Posted in հաղորդակցման հիմունքներ

Հաղորդակցման հիմունքներ — ամփոփում

Հաղորդակցման հիմունքներ առարկայից կատարած իմ 7 գործնական աշխատանքները `

1. Ինքնակենսագրական

2. Անձնական թերթիկ (cv)

3. Դիմում բողոք

4. Մոտիվացիոն նամակ

5. Երաշխավորագիր

6. Աշխատանքի կայքերի որոնման կատալոգ

7. Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն

Posted in Առաջին բուժօգնություն

Վարպետության դաս Արևելյան դպրոցում — ատամների խնամք

Մայիսյան հավաքի շրջանակներում անցկացնում ենք վարպետության դասեր կրտսեր դպրոցներում ։

Այսօր գնում ենք արևելյան դպրոց հերթական նախագծին։ Երեխաներին սովորեցնում ենք ճիշտ լվանալ ատամները։

Դասվար՝ Արմինե Մնացականյան և ընկերներ։

Նախագծի օր՝ 25.05.2021

Posted in Մասնագիտական ստուգատես

Հոգեբանությունն ու արվեստը կողք-կողքի — սեմինար

Սեմինարը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ֊պարտեզի ծնող, հոգեբան, արտ-թերապիայի մասնագետ՝ Դիանա Գալստյանը։

Արտ թերապիան ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։ Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով ինքնահաստատումն ու ինքնաբացահայտումն է։

Հիանալի ինչպես նաև ուսումնալից օր էր։ Ինձ շատ դուր եկավ և հետագայում ցանկանում եմ ունենալ այս մասնագիտությունը։

Posted in ձեռներեցություն

Մարքեթինգային պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

<<Դիոնիս>> հայկական արտադրության գինի

Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Գինին արտադրվելու է Երևանում։

Պատրաստվում է ոչ քիմական նյութերից ինչպես նաև հետևյալ խաղողի սորտերից ՝ արենի, մուսկատ, կոլոմբար, միասորտ։

Համագործակցելու եք ինչպես Երևանի այպես էլ մարզերի խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և նման այլ վայրերի հետ։

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավոր է ունենանք ռիսկեր: Քանի որ գինին նորություն է լինելու շուկայում, մարդիկ կգնեն այն գինին որը ծանոթ է նրանց։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինին կարող ենք փոխարինել գարեջրով կամ կոնյակով։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Հնարավոր չէ որ չունենանք մրցակիցներ, սակայն դա այդքան էլ չի վախեցնում քանի որ մենք գինի հետ նվիրում ենք գինու բաժակ և բացիչ ինչպես նաև կգործի անվճար առաքում ։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը ք. Երևան

Սկզբում կպատրաստենք Երևանում, իսկ հետո որոշ մարզերում կստեղծենք մառան։

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ Երևան քաղաքը և մոտակա մարզերը

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, առողջարար է, գինը մատչելի է

• What

Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր

• When

Ընտանեկան, ծիսական տոնակատարություններ

• Where

<<Դիոնիս>> գինու խանութից որտեղ մինչ գնելը իրականցվում է հյուրասիրություն ։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել ամբողջ Երևան քաղաքում, ինչպես նաև մոտակա մարզերում, արտադրանքը ընդլայնելուց հետո նաև Հայաստանի ողջ տարածքում։

 Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Ոսկեվազ, Կարաս, Իջևան

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը պատրաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է տարբեր քիմիական նյութեր։

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո, քանի որ մեր արտադրությունը շատերի նման չի պարունակում քիմիական նյութեր ինչպես նաև անցնում է որակային ստուգում։

Գինի կարմիր «Իջևան» 0.75լ — 14 700 դրամ

Գինի սպիտակ «Իջևան» 0.75լ — 1 760 դր.

Գինի վարդագույն «Տակառ Areni» 0.75լ — 3 500 դրամ

Գինի կարմիր «Karas» 0.75լ —4 590 դրամ

Գինի կարմիր «Karas» 750մլ — 13 800 դր.

7.Վաճառքի գինը 1 լիտրը 1850 ՀՀ դրամ

ԾԱԽՍԵՐ

Սարքավորումներ — 50.000.000 դրամ

Աշխատողների աշխատավարձ — 200.000 դրամ

Տարածք — 200.000 դոլար

Հումք — 1000000 դրամ

Հարկեր — 500.000 դրամ

Ընդհանուր ծախսեր — 51.900.000 դրամ

Posted in Առաջին բուժօգնություն

Ատամների խնամք

Այսօր Քրիստինե Սահակյանցի հետ միասին իրականացրինք սովորող սովորեցնող նախագիծը արևելյան դպրոցի 1-ին դասարանում։

Սկզբում թղթի վրա նկարեցինք ատամներ, իսկ հետո կապույտ գույնով ճիշտ շարժումներով ներկեցինք վերևի ատամները ։ Նույն գործողությամբ կանաչ գույնով ներկեցինք ներքևի ատամները։ Իսկ մեջտեղում ՝ դեղին գույնով։

Մեր նկարը նման էր ամպիկի, խոտերի և արևի։

Posted in Հասարակագիտություն

Հասարակական Նախաձեռնություն

Նախագծի շրջանակներում մոտենում ենք անցորդներին։
Մոտենալու նպատակը ՝ քանի որ մեր երկիրը վերջին շրջանում հայտնվել էր ծանր վիճակում, և մարդիկ  խորը հիասթափություն են ապրում, որոշները շարունակում են ապրել՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, ցանկանում ենք այս փոքրիկ նախաձեռնությամբ որոշ չափով ուրախացնել նրանց։
Ցանկանում ենք, որ մարդիկ միշտ դրական լիցքեր ունենան, շարունակեն  ապրել, որպեսզի նրանք հասկանան , որ ոչինչ կորած չէ և ամեն ինչ դեռ առջևում է։
Ներկայացնեմ, թե ինչպես ենք իրականացնելու մեր նախաձեռնությունը։ Մոտենում ենք պատահական անցորդների։ Մեր ձեռքում պահում ենք կոնֆետ։ Մոտենալով նրանց խնդրում ենք, որպեսզի հարվածեն մեր ձեռքին և կոնֆետը նրանց ենք տալիս։
Նախաձեռնությունը փոքր է, բայց կարևորն այն է, որ ի սրտե է արվում։ Քանի որ մենք արդեն իրականացրել ենք այն, դուք կարող եք դիտել և տեսնել , թե ինչպես ուրախացան նրանք։ Պարզապես պետք է մի փոքր ուշադրություն։ Նրանք այդ պահին մոռացան իրենց հոգսերը։
Շատ շնորհակալ ենք ընկեր Էլյաին նմանատիպ հիանալի նախագիծ համակարգելու համար։

Նախագծի տևողությունը ՝ 19.05.2021

https://youtu.be/8Aocr8zDEk8

Posted in հաղորդակցման հիմունքներ

Երաշխավորագիր

Ես Ֆլորա Աճեմյանն եմ։ Տվյալ անձին ճանաչում եմ երկար տարիներ։ Հիանալի մասնագետ է հոգեբանության ոլորտում։ Շատ լավ կարողանում է հասկանալ թե մեծերին թե փոքրերին։ Վստահելի անձնավորություն է ում կարող ես հանգիստ վստահել և պատմել խնդիրներդ։Նա շատ լուրջ և պատասխանատու անձնավորություն է։ Վստահեցնում եմ, որ նա պատշաճ կերպով կկատարի իրեն առաջադրված ցանկացած աշխատանք։ Նա կարող է աշխատել ձեր կազմակերպությունում։ Վստահորեն կարող եք ընդունել նրան։

Ստորագրություն ՝

Ամսաթիվ ՝ 19/05/2021

Posted in մանկավարժություն

ԳՐՔԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԶՐՈՒՅՑԻ ՀԻՄՔ,ՕՐԻՆԱԿ ԵՎ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Մինչև կարդալ սովորելը երեխաներն իրենց լեզուն և խոսքը հարստացնող շատ այլ հնարավորությունների կարիք ունեն: Երեխաները սովորում են բառերը և դրանց իմաստն այն մարդկանցից, ովքեր խոսում են իրենց հետ և ում լսում են իրենք: Գրքերը երեխաների հետ զրուցելու, նրանց բառապաշարը հարստացնելու և պատմելու հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ են բացում:Գրքեր կարդալիս բառերի հետ խաղալը, նոր կամ ավելի դժվար բառերի արտասանությունը լսելը, նոր բառերի իմաստը գուշակելն ու պարզելը, թե իր արդեն իմացած որ բառին է այն նման և այլն, այս ամենն ամրապնդում է երեխայի վստահությունը, մղում նրան հետազոտելու տեքստը և գլուխ հանելու այնպիսի իրավիճակներից, որտեղ ամեն ինչ չէ, որ պարզ է: Այսպիսի վարժանքները հիմք են ստեղծում, որ երեխաներն ընկերանան գրքերի հետ, ոչ թե վախենան` մտածելով, թե դրանց մեջ կարող են դժվար, անծանոթ կամ անհաղթահարելի բաներ լինել:
Գրքերի հետ ընկերանալու համար մենք երեխաներին օգնում ենք ճանաչել գլխավոր հերոսներին, հիշել ու արտասանել նրանց անունները և հասկանալ նրանց փոխհարաբերությունները: Ավելի մեծ տարիքի երեխաների հետ խոսում ենք դեպքերի հաջորդականության, կանխատեսելի ու անսպասելի դեպքերի և պատմության շրջադարձերի մասին:

Երեխայի հետ որևէ պատմություն կարդալը հրաշալի հնարավորություն է տալիս ավելի շատ բան պարզելու այն մասին, թե նա ինչ է սիրում կամ չի սիրում, ինչպես է մտածում ու տրամաբանում: Նույնիսկ երբ երեխաներն արդեն կարողանում են ինքնուրույն կարդալ, շատ կարևոր է միասին կարդալ ու խոսել գրքերի մասին: Դա հնարավորություն է տալիս պահպանել մտերմությունը ձեր երեխայի հետ:

Posted in մանկավարժություն

ՇՇՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԵՐ


Կրկին նայեք գրքին: Հովնանն ինչպե՞ս է փորձում հանգստացնել իր փոքրիկ քրոջը: Նա շշնջո՞ւմ է արդյոք: Ինչո՞ւ են մարդիկ շշուկով խոսում: Ինչո՞ւ էր Հովնանը շշնջում: Նա չէր ուզում արթանացնել իր եղբորն ու ծնողներին: Հարցրեք երեխային, թե ինչ է նշանակում շշուկով խոսել: Եկեք շշնջալ սովորենք և շշուկով խոսենք:
Մարդիկ երբեմն շշնջում են, որպեսզի թաքուն ինչ-որ բան ասեն միմյանց: Դա կարող է լինել գաղտնիք, այսինքն՝ մի բան, որը չենք ցանկանում ուրիշներն իմանան: Եկեք շշուկներով խաղ խաղանք: Միմյանց ինչ-որ բան ասեք շշուկով: Ի՞նչ է դա, որևէ գաղտնի՞ք: Որքա՞ն ցածր ձայնով կարող եք շշնջալ ու, այդուհանդերձ, լսել միմյանց:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն երեխաների մոտ զարգացնում է ձայները տարբերակելու և լեզվական հմտություններ: Երեխաները ծանոթանում են նաև «գաղտնիք» հասկացությանը: Սա կարող է նաև հարմար պահ լինել, որ երեխայի հետ խոսեք հասարակության մեջ մարդու պահվածքի և շարժուձևի մասին:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 17.05.2021

1.Բարբառով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.

Մին օր կնեկը թորենը վառեց, մին փաղաղ խմոր օներ, հաց թխեց, թխած հացը տղվարեց, պրծավ, մին քյոք վերցակ օներ, փռնեց մորթեց, ծվարավ թռնաճաշ քիցեց: Թորենը ծասկեց, տանը կործը պրծավ, մարդին յախան հվաքեց թե. – Քյնալ պիտենք քոլը, ճախ պիրենք, վեր կարամ օջախը վառեմ: Մարդը կնգանան վախում էր, սուս ու փուս քյանդիրը փորավը տվավ, կնգանը ենդան ինգյավ, քյնացին դբա քոլը:

Մի օր կինը թոնիրը վառեց, մի տաշտ խմոր արեց, հաց թխեց, թխած հացը տեղավորեց, վերջացրեց, մի չաղլիկ աքլոր ուներ, բռնեց մորթեց, ձավարով հարիսա նախապատրաստեց։ Թոնիրը ծածկեց, տան գործը վերջացրեց, ամուսնու օձիքը հավաքեց և ասաց.֊ Պետքա գնանք անտառ, ցախ բերենք, որ թոնիրը վառեմ։ Մարդը կնոջից վախենում էր, սոս ու փուս պարանը փորից կապեց, կնոջ հետևից գնալով, գնացին դեպի անտառ։

2.Գրաբարով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի. 

Յայնմ ժամանակի հրաման տայր թագաւորն՝ հրովարտակս և դեսպանս առնել առ իշխանս և զօրս զօրութեան իւրոյ, զի ուր և իցեն՝ առ նա հասանիցեն վաղվաղակի: Յայնմ ժամանակի իշխանք և զօրք և նախարարք առ նա հասանէին վաղվաղակի; Առեալ և Լիկիանէ զբուն գունդն որ ընդ իւրով ձեռամբ էր՝ փութայր հասանէր ի տեղի պատերազմի՝ յանդիման լինել թագաւորին, և Տրդատէս ընդ նմա:

Այդ ժամանակ թագավորը հրաման է տալիս հրովարտակով, որ դեսպանները և իշխանները իրենց զորքը վերցնեն և որտեղ որ լինեն շտապ նրա մոտ հասնեն։ Այդ ժամանակ իշխանները և նախարարները շտապ հասան նրա մոտ։ Լիկիանը առավ իր ձեռքի տակ եղած բուն գունդը, հասնելով պատերազմում և հանդիպելով թագավորին և նա Տրդատի հետ էր։