Posted in Դիպլոմային նախագիծ

Սավանանկարչություն

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան

Ժամանակ — 15/02/2022

Նպատակ — Երևակայության, մանր մոտորիկայի զարգացում, գունային ընկալում և համադրում։

Խնդիր — միասին աշխատելու հմտություն, գույների ճանաչում։

Ընթացք — սպիտակ սավանը տեղավորում ենք սեղանին և սկսում ձեռքերով գունավորել սավանը։ Խառնում ենք գույները փորձում ստանալ հետաքրքիր պատկերներ։

Արդյունք — Նախագիծը իրականացնելու ընթացքում մտածեցինք կարելի է ոչ միայն ձեռքերով նկարել այլ աստղաձև, սրտաձև ֆորմաներով, խնձորով։ Ստացա հիանալի արդյունք, երեխաներին նույնպես դուր եկավ։ Նախագծի նպատակն էր Երևակայության, մանր մոտորիկայի զարգացում, ինչպես նաև գունային ճանաչողականությունը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում `

https://youtu.be/87ws57Xt6xQ

Posted in Բանահյուսություն

Փոքր Մհեր/ Ճյուղ չորրորդ

Փոքր Մհերը «Սասնա Ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է։ Էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական կյանքի պատմությանը։

Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ։ Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին։ Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում։ Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։ — Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ։ Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում։ Բայց այդ ամենը զուր էր։ Շատ տարիներ անցան։ Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ։ Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա։

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու։

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից։

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։

Posted in Դիպլոմային նախագիծ

Գտնում ենք երկրաչափական պատկերները

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան

Ժամանակ — փետրվար

Նպատակ — մանր մոտորիկայի զարգացում, երկրաչափական պատկերների ճանաչում և տարբերում։

Ընթացք — Նախ երեխաների հետ վերհիշում ենք երկրաչափական պատկերները։ Ձավարեղենով լի տարրայի մեջ լցնում ենք գունավոր թղթերից պատրաստված պատկերները և երեխաները խաղալով ձավարեղենի հետ գտնում են դրանք։

Արդյունք —

Posted in խոսքի զարգացում

14/02/2022

1․ Կարդացե՛ք Դիմա Զիցերի «Ներբող ախտանիշին» հոդվածը։ Գրե՛ք ձեր փորձից։ Պատմե՛ք այդպիսի երեխաների մասին։

Երբ երեխան չափից դուրս ակտիվ է, դա կարելի է օգտագործել։ Կարծում եմ սխալ է երեխային աշխուժության համար պատժել, առանձնացնել մյուսներից։ Ես ինքս եղել եմ տարբեր խմբերում, և ամեն խմբում եղել են մեկ կամ երկու երեխա որոնք չափից դուրս ակտիվ էին։ Դաստիարակները շատ հաճախ երեխային թողնում էին կամ փորձում գրավել գործունեության մեջ։ Սակայն մեր նախակրթարանում չեմ հանդիպել մի դաստիարակի ով երեխային պատժում է ակտիվ լինելու համար։

2․ Ընտրե՛ք «Դպիր» մանկավարժական ամսագրի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և քննարկե՛ք գրավոր։

Հոդվածը ` Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական կրթություն

Այն որ, կենդանիներն ունեն հանգստացնող հատկություն հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Կենդանիներ պահող մարդիկ ավելի հոգատար են, բարի, հանգիստ, ուրախ։ Օրինակ ինքս պահում եմ շուն և թութակներ, երբ տխուր եմ լինում կամ բարկացած սկսում եմ խաղալ շանս հետ, կամ ուղղակի նստել և լսել թութակների ծլվլոցը։ Փոքր տարիքի երեխաները հետաքրքրասեր են, չեն վախենում կենդանուն դիպչելուց և դա կարծում եմ շատ կարևոր է։ Երեխային դեռ մանկուց պետք է սովորեցնել, որ կենդանիներին պետք է սիրել, շոյել և նույն ձև վարվենք մենք մեծերս։ Երեխայի դիմաց եթե հարվածենք շանը կամ կատվին, երեխան նույնպես կսկսի այդպես վարվել։ Երեխաների հետ պետք է շատ հաճախ կերակրենք կենդանիներին, շոյենք, խաղանք և նաև լռությամբ լսել թռչունների ծլվլոցը։

Posted in Դիպլոմային նախագիծ

Մատիտանկարչություն

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան

Ժամանակ — 24/02/2022

Նպատակ — զարգացնել մանր մոտորիկան, ուշադրություն, հիշողություն, հաղորդակցվելու ունակությունը։

Արդյունք —երեխաները նկարեցին գունավոր մատիտներով։ Երեխաներ կային շրջանակից դուրս չեկան, երեխաներ կային շրջանից դուրս էին նկարում։

Posted in Դիպլոմային նախագիծ

Դրոշմում

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան

Ժամանակ — Փետրվար

Նպատակ — Դրոշմումը առարկայի պատկերի ստեղծումն է առարկայի մակերևույթի պատկերը տեղափոխելով թղթի կամ այլ մակերևույթի վրա: Դրոշմումը զարգացնում է խնդիր լուծելու և քննադատորեն մտածելու կարողությունները: Առարկաներն ընտրելիս յուրաքանչյուր երեխա պետք է որոշի, թե թղթի որ հատվածում դրոշմի դրանք, քանի առարկա և քանի անգամ: Դրոշմումը նաև նպաստում է շարժական և տեսողական զգայարանների մարզմանը:

Անհրաժեշտ նյութեր — Թղթեր, սպունգ, շշի կափարիչ, փայտի փոքրիկ կտորներ, թխվածքաբլիթ կտրելու ձևակաղապարներ, ռետիններ, տարբեր ձևի սպունգի փոքրիկ կտորներ և նմանատիպ առարկաներ:

Արդյունք — Երեխաներին գրավում են վառ գույները, սիրում են ներկին դիպչել հենց իրենց ձեռքերով։ Այլընտրանքային նկարչության տարբերակ էր սա, երբ իրենց փոքրիկ թաթիկներով ստանում են արևներ կամ պարզապես ձեռքերով նկարում են։ Դա նրանց ոչ միայն դուր է գալիս այլև հանգստացնում է և էներգիա փոխանցում, միաժամանակ զարգացնելով երևակայությունը, մանր մոտորիկան, ուշադրությունը, հիշողությունը, տեսողական և շարժողական զգայարանները։

Մանրամասն դիտեք տեսանյութում `

Նկարում են քոլեջի արևները

Նկարում ենք թաթիկներով

Posted in Դիպլոմային նախագիծ

Սերմնանկարչություն

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան

Ժամանակ — Փետրվար

Նպատակ — Շոշափելիք, ուսումնասիրել կառուցվածքը, ձևը, չափսերը։ Սերմերը նկարի վերածելով երեխան հնարավորություն է ստանում շոշափելիքի օգնությամբ զգալ երկչափ տարածությունը։ Հարստացնել բառապաշարը ՝ մեծ, փոքր, փափուկ, հարթ, կոշտ, խորդուբորդ և այլ բառերով։

Ընթացք — Երեխաների հետ խոսել բնության մասին, թե ինչպես են աճում բույսերը։ Ինչպես նաև տեսակավորել, հաշվել, դասակարգել։

Անհրաժեշտ նյութեր — պլաստմասե բաժակով ջուր, վրձիններ, թղթեր, սերմեր, սոսինձ։

Posted in Մանկական գրականություն

Ղազարոս Աղայան — Հազարան Բուլբուլ

Ամբողջական հեքիաթը ընթերցելու համար — <<Հազարան Բուլբուլ>>

Երեք քույրերի ցանկությունը կատարվում է, սակայն մեծ և միջին քույրերը նախանձում են, և վատություն անում փոքրին։

Փոս փորողը ինքն է ընկնում փոսը։

Աներևույթ ուժերը վատ սովորություններն են, որոնք միշտ փորձում են տիրել մեզ։

Posted in խոսքի զարգացում

Մարիա Մոնթեսորի

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որոնք կարևոր եք համարում:
  2. Մանկավարժական մոտեցումները քննարկեք.
    համաձա՞յն եք, հիմնավորեք,
    ունեք ա՞յլ տեսակետ. ձևակերպեք:

Երեխան մարդ է։ Ահա այս պատկերը մշտապես պետք է լինի մեր առջև։ Ո՞րոնք են երեխայի իրավունքները։ Փորձենք երեխաներին դիտարկել, որպես <<հասարակական խավ>>, բանվոր դասակարգ։ Իրականում նրանք աշխատում են, հոգնում են ֆիզիկական աճից․ Նրանք շարունակում են իրենց մայրերի սկսած աշխատանքը։ Երեխաներին բաժին ՝ հասնում սկսածի կատարելագործումը, ամենադժվարը, բարդը և խճճվածը։ Երբ ծնվում են նրանք ոչինչ չունեն, բացի հնարավորություններից։ Երեխաներն ամեն ինչ պետք է անեն աշխարհում, որը, հենց մեծահասակների կարծիքով լի է անակնկալներով։

Posted in Երեխայի խոսքի զարգացում

Սովորում ենք հականիշները

Մասնակիցներ – 5 տարեկաններ

Դաստիարակ —

Դաստիարակի օգնական —

Ժամանակ — փետրվար

Նպատակ — սովորեցնել հականիշ բառեր, խոսքի զարգացում

Ընթացք — Երեխաներին ներկայացնել թե ինչ է հականիշը, քարտերի միջոցով խաղալ

Արդյունք —

Posted in Երեխայի խոսքի զարգացում

Հականիշներ

Ազնիվ — խարդախ

Ակտիվ — պասիվ

Ծեր — երիտասարդ

Մեծ — փոքր

Ծանր — թեթև

Վերև — ներքև

Լայն — նեղ

Կարճ — երկար

Հաստ — բարակ

Աղմուկ — լռություն

Խոշոր — մանր

Գեղեցիկ — տգեղ

Կեղտոտ — մաքուր

Շատ — քիչ

Աղքատ — հարուստ

Ուժեղ — թույլ

Ուրախ — տխուր

Բարի — չար

Անգույն — Գունավոր

Անխելք — խելացի

Աջլիկ — ձախլիկ

Առաջ — հետ

Լավ — վատ

Գիշեր — ցերեկ

Posted in Տնտեսագիտություն

Թեմա 7: Բանկային համակարգ: Վարկ և արժեթղթեր

Արժեթուղթ

  • փաստաթղթային բնույթը. արժեթուղթը, անկախ դրա դրսևորման ձևից, փաստաթուղթ է և դրանից բխում են որոշակի իրավական հետևանքներ՝ տիրապետելով արժեթուղթը դրա սեփականատերն ունի դրանից բխող կոնկրետ իրավունքներ, իսկ թողարկողը՝ կոնկրետ պարտավորություններ,
  • շրջանառելիությունը, որի միջոցով շրջանառություն են կատարում արժեթղթով ամրագրված իրավունքները,
  • գույքային իրավունքի տարր հանդիսանալը, ինչը նշանակում է, որ արժեթուղթը իրավունքի օբյեկտ է և դրա վրա տարածվում են քաղաքացիական իրավունքի հարաբերությունները, այսինքն՝ դրանք սեփականության իրավունքով պատկանում են որևէ անձի, անձը արժեթղթի նկատմամբ ունի սեփականության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները (տիրապետում, տնօրինում, օգտագործում և այլն),
  • շուկայական բնույթը. արժեթուղթն առաջին հերթին ապրանք է, քանի որ այն գնվում և վաճառվում է, ունի արժեք, գին։
  • իրացվելիությունը՝ այսինքն արժեթղթի ունակությունը կարճ ժամանակամիջոցում և առանց էական կորուստների վերածվելու դրամական միջոցի,
  • ռիսկայնությունը,
  • կարգավորելի են և ունեն պետական ճանաչում. արժեթղթերը որպես կանոն գրանցվում են և դրանով ձեռք են բերում պետական ճանաչում ու ենթարկվում պետական կարգավորման։

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։ Ազդագիրը ներառում է հետևյալ տվյալները.

  1. արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (արժեթղթերի կատեգորիան, տեսակը, թողարկման ձևը, անվանական արժեքը, թողարկան ծավալը),
  2. սեփականատիրոջը արժեթղթերով հավաստվող իրավունքները,
  3. արժեթղթեր թողարկողի (էմիտենտի) վերաբերյալ տեղեկատվություն,
  4. արժեթղթերի պահպանման և դրանց նկատմամբ իրավունքների հաշվառման կարգը,
  5. արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառումը վարող կազմակերպության (ռեեստրավարի) անվանումը,
  6. արժեթղթերի առաջնային բաշխմանը մասնակցող կազմակերպությունների (անդերրայթերների) վերաբերյալ տեղեկատվություն,
  7. արժեթղթերի թողարկման և բաշխման ժամկետները,
  8. մարման ժամկետները, պայմանները և կարգը (եթե նախատեսված են),
  9. արժեթղթերի բաշխման արդյունքում ստացված միջոցների օգտագործման ուղղությունները,
  10. արժեթղթերից ստացվելիք եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն,
  11. արժեթղթերից ստացվելիք եկամուտների հարկման կարգը և այլն։

Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել՝

  • արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ)։

Արժեթղթերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝

  • ըստ ժամկետայնության՝ ժամկետային (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և հետ կանչվող) և անժամկետ,
  • ըստ դրսևորման ձևի՝ թղթային և ոչ թղթային,
  • ըստ հավաստվող իրավունքների պատկանելիության՝ անվանական, ըստ ներկայացնողի և օրդերային,
  • ըստ հավաստվող իրավունքների փոխանցման կարգի՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով փոխանցվող և փոխանցագրով փոխանցվող,
  • ըստ թողարկման ձևի՝ էմիսիոն և ոչ էմիսիոն,
  • ըստ թողարկողի տեսակի՝ պետական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված) և ոչ պետական (ֆիզիկական և իրավանաբանան անձանց կողմից թողարկված),
  • ըստ տեղաբաշխման բնույթի՝ բաց տեղաբաշխմամբ և փակ տեղաբաշխմամբ,
  • ըստ շրջանառության ձևի՝ ազատ շրջանառությամբ և սահմանափակ շրջանառությամբ,
  • ըստ նշանակության՝ ներդրումային, վճարային, ածանցյալ և տիտղոսային,
  • ըստ ռիսկի աստիճանի՝ ռիսկային (ցածր, միջին և բարձր ռիսկային) և ոչ ռիսկային,
  • ըստ եկամտաբերության՝ եկամուտ բերող (տոկոսային, շահաբաժնային, դիսկոնտային) և առանց եկամտի։

Ժամանակակից համաշխարհային պրակտիկայում ընդունված է արժեթղթերը բաժանել երկու դասի՝

  • հիմնական (առաջնային) արժեթղթեր,
  • ածանցյալ արժեթղթեր կամ դերիվատիվներ։

Հիմնական արժեթղթերի հիմքում ընկած է որոշակի ակտիվի (ապրանք, փող, կապիտալ) նկատմամբ սեփականության իրավունք։ Այսպիսի արժեթղթեր են համարվում՝

  • բաժնետոմսերը,
  • պարտատոմսերը,
  • մուրհակները,
  • բանկային վկայագրերը,
  • կոնոսամենտը,
  • չեկերը,
  • դեպոզիտար ստացականները,
  • խնայողական սերտիֆիկատները։

Ածանցյալ արժեթուղթ է համարվում ժամկետային իրականացման իրավունքը (պարտավորությունը) հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝

  • արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
  • տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
  • արժեթղթերի ինդեքսից,
  • արտարժույթի փոխարժեքից,
  • վարկային կամ այլ ռիսկից,
  • ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից։

Արժեթուղթը պետք է պարունակի օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները և համապատասխանի արժեթղթի ձևին ներկայացվող պահանջներին, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր։ Արժեթղթի վավերապայմանները պայմանականորեն կարելի է բաժանել տեխնիկականի և տնտեսականի։

Տեխնիկական վավերապայմանները դրանք արժեթղթի վրա նշվող հասցեներն են, համարները, կնիքները, ստորագրությունները և այլն։

Տնտեսական վավերապայմաններն են՝

  • թողարկման ձևը (թղթային կամ ոչ թղթային),
  • ժամկետը,
  • պատկանելությունը,
  • պարտավոր կողմը,
  • անվանական արժեքը,
  • հավաստվող իրավունքները։

Արժեթղթերի արժեքը կարող է չափվել անվանական (որպես իրական կապիտալի ներկայացուցչի արժեք) և շուկայական (որպես ֆիկտիվ կապիտալի) արժեքներով։

Անվանական արժեքը փողի այն քանակն է, որը ստացվում է արժեթուղթը իրական կապիտալի հետ փոխանակելիս նրա թողարկման (մարման) պահին։

Շուկայան արժեքը արժեթղթի սեփականատիրական իրավունքների կապիտալիզացիայի արդյունք է։

Արժեթղթի շուկայական գինը նրա շուկայական արժեքի դրամական գնահատումն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Գին = Շուկայական արժեք × (1 + Շուկայական գնի տոկոսային շեղումը արժեքից)