Խոտաբույսերից պատրաստված, բնական նյութերից պատրաստված խնամքի միջոցների ստացում տնային պայմաններում
Առողջության պահպանման ամենաարդյունավետ միջոցը ստեղծվում է բնական բաղադրիչներից:
Մինչ խնամելը պետք է հասկանալ, թե որ տեսակին է պատկանում մեր մաշկը ՝ կա մաշկի 4 տեսակ ՝ չոր, ճարպոտ, նորմալ և խառը կամ կոմբինացված։
Մաշկի տեսակը ինքնուրույն որոշելու համար պետք է դեմքից ամբողջությամբ հեռացնել կոսմետիկան և 2 ժամ հետո թղթե անձեռոցիկը հպել դեմքին: Յուղային հետքերի առկայության միջոցով կարող ենք որոշել մաշկի տեսակը: Եթե ոչ մի հետք չեք տեսնում, ուրեմն մաշկը չոր է: Թույլ հետքերի դեպքում մաշկը համարվում է նորմալ: Եթե հետքերը հայտնվում են Т զոնայում, իսկ այտերը չոր են, ուրեմն մաշկը խառն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ կոմբինացված: Եվ եթե ամեն հպումից առաջանում են հետքեր, ուրեմն մաշկը ճարպոտ է:
Բանանով և վարսակի փաթիլներով դիմակ նախատեսված չոր մաշկի համար.
Անհրաժեշտ են.
1. 1 ճ. գդալ տրորած բանան
2. 1 ճ. գդալ եփած վարսակի փաթիլներ
Միացնել այս երկու բաղադրիչները, քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ դեմքը ջրով:
Ձիթապտղի յուղով մերսում
Ձիթայուղով մերսումը իտալուհիների սիրելի պրոցեդուրաներից է: Ամեն երեկո դեմքի ու մարմնի մաշկը ձիթայուղով մերսելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց:
Ձվի սպիտակուց
Հասարակ սպիտակուցը կարելի է քսել մաշկին՝ այն խոնավեցնելու և սնուցելու համար: Սա այն բաղադրիչն է, որը կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար: Պարզապես հարկավոր է սպիտակուցը հարել, մինչև դառնա սպիտակ փրփուր, քսել այն մաշկին, թողնել կես ժամ և լվացվել սառը ջրով: Ավելի լավ արդյունք ստանալու համար նման դիմակը կարելի է օգտագործել օրական երկու անգամ:
Տոմատի հյութ
Տոմատի հյութով դիմակներն ու մերսումը օգտակար են ամբողջ մարմնի համար: Տոմատի հյութն այնքան օգտակար է, որ կորեացի կոսմետոլոգները հաճախ օգտագործում են այն որպես մաշկի խնամքի համար նախատեսված տարբեր կոսմետիկ միջոցների ակտիվ բաղադրիչ: Մաշկի թարմությունը պահպանելու համար հարկավոր է քսել այն մաշկին, 5 րոպե մերսել, այնուհետև թողնել, մինչը հյութը չորանա: Այս ընթացքում մաշկը կներծծի անհրաժեշտ օգտակար նյութերը, որից հետո կարելի է լվացվել կամ ցնցուղ ընդունել:
Բանան
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ինչի շնորհիվ բանանով դիմակը հիանալի բուժիչ միջոց է ծերացող մաշկի համար: Բանանով դիմակների բաղադրատոմսերը բազմաթիվ են, սակայն նույնիսկ հասարակ բանանի խյուսը 15 րոպե մաշկին քսելու դեպքում կօգնի զգալիորեն բարելավել դրա գույնը և տոնուս կհաղորդի:
Ծերության պրոցեսը կանգնեցնել ի վիճակի չէ ոչ ոք, սակայն կարելի է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն։
Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ դիմակ։
Հացից պատրաստվող այս դիմակը շատ արդյունավետ է խորը կնճիռների դեմ պայքարելիս։
Հալեցրած սերուցքային կարագի մեջ թրջիր սպիտակ հացի փափուկ մասը ու զգուշորեն քսիր աչքերի հատվածի մաշկին։ 35-40 րոպե հետո լավ լվա տաք ջրով։ Այս դիմակը պետք է պատրաստել շաբաթական 2 անգամ։
Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ քսուք։
2 թեյի գդալ կալենդուլայի բողբոջները խառնիր դեղատնային երիցուկի հետ ու վրան 100 մլ եռման ջուր լցրու։ Թուրմը քամիր 25-35 րոպե հետո, ապա ավելացրու մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ ու խառնիր։
Ստացված քսուքն ամեն օր՝քնելուց առաջ քսիր աչքերի հատվածի մաշկին։ Հիշիր, որ տնային պայմաններում պատրաստված քսուքը սառնարանում կարելի է պահել 4 օրից ոչ ավելի։
Ճակատի կնճիռների դեմ դիմակ։
Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել խմորիչի հիմքով շատ արդյունավետ դիմակ։ Խմորիչի բաղադրության մեջ B վիտամին կա, որը գերազանց կերպով թարմացնում է մաշկն ու հարթեցնում կնճիռները։
Պատառաքաղով մանրացրու խմորիչը՝ վրան քիչ-քիչ կաթ ավելացնելով։ Լավ խառնիր։ Այս դիմակը պետք է ճակատին քսել շաբաթական 3 անգամ ու թողնել՝ մնա կես ժամ։
Գերազանց երիտասարդացնող դիմակ դեմքի համար։
1 ձվի դեղնուցը խառնիր 1 թեյի գդալ կիտրոնի հյութի ու նույն քանակությամբ գերչակի յուղի հետ։ Մաքուր թանզիֆե կտորը թաթախիր այդ խառնուրդի մեջ ու դիր դեմքիդ։ Վրայից ծածկիր գոլորշու վրա տաքացրած սրբիչով։ 10 րոպե անց լվացվիր տաք կաթով։ Պրոցեդուրայից հետո քսուք պետք չէ քսել։
Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը
1․Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։
1988 թ. փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցավ Ադրբեջանի Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք, որը վարում էր քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան։ Հակահայկական կարգախոսների ներքո ընթացած հանրահավաքը շարունակվեց նաև հաջորդ օրը: Ելույթ ունեցողները, որոնց թվում կային քաղաքում հայտնի մարդիկ, կոչ էին անում պատժել հայերին և պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել. «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը:Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո՝ 1988 թ. գարնանը, Բաքվում սկսվեցին հետապնդումներ հայերի նկատմամբ, որոնք շարունակվեցին մինչև 1989 թ.։ Հայերին ապօրինաբար ազատում էին աշխատանքից, բռնի կերպով վտարում բնակարաններից և տներից։ Նրանց ծեծում էին, հրապարակային ծաղրուծանակի ենթարկում և սպանում։ 1990 թ. հունվարին Բաքվում 250 հազարանոց հայկական բնակչությունից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Դրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապես չէին կարող հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները։
2․Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։
ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործեր հարուցեց Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ: ԽՍՀՄ իրավապահ մարմինների միացյալ քննչական խումբը ղեկավարում էր ԽՍՀՄ դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ Վ. Ս. Գալկինը: Խմբում ընդգրկվեց 181 հոգի, այդ թվում՝ 20 ադրբեջանցի քննիչ: Սակայն մեծաթիվ (հազարից ավել) սումգայիթցի ջարդարարներից դատական պատասխանատվության ենթարկվեցին ընդամենը մոտ 90 հոգի՝ մեծամասամբ դեռահասներ ու երիտասարդներ: Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին սպանությունների, բռնաբարությունների, ծեծի և այլ հանցագործությունների համար, ընդ որում, բոլոր դեպքերում նրանց գործողությունները պատճառաբանվում էին «խուլիգանական մղումներով»:ԽՍՀՄ դատախազության որոշմամբ, որը համաձայնեցվել էր երկրի ղեկավարության հետ, միասնական ընդհանուր դատական գործընթաց չանցկացվեց. «խուլիգանական մղումներով» հանցագործությունների մասին գործը տրոհվեց 80 դրվագների: Գործի մասնատումը դրվագների և քննության ընթացքի ողջ կազմակերպումը միտումնավոր կերպով բացառում էին հանցագործությունների իրական կազմակերպիչների ու դրդիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Դատական բոլոր գործընթացները, բացի մեկից (ԽՍՀՄ Գերագույն դատարանում, Մոսկվա), իրականացվեցին Բաքվում և Սումգայիթում, չնայած գործերի վարույթը ՌՍՖՍՀ մարզային դատարանների իրավասության տակ էր։
3․Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։
4․Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։
Արցախյան ազատագրական պայքարում Շուշի քաղաքի ազատագրումը պատմական լուրջ նշանակություն ունեցող իրադարձություն էր, որը համարվեց հայոց պատմության հերոսական պայքարի էջերից մեկը: Քաղաքի ազատագրումը ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ այն բեկումնային դարձավ պատերազմի ողջ ընթացքի համար: Պետք է կարևորել նաև այն իրողությունը, որ Շուշիի գրավումը բարոյահոգեբանական հսկայական նշանակություն ունեցավ. հայ մարտիկն աշխարհին ու իրեն ապացուցեց, որ կարող է այնպիսի սխրանք գործել, որ աներևակայելի ու անհնարին կարող էր համարվել: Ավելի ամրապնդվեց նաև մեր հավատը վերջնական հաղթանակի նկատմամբ, իսկ ադրբեջանցիների համար հակառակ ազդեցությունն ունեցավ, և այդ պարտությունը մեծ հարված էր նրանց համար: Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտը վերջնականապես շունչ քաշեց:
5․Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։
Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈւ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրեց խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման անցան Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվեց հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման՝ իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈւ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվեցին հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ սկսեց միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումը, ազատագրեցին Խրմանլար գյուղը, ապա վնասազերծեցին Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ, փաստորեն, ապահովվեց Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը։
6․Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։
7․Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։
8․Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։
Զինադադար, հրադադար, պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն։ Լինում է ՝ ընդհանուր (կնքում են գլխավոր հրամանատարները՝ կառավարությունների լիազորությամբ), տեղական (կնքում են տեղական հրամանատարները՝ գլխավոր հրամանատարների լիազորությամբ)։ Ընդհանուր զինադադարի դեպքում ռազմական գործողությունները դադարեցվում են պատերազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու շնորհիվ հաճախ վերածվում է հաշտության պայմանագրի), մասնակի զինադադարի դեպքում որոշակի հատվածում։
Հաշտությունը ՝ համաձայնություն պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելու մասին։
Հասարակական-քաղաքական հոսանքները
1.XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։
50-70-ական թթ. գոյություն ունեցող տարբեր ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական ու ազատական հոսանքները:
2․Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։
Հայ գործիչների մի մասը կարծում էր, որ օսմանյան և ռուսական ճնշումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պահպանել ազգի ավանդույթները, լեզուն և կրոնը: Ժողովրդի տնտեսական դրության բարելավման հիմնական միջոցները նրանք համարում էին երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը:
3․Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը, Պետրոս Շանշյանը,Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցը։
4․Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
Պահպանողականները ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։
5․Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
6․Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։
7․Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
Օրինական կառավարությունը գերբնական հիմք չունի, կտրուկ շրջադարձ էր այն ժամանակ տիրող կառավարման տեսություններից։ Լոքը սահմանեց նաև եկեղեցու ու պետության անջատման հասկացությունը։
8․Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։
9․Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
10․Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
11․Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
12․Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
Թռչուններ
Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։
Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։
Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին,բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ,որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։
Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։


Ազգագրական խոհանոց
Տոլմա
Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է «տոլի» բառից, որն նշանակում է խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաև կաղամբի, սերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկզբին, օգտագործելով սերմացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։
Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։
Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։
Բաղադրություն
- Որպես արտաքին թաղանթ՝ կիրառվում են տերևները (խաղողի, կաղամբի, ձիու թրթնջուկի) կամ պտուղ-բանջարեղենը (պղպեղ, լոլիկ, սմբուկ, խնձոր, սերկևիլ, սոխ): Թաղանթը կաղապար է ստեղծում՝ ուտեստի արտաքին տեսքը, ճաշատեսակին տալիս է լրացուցիչ համ:
- Որպես միջուկ՝ կիրառվում է մսային խճողակ, բրինձ կամ ձավարեղեն: Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ:
- Կերակրալցուկը պատրաստում են արգանակից, որում եփվել է տոլման, և համեմունքներից: Համեմունքները, հետևաբար և կերակրալցուկի համը, որպես կանոն, պետք է լինեն թթվաշ կամ թթվաքաղցր:
- Երևանյան տոլմայի բաղադրությունը՝ տավարի միս, բրինձ, սոխ, կանաչի, սև պղպեղ, խաղողի տերևներ, մածուն, աղ:
Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»: Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով: Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս: Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն: Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենամատղաշը: Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր: Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա», որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը: Բացի վերոնշյալից, Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի մսով, ինչպես նաև հավի մսով և ձկով: Երևանյան տոլմայի՝ խաղողի թփերով պատրաստման եղանակը. խճողակը պատրաստվում է ոչխարի մսից (մատղաշ), բրնձից, մանր կտրտված սոխից, կանաչուց, պղպեղից, որը փաթաթում են նախապես պատրաստված խաղողի թփերի մեջ՝ գլանի ձև ստանալով: Կաթսայի հատակին դնում են փափուկ մսից գեռացված ոսկորները, ապա կիպ շարում են տոլման, ավելացնում մի փոքր արգանակ և ծածկում են կափարիչով, եփում թույլ կրակի վրա՝ մինչ պատրաստ լինելը: Առանձին մատուցում են աղով և սխտորով համեմված մածունը։


Ամառային ճամբարի իմ մասնակցությունը
Ես մասնակցում եմ հետևյալ նախագծերին ՝
Անահիտ Աբգարյան — իտալերեն
Արևիկ Գևորգյան — վրացերեն
Նունե Գրիգորյան — վեբ
Միլենա Կիրակոսյան, Քնար Հարությունյան — Մայիսյան Հայաստան նախագիծ
Անի Բարսեղյան — ընթերցողական նախագիծ
Առցանց ընտանեկան ուսուցում․ մայիսի 1-20, «Սասնա ծռեր» էպոս
Քուռկիկ ջալալին — Սասնա տան հերոսների ծովային ձին, որ ըստ ժողովրդական հավատալիքների՝ Փոքր Մհեր հետ Մհեր դռան կամ Ագռավաքարի մեջ կենդանի փակված է մնում մինչև «վերջին դատաստանի» օրը։
Քուռկիկ Ջալալի խորհրդանիշը էպոսում ամենամշուշոտներից է, իսկ նրա խորհուրդը՝ ամենածպտվածներից: Անկասկած է, որ էպոսում Քուռկիկ Ջալալին հայ դիցհերոսների (ընդհանրապես Սասնա տան) համար հույժ հարազատ, թանկագին ու խորհրդավոր մի բան է, այն աստիճան, որ նրանք իրենց կյանքը, թշնամու դեմ դուրս գալն ու հաղթելը չեն պատկերացնում առանց նրա: Ոգեգիտության եւ երազաբանության մեջ Ձին ոգեղենության, ուժի, աստվածատու շնորհների, կյանքի անկասելի ընթացքի, «մուրազի» (Քուռկիկ Ջալալուն էպոսում տրված բնութագրումներից է) խորհրդանիշ է: Էպոսաստեղծ մեր ազգը այդ խորհրդանիշին է դիմել՝ արտահայտելու իր կյանքի՝ անչափ կենսալից աստվածատու խորհուրդներից մեկը: Եթե նկատի ունենանք, որ հինավուրց էպոսի արտաքին սյուժետային կողմը միջնադարի դժնդակ ժամանակներում է ձեւավորվել, ապա պետք է ասել, որ Քուռկիկ Ջալալին միջնադարյան Հայի երազի խորհուրդներից մեկն է, ու բնավ պատահական չէր միջնադարյան Հայի ոգու տեսլականում Ձիու տեսիլքի հայտնվելը: Պատահական չէր նաեւ լեզվական ձեւի՝ Քուռկիկ Ջալալի, ընտրությունը: Ձին Քուռկիկ՝ հավերժ երիտասարդ, չծերացող, ժամանակ-տարածությունում հավերժ նորոգվող է, Ջալալին՝ հրեղեն, անմահ ոգի է եւ ո՛չ մարմնավոր գոյություն:
Էպոսում կա մի սեղմասաց բնութագրություն, որն ամեն ինչ ասում է Ձիու ինչ լինելու, որակական որպիսության մասին: Դա «մուրազ»-ն է: Այդ բնութագրումը տալիս է էպոսի դիցհերոսուհիներից մեկը՝ Դեղձուն Ծամը: Նա, տեսնելով նորամանուկ Դավիթին հոր՝ Մհերի ձին նստած, ասում է. «Քուռկի՛կ Ջալալին, մեռնե՛մ քե, մուրա~զ»: Հայոց լեզվում «մուրազ» բառն ավելի իմաստային շերտեր ունի, քան իղձն ու փափագն է: Այդ շերտերն են արարչականությունը, բացարձակությունը, կատարելությունը: Դեղձուն Ծամը որպես այդպիսին էր ճանաչում Սասնա տան Ձիուն եւ փափագում էր, որ նա արժանավոր ժառանգորդ ունենա: Խորհրդանշական է, որ երբ տատը Քուռկիկ Ջալալուն անվանում է «մուրազ»՝ արարչատու բացարձակ զորություն՝ Դավիթը, ով դեռեւս գտնվում էր հոգիների (ու ներկա) աշխարհում եւ ցեղային ոգու աշխարհ նոր-նոր էր մուտք գործում, «շատ է զարմանում»: Տատը Ձիուն դիմելով՝ Դավթի առաջ բացում է նրա խորհուրդը: Ասում է՝ «Քուռկի՛կ Ջալալին,/ Իմ Դավիթ հեր չ՛ունի՝ անե՛ս հերություն,/ Իմ Դավիթ մեր չ՛ունի՝ անե՛ս մերություն,/ Իմ Դավիթ աղբեր չ՛ունի՝ անե՛ս աղբերություն,/ Իմ Դավիթ դու տանես իր հոր Կաթնով Աղբուր/ Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խըմի,/ Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար-/ Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի:/ Քուռկիկ, քե ամանա՛թ իմ նորամանուկ Դավիթ»: «Ձին վիզ թեքած» լսում է, պատասխանում՝ «Շա՛տ լավ, մամիկ»: Դեղձուն Ծամն էլ դիմում է Դավթին՝ «Դավիթ, քո օղորմած հեր իր ձիուն/ Ամեն ճար ու ճամփա շանց է տվե,/ Ձին էդ ամեն գիտի»: Դավիթը Ձիուն քշելով ու տեսնելով Ձիու «աղավնիկի նման» թռչելը՝ համոզվում է նրա «մուրազ» լինելու մեջ եւ հաստատում տատի ասածը, ասելով՝ «Էդ է՛լ աստծու բան է»:
Ազգային նվագարաններ նախագիծ
Հայկական նվագարաններ՝ յուրահատուկ և գեղեցիկ հնչողություն ունեցող երաժշտական գործիքներ, որոնք ունեն դարերի պատմություն։
Գոյություն ունեն նվագարանների երեք հիմնական տեսակներ` փողային, լարային և հարվածային։
Փողային նվագարաններ
Հայկական ժողովրդական փողային նվագարաններից են՝ եղջերափողը, սրինգը ու շվին, սուսուկն ու բլուլը, պարկապզուկն ու պկուն, դուդուկն ու զուռնան։ Այս նվագարանները պատրաստվում են փայտից, եղեգնից, կենդանիների կաշվից, ոսկորներից ու եղջյուրներից և գործածվում են տարբեր նպատակներով ու առիթներով։ Այսպես, հնում գործածվել է որսի, նավագնացության, պատերազմների ժամանակ։ Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև հիմա էլ դրանց կարելի է հանդիպել լեռնային շրջաններ գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եղած անասուններին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն։ Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել է նաև իր զգացմունքները` կարոտն ու վիշտը, սերը։ Եվ հովվական մեղեդիներն էլ ստացել են իրենց համապատասխան անունները` «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը»։
Դուդուկ
Հայկական փողայի նվագարանների շարքում առանձնահատուկ տեղ ունի դուդուկը։ Նրա ջերմ, գեղեցիկ ձայներանգի շնորհիվ դուդուկահարների երգացանկում մեծ տեղ են գրավում հատկապես քնարական մեղեդիները։ Դուդուկն անսամբլային նվագարան է, երկու դուդուկահարներից մեկը վարում է հիմնական մեղեդին, իսկ մյուսը պահում է ձայնառությունը (դամը)։
Պարկապզուկ, զուռնա
Զիլ և հնչող ձայնի շնորհիվ պարկապզուկն ու զուռնան դարձել են ժողովրդական բազմաթիվ տոնակատարությունների, լարախաղացների ելույթնորի, հարսանիքի և այլ հանդիսությունների անբաժան ուղեկիցները։
Լարային կսմիթավոր նվագարաններ
Լարային խմբի կսմիթավոր նվագարաններից են բամբիռը, տավիղը, շեշթան, սազն ու թառը, քանոնն ու ուդը, իսկ աղեղնավորներից՝ քամանն ու քամանչան։ Լարային այս նվագարաններից շատերով նվագել են հայ գուսանական արվեստի հայտնի ներկայացուցիչներ Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան, Ջիվանին ու Շերամը, Շիրինն ու Աշոտը և ուրիշներ։
Փողային և լարային նվագարաններով կատարում են թ՛ե փոքրիկ պարերգեր և թ՛ե ծավալուն մեղեդիներ։
Հարվածային գործիքներ
Հարվածային գործիքներից են ծնծղան, դափը, նաղարան ու դհոլը, որոնք օգտագործվել են ինչպես զանազան ծիսակատարությունների,այնպես էլ ռազմերթերի ժամանակ։ Հատկապես տարածված են դափն ու դհոլը։ Դափը պատրաստում են ձկան, իսկ դհոլը՝ ոչխարի կամ հորթի կաշվից։ Սրանք անսամբլային նվագարաններ են։ Դհոլը եռյակ է կազմում դուդուկի և զուռնայի հետ, իսկ դափը մտնում է լարային նվագարանների անսամբլի մեջ։ Հաճախ դափ խփողը նաև անսամբլի մեներգիչն է լինում։
ՀՀ ժողովրդական նվագարաննեի նվագախմբեր
Մեր հանրապետությունում գործում են հայկական ժողովրդական նվագարանների բազմաթիվ նվագախմբեր։ Դրանցից են Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը և այլն։

Ամփոփում ապրիլի26-ից մայիսի 10
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա:
Բնակչության աշխարհագրության հիմնական խնդիրներից է բնակչության տարածական
տեղաշարժերի վերլուծությունը: Բնակչության տարածական շարժունակության տեսակները բազմազան են: Դրանք կարող են լինել ամենօրյա, ժամանակավոր, սեզոնային և մշտական:
Բնակչության թվի աճի, կազմի և տեղաբաշխման վրա առանձնապես մեծ ազդեցություն
է թողնում մարդկանց բնակության վայրի փոփոխությունը երկար ժամանակով, այսինքն՝
միգրացիան (գաղթը): Յուրաքանչյուր երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը
փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի, այսինքն՝ միգրացիայի
հաշվին:
2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:
Ուղղակի կապ գոյություն ունի բնակչության միգրացիայի և էթնիկական գործընթացների միջև: Բնակչության զանգվածային վերաբնակեցման հետևանքով տեղի է ունենում տարբեր ազգային խմբերի միաձուլում ու համախմբում և դրանց հետևանքով՝ նոր ժողովուրդների կազմավորում: Նոր վերաբնակեցված երկրներն ունեն խայտաբղետ, բարդ ռասայական և ազգային կազմ: Բնակչության միգրացիայի բնութագրման համար օգտագործում են մի շարք քանակական ցուցանիշներ: Դրանցից են միգրացիայի մնացորդը, ծավալը, ինտենսիվությունը:
3․. Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:
Քաղաքական միգրացիաները կապված են պետությունների սահմանների փոփոխության, ազգերի կամ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման, ինչպես նաև քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումների հետ: Ազգային պատճառով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի բռնագաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ: Քաղաքական (ազգային¤ միգրացիայի հետ անմիջականորեն առնչվում են կրոնական հողի վրա տեղի ունեցած գաղթերը, օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև: Միգրացիայի առանձին պատճառ կարելի է համարել նաև բնական տարերային աղետներիերկրաշարժերի, սողանքների, ջրհեղեղների և տեխնածին աղետների ատոմակայանների, քիմիական գործարանների վթարների հետևանքով էկոլոգիական վիճակի խիստ վատացման պատճառով բնակության վայրի փոփոխությունները: Այսպես՝ 1988 թ. դեկտեմբերի 7–ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավելի քան 110 հազ. մարդ աղետի գոտուց վերաբնակեցվեց այլ շրջաններ և երկրներ:
Միգրացիայի պատճառ կարող են լինել ընտանեկան–կենցաղային շարժառիթները՝
ընտանիքների միավորումը կամ տրոհումը: Ըստ բնույթի՝ միգրացիան լինում է կամավոր կամ հարկադիր: Հարկադիր միգրացիաները լայնորեն իրագործվել են վաղ անցյալում: Օրինակ՝ XVIII դ. Աֆրիկայից սևամորթ ստրուկների հարկադիր գաղթը դեպի Ամերիկա, XVII դ. Շահ Աբասի կողմից
հայերի բռնի բնակեցումը Իրանի կենտրոնական շրջաններում առևտրի և արհեստների
զարգացման նպատակով: Ներկայումս էլ միլիոնների են հասնում փախստականները
(ավելի քան 20 մլն¤ և, այսպես կոչված, մարդկանց անօրինական փոխադրումները:
Ըստ ձևի՝ միգրացիան լինում է կազմակերպված (ծրագրավորված) կամ անկազմակերպ
(տարերային): Կազմակերպված միգրացիայի օրինակ է նախկին ԽՍՀՄ–ում
Ղազախստանի խոպան հողերի, Արևմտյան Սիբիրի նավթային ռեսուրսների յուրացման
նպատակով երկրի խտաբնակ արևմտյան շրջաններից ազատ աշխատուժի մի մասի
վերաբնակեցումը: Արտաքին գաղթերը դիտվել են վաղ ժամանակներից սկսած: Պատմությունից հիշենք «Ժողովուրդների մեծ գաղթը» վաղ միջնադարում, որը հատկապես մեծ ազդեցություն
թողեց Եվրոպայի ազգային կազմի և քաղաքական քարտեզի ձևավորման վրա:
Գաղթերը ավելի զանգվածային են դարձել նոր և նորագույն ժամանակներում: Բավական
է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի ծայր հարավը
բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին:
Միայն XIX դ. եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա:
Արտաքին կամ միջազգային գաղթերը հիմնականում կրում են աշխատանքային բնույթ:
Եթե նախկինում գերակշռում էր «մկանների հոսքը», ապա ներկայումս մեծ չափերի է
հասել «ուղեղների հոսքը» դեպի հատկապես ԱՄՆ և Արևմտյան Եվրոպա:
էկոլոգիական գործոններ, կենսածին, մարդածին: Գործոնների փոխազդեցությունները
Սիմբիոզ երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։
Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։
Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։ Էկոլոգիան կենսաբանական գիտություն է…