Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ծաղկազարդի ծես

Այսօր վերնատանը անցկացրեցինք Ծաղկազարդի ծեսը։ Բոլոր քոլեջիկները հավաքվեցին և սկսեցինք երգել ու պարել։ Խաղացինք ազգային խաղեր իսկ վերջում ամենալավ երգող խմբերին բարձր գոռացինք ՋԱ՜ԱԱԱԱՆ։

Posted in Մանկական գրականություն

Երևակայական հեքիաթներ

Թելն ու կատուն
Կար մի կատու անունն Ալկո, ամբողջ օրը ուտում, ուտում ու թելի հետևից ընկնում։ Մի անգամ թելը բարկացավ և բղավեց.
-Այ դու Ալկո, չար տղա ինչ ես ուզում ինձանից, մի շուտ անցի քո տեղը։
-ես քեզ հետ խաղում եմ իսկ դու բղավում ես, հո դու անխելք չես։
-ի՞նչ դու ինձ ասացիր անխելք հիմա քեզ ցույց կտամ, և ամբողջ տնով մեկ վազում էին կատուն ու թելը։ Հանկարծ թելը վերջացավ ու կատուն սկսեց բարձր ձայնով ծիծաղել ու մլավել։ Թելը ավելի բարկացավ և սկսեց աջ ու ձախ գլորվել որպիսի նորից հավաքվի իսկ կատուն այդ ընթացքում զվարճանում էր, նայում  և ասում ձախ հիմա աջ ուղիղ և այդպես շարունակ մինչև որ թելը հավաքվեց և մի մեծ գնդակ դարձավ։ Թելը ընկավ կատվի հետևից և հանկարծ զգաց տատիկի տաք ձեռքերը, որոնք գրկել էին նրան։

Posted in Համագործակցություն ընտանիքի և համայնքի միջև

Ընտանիք: Տեսակները, գործառույթները։

Ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները:
Ընդլայնված ընտանիքԸնտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

21-րդ դարում երիտասարդները նախընտրում են ապրել միջուկային ընտանիքում։ Այժմ ուսանողներին մի քանի հարցեր կտանք, իմանալու նրանց կարծիքը։

Հարցազրույց

Posted in խոսքի զարգացում

Ղազարոս Աղայան։ Ուսումնական փաթեթ

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները (Հոդված)
Երկու խոշոր չարիք (Հոդված)
Նպատակ Դաստիարակության (Հոդված)
Մանկական պատմվածքներ (Ժողովածու)
Մանկական բանաստեղծություններ (Ժողովածու)
Անահիտ (Հեքիաթ)
Ասլան-Բալա (Հեքիաթ)
Եղեգնուհին (Հեքիաթ)
Զանգի-Զրանգի (Հեքիաթ)
Արեգնազան (Հեքիաթ)
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ (Հին զրույց)
Արևիկ (Պատկերավոր այբբենարան մեծերի և փոքրերի համար, 1908 թ.)
Ուսումն մայրենի լեզվին ընթերցարան երկրորդ և երրորդ տարվա (1883 թ.)
Ուսումն մայրենի լեզուի առաջին տարի (Գրել և կարդալ չորորդ տիպ, 1881 թ.)
Երկեր (Ժողովածու, 1979 թ.)
Երկու քույր (Վիպակ)

Ղազարոս Աղայանի մասին

Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն 
Ստեփան Զորյան, Հուշեր Ղազարոս Աղայանի մասին
Ղազարոս Աղայանի կենսագրությունը  

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ձու փչոցի /ներկոցի

Արևոտ գարնանային օր, քոլեջիկները բակում ձու փչոցի/ներկոցի են խաղում։ Ներկում են ձվերը գուաշներով, մարկերներով ։ Միասին ստացվում էր աշխատել, օգնում էին մեկը Ներկում էր հետո փոխանցում որ մյուսն էլ ներկեր։ Շատ հավես գործունեություն ստացվեց։ Մարզական խաղ էլ խաղացինք, կերակրեցինք անկուշտ զատիկին։

Ֆոտոպատումը Էմմա Տերտերյան

Տեսանյութը Էմմա Տերտերյանի յութուբյան ալիքում `

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ապլիկացիա

Ապլիկացիան ստեղծագործելու տեսակ է, որտեղ մեզ պետք է թղթեր, գունավոր նյութեր, կտորներ և այլն։

Առաջին հերթին ապլիկացիան ազդում է երեխաների ընդհանուր զարգացվածության վրա: Օգնում է հասկանալ ինչպիսին են լինում  գույները և ֆիգուրները, արտահայտում են սեփական երևակայությունը, դառնում են ավելի կոկիկ և ուշադիր: Երեխաները  նաև ճանաչում են աշխարհը,  զարգացնում ստեղծագործական հմտությունները և  մատների մոտորիկան:

2-4 տարեկան քոլեջիկները զարդարում են ծառը։

Posted in Մանկական գրականություն

31/03/2022

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:

Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:

Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում:

1․ Կարդացեք Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականության,, տրված հատվածը։
2․ Կազմեք բառային երկանդամներ և համառոտ շարադրեք ձեր միտքը

Posted in Հոգեբանություն

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական 
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:

Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:

Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։

Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։

Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։

Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։

Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Posted in Հոգեբանություն

Մնեմոտեխնիկա

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված: Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։

Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝

Կատուն նստած դռան կողքին, երազում է կերի մասին։

Կովը նստած դաշտում, կատվի երազում կտավ էր մշակում։

Posted in Մանկական գրականություն

29/03/2022

1.Նկարագրեք ,,դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում,,:
2.Զրույց Ջանի Ռոդարիի տրված մտքերի շուրջ:


Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Ոչ նրա համար, որ բոլորը նկարիչներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի
Մեր խնդիրն է ստեղծագործելու նկատմամբ սեր առաջացնել ու պատմություններ հորինելու եղանակները բազմապատկելով՝ երեխաներին օգնել դուռը շրջանցելով պատուհանից իրականություն մտնելու: Իրականության մեջ կարելի է շքամուտքից մտնել, բայց կարելի է և օդանցքից ներս սողոսկել, որն անհամեմատ ավելի զվարճալի է: Դա առավել օգտակար է, քանզի առավել հետաքրքիր է:

Ներկայացված հնարները առաջին հերթին նրա համար են, որ դրանց միջոցով երեխաների խոսքային (և ոչ միայն խոսքային) հմտությունները զարգանան:

Ինչպե՞ս երեխային, երեխաներին օգնենք, որ ինքնուրույն հորինեն: Թե´ մեկ երեխան, թե ամբողջ խումբը կարող են պատմություն հորինել, այն բեմադրել կամ տիկնիկային ներկայացման հիմք դարձնել, որպես կոմիքս կամ կինոնկար զարգացնել, ձայնագրել ու ընկերներին ուղարկել: Այս գործի տեխնիկան մանկական ցանկացած խաղի հիմքում կարող է դրվել:

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Դիմակներ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Ժամանակ — մարտ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — մանր մոտորիկայի զարգացում, երևակայության զարգացում, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — երեխաներին բաժանվում են ստվարթղթեր, սոսինձներ, մկրատներ, սև մատիտներ։ Նախ երկու ձեռքերն էլ նկարում ենք թղթի վրա և կտրում, աջ և ձախ միացնում ենք, սոսնձում և ստանում գեղեցիկ դիմակներ։

Արդյունք