Posted in Ամառային ճամբար, վրացերեն

Ռուսթավ — რუსთავი

Ռուսթավ (վրացերեն՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Քուռ գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք։ Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել: Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV — V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները: Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան։

Դրոշ՝

Զինանշան՝

Posted in Ամառային ճամբար, վրացերեն

Վրացերեն դաս 2

Գրում ենք կրկին 11 տառ, նկարում դնում բլոգներում, ապա հղումը ուղարկում ինձ.
 Խ֊ხ
Ծ֊წ
Կ-კ
Հ-ჰ
Ձ-ძ
Ղ-ღ
Ճ-ჭ
Մ-მ
Ն-ნ
Շ-შ
Վ-ვ

10-20թվերը
 თერთმეტი -11- թերթմետի
თორმეტი -12- թօրմետի
ცამეტი -13-  ցամետի
თოთხმეტი -14- թոթխմետի
თხუთმეტი -15- թխութմետի
თექვსმეტი -16- թեքվսմետի
ჩვიდმეტი -17- չվիդմետի
თვრამეტი -18- թվրամետի
ცხრამეტი -19 – ցխրամետի
ოცი -20- օցի

Երկուշաբթի- ორშაბათი(օրշաբաթի)
Երեքշաբթի- სამშაბათი(սամշաբաթի)
Չորեքշաբթի-ოთხშაბათი( օթխշաբաթի)
Հինգշաբթի- ხუთშაბათი(խութշաբաթի)
Ուրբաթ- პარასკევი( պարասկևի)
Շաբաթ-შაბათი(շաբաթի)
Կիրակի-კვირა(կվիրա)
 
Այսօր֊დღეს֊դղես
Վաղը- ხვალ֊խվալ
Երեկ-გუშინ֊գուշին

Նախադասություններ
დღეს ოთხშაბათია- այսօր չորեքշաբթի է֊ դղես օթխշաբաթիա
Երեկ  մենք սովորեցինք հաշվել վրացերենով֊გუშინ ვისწავლეთ ქართულად დათვლა

 Ես սովորում եմ վրացերեն֊მე ვსწავლობდი ქართული
Թվեր֊ნომრები
Սովորեցինք֊ვისწავლეთ֊ վիսծավլեթ
Վրացերեն֊ ქართული֊ քարթուլի
Վրացերենով֊ ქართულად ֊քարթուլադ
Հաշվել֊დათვლა֊ դաթվլա

Posted in վրացերեն

Վրացերենի այբուբեն

Վրացերենի այբուբենում կան  33 տառեր, 28 բաղաձայն, 5 ձայնավոր: Այբուբենը շատ նման է հայերենի այբուբենին դե խոսքը գրելաձևի մասին չէ, այլ նրա, որ մեզ մոտ կա 39 տառ  իսկ այնտեղ՝ 33 բայց գրեթե բոլոր տառերը նունն է միայն 6 տառ, որ կան մեզ մոտ չկան, այնտեղ դրանք են՝ ե, ռ, յ, ո, ը, ֆ  տառերը. Սակայն այնտեղ կա մի տառ որ չկա մեզ մոտ կղ (y) տառը:
Վրացերենի այբուբենում չկան մեծատառեր, ինչը մեր գործը ավելի է հեշտացնում: Ինչ վերաբերվում է թե ով է վրացական այբուբենը ստեղծել, այդ մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ամեն մեկը մի բան է ասում. Հայ աղբյուրները վկայում են, որ  Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել վրացերենի այբուբենը և անկեղծ ասած ես ավելի հակված եմ  հենց այս տարբերակը ճիշտ համարելուն, քանի որ այսքան նման այբուբեն՝ որ հայերի և վրացիների այբուբենն է իրոք մեկ հոգու ձեռագիր է, բայց վրացիները վիրավորվում են երբ ասում ենք, որ հայերն են ստեղծել նրանց այբուբենը, այդ պատճառով խուսափում եմ իմ ալիքում խոսել այդ մասին, չնայած, որ պատմությունը ևս դա է փաստում, Բայցևայնպես, չխորանանք այս հարցի մեջ, քանզի մեր նպատակը լեզուն սովորելն է: