Posted in Էկոլոգիա

Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Նելլի Գեղամյանի նախագիծ

Մեր տանը շատ օգտագործվում է համեմը։

Համեմը, նույնն է` գինձը (coriandrum), հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։

Համեմի բուժիչ հատկությունները` արևելյան բժշկության տեսանկյունից
Տերևը և խոտն ունեն հականեխիչ հատկություն, թարմացնում են շնչառությունը։ Պարունակում են ֆլավոններ և ֆենոլներ, որոնք բարելավում են մարսողությունը և այլ հակաօքսիդանտ նյութերի հետ համատեղ` բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը և վերացնում են ալերգիկ ռեակցիաների պատճառները։Իջեցնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ և բարձրացնում մկանների զգայունությունն ինսուլինի հանդեպ։Համեմն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում։Ըստ Այուրվեդայի` համեմի կանաչ զանգվածը, սերմը և եթերային յուղը, ի տարբերություն այլ բուրավետ բույսերի, ունեն հովացնող հատկություն և կարող են փոխարինել սննդակարգում կծվահամ համեմունքը կամ մեղմել դրա ազդեցությունը։
Համարվում է, որ համեմը հատկապես օգտակար է գիրանալու հակում, անհանգիստ քուն ունեցող մարդկանց, նաև վատ մարսողության դեպքում։
Զսպում է ախորժակը, նպաստում է կաթնամթերքի և մրգերի մարսելուն, հեռացնում է գազերը, ունի միզամուղ հատկություն, հեռացնում է հեղուկի ավելցուկը, կանխարգելում է այտուցների առաջացումը։Ախտահանում է աղիները և նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։ Կանխարգելում է այրոցքը, զկրտոցը, հանգստացնում է որովայնի խիթերը։
Բացում է լեղածորանները։ Քրքումի հետ համատեղ` վերականգնում է լյարդի բջիջները։
Կարգավորում է ճարպերի փոխանակումը, նպաստում է ճարպերի կուտակումների վերացմանը և հավասարաչափ բաշխմանն օրգանիզմում, կարգավորում է ազատված էներգիայի բաշխումը։

Չինացիները համեմատաբար ուշ են սկսել մշակել համեմը (Ք.հ. 4-րդ դար)։ Նրանք համարել են, որ համեմի տերևն անմահություն է պարգևում և խթանում է սիրո զգացումը։ Նման կարծիքի է եղել նաև ֆրանսիացի արքա Կարլոս Մեծը (իշխել է 771-814թթ.), ով դեղաբույսերի գիտակ է եղել։
Ժամանակակից հնդիկ գիտնականները կարծում են, որ համեմի տերևն իրոք աֆրոդիզիակ է, և այդ երկրի տղամարդիկ երբեմն գերազանցում են թույլատրելի չափաբաժինները։

Զգուշացում։ Ա. Ամասիացին գրել է. «Համեմը չի կարելի չարաշահել, կմթագնի հիշողությունը, կդադարեցնի սերմնարտադրությունը, խռպոտ կդարձնի ձայնը։ Գինձի թարմ հյութը թունավոր է և կարող է մահացու լինել»։
Ավելացնենք` կառաջացնի անքնություն, կխախտվի դաշտանային պարբերականությունը։

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից պատկերացումների համաձայն` գործնականում առողջ մարդու համար անվնաս են համարվում սամիթի 4 գ չոր սերմը և 35 գ թարմ կանաչին։ Իսկ հյութի մահաբեր քանակի չափը սահմանել է Ավիցենան.

  • 100 մլ, որը ստանալու համար բավականին շատ թարմ հումք և ժամանակ է պետք վատնել` անիմաստ։

Հակացուցումներ։ Խորհուրդ չի տրվում ուտել համեմի կանաչին և սերմը և բուժվել դրանից ստացված պատրաստուկներով.

  • Հղիության պլանավորման պահից մինչև երեխային կերակրելու շրջանի վերջը։
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` աթերոսկլերոզ, ինսուլտ, ինֆարկտ, տրոմբոֆլեբիտ։
  • Խոլեցեստիտ, ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց։
  • Ճնշման տատանումներ` հիպերտոնիա և հիպոտոնիա։
  • Ալերգիկ ռեակցիա։ Կարող է առաջանալ անհատական անընկալունակության դեպքում կամ առաջացնել խաչաձև ալերգիա բարդածաղկավորների ծաղկափոշու հանդեպ։ Ախտանիշերն են` քոր բերանում և լեզվի, շրթունքների, քիմքի, կոկորդի այտուցվածություն։

Համեմի տերևի քիմիական բաղադրությունը
Պարունակում է B1-0,07մգ (100գ հումքի մեջ), B2-0,16մգ, B3-0,11մգ, B5-0,57մգ, B6-0,15մգ, B4 (խոլին)-12,8մգ, B9 (ֆոլիաթթու)- 64 մկգ։

Վիտամին C-27մգ (մեկ օվա չափաբաժնի մոտ 25-40%), E-2,5մգ (17-21%), K1(ֆիլոխինոն)-310մկգ (256-344%), կարոտինային նյութեր-3,93 մգ։
Մակրոտարրեր` կալիում-521մգ (10-17%), նատրիում-46 մգ (1-1,7 %), կալցիում-67 մգ (5-8,5%), ֆոսֆոր-48 մգ (4,8-12%), մագնիում-26 մգ (6,5%)։
Միկրոտարրեր` երկաթ-1,77 մգ (10%), պղինձ-0,23 մգ (11%), ցինկ-0,5 մգ (3,3%), մարգանեց-0,425 մգ (21,2%), սելեն։

Տերևի սննդային արժեքը ցածր է` սպիտակուց-2,1գ, ճարպ-0,5գ, ածխաջրեր-1,9գ, սննդային մանրաթել-2,8գ, ջուր 92,2գ, մոխիր-1,5գ։

Posted in Մաթեմատիկա

Հեռավար-առցանց ուսուցում մաթեմատիկայից, ապրիլի 13-23

Տեքստային խնդիրներ

1.Ոսկու և արծաթի երկու համաձուլվածքներից մեկում այդ մետաղները պարունակում են 1:2 հարաբերությամբ, մյուսում՝ 2:3 հարաբերությամբ։

ա)Քանի՞ կգ ոսկի է պարունակում առաջին համաձուլվածքի 15կգ-ը:

15 = 3x

10կգ արծաթ

x=15:3=5կգ ոսկի

բ) Առաջին համաձուլվածքի 15կգ-ը քանի՞ կգ ավելի արծաթ է պարունակում, քան երկրորդ համաձուլվածքի 15կգ-ը:

15=5x

2x=6կգ ոսկի

3x=9կգ արծաթ

Պատ՝. 1կգ ավելի

գ)Քանի՞ կգ արծաթ են պարունակում առաջին համաձուլվածքի 15կգ-ը և երկրորդ համաձուլվածքի 20կգ-ը միասին:

5x=20 2/3հարաբ

2•4 = 8կգ ոսկի

4•3= 12կգ արծաթ

1-ին համաձուլվածքը՝ 10կգ արծաթ, 2-րդ համաձուլվածքը 12 կգ արծաթ, արդյունքում 22կգ արծաթ

2.Միաժամանակ շարժումը սկսելուց հետո պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ հեծանվորդն անցնում է 8կմ, մոտոցիկլավարն անցնում է 20կմ:

ա) Քանի՞ տոկոսով է հեծանվորդի արագությունը պակաս մոտոցիկլավարի արագությունից:

100 • 12/20 = 60%

բ) Քանի՞ կիլոմետր էր անցել հեծանվորդը այն պահին, երբ մոտոցիկլավարն անցել էր 15կմ:

15•40/100 = 6կմ

գ) Քանի՞ ժամում մոտոցիկլավարը կանցնի այն ճանապարհը, որը հեծանվորդն անցնում է 5 ժամում:

5•40/100 = 2ժ

3.Նավակը գետի հոսանքի ուղղությամբ 90կմ ճանապարհն անցնում է 3 ժամում, իսկ հոսանքին հակառակ ուղղությամբ 80կմ ճանապարհը՝ 4 ժամում:

ա) 35 կմ ճանապարհը լաստը քանի՞ ժամում կարող է անցնել:

t= 35/5 = 7ժ

բ) կանգնած ջրում նավակը քանի՞ ժամում կարող է անցնել 125 կմ ճանապարհը:

t= 125/25 = 5ժ

գ) Նավակը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ 7 ժամում քանի՞ կմ կարող է անցնել:

S= 7 x 20 = 140կմ

Posted in Կենսաբանություն

Բույսեր

Մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է բույսերի ավելի քան 275 հզ. տեսակից՝ ներկայացված խոտաբույսերի, ծառերի, թփերի, թփուտների, մացառների, լիանների, էպիֆիտների (այլ բույսերի վրա ապրողներ) կենսաձևերով:Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում: Բույսերն ավանդաբար բաժանվել են ստորակարգերի (բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր) և բարձրակարգերի (ռինազգիներ, մամռանմաններ, մերկաբուսայիններ, գետնամուշկանմաններ, ձիաձետանմաններ, պտերանմաններ, մերկասերմեր ու ծաղկավորներ կամ ծածկասերմեր): Ըստ ժամանակակից դասակարգումներից մեկի (որը ներառում է 5 թագավորություն)` բույսերի թագավորությունը միավորում է միայն բարձրակարգ բույսերի ներկայացուցիչներին: Բակտերիաներն ու սնկերն առանձնացվել են առանձին թագավորություններում, ջրիմուռները և լորձնասնկերը՝ մերկաբուսայինների թագավորությունում, քարաքոսերը ներկայացվում են առանձին: Բույսերի ծագումը, ըստ երևույթին, կապված է սիլուրի դարաշրջանի հետ, երբ խոտային ջրիմուռները մակընթացություն-տեղատվության գոտում աստիճանաբար հարմարվել են ցամաքային կյանքի պայմաններին: Առաջին ցամաքային բույսերը (մերկաբուսայիններ կամ պրոպտերիդոֆիտներ) տերևներ և տարբերակված արմատներ չեն ունեցել: Դևոնի դարաշրջանում արդեն առաջացել են արմատներ և անոթների սաղմեր ունեցող բույսեր: Իսկ դարաշրջանի վերջին ի հայտ են եկել սերմնաբույսերը: Քարածխի դարաշրջանում նրանք աստիճանաբար տարածվել, իսկ մեզոզոյան դարաշրջանում արդեն իշխել են ցամաքի վրա: Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի:Բույսերի մեծ մասի մարմնի զգալի մասը հատվածավորված է: Նրանց հյուսվածքների տարբերակիչ առանձնահատկությունը միջբջջային նյութի բացակայությունն է և մեծ քանակությամբ մահացած բջիջների (օրինակ՝ սկլերենքիմի և խցանի մեջ) առկայությունը, իսկ որոշ հյուսվածքներում՝ տարբեր տիպերի բջիջների առկայությունը (օրինակ՝ քսիլեման կազմված է ջրանցիկ տարրերից, բնափայտի թելիկներից, պարենքիմից), որը կենդանիների հյուսվածքներում չի հանդիպում:Հայտնի է բույսերի մարմնի կազմավորման 3 տեսակ. թալոմային, երբ առանձին օրգաններ չեն առանձնանում, և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ թիթեղ (օրինակ՝ մամռանմանները, պտերանմանների ծիլերը), տերևացողունային, երբ մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղ՝ տերևներով (արմատները բացակայում են, բնորոշ է մամռանմանների մեծամասնությանը), արմատացողունայիններ, երբ մարմինը բաղկացած է արմատներից ու ցողունից (բնորոշ է բույսերի մեծամասնությանը): Ընձյուղի սաղմը կոչվում է բողբոջ: Բույսի բոլոր վերգետնյա (լուսասինթեզին մասնակցող) մասերը ծածկված են մոմաշերտով, որը նվազեցնում է ջրի կորուստը:Բույսերի կենսական շրջափուլում, որպես կանոն, իրար են հաջորդում սեռական (գամետոֆիտ) և անսեռ (սպորոֆիտ) սերունդները, այսինքն՝ տեղի ունի սերունդների հաջորդափոխություն:Ի տարբերություն կենդանիների՝ բույսերի աճը շարունակվում է ամբողջ կյանքում, նրանց բջիջները պահպանում են մշտապես կիսվելու ունակությունը:Բույսերը մեծ դեր են կատարում Երկրի վրա կյանքի պահպանման համար: Միայն նրանք են (ջրիմուռների և լուսասինթեզող բակտերիաների հետ միասին) ընդունակ կլանել արևի էներգիան ու սինթեզել օրգանական նյութեր, որոնք անհրաժեշտ են և՜ իրենց, և՜ օրգանիզմների ճնշող մեծամասնությանը (այդ թվում՝ նաև մարդկանց): Լուսասինթեզի շնորհիվ ծագել և պահպանվում է Երկրի վրա ազատ թթվածնի ամբողջ զանգվածը: Տարբեր նյութերի կենսաբանական օքսիդացման հաշվին օրգանիզմները (ներառյալ ինքնասունները) ստանում են կյանքի համար անհրաժեշտ էներգիա: Որպես օրգանական նյութերի առաջնային կրողներ` բույսերը որոշիչ օղակ են Երկրի վրա բնակվող տարասուն օրգանիզմների սնուցման բոլոր շղթաներում:Բույսերը կարևոր նշանակություն ունեն հողա- և տորֆագոյացման շարժընթացում: Նրանց մեռած մնացորդներից են առաջացել տորֆի, գորշ ածխի և քարածխի հանքավայրերը:Բույսերի հսկայական բազմազանության մեջ մարդու համար առավել կարևոր նշանակություն ունեն ծաղկավոր բույսերը, որոնցից երկարատև ընտրասերման ճանապարհով ստացվել են մշակաբույսերի բազմաթիվ սորտեր:Բույսերի աճեցումը փոխել է մայրցամաքների նկարագիրը: Յուրաքանչյուր մայրցամաքին, նրա առանձին ֆիզիկաաշխարհագրական շրջաններին ներհատուկ է սեփական ֆլորան, այսինքն՝ տվյալ տարածքում տարածված բուսատեսակների ամբողջությունը: Այդ բուսատեսակները ձևավորում են համակեցություններ (ֆիտոցենոզներ), իսկ որոշակի մեծ տարածքում համակեցությունների ամբողջությունը ձևավորում է նրա բուսականությունը կամ բուսական ծածկույթը: Դրանով է պայմանավորված Երկրի լանդշաֆտային բազմազանությունը: Ժամանակակից բուսածածկույթը բուսական աշխարհի երկարատև էվոլյուցիայի արդյունք է: Մոլորակի վրա բուսականության բաշխումը պայմանավորված է հիմնականում հողակլիմայական պայմաններով և կախված է աշխարհագրական ու վերընթաց գոտիականությունից, որոնց հերթափոխությունը տեղի է ունենում հասարակածից դեպի բևեռներ և լեռների ստորոտից դեպի բարձունքներ: Շատ աշխարհագրական գոտիներ ավանդաբար անվանվում են ըստ գերակշռող բուսականության տիպերի, օրինակ՝ անտառային գոտի, տափաստանային գոտի, սավաննային գոտի և այլն: Իրենց հերթին բուսականության տիպերը որոշվում են աշխարհագրական գոտիներին համապատասխան, օրինակ՝ տունդրային բուսականություն, կիսաանապատային ու անապատային բուսականություն և այլն:Այն բուսականությունը, որը ձևավորվել է առանց մարդու մասնակցության, կոչվում է բնական կամ բնաշխարհիկ, իսկ մարդու միջամտությամբ ստեղծվածը՝ մարդածին կամ մարդահարույց: Բուսականության կառուցվածքի փոփոխությունը (վերափոխումը) կարևոր նշանակություն ունի ոչ միայն հումքային և տեխնիկական օգտակար բույսերի բերքատվության, այլև շրջակա միջավայրի վրա բարերար ազդեցության տեսանկյունից:Բուսականությունը, որպես գործոն, սանիտարահիգիենային բարենպաստ ազդեցություն ունի մարդու վրա. այն բարելավում է տեղական կլիման, կասեցնում հողի էրոզիան, կարգավորում գետի հոսանքը, որով կանխվում են ջրհեղեղները և այլ բնական աղետներ, ուստի պահանջում է համաշխարհային պահպանություն: Որպես գեղագիտական և առողջարարական հատկանիշներով օժտված գործոն` բուսականությունը մեծ խնամք է պահանջում հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման ժամանակ:Սակայն մարդու ինտենսիվ ու ոչ միշտ խելամիտ գործունեությունը հանգեցրել է բնական բուսականության ոչնչացմանը հսկայական տարածքներում և անհետացման վտանգի տակ է դրել շատ բուսատեսակների: Աշխարհի շատ երկրներում (այդ թվում՝ ՀՀ-ում) ստեղծվել են բույսերի Կարմիր գրքեր, որոնցով պլանավորվում են բուսական աշխարհի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: 

Posted in Ռուսերեն

ПОЭЗИЯ

cbe881becbce374a9a7343d57c901ede_w540_h360

Учащиеся колледжа вместе с членами семьи читают стихи  

Срок проведения: 20 — 30 апреля

Участники проекта: учащиеся колледжа

Ход работы:

  • Предварительное объяснение: проза и поэзия. Особенности каждой.
  • Анализ нескольких стихотворений: М.Ю. Лермонтов «Тучи»А.С. Пушкин «Если жизнь тебя обманет», А.А. Блок «Ночь, улица, фонарь, аптека…», ,и.т.д. .
  • Знакомство с базовыми художественными тропами: сравнение, олицетворение, гипербола, аллегория, эпитет и пр. 
  • Выбор учащимися любого стихотворения из списка.

Чтение, анализ стиха.

Представление проведенной работы, чтение выученного стиха наизусть.

Итоги проекта:

Posted in Երաժշտություն

Երաժշտություն 13.04 — 24.04. 2020

Մարինե Մկրտչյանի նախագիծ

1. Բոլորս էլ ունենք մեր նախասիրած երաժշտությունը, երգը: Դա կարող է լինել էստրադային, ազգային, ժամանակակից այլ ժանրում: Կարևոր չէ՝ ինչ ժանրի երաժշտություն է, կարևորն այն է, որ այն ձեզ դուր է գալիս, և դուք սիրով լսում եք:

Երաժշտությունը ինձ հանգստացնում է, ես լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություն, կախված է իմ տրամադրությունից։ Նախընտրում եմ հիփ հոփ, ռեփ, հանգիստ երաժշտություն։

Posted in Ռուսերեն

Смысл жизни

Для человека жизнь начинается с дня раждения. В детстве он или она растёт в огромном любви родителей. Первые слова, первые шагы, первые улыбки…

Когда начинается школьные года, ты учишся читать, писать, осознять мир… Для нас первые человеческие примеры это наши родители. Мы сыти. одети… Это забота наших родителей. После школы мы должны для нас найти професию, учится…

В жизне молодые годы надо беречь, во время уметь заработать для нас и для родителей. Смысль в жизни. Во время успеть создать свою семью, чтобы не остатся одинокым, беречь родителей. Надо крепко любить жизнь, чтобы можно было успеть радоватся в жизны.

Posted in Առցանց հեռավար ուսուցում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի հրավեր

Ողջույն ես Ֆլորա Աճեմյանն եմ, սովորում եմ 1/1 կուրսում, ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը ։ Մի փոքր ներկայացնեմ քոլեջը։

Քոլեջում մենք աշխատում ենք համակարգիչներով, մթնոլորտը հաճելի է։ Այստեղ ուսուցիչները մեր ավագ ընկերներն են, դասերը անցնում են շատ հետաքրքիր, մասնակցում ենք ուսուցողական և հետաքրքիր նախագծերի, նաև ուրբաթ օրերին կատարվող ժամերգություններին, իսկ քոլեջում առավոտը սկսում ենք երգ ու պարով։ Այստեղ շատ են ճամփորդությունները, ուսանողները հնարավորություն են ունենում գտնվելու Հայաստանի գեղեցիկ վայրերում։ Ես շատ եմ սիրում քոլեջը, ուսուցիչներին, համակուրսեցիներին և ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ։ Քոլեջը ունի նաև եռօրյա ճամբար՝ այդ երեք օրվա ընթացքում մենք ծանոթանում ենք միմյանց հետ, բացում ենք մեր բլոգները, այցելում ենք ագարակ։

Քոլեջը ունի հետևյալ բաժինները՝

  • Նախադպրոցական կրթություն
  • Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
  • Հագուստի մոդելավորում
  • Գինեգործություն
  • Վեբ դիզայն
  • Զարդակիրառական արվեստ 
  • Լուսանկարչություն

Իմ կարծիքով դուք շատ կսիրեք մեր քոլեջը սիրով սպասում ենք բոլորիդ։

Posted in Նախագծեր

Ինտելեկտուալ խաղ

Մարիամ Մխիթարյանի նախագիծ

Կարո՞ղ եք գուշակել բառը։
Փորձեք գուշակել, թե ինչն է ընդհանուրը պատկերված երկու նկարներում։
Եթե դժվարանում եք գուշակել բառը և գտնել պատասխանը, կարող եք օգտվել տարբեր հուշումներից։

Հավելյալ նկար․ հնարավորություն է տալիս բացել ևս մեկ նկար
Հեռացնել տառերը․ հեռացվում են ավելորդ տառերեը։
Առաջին տառը․ բացվում է առաջին տառը։
Բաց թողնել առաջադրանքը․ հնարավորություն է տալիս անցնել հաջորդ առաջադրանքին։
Բառը գուշակելուն պես` գրեք այն և անցեք հաջորդ առաջադրանքին։
Յուրաքանչյուր գուշակած բառի համար կստանաք խաղադրամներ, որոնք կարող եք օգտագործել հուշումներ ստանալու նպատակով։

Գուշակիր բառը, ստացիր բոնուսային խաղադրամներ և անցիր հաջորդ առաջադրանքին։

Դիտելով կարճ գովազդային տեսահոլովակներ` կարող եք վաստակել լրացուցիչ խաղադրամներ։

Ներբեռնեք Գուշակիր բառը հավելվածը և խաղացեք ամբողջ ընտանիքով։

Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության սեռատարիքային և ազգային կազմը

Դասի հղումը։

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:  Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը:

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով

Untitled1 - Copy.png

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Posted in Իտալերեն

Իտալական նախագիծ

Peter Van Wood — Tre numeri al lotto

Questa mattina mi sono svegliato

di soprassalto come un bebe’

ho fatto uno sogno simpatico e strano

ora vi spiego perche’

ho giocato tre numeri al lotto,

venticinque, sessanta e trentotto,

pensa un po’ che successo farà

la canzone se il terno uscira’

ho giocato tre numeri al lotto

venticinque sessanta e trentotto,

li ho giocati convinto perche’

li ho sognati tutti e tre

ho fatto un sogno

tanto tanto bello ero in un castello

sotto un cielo blu.

c’erano tanti,

tanti pappagalli

rossi verdi e gialli,

che dicevan cosi’

giocali, giocali, giocali, giocali, gio’

ho giocato tre numeri al lotto

venticinque sessanta e trentotto,

li ho giocati convinto perche’

usciranno tutti e tre

ho fatto un sogno

tanto tanto bello

ero in un castello

sotto un cielo blu.

c’erano tanti, tanti pappagalli

rossi verdi e gialli,

che dicevan cosi’

giocali, giocali, giocali, giocali, gio’

ho giocato tre numeri al lotto

venticinque sessanta e trentotto,

li ho giocati convinto perche’

usciranno tutti e tre

usciranno tutti e tre.

Արթնացա այս առավոտ
զարմացած երեխայի պես
Ես մի գեղեցիկ և տարօրինակ երազանք ունեի
հիմա ես կբացատրեմ, թե ինչու
Ես լոտոյում երեք թվեր խաղացի,
քսանհինգ, վաթսուն և երեսուն ութ,
մտածեք, թե ինչ կլինի
երգը, եթե տերնոն դուրս գա
Լոտոյում երեք թվեր խաղացի
քսանհինգ վաթսուն և երեսուն ութ,
Ես խաղացի նրանց համոզված, քանի որ
Ես երազում էի բոլոր երեքի մասին
երազ եմ ունեցել
այնքան շատ գեղեցիկ
Ես ամրոցում էի
կապույտ երկնքի տակ:
շատ էին,
շատ թութակներ
կարմիր կանաչ և դեղին,
ով այդպես ասաց
խաղալ, խաղալ, խաղալ, խաղալ, խաղալ
Լոտոյում երեք թվեր խաղացի
քսանհինգ վաթսուն և երեսուն ութ,
Ես խաղացի նրանց համոզված, քանի որ
բոլոր երեքը դուրս կգան
երազ եմ ունեցել
այնքան շատ գեղեցիկ
Ես ամրոցում էի
կապույտ երկնքի տակ:
շատ էին,
շատ թութակներ
կարմիր կանաչ և դեղին,
ով այդպես ասաց
խաղալ, խաղալ, խաղալ, խաղալ, խաղալ
Լոտոյում երեք թվեր խաղացի
քսանհինգ վաթսուն և երեսուն ութ,
Ես խաղացի նրանց համոզված, քանի որ
բոլոր երեքը դուրս կգան
բոլոր երեքը դուրս կգան:

Posted in Հասարակագիտություն

Բարոյական արժեքներ

«Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից, հաստատված Քրիստոսի պատվիրաններով, ուսուցումներով: Այլ կրոններ կամ պետական համակարգեր ևս ունեն բարոյական արժեքների մղող օրենքներ ու պատվերներ, սակայն քրիստոնեության բարոյական արժեքներն անհամեմատ վեր են մնացյալ բոլորից: Առօրյա իրականության մեջ հաճախ ենք առերեսվում բարոյական արժեքների կորստի հետ: Սկզբից ասեմ, որ հասարակությունը շատ հաճախ անբարոյականություն ասածն ընկալում է նեղ իմաստով, այն հաճախ նույնացվում է բարոյական ազատ վարքագծի հետ: Սակայն ճշմարտությունն այն է, որ անբարոյական ասածը շատ ավելի ընդգրկուն է, անբարո վարքը միշտ չէ, որ կապված է ինտիմ կյանքի հետ: Անբարոյական դրսևորումները կարելի է հաշվել հարյուրներով, գուցե հազարներով:Մարդը բնության մասնիկն է, կենդանիները` ևս: Սակայն, եթե մարդիկ ուղղորդվում են բնական բնազդով, ապա անպատասխան կմնա «Ո՞րն է մարդկանց և կենդանիների տարբերությունը» հարցադրումը: Այդ տարբերություն ասվածը հենց բանականությունն է ու բարոյական արժեքները, ինչը մեր օրերում կարծես երկրորդ, նույնիսկ երրորդ պլան է մղվել։

Բարոյական արժեքների ձևավորումը սկսվում է երեխայի ծնվելու հետ միաժամանակ և իրականացվում նրա ողջ կյանքի ընթացքում: Այդ գործընթացին մասնակցում են ընտանիքը, միջավայրը, եկեղեցին, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները և, իհարկե, երեխաների դաստիարկության հիմնական օղակը՝ հանրակրթական դպրոցը: