Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ծիածան

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Ժամանակ — մարտ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — մանր մոտորիկայի զարգացում, միասին աշխատելու հմտություն, գույների ճանաչողականություն, երևակայության, ուշադրության, հիշողության զարգացում։

Ընթացք — երեխաներին նախօրոք բաժանվում են գունավոր թղթեր, նախ պետք է թղթերը կտրել փոքր քառակուսու տեսքով և սոսնձով ամրացնում ենք մեր ծիածանին։

Արդյունք —

Posted in խոսքի զարգացում

Մարմնակրթություն… Մեծ խաղի մի մասը

1.Կարդացեք Աիդա Պետրոսյանի հոդվածը և գրե´ք ձեր դիտարկումները։

Հոդվածի հղում

Կարծում եմ երեխան չի կարող իր ժամանակը կառավարել ամբողջովին, դաստիարակը կարող է ժամանակն այնպես հարմարեցնել, որ խաղերն էլ ներգրավեն օրվա մեջ։ Երեխաները ունենում են հանգստի ժամ, որի ժամանակ երեխաները խաղում են, վազվզում և նման բաներ։

Չափորոշիչները ոչ սխալ են, ոչ էլ ճիշտ։ Մեր կրթահամալիրում խաղը գործունեության ձև է։

Posted in խոսքի զարգացում

21/03/2022

1․ Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը․

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Համամիտ եմ Աշոտ Բլեյանի հետ։ Ուսուցիչներն իրենք իրենց խաբում են։ Օրինակ ծանոթ եմ շատ ծնողների, ովքեր երեխայի փոխարեն կատարում են տնային աշխատանք, անունն էլ դնում թե երեխան է արել։ Նույնը շարադրություն գրելուց կամ տեխնոլոգիական աշխատանքի ժամանակ։ Երեխաները 6-7 ժամ անցկացնում են դպրոցում, ձանձրալի դասեր և այլն։ Այս ամենից հետո տնային աշխատանքը երեխային դրդում է ատել դպրոցը։

Posted in Բանահյուսություն

18/03/2022

Կարդացեք հեքիաթները, պատմեք և քննարկեք նրանց մեջ արտահայտված ժողովրդական իմստությունը:

  1. Աստոծ որ ուզենա հարստություն տա՝ կբերի հերդկով էլ վե կածի 
  2. Ինչ որ ցանես, ըն էլ կհնձես 
  3. Ինքներդ ընտրեք հեքիաթ: Կարողացեք պատմել և քննարկել հեքիաթի խորհուրդը:

1-ին հեքիաթի խորհուրդը այն էր,որ չիկարելի աչք դնել ուրիշի ունեցվածքի վրա։ Պետք է ինքդ աշխատես,ջանք թափես որպիսզի հասնես հաջողության։

2-րդ հեքիաթի խորհուրդը կարծում եմ, ինչ էլ անես նույնը հետ ես ստանալու։

<<Օձի հեքիաթը>>

Հեքիաթի խորհուրդը այն է, որ ընտրելով հեշտ հարստանալու միջոցը, միշտ էլ ընկնում ենք անախորժության մեջ։

Posted in Մանկական գրականություն

11/03/2022

Հովհաննես Թումանյան. մանկական բանաստեղծություններ
Հովհաննես Թումանյան. հեքիաթներ
Հովհաննես Թումանյանի թարգմանած և փոխադրած հեքիաթներ

Անտառի տնակը (Գրիմմ Եղբայրներ)
Երեք արջի հեքիաթը (Լև Տոլստոյ)
Փոքրիկ ձկնորսը (ճապոնական)
Ոսկի քաղաքը (հնդկական)
Որոտ թագավորը
Լեզուն կտրած ծիտիկը (ճապոնական)
Աստղերից իջած կինը (հնդկական)
Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը (իտալական)
Կախարդի տնակը (իռլանդական)
Գեղեցկուհի Վասիլիսան (ռուսական)
Անգին քարը (արաբական)
Լուսերեսն ու Վարդերեսը (Գրիմմ Եղբայրներ)
Սագարած աղջիկը (Գրիմմ Եղբայրներ)
Զարմանալի աշուղը (Գրիմմ Եղբայրներ)
Գորտը (Գրիմմ Եղբայրներ)
Հենզելն ու Գրետելը (Գրիմմ Եղբայրներ)
Կարմրիկը (Գրիմմ Եղբայրներ)
Մոխրոտը (Գրիմմ Եղբայրներ)
Ճերմակ օձը (Գրիմմ Եղրայրներ)
Կարմիր Ծաղիկը (ռուսական)
Աներևույթ թագավորությունը (գերմանական)

Posted in Հոգեբանություն

Ուշադրություն

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Ուշադրությունը ենթադրում է հոգեկան գործունեության ուղղվածությունը և կենտրոնացվածությունը: Հոգեկան գործունեության ուղղվածությունը այդ գործունեության ընտրությունը և այդ ընտրության պահպանումն է: Կենտրնացվածությունը տվյալ գործունեությամբ տարված լինելնէ, նրանում խորացված լինելը:

Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին,կամածին և հետկամածին:

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Ոչ կամածին է կոչվում այն ուշադրությունը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման: Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրություն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում: Ուշադրության այս տեսակը հատուկ է նաև կենդանիներին:

Կամածին ուշադրությունը միայն բնորոշ է մարդուն և այն առաջացել է գիտակցական աշխատանքային գործունեության շնորհիվ: Կամածին է կոչվում այն ուշադրությունը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Որևիցե գործունեությամբ զբաղվելու որոշում կայացնելիս մենք կատարում ենք այդ որոշումը՝ գիտակցորեն ուշադրություն դարձնելով նույնիսկ այն բանի վրա,  ինչը տվյալ պահին մեզ չի հետաքրքրում, բայց որով զբաղվելը մենք անհրաժեշտ ենք համարում: Կամածին ուշադրությունը միջնորդվում է գիտակցորենդրված նպատակներով:

Հետկամածին ուշադրությունը նպատակասլաց բնույթ է կրում, բայց մշտական կամային ճիգեր չի պահանջում: Երբ կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել և որը մեզ չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Կյանքի առաջին ամիսներին երեխայի համար բնորոշ է միայն ոչ կամածին ուշադրությունը: Սկսած կյանքի երկրորդ ամսից երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում է դաստիարակության ընթացքում: Երեխային մաքրություն, կարգ ու կանոն, արաշակի կարգապահություն սովորեցնելով՝ մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Մինչդպրոցական տարիքում կամածինուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա, խորը լինել: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված:

Ուշադրության հիմնական առանձնահատկություններն են կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը:

Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր աազդակներից վերանալը:

Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:

Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:

Ուշադրության լարվածություն կամ ինտենսիվություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:

Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:

Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:

Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:

Posted in Հոգեբանություն

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

  • մտապահում
  • պահպանում
  • վերարտադրում
  • մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

  • Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:
  • Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:
  • Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:
  • Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Posted in Հոգեբանություն

Հիշողությունը զարգացնող խաղեր

Տեսողական հիշողության զարգացման համար կարելի է այսպիսի խաղ խաղալ. երեխայի առջև մի քանի տարբեր ձևերի առարկաներ դրեք: Թող ուշադիր նայի: Իսկ երբ կշրջվի, թաքցրեք իրերից մեկը կամ երկուսը: Թող երեխան գուշակի, թե որ առարկան չկա: Կարելի է նաև երեխային նկարներ տալ և առաջարկել դրանք  դասավորել ըստ պատկերված թեմատիկայի` բույսեր, կենդանիներ, կառույցներ, տրանսպորտ, մարդիկ և այլն:

Շարժողական հիշողության զարգացման համար երեխային առաջարկեք Ձեր հետևից կրկնել տարբեր շարժումներ, վարժություններ: Թվում է, թե հեշտ վարժություն է, սակայն միանգամից բոլոր շարժումները կրկնելը չի ստացվի: Մի քանի շաբաթ մարզանք, և երեխան արդեն կկարողանա գերազանց կատարել առաջադրանքը:

Զգայական հիշողությունը զարգացնելու համար երեխային ցույց տվեք տարբեր նյութերից պատրաստված առարկաներ: Երեխան պետք է շոշափի այդ առարկաները, իսկ հետո փորձի փակ աչքերով, միայն շոշափելով որոշել, թե որը որ առարկան է: Այսպես նա կսովորի հիշել զգացումները:

Posted in Նխդպ․ ֆիզիկական դաստիարակություն

Ձմեռային խաղեր — Բիաթլոն

Բիաթլոնը ձմեռային սպորտաձև  է  թափքադահուկասահքի  և  հրաձգության  համադրությամբ։ Նմանապես է ամառային բիաթլոնը, թափքավազքի և հրաձգության համադրությունն է։

Այս սպորտաձևը ունի իր ծագումը Նորվեգիայի ժողովրդից, որպես ռազմական պատրաստության ալտերնատիվ տարբերակ։ Թափքադահուկասահքի առաջին ակումբներից մեկը, հրաձգության և թափքադահուկասահքի ակումբը, ստեղծվել է Նորվեգիայում 1861 թվականին, որպեսզի բարձրացվի պաշտպանական մակարդակը։

Կոչվելով ռազմական պարեկային ծառայություն, այս կոմբինացիան ընդունվեց 1924 թվականին և հետո եղավ 1928, 1936, 1948 թվականներին, բայց օլիմպիական կոմիտեն, հետո հայտարարելով, որ մի քանի երկրներ բողոքում են այս սպորտի կանոններից, հանեց այս սպորտը օլիպիականներից։ 1950-ականներին, բիաթլոնը ներկայացվեց ԽՍՀՄ-ում և Շվեդիայում, և ընդունվեց որպես ձմեռային սպորտաձև։ Այստեղի ժողովուրդը ցանկություն հայտնեց այս սպորտաձևը օլիմպիական դարձնելու համար։

Առաջին համաշխարհային Չեմպիոնատը բիաթլոնից եղավ 1958 թվականին Ավստրայում, և 1960 թվականին վերջնականապես ընդգրկվեց օլիմիադայում։ Ալբերտվիլլում 1992 թվականին, առաջին անգամ կանայք ևս մասնակցեցին այս մրցույթին։

Biathlon-Weltcup 2006 Antholz 1.jpg

1958-1965 թվականներին բոլոր մրցույթերը ոգտագործեցին բարձր որակի քարտրիջներ, որոնցից է .30-06 SPRINGFIELD և 7.62*51մմ NATO, .22 երկար հրաձգության քարտրիջի ստաբիլիզացումից (1978)։ Զինամթերքը կապված էր մաշված գոտու վրա։ Միակ միջոցառումը տղամարդկանց 20 կմ անհատականն էր, որը ներառում էր չորս առանձին մասերը 100 մ., 150 մ., 200 մ., 250 մ.: Թիրախի հեռավորությունը 150 մետր կրճատվեց։ 1966 թվականին 50 մետր կրճատվեց։ որի դեբյուտը եղավ 1980 թվականի ձմեռային օլիմիադայում։

Posted in Հոգեբանություն

Ուշադրությունը զարգացնող խաղեր

Նստել գետնին դեմքով դեպի փոքրիկները: Երեխաներին բացատրեք, որ խախալիքը պետք է իրար փոխանցեն  այնքան ժամանակ մինչև երաժշտությունն ավարտվի: Շարունակել խախալիքը փոխանցել այնքան ժամանակ մինչև երաժշտությունը չավարտվի:

Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն,  դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը:

Երեխաները կանգնում են իրար դեմ դիմաց, ուշադիր նայում իրար, որից հետո երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից, իսկ մյուսը փոփոխություններ անում իր արտաքին տեսքի վրա: Հետո կանչում ընկերոջը`Շեռլոկ Հոմսին, ով պետք է գուշակի փոփոխությունը:

Posted in Մանկական գրականություն

Հովհաննես Թումանյան — մանկական բանաստեղծություններ

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Գրիչ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Առաջին ձյուն

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Գրիչ, առաջին ձյուն, փիսիկի գանգատ, մարտը, աշունը, շունը

Posted in Բանահյուսություն

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Հեքիաթ

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեև կան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածրում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Առաջադրանքներ


Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

—Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա:


• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:


• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ։



• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:


Բ) Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

գ)Գրեՙք հեքիաթի գաղափարը:

դ) Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ: Պատասխանը հիմնավորեՙք: