Քննարկել առակները։
Իրականություն
Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:
Առակը ուսուցանում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր աշխարհայացքը, իր ընկալման ձևը։Եվ ոչ ոք չի կարող ազդել այդ ամենի վրա։
Լռություն
Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:
Եթե ամեն անգամ կանգ առնես և ուշադրություն դարձնես այդ խոսակցություններին, հետո կափսոսաս, որ ժամանակ ես վատնել այդ ամենի վրա։ Իրականում մարդիկ միշտ կքննադատեն, կխոսեն անգամ եթե լավ բան անես էլի կխոսեն։
Երջանկությունը դրամի մեջ չէ
Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:
Իրականում եթե ռեալ նայենք դրամը նույնպես կարևոր է,սակայն ապրել դրամի համար, մտածել դրամի մասին դա կործանում է։ Միշտ չէ որ դրամը խնդիրը լուծում է, մարդկանց մեծ մասը դառնում են չար, ագահ, հանցագործ, դրամը կուրացնում է,որքան այն շատ է լինում այդքան շուտ են փչանում մարդիկ։
Գիրքը
Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը. այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:
Հաճախ հետևելով ուրիշներին, մարդիկ կործանում են իրենց կյանքը։ Ամեն մարդ ինքնուրույն պետք է դասեր քաղի, սովորի և փորձ ձեռք բերի։ Մարդիկ տարբերեն նրանց ճանապարհները նույնպես։
Մարդը մարդ է
Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:
Կարծում եմ հյուրը չի սպասում հատուկ ուշադրությամբ հրավիրել իրեն նստելու, եթե ցանկանում է նստել թող նստի, մենք մեր մտերիմներին չենք հրավիրում նստելու նրանք գալիս ու նստում են, բայց նրանք էլ են չէ՞ հյուր կոչվում։