է նաև տարբեր չափերի պատրաստել՝ որի ընթացքում երեխաները կսովորեն ոչ միայն լայն֊նեղ հասկացությունը, այլ նաև մեծ֊փոքր, միջին, իրար հավասար։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Բարձր — ցածր վերլուծություն

Առարկաները բարձրությամբ համեմատելիս, տեղադրել իրար կողք այնպես, որ ներքևի եզրերը համընկնեն, ապա՝ առարկայի վերևի եզրերը։ Եթե վերևի եզրերից մեկը բարձր է, մյուսը՝ ցածր, ըստ դրա որոշել առարկաների բարձրն ու ցածրը։
Լեգոներով կարող եք պատրաստել երկու աշտարակ, որոնցից մեկը բարձր է, իսկ մյուսը՝ ցածր։
Կարող եք երեխաներին առաջարկել տրամաբանական խնդիրներ։ Օրինակ՝ եթե սեղանը բարձր է աթոռից, հետևաբար աթոռը ցածր է սեղանից։
Սենյակում գտնել միանման իրեր և դրանք համեմատել բարձրությամբ։
Ամրապնդման նպատակով հաշվեք ճանապարհին հանդիպող առարկաները ՝ նշելով դրանց բարձրությունը, լայնությունը, երկարությունը։