Posted in Գրականություն

Մ․ Գալշոյան — Սպասում վերլուծություն

Պատմվածքը մեզ պատմում է Կոմիտասի բարի կերպարի մասին։ Պատմվածքում Կոմիտասը վերհիշում է իր կյանքի դժվարությունները։  Առաջին հայացքից կթվա սովորական դեպք, որտեղ անցորդը գտել է դրամապանակը և սպասում է տիրոջը վերադարձնելուն, բայց եթե նայենք ավելի խորը ու մտածված, ապա դա սովորական սպասում չէ, այդ փոքրիկ դրվագով երևում է Կոմիտասի մեծ հոգու տեր մարդ լինելը՝ նրա ազնվությունը, մեծահոգությունը, համբերատար և կարեկից լինելը, բարությունը…

Այս պատմվածքը ստիպում է փոխվել, ձգտել դառնալու ավելի բարի, կամեցող, մաքրել հոգին չարից։ Հիմա այս դարում շատ քչերն են նման քայլ անում, ուստի ձգտենք լինել Կոմիտասի նման։

Posted in քաղաքագիտություն

Գենդեր

Գենդեր, գենդերային (անգլ. gender, լատ. genus «սեռ»), իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերն, այլ խոսքերով, «հասարակական կամ սոցիալական սեռն է», որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ի գիտություն.Գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանում են, թե ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:

Գենդերային ինքնությունը այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Posted in Հայոց լեզու

Կոմիտասը` Մարգարիտ Բաբայանի և Աղավնի Մեսրոպյանի հուշերում

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»:

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ: Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը: Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»։

Աղավնի Մեսրոպյանի հուշերից ՝

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Posted in Հայոց լեզու

Հայ բարերարների մասին

Ասո Թավիթյան

Ասատուր Օհաննեսի Թավիթյան հայազգի բարերար, արվեստի հավաքորդ, Syncsort-ի համահիմնադիր և նախկին գործադիր ղեկավար: «Թավիթյան» հիմնադրամի միջոցով աջակցել է գիտական-ակադեմիական ծրագրերի, դրամաշնորհների, թանգարանների և այլն: Պաշտոններ է զբաղեցրել նաև Կարնեգի Մելոն համալսարանում, Կարնեգի հիմնադրամը հանուն միջազգային խաղաղության կազմակերպությունում և Ֆրիկի հավաքածու թանգարանում և այլն:

Ասո Թավիթյանը ծնվել է 1940 թվականին, Բուլղարիայում, 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում: 19 տարեկանում Թավիթյանը մեկնել է Բեյրութ, հաճախել Հայկազյան համալսարան, սովորել անգլերեն: 1961 թվականին, որպես փախստական, տեղափոխվել է Նյու Յորք, ԱՄՆ, և նույն տարվա սեպտեմբերին կրթաթոշակ ստանալով, սովորել Կոլումբիայի համալսարանում: 1964 թվականին ստացել է միջուկային ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան, 1966 թվականին՝ մագիստրոսի աստիճան: Դոկտորական թեզի փոխարեն, համակուրսեցիների հետ հիմնադրել է Syncsort տեխնոլոգիական ստարտափը և շուրջ 32 տարի ղեկավարել այն մինչև 2008 թվականը:

Ի սկզբանե Թավիթյանը պետք է գիտնական դառնար, սակայն միջուկային ֆիզիկայի դոկտորական ատենախոսության վրա աշխատելիս հրաժարվել է գիտական ծրագրից: Փոխարենը, նա համակուրսեցիների հետ հիմնադրել է տեխնոլոգիական Syncsort ընկերությունը և 1975 թվականին դարձել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն: 2008 թվականին Թավիթյանն ունեցել է ընկերության 85 % բաժնեմաս: Նույն տարում նա ընկերության 70 %-ը վաճառել է ներդրողներին, 2013 թվականին՝ մնացած 15 %-ը վաճառել է ընկերությանը և շարունակել է զբաղվել բարեգործությամբ` կրթության, արվեստների ու հումանիտար այլ ուղղություններով։

Որպես Syncsort ընկերությունում 1975-2008թթ իր կառավարման շրջանում մեծ հաջողությունների համար երախտագիտություն ընկերության բաժնետերերի նիստերի դահլիճը անվանակոչվել է Ասո Թավիթյանի անունով։

1995 թվականին Ասո Դավիթյանը հիմնադրել է «Թավիթյան» հիմնադրամը, որը նվիրատվություններ է անում Հայաստանի, Արցախի և Միացյալ Նահանգների գիտական, մշակութային և կրոնական հաստատություններին: Հիմնադրամի գործունեության կիզակետում հայ և բուլղարացի երիտասարդների համար կրթական ծրագրերի ֆինանսավորումն է՝ կրթաթոշակների միջոցով: «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում:

Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Մանթաշյանց հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ: Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։

2017 թվականին Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին նվիրված ՀՀ-ում հաստատվել և գործողության մեջ է դրվել «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշը՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:

Posted in ձեռներեցություն

SMART բիզնես նպատակների 5 տարրեր

Յուրաքանչյուր հաջողված գործը հստակորեն ամրագրված է եւ նպատակաուղղված նպատակներ, հասնելու կոնկրետ նպատակներին: Այնուամենայնիվ, փոքր բիզնեսի աշխարհում շատ ձեռնարկություններ չունեն կենտրոնացված նպատակ: «Get more business», փոքր բիզնեսի սեփականատերերի բնորոշ պատասխանն է, երբ խնդրեց ապագա ծրագրերի մասին: Ցանկացած ինքնակառավարման գլխավոր գործադիր տնօրենը պետք է դուրս գար բաժնետերերի հանդիպումից, անորոշ պատասխան տալու համար:

Անկախ այն բանից, որ դուք ունեք 50 աշխատող ընկերություն կամ մեկի կայսրություն, ձեր բիզնեսի հաջողությունը կախված է ձեր նպատակների սահմանման եւ ձեռք բերելու ունակությունից:

Ստեղծեք ձեր բիզնեսը արագ սանդղակով, կիրառելով SMART- ի նպատակը :

SMART- ը հապավումը համարվում է հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան եւ ժամանակային նպատակների 5 տարրերի համար: Դա պարզ գործիք է, որն օգտագործվում է բիզնեսի համար, որպեսզի դուրս գան գաղափարախոսության գաղափարից դուրս, արդյունքների համար կիրառելի պլանի:

Հատուկ

Մեծ նպատակները լավ են որոշված ​​եւ կենտրոնացած: «Բոստոնի գույքի ապահովագրության շուկայում ձեռք բերեք երկու նոր միլիարդ դոլարի կորպորատիվ հաճախորդներ», ավելի իմաստալից է ձեր թիմը մոբիլիզացնելու համար, քան «Ավելի շատ բիզնես անել»: Ռայան Բլերը, The Goals Guy- ն գրեթե հստակ ասում է. «Focus- ը ստեղծում է հզոր ուժ` նպատակային ուժ : դուք կենտրոնանում եք նպատակին, ձեր նպատակը դառնում է մագնիս, քաշեք ձեզ եւ ձեր ռեսուրսները դեպի այն: Որքան ավելի շատ ձեր էներգիան կենտրոնացնեք, այնքան ավելի ուժ եք առաջացնում »:

Չափորոշիչ

Գոլը, առանց չափելի արդյունքների, նման է սպորտային մրցույթի `առանց հաշիվների կամ գնահատողների: Թվերը բիզնեսի կարեւոր մասն են:

Ներդրեք կոնկրետ թվեր ձեր նպատակների համար `իմանալով, թե արդյոք դուք գնում եք: Ձեր գրասենյակում տեղադրված նպատակային սպիտակ խորհուրդը կարող է օգնել ձեզ որպես օրվա հիշեցում պահել ձեզ եւ ձեր աշխատակիցը կենտրոնացած նպատակային արդյունքների վրա, որոնք ցանկանում եք ձեռք բերել:

Հասանելի

Շատ հաճախ շատ փոքր բիզնեսներ կարող են հասնել նպատակներին հասնելու համար: Ոչ ոք երբեւէ մեկ օրում միլիարդ դոլարի բիզնես չի կառուցել:

Վենչուրային կապիտալիստները եւ հրեշտակ ներդրողները անտեսում են անհամար բիզնեսի պլանները, որոնք առանձնահատուկ նպատակներ են հետապնդում: Երազում մեծ եւ նպատակասլաց աստղերի համար, բայց իրականում հիմնված մի ոտքը պահեք: Ստուգեք ձեր արդյունաբերության ասոցիացիան, որպեսզի ստանաք SMART- ի նպատակները , ձեր արդյունաբերության իրական աճի համար:

Համապատասխան

Ձեռքբերվող բիզնես նպատակները հիմնված են գործարար միջավայրի ներկայիս պայմանների եւ իրողությունների վրա: Դուք կարող եք ցանկություն ունենալ, որ ձեր ամենալավ տարին ունենա բիզնես կամ ավելացնեք եկամուտը 50% -ով, բայց եթե շուկայական անկում է առաջանում եւ ձեր երեք նոր մրցակիցները բացվում են, ապա ձեր նպատակները չեն համապատասխանում շուկայական իրողություններին:

Ժամանակի վրա հիմնված

Բիզնեսի նպատակներն ու խնդիրները պարզապես չեն կատարվում, երբ նպատակաուղղված ընթացքի հետ կապված ժամանակացույց չկա: Անկախ նրանից, թե Ձեր բիզնեսի նպատակը 20% -ով բարձրացնել եկամուտը կամ գտնել 5 նոր հաճախորդներ , ընտրեք ժամանակի նպատակը:

Երբ ձեր բիզնեսի նպատակները SMART- ն են, յուրաքանչյուր նպատակը ջախջախել է ձեր նպատակներին հասնելու համար առաջադրանքների եւ գործողությունների կոնկրետ շարք : Կարեւոր է պարբերաբար վերանայել ձեր նպատակները եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել: Փոքր բիզնեսի նպատակների նպատակը հաջողության կարեւոր գործիք է: Հիշեք վերջում SMART- ը:

Posted in անատոմիա

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման եղանակները:Գեղձեր,տեսակները, ֆունկցիաները:

Արտազատական և խառը գեղձեր:Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 
Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 

2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg


Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:  Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:   2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր 

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 

Posted in Ռուսերեն

C 5 -9 октября

,,Притча о волшебнике и овцах,,

На поляне, среди огромного леса, жил-был волшебник, у которого было большое стадо овец. Каждый день он съедал одну овцу из стада. Овцы причиняли волшебнику много безпокойства — они разбегались по лесу, и ему приходилось тратить очень много времени на то, чтобы поймать одну овцу, а других снова собрать в стадо.

Конечно же овца, которую он собирался убить, чувствовала это и начинала отчаянно сопротивляться, и ее крики пугали других. И тогда волшебник решил придумать такую хитрость – он поговорил с каждой овцой наедине, и каждой что-то внушил.

Одной он сказал: «Ты не овца, ты такой же человек, как и я. Тебе нечего бояться, ведь я убиваю и съедаю только овец, но ты единственный человек в этом стаде и значит — мой лучший друг».

Второй он сказал: «Почему ты убегаешь от меня, как другие овцы. Ты же львица и тебе нечего бояться. Я убиваю только овец, а ты мой друг».

Третьей он внушил: «Послушай, ты не овца, ты волчица. Волчица, которую я уважаю. Я, как и раньше, буду продолжать убивать ежедневно одну овцу из стада, но волчице, лучшему другу волшебника, нечего бояться».

Таким образом, он поговорил с каждой из овец и каждой внушил, что она не овца, а совершенно другое животное, которое отличается от всех остальных овец в стаде. После этого разговора поведение овец полностью изменилось – они совершенно спокойно паслись и больше никогда не убегали в лес. И когда волшебник убивал очередную овцу, они думали: «Ну вот, убили еще одну овцу, а мне — льву, волку, человеку, лучшему другу волшебника, нечего бояться».

И даже овцы, которых он убивал, перестали сопротивляться. Он просто подходил к одной из них и говорил: «О, мой лучший друг, мы давно не общались. Пойдем ко мне на двор. Мне нужно с тобой посоветоваться по поводу стада овец». И овца с гордостью шла за волшебником на двор. И там он действительно спрашивал у своего лучшего друга, как идут дела в стаде. Жертва с радостью рассказывала ему обо всем, а потом волшебник убивал ее. Поскольку смерть наступала мгновенно, то овца ничего не успевала понять.

Волшебник был очень доволен — он высоко поднял самооценку каждой из овец, в итоге они перестали забивать себе голову мыслями о неизбежной смерти, стали менее невротичны, наслаждались жизнью и спокойно щипали траву, в результате чего их мясо стало значительно вкуснее. На протяжении многих лет волшебник легко управлялся с огромным стадом, и самое интересное, что остальные овцы стали ему помогать — если какая-нибудь слишком сообразительная овца начинала догадываться об истинном положении вещей, то остальные овцы..,  ну, то есть львы, люди, волки — лучшие друзья волшебника, сообщали ему о странном поведении этой овцы, и на следующий день волшебник с удовольствием ее съедал.

Такая вот притча. А Вы, кстати, кем себя считаете — львом, волком или быть может даже человеком?

Георгий Гурджиев

Մի բացատում, հսկայան անտառի մեջ, ապրում էր կախարդ, որն ուներ ոչխարների մեծ հոտ: Նա ամեն օր հոտից մեկ ոչխար էր ուտում: Ոչխարները հրաշագործին շատ դժվարություններ էին պատճառում: Նրանք ցրվում էին անտառով, և նա ստիպված շատ ժամանակ էր ծախսում մեկ ոչխար բռնելու համար, իսկ մյուսներին նորից հավաքել նախիրը:

Իհարկե այն ոչխարը, որին նա պատրաստվում էր սպանել, զգում էր դա և սկսում էր հուսահատորեն դիմադրել, և նրա ճիչը վախեցնում էր մյուսներին: Եվ այդ ժամանակ կախարդը որոշեց, մտածեց այսպիսի խորամանկություն: Նա խոսեց յուրաքանչյուր ինչ-որ բան ներշնչեց:

Մեկին նա ասաց, <<Դու աչխար չես, դու այնպիսի մարդ ես, ինչպես ես: Դու վախենալու ոչինչ չունես, քանի որ սպանում եմ միայն ոչխարներ և ուտում, բայց դուք այս հոտի միակ մարդն եք, ուստի իմ լավագույն ընկերն եք>>:

Երկորդին նա ասաց. <<Ինչու ես դու փախչում ինձանից մյուսների նման: Դու առյուծ ես և վախենալու ոչինչ չունես: Ես սպանում եմ միայն ոչխարներին, իսկ դու իմ ընկերն ես>>:

Երրորդին նա ասաց. <<Լսիր ինձ դու ոչխար չես, դու գայլ ես: Գայլ ում ես հարգում եմ: Ես ինչպես նախկինում շարունակելու եմ անընդհատ սպանել մի ոչխարի հոտից, բայց գայլին հրաշագործի ամենամոտ ընկերը ոչինչ չունի վախենալու>>:

Այս ձևով նա խոսեց ամեն ոչխարի հետ և բոլորին ներշնչեց, որ նա ոչխար չէ, այլ լրիվ ուրիշ կենդանի ով առանձնանում է հոտի մյուս ոչխարներից: Այս խոսակցությունից հետո ոչխարների վարքը լիովին փոխվեց, նրանք բավականին հանդարտ արածում էին և այլևս երբեք չէին վազում անտառ: Եվ, երբ հրաշագործը սպանում էր հերթական ոչխարին, նրանք մտածում էին. <<Ահա, նրանք սպանեցին մեկ այլ ոչխարի, իսկ ես ՝ առյուծ, գայլ, մարդ, կախարդի լավագույն ընկերը, վախենալու բան չունեմ>>:

Եվ նույնիսկ ոչխարները ում նա սպանում էր դադարում էին դիմադրել: Նա պարզապես մոտենում էր նրանցից մեկին. <<Օ, իմ լավագույն ընկեր մենք վաղուց չէինք խեսացել: Գնանք իմ բակ: Ես պետք է քեզ հետ խորհրդակցեմ ոչխարների հոտի մասին>>: Եվ ոչխարները հպարտ քայլում էին հրաշագործի բակ: Եվ այնտեղ նա իսկապես հարցնում էր իր լավագույն ընկերոջը, ինչպես են գնում գործերը նախիրում: Տուժողը ուրախությամբ պատմում էր ամեն ինչի մասին, իսկ հետո հրաշագործը սպանում էր նրան: Քանի որ մահը գալիս էր ակնթարթորեն, ոչխարները ոչինչ չէին հասցնում հասկանալ:

Հրաշագործը շատ գոհ էր. Նա բարցրացրեց յուրաքանչյուր ոչխարի ինքնագնահատականը, արդյունքում նրանք դադարեցին անհանգստացնել իրենց մոտալուտ մահվան մտքերով, դարձան ավելի քիչ նևրոտիկ, վայելեցին կյանքը և հանգիստ խայթեցին խոտը, որի արդյունքում նրանց միսը շատ ավելի համեղ դարձավ: Տարիների ընթացքում կախարդը հեշտությամբ կառավարեց հսկայական նախիրը, և ամենահետաքրքիրն այն է, որ մնացած ոչխարները սկսեցին օգնել նրան, եթե շատ խելացի ոչխարներ սկսեին գուշակել իրերի իրական վիճակի մասին, ապա մնացած ոչխարները … դե այսինքն առյուծներ, մարդիկ գայլերը կախարդի լավագույն ընկերներն են, նրանք նրան պատմեցին այս ոչխարի տարօրինակ վարքի մասին, իսկ հաջորդ օրը կախարդը հաճույքով կերավ այն:

Նման է առակը: Ի դեպ, ձեր կարծիքով ո՞վ եք դուք ՝ առյուծ, գայլ, կամ գուցե նույնիսկ տղամարդ:

Вопросы

  • Соответствует ли ситуация, которая описывается в тексте нашей действительности?

 Да, потому что сейчас людей исползуют друг другу для их же блака.

  • Как вы можете описать волшебника?

 Хитрый.

  • Может ли волшебник действительно быть другом?

Нет.

  • Кто такие волк, львица и человек в притче?

————————————————————————

Домашняя работа 

Используйте эти вопросы в написании сочинения «Месть и великодушие».

  • Что такое месть?
  • Как вы понимаете фразу: «Глаз за глаз, зуб за зуб»?
  • Почему человеку нужно оставаться великодушным к братьям нашим меньшим?
  • Что такое великодушие?
  • Можно ли отомстить врагу?
  • Можно ли оправдать месть?
  • Что такое «кровная месть»?
  • Чем великодушие отличается от благородства?
  • Как убедить человека отказаться от мести?
  • Чем великодушие отличается от доброты?
  • Как научить подрастающее поколение великодушию?
  • Что значит достойно пережить поражение?
  • Сила или слабость человека проявляется в великодушии?
  • Как вы понимаете цитату из стихотворения А.С. Пушкина «Памятник» — «милость к падшим призывал»?
  • Почему человеку иногда приходится делать выбор между местью и великодушием?
  • Может ли мстительный человек быть счастливым?
  • Почему месть разрушает душу?
  • Согласны ли вы с мнением И. Фридмана: «Сладчайшая месть – это прощение»?
  • Какого человека можно назвать великодушным?
  • Какие качества присущи великодушному человеку?
  • Как вы понимаете выражение «сладкая месть»?
  • Великодушие – это сила или слабость?
  • Как, по-вашему, месть – это проявление трусости или мужества?
  • Источник вопросов.
Posted in լանդշաֆտագիտություն

Գործնական աշխատանք 2

1.Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։ Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները։ Օր․ այդպիսի ստացիոնար կայան է Տյան—Շանի ֆիզիկաաշխարհագիտական կայանը։ Ստացիոնար են բոլոր օդերնութաբանական կայանները։ Կիսաստացիոնար կայանում դիտարկումերը ժամանակավոր են լինում։

20-րդ դ․ վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ։ Այդ համակարգը կոչվեց մոնիթորինգ, կայանները ՝ մոնիթորինգի կայաններ, որտեղ հետնում են բնության ընթացքին։

2.Դաշտային հանույթի մեթոդ։ Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։ Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու։ Այդ ընթացքում կատարում են փորձագիտական աշխատանքներ, հավաքում են նմուշներ։

3.Փորձագիտական մեթոդ։ Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկվում։ Դրա համար ահրաժեշտ է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել։ Ենթադրենք պետք է ուսումնասիրել լեռնալանջերի տեղատարման ինտենսիվությունը։ Դրա համար կարելի է բնորոշ հատվածում առանձնացնել փորձարարական հատված, արհեստական աձրևացում կատարել ցանկացած ինտենսիվությամբ, լվացված նյութերը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։ Սելավներ հաճախ չեն պատահում, կարելի է արհեստական սելավ առաջացնել և ուսումնասիրել։

4. Լաբարատոր մեթոդ։ Դաշտում հավաքած նմուշները լաբարատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման։ Օր․ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված քիմիական տարրերի բաղադրությունը։ Այս մեթոդը փոխ է առնված այլ գիտություններից և լանդշաֆտագետը կարող է չտիրապետել մեթոդի կիրառմանը։ Նրան անհրաժեշտ են անալիզի արդյունքները։

5. Համեմատական մեթոդ։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում ։ Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև գտնել տարբերությունն ու դրանց պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ։ Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումը թղթի վրա։ Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նշումներ են կատարում, իսկ կամերալ մշակման ժամանակ ընդհանրացումներ են կատարում, վերջնական տեսքի բերում։

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ։ Այս մեթոդը զարգացավ 20—րդ դ․ երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։ Կանն շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չենն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ օրինաչափություններ են պարզում։

8. Նկարագրական մեթոդ։ Այս մեթոդը հին է։ Առաջներում աշխարհագրությունը այս մեթոդով է զարգացել։ Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր ՝ ընթերցող լայն հասարակությանը մատչելի լազվով ներկայացնելու համար։

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ։ Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի։

10. Գծանկարչական մեթոդ։ Երբեմն անհրաժեշտ է զանազան գծագրերի, բլոկադիագրամների, նկարների միջոցով պատկերացումներ տալ երևույթի, առարկայի վերաբերյալ։ Լանդշատագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները, որտեղ պատկերվում են 2 տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն։

11․ Վերադրման մեթոդ (наложение)։ Այս մեթոդի էություը այն է, որ տարբեր ուղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։ Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

12. Երկրաֆիզիկական մեթոդ։ Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկան, օր․ եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է։ Եվ դա կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան։

13. Երկրաքիմիական մեթոդ։ Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ հակառակը։ Դրանք կապվում են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների ու տարրերի ավելցուկի կամ պակասորդի հետ։ Օր․ ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում ՝ անհողեր։ Այստեղ օգտագործում են կենսաքիմիական մեթոդը։

14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։ Այս մեթոդով պարզում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան։

15. Քանակական մեթոդ։ Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյությերի և երևույթների մեծությունը, քանակը։ Օր․ երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն։ Քանակական տվյալները մշակելով ՝ ստանում են չափողականություն չունեցող գործակիցներ, ինդեքսներ։ Օր․ խոնավացման գործակիցը կամ հոսքի գործակիցը։ Դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում Էրատոսթեսը երկրաչափական եղանակով կարողացավ չափել երկրագնդի շրջագծի երկարությունը։ Նա գիտեր, որ Ասուան և Ալեքսադրիա քաղաքերի վրա արևի ճառագայթները օրվա նույն պահին տարբեր անկյան տակ են ընկնում։ Նաև գիտեր, որ արևի ճառագայթները երկիր են հասնում միմյանց զուգահեռ, գծագրելով, նա պարզեց, որ արևի ճառագայթների անկման անկյունը հավասար է Ասուան և Ալեքսանդրիա քաղաքների միջև կազմած հեռավորությանը աստիճանով, կազմելով համեմատություն, գտավ 360° —ին համապատասխան երկարությունը։

16. Մաթեմատիկական մեթոդ։ Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ ։ Օրինակ բանաձևի օգնությամբ հաշվում են Կորիոլիսի ուժը, ըստ որի հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինը շեղվում է աջ, հարավային կիսագնդում ՝ ձախ։

20 —րդ դարում աշխարհագրությունը և լանդշաֆտագիտությունը դարձել են կառուցողական և կիրառական գիտություններ, ուստի ավելի շատ պետք է կապվեն մաթեմատիկայի հետ, և ահա արտասահմանում Վիլիամ Բունգեն, Ռուսաստանում Դ․Լ․ Արմանդը և ուրիշներ մեծ զարգացում տվեցին մաթեմատիկական աշխարհագրությունը։ Ուսումասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

17. Մոդելավորման մեթոդ։ Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ, տիպար, առարկայի մանրակերտ։ Մոդելը առարկայի, երևույթի պարզեցված և նրան նմանվող տարբերակն է։ Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նմանակը ՝ ուսումնասիրելու նպատակով։ Այն կարող է լինել թե տեսական, թե իրական — առարկայական։ Մոդելավորումը կարող է լինել նկարագրական, քարտեզագրական, գրաֆիկական, բլոկ — դիագրամայի ձևով, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

18. Հաշվեկշռային մեթոդ։ Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերություններ։ Օր․ Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրի խոնավության մուտքն ու ելքը, ջրաջերմային հաշվեկշիռը և այլն։ Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը ՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19.Վիճակագրական մեթոդ։ Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։ Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։ Օր․՝ վերլուծելով մթնոլորտային տեղումների քանակը տարբեր ժամանակներում, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ տարածքներում տեղումները պակասել են 10%—ով։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի հասարակական երևույթներ և գործընթացներ քննարկելիս։

Posted in Անգլերեն

Komitas

Komitas (a.k.a. Soghomon Soghomonyan) was born on September 26 (on October 8 in the Old Calendar) 1869, in Kütahya (known also as Koutina) town, Ottoman Empire. Komitas’s ancestors migrated to Kütahya from Goghtn Province of Historical Armenia at the turn of the 17th century. His father, Gevorg Soghomonyan, and his mother, Taguhi Hovhannisyan, had delightful voices gifted by nature. The songs composed by them were loved in the musical life of Kütahya. Komitas’s mother passed away in 1870, and his father passed away in 1880. The paternal grandmother took care of the orphaned child and, after her death, the aunt looked after him. In 1876 – 1880, Komitas entered the 4 year Elementary School of Kütahya and then he continued his education at the college of Broosa, a city not far from Kütahya.

In 1881, Gevorg Vartapet Derdzakyan, who was the local prelate of Kütahya, took his way to the Mother See of Holy Etchmiadzin, the spiritual centre of Armenia, to be ordained bishop. Following the pontifical encyclical of Gevorg the IV, the Catholicos of All Armenians, Gevorg Vardapet had to bring an orphan boy with delightful voice to Etchmiadzin to get enrolled at the Gevorgian Seminary. 11 year old Soghomon was selected out of the other 20 orphans.

The exceptional musical abilities of Soghomon were revealed during the study years at the Gevorgian Seminary (1881-1893). He studied theoretical and practical disciplines of Armenian sacred music under the supervision of Sahak Vartapet Amatuni. Gradually, he initiated collecting and arranging Armenian folk songs and made his first attempts to compose music.

In 1890, Komitas was ordained Deacon. After finishing the spiritual studies he was appointed as a music teacher at the Seminary. In 1894, he was ordained Archimandrite and got the name Komitas in honor of Komitas I Aghtsetsi, the Armenian Catholicos of the 7th century, a musician and author of sharakans (Armenian hymns of church music). In 1895, he was ordained the spiritual scientific degree of Vardapet.

In 1895 – 1896, Komitas studied the principles of harmony with the Armenian composer Makar Yekmalyan in Tiflis (nowadays Tbilisi, Georgia). In 1896, Komitas left for Berlin to continue his education. The tuition fee was awarded by Alexander Mantashyan, the oil explorer and philanthropist. In 1899, Komitas graduated from the Department of Philosophy of Frederick William University (nowadays Humboldt University) and Richard Schmidt’s private conservatory. Komitas got the erudition of the renowned musicologists of his time, among them Oskar Fleischer, Henrich Bellermann and Max Friedlander. In 1899, Komitas became the founder member of the new established International Music Society. He presented papers on his research, made reports, gave talks and lectures on Armenian music at the conferences of the International Music Society.

Returning Etchmiadzin, Komitas became engaged in music-social activities. He collected and transcribed Armenian folk and church songs and melodies and studied them, presenting the results of his explorations in the form of articles and lectures. He toured many times with the choir of the Etchmiadzin Seminary with concerts in Etschmiadzin, Yerevan, Tiflis (now Tbilisi) and Baku. He was devotedly and systematically working on deciphering the khaz notation of Armenian medieval music culture.
Komitas presented his research on Armenian music in the form of lectures and lecture-recitals in a number of European and Eastern cities: Paris, Berlin, Zurich, Geneva, Lausanne, Venice, Alexandria, Cairo etc. He was highly appreciated by the audience and by the prominent people of his time period, among them being Lois Laloy, Romain Rolland, Claude Debussy, Peter Wagner etc.

In 1907 in Paris the first collection of works by Komitas was published, which included solo and choral arrangements of Armenian folk songs.
In Autumn, 1910 Komitas moved to Constantinople expecting more favorable conditions for his activities. He founded a choir named Gousan after Armenian medieval singers, which was consisted of as many as 300 singers. He toured much with this choir. At the same time, Komitas continued his research and pedagogical activities, published articles and presented papers at international events.

In 1912, Komitas’s ‹‹Հայ գեղջուկ երգեր›› (Armenian Peasant Music) was published in Leipzig, which comprised his vocal and choral arrangements of Armenian folk songs. In 1914, Komitas participated in the Fifth Conference of the International Music Society in Paris with three papers on Armenian folk music, Armenian sacred chant, and Armenian notation. Patarag (The Divine Liturgy) composed for the male choir was the creative achievement of this period.

The Armenian Genocide planned and perpetrated by the Ottoman Empire in 1915 tragically interrupted the creative life of the musician. He was arrested and exiled together with the Armenian intellectuals from Constantinople. In a few days, Komitas was released back from the exile according to the intervention of the US Ambassador in the Ottoman Empire Henry Morgenthau. However, Komitas lost his mental balance because of the suffered crimes and terminated his creative activities.

In 1916 – 1919, Komitas was treated in the psychiatric hospital in the Shishli quarter of Constantinople. The last sixteen years of his life Komitas spent in the psychiatric clinics of Ville-Évrard and Villejuif in Paris.
Komitas Vartapet passed away on October 22, 1935 in Paris. The next year his ashes were transferred to Yerevan and buried in the Pantheon of the Armenian cultural protagonists, which is now named after Komitas.

Posted in Առաջին բուժօգնություն

Առաջին օգնություն. աղետներ

Կարդալուց հետո դուք կկարողանաք.

• Զանազանել տարբեր բնույթի աղետները,
• Բացատրել, թե ինչպես է կատարվում տուժածների տեսակավորումը,
• Կատարել տուժածների տեսակավորում, երբ տուժածների թիվը մեկից ավել է,
• Իմանալ անվտանգության հիմնական քայլերը տարբեր աղետների դեպքում,
• Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածների:

Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը: Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ: Հնարավոր է նաև, որդուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը: Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը: Այս առումով հույժ կարևորվում է բնական և մարդու գործունեության հետ կապված զանազան աղետներին նախապատրաստությունը:  ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ Այն դեպքերում, երբ դուք գործ ունեք միայն մեկ տուժածի հետ, ըստ հրատապ գործողությունների փուլերի, անհրաժեշտ է կատարել առաջնային զննում և առաջին հերթին ուշադրություն դարձնել կյանքին անմիջական սպառնացող պայմաններին: Այս մոտեցումը անընդունելի է, երբ տուժածները ավելի շատ են, քան օգնողները: Նման դեպքերում դուք պետք է որոշեք, թե ով ավելի շատ ունի ձեր օգնության կարիքը: Օգնություն ցուցաբերելով ծանր վնասվածքներ ունեցող տուժածին, հնարավոր է, որ դուք չկարողանաք փրկել նրա կյանքը, իսկ այդ ընթացքում կարող են մահանալ այն տուժածները, որոնց դուք կարող էիք փրկել: Օրինակ՝քննարկենք մի դեպք, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վնասվածքներ են ստացել երեք մարդ: Նրանցից մեկը ստացել է գլխի, կրծքավանդակի ծանր վնասվածքներ և չի շնչում, երկրորդն ունի ուժեղ արյունահոսություն, իսկ երրորդը՝ սրունքի կոտրվածք: Եթե դուք սկսեք ԱՇ կատարել առաջին տուժածին, հաշվի առնելով նրա վնասվածքի ծանրությունը, հնարավոր է, որ չկարողանաք փրկել նրան: Այդ ժամանակ երկրորդ տուժածը կարող է մահանալ մեծ քանակով արյան կորստից, իսկ երրորդը կարող է ցավից կորցնել գիտակցությունը, շնչահեղձ լինել և նույնպես մահանալ, քանի որ լեզուն հետ գնալով՝ փակել է շնչուղիները: Այսպիսով, չնայած ձեր բոլոր ջանքերին, երեք տուժածն էլ կարող են մահանալ: Իսկ եթե դուք առաջին հերթին դադարեցնեք երկրորդ տուժածի արյունահոսությունը, հետո անշարժացնեք երրորդ տուժածի վնասված վերջույթը, իսկ գիտակցության կորստի դեպքում բերեք նրան ԿԱԴ-ի, ապա կարող եք փրկել նրանց երկուսի կյանքը:  Բազմաթիվ տուժածների դեպքում անհրաժեշտ է փոխել տուժածների զննման սկզբունքը: Դուք պետք է կարողանաք ճիշտ կողմնորոշվել, թե տուժածներից որին է պետք առաջնահերթ օգնություն ցուցաբերել: Դուք պետք է հասկանաք, որ կան դեպքեր, երբ բոլոր տուժածներին փրկելն անհնար է: Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ տուժածը կարող է մահանալ: Բազմաթիվ տուժածների դեպքում պետք է արագ կատարել տուժածների տեսակավորում: Տեսակավորումը բազմաթիվ տուժածների դասակարգումն է ըստ օգնության ցուցաբերման առաջնահերթության: Համաձայն պարզ դասակարգման համակարգի, անհրաժեշտ է ստուգել երեք պայման. շնչառությունը, արյան շրջանառությունը և գիտակցության մակարդակը (նկ. 24.1): Ստուգելով այդ պայմանները՝ դուք դասակարգում եք տուժածներին երեք խմբերի, որոնք արտացոլում են վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանը և պահանջվող օգնությունը: Այդ մակարդակներն են՝ «անհապաղ օգնության կարիք ունեցող», «օգնության կարիք ունեցող» և «մահացած՝ չփրկվող»: Դասակարգման այս համակարգն օգտագործելու համար պահանջվում է, որ դեպքի վայրը լքեն այն տուժածները, որոնք ունեն փոքր, ոչ լուրջ վնասվածքներ և կարող են քայլել: Երբեմն նման տուժածներին անվանում են «քայլող տուժածներ»: Նրանք պետք է հեռանան դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա և սպասեն այնտեղ լրացուցիչ օգնության ժամանմանը: Այս քայլը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս նվազեցնել այն տուժածների թիվը, որոնց պետք է զննել: Այնուհետև արագ զննեք մնացած տուժածներին և փորձեք գնահատել նրանց վիճակի ծանրությունը: Առաջին մակարդակն «անհապաղ օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնց մոտ առկա է կյանքին անմիջական սպառնացող վտանգ: Օրինակ՝ տուժած, որին փրկելու համար անհրաժեշտ է միայն ապահովել շնչուղիների անցանելիությունը: Երկրորդ մակարդակն «օգնության կարիք ունեցող» տուժածներն են, որոնք ունեն կյանքին անմիջական չսպառնացող տարբեր վնասվածքներ, և որոնց օգնության ցուցաբերումը կարելի է որոշ ժամանակով հետաձգել: Երրորդ մակարդակը «մահացած՝ չփրկվող» տուժածներն են, որոնք չեն շնչում և նրանց շնչառությունը չի վերականգնվում շնչուղիները բացելուց հետո:  Տեսակավորումը կատարելուց հետո ցանկալի է ինչ-որ ձևով նշել տուժածներին, որպեսզի ձեզ և ուրիշ օգնողների համար հեշտ լինի հետագայում կողմնորոշվել: Օրինակ՝ նշելու համար փրկարարներն օգտագործում են տարբեր գույնի ժապավեններ կամ պիտակներ, որոնք ամրացնում են տուժածի ձեռքին, հագուստին կամ որևէ այլ երևացող տեղ.  

  • «անհապաղ օգնության կարիք ունեցող»՝ կարմիր,
  • «օգնության կարիք ունեցող»՝ դեղին կամ կանաչ,
  • «մահացած՝ չփրկվող»՝ սև կամ մոխրագույն:

Հեշտ չէ որոշում ընդունել, թե ում է պետք օգնել, սակայն դա անհրաժեշտ քայլ է: Միշտ հետևեք «անել այն ամենը, ինչը թույլ կտա հնարավորինս շատ տուժածներ փրկել» սկզբունքին:   ԱՂԵՏՆԵՐ Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին: Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված (աղյուսակ 24.1): Որոշ աղետների դեպքում հասարակությունը չի կարող վերականգնել աղետի կործանարար հետևանքները՝ հենվելով միայն սեփական ներուժի վրա: Հետևաբար պահանջվում է օգնություն դրսից՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութական:  Լայնածավալ աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում իրադրությունը կարող է շատ բարդ լինել, քանի որ շտապ օգնության, մասնագիտական փրկարարական և արտակարգ իրավիճակներում գործող համապատասխան վթարային ծառայությունները չեն կարող արձագանքել բոլոր ահազանգերին: Այս պայմաններում առաջին օգնություն ցուցաբերողը (փրկարարը) համեմատաբար ավելի երկար ժամանակ պետք է ուշադրություն դարձնի տուժածին: Զանազան աղետների դեպքում դեպքի վայրը կարող է վտանգավոր լինել ծխի, կրակի, քիմիական նյութերի, հոսող ջրի, անկայուն շինությունների կամ այլ վտանգավորգործոնների պատճառով: Անվտանգությունը շատ կարևոր է բոլոր աղետների դեպքում: Վնասվածքների և զոհերի քանակի նվազեցումը կախված է որոշ անվտանգության ցուցումների խիստ պահպանումից: Դուք պետք է իմանաք, թե ինչպես անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը, և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Նման դեպքերում ահազանգեք հատուկ ծառայություններ: Ժամանակին արված ահազանգը դեպքի վայր է բերում հատուկ փրկարարական միջոցներով և հանդերձանքով, մասնագիտացված վթարային ծառայություններ և փրկարարներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու հմտություն փրկարար աշխատանքները կազմակերպելու համար:  Աղետներին նախապատրաստվելիս՝

  • Պատրաստեք Աղետի կապոց, որն առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի, Առաջին օգնության արկղիկի, ռադիոընդունիչի, գրպանի լապտերի, պահածոյացված սննդի, ջրի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքածու է, որից օգտվում են աղետների դեպքում, և որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքները հոգալու համար:
  • Իմացեք էլեկտրականության, գազի, ջրի հիմնական անջատիչների տեղերը, անջատելու ձևը: Գազի և ջրի փականների կողքին ունեցեք անհրաժեշտ գործիքներ:
  • Իմացեք ձեր աշխատանքի վթարային ելքերը:
  • Սովորեցրեք երեխաներին, թե ինչպես վարվել աղետների դեպքում, երբ ծնողները (մեծահասակները) նրանց հետ չեն:
  • Ընտանիքով որոշեք աղետի դեպքում ժամադրման որևէ վայր:

ԵՐԿՐԱՇԱՐԺ Հայաստանում հանդիպող բնական աղետներից մեծ վտանգ է ներկայացնում երկրաշարժը: Սողանքները, ձնահոսքերը, փոթորիկները, ջրհեղեղները նույնպես վտանգ են ներկայացնում: Հայաստանն իր ամբողջ տարածքով գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը և նույնիսկ նրա մեծությունը, բայց ոչ՝ ճշգրիտ ժամանակը: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: Պատմական տվյալները Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի բազմաթիվ վկայություններ են պարունակում: Մարդկային զոհերը և ավերածություններն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ հետևեն երկրաշարժից պաշտպանվելու կանոններին:  Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝ 

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):
  • Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:
  • Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանրառարկաներ:
  • Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:
  • Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն: 
  • Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝
  • Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:
  • Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
  • Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով`  վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան:

Ինչ անել երկրաշարժից հետո՝

  • Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ: Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրակուտակված մեծ բեկորներից:
  • Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն: Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:
  • Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն:
  • Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:

ՋՐՀԵՂԵՂ Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է: Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը: Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը:  Ջրհեղեղների վտանգի նախազգուշացումների դեպքում պետք է՝ 

  • մշտապես հետևել տեղեկատվական միջոցների հաղորդագրություններին,
  • անհրաժեշտության դեպքում բարձրացնել կահույքը ջրի հնարավոր մակարդակից բարձր,
  • թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի բարձր տեղ,
  • ստուգել Աղետի կապոցը և թարմ ջրի պաշարները,
  • հավաքել և ապահով տեղավորել արժեքավոր իրերը, փաստաթղթերը, դրամը և լուսանկարները,
  • անջատել էլեկտրականությունը, գազը և ջուրը:

 Ջրհեղեղի ժամանակ և հետո՝ 

  • Պաշտպանեք Աղետի կապոցը թրջվելուց:
  • Եռացրեք ծորակի ջուրը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
  • Մի՛ միացրեք գազը կամ էլեկտրականությունը, մինչև չհամոզվեք, որ նրանց օգտագործումն անվտանգ է ձեզ համար:
  • Խուսափեք մտնել ջուրը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ստիպված եք անցնել ծանծաղուտով, ապա հագեք ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:

ՀՐԴԵՀՆԵՐ ՇԻՆՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել: Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն`   01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից: Հրդեհի դեպքում հաճախ ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը, բոցը: Սինթետիկ նյութերը, որոնք օգտագործվում են վարագույրների, գորգերի, կահույքի և այլ իրերի արտադրության մեջ, այրվելիս թունավոր ծուխ են արձակում: Եթե գտնվում եք ծխով լցված շենքում, ապա աշխատեք ինչքան հնարավոր է մոտ գտնվել հատակին, քանի որ թունավոր գազերը, ծուխը և տաք օդը թեթև են և բարձրանում են վեր: Եթե չեք կարող շենքից դուրս գալ, մտեք որևէ սենյակ, որտեղ պատուհան կա: Ծածկեք դուռը, խցանեք բոլոր ճեղքերը և անցքերը`   սրբիչներով, լաթերով և հագուստով: Օգնություն կանչեք պատուհանից: Եթե հեռախոսը հասանելի է, ահազանգեք հրշեջ ծառայություն: Մի՛ մտեք այրվող շինություն, եթե չգիտեք, թե որտեղ է գտնվում ձեր օգնության կարիքն ունեցող տուժածը: Եթե կարող եք ներս մտնել այրվող շինություն առանց ձեզ վտանգի ենթարկելու, ապա հետևեք ստորև բերվող ցուցումներին՝  

  • Ձեր իրանի շուրջը փաթաթեք պարան և ձեզ հետ վերցրեք ազդանշանային համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ձեզ դուրս բերել այնտեղից:
  • Յուրաքանչյուր դուռ բացելուց առաջ շոշափեք այն ձեռքի ափով և ստուգեք դռան տակից դուրս եկող օդը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է:
  • Եթե ներս մտնելն անվտանգ է, խորը շունչ քաշեք և նոր միայն բացեք դուռը: Պահպանեք դեմքը ձեռքերով:
  • Եթե ներսում ծուխ է, ապա քիթը և բերանը պաշտպանեք խոնավ գործվածքով և աշխատեք գտնվել հատակին մոտ:
  • Տուժածին դուրս բերեք անվտանգ տեղ և հետո միայն կատարեք առաջնային զննում և ցուցաբերեք համապատասխան օգնություն:

 Եթե ձեր հագուստը բռնկվել է, հիշեք «կանգնի՛ր, ընկի՛ր և գլորվի՛ր» սկզբունքը: Դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք հատակին և գլորվեք այնքան, մինչև որ կրակը մարի: Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, նրան գցեք հատակին և չբռնկվող որևէ գործվածքով (ծածկոցով) հանգցրեք կրակը: Առանձնապես վտանգավոր են մեծ շինություններում բռնկված հրդեհները: Պետք է գիտենալ այրվող շենքից անվտանգ դուրս գալու ուղիները: Մի օգտվեք վերելակներից: Եթե աստիճանավանդակը լեցուն չէ ծխով, ապա հեռացեք աստիճաններով, իսկ եթե չեք կարող դուրս գալ, վերադարձեք սենյակ: Զանգահարեք հրշեջ ծառայություն և հայտնեք հրդեհի և ձեր գտնվելու վայրը:  ԱՄՓՈՓՈՒՄ

  • Ցանկացած արտակարգ իրավիճակ կարող է վտանգավոր լինել, երբ մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփվելու հավանականությունը: Ձեր անձնական անվտանգությունը պետք է լինի ձեր առաջին խնդիրը: Երբեք մի՛ փորձեք փրկել տուժածին այնպիսի վայրերում, որտեղ չեք կարող ապահովել դեպքի վայրի անվտանգությունը և որտեղ պահանջվում են համապատասխան փրկարարական հմտություններ: Ահազանգեք մասնագիտական փրկարարական ծառայություն կամ շտապ օգնություն:
  • Մեծ աղետների դեպքում մեծ է թունավոր և այլ վնասակար նյութերի հետ շփման հավանականությունը:
  • Հատուկ ուշադրության կարիք ունեն ավտոճանապարհային պատահարները և թունավոր նյութերի կամ էլեկտրականության հետ կապված պատահարները: Միշտ հիշե՛ք անվտանգության սկզբունքը, հնարավորության դեպքում «հեռացրեք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին հեռացրեք վտանգից»:
Posted in անատոմիա

Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր: Հյուսվածքներ, դրանց տեսակները:

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

células-de-la-hoja-debajo-del-microscopio-micrográfo-un-órgano-produciendo-el-dióxido-oxígeno-y-carbono-proceso-99427727.jpg

Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով 17-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին: 

maxresdefault.jpg

Նկար 2. Բակտերիա Պարզվում է, որ կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:ՕրինակԲակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.ՕրինակԲույսերը, կենդանիները, մարդը:Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից: 

tmp873681822553210882.jpg

Նկար 3. Բջջի կառուցվածք  Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

  Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:

which-protein-is-best_grande.jpg

Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ: Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին: Կանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ: Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

  Հյուսվածքներ, դրանց տեսակները:

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։

Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։

Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Posted in Հայոց լեզու

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Զորոն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը: