Posted in քաղաքագիտություն

Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված  հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: 
Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի:  Ստանդարտացված  հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը:  Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:    Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից1.  Ծրագրային հարցերի ձևակերպում-  Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  

Հարցման տեսակները

1. Անկետավորում

2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ:  Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից:  Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 
 Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի:  Հեռակա  և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը: Հարցերի Ձևակերպման կանոնները  
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից: 2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից:  Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”3. Հարցերը պետք է լինեն կարճ։ 4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5.  Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական։ 6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն”  կատարել “ճիշտ” պատասխանների մեջ: 7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան: Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  “հասարակական կարծիք գոյություն չունի”  աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված “հուշող” ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար “ձեռնատու”  պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված`  մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:   Հարցերը լինում են ԲԱՑ և  ՓԱԿՓակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից: Դիխոտոմիկ հարցերը բակ հարցերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը  ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը:  Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց  դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում”  են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով: Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր:  Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները:  Պրոեկտիվ  հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված  այլ երրորդ անձի միջոցով: 

Posted in Հայոց լեզու

Փոխադրություն գրաբարից

2.Գրաբարով գրված այս հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.

Ձմեռն էանց, անձրեւք անցին, և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց:

Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, և եկ դու: Երեւեցո ինձ զերես քո և լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ ժամանակ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը իրենց հոտը տվեցին:

Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և արա այնպես, որ լսեմ քո խոսքը, որովհետև խոսքը քո քաղցր է, և գեղեքցիկ է քո տեսքը:

Posted in Նախագծեր

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Սեբաստացու օրերին ծանոթ եմ դեռ անցած տարվանից։ Նոյեմբեր ամսին մասնակցել եմ այս նախագծերին ՝

Մխիթար Սեբաստացու կյանքը և գործունեություն

Հայաստանը Սեբաստացիների աչքերով

Ստեփան Զորյան <<Ջրհորի մոտ>>

Օսկար Ուալդ <<Սոխակն ու վարդը>>

Թարգմաություն

Posted in լանդշաֆտագիտություն

Էկոհամակարգի կառուցվածք

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները` անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն), օրգանական  միացություններ  (ածխաջրեր,  ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև, օդային  և  ջրային  միջավայրեր, եղանակային  պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ. ✅  Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2),  օգտագործելով  արևի էներգիան, սինթեզում են  բարդ օրգանական  նյութեր, որոնք էլ սնունդ են  հանդիսանում  մնացաց բոլոր  օրգանիզմների համար, կոնսումենտներ,  հետերոտրոֆ օրգանիզմներ  են (հիմնականում կենդանիներ),  որոնք սնվում են բույսերի  կամ  կենդանիների  պատրաստի  օրգանական նյութերով:✅ Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում:✅ Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի, ռեդուցենտներ,  քայքայող  օրգանիզմներ են  (հիմնականում բակտերիաները և սնկերը),  որոնք իրենց կենսագործունեության համար  անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:+ Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: + Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով):+  Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:+  Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: + Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: ✅ Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:+ Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: ✅ Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է:+

 Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: ✅ Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր: + Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: ✅ Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: + Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա: +

Posted in Հոգեբանություն

Հիշողության տեսակներ

Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։Ըստ գործունեության նպատակի՝

  • կամային,
  • ակամա։

Ըստ տևողության

  • կարճատև,
  • երկարատև
  • օպերատիվ

Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի շատ կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։ Սովորաբար շարժողական հիշողության չափանիշ է հանդիսանում մարդու ֆիզիկական ճկունությունը, աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողությունը։
Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ մտքերը լեզվից առանձին գոյություն չունեն, այստեղից էլ բխում է անվանումը՝ խոսքային-տրամաբանական։

Posted in Անգլերեն

English today.

1. Why is it necessary to know English today? Since English is an international language and it can be said that it has become part of the modern generation.

2. English is a world language isn’t it? Yes English world language.

3 How many people speak English? One billion people speak English today.

4. In what countries is English the official language (one of the official languages)? English is the first language in the United Kingdom, the United States of America, Australia and New Zealand. It is one of the official languages in Canada, the Irish Republic and the Republic of South Africa.

5. Is English popular in Russia? 57% of Russians speak a foreign language at least at the minimum level. As a rule, only 38% of Russians know English.

6. Is learning languages an easy thing? If there is someone next to you to help you, nothing difficult will be

7. When did you begin learning English? I started learning English from the third grade

8. How long have you been learning English? I started learning English in third grade, I am still learning English

9. Have you read any books in English? I have not read it, but I would like to.

10. Have you seen any films in English? Yes, I have watched films in English. In my opinion, it helps a lot in learning English.

1 1 . Have you ever visited an English-speaking country? No, I haven’t been to cities like this

12. What other languages would you like to know? I would like to know Spanish or Italian

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 17.11.20

Նախադասությունները դարձնել հետադաս որոշիչ՝

1. Կորընթարդ քթով, համարյա գաճաճ կառապանը նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։

Համարյա գաճաճ կառապանը՝կորընթարթ քթով, նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։

2. Մեր տան պատշգամբից ես տեսա գզզված մազերով աղջկան։

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ գզզված մազերով։

3. Սատանի աչքի առաջ սպիտակ շորերով կիններ։

Սատանի աչքի առաջ կիններ՝ սպիտակ շերերով։

4. Ահա երևում են բարդիների բարձր, օրորուն կատարները։

Ահա երևում են բարդիների կատարները՝ բարձր, օրորուն։

5. Գետի հոսանքով սրընթաց առաջ էր գնում գեղեցիկ և հուժկու մի գետանավ։

Գետի հոսանքով սրընթաց առաջ էր գնում մի գետանավ՝գեղեցիկ և հուժկու։

6. Գավառներից եկել էին փայլփլուն ու շքեղ հագուստներով, կոշտ դեմքերով եպիսկոպոսներ։

Գավառներց եկել էին կոշտ դեմքերով եպիսկոպոսներ՝ փայլփլուն ու շքեղ հագուստներով։

7. Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը թվում էր եռոտանու առջև ծխի շառժումները գուշակող քրմուհի։

Մարդուն՝ ֆետրե գլխարկով, օջախի մոտ նստած կինը թվում էր քրմուհի՝ եռոտանու առջև ծխի շառժումները գուշակող։

Posted in ձեռներեցություն

Կազմակերպությունների ստեղծման ու գրանցման կարգը: Գործընթացի օրենսդրական կարգավորումը: Կազմակերպու­թյան կանոնադրությունը:

Կարդալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53 հոդվածից մինչև 69 հոդվածը: Պատրաստ լինել քննարկել դասի ժամանակ

Կարդալ հոդվածը, թե ինչպես գրանցվել ԱՁ

ԱՁ — անհատ ձեռներեց — ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։ Օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից։ Օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Posted in Երաժշտություն

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Նպատակ

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում

Խնդիրներ

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»  նախագծով հավքագրված նյութերից առանձնացնել մանկական ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք

փորձարկել ընտանիքում՝ կատարելով մեծով, փոքրով

տեսագրել, ձայնագրել

ընտրել այն խաղերը, խաղիկները, ասիկները, ճվիկները, մատնախաղերը, թռնոցիները, գովքերը, որոնք կարող են կատարել 3 — 10 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կուսուցանվեն համապատասխան տարիքային խմբի սաներին, սովորողներին:

Ընթացքը

Ընտրած նյութերն ուսումնասիրել, որոշել՝ ինչպես խաղալ, ինչպես և ինչի համար է ստեղծվել տվյալ խաղիկը, ասիկը, թռնոցին, գովքը, երբ և ինչպես է կատարվել: Ուսուցանել (խաղալով) ընտանիքում՝ երեխաների հետ: Տանը, բնության գրկում խաղալ, կատարել: Կարող են ծնվել խաղերի, խաղիկների, ասիկների, թռնոցիների, գովքի նոր տարբերակներ:

Տեսագրել, ձայնագրել, գրառել, պատրաստել տեսանյութ, որոնք հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր ոչ միայն կրթահամալիրի, այլև ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքն անժամկետ է: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: Ծավալը՝ կախված է առկա նյութի քանակից:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, նկարագրություններ, ձայնագրություններ:

Կիրառման ոլորտներ

Ընտանիք, նախակրթարան, դպրոց, այլ մանկական կրթօջախներ:

Posted in մանկավարժություն

Մանկավարժի ընդհանուր բնութագիր

ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ

Մարդասիրություն Բարություն Համբերանարություն Արդարամտություն
Ազնվություն
Պատասխանատվություն
Պարտավորվածություն
Անմիջականություն, պարզություն
Լավատեսություն
Բարյացակամություն, անկեղծություն
Զսպվածություն
Հավասարակշռված կեցվածք, ինքնատիրապետում,
Կարգապահություն
Ինքնասիրություն,
արժանապատվություն
Ինքնաքննադատություն
Ընկերասիրություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Սեր և նվիրվածություն երեխային
Օբյեկտիվություն
Հանդուրժողականություն
Աշխատասիրություն
Անշահախնդրություն
Համառություն, նպատակասլացություն
Կազմակերպվածություն
Զիջելու, ներելու կարողություն
Մանկավարժական ռիսկ և ռոմանտիկա
Վստահելու, հավատալու ունակություն
Մանկավարժական տակտ
Պահանջկոտություն
Մանկավարժական կուլտուրա
Հարգանք երեխայի անձի հանդեպ
Մանկավարժական ռեֆլեքսիա
Մանկավարժական հաղորդակցման կուլտուրա

Իմ կարծիքով դաստիարակը պետք է լինի հանգիստ, հանդուրժող, իր գործին նվիրված, կարողանա տալ և ստանալ այն ինչը ակնկալում է երեխայից։ Լինի հետաքրքիր, կազմակերպված, կարողանա երեխաներին զբաղեցնել, որոշ գիտելիքներ տա։

Posted in լանդշաֆտագիտություն

Լեռնային լանդշաֆտներ և լեռնային /վերընթաց գոտիներ:

Ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիները: Բերել օրինակներ: Ինչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. Անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերփալպյան ու ալպյան և ձյունամերձ:

ՀՀ-ի լանդշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են:

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում: Այստեղ են տարածվում ձեզ արդեն հայտնի աղուտները:

Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի: Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է:

Image result for լանդշաֆտ

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեջ տարածումն ունեն: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային:

Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելի են (300-400 մմ): Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելք և Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներն են: Դրանք ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում: Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը: Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձերում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը:

Posted in անատոմիա

Մարդու կմախքը,կմախքի առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը: Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:

Image_1119.jpg

Գլխի կմախքը (գանգ)Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։ Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։ Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։ Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերըկենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։ Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։ 

BiologiyaMishuk-85.jpg

Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։ Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։ Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։ 2fa8c120eac0fa42ef19e3cfa015ba16.gif 

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։ Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։ 

stroeniepozvonkov.jpg

 Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։ 

clip_image001.jpg

 Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։ Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։ 

grudnaja-kletka01.jpg

 Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից: Վերին վերջույթների կմախքը Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։ Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։ 

i.jpg

 Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։ 

Ստորին վերջույթների կմախքը 

FEMALE_bones_white_00016 copy.jpg

Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։ Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։ 

i (1).jpg

 Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը։