Posted in Բանահյուսություն

22/04/2022

Քննարկել առակները։

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Առակը ուսուցանում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհայացքը, իր ընկալման ձևը։Եվ ոչ ոք չի կարող ազդել այդ ամենի վրա։

Լռություն

Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Եթե ամեն անգամ կանգ առնես և ուշադրություն դարձնես այդ խոսակցություններին, հետո կափսոսաս, որ ժամանակ ես վատնել այդ ամենի վրա։ Իրականում մարդիկ միշտ կքննադատեն, կխոսեն անգամ եթե լավ բան անես էլի կխոսեն։

Երջանկությունը դրամի մեջ չէ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:

Իրականում եթե ռեալ նայենք դրամը նույնպես կարևոր է,սակայն ապրել դրամի համար, մտածել դրամի մասին դա կործանում է։ Միշտ չէ որ դրամը խնդիրը լուծում է, մարդկանց մեծ մասը դառնում են չար, ագահ, հանցագործ, դրամը կուրացնում է,որքան այն շատ է լինում այդքան շուտ են փչանում մարդիկ։

Գիրքը

Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը.  այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:

Հաճախ հետևելով ուրիշներին, մարդիկ կործանում են իրենց կյանքը։ Ամեն մարդ ինքնուրույն պետք է դասեր քաղի, սովորի և փորձ ձեռք բերի։ Մարդիկ տարբերեն նրանց ճանապարհները նույնպես։

Մարդը մարդ է

Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:

Կարծում եմ հյուրը չի սպասում հատուկ ուշադրությամբ հրավիրել իրեն նստելու, եթե ցանկանում է նստել թող նստի, մենք մեր մտերիմներին չենք հրավիրում նստելու նրանք գալիս ու նստում են, բայց նրանք էլ են չէ՞ հյուր կոչվում։

Posted in Բանահյուսություն

Անմահական վարդ։ Հայկական ժողովրդական հեքիաթ

  1. Կարդացեք հեքիաթը։

2. Ո՞րն է հեքիաթի ասելիքը։

Ավալ ժամանակին ըլնում ա, չիլնում մի թագավոր: Էս թագավորը իրա ամարաթի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ միջին մի Անմահական վարդի ծառ։ Համա խեղճ թագավորը ի՛նչ անում ա, չի անում, ի՛նչ կատեպան բռնում ա, ի՛նչքամ մուղաթ են կենում, չիլնում՝ հենց գալիս ա բացվելու վախտերքը, խարը գալիս ա էդ վարդն ուտում, էթում, չի թողում, որ բացվի։ Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ թագավորը մնում ա հասրաթ էդ վարդի ֆոտին։ Օրեն մի օրը գալիս ա մի կատեպան:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ինձ կատեպան բռնես, քու վարդին ընենց մուղաթ կկենամ, որ խարը չի ուտի։ Հենց բացվեց թե չէ,—ասում ա,— կքաղեմ, կբերեմ, կտամ քեզ:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— աշխարքումն էլ կատեպան չի մնացե՝ էկել ա, ի՜նչ ա չաթե, որ դու ի՛նչ չաթես։

— Թագա՛վորն ապրած կենա, ասում ա,— ես կարամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

– Լա՛վ, դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը, կարաս՝ գնա մուղաթ կաց։— Բերում ա, սրան բռնում իրան կատեպան։

Գարունքը գալիս ա թե չէ, էս կատեպանն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում Անմահական վարդի ծառի տակին գշեր-ցերեկ զարավուլ քաշում։ Կենում ա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հենց էն ա պտի վարդը թտցվեր՝ մի վախտ տղի քունը տանում ա։ Էն դհիցը խարը գալիս ա վարդն ուտում, թողում էթում։ Կատեպանը աչքը բաց ա անում, տենում ո՛նչ վարդ կա, ո՛նչ զադ։

Գալիս ա թագավորին խաբար տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— սաղ շաբաթ գշեր-ցերեկ ղարավուլ քաշեցի, հենց էկավ բացվելու վախտերքը, սատանական քունս տարավ. մի վախտ աչքս բաց արի, տեհա՝ խարն էկել ա կերե, գնացե։ Թագա՛վորն ապրած կենա, էս հետ բաշխա՛, գյալաջաղը ո՛նց ըլնի՝ ես խարի հախիցը կգամ:

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— կերել ա՝ կերե, նրա՛ն էլ չի մնա։

Էս մի տարին ըսենց անց ա կենում, գալիս ա էն մի տարին։

Գարունքը բացվում ա թե չէ, էս կատեպանը վեր ա կենում, էլի էթում վարդին մուղաթ կենում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ խարն էլի էկավ, որ ուտի. ուզում ա նետուանեղով տա, էն դհիցը մի բլբուլ թռնում ա գալի, խարին կտցում, տանում։

Վարդը մնում ա սաղ-սալամաթ։ Կատեպանը ուրախ-ուրախ քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, հրես վարդը քաղեցի, բերի։ Էս հետ էլ խարն էկավ, որ ուտի, էն դհիցը մի բլբուլ թռավ, էկավ խարին կտցեց, տարավ։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— էն բլբուլին էլ չի մնա։

Էս տարին էլ ա ըսենց անց կենում։ Գյալաշաղը իրա վախտին էս կատեպանը էլի էթում ա վարդին մուղաթ կենում, գշեր-ցերեկ ծառի տակին ղարավուլ քաշում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ էլի մի խար դուս էկավ, վրա պրծավ վարդին հենց էն ա ուզում էր՝ ուտի, էն դհիցը էլի էն բլբուլը վեր էկավ, որ խարին կտցի, տանի՝ որդիան որ էր, թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, բլբուլին էլ, խարին էլ մի հանքի կուլ տվեց. վարդը մնաց էլ եդ իրա տեղը անարատ: Կատեպանը ուրախանում ա, աշխարով մին ըլնում, վարդը քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, էս տարի էլ ամեն տարվա պես էլի մի խար էկավ, ուզեց վարդն ուտի, էն դհիցն էլի էն բլբուլը թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, ալբիալը թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Հրես սաղ-սալամաթ վարդը քաղեցի, բերի։

— Բա՛ն չկա, ասեց թագավորը,— էդ վիշապին էլ չի մնա։

Էս մի տարին էլ ըսենց անց կացավ, գյալաշաղը էլի կատեպանը վե կացավ գնաց, որ վարդին մուղաթ կենա: Էկավ բացվելու վախտերքը, աեհավ՝ էլի մի խար դուս էկավ, վրա հասավ, որ վարդն ուտի: Էն դհիցը էլի մի բլբուլ թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, թփերի տակիցը էլի էն վիշապը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Կատեպանը որ տեհավ, էս հետ էլ չհամբերեց, քաշեց նետուանեղը, տալու բաշտա՛ն յա՜լլա, վիշապը գլխի վրեն կունտկի տվեց, արենճեճեխ ընկավ գետինը, սատկեց։ Էն սհաթը վարդը քաղեց, տարավ տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա, — ասեց,— էս տարի էլ խարն էկավ, ուզեց՝ վարդին ուտի, բլբուլն էկավ, ուզեց՝ խարին ուտի, էլի էն անիսաֆ վիշապը թփերի տակիցը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ կուլ տվեց։ Էս որ տեհա, ես էլ քաշեցի նետուանեղս, տվի, վիշտպին տեղն ու տեղը չորացրի։

— Դո՛ւ էլ լավ ես արե,— ասեց թագավորը,— համա քե՛զ էլ չի մնա։

Կատեպանը էս խոսքի վրեն մնում ա միտք անելոն, թե էս ի՞նչ բաս ա, թագավորը խի՞ պտի ասի. «Քե՛զ էլ չի մնա»։ Միտք ա անում, միտք ա անում, խելքը բան չի հասնում։ Էթար թագավորին հարցներ՝ վախում էր, չըլնի՞ թե հերսոտի․ ըսենց մնաց, ասեց. «Տենամ՝ սրա վերջն ինչ ա ըլնում»։

Թագավորի գյուլլի բաղի միջին մարմարից շինած մի հավուզ կար, որդե թագավորը, իրա կնիկը վախտ-վախտ գալիս ին լեղանում: Օրեն մի օրը, կատեպանը նի էլավ էդ հավղի կշտի ծառը, վրեն չորուկ֊մորուկ կար, ուզում էր կտրի։ Բիրդան տեհավ՝ թագավորի կնիկը իրա ղարավաշներով էկավ, որ հավղի միջին լեղանա․ նա էլ վախլությունիցը վե չէկավ ծառիցը, ասեց. «Կենամ, լեղանա, պրծնի, էթա՝ եննա»։ Թագավորի կնիկը շորերը հանեց, նի մտավ հավուղը, լեղացավ, պրծավ, դուս էկավ, շորերը հագավ, որ էթա մի ղաֆիլ գլուխը բանձրացրեց, տեհավ՝ կատեպանը ծառի վրեն։ Էլ ձեն֊ծպտուն չհանեց, թողաց էկավ ամարաթը, թագավորին մին-մին նաղլ արեց։

Բա՛ չե՞ս ասի, ըսե՛նց, ըսե՛նց բան. ես գնացել ի հավուղը, որ լեղանամ. լեղացա պրծա, շորերս հագա, ուզում ի էթա, մի ղաֆիլ մտիկ արի, տեհա՝ մեր կատեպանը ծառի վրեն. դու մի ասի, աղաքուց էկել ա նի էլե ձառը, որ տենա՝ ոնց եմ լեղանում։

Թագավորը էս որ լսում ա, կատաղում, ասլան ա դառնում։ Էն սհաթը ձեն ա տալի.— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ։

Էն սհաթը ջանլաթները գալիս են, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Կէթա՛ք,— ասում ա, էս սհաթին կատեպանին կբերեք, իմ աղաքին քյալլա կանեք։

Ջանլաթներն էթում են, կատեպանին բերում թագավորի կուշտը։ Դե՛ կատեպանը էս որ տեհավ, ալբիալը գլխի ընկավ, թե բանը ընչում ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— չի՞լնի, ինձ թողաս՝ էրկու խոսք ասեմ, եննա ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— ասա՛ տենամ՝ ի՞նչ ես ասում։

— Թագա՛վորը սաղ ըլնի, ասեց կատեպանը,— մի՞տդ ա, որ ինձ կատեպան բռնեցիր. առաջի տարին էկա քեզ ասեցի, թե. «Խարը վարդին կերավ», դու ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Էն մի տարին էլ գնացի վարդին մուղաթ կենալու, էկա ասեցի. «Մի բլբուլ էլ էկավ խարին կերավ», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, դրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա իրեք տարին էլ որ էկա ասեցի. «Էս հետ էլ թփերի տակիցը մի վիշապ դուս պրծավ, բլբուլին կուլ տվեց», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա չորս տարին, որ էկա ասեցի. «Վիշապին էլ ես տվի, սըպանեցի», դու էս հետ ասեցիր. «Բա՛ն չկա, քե՛զ էլ չի մնա»: Հմի, թագա՛վորն ապրած կենա,— ասեց, դրուստ որ ինձ էլ չմնաց, քու խոսքը կատարվեց, որ ուզում ես նհախ տեղը իմ գլուխը թռցնիլ տա։ Դե բաս ըտենց ա, թագա՛վորն ապրած կենա, հմի էլ ես եմ ասում, որ. «Քե՛զ էլ չի մնա»։

Թագավորը որ լսում ա կատեպանի խելոք ջուղաբը, նրան բաշխում ա, էլ չի թողում, որ քյալլա անեն։

Posted in Բանահյուսություն

18/03/2022

Կարդացեք հեքիաթները, պատմեք և քննարկեք նրանց մեջ արտահայտված ժողովրդական իմստությունը:

  1. Աստոծ որ ուզենա հարստություն տա՝ կբերի հերդկով էլ վե կածի 
  2. Ինչ որ ցանես, ըն էլ կհնձես 
  3. Ինքներդ ընտրեք հեքիաթ: Կարողացեք պատմել և քննարկել հեքիաթի խորհուրդը:

1-ին հեքիաթի խորհուրդը այն էր,որ չիկարելի աչք դնել ուրիշի ունեցվածքի վրա։ Պետք է ինքդ աշխատես,ջանք թափես որպիսզի հասնես հաջողության։

2-րդ հեքիաթի խորհուրդը կարծում եմ, ինչ էլ անես նույնը հետ ես ստանալու։

<<Օձի հեքիաթը>>

Հեքիաթի խորհուրդը այն է, որ ընտրելով հեշտ հարստանալու միջոցը, միշտ էլ ընկնում ենք անախորժության մեջ։

Posted in Բանահյուսություն

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Հեքիաթ

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեև կան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածրում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Առաջադրանքներ


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

—Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա:


• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:


• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ։



• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:


Բ) Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

գ)Գրեՙք հեքիաթի գաղափարը:

դ) Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ: Պատասխանը հիմնավորեՙք:

Posted in Բանահյուսություն

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Դուրս գրել բոլոր խորհրդանները։

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Անմահական ջուր։

Բարի և չար ոգիների կռիվ։

Կախարդանք։

Քառասուն օր, քառասուն գիշեր հարսանիք։

Posted in Բանահյուսություն

Փոքր Մհեր/ Ճյուղ չորրորդ

Փոքր Մհերը «Սասնա Ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական կյանքի պատմությանը։

Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ։ Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին։ Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում։ Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։ — Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ։ Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում։ Բայց այդ ամենը զուր էր։ Շատ տարիներ անցան։ Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ։ Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա։

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու։

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից։

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։

Posted in Բանահյուսություն

Սասնա ծռեր։ Ճյուղ երրորդ։ Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ էպոս

Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամակալությունը անցնում է Ձենով Օհանին։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ Առյուծաձև Մհերի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և ձին մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։

Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը Սասունում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։

Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։

Posted in Բանահյուսություն

22/01/2022

Ուսումնասիրել տրված հանելուկները.

  • ինչի՞ հիմա վրա են կազմվել
  • առանձնացնել օրնակներ ըստ կազմված ձևի
  • փորձել գրել հանելուկներ

Մի բան կա, բան չի նմանի,
Ձու կածի, հավ չի նմանի,
Չորս ոտք ունի, կով չի նմանի,
Շատ կաշխատի, մարդ չի նմանի:
(մրջյուն )
Ման եմ գալիս, հավ չեմ,
Լույս եմ տալիս, ճրագ չեմ:
(լուսատիտիկ)
Թռչի ոտքերը կախ են,
Իջնի ծնկները շալակն են:
(մորեխ)

Մի գոմ կա մի խուրձ խոտ մեջը չի
մտնի,
Բայց հազարավոր զորք կա մեջը:
(մրջնանոց)
Կատուն կանգնել է դեզին,
Պոչն օլորել է վզին:
(աղվես)
Ինքը հողից, կյանքն արևից,
Մահը ջրից:
(աղ)
Մի աման ներկ
Աշխարհ կներկի:
(արև)
Եկավ օրով, գնաց տարով:
(Նոր տարի)
Մինչև իրիկուն կպտտի, բան չկա,
Իրիկունը տուն հասնի թե չէ,
Բերանը բաց կմնա:
(կոշիկ)
Ուր գնամ, հետս է:
(ստվերը)
Աչքեր ունի, ոտքեր չունի,
Մարդ կսպանի, ձեռքեր չունի,
Հավկիթ ունի, փետուր չունի,
Շորեր ունի, որ կար չունի:
(օձ)
էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ,
Մեկ էլ տեսար կտուրով դուրս:
(արևի շողը)
Քույր ու եղբայր են, մեկն առավոտն է ծնվում, երեկոյան մեռնում,
Մյուսը երեկոյան ծնվում, առավոտը մեռնում:
(արև, լուսին)
Գլխին տուր,
Մեջը կուլ տուր:
(ընկույզ)
Ի՞նչ պարան է,
Ինքն է վրադ փաթաթվում:
(օձ)
Պոզեր ունի, այծ չէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
(բզեզ)

Մի խուրձ խոտ չի մտնում,
Բայց հազար կենդանի շունչ է
ապրում:
(մրջնանոց)
Կլորիկ է, քար չէ,
Չու է ածում, հավ չէ:
(կրիա)
Թռչում է, թռչուն չէ,
Փոքրիկ է, մրջյուն չէ:
(մեղու)
Մեկ հոր,
Երեսուներկու զինվոր:
(բերան, ատամներ)
Մի ծառ կա, վրան հինգ ճյուղ,
Ամեն ճյուղին մի տերև:
(ձեռք, մատներ, եղունգներ)
Չորս կողմը փուշ,
Մեջտեղը նուշ:
(թարթիչներ, աչք)
Սև է սաթի նման,
Սպիտակ է կաթի նման,
Կարմիր է վարդի նման,
Ման կգա մարգի նման:
(աքաղաղ)
Չորս ախպեր մի գդակի տակ,
Ոնց որ թե էլի չգտաք:
(սեղան)
Շարժվում է ոտք չունի,
Մտրակ է, կոթ չունի:
(օձ)
Մի թագավոր կա,
Քառասուն կին ունի,
Կարմիր թագիկ ունի,
Դեղին ոտիկ ունի:
(աքաղաղ)
Չորս ոտքը հողին,
Երկուսը կողին:
(ձի և ձիավոր)
Գընդըլ, մընդըլ տատիկը,
Հանեց վրայի շապիկը,
Փախավ մտավ բաղնիքը:
(կարտոֆիլ)

Չի լալիս մորթվողը,
Լալիս է մորթողը:
(սոխ)
Ուլուլիկ, պուլուլիկ,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր:
(ձու)
Մի պուտուկի մեջ
Երկու տեսակ ջուր:
(ձու)
Արի,’ ասում եմ, չի գալիս,
Մի արի, ասում եմ, գալիս է:
(շրթունք)
Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
(հավ, ձու)
Ման է գալիս կամաց-կամաց,
Մի շալակ փուշ վրան առած:
(ոզնի)
Փոքրիկ գազան,
Արագ վազան,
Քուրքը դեղին,
Շատ է սիրում հավի ցեղին:
(աղվես)
Մի պապիկ կա
Հազար թոռ է շալալկել:
(խաղող)
Նայում ես կանաչ է,
Կտրում ես կարմիր է,
Մեջը լիքը սև զինվոր է:
(ձմերուկ)
Ափը կանաչ,
Ջուրը կարմիր,
Ձկները սև:
(ձմերուկ)
Չորս կողմը փակ,
Մեջը հազար ձագ:
(ձմերուկ)
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:
(կաղամբ)

Գլխիդ վերև,
Հազար տերև:
(ծառ)
Ձմոանը տաքացնում է,
Գարնանը ուրախացնում,
Ամռանը հովացնում է,
Աշնանը կշտացնում:
(ծառ)
Մանրիկ-մանրիկ եկեղեցի,
Դանակով զարկի, դուռը բացի,
Մեջը սիրով համբուրեցի:
(նուռ)
Ուլուլիկ-պուլուլիկ,
Մեջը լիքը շողուն ուլինք:
(նուռ)
Սև արաբը զյուղը մտավ,
Գյուղը վախից քուն մտավ:
(Գիշեր)
Սև սատանեն բեղն ոլորեց,
Հազար-հազար մարդ գլորեց:
(Գիշեր)
Թռչում է, թռչուն չէ,
Թրջում է, ջուր չէ:
(ամպ)
Մի երկար սփռոց ունեմ,
Ինչքան ուզես հավաքել, չես կարող:
(ամպ)
Մի հովիվ կա ոչխարներին գիշերն
է արածեցնում:
(լուսին, աստղեր)
Ոտք չունի, ման է գալիս,
Բերան չունի, կուլ է տալիս:
(մառախուղ)
Պստիկ, պստիկ մանչեր
Արտի վրա տռճիկ տվեցին:
(կարկուտ)
Գորգ ունեմ,
Թափ տալ չի լինի,
Ոսկի ունեմ,
Հաշվել չի լինի:
(երկինք, աստղեր)

Այ լարի, լարի,
Երկու կաքավ գնում են գալիս:
(արև, լուսին)
Մեկը փչում է պաղած-պաղած,
Մեկի աչքերը կրակ վառած:
(արև, լուսին)
Կարմիր բաղարջ
Հազարի առաջ:
(արև)
Ինչ թուր է
Գլխիդ ընկնի, չի կտրի:
(արևի ճառագայթ)
Պատուհանից ընկավ ներս,
Թե որ կարաս, կբռնես:
(արևի ճառագայթ)
Մեծ տուն, հազար ճրագ, ոչ տուն
ունի, ոչ գերան:
(երկինք, աստղեր)
Ինձ նայես, աչքերդ կծակեմ:
(արև)
Մի խնձոր,
Կեսը սպիտակ, կեսը սև:
(օր)
Երեսուն օր ապրում է ու մեռնում,
Մյուս օրը նորից ծնվում:
(լուսին)
Ցերեկը քուն են մտնում,
Գիշերը զարթնում:
(աստղեր)

Առաջադրանք ՝

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

1Մերկ է ու կապույտ,

Միշտ գլխավերևում։

(Երկինք)

Ունի իր մեջ ամեն ինչ,

Անբաժան է մարդկանցից,

Օգնական է ամեն տեղ։

(Հեռախոս)

Ունի հինգ գագաթ,

Զարդարում է տոնածառ,

Գիշերում է երկնքում,

Ցերեկով նա չի երևում։

(Աստղեր)

Posted in Բանահյուսություն

Սասունցի Դավիթ էպոս։ Մեծ Մհեր

Մեծ Մհեր կամ Առյուծաձև Մհեր կամ Առյուծ Մհեր, «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հերոս։ Եղել է Սանասարի որդին և Սասունցի Դավթի հայրը։ Ըստ ավանդության, Մեծ Մհերը ամուսնացած է եղել Կարսի թագավոր Թևաթորոսի աղջկա՝ Արմաղանի հետ։

Իր հորից՝ Սանասարից և հորեղբորից՝ Բաղդասարից, ժառանգել է Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Ունեցել է երկու որդի։ Ավագը եղել է Եգիպտոսի քաղաքի թագուհի Իսմիլի որդին՝ Մելիքը, իսկ երկրորդը ունեցել է Արմաղանից և կոչվել է Դավիթ։

Հայկական ժողովրդական էպոսի երկրորդ գլուխը նվիրված է Մեծ Մհերին և նրա գործունեությանը, ինչպես նաև Մեծ Մհերի ու Մըսրա Մելիքի մենամարտին։

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը։ Յոթ տարեկանում սովորել է ձի հեծնել և որս անել։ Ավելի մեծ հասակում Մհերին հաջողվում է պատռել մի մարդակեր առյուծի երախ։ Այդ քայլից հետո նրան սասունցիները տվել են «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր» պատվանունը։ Մհերը իր մոր ձեռքով օծվում է Սասնա տան կառավարիչ։

Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։

Իմանալով այս մասին՝ Մհերը կարողանում է հաղթել Սպիտակ դև թագավորին և նրա փահլեվաններին, ամուսնանալով գերության մեջ գտնվող արքայադստեր` Արմաղանի հետ։

Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։

Իր խոստումը չդրժելով Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն և տերության կանգնում Եգիպտոսի թագուհի Իսմիլին։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։

Posted in Բանահյուսություն

Էպոս

Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները :Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը:Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման :Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանռերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական:

Սասնա ծռեր վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տերեյրիեն և Մեստրե Աֆոնսոնը որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանապարհորդել են, եղել են Հայաստանում, Սասունում: Լսել են տեղի բնակիչներից տարբեր զրույցներ Դավթի ու Խանդութի մասին:

Բաղկացած է չորս ճյուղից դրանք են ՝  «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։

Posted in Բանահյուսություն

Սասունի Դավիթ էպոս: Սանասար և Բաղդասար

1․ Կարդալ էպոսի առաջին ճյուղը և համառոտ գրել բովանդակությունը։

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է  կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսելով Գագիկ թագավորի  դստեր՝  Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է նրան կնության վերցնել, սակայն Գագիկ թագավորը մերժում է ասելով ես հայ եմ դու արաբ։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը փրկելու համար։ Պայման են կապում։  Լեռներում շրջելիս Ծովինարը ծարավում է և Աստծուց ջուր խնդրում։ Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

2. Առանձնացրե՛ք խորհրդանիշները:

Հեթանոսական պաշտամունքային տարրեր։

Հերոսուհիները միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար։


Դառնամ, զօղորմին տի տամ
Խանում Ծովինարին,
Դառնամ, զօղորմին տի տամ
Սանասարին, Բաղդասարին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Քեռի Թորոսիկին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Ականջ արողների ծընողներին:

ՄԱՍՆ Ա ֊ ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ

Ըսկիզբն էր կըռապաշտ Խալիֆան,
Մեկ էլ Հայոց Գագիկ թագավոր.
Կռապաշտ Խալիֆան Բաղդադ կը նստեր,
Գագիկ թագավոր՝ Բերդ-Կապոտին:
Գագիկ թագավոր ծեր, ալևոր էր.
Զինք շա՛տ հարըստություն ուներ,
Զարմ ու զավակներ չուներ.
Մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով,
Անուն՝ Ծովինար խանում:
Էն ժամանակ ո՛ր թագավոր զորեղ ըլներ,
Էն մեկէլից հարկ կ’առներ:
Բաղդադու Խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր.
Ասքար արեց, էկավ վեր մեր ազգին.
Շատ առ ու ավար առավ,
Ու շատ գերի բռնեց տարավ,
Շատ ըզմեր ազգ կտրեց, նվազցուց:
Ու Հայոց Գագիկ թագավոր
Բաղդադու Խալիֆային խարջդար էղավ:

Օրերից մեկ օր Խալիֆան էլավ.
Էրկու մարդ հարկ առնող ուղարկեց.
— Գնացե՛ք, իմ խարջ ժողվեցեք, բերեք:
Հարկ առնողներն էկան, անցան
Թագավորի քոշկ ու սարի առջևեն.
Որ կ’անցնեին, լուսմի էնոնցէրևաց:
Իրիշկեցին, ի՞նչ տեսնեն,—
Էնպես խորոտ աղջիկ մի էրևաց,
Արևուն կ’ասեր. «Դու դուրս մ’էլներ, ե՛ս դուրս էլնեմ»։
Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
Որ տասնուչորս ավուր լուսնին կը նմաներ,
Որ յոթ սարի էտևեն կ’էլնի:
Էդ հարկ առնողներ ինչ տեսան զէդ աղջիկ,
Խելք գլխըներուց գնաց,
Էրկուսն էլ անհուշ, անակահ ընկան:
Մեկ սհաթեն թագավոր մարդ ուղարկեց,
Էկան, զէնոնք տարան իր պալատ:

Էդ մարդիկն իսկի բան չասին,
Էրկուսն էլ էլան, սուս ու փուս դարձան,
Իրենց Խալիֆայի մոտ գնացին:
Խալիֆան հարցուց.— Խարջ բերի՞ք: Չբերի՜ք:
Ասին.— Թագավոր ապրած կենա, ի՞նչ խարջ, ի՞նչ բան,
Էնպես մեկ բան մ’ենք տեսեր,
Աղեկ էր մենք չմեռանք:
Դու ըլնեիր, ավատաս, իրեք ամիս
Անհուշ գետին կ’ընկնեիր:
Խալիֆան հարցուց.– Ի՞նչ էր ձեր տեսած:
Էնոնք ասին.— Քո տուն աստված շինի.
Դու ի՞նչ կ’անես ապրանք ու գանձ, հարըստություն.
Քեզ ունիս հո՛ղ, երկի՛ր, ապրա՛նք ու գանձ, հարըստությո՛ւն,
Դու շա՛տ ունիս ոսկի, արծաթ, անգին քարեր.—
Էն խաչապաշտ Հայոց թագավորին
Մի է՛ն տեսակ աղջիկ ունի.
Աղջիկ մի իրենից շատ խորոտիկ,
Որ ամե՜ն մի բան կ’արժի:
Ահա, Խա՛լիֆա, զէդ հրեղեն աղջիկ տեսանք,
Որ գիշեր-ցերեկ չուտես, չխմես,
Հա՛ էնոր շենք ու շնորհքին թամաշա անես:
Խելք ընկավ կռապաշտ Խալիֆային,
Ջուղաբ ղրկեց Հայոց թագավորին.
Ասաց.— Քո աղջիկ տա՛ս ինձի:

Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ:
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ:
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
Խաթրով ըլնի, տի տա՛ս:
Կռվով ըլնի, տի տա՛ս:
Թե քո աղջիկ չտա՛ս,
Քո ժողովուրդ առ ու գերի կ’անեմ,
Ձեզ ամենիդ կըմորթեմ,
Քո ազգ ամեն կը կտրեմ,
Քո քաղաք տակ ու վերև կ’անեմ,
Քո թախտ ու թագ կը քանդեմ:
Ասաց.— Կռիվ կ’անեմ, չեմ ի՛տա:

Բաղդադու Խալիֆան կանչեց, ասաց.
— Հա՜, ասքա՜ր, ասքա՛ր արեք, գնացե՛ք.
Աղջիկ կը տա՝ կը տա. չի տար,
Քար քաղեցե՛ք, ավազ մաղեցե՜ք,
Ժողվեցեք, բերե՛ք՝ ինչ կա:
Էլան, ասքար արին, էկան.
Էկան Հայոց թագավորի վերա:
— Ահա, թագավոր,
Քո աղջիկ կամ կը տաս տանենք,
Կամ քար քաղենք, ավազ մաղենք,
Ժողվենք, տանենք՝ ինչ կա:
Թագավորն իրիշկեց, ի՜նչ իրիշկեց,–
Քանց աստղ էրկինք՝ զորք է թափվե:
Կռիվ արին, շատ զորք սպանին.
Խաչապաշտ թագավոր կոտրվեց:

Ծովինար խանում էրդիք կայներ էր.
Միտք արեց իր մեջ. «Որ իմ հերն իմանար,
Էսքան մեղք ու արունք չէր ձգի իմ վիզ, ինձ կը տար—
Իմ պատճառով էսա ամեն մարդ տի սպանեն,
Էնոնց տղաներ տի մնան որբ, ինձ տ’անիծեն,
Վերջըն զոռով ինձ տի տանեն:
Աղեկն էն է, որ ես իմ կամքով էրթամ,
Իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա»։
Աղջիկն էլավ, գնաց իր հոր դիվան,
Ասաց.— Հա՛յրիկ, ինչի՞ կը մտածես:

Հեր պատասխան էտու էնոր, ասաց.
— Ես էնոր համար կը մտածեմ,
Որ էս զորքեր ամեն, էն քո համար է էկած
Կամ տ’էրթաս, կամ մեր էրկիր տ’ավերեն,
Խալիֆան մեր թագավորություն տ’առնի,
Զամեն տի սպանի, գերի տի տանի:
Թե իմ աղջիկ տամ, էն արաբ է, ես հայ եմ:

Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ե՛ս էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի:
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Զանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար հազար հոգիք կորուսանին:
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր:

Ժողով արին իրենց մեջ,
Թե ի՛նչպես անենք,տա՞նք, թե՞ չտանք:
Զուղաբ արին թագավորի աներոջ,—
Ինչ Վարդպատրկա էպիսկոպոսն էր,— էկավ:
Զուղաբ արին ՔեռիԹորոսին,— էկավ:
Թագավոր կանչեց իր ընտանիք,
Ժողով արեց, ասաց.
— Ժո՛ղովուրդ, դուք ի՞նչ կ’ասեք.
Կամքով տա՜նք զաղջիկ, թե չէ՝ կռվենք.
Դուք ի՛նչ խորհուրդ կը տաք:
Մեկն ասաց.— Չկա՛րնանք՝ կռիվ անենք.
Աղջիկ է՛ տանք՝ առնի, տանի:
Մեկն էլ ասաց.— Չէ՛, կռիվ կ’անենք.։
Մենք զմե զամեն տի տանք կոտորել
Ու զմեր աղջիկ չենք ի՛տա կռապաշտ թագավորին: —
(Դե ազգություն է, թասիբ կ’անեն),
Էդտեղ Թորոս, տասյոթ-տասնութ տարեկան էր,
Տեսավ ժողովական կ’ուզեն՝
Պատիվ անեն թագավորին,
Կ’ուզեն կռիվ անեն, աղջիկ չտան,—
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Ես գիտեմ ժողովական կ’ուզի՝
Կռիվ անի, աղջիկ չտա.
Աղեկ է, որ աղջիկ մի վերջանա,
Քանց թե ազգ մի վերջանա:
Թա՛ գավոր, որ դու ինձի ականջ անես
Արի աղջիկ տանք՝ տանի.
Մենք չկա՛րնանք՝ կռիվ անենք:
Էնպես հաշվենք, թե էդ աղջիկ
Իսկի չի՛ էղեր քեզի:
Էդտեղ խորհուրդք արին,
Էպիսկոպոսն էլ համաձայնավ, ասաց.
— Մեկ հոգու պատճառով ա՞զգ մի տանք կտրե՛լ.
Չէ՛, էդ մե՛կ հոգին թող էրթա:

Հեր չէր ուզի էդ բան.
Տեսավ, որ ճար վերան կտրավ,
Համաձայնավ, էլավ, աղջիկ տվավ:
Խաբար ղրկեց Խալիֆային,
Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր:
Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ,
Զիր հարսնևոր առավ, էկավ:
Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.
— Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝
Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,
Ինձ որ տանի, էնտեղ դնի.
Մեկ տարի մոտ ինձ չգա,
Իմ հետ փարդան չմտնի:
Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:
Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,
Որ էն բաներ կատարի:

Թե.— Հա՛, կը տանք, արի տա՛ր:
Խալիֆան էլ իր պատրաստություն տեսավ,
Զիր հարսնևոր առավ, էկավ:
Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.
— Հա՛յրիկ, Խալիֆային ասա՝
Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,
Ինձ որ տանի, էնտեղ դնի.
Մեկ տարի մոտ ինձ չգա,
Իմ հետ փարդան չմտնի:
Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:
Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,
Որ էն բաներ կատարի:

Հերն էլ իր աղջըկան ասածն ամեն
Բադդադու Խալիֆային ասաց:
— Խա՛լիֆա, ասաց Գագիկ թագավոր.
Ես հետ քեզ կռիվ չեմ անի.
Ես հետ քեզ պայման տի կապեմ:
Որ ես իմ աղջիկ տամ քեզ,
Իմ աղջկան հետ քահանա մի տի գա.
Էն իր աստված կանչի, իր խաչ պաշտի,
Դու քո կռքեր պաշտես:
Էնոր ջոկ տեղ սենեկ մի տի տաս,
Մեկ տարի էլ մոտ ինք չէրթաս

Կռապաշտ թագավորն ասաց.
— Ջա՛նըմ, ես հետ քեզ կը հաշտըվիմ.
Հետ քեզ պայման կը կապենք:
Դու քո աղջիկ տուր ինձ,
Ես էլ քենե հարկ չեմ ուզի.
Իմ անուն քո աղջըկան վերա ըլնի,
Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է:
Չէ թե չուր մեկ, ուխտ ըլնի.
Չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ:
Խըդամ մի կըդնես հետ,
Քահանա մի կըդնես հետ.
Աղջիկ կը տաք, ես կը տանեմ մոտ ինձ.
Իմ սարայի դիմաց էնոր համար
Ջոկ քոշկ ու սարայ կը շինենք:
Աղջիկ մնա ի՛ր օրենքով,
Ես մնամ ի՛մ օրենքով.
Չէ՞ մենք արաբ ենք, դուք՝ հայ:

Կռապաշտ թագավորն էկեր, Տեղտիս կը նստեր.
Գագիկ թագավորի նստած տեղ
Նորագեղա դաշտի մեջն էր:
Թագավորն էնտեղ ուներ ամառանոց,
Հոտավետ, անուշ արոտատեղեր,
Ծաղիկներով ու մարգերով զարդարված,
Էնտեղ կը գտնվի ԿաթնովԱղբուր:
Էնտեղ վրաններ զարկին,
Յոթ–ութ օր հարսնիք արին:

Ծովինար խանում խնդիրք արավ թագավորից,
Ասաց.— Հա՛յրիկ թագավոր,
Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝
էրթամ Հիլի, աղբրներու վերան զբոսանք.
Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ,
Էրթանք սեյրան, ուրախություն անենք,
Ման գանք չուր իրիկուն,
Իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ:
Թագավորն ասաց.— Քեզ հրաման է,
Գնա՛, մա՛ն արի, դարձի՛:

Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ
Գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր:
Ման էկան չուր իրիկուն:
Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա,
Ամեն մարդ հետ իր գործին.
Ոմանք հետ իրենց ջրին, օչխարին.
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին:
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի:
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելու:

Իրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք քելեք, գնացեք,
Ձեզ համար ման էկեք, քեֆ արեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ:
Մտածելով ծովու բերան վե գնաց.
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա:
Ինք ու քեռմեր ծովու պռուկ նստան, լացին:
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր խըդամ շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
— Էս ծովի ջուր շատ աղի է:
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտի սպապակն անցներ:
Քեռմերըն շատ ֆըռաց, ջուր չգտավ,
Էն ժամանակ Ծովինար ասաց.
— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես:
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:
Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սիպտակ ադբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,
Էդ ադբուր էրթա, որ ջուր խմի:
Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիք ջուր խմեց,
Սեկ էլ՝ մի բուռ կիսատ:
Սղբուրըն ցամաքավ:
Էդ էրկու բուռ ջրից հղացավ:
Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց,
Էնդից դարձան, էկին տուն,
Էկին Գագիկ թագավորի մոտ:

Առավոտուն Խալիֆայի զորքըն քաշվավ:
Թագավորն իր աղջըկա ձեռք-ոտք տեսավ:
Էլան, հեծուցին, տարան, հասուցին
Էն կռապաշտ Խալիֆայի քաղաք:
Երբ գնացին, քաղաք հասան,
Էդ թագավոր շատ ուրախացավ,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արեց.
Մեջլիս, ուրախություն արեց:
Էնոր համար մեկ ջոկ սարայ շինեց,
Հաց, ջուր ղրկեց էնտեղ,
Ասաց.— Սարայից դուրս չգաք:
Ծովինար խանում գնաց, մտավ յոթոտանին,
Յոթ դուռ շինեց, սուգ արեց:

Մի ժամանակ վրա անցավ,
Ծովինար իմացավ, որ էրեխով է.
Ակհավ, որ էն ծովից է.
Ամա Խալիֆային չհայտնեց։
Խալիֆան էլ ակհավ, ասաց. «Իմ զարմից չէ»։

Գնաց դիվան նստեց, կանչեց վազրին,
Թե.— Չես ասի, էսպես բան է էղե.
Վազի՛ր, ապա ի՞նչ անենք։
Վազիրն ասաց.— Թագավոր ապրած կենա, սպանենք։
Հրամայեցին դահճին.
— Գնա, էնոր վիզ կտրի՛։
Դահիճն էկավ սարայ, ասաց.
— Թագավոր հրաման արե՝
Ըզքո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին դատաստան չկա՞,
Չէ՞ որ էրեխով կնկան վիզ կտրել
Մեկ անգամից էրկո՛ւ մարդ ըսպանել է։
Խալիֆային ասա՝ դադրե՛ք,
Չուր ես իմ էրեխան բերեմ.
Էն ժամանակ,— տեսնենք՝
Տղա է, ինչ է,— թող իմ վիզ կտրեն։
Թե որ կը հարցուցեք, ասաց,
Իմ հոր տնեն որ կուս էկեր եմ,
Մինչև էսօր դեռ կուս եմ ես.
Իմ էրեխան, աստծու կամքով,
Ծովի ջրից է գոյացե։
Դահիճ գնաց Խալիֆայի մոտ,
Ասաց.— Թագավոր ապրած կենա,
Քո կնիկ, Գագիկ թագավորի աղջիկ,
Էսպես, էսպես ասաց ինձի։
Վազիրն ասաց Խալիֆային.
— Աղեկ է ասեր Ծովինար խանում.
Թող մնա, իր էրեխան բերի,
Էն ժամանակ վիզ կտրենք։
Ժամանակ տվին. չուր էրեխան բերի։
Էն էլ ասաց.— Զգուշ կացե՛ք.
Իրիշկենք, չուր էրեխան ըլնի, իր կամքն է,
Ես տեր եմ. իմ կնիկն է Ծովինար.
Էլ դուք մի՛ խառնըվիք։

Մնաց։ Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
Ինը րոպե որ թամամավ,
Էնոր ժամանակ լըմընցավ,
Էրկու տղա է բեր.
Մեկըն թամամ, մեկըն կիսատ։

Մելքիսեթ քահանան էկավ,
Թոնդրան վերա կնքեց.
Ջոջ տղի անուն էդիր Սանասար,
Պստիկին՝ էդիր Բաղդասար։

Ականջկլան տարան Խալիֆային.
Թե.— Քեզ ջուխտ մի լաճ էլավ։
Թե խալխ տարով կը ջոջանան,
Էնոնք օրով ջոջացան։
Խալիֆան հո իրիշկեց,
Տեսավ զէրկու տղան, աչքեր կուրցավ։
Ասաց.— Դահճին ասեք,
Թող էրթա, էնոր վիզ կտրի։
Դահիճ գնաց Ծովինարի մոտ.
Ասաց.— Քո վիզ տի կտրեմ։
Ծովինար խանում ասաց.
— Ձեր թագավորին կանոն, օրենք չկա՞.
Ծծմոր տղեքըն ի՞նչպես կը շահեն,
Որ էն իմ վիզ կը կտրի։
Թող իմ տղեք մեծանան,
Նոր՝ իմ վիզն էն թող կտրի.
Ես հո էստեղից չեմ կա՛րնա փախնիմ։

Դահիճ գնաց Խալիֆային հայտնեց,
Էն էլ կանչեց վազրին հարցուց.
— Ի՞նչ խորհուրդ կը տաք էս բանի համար։
Վազիրն ասաց.— Տաս տարի ժամանակ էնոր,
Տղեք մեծանան, վիզ նոր կտրենք.
Էն էստեղից դո՞ր տի գնա.
Թող բռնավորի պես ներս մնան։
Թող սարայից դուրս չգան։

Կես տարի սարայի մեջ մնացին։
Հետո ջուղաբ ղրկեց Խալիֆային.
Ես հա՞վք եմ, որ դու ինձ դրեր ես վանդակ.
Ես բռնավո՞ր եմ էստեղ,
Որ ինձի դրեր ես բանտ,
Չես թողնի տանից դուրս գանք.
Արև էրդիս վե՝ կը տեսնենք,
Լուս էրդիս վե՛ կ’առնենք։
Խալիֆան ասաց.— Ես ի՞նչ անեմ։

Թող դուրս գան, գնան ման գալու։
Դռնապահներն իրավունք տվին,
Ու դուրս էկին ման գալու։
Քանի մի ժամանակ անցավ,
Էդ ճժերն օրըստօրե պետացան.
Ինչ էղան մեկ տարեկան,
Ինչպես հինգ տարեկան տղա։
Կ’էլնեն դուրս, հետ ճժերուն կը խաղան.
Զճժեր կը տփեն, կը լացուցեն։
Քաշեց հինգ-վեց տարի, չքաշեց,
Սանասար ու Բաղդասար պետ կտրիճներ դարձան.
Մերն ասաց քահանային.— Տե՛րտեր,
Իմ տղաներին դաս տուր՝ կարդան։
Դաս էտու տղաներին.
Էնոնք գրել-կարդալ սովորեցին։

Ավուր մեկին Խալիֆան
Էդ էրկու տղաներ կանչեց,
Տարավ դիվան, իրիշկեց,—
Էնոնց խոշորություն որ տեսավ,
Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
Վախեցավ էնոնց մոտեն,
Ճամփեց, գնացին տուն։

Ճժեր էղան յոթ տարեկան։
Օր մի կը խաղային հետ էն մեկէլ ճժերուն.
Սիլա մի զարկեց Սանասար վազրի լաճուն,
Վիզըն ծռվեց, մնաց ծուռ։
Վազիր գնաց Խալիֆայի մոտ գանգատ,
Ասաց.— Էս ի՞նչ աստծու պատիժ է.
Մեզ ճիժ չթողին սալամաթ։
Խալիֆան ասաց.— Իրավունք ունին.
Ես գիտեմ՝ էնոնք որ ջոջանան,
Տի կախվեն իմ մորուսից։
Կա՛ց, էնոնց համար բան մի կ’անենք։

Տղեկներ որ ջոջացան,
Մեկ օր առավոտուն
Հետ ճժերուն կը խաղային։

Ճժեր թափվան էնոնց վերան,
Ասին.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք։
Երբ որ էնոնց խոսք լսեցին,
Լալով էկան մոտ իրենց մեր, ասին.
— Կամ մեզ ասա՝ ով է մեր հեր,
Կամ կ’էրթանք, մեզ կը թալենք գետ։
— Ո՛րդիք, ասաց, ձեր հեր Խալիֆան է։
— Չէ՛, ասին, թե էն մեր հեր ըլներ,
Խալխըն մեզ բիճ չէին ասի։
Մեկ ժամանակ էն էս խոսքով
Լաճեր բռնապետեց ներս։
Քանի մի օրեն լաճեր նորեն
Գնացին քաղաք խաղ անելու.
Տղեք նորեն թափվան վրաներ,
Թե.— Դուք բի՛ճ եք, դուք բի՛ճ եք.
Ինչի՞ կը գաք մեջ մեզի։
Է՛լի լալով դարձան,
Զիրենք թալին իրենց մոր գոգ։
Շատ որ լացին, մոր դժվար էկավ,
Ասաց.— Ո՛րդիք, դադրե՛ք,
Չուր առավոտուն ձեզ կը տանեմ,
Ձեր հոր զրուց կը տամ։

Առավոտուն էլավ իր խըդամին ասաց.
— Ա՛ռ կապոց, հետ տղեկներուն էրթանք գետափ,
Որ քիչ մի սրտերնիս բացվի։
Երբ գնացին, Սանասար ասաց.
— Մարե՛, արի ասա՝ իմ հեր ով է.
Թե չէ՝ ինձ գետ կը թալեմ։
Մերն ասաց.— Ո՛րդի, դու հեր չունիս։
Տղան ասաց.— Մարե՛,
Ես հո քարի, թփի տակեն չեմ էլեր,
Հալբաթ ես էլ մարդուց էլեր եմ։
Ասաց.— Ո՛րդի, ես մեկ ժամանակ
Հետ իմ քեռմոր գնացի ծովափ,
Շատ ծարվեցա, քեռմոր ասի՝
Մեկ ջուր գտի ինձի համար.
Ծով բացվեց, մեկ համեղ ջուր էկավ.
Ես էլ էն ջուր խմեցի,
Մեկ բուռ լիք, մեկ բուռ կիսատ.
Աստված ձեզ էն ջրից էտուր ինձ.

Դու էն լիքըն բռնից ես,
Ծուռ Բաղդասարն էլ էն կիսատ բռնից:
Տղան ասաց իր մոր.
— Մենք իմացանք մեր էություն.
Դե արի դու քո էություն ասա մեզ։
Մերն ասաց.— Ո՛րդիք,
Ես Հայոց թագավորի աղջիկն եմ։
Չուր իրիկուն ման էկան.
Իրիկուն դարձան քաղաք,
Գնացին, մտան իրենց պալատ։

Շատ ժամանակ վերան անցավ.
Սանասար ու Բաղդասար տեսան՝
Իրենց մեր օր վեր ավուր կը կոտորվի.
Ասին.— Մարե՛, էսա քեզ ի՞նչ է էղեր,
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս,
Քո աչից արտասուք չի պակսի.
Մենք կը նայինք՝ աստվածություն
Մեզ տվեր է քե՝ ջուխտակ մի լաճ.
Դու թագավորական կին ես.
Մենք կ’որոնենք՝ քե բան պակսորդ չկա։
Էկո՜ նայինք՝ քո դարդըն ինչ է.
Որ դու օր վեր ավուր կը կոտորվիս։

Մերն դարձավ, ասաց տղեկներուն.
—Հա՛յ, որդիք, որ ես չկոտորվի՛մ, ո՞վ կոտորվի.
Խալիֆան, էսօր էգուց է մնացեր,
Իմ ու ձեր էրկուսի վիզն էլ տ’առնի։
Սանասար պատասխանեց, ասաց.
— Մարե՛, էդպես բան է՞լ կա։
Շատ լավ, տեսնենք՝ ինչպես կ’առնի–

Տաս տարին որ լըմընցավ,
Խալիֆան դահիճներ ուղարկեց.
Ասաց.— Գնացեք, էնոնց վիզ կտրեք։

Սանասար ու Բաղդասար,
Կշտի սենեկի մեջ քուրսիկների վերան նստած.

Կ’ասեն, կը ծիծաղան, մերըն կը լա։
Ներս մտան դահիճներն ու ասին.
— Էսօր ձեր վիզ տի կտրենք։
Մերն ասաց.— Մեր վիզ կտրե՜ք,
Իսկ իմ տղաներին՝
Ձեր ձեռ կերթա՞, որ վիզ կտրեք։
Դահիճների մեկն ասաց.
— Մեր ձեռն էլ չէ՛րթա վեր քո տղաներին,
Ապա մենք ի՞նչ անենք.
Խալիֆայի հրաման է, որ կտրենք։
Մերն լալով ասաց.— Մի քիչ ցած խոսեք.
Իմ տղաներըն չլսեն, վախենան։
Մի քիչ էի թող ծիծաղան.
Դուք էլ նստեք, հանգստացեք։
— Չէ, ասաց, մեզ իրավունք չկա նստել։
Դե շուտ արեք, էրթանք դուրս.
Թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք,
Արուն սարայի մեջ կը թափի։
Բոռաց, ասաց.— Շո՛ւտ արեք։
Ձենն ընկավ Սանասարի ականջ,
Դուռն էբաց, տեսավ՝ քանի մի մարդ
Թրերով կայներ են սենեկի մեջ։
Ասաց.— Ի՞նչ մարդ եք, ի՞նչ կ’ուզեք։
Մերըն ծածուկ աղաչեց, ասաց.
— Իմ տղաներին չասեք,
Թե էկեր ենք, որ ձեր վիզ կտրենք։
Իմ տղաներ տանից դուրս հանենք,
Դահիճ մի կայնի էն կող, մեկն՝ էն կող.
Զարնեն, իմ տղի վիզըն թռուցեն,
Որ նա չտեսնի, վախենա։
Ապա առաջ ինձ սպանեք, նոր իմ տղեք։
Դահիճն ասաց.— Դե՛ էլ էրթանք։
Սանասար ասաց.— Մարե՛, դո՞ր տ’էրթաք։
— Մենք տ’էրթանք դուրս, տի գանք։
— Մարե՛, ինձի ասա՝
Մեկ բան կա ստա, որ քեզ կը տանեն։
Մերըն չուզեց ասել։
Սանասար չէ թող՝ էրթա, ասաց.
— Մեկ բան կա ստա, որ ինձ չես ասի։
Մոր սրտին դիպավ, ասաց.

—Ո՛րդի, որ ճշմարիտ կ’ուզես,
Խալիֆան ղրկե, որ իմ վիզ կտրեն։
Ասաց.— Կտրող ո՞վ Է։
— Էս մարդ։
Մոտեցավ դահճին, բոռալով ասաց.
— Դո՞ւ իմ մոր վիզ տի կտրես։
Դահիճն ասաց.— Խալիֆայի հրաման տված,
Որ ձեր վիզ տի կտրեմ։
Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։
Մեկէլներ որ տեսան, թողին փախան.
Գնացին, Խալիֆային ասին.
—Քո լաճ մեկ սիլա էզար դահճին,
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ։

Խալիֆան զորք ուղարկեց էնոնց վերան կռիվ։
Սանասար ու Բաղդասար տեսան,
Որ զորք էկավ՝ կռիվ անի,
Էլան, չուր իրիկուն էն զորքի կեսն ըսպանեցին,
Կռվին դադար արին, էկին տուն։
Մեկէլ օր մարդ չեկավ կռիվ.
Խալիֆան ասաց զորապետին.
— Գնա կռիվ։
Զորապետն ասաց Խալիֆային.
— Փաթշա՛հ, մենք չենք կանա վեր էնոնց.
Էնոնք ազնավուր մարդ են, փահլևան են.
Քո թագավորություն կը փճացնեն։
Աղեկն էն է՝ չերթանք կռիվ,
Մեր զորքերն էլ չըսպանվին։

Խալիֆան էլ միտք արեց, ու միտք արեց,
Տեսավ, որ ճար չկա,
Կռիվ իրեն վնաս է, ասաց.
— Էլ գործ չունինք էնոնց հետ։
Հիմի կը հավատամ,
Որ Ծովինար խանում անմեղ է.
Էն ազնավուրներ ծովից են։
Իմ կնիկն է Ծովինար,
Էնոնք էլ իմ տղեկներն են։

Էդ Խալիֆան մեկ էլ ասքար արեց.
Ու էկավ վերմեր ազգին։
Որ պատրաստություն կը տեսներ.
Ծովինար խանում էրազ տեսավ։
Էլավ առավոտ, պատմեց իր էրազ.
Ասաց.— Խալիֆան ապրած կենա,
Արի՛ դու ինձ ականջ արա,
Դու մի՛ էրթա կռիվ։
Խալիֆան հարցուց.— Ինչո՞ւ։
Ասաց.— էս գիշեր էրազ մ’ եմ տեսե։
Ասաց.— էդ ի՞նչ էրազ ես տեսե։
Ասաց.— Էս գիշեր տեսա՝ մանր աստղեր
Էնպես են բոլորած մեկ մեծ աստղի բոլոր,
Էդ մանր աստղեր մեկեն՝
Ամեն թափան էդ մեծ աստղի վերան։
Էդ մեծ աստղ ցոլըլաց, էկավ,
Էկավ, մեր դռան առաջ ընկավ։
Է՛հ, ասաց, խորո՜տ Ծովինար,
Քեզի համար կը քնես,
Ուրշի համար էրազ կը տեսնես։
Քանի որ իմ ջահել ժամանակն է,
Պիտի էրթամ կռիվ։
էն էլ ասաց.— Կապված է քո կամքին,
Կ’էրթաս՝ դու գիտես, կը մնաս՝ դու գիտես։
Համա չէ՞ դու պայման ունիս հետ իմ հոր։
Ասաց.— Իմ միտք փոխեր եմ.
Տ’էրթամ կռիվ, իմ հարկ առնեմ։

Զորք ժողվեց, բանակ կազմեց,
Ամեն պատրաստություն տեսավ զորքի համար,
Էլավ, էկավ կռիվ։
Յոթըն տարի կռիվ արեց։
Էկավ Բերդ-Կապոտին քաղքի բոլոր փաթթեց.
Զորքն էդի փաթթեց, նստավ։
Քաղքի ապրանք, տավար մնաց իրա քաղքի մեջ.
Մնացին առանց վար ու ցանք,
Սերմ էլ գետին չթալին,
Քաղքի՛ մեջ թանկություն ընկավ։

Էնպես մի թանկություն էղավ,
Որ մեկ հաց մեկ ոսկու չեն տար։
Քաղքի մեջ թանկություն ընկավ։
Սովամահ կը մեռնեին շատեր։
Մարդիկ լցված են սենեկներն, իրար կ’ասեն.
— Աստված, կ’ըլնի՞, որ մե՛կ էլ
Մենք էժնություն տեսնենք.
Կուշտ փորով մեկ էլ հաց ուտենք։

Էնոնց մեջ մեկ բարի մարդ կար, ասաց.
— Վաղն էս ժամանակ հարուր լիտր հացն
Մեկ արծաթի առնող չիլնի։
Էնոնց մեջ մեկ անհավատ մարդ կար,
Կրո անունով, էլավ, ասաց.
— Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր,
Տանեմ, տամ՝ իմ էրեխեքն ուտեն։
Ախար, ա՛յ մարդ, ո՞ւստ կը տաս։
Ես իմ աչքով հաց տեսնեմ,
Ես իմ բերնով հաց ուտեմ,
Ես չեմ հա՛վտենա, ես չեմ հա՛վտենա։
Էն բարի մարդն էդոր անիծեց.
— Կրո՛, հուս ունիմ իմ աստըծու,
Որ լուսուն հաց կ’ըլնի փալասանք.
Որ չես ա՛վատա իմ ասելուն,
Աչքով քո տեսնես, բերնով քո չուտես։

Գագիկ թագավոր ջահել տղաներ
Ժողվեց, էբեր զորք իր համար։
Իրիկուն մութ որ ընկավ,
Էնի իր զորք ժողվեց մեկտեղ,
Էնոնց սովորեցուց, ասաց.
— Չուր իրավունք չտամ, չ’զարկե՛ք։
Գիշերվան մի պահ ձեն-ձուն որ հանդարտեց,
Մեկ անգամ ձեն էտու.— Զարկե՜ք։
Էդոնք որ զարկեցին,
Էն կռապաշտ թագավորի զորքեր,
Առաջին դարձավ վեր ետինին,
Ետին դարձավ վեր առջինին,
Քեռի Թորոս, ջահել տղե՛ք
Սրով, թրով իջան Խալիֆայի զորքի մեջ,
Ու ջարդեցին, ու սպանեցին, ու կոտորեցին։
Էնպես մի կոտորում ընկավ զորքի մեջ,
Որ զորք զորքին չըճա՛նչեներ.
Զիրար կը սպանեին, կը ջարդեին,
Էնպես որ արուն էլավ, գնաց։
Խաբար տվին էն կռապաշտ Խալիֆային,
Թե.— Ի՞նչ կ’անես, զորքըդ պրծավ կտրելով։
Խալիֆան ինքն էլավ, տեսավ.
Տեսավ, որ զորք զիրար կը ջարդի,
Էկավ, իր մոտ կը հասնի.
Մնաց ինք Խալիֆան մենակ։
Մեր ազգ էդ անգամ զինք շատ նեղ լծեց։
Ինք հեծավ մեծ դավեն ու փախավ։—
Էնոր Շամա ուղտ կ’ասեն,—
Ու հեծավ, ու փախավ։

Լուսուն էլան, տեսան՝
Խալիֆայի զորք բնաջինջ էղած։
Էն անհավատ բերին, դրին չափրար,
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն։
Մեկ մարդու բաժնից պակաս էտու.
Իր ձէռի չափ վերցին, զարկին գլխուն,—
Էն անհավատ չափրար մեռավ.
Ուղորդ որ աչքով տեսավ ու չկերավ։

Որ Խալիֆան հեծավ, փախավ,
Էդ նեղութնի մեջ կանչեց իր կռքերուն.
— Կռքեր,արիք իմ օգնության,
Ինձ ազատեք էս հայ ազգի ձեռից.
Քառասուն անծին էրինջ ձեզի մատաղ կ’անեմ։—
Է՜յ, կռքեր ո՞ւր պիտի գան օգնության։—
Մեկ անգամ էլ դարձավ, ասաց.
— Կռքե՛ր, արիք իմ օգնության,
Ձեզի հարուր լիտր արծաթ կը բերեմ,
Ձեզի ոսկի ընծա կը բերեմ.
Դուք ինձ ազատեք էս թշնամուց։
Կռքեր օգնության չեն հասնի։—
Ախըր կուռք ի՞նչ է, որ օգնության գա։—
Էս անգամ կանչեց, ասաց.

— Ո՜վ Ջոջ Կուռք,
Որ դու հասնիս, որ դու հասնիս,
Դու զիս ազատ անես էսա ազգից,
Ու երբ որ ես ողջ առողջ իգամ,
Սանասարն ու Բաղդասար քեզի մատաղ կը տամ:

Էն ժամանակ դիվանք էկան,
Մտան ուղտի փորտակ.
Ու փախցուցին ըզԽալիֆան, ու տարան։

Էն գիշեր Ծովինար քնավ, տեսավ էրազ.
Տեսավ որ իրան էրկու ճրագ կար.
Կը գար առջև անցընելուն որ անցըներ,
Ու կը դառնար հեղ մ’ էլ լուս կը տար։
Էլավ գիշերանց, երբ որ զարթնեց,
Կանչեց, էբեր իր կուշտ էրկու տղան,
Մեկ վեր մեկ ծնկան էդիր.
Մեկէլ վեր մեկէլ ծնկան էդիր,
Էլաց, բռնեց տղեկներու էրես պագեց։

Տղեկներ հարցուցին.— Մարե՛, ինչո՞ւ կը լաս։
Ու մեր զիր էրազի էղելություն
Պատմեց տղեկներուն ու ասաց.
— էս գիշեր սուրբ Կարապետ էրազ էկավ ինձի,
Որ Խալիֆան ընկեր է նեղութնի մեջ,
Ու զձեզի մատաղ կանչե իր կռքերուն.
Երբ որ էկավ ձեզի մատաղ կ’անի.
Դուք ձեր գլխու ճարըն գտեք։
Որդիք, ձեզի մատաղ կ’անի,
Փախեք, գնացեք Հայոց թագավորի քաղաք։
Գիշեր պայծառ աստղըն բռնեք նշան,
Ցերեկն էլ հարցուցեք
Արևելից թագավորի էրկիր։

Տղեկներ էլան, մեկ մեկ զենք առին,
Նետ ու աղեղ, գուրզ ու թուր.
Վերուցին զիրանց ուտելիք,
Ու լցին մեկ ագուբե,
Գնացին Խալիֆայի ախոռ։
— Հե՜յ ձիապան, ասին,— էրկու լավ ձի՛,
Մեզ համար շուտ դուրս քաշի՛։
Ձիանք քաշեցին դուրս, հեծան, էկին,
Պագին իրենց մոր ծիծ, ասին.
— Մարե՛, դե՛ էն Խալիֆան թող գա,
Մեզ բռնե, տանի, մորթե իր կռքերուն։
Էրկու աղբեր կանչեցին զիրենց աստված,
Ու գիշերով ընկան Ճամփա,
Առան ու փախան չուրի լուսցավ։

Աղոթրանին էր, լուս բացվեր էր,
Ծովինար խանում էլավ դուրս։
Էլավ դիվանխանի տանիսն,
Տեսավ որ առանց զորք, առանց զորապետ,
Հեծեր է Շամա ուղտն ու կը գա.
Խալիֆան սևցեր է, էղե կուպր։
Էկավ էն կռապաշտ թագավոր,
Ափալ-թափալ իրեն թալեց դուռ։
Ծովինար խանում ասաց.
— Յա՛, թա՛գավոր, ապրած կենաս,
Աստված բարի անի.
Էդա յոթ տարի քո ձեն լավ կը գար.
Էդ ի՞նչ էղե քեզի։
Խա՛լիֆա, ո՞ւր է քո զորք,
Ո՞ւր է քո զորապետ։
Խալիֆան պատասխանեց, ասաց.
— Կնի՛կ, էնպես արի զգավուրներ.
Լցի բերդի պարսպի ներս.
Վերջին ժամ էր, որ պիտի թասլիմ ըլներ,
Մեկ էլ աղոթրանին կրակ թափվեց վերևից,
Իմ զորքն ու զորապետ ամեն ջարդվեց.
Հրեղեն սուր ընկավ մեջ իմ զորքին,
Զիրար կոտորեցին, բրդեցին։
Պիտի ես էլ ընկնեի մեջ,
Հեծա դավեն, փախա։
Ինչքան իմ կռքերուն մատաղ ասի,
Ոսկի, արծաթ ընծա ասի,
Չեկան ինձի օգնության,
Չեկան ինձի ազատեին։

Սանասարն ու Բաղդասար
Մեր Ջոջ Կռքին մատաղ եմ կանչե,
Որ նո՛ր հազիվ ինձ ազատած, բերած է։

Ծովինար էդտեղ իր մեջ միտք արեց, ասաց.
— Վալլա՜հ, իմ էրկու տղան պիտի տաներ,
Անմեղ տեղըն պիտի մորթեր։

Քանի մի ժամանակ վերան անցավ.
Կռապաշտ Խալիֆան գնաց կռքարան։
Հեռի լսողաց, չար թշնամին
Մտավ էնոնց կռքերի մեջ,
Իրենց մատաղ ուզեցին։
Ջոջ Կռքից ձեն էլավ, ասաց.
— Քո տղաներ, Սանասար ու Բաղդասար,
Բեր իմ առջև, ինձի մատղե,
Դու ինչ մուրազ անես,
Ես զքե քո մուրազին տի հասցնեմ։
Կռքապետն էլ էկավ Խալիֆայի առջև.,
— Կռքեր մատաղ կ’ուզեն։
Ասաց.— Ինչ կ’ուզեք՝ տարեք, մատղեք։
— Խաչապաշտ թագավորի աղջըկանից
Երկու տղա կա քեզի,
Զէնոնք մատաղ կ’ուզեն,
Ուրիշ բան չեն ուզի։
Ասաց.—- Լա՛վ, տասն օրից ետ,
Մեր կռքեր տանենք վեր աղբըրներուն սեյր,
Ես իմ էրկու տղան էլ տանեմ,
Մեր կռքերուն մատաղ անեմ։

Խալիֆան էն օր էկավ, ասաց.
— Թագավորի՛ աղջիկ, գիտե՞ս՝ ինչ կա։
— Հա՛, ի՞նչ կա, հարցուց Ծովինար։
— Սպա չե՛ս ասի, իմ կռքեր մատաղ կ’ուզեն:
Ծովինար խանում ասաց.
— Քո տուն չավրի, քեզի չկա՞ էրինջ,
Չկա՞ օչխար, չկա՞ տավար,
Զէնի՛ արա մատաղ։
Խալիֆան ասաց.— Չէ՛, չէ՛, մա՜րդ կ’ուզեն։
— Է՜, մա՞րդ կ’ուզեն.

Չկա՞ քո քաղքի մեջ անտեր տղա,
Զէնի՛ արա մատաղ։՜
Խալիֆան ասաց.— Չէ՛, չէ՛, քո տղեկներ կ’ուզեն..
Կնիկ, քո տղեկնե՛ր մատաղ եմ ասե.
Պետք է տղեկներ տանեմ, մատղեմ կռքերուն,
Որ ինձ ազատեր էն թշնամուց։
Գագիկ թագավորի աղջիկն ասաց.
— Քո տուն չավրի, ինչո՞ւ.
Իմ տղեկներ քո տղեկներ չե՞ն.
Ինչպես գիտես, էնպես արա.
Տար, զէնոնք արա մատաղ։
Համա ո՜ւր է Սանասա ր, ո՜ւր է Բաղդասա՜ր.
Մենք ո՞ւր, մեր էրկու տղա՜ն ո՞ւր;

Էն գիշեր որ Սանասար ու Բաղդասար
Հեծան ձիանք, ընկան ճամփա ու քշեցին։
Չորս օր գիշեր ցերեկ քշեցին,
Խալիֆափ հողից էլան դուրս։
Շատ պըտըտվան, զարկին, էկան կարիբ էրկիր,
Էկան նեղ ձոր մի մտան։
Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.
Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝
Կ’իջներ, կը գար բարձր սարերից,
Կը զարկեր մեջ էդ գետին,
Ու կը կտրեր զէդ գետ,
Ու կը շերտեր չուրի մեջտեղ,
Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։

Էդտեղ էրկու աղբեր իրար հարցուցին.
— Էդա բարակ առվի զորություն ի՞նչ է,
Որ կը կտրի զէդ ահագին գետ, կը կիսի,
Կ’անցնի ու կը դիպնի էս փըլին։
Սանասարի միտքըն փոխվեց,
Վերուց, ասաց Բաղդասարին,
— Զարմացեր եմ, շատ եմ զարմացեր էդոր վերան:
Էդ բարակիկ ջուրն կըգա,
Հրե՜ն, էն սարի գլխեն կը գա,
Ու կը զարնե գետին, ու կը կտրե,
Ու նոր կ’էրթա հետ էս գետին։
Էդ իմալ ջուր է, Բաղդասար։
Աղբերն ասաց Սանասարին.
— Էդ ջուր ազնանցորդու ջուր է.
Ով որ էդոր ական ջուրըն խմե,
Էդպես կտրիճ կըլնի,
Էնոր մեջքըն գետին տվող չի՛լնի։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Ով որ զէդա պստիկ ջրի ակըն գտնե,
Ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին,
Էնոր զավակն էլ որ ըլնի,
Էդպես զորեղ կ’ըլնի,
Էնոր մոտեն ազնանցորդի կ’էլնի.
Էնոր տղեք կտրիճ կ’ըլնին։
Սանասար էդտեղ էրդում արեց.
— Հացն ու գինին, տեր կենդանին.
Էդ ջրի ակ որտեղ էղավ,
Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,
Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։
Մենք զոռբա, էս ջուր զոռբա,
Էս ջուր խմող ազրայիլ մարդ կը դառնա։
Բաղդասար ասաց.— Դու գիտես, աղբեր։

Էդ ջոջ գետ անցան, գնացին էնդին։
Էլան, առան զառուն,
Ու բռնեցին զէն բարակ ջուր,
Ու գնացին էրկու աղբեր։
Ու գնացին, գնացին լեռներ, լեռնե՜ր.
Էլան էդ սարերի գլուխ.
Գիշեր ցերեկ՝ արին մեկ,
Ու գնացին մեկ վերունի էրկիր հասան,—
Քարափրթա՛, ձո՜ր,անդունդք, քարուկապա՜ն,
Անտա՜ռ, արջ ու գազա՜ն։
Շենլիք չկար էդ վերքեր։
Էդ էրկրին շատ հավնեցան։
Ու գնացին, գտան զաղբուր։
Էդ աղբրի ջուր լուլա մի ջուր է,
Կ’էրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ.
Սանասար ասաց.— էստեղ խորոտ է.

Աղեկ է, որ մենք էստեղ մնանք,
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք,
Նստան վեր էդ ջրի ական,
Սահմանեցին՝ իրենց համար բերդ մի շինեն։
Մեծ աղբեր ասաց պստիկ աղբոր.
— Գնա, մեկ որս զարկ, բեր էփենք, ուտենք,
Ես էլ քարեր դնեմ իրար վերա.
Նշանակ շինեմ, որ գեղ շինենք։
Յոթն օր իրար վերա չուր կեսօրին՝
Բաղդասար հավքեր զարկեց, բերեց.
Սանասար էլ քար բերեց, նշանակ շինեց։
Ու բերին, զիրենց բերդի հիմ դրին։
Սանասար գնաց արևելի կողմ,
Բաղդասար գնաց արևմտի կողմ,
Զոջ ջոջ քարափներ կրեցին, բերին։
Քարեր բերին, լրացուցին,
Ձեռ իրար տվին, աստված կանչեցին,
Էղան վարպետ, պատ շարեցին,
Իրենց համար վեր էն ջրին
Իրարու հետ տուն մի կը շինեին։
Ապա Սանասար նետ ու աղեղ կ’առներ,
Կ’էրթար որսի լուսաբացին չուր իրիկուն,
Ու Բաղդասար կը դատեր վեր էն բերդին։

Մեկ տաս-քսան օր բանեցին վեր էդ քոշքին։
Էն մեկ օր Սանասար էկավ,
Տեսավ, որ Բաղդասար թաշկեր էր,
Ու քուն անցեր էր վերան,
Արնոտ որսեր էնպես անեփել՝
Թալեր էր ի գետին ու քներ էր։
Շատ կսկծաց էնոր համար,
Ու ասաց.— Աղբեր, էլի էրթանք.
Մեր ապրուստ էսպես չիլնի.
Չուր ե՞րբ պիտի մնանք էստեղ,
Ու անալի՛միս ուտենք։
Աստված որ տար մեզի,
Խալիֆայի քոշք ու սարեն կը տար.
Բաղդասար հարցուց Սանասարին,
–– Ապա ի՞նչ անենք, աղբեր։
— Թողնենք, էրթանք աշխարհ վե՛։

Էրկու աղբեր հեծան ու գնացին, հասան Մուշ։
Գնացին Մուշեղ թագավորի առաջ,
Գլուխ իջուցին, յոթն տեղով էրկիր պագին,
Ութի վերա ձեռներ կապին ու կայնան։
Ու թագավոր հարցուց էնոնց,
Թե.— Ի՞նչ պակասություն ունիք,
Ի՞նչ պիտի ձեզի, որդիք։
Տղեկներ դարձան, ասին.
—Պակասություն չունինք.
Վերի դին աստված ենք ապավինե,
Ներքի դին՝ քեզի, թագավոր,
Որ մեզի պահես ու պահպանես,
Քո աչք հովանի մեզի վերա ըլնի.
Ետև անցման աստված իրարուց չամաչեց ու։
Վերուց, հարցուց.– Որդիք, վի՞ր տղեկներն եք։
Թե.— Բաղդադու Խալիֆայի։
Ասաց.— Որ էդպես է, որդիք,
Մենք չենք ի՛շխենա ձեզի պահել.
Էնի զորեղ թագավոր է,
Կը գա մեր առ ու գերին կը տանի։
Ետ դարձեք, գնացեք, չենք կարնա պ՛ահել։
Էդա տեղեն էլան ու գնացին։

Ու միտք արին, թե.– Դո՞ր էրթանք։
Ու դեմ արին Արզրում նստող ամիրային։
Գնացին էդ մարդուն էրկու աղբեր,
Գլուխ իջուցին ու կայնան առաջ։
Ահագին ու քո ուզած՝ հաստաբազուկ
Ու հաղթուկ մարդ էին էդ էրկու աղբեր։
Արզրում նստող ամիրան
Որ տեսավ, շատ հավանեց էդոնց։
Հարցուց զիրենց ազգ ու տակ,
Ու ասաց.— Դուք ի՞նչ մարդ եք։
Սանասար պատասխանեց.
— Մենք՝ Բաղդադու Խալիֆայի տղեկներն ենք։
Էդ ամիրան ասաց.— Հա՛յ, հա՛յ, հա՜յ,—
Ու զիր փողպատ թոթվեց էնոնց մոտեն։

— Մենք էդոնց մեռելներուց կը փախնինք,
Էդոնց կենդանո՜ւն ռաստ կը գանք։
Ոչ, ձեզի տեր չենք կա՛րնա ըլնի.
Ուրվե կ’էրթաք, գնացեք։
Էդտեղեն էլ էլան ու գնացին։

Ճամփուն խորհուրդ արին։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Աղբեր, մենք էդ մարդու մոտեն կը փախնինք,
Զէդոր անուն ինչի՞ դրեր էնք մեր վերան։
Արի մենք էդ շան անուն չտանք.
Քանի որ մենք էդոր անուն տանք,
Մեզի պահող չկա։
Էս դիր ուր որ գնանք, ով որ հարցուց,
Տ’ասենք՝ մեզի բան չկա,
Ոչ հեր, ոչ մեր, ոչ տուն, ոչ հայրենիք,
Բալքի մարդիկ զմեզի տիրեն։

Ու էնտեղեն դարձան,
Թողին, էկին Մանձկերտու բերդ։
Թագավոր մի կար էնտեղ, անուն Թևաթորոս,
Էկին, էնոր դուռ կայնեցին,
Թագավորի մարդիկ էկին.
— Դուք ի՞նչ մարդ եք, հարցուցին։
Ասին.— էկանք, թագավորին ըլնինք ծառա։
Թագավորին իմաց տվին։
Գնացին, գլուխ իջուցին,
Յոթըն տեղով էրկիր պագին,
Ութի վերա ձեռ կապեցին
Ու կայնան էնոր առջև։
Թագավորն ինչ զէդ էրկու խարտեշ,
Սիրունատես տղեք տեսավ,
Շատ հավանեց էնոնց, հարցուց.
— Որդիք, ի՞նչ պիտի ձեզի.
Ինչի՞ համար եք էկե։
Պատասխան տվին էնոր.
— Վերի դին աստված ենք ապավինե,
Ներքի դին՝ քեզի, թա՛գավոր,
Որ մեզի պահես ու պահպանես,
Քո աչք հովանի վերա մեզի ըլնի,
Էտև անցման աստված իրարուց չամաչեցու:
Ու թագավոր հարցում արեց.
— Որդիք, դուք ո՞ր տեղեն եք։
Պատասխան տվին, ասին.— Չենք գիտի։
— Ի՞նչ ունիք, ի՞նչ չունիք. հեր ու մեր ունիք։
Ասին.— Իսկի բան մ’էլ չունինք,
Ոչ տուն, ոչ տեղ, ոչ հայրենիք,
Մենք ինչ մորե էլեր ենք,
Ոչ հեր ենք տեսե, ոչ մեր ենք տեսե.
Մեզի էսպես որբուկ տղա ենք տեսե։
Թագավոր նորեն հարցուց.
— Դուք ի՞նչ կ’ասեք, ինչի՞ ման կը գաք։
— Մենք էկեր ենք կո՛, կըլնինք քեզի ծառա։
Թագավորին շատ դուր էկան, ասաց.
—Տարեք էդ տղեկներ դրեք մեկ մաքուր տեղ,
Սենեկի մեջ անկողիններ փռեք։
Տարան, դրին մեկ սենեկի մեջ
Ու էնոնց ժամեժամ հաց կը տանեին։
Թագավոր զէնոնք շատ ուզեց.
Սանասարին արեց սեղանապետ,
Բաղդասարին՝ գինապետ։

Մեկ տարի թամամ պահեցին,
Տարին որ թամամավ, վազիր թագավորին ասաց.
— Թագավոր, մի բերե՛ս, փորձես զէդոնք.
Տեսնես՝ մեջերն հունար կա՞, թե չկա։
Թագավորն ասաց.— Աղեկ կ’ասես։
Ու կանչեցին էդ տղեկներ,
Բերին թագավորի դիվան,
Ու թագավորն ասաց էդոնց.
— Ո՛րդիք, լուսուն պիտի կռիվ էրթանք
Ու տղեկներ էդա տեղեն էլան,
Գնացին, նստան իրենց սենեկի մեջ.
Մնացին էնտեղ չուրի լուսացավ։
Առավոտ բարի լուսուն էլան,
Ամեն մեկ իր զենքեր առավ վերան,
Հեծան իրենց ձիա՛նք

Ու գնացին կռվի մեյդան.
Թագավորն էլ իր զորքով էկավ։
Վերուց, ասաց.— Սա՛նասար,
Զորքերն առ, դու մեկ դին կայնի,
Ես, Բաղդասար, վազիր մեկ դին կայնենք։
Սանասար ասաց.— էդպես չէ, թագավոր։
— Հապա ի՞նչպես, հարցուց թագավոր։
Ասաց.— Ես ու իմ աղբեր մեկ դին կայնենք.
Դու, քո զորքեր, վազիր՝ մեկ դին։
Թագավոր ասաց.— Քո խոսք ըլնի։
Ու էկան, առան իրար կռիվ։
Թագավոր մեկ էլ նայեց, տեսավ,
Որ էլ զորքեր չկան, ամեն ջարդած են։
Ասաց.—–Վազիր, քո տուն ավերի,
Ինչպես որ դու իմ տուն ավերեցիր.
Մինչի հիմի էդոնք գիտեին,
Թե մեր մեջ որձ մարդ կա.
Հիմիկս իրենք մարդ են, մենք՝ կնիկ։
Վազիր վերուց, թե.— Որ էդպես է,
Քաղքից դուրս արա, թող էրթան։

Էն օր քաղքի նախիր ավազակներ տարան։
Էլավ, էբեր մի էրեսուն ձիավոր,
Տղեկներու հետ տի դներ,
Որ էրթային տանողների ետև։
Սանասար ասաց.— Թա՛գավոր,
Մենք չենք ուզի էդ էրեսուն ձիավոր.
Մենք էրկուսով մենակ կ’էրթանք։
Առին զենքեր, հեծան ու գնացին։
Գնացին, հասան ավազակներուն.
Զարկին, ջարդին, նախիր թափեցին,
Զէդ ավազակներ խառնեցին նախրի տավրի հետ.
Դարձուցին, բերին քաղաք։
Թագավոր բռնեց, զավազակներ կապեց։
Էդա անգամ զտղեկներ է՛լ լավ պահեց։

Առավոտուն էլան, գնացին, պըտոտեցրն,
Տեսան ջահել տղեք վահանամարտ կը խաղան,
Վահան բռնած ձեռներ՝ փետ կը զարնեն իրարու։
Ասին.— Մենք էլ էրթանք, հետ էնոնց խաղանք։

Գնացին, ո՛ր մեկին ձեռ տվին,
Ուշաթափ էղան, ընկան գետին։
Գնացին, թագավորին խաբար տվին.
— Էլի տես՝ ինչ են արած։
Թագավոր կանչեց զէնոնք, ասաց.
— Տղեք, դուք էս ի՞նչ կ’անեք,
Էս ձեր արած բան ի՞նչ է։
Ասին.– Թագավոր ապրած կենա,
Մենք խաղացինք, էդպես էղավ։
Ասաց.— Դուք զորեղ, ազնավուր մարդ եք,
Էնոնք ձեզի կարնա՞ն դեմ կենան։
Դիր մ’էլ էդպես բան չանեք։
Ասին.— Էլ չենք անի։

Մեծ քաղաք էր. հարսնիք արին.
Ջահելներ էլան, գնացին, ձի խաղցուցին։
Թագավոր ասաց Բաղդասարին.
— Էլեք, դուք էլ գնացեք,
Ձիաթողս, ուրախություն արեք։
Էդոնք որ գնացին, ձիավորներ կայնան։
Էդ էրկուս կայնան մեկ կողմ,
Ձիավորներ կայնան մեկ կողմ,
Էկան, իրարուց կրակ տարան,
Երբ մեծ աղբեր կ’էրթար ետև,
Ջրինդ կը թալեր, վնաս չէր տա.
Երբ որ պստիկ աղբեր կ’էրթար,
Կը զարկեր, կող կը ջարդեր,
Էրկու-իրեք տղի վնաս էտու։
Սանասարին էդ դուր չեկավ,
Էլան, դարձան, էկին տուն։

Մեկ սինի պտուղ վերցուց մեծ աղբեր,
Էդի պստիկ աղբոր գլխու վերա,
Տարավ թագավորի դիվան։
Էն տղաներու տիրվանք էկած են,
Գանգատ կը տան, կ’ասեն.
— Թագավոր, էդ տղաներ ճամվտւ դիր.
Թե չէ՝ զորեղ են, քեզ կը վնասեն։
Սանասար որ պտուղ տարավ,
Տղաներու տիրվանք տղաներուն մոռցան.
Էկին, լցվան պտղի վերա, կերան։

Էնոնց ընկեր տղաներից մեկ գնաց, ասաց.
— Թագավոր բարկացեր է ձեր վերա,
Զեզի քաղքից դուրս տի հանի։
Սանասար Բաղդասարին ասաց.
— Աղբեր, էստեղ մեզ տուն չիլնի,
Էրթանք, մեր տուն շինենք։
Էնքան ջանք թափեցինք էնտեղ,
Ու մեր էն ավերակն էնպես մնաց կիսատ։
Ասաց.— Դու գիտես, աղբեր, էրթանք։
Աուտուն ոչ դու հաց պատրաստիր,
Ոչ ես գինի լնում, իտամ.
Առավոտուն չէրթանք իրեն էրևանք։

Թագավոր քնուց զարթնեց, ոչ էն կա, ոչ էն.
Էդ հետ կանչեց զէնոնք։
Էկին թագավորի առաջ։
— Թա՛գավոր, ասին, մեր մեղքն ի՞նչ է,
Որ դու մեզի քաղքից դուրս կ’անես։
Ասաց.— Որդիք, խոսք է, բերնես գնացեր է,
Ձեղի պիտի դուրս անեմ։
Էստեղեն գնացեք ձեր սենեկ,
Ու միտք արեք, տեսնենք՝
Որ կողմ կ’ուզեք, տամ ձեզի,
Գնացեք, էնտեղ նստեք։
Տղեկներն էլ միտք արին,
Թե.— էրթանք էնտեղ, որ նշանգահ թալեր ենք։
Էրթանք, էնտեղ նստենք։

Մնացին գիշերն իրենց սենեկի մեջ։
Բարի լուսըն որ բացվեց,
Էկին թագավորի առաջ կայնան։
Ու թագավոր հարցուց.— Ո՛րդիք.
Ո՞ր կողմ ուզեցիք, որ դուք նստեք։
Ասին.— Թագավոր ապրած կենա,
Մենք, ուղորդ է, հեր ու մեր չունինք,
Համա քենե պահենք, աստըծուց ի՞նչ պահենք,
Ջանք մեկ ավերակի տվեր ենք մի քիչ.
Հետո թորկեր, էկեր ենք էստեղ։

Ու պատմեցին էնոր ասին.
— Էս օրինակ մեկ աղբերակ,
Էդ աղբրի կուշտ հիմք ենք թալե.
Կը խնդրենք, որ թողնես մեզի,
Էրթանք մեր տուն շինենք, տնավորվինք։
Թևաթորոս թագավոր վերուց, ասաց.
— Ախըր, որդիք, ես առաջ ձեզ հարցուցի,
Թե ձեզ ինչ կա, հեր, մեր.
Ու դուք ասիք, թե՝ բան չկա. ոչ տուն, ոչ տեղ։
Հիմի քանի որ էդպես է, ասաց.
Կ’էրթաք, հազար բարին,
Գնացեք ձեր տուն ու բերդ շինեք։

Սանասար ու Բաղդասար դարձան, ասին.
— Թագավոր, ապրած կենաս,
Մեկ բան էլ կը խնդրենք քենե,
Մենք մենակ չենք կարնա էնտեղ նստենք.
Կը խնդրենք՝ մեկ քանի տուն աղքատ,
Մեկ քանի տուն հարուստ տաս մեզի.
Գան հետ մեզի, մեզի մոտ տուն շինեն,
Որ իրիկնեց ժողովվինք մեկտեղ,
Զրուցենք մեզի մեր քաղքի մեջ։
Թագավորի սիրտ կռչաց վեր էնոնց.
Էտու էնոնց քառսուն տուն.—
Հե՛յ գիտի տո՜ւն…
Ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախրակ։

Առավոտուն իր վազիրին ճամփեց քաղքի մեջ,
Էդ քառսուն տուն էտու քոչել,
Էնոնց համար էտու հիսուն բեռ ալուր,
Հետներ էդիր ուտելիք։
Էլան, բարձան զիրենց տներ։
Աղբերներն էլ թագավորին կաց-բարով ասին,
Ու հետ իրենց քոչին գնացին։
Գնացին, սարերն էլան,
Հասան վեր իրենց աղբերակին,
Ու վեր իրենց բերդի հիման։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Առաջ զմեր բերդ շինենք,
Թե չէ՝ զէդա աղքատ-ուղքատի տներ:

Բաղդասար պատասխանեց.
— Առաջ շինենք զէդոնց տներ.
Ու նոր շինենք զմեր բերդ,
Էդ խեղճ մարդեր չեն կարնա
Արևուն առջև կենա։
Ու սկսեցին զտներ։

Սանասար էնքան զորեղ էր.
Որ օր տասըն տան տեղ կը փորեր,
Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.
Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։
Էրկու աղբեր չորս ավուր մեջ լման
Զքառսուն տների պատեր շարեցին,
Էդա ջոջ սարերի գերաններ
Կտրեցին, բերին առանց թփռելու,
Թալեցին վերան, ծածկեցին, պրծան։
Ու քոչեր նստեցուցին տների մեջ։

Տղեկներ որ զտներ կը շինեին,
Օրեն մեկի տուն հաց կ’ուտեին,
Վիր տուն որ հաց կ’ուտեին,
Էնոր տաշտ ու մաղ կը կախեին։

Երբ որ քոչեր իրենց տներ նստան,
Տղեկներ կրկին ըսկըսեցին ըզբերդ շինել:
Սանասար ջոջ քարափներ շալկեց, էբեր.
Ջոջ ջոջ քարեր էլ իր աղբեր էբեր։
Գնացին հետո քաղաք,
Վարպետ ու բանվորներ բերին։
Վարպետ տեսավ բերած քարեր,
Ասաց.— Ես չեմ կարնա շինել։
Սանասար գնաց քաղաք.
Ուրիշ մեն վարպետ էլ էբեր։
Էս վարպետ էլ որ տեսավ էն ջոջ քարեր.
Ասաց.— Սանասար, էս ի՞նչպես տի շարենք.
Ես չեմ կարնա էս քարափներ իրար տալ։
— Ապա ո՞վ կարնա. հարցուց Սանասար։
Վարպետ պատասխանեց.
— Մարդ չի կարնա իրար տալ։
— Ապա ի՞նչպես տի շարենք։

— Ես էլ չեմ գիտի, ասաց վարպետ։
Էն ժամանակ Սանասար վերուց,ասաց.
— Դե դու, վա՛րպետ, լարեր կապի՛, տեղեր շտկի՛,
Ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ։
Էսպես իրենց բերդ շինեցին։
Ջոջ ջոջ քարեր կը բերեին հրեշալի,
Վարպետների հետ էլ մեկտեղ կը բանեին։
Էնոնք էնքան զորեղ էին,
Որ քարե սան քարե սուն զարկին, ձագ թալեցին։
Մեկ տարի բոլոր էնոնք էսպես աշխատեցին,
Մեկ տարին որ լրացավ,
Նոր էնոնց բերդն ու տուն էկավ գլուխ։
Դարձան փոքրիկ, էկեղեցի մ’էլ շինեցին։
Մնաց բերդի ու տան անուն։
Ու չեն գիտի, թե ինչ դնեն էդոր անուն։

Ապա Սանասար ասաց Բաղդասարին.
— Շատ աղեկ, մենք մեր տուն պրծանք.
Մեր տանանուն ի՞նչ տի դնենք։
Բաղդասար ասաց.— Ա՛ղբեր, դու գիտես.
Շինել վեր մեր էրկուսիս,
Անուն դնել վեր քեզ։
Ով որ էկավ, բռնեց, ասաց.
— Իմ տան անունն դրեք։
Մարդ չիմացավ, թե ինչ ասեր։
Քանի մարդ էկավ էդտեղ,
Բերաններ փակվավ, անուն չասին։
Ով էլ էկավ, անուն էդիր.
Անհարմար ասին դրած անուն։
Մնաց։ Մի իրիկուն խորհուրդ արին։
Բաղդասար ասաց իր եղբոր.
— Լավն էն է որ էրթաս,
Մեկ ալևոր մարդ գտնես, բերես,
Էստեղ հացկերություն անի,
Էլնի, բերդին անուն դնի, էրթա։

Առավոտուն լուս որ բացվեց,
Սանասար էլավ, գնաց ման էկավ,
Սպտակմորուս պապիկ մի տեսավ.
Վեցկին լծեր էր մեջ օստնին,
Հետ հոտաղին վար կ’աներ։
Հալվոր ինչ էդ փահլևան տեսավ,
Ձեռքեր էլան դող, վար կայնեցուց։
Սանասար էկավ, ձեռ էթալ,
Հալվորի թև բռնեց, ասաց.
— Պապիկ, արի էրթանք մեր տուն։
Հալվորն ասաց.— Ձեռք վեր առ ինձենե։
Ասաց.— Մի վա՛խենա, պապիկ.
Արի էսօր մեր տուն հյուր.
Քեզ կը տանեմ, ետ կը բերեմ։
Հալվոր համաձայնավ, գնաց։
Ինչ մոտեցան, հոգնեց, ասաց.
— Հերիք է՝ ինձ տանես, ես նեղացա։
Ասաց.— Պա՛պիկ, հա՛—հա, մոտեցանք,
Հա՛մա ձեռ էտու զպապկի ճիվ,
Էթալ վերիր ձիուն,
Առավ, տարավ, մեջ տան էդիր գետին։

Տարավ տուն, հացկերություն արին,
Նստան, զրուցեցին չուր իրիկուն։
Ասաց.— Պապիկ, դու գիտե՞ս՝
Ինչի համար ենք քեզ բերե։
Ասաց.— Հա՛յ կանաչ կտրիճ,
Բա ես գիտե՞մ, ես ի՞նչ գիտեմ՝
Ինչի համար եք ինձ բերե։
Սանասար ասաց.— Հա՛յ պապիկ,
Ծեր ալևոր, մեծ մարդ ես դու,
Աշխարք շատ ման էկեր ես.
Էս տուն մենք նոր ենք շիներ,
Դեռ մեր տուն անուն չունի,
Մեր բերդի անուն չենք գիտի՝ ինչ դնենք։
Պապիկ, ես քեզ բերի էստեղ,
Որ դու անուն դնես մեր բերդին։
Մեր տան անուշ անուն մի դիր,
Տեսնենք՝ ինչ տի դնես տան անուն։
Հալվորն ասաց.— Թող ըլնի։
Ապա դարձավ, հարցուց, ասաց.
— Ձեր հոգուն մեռնիմ, տղաներ,
Ի՞նչ անուն կ’ուզեք, ի՞նչ անուն դնեմ։
Էնոնք ասին.— Հալվոր պապի,
Մեր ուզածով չէ. դու քեզ համար ինչ կ’ուզես՝ դիր;
Հետո հալվորն ասաց.
— Հիմի մութն է. առավոտուն էլնենք, ման գանք,
Ես իրիշկեմ, էնոր գորա անուն մի գտնենք։

Քնեցին։ Առավոտուն էլան վե,
Լվացվան, աղոթք արին.
Հալվոր կուշտ հաց կերավ,
Էլավ, գնաց, բակի մեջ մեկ ֆռաց, ֆռաց,
Խորոտ ու գեշ մտիկ էտու,
Դարձավ, ասաց.— Ես չեմ տեսնա՝
Ձեր տուն քանի մ’է, որ անուն դնեմ։
Սանասար ասաց.— Պապիկ,
Արի ես քեզ շալկեմ,
Մեր բերդի չորս բոլոր ման ածեմ,
Դու տես, նոր անուն դիր։

Շալկեց, էլավ դուրս, բերդի բոլոր ֆռաց,
Հալվորն աշեց էն տան չորս բոլոր,
Տեսավ՝ սար մի կո՛ շարած վեր իրարու։
Առավոտուն արևմտյան դռնեն էլավ,
Բերդի բոլոր պըտըտեցուց,
Իրիկուն նոր պրծավ, էկավ մոտ էն դուռ,
Էկան, կայնան դռան առջև։
Իրենք էլ էսպես են մտածե.
«Հալվորի գալուն պես էլնենք դիմաց,
Ինչ խոսք էնոր բերնեն էլնի,
Մեր բերդի անուն էն թող ըլնի»։
Ասին.— Պապիկ, ի՞նչ կ’ասես։
Հալվոր նայեց դարգահի վերա,
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ի՞նչքան ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ մեծ քարեր։
Վա, էս ի՞նչ սասուն քարեր են,
Դուք էն սասուն քարեր
Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե.
Էս տո ւն չեք շինե դուց.
Ապա սասուն մ’ եք շինե։
Վա, քանի սասուն բերդ մի.
Էս տուն չէ, էս սասուն է։

Սանասար ասաց.— Բավ է, պապիկ,
Էլ ձեն մի հանի, էլ անուն մի դնի.
Ա՛յ պապի, անուն դրվավ,
Անուն էղավ Սասուն։
Քանց էդա ավել էլ ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սան սուն եք զարկե,
Մեր բերդի անուն էդավ Սանսուն,Սասուն։
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
Ու էն բերդի անուն կոչվավ Սասուն,
Էն տան անուն մնաց Սասնա տուն։

Բերդի անուն դրին, պրծան,
Սանասար ասաց հալվորին.
— Պապիկ, էստեղ մնա.
Ես քեզ խորոտ կը պահեմ։
Հալվորն ասաց.— Աստված որ կը սիրես.
Էլի ինձ կը տանես, դնես իմ տեղաց վերա.
Էն վաթանն է, էստեղ իմ համբեր չգա։
Սանասար զհալվոր վերուց,
Տարավ, իր տեղ էդիր։

Ի՞նչ էր էնոնց սովորություն, արվեստ։—
Էրկու աղբեր ցերեկ սարեր ման կը գային.
Կ’էրթային, կը հասնեին չուրի ծովափ,
Որս կ’անեին, իրիկուն կը գայի նտուն։
Ավուր մեկին Սանասար ասաց Բաղդասարին.
— Հա՛յ աղբեր, էրթանք ծովու բերան,
Մեկ լավ ձի մեզ համար գտնենք, բերենք։
Հրեղեն էին, գիտեին, որ ծովու ձի կա։—
Էլան, գնացին ծովու պռուկ.
Էրկուս նստան էնտեղ։

Սանասար ասաց Բաղդասարին.
— Աղբեր, արի մեզ տանք վեր էս ծովուն,
Տեսնենք՝մարդ կըխրվի՞մեջ։
Բաղդասար դարձուց, ասաց.
— Աղբեր, հոգին քաղցր է.
Ես ինձ չեմ թա՛լի ծով։
Սանասար աղբորն ասաց.
— Լավ, դու կայնի էստեղ, ես կ’էրթամ.
Թե ես չըխրվա էս ծովի մեջ, դու է՛լ արի.
Թե ես խրվա, խեղդվա, դու էլ մի՛ գա,
Դու էստեղ ողջ կը մնաս։
Սանասար սիրտ արավ.
Մեկ աստծու անուն էտա,
Զինք շալապուտիկ արավ, էթալ ծով։
Աստծու հրամանքով ծով բացվեց,
Սանասարի աչից առջև էղավ չոր գետին,
Բաղդասարի աչից ծով կ’էրևար։
Բաղդասար մնաց էնտեղ ծովու պռուկ,
Հա՛մա կը լար, կ’ասեր.
«Վա՛յ, իմ աղբե՛ր գնաց ծովու մեջ կորսըվավ,
Իմ աղբեր գնաց ծով, խեղդըվավ»։
Որ էլ զէնի չտեսավ,
Ուշքըն գնաց կըսկըծու,
Ընկավ ծովու բերան։

Սանասար ծովու մեջ որ մտավ,
Ինչ չոր գետնի վերա գնաց։
Գնաց, հասավ ծովու տակ մեկ պարտեզ,
Տեսավ՝ քոշք ու սարայ մի կա էնտեղ.
Հավուզ մի կա մեջ էն պարտեզին.
Էն քոշք ու սարի առջև ջուր կըթալի։
Տեսավ Ծովային ձին. Քուռկիկ Զալալին,
Էնտեղ կապուկ, թամք սադաֆին վերան պատրաստ,
Կեծական Թուր վերան կախած։
Նայեց՝ էկեղեցի մի կա էնտեղ։
Ինչ մտավ էկեղեցին,
Ակահ գնաց, թավալեց, ընկավ։
Մեջ քնուն էրազ տեսավ,
Մայր Աստվածածին էկավ էրազ, ասաց,
«Հե՛յ, Սանասար, էլի վե՛ր։
Խաչ Պատերազմին կո՛ էստեղ է.
Էլի՛, յոթ ծունր, աղոթք առջև արա.
Արժան ըլնիս, քեզ կը հասնի,
Դնես վեր քո աջ թևին, որ դարբ չառնի։
Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին,
Էնտեղ թամքած, սանձըն բերան զարկած,
Էրկնուց իջած Թուր Կեծակին վերան կախած.
Թե արժան ես, կ’առնես, կը հեծնես։
Էստեղ մեկ պահարան կա, բա՛ց.
Մեջըն շապիկ զրեհին.
Զրեհի քամարն ի մեջքին,
Գլխու գուտն զրեհին,
Զրեհի կոշիկն ի ոտին,
Ծանրիկ գուրզ փահլևանին.
Ամուր նիզակ, նետ ու աղեղ,
Փող պղլորին, պինդ վահան.
Ամեն էստեղ է, կ’առնես։
Էն դարբասի աղբրի մեջ էլ կը լողանաս,
Կը ջոջանաս, կը զորանաս, կտըրճանաս,
Քո ուժ կ’ըլնի քան յոթ,
Մեկն յոթ կը հավելանա, կը լցվիս.
Կերթաս քոմուրազին կը հասնիս»։

Սանասար քնուց զարթնեց, էլավ, ասաց.
«Էն ի՞նչ էրազ էր, ես տեսա.
Տեսնես՝ ուղո՞րդ է, թե՞ սուտ է»։
Գնաց էնտեղ, ինչ շանց էտու,
Էն պահարան էբաց, տեսավ էնտեղ՝
Ինչ էրազի մեջ տեսեր էր։
Տեսավ մեկ զրեհի գուտ էնտեղ.
Էրկու լիտր բամբակ դներ մեջ,
Դներ գլուխ՝ չկայներ.
Մեկ զրեհի մեջկապ էնտեղ,
Յոթ փութ էկավ բոլոր մեջաց.
Մի ջուխտ զրեհի կոշիկ էնտեղ,
Մեկ մեկ լիտր բամբակ դներ մեջ,
Հագներ, հալա ջոջ էր։
Էկեղեցուց էլավ դուրս,
Գնաց, մտավ էն դարբասի հավուզ, լողացավ՝.
Աղբըրի ջուր խմեց, քնեց.
Քնեց մի քիչ,աստծու շնորհք առավ.
Ջոջացավ, զորացավ,կտըրճացավ,
Լցվավ, դարձավ հրեղեն։
Վեր էլավ, էն գեստեր կապեց ամեն։

Ըզզրեհիշապիկ հագավ.
Ըզզրեհի քամար կապեց,— քամար մեջքով էր.
Ըզզրեհի գուտըն էդի գլուխ,— գլխով էր.
Ըզզրեհի կոշիկ հագավ,— ոտքով էր.
Ամեն գեստեր, զենքեր առավ։
Յոթ ծունր աղոթք արավ,
ԶԹուր Կեծակին կապեց վեր իր։
Հրեշտակները ըզԽաչ Պատերազմին
Դրին վեր աջ թևին,
Որ դարբ չառնիՍանասարին։

Էավ, սիրտ առավ, որ ին հեծներ։
Քուռկիկ Ջալալին դարձավ, ասաց.
— Հողածին, ի՞նչ կանես, քո միտն ի՞նչ է։
Ասաց — Քե կը հեծնեմ։
Ասաց.— Քե կը տամ արեգական, կ’էրեմ։
Ասաց.— Ծովային եմ, ինձ կըտամ քո փորի տա
Ասաց.— Քե կըտամ գետին, կ’էրթաս անդունդք։
Ասաց.— Ծովային եմ, ինձ կըտամ քո քամակ։
Թռավ քամակ, հեծավ ըզձին,
Որ կը տար արեգական՝ էրեր,
Ինք էտու ձիու փորի տակ.
Որ կը տար գետին՝ էրթար անդունդ,
Ինք էտու ձիու քամակ։
Ձին քիչ մ’էյ թռավ վեր-վեր,
Դես փախավ ու դեն փախավ,
Կայնավ վեր հետին ոտներին,
Փրփուր էտու վեր բերնին.
Չկարցավ ըզՍանասար ձգեր գետին։
Խելացացավ, կայնավ, հնազանդեց,
Ասաց.— Ես քո ձին, դուն իմ տեր։

Սանասար քշեց ըզձին, բաղչով կ’էրթար,
Էլի ճամփին ծով բացվեց,
Մեկ էլտեսավ ծովու էրես,
Դուրս էլավ, որ գա աղբոր մոտ։
Աղբեր գետին նստած կըլար.
Տեսավ՝ մեկ սար էլեր սարի վերա, կը գա։
Ասաց, «Էն գազան ինձի կ’ուտի.
Էն ըզիմ աղբեր քաշեց ի ծով,
Ըզիս էլ տի տանի, քաշի ծով»։
Չճանչեցավ, վախեցավ, լալով փախավ։
Սանասար կանչեց, ասաց.— Բա՛ղդասար, մի փա՛խի։
Գնաց, հասավ Բաղդասարին, ասաց.
— Ա՛յ տղա, ինչի՛ կը լաս։
Ասաց.— Էյ, ես չլամ, բա ո՞վ տի լա.
Ես եմ իմ մեկ աղբեր.
Իմ աղբեր զինք էթալ ծով, գնաց, խեղդըվավ.
Ես էլ մնացի էստեղ մենակ։
Ապա ես չլամ, ո՞վ լա։
Սանասար ասաց.— Է՜յ, տղա,
Մկա քո աղբեր տեսնես՝ կը ճանչենա՞ս։
— Ապա չե՞մ ճանչենար։
Ասաց.— Ես քո աղբերն եմ։
— Իմ աղբեր էդքան ջոջ չէր.
Քանց իս մեկ լար մի ջոջ էր։
Իմ աղբեր էդ ձին ո՞ւստ գտավ.
Իմ աղբեր էդա զենքեր ո՞ւստ գտավ։
Հասավ աղբոր գլուխ պաչեց, ասաց.
— Բա՛ղդասար, ես քո աղբերն եմ,
Սանասարն եմ. մի վախենար, մի՛ լար։
Բաղդասարն էլ Սանասարի գլուխ պագավ.
Ասաց.— Աղբեր, քանի դու կ’էրևայիր,
Ես կիրիշկեի քեզի.
Երբ դու չէրևացիր, ես նստա, լացի։
Էնոնք իրար գլուխ պագին.
Մեկտեղ էլան, գնացին տուն։

Էրկու աղբեր նստուկ էին Սասուն։
Բաղդասար քնուկ էր մեկ գիշեր.
Մեկ էլ տեսնի, ի՞նչ տեսնի լավ։—
Ջոջ Կուռք էղավ իծու օրինակ,
Էկավ գլխու վերև, մըկմըկաց,
Մինչի լուս չթողեց, որ էն քներ, սթրեր։
Մեկ ամիս թամամ էդպես կ’աներ։
Ամիսն որ լրացավ,
Դեղնություն թափավ Բաղդասարի վերան,
Հիվանդացավ, նիաթ կախեց։
Սանասար հարցուց աղբոր.
— Ինչու՞ ես դու հիվանդացե.
Քանի կը բանինք, ուրախ էիր.
Հիմի նոթեր կախեր ես։
Բաղդասար պատասխանեց.
— Աղբեր, դու խաբար չես, ես գիշեր չեմ քնի.
Էդ մեկ ամիս Զոջ Կուռք չի թողի,
Որ ես գիշեր քնեմ։
Կըլնի իծու պես, գիշեր կը գա,
Կը տըրճըկի չուր լուսվեր ինձի,
Իմ գլխու վերն կը մըկմըկա.
Չի թողի, որ ես քնեմ։
Աղբեր, ես կէրթամ Բաղդադ,
Կամ Խալիֆան ինձ տի մատաղ անի Ջոշ Կռքին,
Կամ ես՝ Խալիֆային։
Սանասար վերուց, ասաց.
—Աստուծով էն չի կարնա մեզ մորթի։
Բաղդասար դարձուց, ասաց.
— Համա, աղբեր, ինձի չի պա՛տկանի,
Որ ես մենակ էրթամ։
Մեկտեղ էրթանք. ըզԽալիֆան զարնենք, սպանենք.
Կռքատուն վառենք, չխուլ մարդիկ թալենք կրակ.
Մեկ էլ էրթանք մոտ մեր խեղճ մեր,
Տեսնենք՝ ինչպես է, ինչ կ’անի։

Էլան, քանի մի մարդով ընկան ճամփա,
Էդ հաշվին գնացին, հասան Բաղդադ,

Ու քաղքից դուրս մեջ դաշտին
Իրենց վրան զարկին, նստան։
— Բաղդասար,— աղբորն ասաց Սանասար.
Դու շուտ գնա, մեր մորն աչքալուս տուր։

Գնացին, ջուաբ տարան Խալիֆային, ասին,
— Քո աչք ի լուս, տղեք էկան։
Խալիֆան ուրախացավ, զվարթացավ, ասաց.
— Զորավոր է մեր Ջոջ Կուռք,
Իր մատաղներ քաշեց, բերեց։
Վերուց, ասաց իր մարդոց.
— Դուք ինձ էրեսով կը տայիք.
Տեսա՞ք իմ կռքերի զորություն.
Ջոջ Կուռք քաշեր, իր մատաղներ բերեր է։
Մարդիկ ճամփեց, էկան տղեկներուն ասին.
— Խալիֆան ասաց՝ դուք բարի էկաք.
Դուք գիտցաք, որ իմ կռքերու օր է,
Ազիզ օր է, տի տանեմ ձեզի մատաղ անեմ։
Ասին.— Մենք գիտցանքկռքեր զոռ են.
Էկանք՝ մեզի մատաղ անի։
Էրկու աղբեր մեկէլ օր էկան,
Գնացին Խալիֆայի էրես։
Տեսան, որէն էլեր Դիվանխանի տանիք,
Թևեր կանթե, կէրթա ու կը գա։
Որ զՍանասար ու Բաղդասար տեսավ, բոռաց.
— Դուք շան լակոտներ, շուն-շանորդիք,
Ո՞ւր անցիք, դո՞ր գնացիք, ինչի՞ շուտ չէկաք.
Դուք չգիտցաք, որ դոր էրթայիք,
Ջոջ Կուռք ձեզի կը բերեր։
Ասին.– Հերի՛կ, քե մեռնինք, հերի՛կ, քե մեռնինք.
Որ մենք մորե ծնվեր էինք,
Աշխարհ չէինք տեսե.
Աշխարհ տեսանք, մոռացանք։
Համա արևելք փախանք, չպրծանք,
Արևմուտք փախանք, չպրծանք,
Չազատվեցինք քո կռքերու ձեռնեն։
Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է,
Գիշերն էլ չէր թողնե,
Որ մենք էնտեղ սըթըրվինք։

Ասաց.— Դե՛ արիք, էրթանք կռոց տուն,
Ձեղի մատղեմ իմ կռքերուն։
Ասին.— Թագավոր, ապրած կենաս.
Դու զմեղ տ’անես քո կռքերուն մատաղ.
Մենք թագավորի տղա ենք, մեզ չվայելա,
Իսկույն տանես, գաղտիկ-մաղտիկ զենեյ։
Մենք կ’աղաչենք, որ դու, ինչքան ժողովուրդ կա,
Ժողովես, բերես էնտեղ,
Որ տեսնեն ու փառք տան կռքերուն։
Խալիֆան ասաց.— Շատ աղեկ.
Ինչպես որ դուք կ’ուզեք, էնպես կ’անեմ։
Ամեն էլ կը ժողվեմ, բերեմ։—
Տղաներ դարձան, էկան իրենց վրան։
Ու գնացին մոտ իրենց մեր։

Խալիֆան թուղթ ուղարկեց, ասաց.
— Իմ էրկու լաճ տի տանեմ,
Իմ կռքերուն մատաղ անեմ,
Էկեք, կռքերուն փառք տվեք։
Քաղաք քաղքով ու գեղ գեղով թափվան դաշտ,
Հազարավոր մարդեր էկան, դաշտ լցվավ.
Ասեղ թալեին, չէր ընկնի գետին։

Էնոնց մեր. Ծովինար, գիշեր չուր լուս նստավ,
Իր տղեկներն ապով արցունք թափեց։

Սանասար տեղից էլավ, ասաց.
— Բաղդասար, ձիու գլուխ բռնի, ես կէրթամ։
Որ ես կանչեմ, ձին ինձ կըհասուցես։
Ասաց, գնաց մոտ Խալիֆան.
Էնի տեսավ, որՍանասար կը գար,
Ճանչեցավ, ուրախացավ, ասաց.
— Է՜յ, մեռնիմ քեզի, Ջոջ Կուռք,
Ինչպես ըզքո մատաղ իր ոտով քաշիր, բերիր։
Հար երբ է մնացե,
Զմեկէլն էլ կը քաշես, բերես իր ոտով։
Ու դարձավ, ասաց.— Է՛յ, ո՛րդի,
Քո աղբեր ո՞ւր է. ինչի՞ շուտ չէկաք։
Սանասար պատասխանեց.
— Իմ աղբեր փոքր է, հետի-հետի կըգա.
Ինձ տար, զէնի, չուր իմ աղբեր կըգա։
Ասաց.— Դե կուզ ըլի, ըզքե զէնեմ։
Սանասար ասաց.— Խալիֆա, ինչո՞ւ.
Մարդ մատաղ սրբի դռա՜ն կը զէնի, թե՞ չոլ տեղ
Էրթանք կռատուն, էնտեղ զէնի,
Որ մատաղ ընդունելի ըլնի։

Խալիֆան ասաց.— Հա, վա՛լլա, քո խոսքն է։
Խալիֆան սուր ձեռն առավ,
Կանչեց, ասաց.— Արի, որդի, էրթանք,
Էրկրպագություն արա Ջոջ Կռքին,
Որ ըզքեզի զէնեմ, մատաղ անեմ։
Առավ զտղան ու երկուսով մտան կռատուն։
Տղան ասաց Խալիֆային.
— Երբ մենք գնացինք, պստիկ էինք.
Մենք զքո կռքի զորություն չգիտեինք.
Ես էդոր երկրպագություն չեմ տվե։
Չեմ գիտի, թե ինչպես կըպառկեն առջև,
Որ կռքերուն հաճո ըլնի.
Դե՛ արի, առաջ դա պառկի կռոց առաջ,
Դե՛ կզի, էրկրպագություն տուր,
Որ ես տեսնեմ՝ ինչպես կը տաս.
Ես էլ քեզնե ուսնեմ, էնպես անեմ։
Խալիֆան կզավ, էրկրպագություն էտու,
Ասաց.— Էսպես, տղա. էսպես տուր։
Սանասար կուզեկուզ արավ։
Խալիֆան դանակ էհան,
Քաշեց, որ վիզ կտրեր,մատղեր.
Սանասար տեսավ՝ ուղորդ, վիզ տի կտրի.
Ասաց. «Յա հացն ու գինին, տեր կենդանին»,
Աքուց մ’էզար Խալիֆային,
Որ գնաց իրեք շալապուտիկ
Վեր մեկմեկի էտև, շրջվեց էնտեղ։
ԶԽալիֆան բռնեց, կապեց։
Էնոր մարդիկ ձեն գցեցին քաղաք,
Զորք ժողվեցին, էկան.
Քաղաք քաղքով թափան վերա կռիվ։
Սանասար կանչեց.— Բադդասար, ձի՛ն…
Բաղդասար ըզձին հասցուց։
Սանասար թռավ, հեծավ ըզձին։
Ասաց. «Այ-վա յ, այ-վա յ.
Էսոնք ըլնին բամբակ, ես էլ ըլնիմ կրակ,
Էսոնք չեմ կարնա վառել.
Էսոնք ըլնին կրակ, ես էլ ըլնիմ ջուր,
Էսոնք չեմ կարնա անցնել»։
Ձիուն լեզու էկավ, ասաց.
— Սանասար, ինչի՞ կը վախենաս.
Դու քո աստված կանչի.
Քանի դու քո Կեծական Թրով կտրես աջ-ձախ,
Էնքան ես իմ պոչով կը սպանեմ.
Ինչքան դու Կեծական Թրով կտրես,
Էնքան ես իմ շնչով կըսպանեմ,
Էնքան էլ իմ քամով կը սպանեմ.
Ինչքան դու Կեծական Թրով կտրես,
Էնքան ես իմ ոտներու տակ կը կոխոտեմ։

Էրկուս թրեր առան ձեռ,
Ու քշեցին էրկու աղբեր.
Մեկ էրկու դիր գնացին, էկան,
Ձիերու ոտաց փոշին էլավ էրկնուց էրես։
Ու փրթեցին, էնպես փրթեցին,
Ինչպես ձին իր գարին կտրի։
Ու Խալիֆայի մարդեր ընկան,
Խսրի նման փռվան գետնին։
Դարձան ձիուց իջան տակ,
ԸղԽալիֆան բռնին, բերին մոտ իրենց մեր.
Չվանով ոտնեն չուր գլուխ փաթթեցին սան.
Տախտակ գլխով անցուցին,
Ճրագ գլխի վերա վառեցին,
Նստան տակ Սանասար, Բաղդասար,
Նռան գինին սեղնի վերա դրին.
Կարմիր գինին աչքի առաջ խմեցին,
Ուրախություն, խնջույք արին։
Խաբար գնաց, հասավ պապին,
Թե Սանասար ու Բաղդասար զորացեր են,
Կռապաշտ Խալիֆան բռներ, կապեր են.
Նստած՝ուրախություն կ’անեն։
Պապիկն ասաց.— Ա՛յ աստված,
Որ էն տղեր տեսնեի,
Թող իմ հոգին առներ։
Խաչապաշտ Գագիկ թագավորն էլավ,
Թուղթ մի գրեց, էտուր Քամուն, ասաց.
— Իմ թուղթ կը տանես Բաղդադ,
Իմ թոռ Սանասարի ձեռ կը տաս։
Քամին ըզթուղթ էբեր,
Ականատից էթալ Սանասարի ձեռ։
Սանասար ըզթուղթ կարդաց.
Պապիկ թղթի մեջ գրեր էր.
«Հազար բարին իմ թոռ Սանասարին։
Որ էս թուղթ կըհասնի քո ձեռ,
Գլուխ էդտեղ թրջես, էստեղ կնտես»։
Սանասար Բադդասարին ասաց.
— Ես կ’էրթամ, Խալիֆային բաց չթողնես։
Զձին քաշեց, հեծավ, գնաց պապի տուն։
Պապիկ մոր նմուշի վերա զթոռ ճանչեցավ.
Շա՛տմի ուրախացան, զրուց արին.
Ու շատ խոսքի ընկավ Սանասար,
Մոռացավ ըզմեր ու զիր աղբեր։

Ամեն օր Բաղդասար կէլներ, կ’էրթար որսի.
Օր մեկ վերու օչխար կը բերեր.
Կը գային, կը նստեին կերուխումի,
Քեֆ-ուրախություն կ’անեին։
Մեկ էլ որ էն գնաց որսի,
Խալիֆան փաթթած տեղեն՝ ասաց աղջըկան.
— Չէ՞ ես խեղճ եմ, քո տուն չավրի,
Փշուրմի իմ կապեր թուլցու։
Աղջիկ էլավ, զկապեր արձակեց, էդիր էնդին։
Խալիֆան էլավ, ի՞նչ էլավ։
Զամեն տեսավ, ժողվեց։
Գնաց քաղաք, ինչ իշխան մարդ կար մնացած,
Խալիֆայի մարդեր խորհուրդ արին,
Թե՝ «Ի՞նչ անենք, որ ազատվինք»։
Իշխաններից մեկն ասաց.
— Սանասար գնացե, մնացե Բաղդասար,
էրթանք, զէնի սպանենք։
Մեկն էլ ասաց. — Մենք չենք կարնա զէնի սպանենք.
Կանչենք հարսնիք, խմացընենք,
Տանենք, թալենք մեջ փոսին,
Փուշ ու փալաշ ժողվենք վերան, թող մեռնի։
Խալիֆան ասաց իր մարդերուն.
— Էկեք, յոթ ուղտաբեռ քացախ գինի
Լցեք, տարեք Ախմախու սար,
Որ ես վաղ ըզԲաղդասար խաբեմ, բերեմ,
Էնտեղ գինի տանք էնոր,
Խմացընենք, հարբեցընենք, սպանենք։
Մարդեր էլան էդպես արին։

Իրիկուն Ծուռ Բաղդասար որսից էկավ.
Տեսավ՝ Խալիֆան արձակած, բան չասաց։
Խալիֆան ասաց էնոր.
— Բաղդասար, գիտե՞ս ինչ կա։
Ասաց.— Ի՞նչ կա, Խա՛լիֆա։
Ասաց.— Ինձ թող, էրթանք Սև սար,
Էնպես որսի տեղ մի գիտեմ,
Որ վերու օչխար, վերու տավար,
Ամեն լցվեր են էնտեղ։
Ինձ թող, վաղ էրթանք, ամեն բռնենք,
Մեզ համար էնտեղ ուրախություն անենք,
Չև քո աղբեր ետ դառնա, գա։
Բաղդասար ասաց.— Թող ըլնի, էրթանք։
Էսպես Բաղդասարին համոզեց։

Մեկէ՛լ օր հեծան իրենց ձիանք, գնացին։
Որ հասան Ախմախու սար,
Էս դեհեն, էն դեհեն, գինու կթխեք ձեռքեր,
«Հազար բարի քե, Բաղդասար»
Ասին, ու չորս դեհեն տվին։
Ինչքան գինի բերին, մարդ չխմեց,
Զամեն տվին Բաղդասարին։
Էսպես Բաղդասարին խաբեցին,
Յոթն տարվան քացախ գինին գլուխ կապեցին։
Ո՛ր մեկին մեկ թաս գինի տվին,
Ասաց.— Հազար բարին Բաղդասարին։
Բաղդասար կանչեց.— Ձեր հազար կտրվի.
Լցեք տաշտեր, ես խմեմ։
Բաղդասար խմեց, էնպես հարբեց,
Որ տնական, անհուշ ընկավ։
Խալիֆան ասաց իր մարդերուն.
— Դե գուրզեր առեք, էլեք վերան։
Առան գուրզեր, էկան սպանելու։
Վախեն հեռվեն կը զարնեին։
էնքան զարկին, էնքան զարկին,
Բաղդասարի չորս դեհեն՝
Էնպես խանդակ, փոս շինեցին,
Որ քառասուն գազ փոս կ’ըլներ—
Աստըծու հրամանքով,
Մեկ գուրզ Բաղդասարին չէր դիպնի։

Սանասար էլավ դուրս, իրիշկեց էրկինք.
Տեսավ՝ Բաղդասարի աստղ խավարեր էր,
Իր մտքի մեջ ասաց. «Իմ աղբեր նեղն է»։
Դարձավ, իր պապիկին ասաց.
— Ավա՛, պապիկ, ես տէրթամ, իմ ձին քաշեք.
Ես իմ աղբոր կամ լաշին կը հասնիմ, կամ ճաշին։
Պապիկն ասաց.— Քո տուն չավրի.
Քո աղբեր հիմի հանգիստ նստեր է,
Իր մոր հետ ուրախություն կ’անի,
Կը խնդանա, դուն էլ մեզ խնդացու։
Սանասար համբեր չարավ.
Էլավ, ինքն իր ձին քաշեց դուրս,
Հեծավ, աչք խփեց է բաց, հասցուց մոր մոտ։
— Մարե, ո՞ւր է իմ աղբեր Բաղդասար։
Թե.— Խալիֆան առե, տարե դաշտ ու սեյրան
Գնացած Ախմախու սար ուրախութեն։
Ասաց.— Ահա՛, իմ աղբեր խաբած, տարած։
Հե՛յ-վա՛խ, իմ աղբեր տի սպանեն։
Ասաց թե չէ՝ քշեց, հասավ Բաղդասարին։
Տեսավ՝ Բաղդասար էնպես խմեր է,
Զոռ հարբած ընկեր է, ակահ չունի.
Էնոնք էլ առած գուրզեր, թրեր,
Էկած են, չորս կողմեն կը զարնեն, որ սպանեն։
Ինքն էլ աստծու անուն էտու,
Ծռանակ ընկավ մեջքեր,
Ու ծանրիկ գուրզ մի իջավ,
Ու զԲաղդադու Խալիֆան՝
Յոթն գազ գետին վե՛ իջուց,
ԶԽալիֆան, զէնոր մարդեր ամեն սպանեց։

Գնաց, կայնեց աղբոր վերա,
Ջուր էլից գլխուն, գլուխ լվաց, սիրտ մաժեց,
Որ հարբեցություն թողնի, լրջանա։
Կանչեց.— Բաղդասա՛ր, Բաղդասա՛ր։
Ուշք էկավ աղբոր վերան.
Գլուխ վերուց, ասաց.
— Հա՜յ, քո տուն չավրի։
Ինչ աղեկ քներ էի. չթողիր՝ ես քնեմ։
Ասաց.— Քո տուն չավրի.
Մի ե՛լ, քո չորս բոլոր աչքի։

Էլան էրկու աղբեր, էկին քաղաք։
Բաղդասար կանչեց, ասաց.
— Որն որ է՛ն կը հավատա, ինչ ես կը հավատամ,
Թող գա անցնի իմ թրի տակով։
Քաղաք քաղքով թափան, էկին,
Անցան էնոր թրի տակով։

Էնոնց մերն էլ, Ծովինար խանում,
Կզավ վեր քիթ ու բերնին,
Էրկրպագություն արեց ու ասաց.
— Գոհանամ քենե, էրկնի ու էրկրի ստեղծող,
Որ ըզմեզի ու մեր ժողովուրդ
Ազատ արիր էն զալումի ձեռնեն։
Մի ժամանակ նստան էնտեղ։
Հետո էլան, առին իրենց մեր ու զքեռմեր,
Ու դեմ արին, էկին դեհ Հայաստան։
Էկին, Գագիկ թագավորի քաղքին մոտեցան,
Մեկ աղբրի վերա վրան դրին, նստան։
Տեսան, որ էն դեհեն մեկ մարդ կը գա,
Կանչեցին, ասին էնոր.
— Գնա թագավորին աչքալուս.
Շատ բարով տար էնոր ու Քեռի Թորոսին,
Ասա՝ ձեր Ծովինար ու իր էրկու տղան
Ողջ-առողջ էկած, աղբըրի մոտ նստած են.
Աչք ձեր ի լուս ըլնի։
Գագիկ թագավոր ու Քեռի Թորոս
Էլան, էկին էնոնց առաջ։
Էկին, ընկան իրար վզով,
Պագին իրար, լացին ու խնդացին.
Կերան ու խմեցին, ուրախություն արին։
Թագավոր ու Քեռի Թորոս ասին.
— Դեհ, էլեք, էրթանք քաղաք։
Խոսք մեկ արին, գնացին քաղաք,
Իջան թագավորի պալատ։
Ցոթն օր, յոթ գիշեր ուրախացան։

Սանասար վերուց, ասաց թագավորին.
— Քեռհեր, ես մեկ բան կը խնդրեմ քենե։
Ասաց.— Ի՞նչ կը խնդրես։
Ասաց.— Մեկ տեղ մենք մեզ համար
Մեկ տուն ենք շինե, էրթանք էնտեղ։
Թագավոր դարձուց, ասաց.
— Որդի, ես տղա չունիմ,
Ես կը մեռնիմ, իմ թագավորություն
Ձեզ կը մնա, կըլնի ձեր տուն։
Ասին.— Չէ՛, թագավոր, ապրած կենաս,
Էկանք, ձեզի տեսանք,
Գոյություն աստծու, ողջ-առողջ եք,
Իրարուց կարոտ առանք, կ’էրթանք մեր տուն։
Պատրաստություն որ տեսան,
Մերն իր էրկու որդուն խրատ էտու.
— Որդիք, թագավորից էս բան ուզեք.
Ասեք, թե՝ Ծովասար, Մարաթկա ջուր,
Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տուր մեզ։
Թե էրդվավ՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», կը տա
Սանասար ասաց թագավորին.
— Մեկ բան էլ կը խնդրենք քենե։
— Որդիք, ասաց թագավոր,
Մեր հոգուց զատ՝ ինչ որ կ’ուզեք,—
Հացն ու գինին, տեր կենդանին,— կը տանք։
Ասին.— Ծովասար, Մարաթկա ջուր,
Ճապաղջրի Բաժն ու Քոդեն տուր մեզ։
Ասաց.— Տվինք, որդիք։
Էլան Ծովինար խանում ու իր տղեկներ,
Հեծան, ճամփա ընկան ու գնացին.
Ու Քեռի Թորոս էլ իրենց հետ գնաց։
Ընկավ իրենց առջև Սանասար,
Ու գնացին, էլան վեր Սասնա բերդին։
Սանասար շատ զորընդեղ մարդ էր.
Սև սարի բոլոր ու չուրի Ծծմակաքիթ՝
Մշու վերևով պարիսպ քաշած,
Էլած էր չուրի Սեղանսարու գոտին ի վե՝
Ճապաղջրու Դուրան, Մուրադ գետի բերան,
Ու զէդ ամենն էլ տիրապետեց։
Չորս դարգահ էլ թողեց իր բերդին,
Ու միշտ հանապազ կը զարկեր զիր դարգահ,
Ու կը հեծներ զիր ձին, զՔուռկիկ Ջալալին,
Ու ինչքան գել ու գազան ըլներ, կը բռներ։
Օրերուց օր մ’ էլ զարկեց, գնաց չուրի Մըսըր,
Չուրի Բաթմանա կամուրջ, չուրի Անգղա ձոր։

Էնպես փահլևան էղավ Սանասար,
Որ էնոր ձեն աշխարք բռնեց։
Շատ մարդեր որ լսեցին, ասին.
«Ա՛ղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ.
Գող մարդեր ամեն ժամանակիկ՝

Կը գան, մեր ապրանք վարնեն, կը տանեն։
Ըհը՛, էն աստվածը, մենք կ’էրթանք էդա Սասուն,
Որ Սանասարի, Բաղդասարի պես՝
Էրկու զորեղ փահլևան կա.
Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կ’առնեն, ոչ տուրք.
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։
Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ.

Շատացա՜վ, մե՛ծ քաղաք էղավ Սասո։

Posted in Բանահյուսություն

Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ

  1. Կարդացե՛ք հեքիաթը:
  2. Ի՞նչ խորհուրդներ ունի հեքիաթը:

Ընթերցողը հեքիաթի վերնագրից արդեն կհասկանա թե ինչ խորհուրդ ունի հեքիաթը։ Թագավորը բարի մարդ էր ով բոլորին օգնում էր։ Այն ինչ պատահեց թագավորի հետ իմ կարծիքով փորձություն էր, չնայած որ թագավորը կորցրեց իր գահը, հետո իր կնոջը և երեխաներին, նա չփոխվեց, չչարացավ և Աստված թագավորին վերադարձրեց նրա կորցրածը։

  1. Գրի՛ր ասացվածքներ, որոնք համապատասխանում են հեքիաթի խորհրդին:

Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա։

Լույսը կբացվի, բարին հետը։

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա մի կնիկ, էրկու էլ տղա՝ ամեն մինը ըսենց հինգ֊վեց տարեկան։ Էս թագավորը ընենց մի խղճմտանքով մարդ ա ըլնում, ընե՛նց մի արդար դատաստան անող, աղքատներին, անճարներին ողորմող, որ քոմմա սրա անըմովն ին օրդում[1] ուտում՝ ընե՜նց մի հայ-քրիստոնյա մարդ ա ըլնում:

Օրեն մի օրը, մի դարվիշ վեր ա կենում գալի էդ թագավորի ամարաթը։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են նոքարները։

— Ես ֆլա՛ն դարվիշն եմ,— ասում ա,— էկել եմ թագավորին տենամ։

Էթում են թագավորին իմաց տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— ըսենց մի դարվիշ ա էկե, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ՛։

— Թո՛ղ գա,— ասում ա թագավորը,— մա՛րդ ա, բալի մի խնդիրք ունի ասելու։

Նոքարներն էթում են դարվիշին կանչում, բերում թագավորի կուշտը, իրանք թողում դուս գալի։ Դարվիշը թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում:

— Ի՞նչ մարդ ես,– հարցնում ա թագավորը,– ի՞նչ բանի հմար ես էկե։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես ֆլա՛ն դարվիշն եմ, ֆլա՛ն երկրիցը՝ մի խնդիրք ունեմ քեզ ասելու:

— Ասա՛,— ասում ա թագավորը,— ասա՛ տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, կասեմ, համա պտի օրգում ուտես, որ անխոս կկատարես։

— Ասա՛, մի՛ վախի, ինչ որ ձեռիցս գա՝ կանեմ։

Դարվիշը գալիս ա ընկնում թագավորի ոնները.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– ես ուզում եմ, որ քու թագավորությունը իրեք օր տաս ինձ։ Կտա՞ս, թե չէ:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, միտք ա անում.– Լա՛վ,— ասում ա,— որ տամ, դու էլ խո՞սք ես տալի, որ իրեք օրը թամմի թե չէ՝ իմ թագավորությունը էլ եդ ինձ տաս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, հա՛, խոսք եմ տալի: Չտվի, ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Որ ըտենց ա, տվի[2]:

Կենում ա ընչանք լավ մութը գետինը կոխում ա, ոտքը խաղաղվում, նոր իրա շորերը հանում ա, տալի դարվիշին, դարվիշինը ինքը հագնում, թողում ամարաթը, դուս գալի: Էթալիս նոտարները տենում են, ըսկի չեն էլ ճանանչում. ասում են՝ հալբաթ էն դարվիշն ա, թագավորին տեհավ պրծավ, հմի էթում ա. դուռը բաց են անում՝ ճամփու դնում։ Հա՛, ըս էլ պտի ասեմ, որ էս բանը թագավորից ու դարվշից սավալի, որ ասես, մարդ չի իմանում, ընչանք իրա օզլուշաղն էլ խաբար չիլնում։

Թամամ իրեք օր դարվիշը թագավորություն ա անում։ Իրեք օրը թամմում ա թե չէ, թագավորը վեր ա կենում գալի։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում ա,— իրեք օրը թամմեց, դե հմի վեր արի թախտիցը՝ ես նստեմ։

— Ի՞նչ ես դուս տալի,– ասում ա դարվիշը,— հո չե՞ս գժվե. ի՜նչ թախտ, ի՜նչ բան, էրա՞զում ես, ի՛նչ ա։

— Լա՛վ, դարվիշ աղպեր, հանաքի վախտը չի. թեզ արա՛, քանի մարդ չի էկե։

Խեղճը հենց իմանում էր հանաք ա անում։ Համա մըն էլ էն տեհավ, որ նոքարներին ձեն տվեց. էկան վրա հասան, գլխին տալոն, բրոթբրոթելոն, քաշքշելոն տարան ընչանք հայաթը, ընդիան էլ արեցին քուչեն՝ դուռը շինեցին։ Խեղճը էլ չկարաց ամոթու ձեն֊ծպտոն հանի, փոր-փոշման թողաց գնաց: Գնաց, հեգսի օրն էլ եդ էկավ, տեհավ ամարաթի դուռը բաց ա, ուսուլով նի մտավ, գնաց սուտ֊թագավորի աղաքին կաննեց։

— Ա՛յ դարվիշ աղպեր,— ասեց,— ըսենց հանաք չիլնի, էրեկ էլ ընենց խաղկ ու խայտառակ անելոն ինձ դուս անիլ տվիր ըստիան։ Թագավորությունս քեզ իրեք օր ի տվե, ըսօր էլ հրես չորս օրը թամմում ա։ Ի՞նչ կասես, աղպեր:

— Հանաք-մանաք չեմ գիտա,— ասեց դարվիշը,— էս սհաթը դուս կորի ըստիան, թե չէ նոքարներիս ձեն կտամ, կգան, էլի քեզ էրեկվա օրը կքցեն։

Խեղճ թագավորը տեհավ, որ ճար, իլլաճ չկա, դարվիշն ուզում ա զոռ-զոռըբա իրա թագավորությունը զավթի.— Դո՛ւ քու աստոծը,— ասեց,— թագավորությունը ձեռիցս խլեցիր, կնիկս ու էրեխեքս էլա տո՛ւ, տանեմ նրանցով մխիթարվեմ։

Դարվիշը գնաց բերեց տվեց իրան։ Նա էլ կնկա ու էրեխեքանց կուռը բռնեց, լալով, լալաշկով ամարաթիցը դուս էկավ՝ գնաց:

— Փա՜ռք քեզ, աստոծ,— ասեց,— փառքդ շատ ըլնի. դո՛ւ տվիր՝ դու էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր ի, որ օր ծերություն էս զուլումը բերիր գլուխս: Փա՛ռք, փա՛ռք, հազա՜ր հետ փառք քեզ, աստոծ։

Կնիկը, էրեխեքը աղաք արեց, ասեց. «Էթամ ղարբություն, բալի մի աշխատանքի տուտ բռնեմ, տուն, տեղ, օղլուղաղ պահեմ»։ Մի քանի ամսվա ճամփի պաշար վե կալան, ասսու անումը տվին, ընկան ճամփա: Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ ընչանք իրիկուն էկան, մի չոլ֊յաբանի տեղ գշերը վրա հասավ: Էն սհաթը ըստե վեր էկան, ասեցին. «Կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք էթանք»։

Ըտե վեր են գալիք էթում[3] չոր չոփ, թիթեն-միթեն կիտում, բերում կրակ անում, կրակի չորս բոլորը ջերկուն նստոտում, եննա բերում հաց-մաց ուտում, թեք ընկնում՝ քնում: Գշերվա մի վախտը զընգզընգոցի ձեն ա գալի. թագավորը գլուխը բանձրացնում ա, տենում մի բեզրգյան իրա քոչ ու բարխանով, նոքարներով էկավ իրանցից մի մանգզլաչանք տեղ հեռու վեր էկավ:

Էս բեզրգյանը ըտե վեր ա գալի, չագիր տալի, նոքարներին հրամայում ա կրակ անեն, որ զադ-մադ էփեն ուտեն։ Նոքարներն էթում են[4] ցախ-մախ, թիթեն—միթեն[5] հավաքում, բերում, որ կրակ անեն, բիրդան տենում են՝ հրենիկ հա՜, ֆլա՛ն տեղը կրակ ա էրևում։

— Էթա՛նք,— ասում են,— ընդիան կրակ բերենք՝ կպցնենք:

Վեր են կենում գալի ի՜նչ տենում՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի կնիկ կրակի չորս բոլորը ջերկուն պառկոտել են։ Կնիկ մի՛ ասի՝ մի ակն-արեգակ, հուրի-մալաք, մարալ, ջեյրան, թառլան ղուշ ասա՛։ Սրանց ոտի ձենիցը թագավորը ալբիալը զարթնում ա։

— Բարիրիկուն,— ասում են,— դա՛րվիշ աղպեր։

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա։

— Չի՞լնի մի քիչ հրակ տաս, տանենք մընք էլ կրակ անենք:

— Խի՞ չիլնի,— ասում ա,— հրենիկ՝ ինչքամ ուզում եք, վե՛ կալեք տարեք։

Նոքարներն էթում են մի քանի կրակ վեր ունում, թողում գալի իրանց չագիրը։

— Խի՞ էսքամ եդացաք,— հարցնում ա բեզրգյանը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են նոքարները,— էն ինչ մենք ենք տեհե, դու տենայիր՝ ո՛վ գիտա՝ ընչանք լիս ընդե ղուլ ըլնեիր, մնայիր։

— Խի՞, ի՞նչ կար, ի՞նչ եք տեհե,— հարցնում ա բեզրգյանը,— ասե՛ք տե՞նեմ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են,— գնացինք տեհանք կրակի չորս բոլորը պառկոտել են՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն կնիկ. էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն՝ որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես[6]:

— Բաս որ ըտենց ա,— ասում ա բեզրգյան չե՞ք կարա էթա մի ֆանդով էդ կնկանը փախցնի բերի, որ բերեք՝ էլ փո՛ղ, էլ խաղինա՛, էլ մա՛լ, էլ դոլվա՛թ, մախլաս՝ հենց ի՛նչ ուզեք, իմա՛ց կացեք, կտամ:

— Կա՛րանք, խի՞ չենք կարա, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են:

Նոքարները կրակ են անում, պրծնում, եդ դառնում գալի դարվշի կուշտը։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում են,— քեղ մի՛ խնդիրք ունենք ասելու։

— Խեր ըլնի, ասեք տենամ ի՞նչ ա ձեր խնդիրքը,— ասում ա դարվիշը։

— Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասում են,— հրեն որդե որ ա կազատվի. սատանական էս չոլ, յաբանի տեղը ո՛նչ տատմեր կա, ո՛նչ կնիկարմադ, որ ցավը բռնելիս՝ նրան մուղաթ կենա։ Հմի էկել ենք մուննաթ անենք քեզ, կնկանդ ասես՝ գա մեր խանըմին ազատի, էլի մենք նրան մեր քվոր պես կբերենք կհասցնենք ընչանք ըստե:

— Ա՛յ կնիկ, կէ՞թաս,— հարցնում ա դարվիշը կնկանը։

— Խի՞– չեմ էթա, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— էս չոլ, յաբանի տեղը ծննդկանի հավարին հասնիլը ֆոգու էլ վարձք ա:

Վեր ա կենում նոքարների հեննա գալի, սաքի թե բեզրգյանի կնկանը պտի ազատի։ Հենց որ հասնում ա չադիրը, բեզրգյանը հրամայում ա անսաս վեր ունեն կնկանը դնեն մի ղութկի մեջ, բեռները կապռտեն՝ յա՜լլա։ Նոքարներն էն սհաթը կնկանը բերում են դնում մի ղութիկ, բերանը ղայիմ կալնում, բեռները բարձում, ընկնում ճամփա։

Խեղճ դարվիշը կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ չէկավ։

— Հալբա՛թ,— ասեց,— բեզրգյանի կնիկը շատ դժար ա, պահում են ընչանք ազատվի, պրծնի, նո՛ր վեր ունեն, բերեն։ Մխելի աչքը կպցրեց, չկպցրեց, մի վախտ վե կացավ տեհավ ի՜նչ՝ լիսացե, օրը ճաշ ա դառե, դեռ հլա կնիկը չի էկե։ Ասեց․ «Տենամ քարվանն ընդի՞ ա»։ Եդ մտիկ արեց, տեհավ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ։ Շա՛տ գլխին վա՜յ տվեց, լաց էլավ, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։

— Փառքդ շա՛տ ըլնի,— ասեց,— աստոծ, դո՛ւ տվիր, դո՛ւ առար, հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ էրկու հետ ինձ պատժում ես։ Սա՛ղ թագավորությունից, տնից, տեղից, մալ ու դոլվաթից մաղբուն նստեցի հերիք չէր՝ հմի էլ կնիկս ձեռիցս խլեցիր։ Փա՛ռք քեզ, աստո՛ծ, հազա՜ր հետ փառք։

Խեղճը էլ ի՛նչ պտի աներ․ էրեխեքանց կուռը բռնեց՝ գնաց իրա ճամփեն։ Գնաց, գնաց, գնաց շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի վարար ջուր ռաստ էկավ։ Դե արի էշը ցխիցը հանա՛․ էսքամ զուլումը հերիք չէր՝ թազա զուլումի ռաստ էկավ։

— Ո՞նց ասեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ սաղ-սալամաթ անց կենամ ջրի էն դիհը։

Միտք արեց, միտք արեց, որ շատ միտք արեց, ասեց․ «Մենծ տղիս թողամ ջրի էս էրեսին, պուճուրին, շալակեմ անց կենամ, եննա գամ նրա՛ն վեր ունեմ, տանեմ։ Լա՛վ»։

Ըսե՛նց էլ արեց։ Մենծ տղին թողաց ընդե, պուճուրին շալակեց, նի մտավ ջուրը․ հենց հասավ ջրի մեջտեղը, եդ մտիկ արեց, տեհավ էն դհիցը մի գել վրա հասավ մենծ տղին, ըռխեց ու յա՜լլա։ Ափալ-թափալ ետ դառավ, որ էթա տղի հավարին՝ բիրդան ոտը սոթ տվեց, շալակի էրեխեն ընկավ ջուրը։ Էս որ տեհավ, էն սհաթը իրան քցեց ջուրը, էրեխի ետևիցն ընկավ, որ կալնի․ ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց հանի՝ քիչ էր մնում ինքն էլ հեննեն հեղտվի․ նո՛ր անջախ լեզ լատոն, լեղ տալոն իրան քցել ա ղրաղը։ Թրջված-մրջված, ջուրը վրիցը ծլծլալեն դուս ա գալի ցամաքը, նո՛ր ըտե շորերը հանոտում, մզում, արևումը փռում, որ չորանա։

— Փա՛ռք քեզ, աստոծ,— ասում ա,— փա՛ռք քու ողորմությունին․ դո՛ւ տվիր , դո՛ւ էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ իրեք հետ ինձ պատժում ես։

Ըսենց մի էրեխին գելն ա տանում, մեկելին՝ ջուրը։ Ըստո էնքամ կենում ա, որ ընչանք շորերը չորանում ա, նո՛ր վեր ա կենում մեն-մենակ, դառը-տխուր ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք։ Մննում ա քաղաքը, տենում մարդ-մադաթ չկա։ Մի քիչ աղաք ա էթում, ղալմաղալի ձեն ա ընկնում անկաջը։ Էթում ա տենում մի եքա մեյդանի միջի խալխը կիտվել են։

— Էս խալխը խի՞ են կիտվե,— հարցնում ա։

— Մեզ հմար թագավոր ենք ջոկում,— ասում են։

Ինքն էլ էթում ա մի ղրաղ տեղ կաննում, թամաշ անում, անում ա՝ տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ թագավոր ջոկելիս, բերում ին մի ղուշ բաց թողում, էդ ղուշը ում գլխին էթար կաններ[7], նրա՛ն շինում ին թագավոր։ Բերում են ղուշը բաց թողում․ բաց թողալու բաշտան՝ էդ ղուշը դե՛ս ս թռնում, դե՛ն ա թռնում, գալի մեր դարվշի գլխին պուպուզ կաննում։ Քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն, թե էս ի՞նչ բաս ա, ղուշը խի՞ էկավ էդ դարվշի գլխին կաննեց։

— Էս մինը հե՛չ,— ասում են․— էկե՛ք թազադան բաց թողանք։

Լա՛վ։ Բերում են թազադան բաց թողում․ էս հետ էլ ա թռնում, գալի դրա գլխին կաննում։ Մախլա՛ս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, իրեք հետ ղուշը բաց են թողում, իրեք հետն էլ գալիս ա մեր դարվիշն ա, որ էս դարվիշը։

— Կա՛ չկա,— ձեն են տալի ամեն դհիցը,— մեր թագավորը էս դարվիշն ա, որ էս դարվիշը։

Բերում են էս սհաթը նրա քրչոտ-մրչոտ շորերը հանոտում, թագավորի շորեր հագցնում, առոք-փառոք տանում թախտի վրեն նստացնում։

Սրան թողանք ըստե թագավոր, գանք խաբար տանք սրա էրեխեքանցիցը։

Գելը որ մենծ տղին ըռխում ա, առնում փախնում՝ մի չոբան ընդիան վարավուրդ ա անում, շները քըս տալի, քցում գիլի եննուցը․ «Հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ»։ Շները որ գիլին հակալ-հակալ են քցում, գելը վախլությունիցը էրեխին վեր ա քցում, թողում փախնում։ Չոբանն էթում ա տենում՝ մի սի՜րուն, մի նա՜շխուն էրեխա։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա չոբանը,— ո՞նց ա էլե, որ գիլի ճանկն ես ընկե։

Էրեխեն նստումա ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա չոբանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ գիլի ճանկերիցը պրծացրիր՝ քե՛զ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։

Չոբանը վեր ա ունում սրան շինում իրան տղա, գառները տալի, որ տանի արածացնի։

Հմի գանք խաբար տանք մեկել աղպորիցը։

Մեկել աղպորն էլ ջուրը քշում ա, քշում տանում մի ջաղացի նավի[8] բանդ անում։ Ջաղացպանը մի վախտ տենում ա ջուրը խըրթ կտրվեց։ Դուս ա գալի, ջրին[8] մտիկ տալի, տենում մի բան դեմ ա առե նավին[9]․ քաշում ա հանում, տենում մի լըխտիկ-մըխտիկ նաշխուն էրեխա։

— Ո՞ւմ էրեխեն ես,— հարցնում ա ջաղացպանը։

Էրեխեն նստում ա մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա ջաղացպանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ հեղտվելուց պրծացրիր՝ քեզ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։— Սա էլ դառնում ա ջաղացպանի տղեն։

Գանք սալըղը տանք սրանց հորիցը։

Սրանց հերը, որ թագավոր ա դառնում, օրեն մի օրը իրա նազիր-վեզիրի հեննա դուս ա գալի իրա երկիրը ման գալու, ասում ա․ «Տենամ իմ խալխը ոնց ա ապրում, ի՞նչ ա անում, ի՞նչ չի անում, իրա հալիցը հո գանգատա՞վոր չի»։ Թագավորն ա՝ է՛ս գեղն ա էթում, է՛ն գեղն ա էթում, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որդե էթում ա՝ հարց ու փորձ ա անում, խալխի հալը հարցնում, ասում, խոսում, վերջը գալիս ա մի ջաղացի ռաստ գալի։ Ինքն էլ շատ ծարավ ա ըլնում։

— Ջա՛ղացպան աղպեր,— ասում ա,— մխելի ջուր բե՞րես՝ խմեմ։

Էս է՛ն ջաղացպանն ա ըլնում, որ ջուրն ընկած էրեխին հանում ա, բերում իրան տղա շինում։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավո՛րն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։— Էն սհաթը փարչը[10] տանում ա լավ, սիրունիկ օղողում, թամըզացնում, կանթեղի նման զուլալ ջրիցը լցնում, տալի իրա տղին, ասում ա․ «Տա՛ր տու թագավորին»։ Տղեն ջուրը բերում ա տալի թագավորին։ Թագավորը էս էրեխին տենալու բաշտան շատ ա հավանում։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա թագավորը։

— Ջաղացպա՛նի,— ասում ա էրեխեն։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Էրեխեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։

— Էս էրեխեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա․ իմն ա․ խի՞ որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա․ ես քեզանից զա՞դ կխնայեմ։— Տղի կռնիցը բռնում ա, տալի թագավորին։

Թագավորը ջաղացպանին մի բուռը ոսկի ա տալի, էրեխին վեր ունում, բերում ամարաթը, շինում իրա աղաքին նոքար։

Անց ա կենում մի քանի վախտ, թագավորը էլի օրեն մի օրը դուս ա գալի իրա երկիրը ման գալու։ Շատ դե՛ս, դե՛ն ա ման գալի, վերջը ճամփին սրան մի չոբան ա ռաստ գալի։ Էս չոբանն էլ է՛ն չոբանն ա ըլնում, որ գիլի տարած էրեխին ազատում ա, բերում շինում իրան տղա։ Թագավորի սիրտը կաթ ա ուզում։

— Չո՛բան աղպեր,– ասում ա թագավորը,– մխելի կաթ բե՞րես՝ խմեմ։

— Ջո՜ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

Չոբանը էն սհաթն էթում ա մննում սուրուի մեջը, մի ոչխար կալնում, կաննացնում, կթում, քերեղանը[11] պռտեպռունկ կաթը լցնում, տալի իրա տղին, որ տանի տա թագավորին։ Տղեն քերեղանը վեր ա ունում, վազացնում թագավորին: Էս էրեխեն էլ թագավորին շատ գիր ա գալի։

— Ա՚յ որդի,— հարցնում ա թագավորը,— ո՞ւմ տղեն ես։

— Չո՛բանի,— ասում ա։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Տղեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

— Էս տղեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, իմն ա․ ի՞նչ կա որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա. ես քեզանից տղա՞ կխնայեմ.— Տղի կռնիցը բռնում ա տալի թագավորին։

Թագավորը չոբանին մի բուռը ոսկի ա տալի, տղին վեր ունում, բերում ամարաթը, սրան էլ ա իրա աղաքին նոքար շինում։ Էս էրկու տղեն իրար հեննա սիրով ապրում են, մենծանում ամարաթումը, ոնց որ մի դռան էրկու շուն՝ ըսկի չեն էլ իմանում, թե աղպերտինք են։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, հինգ տարի, մախլաս՝ տասը տարի, օրեն մի օրը էս թագավորի երկիրը մի բեզրգյան ա գալի առուտուրի։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ մի բեզրգյան էթում էր ուրիշ երկիր, պտի իրա ապրանքիցը փեշքաշ տաներ էդ երկրի թագավորին: Էս բեզրրգյանն էլ լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, գալի թագավորին տենալու:

— Ո՞րդիանցի ես,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը,– ասում ա բեզրգյանը։

— Ի՞նչ բանի հմար ես էկե:

— Էկել եմ առուտուրի։ Ըերած փեշքաշները հանում ա ընդե վե դնում, ասում ա.— Ըս էլ բերել եմ քու փայը։

— Շա՛տ լավ ես արե,— ասում ա թագավորը,— գլխիս վրեն ես էկե: Ինչքամ սիրտդ ուզում ա՝ իմ երկրումը կա՛ց, քու առուտուրն արա՛:

Էս բեզրգյանը թագավորին շատ գիր ա գալի․ նստում ա նրա հեննա երկար ու բարակ ասում, խոսում, զրից անում, էթալիս էլ թամբահ ա անում, որ քանի ըստե ա՝ իրա կուշտն էթա, գա։ Բեզրրգյանն էլ հո՝ ուրախանում ա, աշխարով մին ըլնում․ վեր ա կենում թագավորին գլուխ տալի, թողում էթում իրա բանին: Էս բեզրգյանը է՛ն բեզրգյանն ա ըլնում, որ, է՜, սրանից քանի տարի առաջ չոլումը վեր ա գալի, չադիր տալի, եննա ինչ խարլությունով թագվավորի կնիկն առնում՝ փախնում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էլի էս բեզրգյանը վեր ա կենում, ասում ա. «Էթամ թագավորին տենամ»: Վեր ա կենում գալի թագավորի կուշտը։ Իրար հեննա հաց են ուտում, պրծնում, նստում դե՛սից, դե՛նից ասում, խոսում, զրից անում, ընչանք դառը կես գշեր խոսում են։ Եննա բեզրգյանը վեր ա կենում, որ էթա, թագավորը չի թողում։

— Էս բեվախտին էլ ո՞ւր ես էթում,— ասում ա,— հազիր ըստե կքնես, կլիսանա նոր վե կկենաս, կէթաս։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա բեզրգյանը,– չե՛մ կարա, ես դուքանի տեր եմ, պտի էթամ. բալի գշերն էկան դուքանս կտրեցին, ինչ կա չկա տարան. էն վա՞խտը:

— Մի՛ վախենա,— ասում ա թագավորը,— դուքանիցդ մի չոփ էլա չի կորչի. նոքարներիս կղրկեմ, կէթան դուքանիդ մուղաթ կենան։ Թե կորավ՝ ես տամ։

Բեզրգյանն էլ չի կարում թագավորի խաթրիցն անց կենա։

— Դո՛ւ գիտաս, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ասում ես, կկենամ։– Էդ գշերը թագավորի ամարաթումն ա քնում։

Թագավորն էն սհաթը կանչում ա իրա էրկու նոքարին՝ ջաղացպանի՛ ու չոբանի տղին։

— Կէթա՛ք,– ասում ա,— էս գշեր բեզրգյանի դուքանին ղարավուլ կքաշեք, մուղաթ կկենաք, որ մարդ֊մուրդ չմոտանա: Չըլնեմ չիմանամ քնեք, հա՛, թե չէ էլ ձեռիցս չեք պրծնի: Իմացա՞ք:

— Իմա՛ցանք, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նոքարները, – ո՛նց կքնենք. հո մեր գլխիցը ձեռը չենք վե կալե:

Ասպարավորվում են, յարաղ, ասպար կապում, բեզրգյանի դուքանի բալանիքն առնում, էթում դուքանի դուռը բաց անում, ճրագ վառում, նստում: Բեզրգյանի կնիկն էլ դուքանի միջին քնած ա ըլնում։

— Բա՛ ո՞նց անենք,— ասում ա պուճուր աղպերը,— որ քններս չտանի։

— Էլ ուրիշ ճար չկա,— ասում ա մենծ աղպերը,— արի՛ հեքաթ ասենք, բալի քններս փախնի:

— Լա՛վ, ասենք։ Դե բաս ըտենց ա՝ աղաք դու ասա, եննա ես։

— Որ հեքաթի տեղակ իմ գլխով անցկացածը նաղլ անեմ՝ չի՞լնի։

— Խի՞ չիլնի: Ընենց արա՛, որ չքնենք՝ նրանից դենը դո՛ւ գիտաս, ի՛նչ ուզում ես՝ ասա՛։

Բեզրգյանի կնիկը սրանց ձենիցը զարթնում ա, համա վախլությունիցը ձեն-ծպտոն չի հանում․ խեղճը հենց իմանում ա գողեր են, ասում ա. «Տենամ ի՞նչ են մասլահաթ անում», տեղի միջին տաղ ա անում, մնում։

— Դե՛ անկաջ դի, ասում եմ,— ձեն տվեց մենծ աղպերը։

— Ասա՛, անկաջ եմ դնում։

— Ես,— ասեց մենծ աղպերը,— ֆլա՛ն թագավորի տղեն եմ։ Օրեն մի օրը մի դարվիշ էկավ հորս ամարաթը, խաբլությունով հորս ձեռիցը թագավորությունը խլեց, մեզ ընդիան դուս արեց։ Խեղճ հերս ի՛նչ արեց, չարեց էլ չկարաց թագավորությունը եդ առնի. ճարը կտրած, իմ ու պուճուր աղպորս կուռը բռնեց, մենք դեռ հլա էրեխեք ինք, մորս հեննա դուս էկավ ղարբություն, որ մի աշխատանքի տուտ բռնի, մեր գլուխը պահի։ Էկանք, էկանք, էկանք, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի չոլ, յաբանի տեղ գշերը վրա հասավ։ Գնացինք թիթեն-միթեն կիտեցինք, բերինք կրակ արինք՝ ընդե գշերը կացանք։ Հաց-մաց կերանք, պրծանք, թեք ընկանք՝ քնեցինք։ Հենց աչքներս նոր ինք կպցրե բիրդան հեռվից զնգզնգոցի ձեն ընկավ անկաջներս: Ետ մտիկ արինք, տեհանք մի բեզրգյան իրա քարվանով, քոչ ու բարխանով էկավ, մեզնից մի մանգղիլ հեռու վեր էկավ, ընդե չադիր տվեց: Վրիցը մի սհաթ չանցկացավ, մըն էլ տեհանք էդ բեզրգյանի նոքարներն էկան, թե մի քանի կրակ տա՞ք, տանենք կրակ անենք։ Հերս էլ վե կալավ, թե. «Հրե՛ն կրակը, հրե՛ն դուք. տանում եք՝ տարեք»։ Նրանք էլ մի թիթենի կտորի վրեն մի քանի կրակ դրին, վե կալան գնացին։ Գնացին, էլեդ էն սհաթը ետ դառան։— Խի՞ էկաք,— հարցրեց հերս։ «Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասեցին,— որդե որ ա կազատվի․ ասսու սիրուն, թող կնիկդ գա ազատի, էլ եդ նրան մեր ձեռովը վեր ունենք՝ բերենք»։ Մերս էլ ավատաց նրանց խոսքին, վե կացավ գնաց. հլա էն գալն ա՝ որ պտի գա։ Լիսացավ, վե կացանք, տեհանք՝ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ․․․։

Պուճուր աղպերը ընչանք ըստե որ լսեց, ալբիալը մատը կծեց. «Բալի,— ասեց ինքն իրան,— սա իմ աղպերն ա, որ իմ աղպերն ա»։

Էլ չկարաց դիմանա, որ աղպերը քոմմա ասի, պրծնի, վե թռավ փաթթվեց ճտովը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն տվեց,— բաս դու իմ աղպերն ես․․․— Էլ չկարաց խոսա, արտասունքը էն սհաթը բուռը-բուռը աչքերիցը վե թափեց։

Մերն Էլ էն դհիցը վրա պրծավ[12], փաթըթվեց տղեքանց ճտովը, նրանց թշերը պաչեց, աչքերը պաչեց, պաչպչորեց, տասը բեռը աբասունք չափեց։

— Ա՛յ իմ կորած ազիզ բալեք,— ասեց,— ես էլ ձեր մերն եմ․ ախա՛ր մե՜ռա էսքամ տարի ձեր դարդովն էրվելոն, խորովելոն․․․

Իրեքով էլ մնացին մաթ էլած, իրար էրեսի մտիկ անելոն, հենց իմանում ին էրազ ա՝ ինչ որ տենում են։ Ախա՛ր ո՜րդիան ո՜րդե. ըսկի ավատալու բա՞ն ա։

Նո՛ր նստում են ըստե թազադան խոսք ու զրըցի, մասլահաթի տուտը բաց անում, ասում, խոսում, իրար հալ հարցնում, իրար քեֆ հարցնում, իրար գլխով անցկացածը նաղլ անում, լսում, իրար էրեսի մտիկ տալի, խնդում, ծիծաղում, ուրախանում՝ աշխարով մին ըլնում, ընչանք քնները տանում ա, բերում են թազադան տեղեր քցում դուքանի միջին, իրար ճիտ անում, անուշ քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, բեզրգյանը վեր ա կենում, թագավորիցը իզին առնում, կրնկում դպա դուքանը։ Գալիս ա ի՛նչ տենում՝ իրա կնիկը թագավորի նոքարների հեննա ճիտ արած քնած։ Էլ ձեն֊ծպտոն չի հանում, թողում ա գալի թագավորին իմաց տալի:

— Թագա՛վորն ապրած կենա,– ասում ա,– քո նոքարները, որ ղրկել իր դուքանիս մուղաթ կենան, արի՛ աչքովդ տես ինչ հալի են։

— Խե՛ր ըլնի,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ ի՞նչ ա պատահե:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ասի. արի՛ քու աչքովդ տես, որ ավատաս:

Թագավորը իրա նազիր-վեզրի հեննա վեր ա կենում, գալի դուքանը, ամեն բան իրա աչքովը տենում։ Թագավորը մնում ա սառած մտիկ անելոն։

— Էդ քո՞ւ կնիկն ա,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛մ կնիկն ա։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը:

Ջանլաթները գալիս են ընդե կաննում։

— Ի՜նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Սրանց վե կացրեք,— ասում ա թագավորը,— իրեքին էլ էս սհաթը իմ աղաքին քյալլա արեք:

Ջանլաթները բռթում են, վե կացնում։ Մերը որ աչքը բաց ա անում, թագավորին, նազիր-վեզրին, բեզրգյանին տենում իրանց գլխավիրև՝ ալբիալը իմանում ա, թե բանը ինչումն ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա մերը,— էրկու խոսք ունեմ՝ թո՛ղ ասեմ, եննա ի՛նչ ուզում ես արա՛։

— Ասա՛,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— որ մեր մի մազին էլա դիպնես՝ իմաց կա՛ց հուր հավիտենական մեզ պարտական կմնաս. չունքի սրանք որ կան՝ իմ տղեքն են, ես էլ սրանց մերը։ Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա թագավորը,— բա՛ս դու էլ իմ կնիկն ես, դրանք էլ իմ տղեքը։

Ասում ա ու[13] փաթթվում նրանց ճտովը։ Քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո մի՛ք հարցնի. ռանգ–մռանգը քցել ա, սփրթնե, դառե պատի ծեփ։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը,— էս սհաթին բեզրգյանին քյալլա արեք։

Թուրը շողշողալու բաշտան բեզրգլանի գլուխը ֆըռռում ա, ընդե վեր ընկնում։

Թագավորը նո՛ր կնկա, տղեքաց կուռը բռնում ա, էթում ամարաթը: Էլ ինչ քե՜ֆ, էլ ինչ ուրախությո՛ւն, էլ ի՜նչ մատաղներ մորթոտիլ, էլ ի՛նչ աղքատներին փող բաժանիլ, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սուտ չի ասած. «Ասսու պահած գառը գելը չի ուտի»։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։