Ես և Միլենա Հակոբյանը կազմել ենք հետևյալ պրեզենտացիան, որտեղ ներկայացնում ենք 2/1 կուրսի ուսանողներին թոփերի տեսքով։
Числительные
1.Сложные числительные пишутся слитно .
Например: тридцать
2. Составные и дробные числительные пишутся раздельно
Например: пять шестых (дробные)
3. Порядковые числительные, которые оканчиваются – на тысячные , миллионный и миллиардный пишется слитно .
Վիտամիններ, դրանց նշանակությունը
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:
Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C :

A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ: A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված): Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ: Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:
B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ: C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):
Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը: Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ: ՈւշադրությունԲանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):
Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:
Մարսողությունը աղիներում

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը: Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում: Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը: Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:
Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:
Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:
Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:
hwkb17_007_09.jpg
Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:
Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:
shutterstock_387748708.jpg
Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:
Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):
Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:
Անուշ պոեմի վերլուծում
<< Անուշ >> պոեմը դժբախտ երկու սիրահարի կյանքի մասին է։ Պոեմի գլխավոր երկու հերոսները ՝ Անուշն ու Սարոն դառնում են ժամանակվա սովորությունների զոհ։ Անուշի ծնողները դեմ էին, բայց չէ՞ որ սիրո դեմ բոլորն են անզոր։ Չդադարելով սիրել Սարոյին Անուշը փախչում է նրա հետ։
Անուշի ու Սարոյի նման Մարոն էլ, հալածված անգամ հարազատ ծնողներից, ապավինում է մայր բնությանը: Երկու պոեմներում էլ մայրերն ու մայր բնությունն են սգում իրենց սիրելի զավակների վաղաժամ ու ծանր կորուստը՝ «սգավոր ուռենին» («Մարոն») ու «սգավոր գետը» («Անուշ»): Անհուն վշտից հոգեկան հավասարակշռությունը կորցրած Անուշը հեռանում է
մարդկանց անսիրտ միջավայրից, որը միայն աղետ է բերում, մարդկային ճակատագրեր խորտակում: Նա ողջ օրը մոլոր շրջում է ձորերում, երգում է ու լալիս՝ հիշելով իր երջանիկ օրերը: Իր անդարմանելի ցավը պատմում է Դեբեդին ու անվերջ հոսող արցունքը խառնում նրա ջրերին: Սարոյի թաղմանը վսեմ շարական երգող գետն է միայն մտահոգվում դժբախտ աղջկա ճակատագրով, փորձում է դարմանել նրա անհուն ցավը: Ի հեճուկս մարդկային դաժան միջավայրի՝ նա ցանկանում է միացնել երկու դժբախտ սիրահարներին.
Մարդիկ սիրող սրտերին բաժանեցին ու դժբախտացրին, իսկ Դեբեդն անօգնական Անուշին ցանկանում է տանել «յարի մոտ»: Կյանքում բնության դժբախտ զավակները, հեռանալով այս աշխարհից, շարունակում են ապրել բնության մեջ, ձուլվում են նրա տարերքին։
Սերը՝ անաղարտ ու զորեղ այդ զգացմունքը, չի մեռնում, այլ վերափոխվելով բնության մի
մասնիկի՝ հավերժ ապրում ու հարատևում է:
Знаете ли вы Туманяна?
19 февраля 1869 года родился гений армянской литературы — писатель, поэт и общественный деятель Ованес Тадевосович Туманян.

Ованес Туманян стал символом своей эпохи — с его именем связывают расцвет и становление армянской литературы. Его имя носят школы, улицы, площади не только в Армении, но и в других странах, а произведения — стихотворения, поэмы, сказки, притчи и легенды — каждый армянин знает с детских лет. Туманян стирает временные и языковые границы и «говорит» с читателями на сорока языках мира, на которые переведены его произведения. Более того, сказочная реальность, созданная Туманяном, давно стала частью обыденной жизни — об этом свидетельствуют крылатые фразы и изречения, которые используются как в литературной, так и повседневной речи — «ишь ты, Масленица!», «арбуз-арбуз, замечательный на вкус», «у моего отца была дубинка, которой он доставал до неба и перемешивал звёзды». А герои? В персонажах позапрошлого и прошлого веков обнаруживаются черты наших современников. «Было ли, не было» или «слышать мне довелось от наших стариков, старики наши слышали от своих дедов, а их деды — от своих стариков», — начинает повествование Ованес Туманян, и на плоскости сказки выстраиваются вполне реалистичные герои — доверчивый пёс и хитрый кот, глупый и напыщенный козёл, простодушный бедняк, ленивая девушка, искусный лжец.
Писатель изобличает низкие поступки, отрицательные черты характера и возвышает то, что ценно — любовь, добро, уважение, смелость. А также почитание рода и сбережение национальной сути, что очень важно для сохранения идентичности народа в условиях трагичной армянской истории прошедших столетий.
Ценности, исповедуемые Ованесом Туманяном, приподнимают значение его личности, делают его шире и выше определенной нации. Феномен писателя ещё и в том, что спустя годы его произведения не теряют актуальности и остаются востребованными у молодого поколения.
Родословная
Родился Ованес Туманян в живописном селе Дсех в семье священника Тер-Тадевоса. До наших дней сохранились родовой дом, в котором более трехсот экспонатов рассказывают посетителям о жизни и творчестве писателя. Есть в селе и церковь святого Григория Просветителя (XII–XIII вв.), в которой служил отец будущего писателя.
Ուսումնական ձեռնարկ
Տեխնածին աղետներ
Օգտվել եմ Էմանուել Ագջոյանի բլոգից։
Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման և շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։ Աղետը ողբերգական հետևանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։Վթարի և աղետի միջև կտրուկ և խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն և մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեև տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։ Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի և բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։Ծանոթանանք դրանցից հիմնականներին։

Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ: Ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային նյութի պահպանման տեղը և միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի և այլնի հետ։ Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տևողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ և այն վթարի ընթացքում դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։

Հայաստանին սպառնացող տեխնածին աղետ `
Դարափուլ(քարաթափում)
Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։
Էպիլեպսիա
Էպիլեպսիան խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ`
- Տարածվող, որն ընդգրկում է ամբողջ օրգանիզմը:
- Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկվում են մարմնի մկանների առանձին խմբեր:
Տարբերում են 2 հիմնական էպիլեպտիկ նոպաներ`
- Մեծ էպիլեպտիկ նոպա, որի ժամանակ հիվանդը ընկնում է , կորցնում է գիտակցությունը, մարմնի մկանները ձգվում են, ընկնում է մեջքի վրա և հաճախ մարմինը հենվում է միայն կրունկների և գլխի վրա:Կոկորդի մկանների ձգման հետևանքով ձայն է արտազատում, շնչառական մկանները ևս կծկվում են, դեմքը կապտում է, ակնագնդերը հետ են գնում և միայն աչքի սպիտակ մասն է մնում, բերանից փրփուր է դուրս գալիս, հաճախ արյունախառն:Այդպիսի վիճակը տևում է ընդամենը 20-30 վրկ, հազվագյուտ մինչև 1րոպե, որից հետո այդ վիճակը վեր է ածվում մարմնի մկանների առանձին ցնցումների:Այդպիսի վիճակը տևում է մոտ 5 րոպե, որից հետո այն անցնում է և հիվանդը գտնվում է ընկճված վիճակում: Շշմած է լինում, արգելակված մոտ 15-20 րոպե, որից հետո ուժասպառ քնում է երկար ժամանակ և ոչինչ չի հիշում, պարզապես վատ է զգում, տրամադրությունը վատ է լինում: Ծանր դեպքերում մի նոպայից հետո սկսվում է երկրորդը, ապա երրորդը, որը բավականին վտանգավոր է և հիվանդը կարող է մահանալ նոպայի ժամանակ:
- Մյուս տեսակը կոչվում է փոքր նոպա, որն ունենում է մի քանի ձևեր: Դրանցից մեկն արտահայտվում է նրանով, որ հիվանդը հանկարծակի / մի քանի վայրկյանով/ կորցնում է գիտակցությունը, դադարում է կատարել որևէ գործողություն, որից հետո նրա գիտակցությունը վերադառնում է և նա շարունակում է կատարել դադարած գործողությունը: Այդ վիճակը հաճախ իրենք էլ չեն նկատում, իսկ մյուսներին կարող է թվալ, որ նրա ուշադրությունը մի պահ շեղվել է : Մյուս տեսակը, երբ հիվանդը առանց որևէ նախազգացումների ընկնում է , հետո վեր է կենում և գնում:
Սա ևս համարվում է էպիլեպտիկ հիվանդություն և եթե այն շարունակվում է երկար տարիներ` անդրադառնում է նրանց բնավորության , մտավոր ունակությունների վրա:
Մեծ նոպաները, որոշ չափով նաև փոքր նոպաները, ավելի հաճախ են լինում և ծանր են ընթանում , եթե հիվանդը ենթարկվում է լրացուցիչ նյարդային , հոգեբանական սթրեսների, լարվածությունների: Մեծ նոպայից որոշ ժամանակ առաջ հիվանդի մոտ առաջանում են որոշ նախազգացումներ` տրամադրության անկում, ախորժակի կորուստ, իսկ նոպայից անմիջապես առաջ ակնթարթային իլուզիաներ, տեսողական հալուցինացիաներ` աչքերին սև կետեր են երևում, ստերիոտիպ շարժումներ` լինում է քորի տիպի շարժումներ, դոփում է ոտքերով, դրսևորվում է թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, սրտխփոց, սովի զգացում, մաշկային ծակծկոցներ:
Նոպայի ժամանակ հիվանդին որևէ օգնություն ցուցաբերել դժվար է , բացի նրանից , որ պետք է այնպես անել, որ նա չկծի լեզուն, դրա համար թաշկինակով փաթաթում են լեզուն, որ այն չվնասի: Նոպայի ժամանակ չի կարելի ջուր տալ, սեղմել ձեռքերը, ոտքերը, տեղափոխել:
Էպիլեպսիան կարող է հանդես գալ այլ հիվանդությունների հետևանք` ուռուցքների, տրավմաների, էնցեֆալիտների, ժառանգական նյութափոխանակության խանգարումների: Էպիլեպսիայով հիվանդ մարդկանց զգալի մասի մոտ կարող է պահպանված լինել ինտելեկտը, կան հայտնի մի շարք պատմական դեմքեր ` Դոստոևսկին, Մուհամեդը, Կեսարը և այլոք, որոնք տառապել են էպիլեպսիայով:Պետք է նշել նաև բնավորության գծերը, որոնք առաջանում են հիվանդության հետևանքով` մի կողմից քծնող են , սակայն նաև դաժան, անչափ մաքրասեր, ագրեսիվ, ունենում են կուտակելու, հավաքելու մոլուցք, ունեն սահմանափակ հետաքրքրություններ, եսասեր են, գրգռված, կասկածամիտ:
Էպիլեպսիայի բուժումը շատ դժվար է և շատ դեպքերում արդյունավետ չէ: Եթե առաջացել է նոպա, այն կանգնեցնել հնարավոր չէ, բայց այժմ կան դեղամիջոցներ, որոնք թուլացնում են կամ հազվադեպ են դարձնում նոպաները: Հիմնականում դրանք քնաբեր նյութեր են :Կանխումը կարելի է կատարել դիետայի պահպանման, հոգեկան լարվածություններից, սթրեսներից խուսափելու միջոցով դեղանմիջոցների հետ մեկտեղ:
Դասի պլան — Անբան Հուռի
Դաունի սինդրոմ
Այս սինդրոմը առաջին անգամ 1866թ նկարագրվել է Լանգթոն Դաունի կողմից` << մոնղոլոիզմ >> անվան տակ: Դաունի սինդրոմը բոլորից հաճախ հանդիպող քրոմոսոմային հիվանդությունից է` նորածինների մոտ նրա դրսևորման հաճախականությունը կազմում է 1:700, իսկ մտավոր հետամնացների 10%-ը Դաունի սինդրոմով է :Այս հիվանդության ախտորոշումը հաճախ դրվում է ծնվելուց անմիջապես հետո` ըստ դեմքի բնորոշ գծերի` թեք դասավորված աչքեր, լայն քթարմատ, աչքի ներս ընկած անկյունում մաշկի ծալվածք, բացի դրանից հիվանդներն ունենում են գանգի փոքրացված չափսեր, հատկապես առաջնահետնային տրամագծում, դեֆորմացված ականջներ, խոշոր լեզու, ծռմռված ճկույթներ:Արդեն կյանքի առաջին տարում նկատվում է հոգեկանի և մոտորիկայի հետ ընկնելը: Այս երեխաները ուշ են նստում ու քայլում, հաճախակի հանդիպող անոմալիա է սրտի արատը: Նրանց մոտ թույլ է իմունիտետր` հակված են հիվանդանալու տարբեր հիվանդություններով, հատկապես վաղ հասակում ծանր են տանում ինֆեկցիոն հիվանդությունները, առկա է լինում նաև ավիտամինոզ: Հիվանդների 91%-ը միջին աստիճանի մտավոր հետամնաց են, 6,5 %-ը` թեթև, իսկ 2,5%-ը` խորը մտավոր հետամնաց:
Դաունի սինդրոմով երեխաները ի վիճակի են սովորելու: Մեծամասամբ այս երեխաները խոսքի հետ կապված խնդիրներ ունեն` առկա է հապաղում խոսքի հասկացման և վերարտադրման միջև, արտաբերական խնդիրներ, աղքատիկ բառապաշար, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լոգոպեդական միջամտություն: Տուժած է նաև խոշոր և մանր մոտորիկան, որը և պահանջում է ֆիզիոթերապևտի միջամտությունը:Հայտնի է, որ դաունի սինդրոմով երեխաների ծնվելու հավանականությունը կախված է մոր տարիքից: Մինչև 25 տարեկան կանանց մոտ այդ սինդրոմով երեխայի ծնվելու հավանականությունը 1:1400 է, մինչև 30 տարեկան` 1:1000, մինչև 35 տարեկան`1:350, մինչև 42 տարեկան` 1: 60, մինչև 49 տարեկան` 1:12 : Հետազոտությունները ցույց են տվել, որ դաունի սինդրոմով երեխայի ծվելու պատճառ կարող է հանդիսանալ մոր, հոր տարիքը, ազգակցական ամուսնությունը:

Դաունի սինդրոմով մարդկանց կյանքի տևողությունը մինչև 50 տարեկան է : Շատերը ամուսնանում են, սակայն այս սինդրոմով տղամարդկանց մոտ դիտվում է անպտղություն, իսկ այս կանանցից ծնված երեխաների 35-50 %-ը ունենոււմ են նույն սինդրոմը կամ այլ անոմալիաներ:
Հրաբուխներ և երկրաշարժեր
Հրաբուխ: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։
Գործող հրաբուխներ: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Կյուչևսակայա Սոպկան`Կամչատկայում, Վեզուվը` Իտալիայում, Հերկլան`Իսլանդիայում, Ֆուձիյաման` Ճապոնիայում, Կրակատաուն` Ինդոնեզիայում, Օրիսաբան` Մեքսիկայում և այլն: Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:
Երկրաշարժ: Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր: Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր: Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։