Posted in Գրականություն

Պարույր Սևակի կյանքը

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Posted in Մասնագիտական ստուգատես

Սովորող սովորեցնող նախագիծ — աշխատում ենք կավով

Այսօր հունվարի 21-ին, միջին դպրոցի երեխաների հետ սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում գործ ունեցանք կավի հետ։ Երեխաները շատ արագ սովորեցին, պատրաստեցին տարբեր պատկերներ։

Posted in մարզական ստուգատես

Ձմեռային խաղեր

Այսօր հունվարի 20-ին ժամը 10։30-11։30 իրականցրեցինք Մարիամ Քալանթարյանի և Գայանե Թերզյանի կազմած նախագիծը։

Նախադպրոցական բաժնում սովորողներս մասնակցեցինք Հասմիկ Քերոբյանի խաղին, որտեղ էլ կարճ ժամանակով մեզ միացավ Տաթև Բլեյանը։ Ցուրտ բայց միաժամանակ հաճելի և ջերմ մթնոլորտում մեր սիրելի դասավանդողները մեզ սովորեցնում են երեխաների հետ ճիշտ շփվել և փորձ ձեռք բերել ինչպես նաև անցկացնել հիանալի օր։

Տեսանյութը կարող եք դիտել հղման վրա սեղմելով։

Posted in մանկավարժություն

Երեխայի զարգացման ոլորտներ

1. Շարժողական ոլորտ

1.1 Խոշոր շարժումներ

1.2 Նուրբ / մանր շարժումներ

2. Խոսքի և հաղորդակցման ոլորտ

2.1 Բանավոր խոսք

2.1.1 Խոսքի ընկալում և օգտագործում

2.1.2 Լեզու և հաղորդակցում

2.1.3 Խոսքի քերականական և հնչյունաբանական իմացություն

2.2 Գրավոր խոսք

2.2.1 Վաղ ընթերցանություն և հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

2.2.2 Վաղ գրաճանաչություն

3. Իմացական ոլորտ

3.1 Մտածողություն և տրամաբանություն

3.2 Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

3.3 Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

3.4 Սոցիալ — մշակութային, կենցաղային կողմնորոշում և վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ․

4. Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ

4.1 Սոցիալական զարգացում

4.1.1 Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

4.1.2 Փեխհարաբերություններ հասակակիցների հետ

4.2 Սոցիալական վարք

4.3 Անձնային զարգացում

4.1.3 <<Ես կոնցեպցիան>>

4.4 Հուզական զարգացում

5. Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

5.1 Ինքնասպասարկում

5.2 Անվտանգություն

6. Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ

6.1 Հետաքրքրասիրություն

6.2 Նախաձեռնություն

6.3 Մասնակցություն և հետևողականություն

6.4 Տեխնոլոգիա

6.5 Ուշադրություն

6.6 Հիշողություն

6.7 Պրոբլեմների հիմնավորում և լուծում

6.8 Դիտարկում, հետազոտում

Posted in Հայոց լեզու

Բարբառային աշխատանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։



Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը որ բացվեց, մայրս տավարին դուրս հանեց, մի 500 բուրդ տվեց քույրիկիս, մի կտոր չոր հաց, գնացինք ։Գնացինք քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին իլիկը մանեց. էլի քարափը ծածկեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի ծեր կին նստած է բարկացած ասաց. <<Նանի իլիկը տուր>>։
Պառավն ասաց <<աղջիկս արի վերցրու տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս վեր կենալ>>։ Աղջիկը բարկացած ասաց .<< ճանապարհը ուր է>>։ Աղջիկը մինչև ձորից եկավ, տեսավ մի դուռ բաց ներս մտավ, կռացավ որ իլիկը վերցնի, տեսավ , դուռը չկա, ասաց. <<Նանի, դուռը կորցրի , ուր է>>
Նանն ասաց. << աղջիկս, արի, բան պիտի ասեմ։ Գնաց կնոջ կողքը։ <<Մի,—ասաց — ավելը վերցրու տունը մաքրի>>։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, կինը ասաց, <<աղջիկս , մեր տունն է մաքուր թե ձերը>>։ Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է , ձեր տունը կեղտոտ>>։

Posted in Հունվարյան ստուգատես

Դդմի և գազարի չիր

Դդումը մաքրել, ձևավոր  կտրատել, շարել խոր ամանի մեջ,  1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանելդդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակպատրաստել,  այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկներըթափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայիմեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

Գազարի Չիր

Պատրաստման եղանակ՝

5 կգ գազարը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք

4 բաժակ ջուր

5 կգ շաքարավազ

1 թեյի գդալ կիտրոնի աղ

Եվ եփել

Posted in Իրավունք

Իրավունք

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև։ Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից։

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը և քաղաքացու ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից։

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ։

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է։

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով։

Posted in քաղաքագիտություն

Հարցաթերթիկ

Դեկտեմբեր ամսին անցնելով “ՀԱՐՑՄԱՆ ՄԵԹՈԴ” դասը հարցաթերթիկ կազմելու հանձնարարություն ստացանք։ Ես Անգելինան և Միլենան խումբ դարձանք և կազմեցինք հարցաթերթիկ պատերազմի վերաբերյալ։ Հարցմանը  մասնակցեցին 116 հոգի։ Ամենաշատ մասնակցություն են ունեցել 18 տարեկան անձինք։ Մասնակիցների 54,3% իգական սեռի ներկայացուցիչ էին, իսկ 45,7% արական։ Պատերազմի ճշգրիտ օրը կարողացան նշել 92,2%֊ը։ Կայն նաև հումորային պատասխաններ։ Բոլորին շնորակալենք մասնակցության համար։

Մասնակցելու համար սեղմեք հղման վրա։

Posted in Մասնագիտական ստուգատես

Նախագիծ — ընկուզախաղ

Նախագիծը իրականացվում է 2-5 տարեկանների հետ։

Օրը — հունվարի 13 — ժամը 12։00 — 13։00

Աշխատանքի նպատակը ~ Երեխաներին ծանոթացնել ազգային խաղերի հետ,սեր արթնացնել դեպի ազգային մշակույթ։
Խնդիր ~ Երեխաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։

Քայլեր ~ 1.Երեխաների հետ զրուցել ազգային խաղերի թեմայով
2.Երեխաները նստում են սեղանի շուրջ (կարող են բաժանվել 2 կամ ավելի խմբերի)
3.Ընկույզներ ենք բաժանում երեխաներին։
4.Բարձրաձայնելով մեկը մյուսի անունը անկանոն գլորում են միմյանց։
Արդյունքը ~ Երեխաները ակտիվ մասնակցեցին խաղին ։ Ծանոթացան ընկուզախաղերից մեկի հետ։
Մասնակիցներ ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախադպրոցական խմբի 2/1 կուրսի ուսանողներ։

Posted in Հունվարյան ստուգատես, անատոմիա

Պանրի արտադրություն

Բարև սիրելի ընթերցող։ Ես <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ։ Քանի որ կրթահամալիրում հունվար ամիսը ճամբարային է մենք մեր <<ընտանեկան դպրոցում>>  պատրաստում ենք պանիր: Համագործակցելու ենք միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ <<սովորող սովորեցնող >> նախագծի շրջանակներում։ Այժմ ուսումնասիրում եմ տեսանյութեր, և գտել եմ հարմար և օգտակար մի տեսանյութ, որից էլ կօգտվեմ, այժմ կարող եք դիտել այստեղ թե ինչպես պետք է ստանանք պանիր։

Պանիր ստանալու համար հարկավոր է `

2 լիտր կաթ

10 հատ ձու

300 գրամ թթվասեր

Պատրաստման եղանակը `

Հարել ձուն, ավելացնել թթվասերը, լցնել կաթի մեջ, դնել մարմանդ կրակի վրա։ Հենց սկսի եռալը ավելացնել 2 բաժակ սպիտակ քացախ։ Կրակն անջատել և թողնել 5 րոպե, հետո քամիչով անցկացնել, լավ քամել, վրան դնել ծանր ինչ որ առարկա և թողնել 30- 40 րոպե, և ահա մեր պանիրը պատրաստ է։

Ինչպես ստանալ պանիր