Պատմվածքը պատմում է մի ուսանողի սիրո մասին, որը ավարտվում է հիասթափությամբ։ Սերը նկարագրվում է սքանչելի տողերով, սակայն աղջիկը չի գնահատում այն։ Սերը չի վաճառվում, որքան էլ թանկ վճարես, մարդիկ կան, որ սերը հասկանում են թանկարժեք նվերներով և այլ նյութական անիմաստ բաներով։
Իրականում աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնի հնչյունը ։ Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ։
Այս դեպքում սոխակն իր կյանքը զոհեց հանուն տղայի սիրո, սոխակը շատ բարի թռչուն էր, որն տեսնելով ուսանողի հեկեկանքը՝ որոշեց օգնել նրան իր կյանքի գնով։
Սիրել պետք է ոչ միայն առավելությունները այլ նաև թերությունները, քանի որ հենց այդ թերությունները նրա առավելություններն են։ Եթե այսօր նա դեռ հաջողությունների չի հասել գուցե ապագայում միասին հասնեն գլխապտույտ բարձունքների։
Սիրեք և գնահատեք երկուսն էլ կարևոր են մեր կյանքում։