Կարծիք կա, որ 20-րդ դարի 4 մանկավարժները՝ ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:
Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։
1.Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
2.Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
3.Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4.Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
5.Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
6.Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
7.Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
8.Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
9.Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
10.Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
11.Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
12.Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
13.Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
14.Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
15.Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
16.Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
17.Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
18.Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը:
19. Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
20.Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:
2.Շարունակեք այս շարքը ձեր խորհուրդներով։