Posted in Նախագծեր

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Երևանի Անդրանիկի թաղամասի Ս. Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001թ. մարտին: Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ:  2004թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման  արարողությունը:

Posted in Նախագծեր

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

  Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժից: 20-րդ դարի սկզբին այն կառուցվել էր Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: 20-րդ դարի 30-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի շատ եկեղեցիների նման կրոնահալած քաղաքականության զոհ էր դարձել: Սուրբ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև Հայաստանի այլ բնակավայրերից: Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից Նորքի բնակիչները Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. ի վեր նորոգված եկեղեցին գործում է:  

Posted in Նախագծեր

Սարվանդիքար բերդ

Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռնանցքում, դժվարամատույց ժայռի գագաթին։

Ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն (մաքսատուն) երկրի հարավարևելյան սահմանում։ 1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել  և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։ 1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Մամլուքների սուլթանության զորքերին և մատնել խուճապահար փախուստի։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։

Posted in Իտալերեն

Թարգմանական արհեստագործական նախագիծ

Թանձր տաք շոկոլադ — Cioccolata Calda Fondente

Բաղադրիչներ ՝ ingredienti

Սև շոկոլադ — 125գրամ

Շաքարավազ շականակագույն — 125գրամ

Վանիլին — 1/2 թեյի գդալ

Ջուր — 400մլ

Կակաո — 2 ճաշի գդալ

Աղ — 1պտղունց

cioccolato — 125 grammi

zucchero — 125 grammi

vaniglia — 1/2 cucchiaino da tè

acqua — 400 millilitri

cacao — 2 cucchiaio da tavola

sale — 1 pizzico

Պատրաստման եղանակը ՝ — metodo di preparazione

Շոկոլադը մանրացնում ենք, քերում կամ բլենդերի մեջ հարում։

Tritare il cioccolato, grattugiarlo o mescolarlo in un frullatore.

Շոկոլադը լցնում ենք կաթսայի մեջ և միջին ուժեղության կրակի վրա մնացած բաղադրիչների հետ խառնում` բացի վանիլինից։ Անընդհատ խառնում ենք, որպեսզի շոկոլադը լուծվի։

Versare il cioccolato nella pentola e mescolarlo con gli altri ingredienti a fuoco medio, ad eccezione della vaniglia. Mescola costantemente per sciogliere il cioccolato.

Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն անջատում ենք, ավելացնում ենք վանիլինը, խառնում ենք և լցնում բաժակների մեջ։

Portare a ebollizione, spegnere il fuoco, aggiungere la vaniglia, mescolare e versare nei bicchieri.

Questo è un buon appetito

Posted in Без рубрики

Ապրանքագիտություն

Ապրանքագիտություն գիտություն, որ զբաղվում է ապրանքների (արտադրության միջոցների և անձնական սպառման առարկաների) սպառողական արժեքների ուսումնասիրությամբ։ Ապրանքագիտություն ուսումնասիրում է ապրանքի որակի ապահովման և պահպանման հետ կապված այնպիսի գործոններ ու խնդիրներ, ինչպես հումքը, տեխնոլոգիան, էսթետիկական, առողջապահական, կառուցվածքային, ֆիզիկա-մեխանիկական, քիմիական բազմակողմանիորեն օգտագործելու հատկությունները, նորոգելիությունը, կոմպլեկտայնությունը, ասորտիմենտայնությունը, փաթեթավորման, տեղափոխման, պահպանելիության հնարավորությունները ևն։ Ապրանքագիտություն սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ ֆիզիկայի, քիմիայիյի, կենսաբանության, տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։

Ապրանքագիտություն հնարավորություն է տալիս ճիշտ ուսումնասիրել բնակչության սպառողական պահանջարկը և հիմնավորված պատվեր ներկայացնել արտադրությանը, որի հիման վրա կազմվում են արտադրական ծրագրերը, նպաստում է շրջանառության ոլորտում նոր տեսակի ապրանքների ներգրավմանը, նշում անհրաժեշտ պայմաններ ապրանքաշարժման և իրացման ժամանակ ապրանքների ֆիզիկա-քիմիական հատկությունների պահպանման համար։ Ապրանքագիտություն բաժանվում է երկու մասի՝ պարենային և արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն։ Դրանք իրենց հերթին բաղկացած են ապրանքների խմբերից և ենթախմբերից։ Պարենային ապրանքների մեջ մտնում են՝ հացը և հացամթերքները, միսu և երշիկեղենը, ճարպերը, բանջարեղենը, կաթը և կաթնամթերքը են։ Արդյունաբերական ապրանքները ընդգրկում են հետևյալ հիմնական խմբերը՝ գործվածքեղենը, կարի արտադրանքը, տրիկոտաժը, կոշկեղենը, գալանտերեան, շինանյութերը, էլեկտրաապրանքները։ Ապրանքների որակի, տեսակայնության, ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին, նմուշներին համապատասխանության որոշման համար ապրանքագիտություն օգտվում է հետազոտման օրգանոլեպտիկ և լաբորատոր եղանակներից։ Ապրանքների որակի որոշման օրգանոլեպտիկ եղանակը հենվում է գլխավորապես ապրանքների արտաքին հատկանիշների՝ գույնի, հոտի, համի, ձայնի, նախշազարդման, ձևի ևն վրա։ Ապրանքների որակի գնահատականը տրվում է մարդու զգայական օրգանների օգնությամբ։ Ընդ որում, մի շարք պարենային ե ոչ պարենային ապրանքների համար այս մեթոդը միակ հնարավորը ե որոշիչն է։ Ապրանքների որակի գնահատման լաբորատոր եղանակն ընդգրկում է քիմիական, ֆիզիկա-մեխանիկական, մանրադիտակային, մանրէաբանական վերլուծությունները, օգտագործում են տարբեր ռեակտիվներ, սարքեր, գործիքներ։ Ապրանքագիտություն ապրանքներն ըստ նշանակության դասակարգում է արդյունաբերական և սննդային ապրանքների, որոնցից առաջինը բաժանում է 24, իսկ երկրորդը՝ 11 խմբի։ Ապրանքագիտություն որոշում է նաև ապրանքների անվանացանկը (ասորտիմենտ) ըստ ձևի, չափի, գույնի, նրբերանգների, տեսակայնության և այլ հատկանիշների։ Ապրանքագիտության կարևոր խնդիրներից է նաև արտիկուլը (արտադրանքին տրվող մշտական կամ ժամանակավոր պայմանական տարբերանշումը)։ Արտիկուլավորումը հեշտացնում է ապրանքների խմբավորումը, առևտրական գործարքները, ապրանքների հետազոտումը, պահանջարկի ուսումնասիրությունը, արդյունաբերությանը պատվերներ ներկայացնելու և ապրանքննը ներկրելու պրոցեսները, գնացուցակներ կազմելը, պահեստային տնտեսության արդյունավետ օգտագործումը։

Ապրանքագետն ապահովում է համապատասխան ապրանքային խմբերի շրջանառությունը արտադրությունից մինչև սպառում, հաշվի առնելով դրանց տեսականին, որակական, քանակական և գնային բնութագրերը: Ապրանքագետը սահմանում և ապահովում է նաև ապրանքների անվտանգության, դրանց քիմիական բաղադրությամբ պայմանավորված պահման պայմանները: Բարձրացնում է ապրանքի մրցունակությունը:

Ապրանքագետների կադրեր ՍՍՀՄ-ում պատրաստում են 13 բուհերում։ ՀՍՍՀ-ում ապրանքագիտություն առարկան դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, 1930-ից։ 1954-ին այստեղ ստեղծվեց առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ամբիոն, իսկ 1963-ի դեկտեմբերին ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ՝ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ամբիոններով։ Գյուղական առևտրի ցանցի համար ապրանքագետների կադրեր է պատրաստում Մոսկվայի կոոպերատիվ ինստ-ի Երևանի մասնաճյուղը։ Ապրանտագետ-տեխնիկների պատրաստում են Երևանի կոոպերատիվ, առևտրի և Կիրովականի առևտրի տեխնիկումներում։

Posted in Իտալերեն

Donatello

Donatello, vero nome Donato di Niccolò di Betto Bardi  è stato uno scultore, pittore e architetto italiano.

Con la sua lunghissima carriera fu uno dei tre padri del Rinascimento fiorentino, assieme a Filippo Brunelleschi e Masaccio, oltre che uno dei più celebri scultori di tutti i tempi. Diede un contributo fondamentale al rinnovo dei metodi della scultura, facendo accantonare definitivamente le esperienze del tardo gotico e superò i modelli dell’arte romana classica. Inventò lo stile “stiacciato”, basato su minime variazioni millimetriche degli spessori, che non impedisce la creazione di uno spazio illusorio, e padroneggiò le più disparate tecniche e materiali (marmo, pietra serena, bronzo, legno, terracotta). Si dedicò anche al disegno, fornendo i modelli ad esempio per alcune vetrate del Duomo di Firenze.

Particolare fu la sua capacità di infondere umanità e introspezione psicologica alle opere, spesso con accenti drammatici o di energia e vitalità trattenute ma perfettamente visibili.

Nacque a Firenze nel 1386, figlio di Niccolò di Betto Bardi, cardatore di lana non imparentato con la famiglia comitale dei Bardi. La sua era una famiglia modesta: il padre, irrequieto, condusse una vita tumultuosa, avendo partecipato prima alla rivolta dei Ciompi del 1378 e poi ad altre azioni contro Firenze, che lo portarono a essere condannato a morte e poi perdonato con il condono della pena; un carattere molto diverso da quel suo figliolo così minuto, signorile, elegante e delicato tanto da essere vezzeggiato con il nome di Donatello. Secondo il Vasari, il giovane venne educato nella casa di Roberto Martelli.La prima menzione documentata risale al 1401, quando a Pistoia venne segnalato per il fatto poco onorevole di aver picchiato un tedesco di nome Anichinus Pieri, procurandogli ferite piuttosto serie. Ne seguì una condanna che in caso di reiterazione recidiva avrebbe portato a una salata multa in denaro. Non si conoscono altri episodi di violenza che lo coinvolsero, anche se in numerosi aneddoti dei biografi è tramandato un temperamento piuttosto passionale. La presenza in Pistoia potrebbe essere legata ai lavori del giovane Filippo Brunelleschi e della bottega di Lunardo di Mazzeo e Piero di Giovanni da Pistoia per l’altare di San Jacopo, magari nel ruolo di garzone-apprendista.Una formazione come orafo, allora molto comune per chi voleva intraprendere una qualsiasi carriera artistica, è suffragata solo da prove indiziarie come questa e non è sicura. Dal 1402, fino al 1404, fu a Roma con Brunelleschi, più anziano di lui di circa dieci anni, per studiare “l’antico”. Tra i due si andava instaurando un intenso rapporto di amicizia ed il soggiorno romano fu cruciale per le vicende artistiche di entrambi. Essi poterono osservare i copiosi resti antichi, copiarli e studiarli per trarre ispirazione. Il Vasari racconta come i due vagassero nella città spopolata alla ricerca di “pezzi di capitelli, colonne, cornici e basamenti di edifizii”, arrivando a scavare quando li vedevano affiorare dal terreno. Le dicerie iniziarono presto a circolare e la coppia veniva chiamata per dileggio “quella del tesoro”, poiché si pensava che scavassero alla ricerca di tesori sepolti, e in effetti in qualche occasione rinvennero materiali preziosi, come qualche cameo o pietra dura intagliata o, addirittura, una brocca piena di medaglie.

Nel 1404 Donatello era già tornato a Firenze da solo, per collaborare, nella bottega di Lorenzo Ghiberti, fino al 1407, alla creazione dei modelli in cera per la porta nord del Battistero. Questa attività retribuita, legata alla lavorazione dei metalli, ha altresì fatto supporre la conoscenza dei rudimenti dell’attività di orafo. Nel 1412, infatti, una nota nel registro della corporazione dei pittori lo indica come “orafo e scalpellatore”.

Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 թվականին նրա կերտած «Դավիթ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։

Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 թվականին նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–1427)։ 1434–1443 թվականներին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։

1446–1450 թվականներին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է։ 1447–1453 թվականներին Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը։

Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսևորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։

Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նա ուսումնասիրել է դասական քանդակագործությունը և այն օգտագործել է ռենեսանսի ոճը քանդակագործության մեջ զարգացնելու համար։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին աշխատել է քարով, բրոնզով, փայտով, կավով և ունեցել է մի քանի օգնականներ։ Չնայած նրա ամենահայտնի աշխատանքները քանդակներ էին, բայց դրանց զգալի մասը եղել են խոշոր ճարտարապետական ռելիեֆներ։

Դոնաթելլոն եղել է Նիկոլլո դի Բետտո Բարդիի որդին, ֆլորենտական Արտե դելլա Լանայի անդամ։ Ըստ երևույթին, իր նկարչական կրթությունը նա ստացել է ոսկերչական խանութում, հետո աշխատել է Լորենցո Գիբերտի ստուդիայում։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին Հռոմում 1404-1407 թվականներին անցկացրել է հնագիտական ուսումնասիրություն և պեղումներ Ֆիլիպպո Բրունելեսկիի հետ, սակայն իր գոյությունը պահպանել է ոսկերչական խանութներում աշխատելու միջոցով: 15-րդ դարի իտալական արվեստի զարգացման վրա ազդեցություն է ունեցել Բրունելեսկիի կողմից Պանթեոնի գմբեթի և այլ հռոմեական շինությունների չափագրումները։ Բրունելեսկիի կառույցները և Դոնաթելլոյի քանդակները համարվում են այդ դարի ոգու բարձրագույն դրսևորումները ճարտարապետության և քանդակագործության մեջ և մեծ ազդեցություն են թողել այդ ժամանակաշրջանի նկարիչների վրա։Ֆլորենցիայում Դոնաթելլոն աշխատակցել է Լորենցո Գիբերտին Բապտիստական ֆլորենտական տաճարի հյուսիսային դռան մարգարեների արձանները ստեղծելիս, որի համար նա վճարվել է 1406 թվականի նոյեմբերին և 1408 թվականի սկզբին։ 1409–1411 թվականներին նա ավարտել է Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրան, որը մինչև 1588 թվականը զբաղեցրել է հին տաճարի ճակատը։ Այս աշխատանքը որոշիչ քայլ է ուշ գոթական արվեստում՝ Մաներիզմում, բնականության որոնման և մարդկային զգացմունքների արտահայտման մեջ։ Դեմքը, ուսերը և կիսանդրին իդեալկանացված են։ 1411–1413 թվականներին Դոնաթելլոն աշխատել է Օրսանմիշել եկեղեցու Սբ. Մարկոս քանդակի վրա։ 1417 թվականին նա ավարտել է «Սբ. Գևորգը», 1423 թվականին՝ «Սուրբ Լուիս Տուլուզցին» Օրսանմիշելի համար, որն այժմ Բասիլիկա Սանտա Կրոս(Basilica di Santa Croce) թանգարանում է։

Posted in Ամառային ճամբար

Ընթերցողական նախագիծ

Գրական ակումբում կան շատ հետաքրքիր պատմվածքներ, ընթերցողական նախագծի շնորհիվ ես կարողացա ընթերցել ինձ գրաված պատմվածքները։ Իրականում, բոլոր պատմվածքները աչքի եմ անցկացրել, բոլորն էլ անչափ հետաքրքիր են և մտածելու տեղիք են տալիս։

Առաջին պատմվածքը որն ընթերցեցի Էրսկին Քոլդուելի <<Դանդաղ մահ>> -ն էր։ Տխուր ավարտով ստեղծագործություն, պատմվածքը գրվել է 1932 թվականին, հեղինակը ստեղծագործության մեջ ներկայացնում է Ամերիկայում ապրող գործազուրկ թափառականների գոյի կռվի մի դրվագ, երբ ապրելը չափազանց թանկ է, իսկ մեռնելն՝ արժեզուրկ․․․

Ռեյ Բրեդբերի << Ամբողջ ամառը ՝ մեկ օրում>> այս պատվածքը Վեներայում ապրող մարդկանց մասին է, որտեղ արդեն 7 տարի է ինչ առանց դադարի անձրև է գալիս։ Դասարանում փակված երեխանները ընդամենը 2տարի էին արևի երես տեսել, սակայն կար Մարգո անունով աղջիկ ով 4տարի էր տեսել արև, և երբ նա պատմում էր արևի մասին նրան չեին հավատում։ Պատմածքից ես հասկացա, որ բոլոր մարդիկ են տարբեր են, չունեն իդեալական բնավորություն, սակայն պետք է հարմարվել և փորձել ընկերանալ։

Վիլհելմ Հաուֆ << Երիտասարդ անգլիացին>> պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այս պատմությունը մի քաղաքի մասին էր, որտեղ ընդարձակ մասերում ապրում էին կարևոր մասնագիտություն ունեցող ժողովուրդը, իսկ նեղ և փոշոտ մասերում ապրում էին սովորական հասարակ մարդիկ: Մի անգամ այստեղ օտար երկրից կին եկավ: Նա սկսեց բոլորից առանձին ապրել, և համաձայն չէր այդ քաղաքի սովորություններին, նա շատ քիչ էր տնից դուրս գալիս, նա ինքն էր իր համար կերակուր պարտաստում, բոլոր մարդկանցից նա միայն մի ծերունուն էր ընդունում, և ամբողջ ժողովուրդը իրեն <<նորեկ>> էր անվանում, նույնիսկ իր այդտեղ ապրելուց տաս տարի հետո նրան նորեկ էին կոչում: Նա ոչ մի բանի վրա չէր ուրախանում, բայց մի անգամ, երբ այդ քաղաք մի կրկես հաճախեց իր կենդանիներով և ամենակարևոր մասնակիցով՝ օրանգ-ուտանգ տեսակի կապիկով, այդ կապիկը մարդու չափի էր և տարբեր մարդու նման բաներ էր անում: Այդ կրկեսը շրջում էր քաղաքով և բոլորին իր ներկայացումն էր ցույց տալիս, որից հետո մարդկանցից գումար պահանջում: Այդ կրկեսը մոտեցավ նորեկի պատուհանի մոտ և սկսեց իր երգը նվագել, ինչը շատ ապշելի էր, նորեկը արծաթե դրամներ վճարեց, և նույնիսկ, երբ կրկեսը դուրս եկավ քաղաքից նա իրենց հետևից գնաց:Եվ, երբ նա հետ էր գալիս իր կողքին նստած էր մի երիդասարդ տղամարդ, որին նորեկը անվանեց իր ազգականը: Բոլորին դուր էր գալիս երիտասարդը, նա շատ կիրթ էր և սիրում էր պարել: Խնդիրը նրանում էր, որ նա շատ վատ էր պարում, բայց չէր ուզում դա ընդունել: Մեկ-մեկ նա սկսում էր իրեն կասկածելի պահել, ինչից հետո ծերունին իր փոխկապը ձգում էր և նա նորից հանգստանում էր:Ծերունին տանում էր իրեն սուրճ խմելու և այլ տարբեր տեղեր, և նա ակնոցներ էր հագնում ու սկսում տարբեր խելացի բաներ խոսել: Բայց մի դեպքի պատճառով ժողովուրդը պատահականորեն հասկացավ, որ երիտասարդը օրանգ-ուտանգ կապիկն էր, և այդ ծերունին միայն ուզում էր հասկացնել ժողովրդին, որ անպայման չէ, որ բոլորը իրենց կանոններով ապրեն:

ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ«Դղյակ տանող Ճանապարհը» պատմվածքը մի աղջկա մասին էր, որի ծնողները իրենց ամբողջ կյանքը անցկացրել էին դղյակներ փնտրելով, և երբ աղջիկը մեծանում է նա էլ է սկսում դղյակ տանող ճանապարհներ որոնել, և այդպես կորցնում է իր ամբողջ կյանքը, որը կարող էր վայելել։ Պատմվածքից հասկացա, որ պետք է ապրել այս օրվա օրով, քանի որ ժամանակն անցնում է և օրերը ետ չենք կարող բերել, պետք է պարզապես վայելել մեզ տրված կյանքը։

Ավետիք Իսահակյան <<Անհաղթ Խալիֆան>> պատմվածքի իմաստը այն է, որ Խալիֆան ուզում էր, որ մարդիկ ուրախ ապրեն, պատերազմների փոխարեն լիներ երգ ու պար։ <<Անհաղթ>> մականունը ստացավ քանի որ մինչև կյանքի վերջ հրաժարվեց պատերազմ սկսելուց։ Խալիֆան հետաքրքիր, բարի, ուներ տարբերվող արժեքներ։ Նրա անունը միգուցե մոռացված է, բայց արարքները դժվար թե։

Posted in Ամառային ճամբար

Իտալերեն/ հոդեր/ նախդիրներ

Մինչ սկսել ուսումնասիրել հոդերը, անհրաժեշտ է նշել, որ դրանք լինում են արական (maschile) և իգական (femminile), որոնք իրենց հերթին լինում են եզակի ու հոգնակի: Չմոռանանք նաև, որ հոդը միշտ ցանկացած գոյականի կամ բառի հետ դրվում է, այն միայն կարող ենք չդնել այն դեպքում, երբ թվարկում ենք բառերը:

L’articolo determinativo – Որոշյալ հոդ

Որոշյալ հոդը օգտագործվում է այն գոյականից առաջ, որը մեզ ծանոթ է։

Օրինակներ՝

  • Mangio la torta di Maria (conosciamo quale torta).
    Ուտում եմ Մարիայի տորթը (որի մասին գիտենք):
  • ll cane corre veloce (conosciamo quale cane).
    Շունը (որին ճանաչում ենք) վազում է արագ։

Maschile

Իտալերենում կա 2 արական որոշյալ հոդ՝ il-ը և lo-ն:

(singolare) il → i (plurale)

(singolare) lo → gli (plurale)

Lo նախդիրը դրվում է այն բառերի հետ, որոնք սկսվում են z, s, x, ps, pn, gn, y տառերով:

– s + consonante → lo sport (gli sport), lo studente (gli studenti)
– p + s , p + n → lo psicologo (gli psicologi), lo pneumatico (gli pneumatici)
– g + n → lo gnomo (gli gnomi), lo gnocco (gli gnocchi)
– z → lo zucchero (gli zuccheri), lo zaino (gli zaini)
– y → lo yoga (-), lo yogurt (gli yogurt)

Lo որոշյալ նախդիրը, երբ դրվում է արական գոյականների հետ, որոնք սկսվում են ձայնավոր տառերով, դառնում է l’ ՝ -օ տառի սեղման շնորհիվ:

Օրինակներ՝

il ragazzo – i ragazzi
il quaderno – i quaderni
il cane – i cani
lo studente – gli studenti
lo sport – gli sport
lo psicologo – gli psicologi
lo pneumatico – gli pneumatici
lo gnomo – gli gnomi
lo gnocco – gli gnocchi
lo zucchero – gli zuccheri
lo zaino – gli zaini
lo yogurt – gli yogurt
l’amico – gli amici
l’albero – gli alberi

Femminile

Նախդիրն է la-ն, որը հոգնակիի դեպքում դառնում է le:

(singolare) la → le (plurale)

Երբ la որոշյալ հոդը օգտագործվում է ձայնավորով սկսվող բառերի հետ, ապա վերածվում է l’-ի:

Օրինակ՝

la cusina – le cusine
la matita – le matite
la pagina – le pagine
la mamma – le mamme
la palla – le palle
la ragazza – le ragazze
l’amica – le amiche
l’arte – le arti

L’articolo indeterminativo – Անորոշ հոդ

Անորոշ նախդիրները օգտագործվում են այն գոյականների հետ, որոնք մեզ անծանոթ են: Դրանք ևս լինում են արական և իգական:

Maschile

Արական սեռի անորոշ նախդիրները 2-ն են՝ un և uno:

Un-ը կարող ենք օգտագործել և՛ ձայնավորների, և՛ բաղաձայնների հետ:

– vocale → un amico, un albero
– consonante → un telefono, un libro

Uno-ն օգտագործվում է այն գոյականների հետ, որոնք սկվում են՝

– s + consonante → uno sport, uno studente
– p + s, p + n → uno psicologo, uno pneumatico
– g + n → uno gnomo, uno gnocco
– z → uno zaino
– y → uno yogurt

Femminile

Իգական անորոշ հոդը una-ն է (una strada, una casa, una zanzara), որն օգտագործվում է բաղաձայնների հետ, իսկ ձայնավորի հետ օգտագործվելիս վերածվում է un’-ի (un’amica, un’ora):

ԲԱՌԱՊԱՇԱՐ

il ragazzo – տղան
la ragazza – աղջիկ
il quaderno – տետրը
il cane – շունը
lo studente – ուսանողը
lo pneumatico
 – անվադողը
lo gnomo – թզուկը
lo gnocco – սմբուկը
lo zucchero – շաքարը
lo zaino – ուսապարկ
l’amico – ընկերl’albero – ծառը
la cusina – զարմուհին
la matita – մատիտը
la pagina – էջը
la palla – գնդակը
un libro – գիրք
una strada – փողոց
una casa – տուն
una zanzara – մոծակ
un’ora – մեկ ժամ

Առաջադրանք

1.le statue greche sono perfette.

2. Mario ha preparato  lo zaino ieri sera.

3. gli gnomi invadono i giardini.

4. Piccolo e brutto è  lo gnomo.

5. Tu sei la persona che cercavo.

6. I giornali arrivano la mattina presto.

7. Stamattina non ho ancora letto  il giornale.

8. Sì, gli zii son già venuti

9. ma non I loro figli.

10. Chi te l’ha chiesto di comprare  il pane?

11. Mi piacciono molto I  colori dell’autunno.

12. l’ uva serve a fare il vino.

Posted in Ամառային ճամբար

I sostantivi — գոյական անուն

Իտալերենում գոյական անունը լինում է երկու տեսակի՝ արական և իգական, որոնք էլ իրենց հերթին կարող են լինել եզակի ու հոգնակի:

Maschile – Արական 

Արական սեռի բառերը վերջանում են հիմնականում o տառով, իսկ որոշ դեպքերում` e տառով: Թեպետ երկու դեպքում էլ այդ տառերը հոգնակիի դեպքում վերածվում են i-ի:

Օրինակ՝

(տղա) ragazzo – ragazzi
(գիրք) libro – libri
(ուսանող) studente – studenti

Femminile – Իգական

Իգական սեռի բառերը վերջանում են հիմնականում a, իսկ որոշ դեպքերում` e տառով: Հոգնակիի վերածելու դեպքում տառը փոխվում է e-ի, իսկ e-ն i-ի:

Օրինակ՝

(աղջիկ) ragazza – ragazze
(պայուսակ) borsa – borse
(տուն) casa – case
(դասարան) classe – classi

Լրացուցիչ բառեր

quaderno – տետր (i quaderni)
matita – մատիտ (matite)
chiave – բանալի (chivai)
pena – գրիչ (pene)
insegnante – դասավանդող (insegnanti)
pagina – էջ (pagine)

Նյութը ավելի լավ յուրացնելու նպատակով՝ կատարեք հետևյալ առաջադրանքը:

Վերը նշված բառերը պատկանում են եզակի թվին, դրանք դարձրե՛ք հոգնակի:

Գործնականում օգտագործվում են նաև 5 տառեր (օտարերկրյա ծագմամբ):

x — կարդում ենք  ICSk —  կարդում ենք cappa

w — doppia vu

y — ipsilon / i greca

—  i lunga

Եկեք ծանոթանանք մի քանի բառերի և դրանց թարգմանությանը.alba – լուսաբացbòtte – հարվածներscòpo – նպատակ, մտադրությունbambina – աղջիկdònna – կինmatita – մատիտfèsta – տոն

paròla – բառléttura – ընթերցանությունónore – պատիվriposó – հանգիստbéné – լավlettéra – տառsòrte – ճակատագիրséttimana – շաբաթscolaro – աշակերտintiero / intero – ամբողջnuotare – լողալnotare – նշումներ կատարել, նկատելvotare – քվեարկել, երդվելurlio – ճիչ, կանչpaura – վախ

  • e, o ձայնավորների գրական արտասանությունը հանդիպում է հիմնականում Հռոմում և Տոսկանիայում: Իտալիայի մյուս մասերում, փակ և բաց o, e – ի միջև արտասանության հստակ տարբերություն հաճախ չի հնչում:
  • Իտալերենում կա 5 ձայնավոր և 7 հնչյուն, քանզի o և e տառերը կարող են լինել բաց ու փակ (a, e՝, e՛, i, o՝, o՛, u)
  • Իտալերենի այբուբենը բաղկացած է 16 բաղաձայնից և 6 ձայնավորից
  • Կան որոշ դժվար արտասանություններ

c + a, o, u = կարդում ենք  —  k (կ) — [cane – շուն, casa – տուն, cuore – սիրտ]

C + h + i = կարդում ենք — (կ) — [chiesa – եկեղեցի, chiave – բանալի]

c + i, e = կարդում ենք  — (չ) — [cena – ընթրիք, cibo – սնունդ, cipolla – սոխ]

c + i, a, o = կարդում  ենք — (չ) — [ciao – բարև / հաջող, cielo – երկինք]

g + a, o, u = կարդում  ենք — (գ) —  [gatto – կատու, guerra – պատերազմ, gusto – ճաշակ]

gh + i, e = կարդում ենք — (գ) — [Margherita]

sc + h + e, i = կարդացվում է —  (սկ ) — [maschile – արական, schema – սխեմա, scherzo – կատակ, scuola – դպրոց]

gli — կարդացվում է — (լь) [moglie – կին, voglia – ցանկություն]

gn — (նь) — [bisogno – կարիք, spagnolo – իսպանացի]

— բառասկզբում կարդացվում է (ս) — [sedia – աթոռ]

s — կարդացվում է (զ) եթե գտնվում է 2 ձայնավորի միջև — [mese – ամիս, riso – բրինձ]

s — b, d, g, l, m, n, r, v բաղաձայներից առաջ կարդացվում է (զ) 

ss — կարդացվում է (ս) — [cassa – կանխիկ, spesso – հաճախ]

s + c = (շ) — [pesce – ձուկ, uscita – ելք]

z — բառասկզբում կարդացվում է (ձ) — [zero – զրո, zona – գոտի]

zz — կարդացվում է (ց) — [ragazza – աղջիկ, ragazzo – տղա, piazza – քառակուսի, pazzo – խելագար]

z — կարդացվում է (ց) -ia, -ie, -io առաջ — [grazie – շնորհակալություն]

z — կարդացվում է (ձ) –izzare սուֆիկսի դեպքում — [ipotizzare – ենթադրել]

z — կարդացվում է (ց) -anza, -enza, -ezza, -zione սուֆիկսների դեպքում — [lezione – դաս, zitto – լուռ]

q — կարդացվում է (կ), այն միշտ հանդիպում է բառասկզբում` “u” տառի կապակցությամ —  [qui – այստեղ, questo – այս]

cq — կարդացվում է (կկ) – միշտ միասին են գրվում

h — տառը բառամիջում չի կարդացվում, օգտագործում ենք c, g տառերի արտասանությունը փոխելու համար և գործածում ենք avere բայի (ho, ha…)ու ձայնարկությունների մեջ (oh, ah… )

Posted in Ամառային ճամբար

Սլայդշոու

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին։

PowerPoint-ով դուք կարողեք տարբեր ձևերի սլայդներ պատրաստել , նաև կարող եք ձայնագրել և տեղադրել սլայդի վրա , եթե կցանկանաք ):

PowerPoint -ում կա Save և Save as կոճակները ՝

Save – պահում է որպես սլայդ, ինչու է այդպես պահպանում , որպեսզի հետո կարողանաք ուղղել սխալները կամ փոփոխություն կատարել  :

Save as –պետք է ընտրել ,կամ որպես շոու ,կամ PDF ֆայլ  կամ էլ միանքամից save as , ինչպես կցանկանաք (պահպանում է ամբողջությամբ)։