Posted in Իմ գրադարան

Դավիթ Սամվելյան «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում»

Հեղինակի գրքերը ինձ գրավում են, հետաքրքիր և գրավող գրելու ոճը անտարբեր չի թողնում ընթերցասերներին։

Պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին։

Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են. դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ անձնական հարաբերությունները և համաճարակը։

Գրքից մեջբերումներ ՝

Միևնույն է, սերը, ինչպես և մնացած բոլոր վարակները, տարածվում է օդակաթիլային եղանակով: Սկզբում այն ճախրում է օդում, ապա սկսում է կաթալ աչքերիցդ ներս, անցնում է թոքերդ՝ սկսում ես շնչել նրանով, այն մեկով, որն արդեն հասցրել է մթագնել ուղեղդ:

***

Ոմանք հավատով են ապրում, ոմանք էլ՝ գիտության տված փաստերի հույսով։ Բայց ամեն ինչ այլ կերպ է, սիրելի՛ս, վարակվում ես սիրով, այդ վարակից մահանում ես ու սկսում ապրել ուրիշի համար՝ թեկուզ իրարից հեռու, թեկուզ առանց հպվելու այդ կյանքին, բայց մեռնելու հազարավոր տարբերակներից ընտրում ես հե՛նց Նրա համար ապրելը։

***

Միգուցե հենց պետք է մառախուղ լիներ, որպեսզի իրարից չտարբերվեին գիշերն ու ցերեկը, որպեսզի հեռավորության սահմանները վերանային: Բայց դե ինչպես Ունամունոն էր պնդում, պետք էր նկատել սերը մառախուղի մեջ…
Հեռացողների ու հրաժեշտ տվողների սերը մառախուղի մեջ: Ամենադժվարը հեռանալիս սիրելն է: Շարունակել սիրելը: Սկսելը հեշտ է…

***

Ամենազարհուրելին ամենահարազատ մարդկանցից լսվող լռությունն է…

***

Լռություն…
Ցասում…
Անկում…
Հրաժեշտ…
Կարոտ…
Ապարդյուն կարոտ…
Քայքայող…
Բթացնող…
Անտարբերությամբ…
Անգոյություն…

***

Համբուրում եմ՝
առանց վարակվելու վախի.
ես վաղուց արդեն վարակված եմ քո սիրով։

***

Հոգի՜ն, հոգին է պետք սիրել, դա են մեզ սովորեցնում բոլոր կրոնները, կյանքի՝ տառապած ու հիասթափված փիլիսոփաները։ Մոդիլիանին իր սիրեցյալին ասում էր, որ կնկարի նրա աչքերն այն ժամանակ, երբ կճանաչի նրա հոգին, մինչդեռ ես ուզում էի Սեսիլի փակ աչքերը համբուրելով սողոսկել նրա հոգին, որովհետև ես նկարիչ չեմ։

Posted in Դիպլոմային նախագիծ

Թելերով նկարչություն

Ժամանակ — հունիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ—Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — Գունային ճանաչողականություն, մանր մոտորիկայի զարգացում, երևակայության, ուշադրության, հիշողության զարգացում, խմբով աշխատելու հմտություն, երկար, կարճի հասկացություն։

Ընթացք — Վրձնի օգնությամբ գունավորել 20-30 սմ երկարու­թյամբ թելեր: Գունավորած թելերը զգուշորեն դնել սպիտակ թղթի վրա ցանկացած դիրքով եւ ծայրերը դուրս հանել: Թելերի վրա դնել երկրորդ թուղթը եւ աջ ձեռքի ափի օգնությամբ հարթեցնել:Զգուշորեն հանել երկրորդ թուղթը: Ուշադիր նայել. ստացվում է մի ինքնատիպ եւ յուրօրինակ պատկեր:

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ապլիկացիա

Ժամանակ —մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել մանր մոտորիկան, սոսնձով, մկրատով ճիշտ աշխատելու հմտություն, երևակայության, ուշադրության զարգացում։

Արդյունք — երեխաները փորձում էին ստանալ իրենց սմայլները, ոչ բոլորի մոտ ստացվեց, հիմնականում սոսնձում և թղթին էին կպցնում ոչ այդքան հասկանալի պատկերներ, սակայն դա էլ շատ լավ ստացվեց, նրանք երևակայեցին։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Սառցանկար

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ —2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությունը, սովորել և փորձել նկարել այլընտրանքով, սառույցի մասին զրույցներ, տեղեկություններ, մոտորիկայի զարգացում, միասին աշխատելու հմտություն ։

Ընթացք — նախապես պատրաստում ենք գունավոր սառույցներ, ամրացնում ենք փայտիկներով, թողնում ենք սառի։ Սկսում ենք նկարել և հիանալ մեր նկարներով։

Արդյունք —

Posted in Դիպլոմային նախագիծ

Այլընտրանքային վզնոցներ

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — գունային համադրում, մանր մոտորիկայի զարգացումը, երևակայության զարգացում։

Ընթացք — մակարոնները Գունավորում ենք վառ գույներով, չորանալուց հետո անցկացնում ենք թելի վրա։

Արդյունք —

Posted in Մանկական գրականություն

Երևակայական պատմություններ

«Գազարի ծնունդը»


Մի անգամ հավաքվում են բանջարանոցի բնակիչները և որոշում, թե ինչ անակնկալ պատրաստեն գազարի համար, քանի որ շուտով գազարը կդառնա 5տարեկան։
Կարտոֆիլը առաջարկում է ավտոբուս նվիրեն, ելակը հագուստ է առաջարկում, նարինջը մկրատ, լոլիկն ու վարունգն էլ առաջարկում են գիրք։ Երկար ժամանակ է անցնում և որոշում են ավտոբուս նվիրեն։ Քանի որ գազարը նարնջագույն է, իսկ նրա պոչը կանաչ, ավտոբուսը նարնջագույն ու կանաչ է լինում։ Արդեն 1րոպե է մնացել, բոլորը հավաքվում են, անջատում են լույսերը դնում են գլխարկները, ելակ տատիի թոռ ելակները տորթն են բերում, կանաչին մոմերն է վառում, գազարը մտնում է ներս։

—Այս ուր եք կորել, որտեղ եք ինչու է լույսերը անջատված։
Միացնում է լույսը և `


— շնորհավոր, շնորհավոր,   շնորհավոր ամեն կողմից գոռում են։


Գազարը շփոթվում է, սկսում է ուրախությունից լաց լինել։ Բոլորը նրան գրկում են, իսկ կարտոֆիլը հանձնում է ավտոբուսի բանալիները։


—Գազար դու արդեն ունես քո երազած ավտոբուսը, մենք այն քեզ համար ենք պատրաստել։
—Այո գազար, բարով վայելես քո ավտոբուսը, միայն թե զգույշ կլինես ճանապարհներին, արագ չվարես, կոկիկ կպահես, — ասաց բիբարը։

—Բիբար վերջ տուր, հետո կխոսես եկեք ուրախանանք, վարունգ երաժշտություն միացրու, — խոսեց կարտոֆիլը։


Գազարը ուրախությունից թռչկոտում է, բոլորին համբուրում և ուրախանում։ Բոլորին առաջարկում է նստել ավտոբուսի մեջ և երթևեկել քաղաքով։

«Ոզնու սերը»
Անտառում ապրում էր ոզնին իր մայրիկի և հայրիկի հետ։ Նա շատ աշխույժ ոզնի էր ու բոլորին դուր էր գալիս իր չարաճճիությամբ ու հոգատարությամբ։ Ոզնին շատ է սիրում իրենց ծառի վրա ապրող սկյուռիկին, ուզում է ընկերանալ, բայց սկյուռիկը ասում է դու ունես ասեղներ և ինձ կվնասես։
Ոզնին շատ է տխրել այդ պատճառով և բոլորը անհանգստանում են նրա համար։
Մի անգամ երբ ոզնին նորից հետևում էր սկյուռիկին տեսավ, որ չար օձը ուզում է խայթել նրան։ Հասավ և իր ասեղներով փրկեց սկյուռիկին, իսկ սկյուռիկը ամաչելով իր արարքից ներողություն խնդրեց և  մտերմացավ Ոզնու հետ։ Շուտով ոզնու ծնունդն է, և սկյուռիկը ոզնու համար մի հագուստ կարեց, որպիսզի ոզնու փշերը չխանգարեն ընկերներ ունենալ։

Posted in Հոգեբանություն

Հույզեր: Հույզերի կառավարում: Կամք

Հույզերի կառավարման արդյունավետ եղանակներից մեկը տվյալ իրավիճակը տարբեր կողմերից ընկալելն է: Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել և հաղորդակցման գործընթացում համապատասխան դիրք գրավել ՝որոշակի հույզեր դրսևորելով։ Շրջապատող սոցիալական աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։

Հուզական կառավարումը և կայունությունը կօգնի պարուրվել հոգեկան ներդաշնակությամբ: Պետք չէ փնտրել  ներդաշնակություն  արտաքին  աշխարհում: Բացասական զգացողությունները` բարկությունը, վախը, անհանգ-ստությունը երբեք էֆֆեկտիվ չեն լուծում ոչ մի դժվարություն: Կյանքում առաջացած յուրաքանչյուր խնդիր պետք է  լուծել  հանգիստ,  գիտակցված, առանց ավելորդ էմոցիաների: Թույլ չտանք, որ  բացասական  հույզերը ղեկավարեն  մեզ, պետք է հիշենք կարևորի մասին,  որ  մենք  ունեք սիրո, խաղաղության ու հանգստության պաշար մեր ներսում և պետք է  օգտագործենք դրանք, երբ արտաքին աշխարհում պակաս զգանք:

Կամք — մարդու գիտակցված, նպատակասլած, պատճառաբանված (մոտիվացված) և ակտիվ հոգեկան գործունեությունն է, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը։

Լինում է 2 տեսակ ` բարդ և պարզ։

Մարդու հիմնական կամային հատկություններն են`

— ինքնուրույնություն,
— վճռականություն,
— համառություն,
— ինքնատիրապետում,
— հետևողականություն,
— ինքնակառավարում,
— համարձակություն,

-հաստատակամություն։

Posted in խոսքի զարգացում

Կետադրություն

Ստորակետ դրվում է.

1.Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, ուստի, քանզի, թեպետ և այլն)։
Աշակերտը հետ քաշվեց, որ ուսուցիչն անցնի։

2. Համադաս նախադասությունների միջև (բացի և, ու կամ շաղկապներից, եթե ենթական փոխված չէ)։
Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս։

3. Եթե ցույց է տալիս թվարկում։
Պատից կախված էին նիզակներ, տեգեր, դաշույններ։

Առաջադրանք ՝

Պահարանի գրքերը վնասվել էին, քանի որ նախորդ օրը երկրաշարժ էր եղել։

Քանի որ նախորդ օրը երկրաշարժ էր եղել, պահարանի գրքերը վնասվել էին։

Վաչեն գնաց գրախանութ և իր համար նոր գիրք գնեց։

Վաչեն գնաց խնջույքի, և Արսենը նրան նվիրեց ոսկյա շղթա։

Տղան սիրահարվել էր իր հարևանուհուն, քանի որ նա հմայիչ, համեստ և խելացի աղջիկ էր։

Posted in Без рубрики

Անուն։ Հետազոտական աշխատանք

Հնում մարդիկ երեխաներին անվանակոչում էին նրանց պահվածքին, արտաքինին համապատասխան կամ այնպիսի բառերով, որոնք արտահայտում էին ապագայում երեխային այս կամ այն հատկությամբ օժտված տեսնելու ցանկությունը, օրինակ՝ հայկական Վարդգես, Հրաչյա, Ռազմիկ անունները համապատասխանաբար նշանակում են վարդի պես մազեր, կրակոտ աչքեր ունեցող, մարտիկ։ Հայկական որոշ անուններ առաջացել են կենդանիների, թռչունների, ծաղիկների անվանումներից՝ Եզնիկ, Այծեմնիկ, Գառնիկ, Աղավնի, Արծվիկ, Հասմիկ և այլն։

Քրիստոնեության տարածումից հետո երեխաներին անվանակոչում էին նաև Աստվածաշնչում հիշատակված անուններով, որոնք տարածվել են Արևմուտքի գրեթե բոլոր ժողովուրդների մեջ՝ վերափոխված տարբերակներով. Հովհաննեսը ֆրանսիացիները դարձրել են Ժան, անգլիացիները՝ Ջոն, լեհերը՝ Յան, իսպանացիները` Խուան, իտալացիները՝ Ջովաննի, ռուսները՝ Իվան։ Հայերի մեջ տարածված աստվածաշնչյան բազմաթիվ անուններ՝ Դավիթ, Ռուբեն, Իսահակ, Սառա, Թամար, Պետրոս և այլն, երբեմն ընկալվում են իբրև հայկական։

Հայկական անունների ուսումնասիրությամբ հատկապես զբաղվել է Հրաչյա Աճառյանը։ նա կազմել է իր տեսակի մեջ եզակի` «Հայոց անձնանունների բառարանը»՝ 5 հատորով։ Հայկական մի շարք անուններ արտահայտում են մարդու արտաքին և ներքին որոշ բարեմասնություններ՝ Գեղուհի, Հրայր, Ժիրայր, Համեստ, Ազնիվ, Պատվական, որոշ անուններ ծագում են տեղանուններից՝ Նաիրի, Արարատ, Տարոն, Արաքսի, Վանուհի, մի այլ խումբ ունի կրոնական բովանդակություն և քրիստոնեական անունների թարգմանություն է՝ Հարություն, Առաքել, Աստվածատուր, կամ նոր անուններ են՝ Համբարձում, Մկրտիչ, Գալուստ, Ավետիս, Սրբուհի և այլն։ Օտար ծագում ունեցող որոշ անուններ՝ Սեդա, Մհեր, Եղիշե, Ռուզան, Սուրեն և այլն, ձևափոխվելով դարձել են հայկական։

Անունների նշանակություն։ Անվանական հետազոտություն

Ֆլորա ՝ առաջացել է անգլերեն fios բառից, նշանակում է ծաղիկ։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի

Ֆլորա անունը այլ երկրներում ` Florina, Floretta, Flo, Flyo, Flore:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականին նորածիններին անվանակոչել են հետևյալ անուններով։

Ձեզ կներկայացնեմ թոփ 10 անուններ։

Աղջիկների անուններ՝

  1. Նարե — 686
  2. Մարիա — 584
  3. Արփի — 444
  4. Եվա — 438
  5. Մանե — 434
  6. Անգելինա — 433
  7. Մարի — 428
  8. Անահիտ — 378
  9. Էլեն — 356
  10. Մարիամ — 350

Տղաների անուններ ՝

  1. Դավիթ — 1403
  2. Նարեկ — 923
  3. Հայկ — 575
  4. Մարկ — 549
  5. Տիգրան — 530
  6. Ալեքս — 482
  7. Միքայել — 442
  8. Արթուր — 414
  9. Գոռ — 394
  10. Արեն — 383
Posted in Տնտեսագիտություն

Ծխախոտային արտադրանք

Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։

Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել 16-րդ դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ 17-րդ դարի վերջին՝ Կովկաս։ Ծխախոտը Հայաստանում մշակում են 19-րդ դարի վերջից։

2021 թվականի առաջին կիսամյակում  Հայաստանում արտադրվել է 59 մլրդ դրամի ծխախոտ (սիգարետ), որը 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 18.7%-ով։ Կրճատվում է նաև հայկական ծխախոտի արտահանումն ու ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալը:

2020 թվականին արտահանվել է 24.4 մլրդ հատ սիգարետ: Արտահանման ընդհանուր մասքային արժեքը կազմել է 241.1 մլն դոլար: 2019 թվականի համեմատ արտահանման քանակը նվազել է 3.8 մլրդ հատով կամ 13.5%-ով, իսկ արժեքը՝ մոտ 32 մլն դոլարով կամ 11.7%-ով:

2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից արտահանվել է մոտ 101 մլն դոլարի սիգարետ, որը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 10 մլն դոլարով կամ 8.7%-ով:

Հայկական սիգարետը արտահանվում է մեծ մասամբ Իրաք, Սիրիա և ԱՄԷ, ինչպես նաև՝ Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ:

2020 թվականին արտահանված սիգարետի 61%-ը, ըստ քանակի, բաժին է ընկել Իրաքին, 16%-ը՝ Սիրիային, 12%-ը՝ ԱՄԷ-ին:

Վիճկոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվում է հինգ կազմակերպություն: Այդ կազմակերպությունները ներառված են խոշոր հարկատուների ցանկում: Ավելին՝ նրանցից երկուսը վերջին տարիներին առաջին 10 խոշորագույն հարկատուներից են:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացվող տվյալների՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն այս տարվա առաջին կիսամյակում չորրորդ խոշորագույն հարկատուն է: Ընկերությունը պետական բյուջե է վճարել 12.9 մլրդ դրամի հարկեր: Որ ծխախոտ արտադրողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի ծավալից: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ «Գրանդ Տոբակո»-ի հարկերը զգալի կրճատվել են՝ 13.3 մլրդ դրամով կամ 50.7%-ով: Դատելով հարկերի ծավալից՝ «Գրանդ Տոբակո»-ն ծխախոտի շուկայի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է:

Խոշոր հարկատուների տասնյակում` 6-րդ տեղում է հայտնվել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը: Այս տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 10.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 1.1 մլրդ դրամով կամ 12.8%-ով:

Հիշեցնենք, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ընկերությունները Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգի» կազմում են:

«Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն 2021 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 509-րդ տեղը՝ վճարելով 208.4 մլն դրամի հարկեր: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն նվազել է 67 մլն դրամով կամ 24.4%-ով:

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն է: Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում 101-րդ տեղում է՝ 1.1 մլրդ դրամի հարկերով: Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ «ՍՊՍ սիգարոն»-ի հարկերը կրճատվել են 161 մլն դրամով կամ 12.7%-ով:

Եվ մյուս արտադրողը՝ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն, կիսամյակի խոշորների ցանկում 374-րդ տեղում: Վեց ամսում պետական բյուջե է վճարել 291 մլն դրամի հարկեր, որոնք աճել են մոտ 81 մլն դրամով կամ 38.3%-ով:

Posted in Մանկական գրականություն

17/05/2022

Շարունակել պատմությունը։

Առավոտյան արևի շողերի հետ ցողիկը բացեց պսպղուն աչուկները։ Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ ցողիկը գլորվեց և հայտնվեց ներքևում խաղացող երեխաներից մեկի ձեռքին։ Ցողիկը վախեցավ, շփոթվեց և քանի որ տղան փոքր էր և չէր վնասի իրեն սկսեց խոսել.

— ինչ սիրունիկ տղա ես, ու ինչ լավ է որ դու ինձ բռնեցիր, արի ընկերանանք ։

Տղան տրորեց աչքերը և զարմացած ասաց.

— Դու իրոք խոսում ես, ինչ զվարճալի է, ես Արմենն եմ, իսկ դու անուն ունե՞ս։

— Ի՞նչ է անունը։

— Անունը քեզ գտնելու համար է, լավ արի ես քեզ Կաթի կասեմ, գեղեցիկ է չէ՞։

—Այո, ինձ շատ է դուր գալիս։

Կաթին ու Արմենը ընկերանում են, Կաթին միշտ Արմենի հետ է, նրանք շատ լավ ընկերներ են դառնում։ Կաթին Արմենի հետ հաճախում է պարտեզ և միասին պատրաստվում են դպրոցին։ Կաթիի մասին բոլորը գիտեն, և ուրախ են որ Արմենը ունի Կաթիի նման ընկեր։

Մոծակի ու բզեզների ընկերությունը
Կար չկար մի մոծակ կար, շատ փոքր ու աշխույժ մոծակ էր, չարաճճին միշտ փախչում էր տնից և սկսում աշխարհով մեկ շրջել, մի անգամ էլ  Մոծակը փախչում է և հայտնվում Երևանում։ Հանկարծ Մոծակը տեսնում է որ 2 բզեզ իրար հետ կռվում են, փորձում է բաժանել նրանց։
— ինչ է պատահել, ինչու եք կռվում չէ որ դուք բզեզներ եք, պետք է միշտ խաղաք իրար հետ։
Բզեզները նայեցին իրար հետո մոծակին և ասացին.
— Դու էլ Դարձիր մեր ընկերը, դու շատ խելացի մոծակ ես։
Նրանք դարձան ընկերներ, և այլևս չկռվեցին ։

Posted in խոսքի զարգացում

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Հոդվածը կարող եք ընթերցել անցնելով հղումը։

Հոդվածից առանձնացրել եմ հետևյալ հատվածները `

Մարդկային ուղեղի՝ որպես մտածողության համակարգի առավելություններից մեծ մասը առաջանում է տեղեկատվական համակարգի թերություններից: Քանի որ ուղեղը չի կարողանում արագ ստեղծել հստակ, մանրամասն պատկեր, մեր ուղեղի շտեմարանում մենք ունենք հազարավոր ընդհանուր, աղոտ պատկերներ, որոնք հետո դառնում են հասկացություններ: Այս ընդհանուր, լայն և աղոտ պատկերները շատ կարևոր են մտածության մեջ:
Դիտարկենք այս երկու խնդիրների տարբերությունները․

— Ինձ սոսինձ է պետք այս երկու փայտանյութերը կպցնելու համար։


— Ինձ ինչ-որ միջոց է անհրաժեշտ այս երկու փայտանյութերը կպցնելու համար:

Առաջինը շատ կոնկրետ է: Եթե չկա սոսինձ, ապա առաջադրանքը չի կատարվի: Նույնիսկ եթե սոսինձ լինի էլ, միգուցե դրանով հնարավոր չլինի կպցնել:

Երկրորդ խնդիրը ենթադրում է մի քանի այլընտրանք երկու փայտանյութերը կպցնելու համար, օրինակ՝ սոսինձ, մեխեր, պտուտակներ, կեռեր, պարան և այլն: Դա օգնում է հարմարվել այն դեպքում, երբ սոսինձ չկա և թույլ է տալիս հաշվի առնել այլ հնարավորություններ:

Լավ մտածողները կարողանում են անցում կատարել մասնավորից ընդհանուրին, հատուկից վերացականին և հակառակը:
Երբ մենք խնդրի լուծում ենք փնտրում, հաճախ պետք է սկսենք ամենավերացական հասկացություններից:

Վերացական աղոտ պատկերները մեզ թույլ են տալիս ավելի լայն ծավալով փնտրել, ավելի ճկուն լինել և գնահատել իրավիճակը:

Մտածողության մեջ մեզ սովորաբար ստիպում են լինել ճշգրիտ: Միայն այս տարածքում է, որ խրախուսվում է լայն ու աղոտ մտածելը: Իհարկե, դուք պետք է ճիշտ ուղղությամբ մտածեք: Օրինակ՝ եթե պետք է ինչ-որ բան կպցնել պատին, դուք չպետք է մտածեք, թե ինչպես ձվածեղ անեք:

Մեր ուշադրությունը անցնում է երեք ուղղություններով․

1. Դեպի այն, ինչը գրավում է մեր հետաքրքրությունները կամ հուզական ներգրավվածությունը այդ պահին․


2. Փորձի և փորձառության ընթացքում սովորություն դարձած կետերին.


3. Քիչ թե շատ պատահական շեղում մեկ թեմայից մյուսին։

Ուղեղը, հիմնվելով փորձի վրա, ձևավորում է կաղապարներ: Իրականում փորձառությունն է ուղեղի մեջ ինքնակազմակերպվում կաղապարների: Ահա թե ինչու մենք առավոտյան միանգամից հագնվում ենք․ հակառակ դեպքում մենք սկիպված կլինեինք հետազոտելու հագնվելու 398,165,800 եղանակները ընդամենը 11 կտոր հագուստի պարագայում: Առանց կաղապարների մենք չէինք կարողանա փողոցն անցնել, մեքենա վարել, գրել, կարդալ կամ ինչ-որ օգտակար բան անել աշխատավայրում: Ուղեղը կաղապարներ ստեղծող և կաղապարներ օգտագործող հիանալի համակարգ է (ինչը բացատրում է, թե ինչու է այն ստեղծականության համար վնասակար):

Կարծրատիպերի կիրառումը ճանաչողական գործընթացի մի ձև է, որը երբեմն ավելի վնասակար է, քան օգտակար: