Posted in Բանահյուսություն

Սասնա ծռեր։ Ճյուղ երրորդ։ Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ էպոս

Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամակալությունը անցնում է Ձենով Օհանին։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ Առյուծաձև Մհերի հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ Ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և ձին մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա Մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին հայկական զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։

Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը Սասունում մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։

Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։

Posted in Դիպլոմային նախագիծ

Այլընտրանքային նկարչություն — նախագիծ

Մասնակիցներ — 4-5 տարեկաններ

Դաստիարակներ — Նարինե Մակարյան, Էլինա Հակոբյան

Համակարգող — Ֆլորա Աճեմյան

Նպատակ — մանր մոտորիկայի, Երևակայության զարգացում, գունային ճանաչում

Անհրաժեշտ պարագաներ — թղթեր, գուաշներ, չոփեր

Ընթացք — երեխաներին բաժանում ենք անհրաժեշտ պարագաները, սկսում ենք նկարել մեր ձեռքը որպես ծառ և չոփոկներով սկսում ենք ներկել։

Արդյունք — Չկա մի երեխա որ նկարչություն չսիրի։ Նկարչությունը արտայատման միջոց է։ Այսօր նրանց հետ նկարեցինք ծառեր ոչ սովորական, օգտագործեցինք չոփեր և տարբեր գույների ներկեր։ Հաճույք ստացան թե երեխաները թե մենք մեծերս։

Posted in Դիպլոմային նախագիծ

Կենդանացնում ենք քարերին

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Վարդ Օսիպովա

Դաստիարակի օգնական — Սեդա Գևորգյան

Ժամանակ — Փետրվար

Նպատակ — Զարգացնել մանր մոտորիկան, գունային ընկալումը, երևակայությունը

Ընթացք — ներքին բակից հավաքում ենք քարեր միջին չափի և փորձում քարերի վրա ստանալ գեղեցիկ պատկերներ։

Դիտարկում

Առաջին փորձը այդքան էլ հաջող չէր, բայց շատ հետաքրքիր էր։

Posted in Դիպլոմային նախագիծ

Բանջարեղենով նկարչություն

Մասնակիցներ —2- 4տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Ժամանակ — փետրվար

Նպատակ — Զարգացնել երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, համային և գունային ընկալում

Ընթացք — Բանջարեղենները բաժանում ենք 2-ից — 3 մասի, նախ համտեսում ենք, խոսում ենք բանջարեղենների մասին սկսում ենք տարբեր գույներ խառնելը և պատկերելը թղթերի վրա։

Արդյունք —

Posted in Մանկական գրականություն

01/02/2022

Կարդալ Դ. Բիսեթի հեքիաթները․

2․ Գրել փոքրիկ երևակայական պատմություններ։

«Շնիկ որը չուներ սև բծեր»

Փոքրիկ Ռոմը փոքրիկ շնիկ է, որը ապրում է իր մայրիկի, հայրիկի և երկու եղբայրների հետ։ Ռոմը շատ զվարճալի շնիկ է, նրան բոլորը սիրում են, միայն երբ նա հիշում է իր թերության մասին շատ է տխրում։ Ռոմի ընտանիքում բոլորը սպիտակ են և ունեն սև բծեր, միայն Ռոմն է որ չունի սև բծեր ինչի պատճառով էլ նրա եղբայրները ծաղրում են նրան։ Այնտեղ որտեղ ապրում էր Ռոմը ուներ խաղընկեր փոքրիկ Ալիսը։ Մի անգամ երբ Ալիսը վազեց Ռոմի հետ խաղալու տեսավ, որ Ռոմը չի էլ նկատել նրան և հարցրեց.
—Իմ ընկեր ինչ է եղել քեզ, ինչո՞ւ ես այսքան տխուր, քեզ նեղացրել են, կարող է վնասվել ես.
Ռոմը նայեց Ալիսին և ի պատասխան հաչաց և գնաց հայելու մոտ։ Ալիսը գլխի ընկավ և վազելով գնաց իր սենյակ, իսկ Ռոմը տխուր նայում էր իրեն։
Ալիսը եկավ և գրկեց Ռոմին։
—Իմ ընկեր, հայրիկս ասում է որ դու դեռ փոքր ես, բայց երբ մեծանաս անպայման սև բծեր դու էլ կունենաս, բայց մինչ դա ես քեզ վրա սև բծեր կնկարեմ։
Ալիսը վերջացրեց շանը մոտեցրեց հայելուն և երբ ռոմը տեսավ իր վրայի սև բծերը ուրախությունից սկսեց լիզել Ալիսի ձեռքերը։

3․ Հորինել հանելուկներ

Լույս է տալիս գիշերում,

Արևին նա չի տեսնում,

Քույրիկն է նա աստղերի,

Թե կարող ես գուշակիր։

«լուսին»։

Չունեմ ձեռք ու ոտք,

Ապրում եմ ջրերում։

<<Ձուկ>>։

Posted in Տնտեսագիտություն

Բանկային համակարգ։ Վարկ և արժեթղթեր

Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն:
Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա։Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆինանսական և իրավաբանական անձանց(օրինակֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում և սպասարկում և այլն)։ Բանկերի տնտեսական դերը հասարական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև: Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի տնտեսման գործում։ Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները։ Բանկային գործառնություները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների։ Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ։ Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով։ Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)։

Posted in Հունվարյան ստուգատես

Հունվար ամսվա հաշվետվություն

Մեզ մոտ հունվարը ստուգատեսային ամիս է, մասնակցում ենք տարբեր ճամփոէդությունների, դիջիթեքների և նախագծերի։

Այս ամսվա իմ կատարած առաջադրանքներն են `

Մանկական գրականություն

13/01/2022

18/01/2022

01/02/2022

Մասնագիտական խոսքի զարգացում

11/01/2022

Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

24/01/2022

Բանահյուսություն

22/01/2022

Նախագծեր `

Բանջարեղենով նկարչություն

Աղանկարչություն

Կավով աշխատանք

Posted in խոսքի զարգացում

24/01/2022

Ընտրել <<Դպիր>> մանկավարժական հոդվածներից մեկը և քննարկեք։

Տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները

Ամենակարևորը` ոչ մի ստորացում և մարմնական պատիժ: Երեխաներին ծեծելու միակ պատճառն այն է, որ երեխաները երբեք պատասխան հարված չեն կարող տալ:

Առաջին շրջանմինչև  5 տարեկան

Երեխայի հետ պետք է հարաբելվել այնպես, ինչպես «թագավորի»: Չի կարելի ոչինչ արգելել, միայն կարող եք շեղել: Եթե նա վտանգավոր ինչ-որ բան է անում, ձեր վախեցած դեմքն ու հայացքը պետք է ասեն դրա մասին: Երեխան այդ լեզուն շատ լավ է հասկանում: Այդ ժամանակ ձևավորվում է ակտիվությունը, հարցասիրությունը և հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Սակայն այդ տարիքում նա դեռ չի կարող տրամաբանական շղթա կառուցել:
Օրինակ` նա կոտրել է թանկարժեք սկահակը: Չի հասկանում, որ սկահակ գնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել, գումար հավաքել: Ծեծը նա կընդունի, որպես ուժի գործադրում: Դուք ոչ թե կսովորեցնեք այլևս չկոտրել սկահակը, այլ ենթարկվել նրան, ով ուժեղ է: Իսկ դա Ձեզ պե°տք է:

Երկրորդ շրջան. 5 տարեկանից 10տարեկան

Այդ ընթացքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես «ստրուկի»: Նրա առջև առաջադրանք պետք է դնել և հետևել, որ նա կատարի: Կարելի է պատժել չարածի համար (բայց ոչ ֆիզիկական): Այդ ընթացքում արագ զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի հետևություններ անել, թե ինչպիսին է  մարդկանց վերաբերմունքը իր արարքների նկատմամբ` առաջացնելով դրական վերաբերմունք, խուսափելով բացասականից: Մի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:

Երրորդ շրջան. 10 տարեկանից 15 տարեկան

Ինչպե°ս վարվել նրանց հետ: Ինչպես հավսարը հավասարի հետ: Ոչ թե հավասարապես, այլ ինչպես  հավասարը  հավասարի, քանի որ դուք, միևնույն է, ավելի մեծ փորձ և գիտելիքներ ունեք: Խորհրդակցեք միմյանց հետ ամենակարևոր հարցերի մասին, ապահավեք և խրախուսեք անկախությունը: Ձեր կամքը պարտադրեք «թավշե ձեռնոցներով»` քննարկման, խորհրդակցման ընթացքում: Եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, շեշտը դրեք բացասական հետևանքների վրա` խուսափելով ուղղակի արգելքներից: Այդ ընթացքում է ձևավորվում ինքնուրույնությունը և անկախ մտածողությունը:

Վերջին շրջան՝ 15 տարեկանից սկսած

Նրան վերաբերվեք հարգանքով: Երեխային դաստիարակելն արդեն ուշ է. Ձեզ մնում է միայն քաղել Ձեր աշխատանքի պտուղները:

Ինչ հետևանքներ կարող է առաջացնել այս կանոնները չպահպանելը

Եթե ճնշեք մինչև 5 տարեկանը, ապա Դուք կճնշեք նրա կենսունակությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և ինտելեկտը կսովորեցնեք նրան առանց մտածելու, ըստ սովորության հնազանդվել կոպիտ ուժին: Նրան կդարձնեք ամեն տեսակի սրիկաների զոհ: Եթե Դուք շարունակեք սվսվացնելով խոսել նրա հետ 5 տարեկանից հետո, ապա երեխան կմնա մտավոր հետամնաց, անկարող աշխատելու և, ընդհանրապես, հոգևոր ջանքեր գարծադրելու: Եթե Դուք 10 տարեկանից հետո շարունակեք հոգալ նրա մասին, նրան վերաբերեք այնպես, ինչպես իրենից փոքրի, ապա նա կդառնա անվստահ, կախում կունենա ավելի ինքնուրույն ընկերներից, որոնք միշտ չէ, որ ցանկալի ազդեցություն կունենան: Եթե Դուք չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա Ձեզ չի ների և առաջին իսկ հնարավորության դեպքում ընդմիշտ կհեռանա Ձեզանից:

Առաջադրանք ՝

Երեխային խբելով նրան չենք սովորեցնում այն ինչ ուզում ենք իմանա։ Երեխան անհատ է, նրան միշտ պետք է վերաբերվես ինչպես մեծի։ Երեխային չի կարելի միանգամից մերժել, կամ ասել սա մի արա, դա մի արա, այդ դեպքում երեխային դա ավելի է ձգում։ Եթե դու չես հարգում նրան ինչպես ես պատկերացնում նրա հարգանքը առ քեզ։ Ուսուցիչները շատ հաճախ խոսում են բարության, մեծերին հարգելու, օգնելու, արդար և հանդուրժող լինելու և այլ բաների մասին, ինչպես պետք է երեխան հասկանա այդ ամենը, եթե այլ պատկեր է տեսնում։ Այս ամենը կախված է ոչ միայն մանկավարժներից այլև ծնողներից։

Posted in Բանահյուսություն

22/01/2022

Ուսումնասիրել տրված հանելուկները.

  • ինչի՞ հիմա վրա են կազմվել
  • առանձնացնել օրնակներ ըստ կազմված ձևի
  • փորձել գրել հանելուկներ

Մի բան կա, բան չի նմանի,
Ձու կածի, հավ չի նմանի,
Չորս ոտք ունի, կով չի նմանի,
Շատ կաշխատի, մարդ չի նմանի:
(մրջյուն )
Ման եմ գալիս, հավ չեմ,
Լույս եմ տալիս, ճրագ չեմ:
(լուսատիտիկ)
Թռչի ոտքերը կախ են,
Իջնի ծնկները շալակն են:
(մորեխ)

Մի գոմ կա մի խուրձ խոտ մեջը չի
մտնի,
Բայց հազարավոր զորք կա մեջը:
(մրջնանոց)
Կատուն կանգնել է դեզին,
Պոչն օլորել է վզին:
(աղվես)
Ինքը հողից, կյանքն արևից,
Մահը ջրից:
(աղ)
Մի աման ներկ
Աշխարհ կներկի:
(արև)
Եկավ օրով, գնաց տարով:
(Նոր տարի)
Մինչև իրիկուն կպտտի, բան չկա,
Իրիկունը տուն հասնի թե չէ,
Բերանը բաց կմնա:
(կոշիկ)
Ուր գնամ, հետս է:
(ստվերը)
Աչքեր ունի, ոտքեր չունի,
Մարդ կսպանի, ձեռքեր չունի,
Հավկիթ ունի, փետուր չունի,
Շորեր ունի, որ կար չունի:
(օձ)
էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ,
Մեկ էլ տեսար կտուրով դուրս:
(արևի շողը)
Քույր ու եղբայր են, մեկն առավոտն է ծնվում, երեկոյան մեռնում,
Մյուսը երեկոյան ծնվում, առավոտը մեռնում:
(արև, լուսին)
Գլխին տուր,
Մեջը կուլ տուր:
(ընկույզ)
Ի՞նչ պարան է,
Ինքն է վրադ փաթաթվում:
(օձ)
Պոզեր ունի, այծ չէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
(բզեզ)

Մի խուրձ խոտ չի մտնում,
Բայց հազար կենդանի շունչ է
ապրում:
(մրջնանոց)
Կլորիկ է, քար չէ,
Չու է ածում, հավ չէ:
(կրիա)
Թռչում է, թռչուն չէ,
Փոքրիկ է, մրջյուն չէ:
(մեղու)
Մեկ հոր,
Երեսուներկու զինվոր:
(բերան, ատամներ)
Մի ծառ կա, վրան հինգ ճյուղ,
Ամեն ճյուղին մի տերև:
(ձեռք, մատներ, եղունգներ)
Չորս կողմը փուշ,
Մեջտեղը նուշ:
(թարթիչներ, աչք)
Սև է սաթի նման,
Սպիտակ է կաթի նման,
Կարմիր է վարդի նման,
Ման կգա մարգի նման:
(աքաղաղ)
Չորս ախպեր մի գդակի տակ,
Ոնց որ թե էլի չգտաք:
(սեղան)
Շարժվում է ոտք չունի,
Մտրակ է, կոթ չունի:
(օձ)
Մի թագավոր կա,
Քառասուն կին ունի,
Կարմիր թագիկ ունի,
Դեղին ոտիկ ունի:
(աքաղաղ)
Չորս ոտքը հողին,
Երկուսը կողին:
(ձի և ձիավոր)
Գընդըլ, մընդըլ տատիկը,
Հանեց վրայի շապիկը,
Փախավ մտավ բաղնիքը:
(կարտոֆիլ)

Չի լալիս մորթվողը,
Լալիս է մորթողը:
(սոխ)
Ուլուլիկ, պուլուլիկ,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր:
(ձու)
Մի պուտուկի մեջ
Երկու տեսակ ջուր:
(ձու)
Արի,’ ասում եմ, չի գալիս,
Մի արի, ասում եմ, գալիս է:
(շրթունք)
Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
(հավ, ձու)
Ման է գալիս կամաց-կամաց,
Մի շալակ փուշ վրան առած:
(ոզնի)
Փոքրիկ գազան,
Արագ վազան,
Քուրքը դեղին,
Շատ է սիրում հավի ցեղին:
(աղվես)
Մի պապիկ կա
Հազար թոռ է շալալկել:
(խաղող)
Նայում ես կանաչ է,
Կտրում ես կարմիր է,
Մեջը լիքը սև զինվոր է:
(ձմերուկ)
Ափը կանաչ,
Ջուրը կարմիր,
Ձկները սև:
(ձմերուկ)
Չորս կողմը փակ,
Մեջը հազար ձագ:
(ձմերուկ)
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:
(կաղամբ)

Գլխիդ վերև,
Հազար տերև:
(ծառ)
Ձմոանը տաքացնում է,
Գարնանը ուրախացնում,
Ամռանը հովացնում է,
Աշնանը կշտացնում:
(ծառ)
Մանրիկ-մանրիկ եկեղեցի,
Դանակով զարկի, դուռը բացի,
Մեջը սիրով համբուրեցի:
(նուռ)
Ուլուլիկ-պուլուլիկ,
Մեջը լիքը շողուն ուլինք:
(նուռ)
Սև արաբը զյուղը մտավ,
Գյուղը վախից քուն մտավ:
(Գիշեր)
Սև սատանեն բեղն ոլորեց,
Հազար-հազար մարդ գլորեց:
(Գիշեր)
Թռչում է, թռչուն չէ,
Թրջում է, ջուր չէ:
(ամպ)
Մի երկար սփռոց ունեմ,
Ինչքան ուզես հավաքել, չես կարող:
(ամպ)
Մի հովիվ կա ոչխարներին գիշերն
է արածեցնում:
(լուսին, աստղեր)
Ոտք չունի, ման է գալիս,
Բերան չունի, կուլ է տալիս:
(մառախուղ)
Պստիկ, պստիկ մանչեր
Արտի վրա տռճիկ տվեցին:
(կարկուտ)
Գորգ ունեմ,
Թափ տալ չի լինի,
Ոսկի ունեմ,
Հաշվել չի լինի:
(երկինք, աստղեր)

Այ լարի, լարի,
Երկու կաքավ գնում են գալիս:
(արև, լուսին)
Մեկը փչում է պաղած-պաղած,
Մեկի աչքերը կրակ վառած:
(արև, լուսին)
Կարմիր բաղարջ
Հազարի առաջ:
(արև)
Ինչ թուր է
Գլխիդ ընկնի, չի կտրի:
(արևի ճառագայթ)
Պատուհանից ընկավ ներս,
Թե որ կարաս, կբռնես:
(արևի ճառագայթ)
Մեծ տուն, հազար ճրագ, ոչ տուն
ունի, ոչ գերան:
(երկինք, աստղեր)
Ինձ նայես, աչքերդ կծակեմ:
(արև)
Մի խնձոր,
Կեսը սպիտակ, կեսը սև:
(օր)
Երեսուն օր ապրում է ու մեռնում,
Մյուս օրը նորից ծնվում:
(լուսին)
Ցերեկը քուն են մտնում,
Գիշերը զարթնում:
(աստղեր)

Առաջադրանք ՝

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

1Մերկ է ու կապույտ,

Միշտ գլխավերևում։

(Երկինք)

Ունի իր մեջ ամեն ինչ,

Անբաժան է մարդկանցից,

Օգնական է ամեն տեղ։

(Հեռախոս)

Ունի հինգ գագաթ,

Զարդարում է տոնածառ,

Գիշերում է երկնքում,

Ցերեկով նա չի երևում։

(Աստղեր)

Posted in խոսքի զարգացում

Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

  1. Կարդա հոդվածը հատվածաբար:
  2. Յուրաքանչյուր հատվածից հետո առաջ քաշված խնդիրը ներկայացրու նախակրթարանի սանի համար:
  3. Բեր օրինակներ նախակրթարանից:

Ես դա երբեք չեմ կարողանա

1

– Պարո՛ն, ես դա երբեք չեմ կարողանա, ու վերջ։
– Ի՞նչը:
– Չեմ կարողանա։
– Իսկ դու ի՞նչ ես ուզում կարողանալ:
– Ոչինչ: Ոչ մի բան էլ չեմ ուզում:
– Ուրեմն՝ ինչի՞ց ես վախենում:
– Դե, ես դա չէի ուզում ասել:
– Ի՞նչ ես ուզում ասել:
– Այն, որ ոչինչ չեմ կարողանում, ու վերջ:
– Գրի՛ր գրատախտակի վրա մեզ համար. «Ես դա երբեք չեմ կարողանա»:

«Ես դա երփեք չեմկարողանա»:
– Դու սխալ ես գրել: Ոչ թե «երփեք», այլ «երբեք». ուղղի՛ր: Ինչպես նաև «չեմ կարողանա»-ն այդպես չի գրվում: Ժխտական «չեմ» օժանդակ բայը գրվում է առանձին:
— Ես դա երբեք չեմ կարողանա։
– Լավ, իսկ ի՞նչ է այդ «դա»-ն՝ ըստ քեզ:
– Չգիտեմ:
–Ի՞նչ է դա նշանակում:
— Չգիտեմ:
— Հարկավոր է իմանալ, չէ՞ որ հենց դրանից ես դու վախենում:
– Ես չեմ վախենում:
– Չե՞ս վախենում:
– Ո՛չ:
– Չե՞ս վախենում, որ դա չես կարողանա:
– Ո՛չ, ինձ համար միևնույնն է:
– Ինչո՞ւ:
– Միևնույնն է, այսինքն՝ թքած ունեմ:
– Ի՞նչի վրա թքած ունես:
– Այս ամենի վրա:
– Կարո՞ղ ես գրել դա գրատախտակին։
– Ի՞նչը: «Թքած ունե՞մ»-ը:
– Այո՛:
– Այո՛, կարող եմ:
«Ես թքածունեմ դրավրա»:
– «Դրա վրա»-ն գրվում է առանձին, «թքած ունեմ»-ը՝ նույնպես։
«Ես թքած ունեմ դրա վրա»:
– Դե, ուրեմն ասա, ինչ է նշանակում այստեղ այդ «դրա»-ն:
– …
– «Դրա»-ն ի՞նչ խոսքի մաս է:
– Ես հենց դա էլ չգիտեմ:
– «Հենց դա»-ն ի՞նչ է:
– Հենց դա էլ ինձ զզվացնում է:

Անհնարին ոչինչ չկա։ Երեխաներին պետք չէ ստիպել սովորել, այլ սովորեցնել այնպես որ նրան հետաքրքրի այդ ամենը։ Երեխային պետք է ոգևորել, կոտրել նրա մեջ այդ չեմ կարողանումը։

2

Այդ տարի մենք՝ ես ու աշակերտներս, հարձակվել էինք այդ բոլոր «այս», «ամեն ինչ», «այստեղ», «այնտեղ»-ների վրա:

Հենց դրանցից էլ սկսեցինք քերականական բաստիոնների պաշարումը: Եթե ցանկանում ենք ինչպես հարկն է արմատավորվել մեր առարկայի ներկա ժամանակաձևում, պարտադիր պետք է այդ խորհրդավոր խոսքի մասերի հարցը լուծենք. դրանք շատ են դիմադրում մեր «մարմնավորվելուն»։ Այսպիսով, առաջին հերթին սկսեցինք անհայտ իմաստով դերանունների որսը: Այս խորհրդավոր բառիկները նման են թարախակույտի, որն անհրաժեշտ է միայն բացել: Նախևառաջ` «դա»-ն: Սկսեցինք հանրաճանաչ «դա»-ից, նրանից, որը ոչ ոք չէր հասկանում: Հանգիստ թողնենք սահմանումը ՝ «առարկա ցույց տվող ցուցական դերանուն», որն ասես չինարեն լինի այն առաջին անգամ լսող աշակերտի համար: Եկեք բացենք նրա որովայնը, դուրս հանենք այնտեղից բոլոր հնարավոր իմաստները, այնուհետև պատշաճ կերպով տեղը դնենք ուսումնասիրած ներքին օրգանները՝ վրան փակցնելով քերականական պիտակը: Քերականագետները դրա մեջ ինչ-որ անորոշություն են տեսնում: Եկեք, այնուամենայնիվ, պարզաբանենք դա: Տղային, որ դասի ժամանակ հոխորտում էր՝ ցույց տալով իր ուժը, «դա»-ն հիվանդագին կերպով հիշեցնում էր այն մաթեմատիկական առաջադրանքը, որի վրա շատ երկար գլուխ էր ջարդել: Առաջադրանքը հուսահատության է հասցնում՝ գրիչը թռչում է մի ուղղությամբ, տետրը՝ մեկ այլ (ես երբեք այլևս դա չեմ հասկանա, թքած ունեմ դրա վրա, դա ինձ զզվացնում է, և այլն), և տղային դասարանից դուրս են հանում, այնուհետև հաջորդ՝ ֆրանսերենի դասին նա մի նոր դժվարության է բախվում, այս անգամ արդեն քերականական, որը նրան հիշեցնում է նախորդի մասին, և ահա կրկին մի նոր նոպա:
– Ասում եմ ձեզ, դա երբեք չեմ հասկանա: Պարո՛ն, դպրոցն ինձ համար չէ:

(Սիրելիս, սա արդեն ազգային նշանակության խնդիր է, որը շուտով կդառնա հարյուր տարեկան: Գնա՝ պարզի՛ր՝ դու ես դպրոցի համար, թե՞ դպրոցը՝ քեզ համար: Դու անգամ պատկերացում չես կարող ունենալ, թե ինչ կրքեր են եռում այդ թեմայով կրթական Օլիմպոսում):

– Ասա խնդրեմ, երեք տարի առաջ կմտածեի՞ր, որ մի օր կհայտնվես չորրորդ դասարանում:
– Եթե անկեղծ՝ ոչ: Ինձ նույնիսկ ուզում էին երկրորդ անգամ թողնել երկրորդ դասարանում:
– Դե, ահա: Այնուամենայնիվ, դա պատահեց, ու դա նշանակում է, որ կարողացել ես:

Ինչպես ասում են, որպես հին ընկեր, կասեմ քեզ, որ ամեն բան այդքան էլ հիանալի չէ, հարցը այսպես թե այնպես լուծվում է և այն էլ բարձր մակարդակով, բայց այնուամենայնիվ դա պատահեց, դա իրական փաստ է, մենք բոլորս այստեղ ենք, քեզ հետ մի ամբողջ տարի կսովորենք աշխատել դրա վրա, կփորձենք լուծել շատ տարբեր խնդիրներ՝ սկսած ամենահրատապից, հաղթահարել այն վախը, թե՝ ոչինչ չի ստացվում, կանխել ողջ մեղքը դրա վրա բարդելու ու թքած ունենալու փորձը:

Այս քաղաքում կան շատ մարդիկ, որոնք վախենում են, որ «դա» իրենք չեն կարողանա, կարծում են, որ թքած ունեն դրա վրա… Բայց իրականում այդքան էլ այդպես չէ. նրանք ձևացնում են, գնում են հոսանքի ուղղությամբ, բղավում են, գլուխները պատերին են տալիս, կոտրատվում են ինչքան որ կարողանում են, բայց եթե աշխարհում կա մի բան, որի վրա նրանք իսկապես թքած չունեն, հենց այդ նույն «դա»-ն է, որ զզվեցնում է նրանց ու թունավորում նրանց կյանքը:

– Ասում եմ, չէ՞, դրանից ոչինչ դուրս չի գա:
– Լավ, հիմա կտեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ «դա»-ն ու «ոչինչ»-ը: Քանի որ խոսեցինք այս մասին, միևնույն ժամանակ կփորձենք հասկանալ նաև «չկարողանալ» բայը: Այս բայը սկսել է արդեն ազդել նյարդերիս վրա:

Այսպիսով, այս տարի մենք զննեցինք այդ բոլոր «դա», «ամեն ինչ», «ոչինչ»-ները: Ամեն անգամ, երբ դասի ժամանակ դրանք հայտնվում էին, փորձում էինք գտնել, թե ինչ էր թաքնված այդ ձանձրալի բառիկների ետևում: Մենք դատարկեցինք անսահման մեծ պարկերը՝ դեն գցելով նրա միջից այն ամենը, ինչը կարող էր ծանրացնել անկման եզրին կանգնած «վատ սովորող» աշակերտի նավակը: Մենք դրանց միջից հանեցինք ամեն բան անմնացորդ, ինչպես խորտակվող նավից հեռացնում են ջուրը, բայց մինչ նավից դուրս գցելը մանրամասն զննեցինք դրանց պարունակությունը:

«Դա» -ն առաջին հերթին մաթեմատիկական խնդիր է, որից էլ հենց ամեն ինչ սկսվեց:
«Դա» -ն երկրորդ հերթին կրակի վրա յուղ լցնող քերականկան վարժություն է: («Պարո՛ն, քերականությունն ինձ մաթեմատիկայից էլ շատ է մտահոգում»)։

Եվ այսպես շարունակ. «դա»–ն ոչ մի կերպ չստացվող անգլերենն է, «դա» –ն տեխնոերաժշտությունն է, որը նրան «հոգնացնում է», ինչպես որ մնացած բոլոր բաները (տասը տարի հետո նա կասի, որ «հավես չունի», իսկ ևս մի տասը տարուց՝ «ուժասպառ եմ»), «դա»–ն, ինչ-որ մի արդյունք է, որ չափահասները միշտ սպասում են նրանից (միանգամայն ապարդյուն), կարճ ասած ՝ «դա»-ն ներկայացնում է դպրոցական կրթության բոլոր կողմերը:

Այստեղից ևս մեկ «դա», այն մեկը, որի վրա «թքած ունեմ» (ուսուցիչների լսողությունը ստուգելու համար, որպես հստակեցում, ավելացնենք «արհամարհել», «թքել» բայերը: Եվս մի քսան տարի, և այս ցուցակին կավելանա «մոռանալը»).

«Դա»-ն սեփական ձախողումների ամենօրյա խոստովանությունն է:
«Դա»-ն այն կարծիքն է, որ իր մասին կազմում են չափահասները:
«Դա»-ն նվաստացման զգացում է, որ նա նախընտրում է վերափոխել ուսուցիչների նկատմամբ անտելության, իսկ լավ սովորողների նկատմամբ՝ արհամարհանքի:

Հենց այստեղ էլ ահա հրաժարվում են հասկանալ «դա»-ն, որից «ոչինչ» չի կարող ստացվել, ունենում են մշտական ցանկություն՝ լինելու ոչ թե այստեղ, այլ ինչ-որ մի այլ տեղ՝ «այնտեղ», զբաղվելու ոչ թե «սրանով», այլ միանգամայն այլ բանով, կարևոր չէ՝ որտեղ, կարևոր չէ՝ ինչով:

Այս «դա»-ի մանրամասն մշակումը աշակերտներիս ցույց տվեց, թե ինչպես են իրենք իրենց տեսնում՝ ճանապարհից շեղված զրոներ, որոնք թափառում են ինչ-որ անհեթեթ աշխարհում և նախընտրում են թքած ունենալ դրա վրա, քանի որ այդտեղ նրանց ոչ մի ապագա չի սպասվում:

«Պարո՛ն, նրանք անգամ երազանք չունեն»: Ապագա չունեն:

«Դա» կամ էլ՝ անապագա կյանք:

Բանն այն է, որ երբ դու քո առջև որևէ ապագա չես տեսնում, ներկայում էլ քեզ ոչ մի կերպ չի հաջողվի հիմնավորվել: Եվ ահա, նստած ես սեղանիդ մոտ, բայց ինքդ միանգամայն այլ վայրում ես, որտեղ ափսոսանքից բացի ուրիշ ոչինչ չկա, որտեղ ժամանակը կանգ է առել, որտեղ տառպանքներդ հավերժական կլինեն ու դրանց համար պարտադիր ինչ-որ մեկը պետք է հատուցի և այն էլ ամբողջությամբ: Եվ այստեղ գալիս եմ ուսուցչի իմ այն համոզմանը, որ միայն քերականական վերլուծությունն է ունակ վերադարձնելու նրանց այստեղ, հիմա, որը հնարավորոթյուն կընձեռի նրանց զգալու միանգամայն յուրահատուկ բավականություն՝ հասկանալով վերջապես, թե ինչ է այդ «դա»-ն՝ ցուցական դերանունը, չափազանց կարևոր մի բառ, որը գործածում ենք օրը գրեթե հազար անգամ՝ նույնիսկ չմտածելով դրա մասին: Լրիվ անօգուտ է բարկացած տղայի մոտ ծավալվել բարոյահոգեբանական թեմաների շուրջ: Հիմա քննարկման հարմար պահ չէ, ժամանակ չկա, չպետք է հապաղել: Դա բացելով ու մաքրելով՝ մենք վերջինիս սահմանում ենք տալիս: Ընդհանուր առմամբ շատ հարմար դերանուն է նրբին խոսակցության ժամանակ թոզ փչելու համար: Մենք համեմատեցինք «դա»-ն լեզվական խորը նկուղի, ահասանելի ձեղնահարկի, ճամպրուկի հետ, որը ոչ ոք չէր կարողանում բացել, պահուստախուցի մեջ մոռացված փաթեթի հետ, որի բանալին մեկընդմիշտ կորցրել են:.

«Հիանալի է, պարո՛ն, կարելի է շատ լավ դրա ետևում թաքնվել»:

Այս դեպքում ամեն բան այնքան էլ հիանալի չէ: Քեզ թվում է, թե թաքնվել ես, բայց ահա այդ «դա»-ն սկսում է դանդաղ քեզ մարսել: «Դա»-ն մեզ կուլ է տալիս, և մենք վերջիվերջո մոռանում ենք, թե ով ենք:

Բոլորս թե մեծերս թե փոքրերը շատ շուտ են հուսահատվում։ Երբ մի բան մեզ անհասկանալի է թվում, մենք հուսահատվում ենք ամենափոքր խնդրից երբ այդքան գիտակից ենք, իսկ երեխաները պատկերացնում եք նրանց հոգեկան աշխարհը երբ հուսահատվում են, կոտրվում են մի փոքր վրիպումից։

3.

Քերականական հիվանդությունները բուժվում են քերականության միջոցով, ուղղագրական սխալները՝ ուղղագրական վարժություններով, ընթերցելու հանդեպ վախը հաղթահարվում է ընթերցանությամբ, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ սուզվելու, իսկ ընդհանրապես մտածելու սովորությունը ձեռք է բերվում տվյալ թեմայի շուրջ մտածելով, ինչով զբաղվում ենք հիմա, այստեղ, դասի ժամանակ, դասարանում, որտեղ գտնվում ենք:

Ես այս համոզման եմ եկել դեռևս դպրոցական տարիներիս: Այս առիթով ինձ շատ խրատներ են տվել, հաճախ փորձել են ինձ ստիպել շատ սիրալիր կերպով արձագանքել, քանի որ ուսուցիչների շրջանում բարի մարդկանց պակաս չկա: Ահա, օրինակ, տնօրենը քոլեջի, որտեղ ես ընկա մեր տան թալանից հետո: Նա նախկին նավաստի է, նավապետ՝ օվկիանոսներում կոփված համբերությամբ, ընտանիքի հայր և կնոջ համար հոգատար ամուսին, որն, ասում էին, հիվանդ է ինչ-որ առեղծվածային հիվանդությամբ:

Շատ ուժեղ մի տղամարդ, որ զբաղված էր և՛ իր ընտանիքով, և՛ ինտերնատով, որտեղ իմ նմանների պակաս չկար: Այնուամենայնիվ, որքան ժամանակ է ծախսել նա, որպեսզի ինձ համոզի, որ ես բնավ էլ այն հիմարը չեմ, ինչ կարծում եմ, և Աֆրիկա փախչելու իմ երազանքները ինքս ինձնից փախուստի փորձեր են, և որ բավական էր միայն շատ լուրջ աշխատել, որպեսզի տարակուսանքներս դադարեին խանգարելուց ունակություններիս: Ես համարում էի, որ շատ սիրալիր էր նման մարդու կողմից, որ ուներ այդքան հոգս, իմ հանդեպ այդպիսի ուշադրություն ցուցաբերելը, և ես խոստացա խելքս գլուխս հավաքել, այո, այո, անմիջապես: Միայն, երբ ես հայտնվում էի մաթեմատիկայի դասին կամ նստում էի երեկոյան բնագիտության գրքի առաջ՝ հաջորդ օրվա առաջադրանքները կատարելու, մեր խոսակցությունից ձեռք բերված անհաղթահարելի վստահության հետքն անգամ չէր մնում:

Պատճառն այն էր, որ մենք պարոն տնօրենի հետ չէինք խոսել ո՛չ հանրահաշվից, ո՛չ ֆոտոսինթեզից, այլ միայն կամքի ուժից, կենտրոնացումից, մենք խոսել էինք իմ մասին, իմ՝ որ լիովին ունակ էի առաջ գնալու, տնօրենը վստահ էր դրանում, եթե միայն ինչպես հարկն էր գործի անցնեի: Եվ այդ «ես»-ը՝ լցված անսպասելի հույսով, երդվում էր աշխատել և այլևս ոչինչ չհորինել, բայց, ցավոք, տաս րոպե հետո, բախվելով մաթեմատիկայի հանրահաշվին, նա անմիջապես դատարկվում էր օդապարիկի պես, իսկ երեկոյան դասերին պատրաստվելիս նա հրաժարվում էր հասկանալ բույսերի անբացատրելի ցանկությունը ածխաթթու գազի նկատմամբ, որը ստանում էին ինչ-որ տարօրինակ քլորոֆիլի միջոցով: Ես նորից դառնում էի նախկին անպետքը, որն ունակ չէր երբևէ ինչ-որ բան հասկանալու, այն պարզ պատճառով, որ երբեք ոչինչ չէր հասկացել: Բազմաթիվ բացասական փորձերից հետո ես եկա այն հստակ համոզման, որ աշակերտների հետ հարկավոր է խոսել միայն իրենց ուսուցանվող առարկայի լեզվով: Վախենու՞մ եք քերականությունից: Զբաղվենք քերականությամբ: Դուր չի՞ գալիս գրականությունը: Կկարդանք: Ինչքան էլ որ սա ձեզ տարօրինակ թվա, մեր վախեցո՛ղ աշակերտներ, դուք բաղկացած եք այն առարկաներից, որորնք մենք ձեզ դասավանդում ենք: Դուք ինքներդ եք այդ բոլոր առարկաների առարկան: Դպրոցում ձեզ լավ չե՞ք զգացել: Միգուցե: Հեշտ կյանք չե՞ք ունեցել: Ոմանք՝ անկասկած: Բայց իմ աչքին բոլորդ այնպիսին եք, ինչպիսին որ կաք՝ բառերից կերտված, քերականությունից հյուսված, խոսքով հարուստ, նույնիսկ ամենալռակյացները կամ բառապաշարով ամենաաղքատները, բոլորիդ հանգիստ չեն տալիս աշխարհի մասին ձեր սեփական պատկերացումները, կարճ ասած, ձեզնից յուրաքանչյուրը լի է գրականությամբ, բոլորդ անխտիր, խնդրում եմ, հավատացեք ինձ:..

4

Նույնիսկ ամենաբարի մղումներն ունեցող հոգեբանական միջամտությունները ապարդյուն են: Ավարտական դասարան: Ժոսլին լացակումած է, դասը հնարավոր չէ սկսել: Չկա էլ ավելի անհասկանալի բան, քան վիշտն է, որն առաջանում է գիտելիք ձեռք բերելու ճանապարհին: Ծիծաղը կարելի է սաստել մեկ հայացքով, բայց ահա արցունքները…..

— Ինչ որ մեկդ պահուստային անեկդոտ ունե՞ք: Հարկավոր է ժոսլիին ծիծաղեցնել, այլապես չենք կարողանա դասը սկսել: Գլուխներումդ փնտրեք: Մի շատ ծիծաղելի անեկդոտ: Տալիս եմ երեք րոպե և ոչ ավելի: Մեզ է սպասում Մոնտեսքիոն: Ծիծաղելի անեկդոտը պատմեցին: Իսկապես ծիծաղելի էր: Բոլորը ծիծաղեցին, Ժոսլին՝ նույնպես, և ես նրան առաջարկեցի դասամիջոցին գալ ինձ մոտ, եթե նա զգում է, որ դա իսկապես իրեն անհրաժեշտ է:

– Իսկ հիմա զբաղվում ենք միայն ու միայն Մոնտեսքիոյով: Դասամիջոց: Ժոսլին ինձ պատմում է իր ցավը: Նրա ծնողները դադարել են միմյանց հասկնալուց: Նրանք առավոտից մինչ երեկո վիճում են: Միմյանց ահավոր բաներ են ասում: Իրավիճակը տանը սրտաճմլիկ է, իսկ կյանքը՝ անտանելի: Հասկանալի է, ասացի ինքս ինձ, ևս երկու վազորդ, որոնց անհրաժեշտ էր քսան տարի, որպեսզի հասկանային, որ իրար չեն համապատասխանում: Այստղից բաժանման հոտ է գալիս: Ժոսլին վատ սովորող աշակերտուհի չէր, բայց բոլոր առարկաներից ներքև էր գլորվում: Եվ ահա, ես պետք է գլուխ հանեի նրա վշտից:

— Գիտե՞ս Ժոսլին, միգուցե ավելի լավ կլինի, որ նրանք բաժանվեն,- ասում եմ շատ զգուշությամբ:
— Գիտե՞ս Ժոսլին, ինչպես ասեմ, երբ նրանք բաժանվեն և հանգստանան, քեզ համար ավելի հեշտ կլինի, քան հիմա, երբ միասին են, բայց պատրաստ են իրար կոկորդ կրծելու և այլն:
Ժոսլինը կրկին սկսում է լաց լինել:
– Պորո՛ն, նրանք էլ էին որոշել բաժանվել, բայց հանկարծ փոշմանեցին:

Ահա, թե ինչ:

Լավ, լավ, լավ:

Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ սկսնակ հոգեբանին:

– Ճանաչու՞մ ես Մեզի ֆերենջին:
– Ոչ, իսկ ո՞վ է:
– Բիլ Ֆերենջի և նրա կնոջ, որի անունը ես չեմ հիշում, աղջիկն է: Նրանք բաժանվեցին, ժամանակին. դա շատ հայտնի պատմություն էր: Մեզին շատ փոքր էր, երբ նրանք բաժանվեցին, բայց այդ ամենից նա մի փշուր անգամ չկորցրեց: Դու պետք է նրա հետ ծանոթանաս: Դա ամերիկյան վեպ է: Հեղինակը՝ Հենրի Ջեմս: Գրքի վերնագիրն է «Ի՞նչ գիտեր Մեզին»:

Ի դեպ, դժվար վեպ էր, Ժոսլին այն կարդաց եկող մի քանի շաբաթների ընթացքում՝ ոգևորվելով տարածքների նմանությամբ, որտեղ տեղի էին ունենում ընտանեկան կռիվները. «Պարոն, նրանք իրար ասում են այն, ինչ Ֆերենջներն են իրար ասում»։

Եվ, այո, ընտանեկան վեճերում, երեխաների տառապանքներում գրականությունից ինչ-որ բան կա, նույնիսկ եթե նրանց հասցրած վերքերից հոսում է իսկական արյուն: Եվ դա նշանակում է, որ եթե պարոն Մոնտեսքիոն մեզ պատիվ է արել իր ներկայությամբ, մենք պարտավոր ենք պատվել նրան մեր ուշադրությամբ:

5.

Դասերին նրանց ներկայությունը…. Հեշտ չէ այս տղաների ու աղջիկների համար հիսունհինգ րոպե շատ կենտրոնացած նստել իրար հաջորդող հինգ կամ վեց դասի դպրոցի առաջարկած ժամանակացույցին համապատասխան: Ինչ գլուխկոտրուկ է այս ժամանակացույցը: Դասերի, առարկաների, ժամերի, աշակերտների բաշխում դասարանների թվին, խմբերի կազմին, կամընտիր առարկաների թվին, լաբորատորիաների առկայությանը այս կամ այն ուսուցչի անհամատեղելի ցանկությանը համապատասխան: Ճիշտ է, այսօր տնօրենի գլուխը կփրկի համակարգիչը, որին վստահում են բոլոր այս թվարակած տվյալները:

«Ցավում եմ, տիկին այսինչ, բայց չորեքշաբթի՝ կեսօրից հետո ոչինչ չի ստացվի, դե գիտեք, էլի համակարգիչն է»:

– Հիսունհինգ րոպե ֆրանսերեն,- բացատրում եմ աշակերտներիս,- դա գրեթե մի ամբողջ ժամ է՝ սկիզբ, մեջտեղ ու վերջ, իրականում՝ մի ամբողջ փոքրիկ կյանք: Ասացեք, կարող էին չէ՞ նրանք ինձ պատասխանել այսպես. «Սկզբում գրականության մի փոքրիկ կյանք, հետո մաթեմատիկայի, այնուհետև պատմության ու այդպես շարունակ՝ անգլերեն, գերմաներեն, քիմիա, երաժշտություն: Մեկ օրում այսքա՜ն կերպարանափոխություն: Եվ առանց որևէ տրամաբանության: Ձեր ժամանակացույցը իսկական «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն է. քիչ առաջ թեյում էին Մարտյան նապաստակի հետ ու մեկ էլ հանկարծ առանց որևէ անցման կրոկետ են խաղում Սրտի թագուհու հետ: Մեկ օր Լուիս Քերոլի այսպիսի «շեյքերով», այն էլ շատ չնչին հրաշքներով և այլևս ոչ մի մարմնամարզության կարիք չի զգացվի: Եվ կարծես թե այս ամենը կարգավորված է. կատարյալ խառնաշփոթ՝ ֆրանսիական ձևով. կտրած կանոնավոր այգի, հիսունհինգ րոպեանոց պուրակ՝ մեկը մյուսի հետևից:

Այդպիսի հավասար կտորների է բաժանվում մեկ հոգեվերլուծաբանի աշխատանքային օրը, մեկ էլ երշիկավաճառի սայլամին: Եվ այսպես, ամբողջ տարին, շաբաթ շաբաթի հետևից: Զարմանալի է, բոլորը խառնված են, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ ոչ մի անակնկալ: Ապշել կարելի է: Այնպես եմ ուզում նրանց պատասխանել.

-Սիրելի աշակերտներ, հերի՛ք է փնթփնթաք, մի պահ ձեզ մեր տեղը դրեք: Ի դեպ հոգեվերլուծաբանի հետ ձեր համեմատությունը այդքան էլ վատ չէ: Այդ խեղճը, ամբողջ օրը իր աշխատասենյակում նստած հետևում է իր առջևով անցնող աշխարհի դժբախտություններին, իսկ մենք՝ ուսուցիչներս, նայում ենք երեսունհիգ հոգանոց խմբով ու ֆիքսված ժամերով մեր առջևով անցնող աշխարհի տգիտությանը, և այսպես մի ամբողջ կյանք, որը լոգարիթմորեն, կամ էլ՝ ոչ, շատ ավելի երկար է, քան ձեր այսպես ասած կարճ երիտասարդությունը, դեռ կտեսնե՛ք, կտեսնե՛ք:

Բայց ոչ, երբեք չի կարելի աշակերտին խնդրել իրեն ուսուցչի տեղը դնել, ծաղրելու հավանականությունը շատ մեծ կլինի: Եվ երբեք նրան մի՛ առաջարկեք չափել իր ժամանակը մերի հետ, մենք դա մինույն ձևով չենք գնահատում, մենք տարբեր ժամանակային տիրույթներում ենք ապրում: Եվ հետո ոչ մի դեպքում չի կարելի դասի ժամանակ խոսակցություն ծավալել նրանց կամ մեր մասին. դա թեմայից դուրս է: Չէ՞ որ մենք որոշել ենք, որ քերականության այս ժամը պետք է արտաժամանակային «պղպջակ» լինի: Իմ պարտքն է անել այնպես, որ այս հիսունհինգ րոպեների ընթացքում աշակերտներս իրենց քերականության մեջ զգան:

Այդ ամենին հասնելու համար պետք չէ տեսադաշտից բաց թողնել այն փաստը, որ ժամերն իրարից տարբեր են: Առավոտյան ժամերը բնավ նման չեն կեսօրինին՝ արթնանալու, սովորածի մարսման, դասամիջոցներից առաջ և հետո, բոլոր այս ժամերը իրարից շատ տարբեր են: Եվ մաթեմատիկայից հետո սկսվող դասաժամը բնավ նման չէ մարմնակրթությունից հետո սկսվողին: Այս տարբերությունը ոչ մի կերպ չի ազդում լավ սովորող աշակերտների ուշադրության վրա: Նրանք օժտված են բնատուր կարողությամբ, լիովին գիտակցաբար հարմարվում են հանգամանքներին, ճիշտ պահին, ճիշտ տեղում անհանգիստ պատանուց վերածվում են ուշադիր աշակերտի, մերժված սիրահարից՝ կենտրոնացած մաթեմատիկոսի, խենթություններ անողից՝ գիտունիկի, այստեղից գնում են այնտեղ, անցյալից՝ ներկա, մաթեմատիկայից տեղափոխվում են գրականություն …

Հենց արագ կերպարանափոխվելու ունակությամբ էլ լավ սովորող աշակերտը տարբերվում է խնդիրներով աշակերտից: Վերջիններս շատ հաճախ բոլորովին այն չեն, ինչ ուսուցիչներն են նրանց ներկայացնում: Նրանց համար շատ բարդ է ազատվել նախորդ ժամից, նրանք թափառում են իրենց հիշողություններում ինչ-որ տեղ, կամ էլ վազում են առաջ՝ բոլորովին այլ բանի մասին երազելով: Նրանց աթոռը կարծես կատապուլտ լինի. վրան նստելուն պես դասարանի տարածքից դուրս է շպրտում: Եթե իհարկե նրանք դրա վրա չեն քնում: Եթե ցանկանում եմ նրանց ուշադրությունը գրավել, հասնել նրանց մտավոր ներկայությանը, ես պետք է օգնեմ նրանց «տեղավորվելու» իմ դասաժամում: Ինչպե՞ս դա անել: Նման ունակությունը գալիս է աստիճանաբար՝ փորձի հետ: Կա մի բան, որում կարող ենք միանգամայն վստահ լինել. աշակերտներիս ներկայությունը մեծ հաշվով կախված է դասրանում իմ սեփական ներկայությունից, նրանց յուրաքանչյուրի հանդեպ իմ վերաբերմունքից, դասավանդածս առարկայում իմ ֆիզիկական, ինտելեկտուալ, մտավոր ներկայությունից այն ամբողջ հիսուն հինգ րոպեների ընթացքում՝ որ տևում է դասս:

6.

Իսկ ինչքա՜ն դժվար է հիշել այն դասերը, որոնց ես ինքս էլ «ներկա չեմ եղել»: Ինչքան ծանր է տեսնել, թե ինչպես են նրանք՝ աշակերտներս, հեռանում մինչ ես ամբողջ ուժով փորձում եմ մտքերս ի մի բերել: Ինչ զգացողություն է, երբ տեսնում ես, որ կորցնում ես նրանց, կորցնում ես դասարանդ: Ես այնտեղ չեմ, նրանք՝ նույնպես, և ահա, այսպես մենք կորցնում ենք արդեն մեկս մյուսիս:Այնուամենայնիվ ժամանակը անցնում է: Ես ձևացնում եմ, թե դաս եմ վարում, նրանք էլ՝ թե լսում են: Եվ մենք բոլորս միասին չափազանց լուրջ ենք. ես ջանասիրաբար աշխատում եմ լեզվով, նրանք էլ՝ գրելով: Տեսուչին հաստատ դուր կգա, կարևոր է, որ ամեն բան բնական երևա: Բայց ես այստեղ չեմ, գրողը տանի, ես ներկա չեմ, այսօր ես աստված գիտի, թե որտեղ եմ: Եվ այն, ինչ ասում եմ նրանց, ոչ մի արդյունք չի ունենա, նրանք թքած ունեն, թե ինչ են լսում: Ո՛չ հարց, ո՛չ պատասխան:. Կարծես թե դասախոսություն եմ կարդում՝ թաքնվելով դրա ետևում:

Որքա՜ն էներգիա եմ ծախսում, որպեսզի նրանց մեջ սերմանեմ գիտելիքի այդ ծիծաղելի կաթիլը: Վոլտեր, Ռուսո, Դիդրո, ես հարյուր կիլոմետր հեռու եմ նրանցից, այս դասարանից, այս դպրոցից, այս վիճակից, ես ջանք չեմ խնայում, որ կրճատեմ այդ հեռավորությունը, բայց չեմ կարողանում և դասավանդածս առարկայից հեռու եմ այնքան, որքան որ դասարանից: Ես ուսուցիչ չեմ, այլ ինչ-որ թանգարանի պահակ, որ մեխանիկորեն պարտադիր շրջայց է կատարում թանգարանով մեկ: Այսպիսի չստացված ժամերից հետո ես հազիվ էի կանգնում ոտքերիս վրա: Ես դասարանիցս դուրս էի գալիս ամբողջովին ուժասպառ ու ահավոր կատաղած: Կատաղություն, որի զոհը կարող էին դառնալ աշակերտներս, քանի որ չկա ավելի հանդիմանող մարդ, քան ինքն իրենից դժգոհ ուսուցիչն է: Երեխանե՛ր, զգո՛ւյշ եղեք, պատի կողմով քայլեք, ձեր ուսուցիչը վատ գնահատական է ինքն իրեն դրել, և նա, ով առաջինը ձեռքը կընկնի, հեշտ չի պրծնի: Էլ չասենք նաև այն տետրերի մասին, որոնք պիտի ստուգի այսօր՝ երեկոյան, տանը: Այս բնագավառում հոգնածությունն ու ոչ մաքուր խիղճը վատ օգնականներ են: Ոչ, այսօր՝ երեկոյան ոչ մի տետր, ոչ մի հեռուստացույց և ընդհանրապես ոչինչ, միայն քնել ու քնել: Ուսուցչի համար ամենակարևորը քունն է: Լավ ուսուցիչը նա է, որ շուտ է պառկում քնելու:

7.

Դասարանն ամբողջովին իր իշխանության տակ պահող ուսուցչի ներկայությունը զգացվում է միանգամից: Աշակերտները զգում են նրա ներկայությունը նոր ուսումնական տարվա հենց առաջին րոպեից. մենք բոլորս զգացել ենք դա մեզ վրա: Ոսուցիչը մտնում է դասարան, նա իսկապես այնտեղ է, դա երևում է նրա հայացքից, աշակերտներին ողջյունելու, նստելու և գրասեղանի շուրջ տեղավորվելու ձևից: Նա իրեն չի կորցնում, դասարանի արձագանքից չի վախենում, չի տատանվում, ո՛չ, նա իր գործն է անում և հենց սկզբից նա ներկա է, նա տարբերում է ամեն մի հայացք, ու դասարանն անմիջապես սկսում է գոյություն ունենալ նրա աչքերում: Նմանատիպ «ներկայության» բոլորովին վերջերս ևս մեկ անգամ ականատես եղա Բլան-Մենիլում, որտեղ ինձ հրավիրել էր երիտասարդ գործընկերուհիներիցս մեկը, որ իր աշակերտներին վեպերիցս մեկով էր ծանրաբեռնել: Ի՜նչ առավոտ անցկացրի այնտեղ՝ նրանց մոտ: Կարելի է ասել՝ բառացիորեն գնդակահարված էի ընթերցողների հարցերից, և թվում էր, թե նրանք գիրքս ու նրա հերոսներին ինձնից ավելի լավ գիտեին: Նրանք հիացած էին որոշ հատվածներով ու զվարճանում էին՝ տեքստի միջից իմ սիրած բառերը օգտագործելով, որնք ես հաճախ չարաշահում էի: Ես պատրաստվում էի պատասխանել հստակ ձևակերպված հարցերին աչքի առաջ մի կողմ կանգնած ուսուցչի, որ մտահոգ էր միայն դասարանի կարգուկանոնով, ինչպես որ ինձ հետ է հաճախ պատահել, բայց հայտնվեցի գրական բանավեճի փոսի մեջ, որտեղ աշակերտները ինձ էին հղում չափազանց տարբեր հարցեր: Երբ խանդավառությունը նրանց ձայները հանդուրժելի դեցիբելից բարձր դարձրեց, քննարկմանը խառնվեց ուսուցչուհին, ի դեպ երկու օկտավա ավելի ցածր ձայնով, և ամբողջ դասարանը սկսեց կարգի գալ այդ մեղեդային ձայնի ներքո:

Ավելի ուշ, սրճարանում, որտեղ մենք ճաշում էինք, ես նրան հարցրի, թե ինչպես է հաջողվում կիրառել այդքան կենսական էներգիա:

Սկզբում նա խուսափողական պատասխան տվեց. «Գլխավորը՝ երբեք նրանցից ավելի բարձր չխոսել»: Բայց ես ուզում էի ավելին իմանալ, թե ինչպես է նա գլուխ հանում այդ երեխաներից, ուզում էի խոսել դպրոցում գտնվելու նրանց ակնհայտ երջանկության, հարցերի բովանդակության, նրանց՝ լրջությամբ լսելու ունակության և այն մասին, թե ինչպես է նա վերահսկում աշակերտների խանդավառությունը, ինչպես են իրենք իրենց հարցերը կարգավորում, երբ տարաձայնություն է առաջանում, նրանց կենսուրախության մասին, կարճ ասած՝ այն ամենի մասին, ինչ մեր «գունավոր» դասարանների մասին ահավոր պատկերացումներով տարածում են մեր զանգվածային լրատվամիջոցները:

Լսելով իմ բոլոր հարցերը՝ նա մի փոքր մտածեց ու պատասխանեց. «Երբ ես դասարանում եմ կամ ստուգում եմ նրանց տետրը, ես միշտ նրանց հետ եմ»: Եվ ավելացրեց. «Բայց երբ ես այլ տեղ եմ, ես այլևս նրանց հետ չեմ»:

«Այլ տեղը» լարային կվարտետի կատարումն է, որն իր թավջութակից պահանջում է բացարձակ «ներկայություն», որպեսզի հասկանալի լինի երաժշտությունը: Նա կարծում էր, որ դասարանի ու նվագախմբի միջև բնական փոխադարձ կապ կա:

«Յուրաքանչյուր աշակերտ իր երաժշտական գործիքն է նվագում, այս ամենին չենք կարող հակառակվել: Հարկավոր է միայն, շատ լավ ճանաչել մեր երաժիշտներին և ներդաշնակություն գտնել նրանց միջև: Լավ դասարանը քայլող գունդը չէ, այլ՝ նույն սիմֆոնիան նվագող նվագախումբը: Եվ եթե ձեր նվագախմբում կա փոքրիկ եռանկյունի, որից միայն լսվում է «դին-դին» կամ էլ վարգան, որը միայն «բենգ-բենգ» է անում, գլխավորն այն է, որ նրանք հանդես գան, երբ հարկն է ու հնչեն ինչքան հնարավոր է լավ, որպեսզի դառնան լավագույն եռանկյունին ու վարգանը, որպեսզի հպարտանան ընդհանուր գործում իրենց ներդրումն ունենալու համար: Եվ քանի որ համընդհանուր ներդաշնակության ձգտումը այսպես թե այնպես նրանց բոլորին ստիպում է առաջ գնալ, ի վերջո եռանկյունին էլ իր հերթին յուրացնում է երաժշտությունը, գուցե ոչ այնքան փայլուն, ինչպես առաջին ջութակը, բայց դա այնուամենայնիվ կլինի միևնույն երաժշտությունը»: Նա ֆատալիստի դեմք ընդունեց. «Խնդիրն այն է, որ փորձում են նրանց համոզել, թե այս աշխարհում միայն առաջին ջութակները նշանակություն ունեն»:

Մի ակնթարթ անց. «Նաև այն, որ մեր գործընկերներից ոմանք իրենց Կարայանի տեղն են դնում ու չեն ցանկանում ղեկավարել քաղաքային նվագախումբը: Նրանք բոլորն էլ երազում են Բեռլինի Ֆիլհարմոնիկի մասին, ինչը կարելի է հասկանալ»:

Հետո՝ բաժանվելիս, երբ ես նորից արտահայտեցի հիացմունքս, նա պատասխանեց.

«Պետք նշել նաև, որ դուք եկել եք ժամը տասին, իսկ այդ ժամին նրանք արդեն արթնացել էին»:

8.

Առավոտյան ներկա բացակա: Ուսուցչի ձայնով սեփական անունը լսելը նման է զարթուցիչի ձայնը ևս մեկ անգամ լսելուն: Առավոտյան ժամը ութին ձեր անվան ձայնը կամերտոնի նման թրթռում է: «Ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժարվել այդ հաշվառումից, հատկապես առավոտյան,- կիսվում է ինձ հետ մեկ ուրիշ ուսուցիչ, այս անգամ՝ մաթեմատիկայինը,-նույնիսկ, եթե ես շատ եմ շտապում: Ցուցակով կարդալ անունները, ինչպես ոչխարներին են հաշվում. հնարավոր չէ: Ես իմոնց կանչում եմ անուններով ՝ նրանց նայելով, ես ասես դիմավորում եմ ու լսում եմ նրանց պատասխանները: Իրականում ներկա-բացական ողջ օրվա ընթացքում միակ պահն է, երբ ուսուցիչը կարող է անդրադառնալ ամեն մի աշակերտի, նույնիսկ եթե միայն նրա անունն էլ արտաբերի: Մի ակնթարթ, երբ աշակերտը հասկանում է, որ գոյություն ունի ինձ համար հենց ինքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է ինձ, ես փորձում եմ, որքանով որ հնարավոր է, հասկանալ նրա տրամադրությունը «Ներկա» բառը արտաբերելու ձևից: Եթե նրա ձայնը դողում է, հարկավոր է դա հաշվի առնել հետագայում»:

Ահա, թե որն է ներկա-բացակայի կարևորությունը: Աշակերտներիս հետ մի անգամ այսպիսի խաղ էինք խաղում: Ես տալիս էի նրանց անունները, նրանք պատասխանում էին, իսկ ես կիսաձայն, բայց նույն տոնայնությամբ, կրկնում էի նրանց «Ներկան», ինչպես հեռավոր արձագանք.

– Մանուե՞լ:
– Ներկա:
– «Ներկա». Լետիսիա ՞:
– Ներկա։
– «Ներկա». Վիկտո՞ր:
– Ներկա։
– «Ներկա». Կարո՞լ:
– Ներկա։
– «Ներկա ». Րե՞մի:
– Ներկա։
– « Ներկա»։

Ես կրկնում էի Մանուելի զուսպ «Ներկան», Լետիսիայի հստակ «Ներկան», Վիկտորի եռանդուն «Ներկան», Կարոլի բյուրեղապակյա «Ներկան»: Ես նրանց առավոտյան արձագանքն էի: Ոմանք փորձում էին, որքան հնարավոր է, իրենց ձայնը անհասկանալի դարձնել, մյուսները ձայնի ինտոնացիան փոխում էին՝ զվարճանալու և ինձ անակնկալի բերելու համար կամ պատասխանում էին՝ այո, կամ՝ այստեղ եմ, կամ էլ՝ ես եմ։ Ես շատ կամաց կրկնում էի նրանց պատասխանները՝ առանց անգամ մի փոքր զարմանալու: Մենք բոլորս միասին էինք, կարծես թե դա խմբի առավոտյան ողջույնն էր համատեղ գործը սկսելուց առաջ:

Իսկ ահա ընկերս՝ Պիերը, որ ուսուցիչ էր Իվրում, երբեք ներկա-բացակա չէր անում:

«Գուցե մի քանի անգամ՝ տարվա սկզբում, նրանց անուններն ու դեմքերը հիշելու համար և անմիջապես անցնում եմ կարևոր բաներին»:

Նրա աշակերտները նրան սպասում են միջանցքում՝ դասարանի դռան մոտ ուղիղ շարքերով կանգնած: Քոլեջի շուրջը ամենուրեք վազվզում են, գոռգոռում, սեղաններն ու աթոռներն են հրմշտում, տարածքն են գրավում, ձայնի բարձրության ռեկորդ են սահմանում: Պիերը հանգիստ սպասում է նրանց կարգավորվելուն, հետո բացում է դուռը ու նայում, թե ինպես են աղջիկներն ու տղաները մեկ առ մեկ դասարան մտնում ու ինչ-որ մեկին բարևում, հետո փակում է դուռը ու դանդաղ մոտենում է իր գրասեղանին, իսկ աշակերտները այդ ընթացքում սպասում են նրան իրենց աթոռների մոտ կանգնած: Նա խնդրում է նստել ու սկսում է. «Դե, Կարի՛մ, որտե՞ղ ենք մենք կանգ առել»: Նրա դասերը խոսակցության նման են, որն ամեն անգամ սկսվում էր այն տեղից, որտեղից ընդհատվել էր: Չափահաս դառնալով՝ ես միշտ իմ ընկեր Պիերին համարել եմ հորեղբայր Ժուլի ռեինկառնացիան իր գործը մեծ նվիրումով կատարելու, իր աշակերտների հարգանքը վայելելու, իր հանդեպ աշակերտների հավատարմության համար:

– Դու կարծես հորեղբայրս լինես՝ Վալ դը Մարնայից:
Նա բարձր ծիծաղում է.
– Դու իրավացի ես, գործընկերներս ասում են, որ ես XIX դարի ուսուցիչ եմ: Նրանք կարծում են, որ ես հարգանքի նշանների հավաքածու եմ անում, օրինակ՝ ուսուցչի հայտնվելուն պես երեխաների ոտքի կանգնելն ու նմանատիպ բաներ, որոնք նախկին ժամանակներն են հիշեցնում: Ասեմ, որ մի փոքր քաղաքավարությունը դեռևս ոչ մեկի չի վնասել, բայց այս դեպքում խոսքը դրա մասին չէ։ Երբ աշակերտներին ասում եմ՝ լռություն պահպանեք, ես նրանց հնարավորություն եմ տալիս «վայրէջք կատարելու» իմ դասին ու սկսելու հանգիստ աշխատանքը: Ես էլ իմ հերթին նայում եմ նրանց գլուխներին, նշում եմ բացականերին, հսկում եմ դասարանի ներսում մշտապես ստեղծվող ու քանդվող խմբերին, կարճ ասած՝ չափում եմ դասարնի առավոտյան ջերմաստիճանը:

Դասերի ավարտին, երբ մեր աշակերտները հոգնած-ընկած են լինում, ես և Պիերը, իրարից անկախ նույն ծիսակարգն ենք իրականացնում: Մենք նրանց առաջարկում ենք լսել քաղաքը (նա՝ Իվրը, ես՝ Փարիզը): Այս ամենից հետո՝ անշարժության ու լռության երկու րոպե, և պատուհանից այն կողմ տիրող աղմուկը միայն ընդգծում էր դասարանում տիրող լռությունը: Այս ժամերին մենք դասերը անցկացնում էինք շատ ցածր ձայնով ու հաճախ ավարտում էինք այն սովորական ընթերցանությամբ:

Աղբյուրը՝ Դպիր

Posted in Մանկական գրականություն

18/01/2022

Առաջադրանք ՝

  1. Կարդացեք Դոլադ Բիսեթի փոքրիկ պատմությունները:
  2. Փորձեք գրել նմանատիպ փոքրիկ պատմություն:

Արքայազն անունով փոքրիկ պինգվինը

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունը Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց եւ շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։

Նա կտուցով, եւ ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղեւին։ Հետո որքան ուժ ուներ սկսեց թմբկահարել, եւ կեղեւը՝ թըխկ, կոտրվեց։

Օֆ, վերջապես նա ծնվեց։

Պինգվին-մայրիկը նայեց նրան եւ չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ― մտածեց մայրիկը։ ― Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սեւ փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ։ Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, փոքրիկս է՞լ դռանա սեւ եւ ճերմակ»։

Եվ պինգվին-մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր, շագանակագույն էլ մնաց։

― Ճարը գտա, ― ասաց պինգվին-մայրիկը եւ պահարանից հանեց մեղրով լի ամանը։

Նա Արքայազնի վրա մեղր քսեց եւ ձայն տվեց Փնթփնթան անունով սպիտակ արջին, որպեսզի արջը լզի մեղրը եւ մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը։ Փնթփնթանը մեծ հաճույքով սկսեց ամեն կողմից լիզել Արքայազնին։

― Վայ, խուտուտ է գալիս, ― ծիծաղեց Արքայազնը։

Բայց արջը՝ առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց լիզել մեղրը։ Իսկ երբ լիզեց-վերջացրեց, պինգվին-մայրիկը տեսավ, որ Արքայազնը ինչպես կար, այնպես էլ մնացել էր՝ շագանակագույն։

Փնթփնթանը խորհուրդ տվեց․

― Թող Արքայազնը բարձրանա ձնե բլրակի վրա ու ցած գլորվի։ Գուցե ձյունը կմաքրի այդ շագանակագույն ներկը։

Արքայազնը բարձրացավ բլրակի գագաթն ու գլորվեց ցած։ Գլորվեց, թափ տվեց մարմինը, բայց պարզվեց, որ առաջվա պես շագանակագույն է։

― Գնանք բվեճից խորհուրդ հարցնենք, ― որոշեց պինգվին-մայրիկը։ ― Նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է։

Եւ բուն պինգվին-մայրիկին ասաց․

― Ինչ ծիծաղելի ես, պինգվին-մայրիկ։ Մի՞թե չգիտես, որ պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով ու երբ մի քիչ մեծանում են, նոր միայն նրանց մեջքը դառնում է սեւ, իսկ փորը՝ ճերմակ։

― Ա՜հ, իհարկե, ― գոչեց պինգվին-մայրիկը։ ― Ես բոլորովին մոռացել էի։

Ու այդպես էլ եղավ, ինչպես ասել էր բուն։

Երբ Արքայազնը մեծացավ, նրա մեջքին աճեցին սեւ փետուրներ, իսկ փորին՝ ճերմակ, ինչպես լինում են բոլոր արքայական պինգվիններինը։

Առյուծի կորած ձագը

Շա՜տ հեռու մի անտառում ապրում էր անտառի թագավոր առյուծը իր ընտանիքի հետ։ Առյուծը կորցրել էր իր փոքրիկ ձագուկին, և օրերից մի օր որոշեց դուրս գալ անտառ և գտնել իր ձագուկին։ Հանդիպեց նապաստակին փորձեց խոսել նապաստակի հետ, բայց նապաստակը վախեցավ և փախավ իր թաքստոց։ Առյուծը տխրեց և շարունակեց ճանապարհը։ Մի փոքր հեռու գտավ անօգնական ընկած եղնիկին, վազեց դեպի եղնիկը և տեսավ, որ եղնիկը իրեն զոհել է հանուն ձագուկի։ Եվ այդ դեպքից հետո առյուծը այլևս չի սպանում եղնիկներին։