Posted in քաղաքագիտություն

Հարցաթերթիկ

Դեկտեմբեր ամսին անցնելով “ՀԱՐՑՄԱՆ ՄԵԹՈԴ” դասը հարցաթերթիկ կազմելու հանձնարարություն ստացանք։ Ես Անգելինան և Միլենան խումբ դարձանք և կազմեցինք հարցաթերթիկ պատերազմի վերաբերյալ։ Հարցմանը  մասնակցեցին 116 հոգի։ Ամենաշատ մասնակցություն են ունեցել 18 տարեկան անձինք։ Մասնակիցների 54,3% իգական սեռի ներկայացուցիչ էին, իսկ 45,7% արական։ Պատերազմի ճշգրիտ օրը կարողացան նշել 92,2%֊ը։ Կայն նաև հումորային պատասխաններ։ Բոլորին շնորակալենք մասնակցության համար։

Մասնակցելու համար սեղմեք հղման վրա։

Posted in քաղաքագիտություն

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: 
Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի:  Ստանդարտացված  հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:  Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:    Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից1.  Ծրագրային հարցերի ձևակերպում-  Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  

Հարցման տեսակները

1. Անկետավորում

2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ:  Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից:  Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 
 Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը: Հարցերի Ձևակերպման կանոնները  
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից: 2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”3. Հարցերը պետք է լինեն կարճ։ 4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական։ 6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն”  կատարել “ճիշտ” պատասխանների մեջ: 7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան: Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  “հասարակական կարծիք գոյություն չունի”  աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված “հուշող” ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար “ձեռնատու”  պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված`  մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:   Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿՓակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից: Դիխոտոմիկ հարցերը բակ հարցերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում”  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով: Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով: 

Posted in քաղաքագիտություն

Առաջադրանք, 02.11.20- 09.11.20

Ես այսպիսին եմ (ինքնադիրտում, ներհայեցողություն), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է ինքն իրեն դիտարկելով իր վարքն ու գործողությունները, զգացողությունները տարբեր հանգամանքերում:
Դու այսպիսին ես (դիտում), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է իր ընկերներից որևէ մեկին, նրա վարքնա ու գործողությունները տարբեր հանգամանքներում:

Ես ուրախանում եմ, երբ ուրախ է իմ սիրելին։
Ես տխրում եմ, երբ տեսնում եմ հուսահատված դեմքեր։
Երբ ես անհանգիստ եմ սկսում եմ լարվել։
Երբ ես ուշանում եմ ինձ վատ եմ զգում։

Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում։

Սիրում եմ երբ լսում են ինձ։

Դու ուրախանում ես, երբ ես ժպտում եմ։
Դու տխրում ես, երբ ինձ չես տեսնում։
Երբ դու անհանգիստ ես սկսում ես աջ ու ձախ քայլել։
Երբ դու ուշանում ես միևնույն է քեզ համար։

Դու սիրում ես երբ ես քեզ գրկում եմ։

Դու չես սիրում երբ քեզ չեմ լսում։

Չես սիրում երբ լինում ես ուշադրության կենտրոնում։

Posted in քաղաքագիտություն

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Posted in քաղաքագիտություն

Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային  վարքագծի  պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականություններ։ Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից  :

Posted in քաղաքագիտություն

Պահանջմունք

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է, որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։» Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»

Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված[5]։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։ Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։

Posted in քաղաքագիտություն

Գենդեր

Գենդեր, գենդերային (անգլ. gender, լատ. genus «սեռ»), իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերն, այլ խոսքերով, «հասարակական կամ սոցիալական սեռն է», որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ի գիտություն.Գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանում են, թե ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:

Գենդերային ինքնությունը այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Posted in քաղաքագիտություն

Սոցիալական դեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

Posted in քաղաքագիտություն

Իմ մասին

1.Որն է իմ առաքելությունը

արդարացնել ծնողներիս սպասումերը

2.Ինչ եմ շատ սիրում

արագություն

3.Ինչ չեմ սիրում

քննադատելը

4.Ինչն է ինձ ուրախացնում

Մարդկանց ժպիտը

5.Ինչն է ինձ տխրեցնում

ոչմիբանը

6.Ինչն է ինձ վախեցնում

Բարձրությունը,

7. Ինչի եմ ինձ նմանեցնում

Գայլի