Posted in Մայրիկի օրագիր

Հեռավար ուսուցման դիտարկումներ, առաջարկներ, լավ ու վատ կողմեր

Բարի երեկո, նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել, նման հնարավորության համար։ Ես որպես ծնող բարձր ու դրական եմ գնահատում առցանց ուսուցման այս հարթակը։ Ուզում եմ անպայման նշել, որպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսանողի ծնող, մեր համար այս հարդակը նորություն չէ։ Եթե մեր օրերում արդիական է, ապա սեբաստացիներս քաջատեղյակ ենք առցանց ուսուցմանը։ Հարգելով բոլոր ուսուցիչների բարձրամակարդակ, բանիմաց ու հոգատար աշխատանքը, ուզում եմ իմ գնահատականը տալ որպես ծնող։ Մեր օրերում առկա իրավիճակի դրականն եմ համարում մեր ներկայությունը առցանց ուսուցման ընթացքին։ Հետևում եմ երեխայիս ուսուցմանը և մանկավարժների հոգատար և համբերատար աշխատանքին։ Շնորհակալ եմ։