1․ Ընտրել Ջանի Ռոդարիի կամ Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Կարդալ։
2․ Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականություն» — ից դուրս գրել հնարքներ, որոնք կարելի է օգտագործել հեքիաթների հետ աշխատելիս։։
Ռնգեղջյուրն ու բարի փերին
Շատ տարիներ առաջ Սեմ անուն մի ռնգեղջյուր էր ապրում: Նա շատ հաստլիկ էր: Շատ էր թխվածք ուտում, հետո մի բաժակ կաթ էր խմում ու քնում:
Նա ամեն անգամ երազում տեսնում էր, որ մեկը իրեն խուտուտ է տալիս:
Խեղճը չէր դիմանում, անհանգիստ պտտվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից: Գեր լինելու պատճառով նա աղմուկով էր ընկնում:
Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա աղմկոտ ու անհանգիստ ռնգեղջյուր է: Խեղճ Սեմը չգիտեր՝ ինչ անի: Ու մի անգամ նա գնաց իմաստուն բուի մոտ` խորհուրդ հարցնելու: Բուի անունը Ջուդի էր: Սեմը նրան իր պատմությունը: Ջուդին առաջարկեց բարի փերուն դիմել:
Փերին հայտնվեց` ձեռքին արծաթյա մի ձող:
Սեմն ամեն ինչ մանրամասն պատմեց փերիին:
_ Ա ¯հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,- ասաց փերին: -Ո±վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում: Իսկ փշրանքների մասին մոռացել ե±ս: Իհարկե խուտուտ կտան: Ես կօգնեմ քեզ, փակիր աչքերդ ու մի նայիր:
Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց:
_ Էս ի՞նչ արեցիք,- զարմացավ Ջուդին:
_Մի զայրացիր,- ասաց փերին,- դու հիմա կկարողանաս կտցահարել փշրանքները:
Ջուդին համաձայնեց:
Սեմը աչքերը բացեց ու սկսեց երգել.
_ Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի:
_Շնորհակալություն, բարի փերի:
Ջուդին ու Սեմը տուն վերադարձան: Այդ օրվանից Սեմին այլևս խուտուտ չէին տալիս և անկողնուց էլ չէր ընկնում:
Բոլոր հարևանները գովում էին և ասում, որ նրա բախտը բերել է, որովհետև հավատարիմ բարեկամ ունի, որը կտցահարում է բոլոր փշրանքները:
Երևակայությունն ինքը միտքն է — երեխաները կարող են փոխել կենդանիներին կամ նրանց անունները, անսպասելի ինչ որ իրավիճակ ստեղծեն և իրենք երևակայական լուծումներ տան։
Բառին ազատ տիրապետելը` բոլորին — բեմադրեն կամ պատմեն այնպես ինչպես նրանք են պատկերացնում, փոխեն խոսքերը, հանեն կամ ավելացնեն։
Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — երեխան կսկսի երևակայել թե որտեղ է ապրում ռնգեղջյուրը, նրա տունը մեծ է թե փոքր, ովքեր են նրա հարևանները, ինչպես է ընկնում է, ինչպես է ուտում և այդպես շարունակ։
Վրիպակից՝ պատմություն — կլինեն երեխաներ, որ ռնգեղջյուրի կասեն «ղնգեղջուր», կսկսենք խոսել «ղնգեղջուր» — ի մասին, ինչ ձև է, կենդանի է թե թռչուն, որտեղ է ապրում, ինչով է սնվում, գեղեցիկ է արդյոք։
Պատմելու խաղը — երեխաները կարող են հորինել այնպիսի պատմություններ, որ անգամ մեծերի մտքով չի անցնում այդ ամենը։
Երբ խաղում է ֆանտազիան — երեխաների առաջ դրված են նկարներ, նրանք պետք է ամեն մեկը հորինի իրեն ընկած նկարի վերաբերյալ Ինչ-որ հատված և այդպես շարունակ, կդառնա հեքիաթ։