Posted in Հայոց Պատմություն

Մկրտիչ Խրիմյան

Խրիմյան Հայրիկը հայ պատմության կարևորագույն դեմքերից է, ով այնքան գործեր կատարեց հայերի,Հայաստանի համար։ Նրանից, նրա անցած ուղղուց շատ բան կարելի է սովորել, դասեր քաղել։ Մարդ, ով լինելով հոգևորական դասի ներկայացուցիչ, բոլոր ոլորտների զարգացման գործում ներդրում ունեցավ։ Պարզապես դիտեք, ուսումնասիրեք․ իր խոսքերն ու գործունեությունը այսօր էլ չեն կորցրել իրենց կարևոր նշանակությունը։ Առաջարկում եմ սկսել այս նամակն ընթերցելուց։ Մտածեք յուրաքանչյուր տողի մասին։

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում:Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի և ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների և ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե կարող է նույնկերպ վարվել:Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը:

Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք` կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի:Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրությանը` կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի:Երբ 1876 թ. օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառաված և ամուլ մայրը երկնելով` հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ: Բայց մեր հույսերը չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը:Եվ վերջում կուզենամ պատգամել` ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

Posted in Առաջին բուժօգնություն

Արյունահոսություններ

• Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։

ՆՇԱՆՆԵՐԸ

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։ Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԱրյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆերքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;ՆՇԱՆՆԵՐԸՆերքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑՔթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝· հարվածը,· վերին շնչուղիների վարակը,· արյան բարձր ճնշումը,· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,· ուժեղ հազը,· քիթը փորփրելը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ·

Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։

ԱՄՓՈՓՈՒՄ

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։
Posted in լանդշաֆտագիտություն

Բնության պահպանությունը

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։

Բնության պահպանության խնդիրներն են՝

  1. ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր,
  2. պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական ու բուսական աշխարհների հարստությունների վերարտադրմանը,
  3. պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը,
  4. պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը,
  5. պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտական բնական արժեքները։

Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն։

Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա։

Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց։

Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ։ Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է։

Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ։ Անհարկի անտառհատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (12-րդ դար) և Սմբատ Սպարապետի (13-րդ դար) դատաստանագրքերում։ ՀԽՍՀ-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ անտառի, հողի, ջրի, ընդերքի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի, կենդանիների և բույսերի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են 1921-1923 թվականներին։ Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին։

Բնության պահպանությունն իրականացվում է Բնապահպանական օրենսդրության շրջանակներում։

Ջրային պաշարների, մթնոլորտային օդի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող արտադրություններ։ Միջազգային հնչողություն է ստացել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը։ Ստեղծվել են ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր։ ՀՀ-ում բնության պահպանության գործընթացն իրականացնում և վերահսկում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ։

ՀՀ Աժ-ում գործում է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, ՀՀ ԳԱԱ-ում և այլ գիտական հիմնարկներում ստեղծվել են բնապահպանական բաժիններ։ ՀՀ Սահմանադրության (2005) համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնության ողջամիտ օգտագործումը (հոդված 10)։ Կազմվել են ՀՀ կենդանիների (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը։ Տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական կայունությունն ապահովելու համար 1992 թվականից ցայսօր ՀՀ անդամակցում է 13 բնապահպանական միջազգային համաձայնագրերի։

Posted in ձեռներեցություն

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամ հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ է համարվում օրինակ ՝ գեղեցկության սրահները։

Անհատ ձեռնարկատեր է համարվում օրինակ ՝ սուպերմարկետները ՝ <<Ծիրան>>, <<Տիտան>> <<Երևան Սիթի>>։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն համարվում է օրինակ ՝ <<Գրանդ Քենդի>>  ֆիրմային ընկերությունը:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն համարվում է  օրինակ ՝

Բաժնետիրական ընկերություն է համարվում  օրինակ ՝

Բաց բաժնետիրական է համարվում օրինակ ՝ <<Ինեկոբանկ>>, <<Յունիբանկ>>։

Փակ բաժնետիրական է համարվում օրինակ ՝ <<Բիլայն>>։

Լիակատար է համարվում այն ընկերությունը

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ոչ առևտրային կազմակերություններ — մանկապարտեզներ։

Posted in Առաջին բուժօգնություն

Ալկոհոլային թունավորում

Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկա­յացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող տարբեր հեղուկներ (տեխնիկական սպիրտ, օծանելիք և այլն)։ Առավել վտանգավոր են այն թունավորումները, երբ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, որը և՛ համով, և՛ հոտով նման է էթիլ (բժշկական) սպիրտին: Այդ թունավորումները կարող են կուրացնել և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • բնորոշ հոտ,
  • տեսողական խանգարումներ,
  • քնկոտություն,
  • շփոթված, անկապ խոսք,
  • գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ,
  • դանդաղ, անկանոն շնչառություն և անոթազարկ,
  • չկառավարվող շարժումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, հնարավորության դեպքում տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Տվեք տուժածին խմելու մեծ քանակությամբ հեղուկներ (ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն)։
  • Եթե համոզված եք, որ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, ապա անմիջապես խմեցրեք նրան 100 գ օղի և, մինչև շտապ օգնության ժամանումը, ամեն երկու ժամը մեկ խմեցրեք 50 գ օղի:
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին։ Տուժածին հիվանդանոց տեղափոխելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

Posted in լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.
1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք  ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն:

Posted in լանդշաֆտագիտություն

Բնօգտագործում

Բնօգտագործում, ներառում է մի քանի հասկացություն․

  • Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը։
  • Հասարակության նյութական և մշակութային կարիքների բավարարման նպատակով բնական պաշարների և պայմանների օգտագործումը հասարակական-արտադրական գործընթացում։
  • Երկրի աշխարհագրական թաղանթի վրա մարդահարույց գործոնների համախումբը։
  • Գիտական ուղղություն, որն ուսումնասիրում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման (տվյալ պատմական պահին) ընդհանուր սկզբունքները։

Բնօգտագործման հիմքը բնական պաշարների, կյանքի բնական պաշարների, կյանքի բնական պայմանների և հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման փոխհարաբերություններն են։ Բնօգտագործումը, որպես գիտական համալիր ճյուղ, ընդգրկում է բնական, հասարակական և տեխնիկական գիտությունների տարրեր (այդ թվում բնության պահպանությունն իր բաժիններով՝ մթնոլորտի, հողի, ջրի, շրջակա միջավայրի պահպանությամբ, էկոլոգիան, բնօգտագործման տնտեսագիտությունը և այլն)։ Բնօգտագործումը, որպես գիտական ուղղություն, ուսումնասիրվում է ինչպես էկոլոգիայի ու աշխարհագրության, այնպես էլ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ճարտարագիտության մեջ։

Տարբերում են արդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են անմնացորդ՝ նվազագույն վնաս հասցնելով բնական միջավայրին) և անարդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են մասամբ՝ էապես վնասելով բնական միջավայրը՝ խախտելով էկոհամակարգերի հավասարակշռությունը)։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998) կարգավորվում են բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության քաղաքացիաիրավական հարաբերությունները։ Բնական պաշարների արդյունավետ օգտագործումն ու բնության պահպանությունը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

Posted in լանդշաֆտագիտություն

Լե Շատելյեի սկզբունքը

Լը Շատելիեի սկզբունք (հավասարակշռության տեղաշարժման սկզբունք, Լը Շատելիե–Բրաունի սկզբունք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ։ Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով։ Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզիկական և քիմիական պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում։ Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանտ-Հոֆը (1884)։ Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատելիենը (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887)։ Լը Շատելիենը թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները։

Posted in Հայոց Պատմություն

Բեռլինի վեհաժողով

1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:

Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա`   ի վնաս հայերի:

Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի`   ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:

Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած`   Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:

Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ`   Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

Posted in Հայոց Պատմություն

Սան-Ստեֆանոյի պայմանագիր

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում:Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝  թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։  Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի`    Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝  Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։ 

Posted in անատոմիա

գլխուղեղի բաժիններ

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Image_539.jpg

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

Երկարավուն ուղեղը 

medulla-oblongata.jpg

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ:  Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

 Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd.JPG


Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։ 

инфаркт мозжечка.jpg

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը: Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։ 

Image_584.jpg
Posted in Ռուսերեն

Задания дистанционного обучения со 2- 13 ноября для студентов 2-3 к.

Задание 1. Поисковая работа

История одной фрески

  • Найти в интернете информацию о том, что такое фреска и чем она отличается от картины?

 Фреска-это живопись по сырой штукатурке, а картина-живописное изображение.

  • Кто является автором данной фрески и как она называется?

 Леонардо да Винчи <<Тайная вечеря>>.

  • В какую эпоху была создана данная монументальная рукопись и сколько раз она реставрировалась?

 Создана в 1495-1498 годы в доминиканском монастыре Санта-Мария-делле-Грацие в Милане

  • Какова история данной работы и какое действие на ней изображено?
  • Кто именно изображен на фреске в центре? Почему люди, кроме ,,человека,, в центре, на фреске разбиты на 4 группы? Что это значит, по-вашему?

  • Какие детали вам сразу бросаются в глаза при виде на фреску?

 Когда мы смотрим на эту картину, мы сначала замечаем спокойствие Иисуса, а затем мы замечаем реакцию каждой из апостолов после слов Иисуса. Иисус говорит, что один из них предаст его.

  • Где именно и в какой стране сейчас находится данная фреска?

Знаменитая фреска находится в церкви Санта-Мария-делле-Грацие, расположеной на одноименной площади Милана. А точее-на одной из стен трапезной.

  • Как бы вы назвали данное полотно?

Мона Лиза хранится в Лувре.

  • Какие работы автора данной фрески вам еще знакомы? Какое полотно данного художника вы считаете самым лучшим и где данная работа сейчас хранится?

 Мне это нравится больше полотно Моны Лизы.

Задание 2. Язык и мы

Найдите ответы на вопросы:

  • Сколько языков насчитывается в мире?

На Земле насчитывается более 7 000 языков.

  • Для чего нужны иностранные языки?

чтобы мы могли общаться с иностранцами

  • Что дает вам знание русского языка?

Я могу смотреть фильмы․

  • Какой язык сегодня, по-вашему мнению, является важным и главным языком в мире?

английский Язык

  • Какова сегодня роль русского языка?

Это самый мощный язык во многих странах.

  • Какими словами вы можете описать русский язык?

прекрасный, сложно

Чтение истории о ,,Вавилонской башне»

После окончания Всемирного потопа люди снова начали плодиться, размножаться и наполнять землю. Все они говорили на одном языке и хорошо понимали друг друга. И вот они решили построить башню, которая должна была возвыситься до неба. Для чего? Чтобы стать равными с Богом и при этом оставаться вместе. Этот символ божественной силы человека, как люди думали, должен был быть построен в долине Страны Шинар. Бог решил наказать их за высокомерие, повлияв на способность людей понимать друг друга. Поэтому он создал путаницу, внезапно разделив человечество на семьдесят разных народов и племен, каждый из которых имел свой собственный язык (отсюда и название Вавилон, что схоже со словом «путаница»). Когда это произошло, от строительства Башни пришлось отказаться. Народы стали отделяться друг от друга, расходились в разных направлениях и так поселились по всем краям света.

Вопросы:

  • В какой книге говорится о ,,Вавилонской башне»?

О <<Вавилонской башне>> говорится в Библии.

  • Есть ли сегодня аналоги ,,Вавилонской башни»?

Нет.

  • Что стало причиной разрушения ,,Вавилонской башни»?

Они потеряли язык, они потеряли нить, которая их всех связала.

  • Какой язык, по-вашему мнению, способен воссоединить людей?

СОЧИНЕНИЕ ИЛИ ВИДЕООБРАЩЕНИЕ НА ТЕМУ : ,, ЯЗЫК ДОБРА СПОСОБЕН ВОССОЕДИНИТЬ ВСЕХ».