Posted in մանկավարժություն

Թունավոր սթրես խանգարում է առողջ զարգացմանը #3

Թունավոր սթրես խանգարում է առողջ զարգացմանը

Սթրեսը հաղթահարել սովորելը երեխայի առողջ զարգացման կարևոր մասն է: Սթրես ապրելիս օրգանիզմում ակտիվանում է սթրեսի արձագանքման համակարգը: Մարմինն ու ուղեղը զգոն են լինում: Կա ադրենալին, սրտի ռիթմի արագացում և սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում: Երբ սթրեսը թեթևանում է կարճ ժամանակ անց կամ փոքր երեխան հոգատար մեծահասակներից աջակցություն է ստանում, սթրեսի արձագանքը պակասում է, և մարմինն արագ վերադառնում է բնականոն կյանքին:
Ծանր իրավիճակներում, ինչպիսիք են շարունակական չարաշահումներն ու անտեսումը, երբ չկա հոգատար չափահաս, որը գործի որպես սթրեսի դեմ արգելակ, սթրեսի արձագանքման համակարգը շարունակում է ակտիվ մնալ: Նույնիսկ երբ ակնհայտ ֆիզիկական վնաս չկա, մեծահասակների կողմից պատասխանի ուշացումը կամ բացակայությունը կարող է ակտիվացնել սթրեսի արձագանքման համակարգը: Սթրեսի արձագանքի անընդհատ ակտիվացումը ծանրաբեռնում է ուղեղի զարգացող համակարգերը, որոնք առանցքային դեր ունեն երեխայի համար ողջ կյանքի ընթացքում: Սա հայտնի է որպես թունավոր սթրես:
Ժամանակի ընթացքում այս արդյունքները սթրեսի արձագանքման համակարգում մշտապես դրվում են բարձր նախազգուշական մակարդակի վրա: Ուղեղի այն շրջաններում, որոնք հատկացված են ուսմանը և տրամաբանությանը, նյարդային կապերը, որոնք ներառում են ուղեղի կառուցվածքը, ավելի թույլ են լինում և քանակով պակաս: Գիտությունը ցույց է տալիս, որ վաղ մանկության շրջանում սթրեսի հորմոնների երկարատև ակտիվացումը կարող է իրականում նվազեցնել նյարդային կապերը ուղեղի այս կարևոր տարածքներում հենց այն ժամանակ, երբ նրանք պետք է աճեն և ավելանան նորերը: Թունավոր սթրեսից կարելի է խուսափել, եթե ապահովենք, որ այն միջավայրերը, որտեղ երեխաներն աճում ու զարգանում են, նրանց համար ապահով, դաստիարակող, կայուն և ուշագրավ լինեն:

Posted in մանկավարժություն

Ազդակ — արձագանք փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը #2

Ազդակ — արձագանք փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը

Ուղեղի ամուր կառուցվածքի ձևավորման բանալին այն է, ինչը հայտնի է որպես «ազդակ-արձագանք» (Serve and return) փոխազդեցություն մեծահասակների հետ: Զարգացման այս խաղում ուղեղի մեջ ձևավորվում են նոր նյարդային կապեր, երբ փոքր երեխաները բնազդաբար ազդակ են ուղարկում թոթովանքի, դիմախաղի և ժեստերի միջոցով, իսկ մեծահասակները արձագանքում են դրան՝ պատասխանելով շատ ուղղորդված, իմաստալից ձևով: Այն սկսվում է կյանքի շատ վաղ ժամանակահատվածում, երբ երեխան ձայներ է հանում, ժպտում, շարժվում, իսկ մեծահասակը փոխազդում է և երեխայի ուշադրությունը ուղղորդում իր դեմքին կամ ձեռքին: Այս փոխազդեցությունը հիմք է ստեղծում ուղեղի կառույցի համար, որի վրա կառուցվելու է հետագա զարգացումը: Այն օգնում է ստեղծել նյարդային կապեր ուղեղի բոլոր տարբեր բաժինների միջև՝ կառուցելով երեխաների համար հուզական և ճանաչողական հմտություններ:
Օրինակ, ահա, թե ինչպես է դա աշխատում գրագիտության և լեզվական հմտությունների համար: Երբ երեխան ինչ-որ առարկա է տեսնում, մեծահասակն ասում է իրի անունը: Սա նորածնի ուղեղի մեջ կապեր է ստեղծում հատուկ հնչյունների և դրանց համապատասխան առարկաների միջև: Հետագայում մեծահասակները փոքր երեխաներին ցույց են տալիս, որ այդ առարկաներն ու հնչյունները կարող են ներկայացվել նաև թղթի վրա գրվող նշանների միջոցով: Մեծահասակների շարունակական աջակցությամբ երեխաներն այնուհետև սովորում են ինչպես վերծանել գրվածը և, ի վերջո, գրել իրենք: Յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախորդի վրա: Անհրաժեռտ է ապահովել, որ երեխաներն ունենան այնպիսի խնամողներ, ովքեր հետևողականորեն, սկսած վաղ մանկությունից, «ազդակ-արձագանք» փոխազդեցությամբ հիմք կստեղծեն երեխայի ուղեղի կառույցի ձևավորման համար՝ ի շահ նրա հետագա ուսման, վարքի և առողջության համար:

Posted in մանկավարժություն

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը #1

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը

Երեխայի կյանքի առաջին իսկ տարիների փորձը կայուն ազդեցություն ունի զարգացող ուղեղի կառուցվածքի վրա: Գեները տալիս են հիմնական ուղղությունը, բայց կենսափորձն է ձևավորում այն գործընթաց, որն էլ որոշում է, թե արդյոք երեխայի ուղեղը ուժեղ կամ թույլ հիմք կապահովի հետագա ուսման, վարքագծի և առողջության համար: Ուղեղի զարգացման այս կարևոր փուլում ուղեղի միլիարդավոր բջիջներ, որոնք կոչվում են նեյրոններ, էլեկտրական ազդակներ են ուղարկում միմյանց հետ հաղորդակցվելու (սահմանակից լինելու) համար: Նեյրոնային այս կապերը կազմում են շղթաներ, որոնք դառնում են ուղեղի կառուցվածքի հիմնական հիմքը: Նեյրոնային շղթաներն ու կապերը շատ արագ տարածվում են և ամրապնդվում են, եթե կրկնվում և օգտագործվում են բազմաթիվ անգամներ: Մեր փորձը և միջավայրն են թելադրում, թե որ շղթաներն ու կապերն են ավելի շատ օգտագործվում: Ավելի շատ օգտագործվող կապերը ուժեղանում և կայունանում են: Միևնույն ժամանակ, ավելի քիչ օգտագործվող կապերը մարում են բնականոն ընթացքի միջոցով, որը կոչվում է էտում (կամ կրճատում, պարզեցում):
Լավ օգտագործված նեյրոնային շղթաները կայծակնային ուղիներ են ստեղծում, որպեսզի նյարդային ազդանշանները շարժվեն ուղեղի շրջաններով: Սկզբից ձևավորվում են պարզ շղթաներ՝ հիմք ստեղծելով ավելի բարդ շղթաների համար, որոնք հետագայում պետք է կառուցվեն: Այս գործընթացի միջոցով նեյրոնները ձևավորում են ուժեղ շղթաներ և կապեր հույզերի, մանր կամ նուրբ մկանների շարժողական հմտությունների, վարքի կառավարման, տրամաբանության, լեզվի և հիշողության զարգացման վաղ շրջադարձային փուլում: Կրկնակի օգտագործման դեպքում այդ շղթաներն ավելի արդյունավետ են դառնում և ավելի արագ են միանում ուղեղի այլ շրջաններին: Թեև դրանք ծագում են ուղեղի որոշակի շրջաններում, սակայն շղթաները փոխկապակցված են: Դուք չեք կարող ունենալ մեկ տիպի հմտություն, եթե մյուս հմտությունները չաջակցեն դրան: Տուն կառուցելու նման՝ ամեն ինչ կապված է իրար հետ, և այն, ինչ գալիս է առաջինը, հիմք է ստեղծում հետագա ամեն ինչի համար:

Posted in անատոմիա

Շնչառական համակարգ:Կառուցվածքը:

Շնչառության նշանակությունը: Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով: Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

 Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները: Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից: Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է: 

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

 Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

 Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ: Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:  

ԿոկորդԿոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ: Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը: 

лечение-фарингита-у-взрослых.jpeg

 Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը: Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը: Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

 Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների: 

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է: 

shutterstock_374675080.jpg

 Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:
Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի: 

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն: Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը: 

gif.gif
Posted in Գրականություն

Վ․ Տերյան Երկիր Նաիրի ժողովածու

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Քեզ կըմնա միշտ օտար՝

-Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար ,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն։

Եվ խնջույքում, հրով հին
Երբ կարմիր խնդա,—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա…

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական՝

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

Posted in Գրականություն

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in Երաժշտություն

Բարեկենդան, Տեառնընդառաջ

Նախագծի համակարգող ՝ Մարինե Մկրտչյան

Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը նախակրթարանում, Քոլեջում»

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Տարիքային խումբ, մասնակիցներ

Քոլեջի ուսանողներ, 5-6 տարեկաններ, նախակրթարանի սաներ

Աշխատանքի ժամանակացույց

Հունվարի 8 — փետրվարի 23

Ընթացք

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծով ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Ազգային ծիսական խաղերն ուղեկցել ազգային պարեղանակներով, որոնց համապատասխան պարերը կկատարվեն «թամաշա» անողների կողմից: Կատարել կատակ-պարեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով:

Համագործակցում են մայրենի լեզվի, երաժշտության, պարի, ձեռարվեստի դասավանդողները, կազմակերպիչը:

Արդյունք

Սովորողները, սաները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:

P.S.  Ներկայացնում եմ Բարեկենդանի նյութեր

Տեսադաս. Բարեկենդանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Բարեկենդանը Քոլեջի Նախադպրոցական բաժնում

Բարեկենդանը Շիրակի մարզի Ազատան գյուղում

Բարեկենդանը Քոլեջում 

Բարեկենդանը Հարավային դպրոցում

Բարեկենդանի խաղերը Հյուսիսային դպրոցում

Բուն Բարեկենդանը Քոլեջում

Ձեզ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ

Բարեկենդանի Մենծ — Պապուկը

Բարեկենդանի նյութեր

Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:

Խնդիր

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում:

Տարիքային խումբ, մասնակիցներ
Կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ, 5-6 տարեկաններ:

Աշխատանքի ժամանակացույց

Հունվարի 8 — փետրվարի 14

Ընթացք

Ուսումնասիրել  Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող

Նյութեր

Տեառնընդառաջի երգեր

Տաղ Տեառնընդառաջի

Տեառնընդառաջը նախակրթարանում. Տիկնի պսակ

Posted in Առաջին բուժօգնություն

Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ

Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների: Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:Ցրտահարում

Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
— մաշկի սառնություն,
— այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
— մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:

Ինչ անել

— Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
— Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
— Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
— Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
— Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ինչ չի կարելի անել

— Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
— Մի բացեք բշտերը:
— Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
— Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:

Մարմնի ընդհանուր սառեցում

Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
— սառը, գունատ, չոր մաշկ,
— մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
— կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
— քնկոտություն,
— անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
— դանդաղ անոթազարկ և շնչառություն,
— գիտակցության խանգարումներ:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
— Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
— Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
— Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:

Ինչ չի կարելի անել

— Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
— Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
— Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
— Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
— Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
— Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:

Ջերմային հարված և արևահարություն

Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
— մաշկի կարմրություն և չորություն,
— գլխացավ, գլխապտույտ, թուլություն,
— անհանգստություն, գրգռվածություն,
— աղմուկ` ականջներում,
— արյունահոսություն քթից,
— սրտխառնոց, փսխում:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
— Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
— Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
— Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ջերմային խանգարումների կանխարգելումը

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.
— Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
— Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
— Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):

Posted in Հունվարյան ստուգատես

Հունվարյան հաշվետվություն

Բարև ձեզ, ես Ֆլորա Աճեմյանն եմ, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի ուսանող։ Սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում։ Քանի որ Կրթահամալիրում հունվար ամիսը ստուգարքային է մասնակցել եմ մասնագիտական նախագծերին։

Տիար Բլեյանի ծննդյան տոնի առթիվ ամեն ուսանող 5 եկեղեցիներ պետք է ներկայացնեին։ Նախագծի համակարգող՝ Թամար Ղահրամանյան։

Իմ ներկայացրած 5 եկեղեցիներն են ՝

Սուրբ Մարիամ Աստվածածին

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Հովհաննես մատուռ

Սուրբ Նահատակաց եկեղեցի

Այս կիսամյակում հոգեբանության դասերին քոլեջի նախակրթարաններում անցկացրել ենք տարբեր խաղեր, ձեռք բերելով երեխաների հետ շփվելու փորձ։

Հասմիկ Ուզունյանի նախագծի շրջանակներում միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ պատրաստել ենք պանիր, գազարի և դդմի չիր։

Քրիստինե Սահակյանցի հետ նախակրթարանում անցկացրել ենք սովորող — սովորեցնող նախագիծ ՝ ատամների խնամք, ձեռքերի լվացում։

Նելլի Գեղամյանի հետ պատրաստել ենք դոշաբ, ձեռներեցության դասաժամին խաղացել ենք մինի շուկա փորձելով վաճառել մեզ մոտ եղած ապրանքը։

Մարիամ Քալանթարյանի ձմեռային խաղեր նախագծի շրջանակներում մասնակցել եմ Հասմիկ Քերոբյանի խաղին։

Հակոբյան Միլենայի և Ղազարյան Անգելինայի հետ կազմել ենք հարցաթերթիկ <<Պատերազմից առաջ և հետո>> որին մասնակցել են 116 մարդ։

Մարինե Մկրտչյանի հետ նախակրթարանում անցկացրել ենք <<Ընկուզախաղեր>> նախագիծը։

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Թերեզա Թումանյանի հետ սովորեցրել ենք կավով աշխատել միջին դպրոցի աշակերտներին։

Այս տարի չեմ մասնակցել ճամփորդությունների թագավարակի պատճառով։

Posted in Գրականություն

Պարույր Սևակ — բանաստեղծություններ

Նորից քեզ հետ ժողովածուից

Սիրտ իմ

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,

Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:

Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,

Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,

Չեմ ուզում թեթև քամին տատանի

Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ

Անցած ու չանցած վերքերն անհամար

Կտցահարել են փայտփորի նման,

Դարձրել են փչակ, ուր բուն են գտել

Հիշողություններ, երազներ մեռած…

Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ

Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,

Տանում ես այստեղ, այնտեղ ես տանում,

Օտար տների կտուրն ես հանում,

Մտցընում օտար այգի ու պարտեզ:

Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:

Դու մոռանում ես, որ իմ տարիքում

Չիր չեն գողանում օտար տանիքում,

Օտար ծառերին չեն գցում քարեր…

Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:

Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,

Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է…

ԵՐԱԶԱՆՔԻ ԳԻՆԸ
Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ…
Չէ՜, սնեցինք մեզ սուտով…

Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծո՜ւմ էլ չկա —
Մեզ է անվերջ հետևում…

05.XI.1955թ.
Մոսկվա

Posted in ձեռներեցություն

Time management

06:30 — Արթնացել եմ

07:30 — պատրաստվել եմ, սուրճ եմ պատրաստել

08:20 — դուրս եմ եկել տանից

09:00 — 14:20 -եղել եմ քոլեջում

15:15 — հասել եմ տուն

15:47 — հաց եմ կերել

16:00 — 18:20 — պատրաստել եմ քաղցրավենիք

18:30 — 23:00 — կատարել եմ տնային առաջադրանքները, խոսել եմ ընկերուհիներիս հետ

00:00 — պարկել եմ քնելու

Posted in Ռուսերեն

Правда ли, что «русского медведя» придумали на Западе?

Правда ли, что «русского медведя» придумали на Западе?

В давние времена народы выбирали животное или птицу в качестве своего этнического символа. В Европе более двух веков бытует выражение «русский медведь» как символ русского народа и России. Однако в самой России медведь никогда в древности не олицетворял ни народа, ни страны, ни самого русского человека. Этот образ России родился в Англии по аналогии с известным в 17-ом веке выражением «германский медведь». Медведь в то время был символом не только города Берлина, но и части немецкого народа.

Выражение «русский медведь» не одно столетие используется в прессе Англии и Франции, сопровождая карикатуры и сатирические тексты. Первое изображение России в образе медведя было напечатано в 1737 г. в серии английских гравюр. Исследователи А. А. Россомахин, В. М. Успенский, Д. Г. Хрусталев, изучавшие эту тему в рамках проекта «Россия как медведь», подсчитали, что в течение следующих ста лет было выпущено более ста сатирических гравюр, на которых образ России представлен в виде медведя. Например, в английском журнале «Панч» во время Крымской войны
(1853-1856) Турция изображена в виде индюшки, которую душит в могучих объятиях русский медведь.

Казак изображался в Англии как медведь, например, на карикатуре 1828 г. «Высадка Великого медведя, или мусульмане в затруднительном положении».

Очевидно, что английские художники XVIII-XIX веков использовали изображение медведя, чтобы показать дикость, кровожадность или глупость России. Однако широкое использование этого образа на карикатурах, которые стали своеобразным мемом, зародило стереотип в языковом сознании иностранцев. Образ русского медведя используется до сих пор наряду с расхожим утверждением, что по Москве и сегодня бродят медведи.

В ХХ веке «русский медведь» был особенно популярен в американских СМИ. В период холодной войны, когда накал в отношениях между СССР и Западом был особенно велик, образ жестокого, кровожадного медведя широко использовалась западными СМИ как олицетворение политики СССР тех лет. Например, в 1980 году в популярном журнале «Reader’s Digest» вышла статья «Standing up to the Russian bear», содержащая «призыв противостоять русскому медведю».

Итак, Запад сыграл главную роль в становлении образа медведя как символа России. Уже в ХVI веке хозяин тайги появляется на картах как маркер России, а в XVIII веке в английских карикатурах представляет Россию как варварскую страну с агрессивной политикой.

Негативный образ России-медведя был воспринят в России с иронией и обращен в свою пользу. Например, в СССР медведя наделили привлекательной внешностью и сделали символом ХХII Олимпийских игр в Москве. Огромный воздушный шар в виде медвежонка появился на церемонии закрытия Олимпийских игр и улетел с футбольной арены Лужников в Москве. В начале XXI века медведь был выбран символом политической партии «Единая Россия».

Президент России В. В. Путин в одном из выступлений упомянул медведя и сказал, что Россия будет поступать на политической арене так, как считает нужным, не обращая внимания на угрозы и санкции со стороны США и Запада: «…хочу вам сказать, что медведь ни у кого разрешения спрашивать не будет. Вообще, он считается у нас хозяином тайги и не собирается, я знаю это точно, куда-то переезжать в другие климатические зоны, ему там неуютно. Но тайги он своей никому не отдаст».

А как Вы воспринимаете медведя? Стоит ли поддерживать образ России-медведя в западном сообществе?

УЦРЯ #интересныйрусский #медведь #символроссии #западноесообщество