Posted in Իմ գրադարան

Պաուլու Կոելյու «աքրայում գտնված ձեռագիրը»

Գիրքը սկզբում անհետաքրքիր թվաց, բայց երբ շարունակեցի ընթերցել հավանեցի։ Ղպտին համբերատարությամբ պատասխանում էր մարդկանց հարցերին, և ես շատ կուզեի հայտնվել գրքի մեջ և անվերջ լսեի նրան։

▪️Ոչ ոք չգիտի, թե վաղը մեզ ինչ է սպասվում, որովհետև ամեն օր իր լավն ու վատն ունի։

▪️Սա կյանքի շրջապտույտն է։ Չնայած դու կարծում ես, թե մեռնելու ես, բայց իրականում դեռ ապրելու ես իմ մեջ։ Քո շնորհիվ ես ողջ եմ, որովհետև կարողանում եմ շնչել։ Քո շնորհիվ ես ինձ սիրված եմ զգացել, որովհետև կարողացել եմ իմ ստվերում պատսպարել հոգնաբեկ ճամփորդին։ Քո կենսահյութը նաև իմն է, մենք մի ամբողջություն ենք։

▪️Բնության շրջապտույտում չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն. Կա միայն շարժում։ Ձմեռը պայքարում է մշտապես տիրելու համար, բայց ի վերջո ստիպված է լինում ընդունել գարնան հաղթանակը, որն իր հետ ծաղիկներ և ուրախություն է բերում։

▪️Բոլորը կլսեն հարգանքով ու կսովորեն երեք կարևոր բան.

1.Համբերատար սպասել գործելու ճիշտ պահին։

2.Լինել այնքան իմաստուն, որ հաջորդ հնարավորությունը բաց չթողնես։

3.Եվ հպարտանալ սեփական սպիներով։

▪️Կան մարդիկ, ովքեր երբեք չեն պարտվել։ Դրանք այն մարդիկ են, ովքեր երբեք չեն պայքարել։

▪️Երբեք չեն լսել «մնաս բարով» արտահայտությունը։ Ու չեն էլ ասի. «Ահա և ես։ Գրկիր ինձ այնպես, ասես կորցրել էիր ու նորից ես գտել»։

▪️Մենությունը ոչ թե սիրո բացակայությունն է, այլ նրա ուղեկիցը։ Մենությունը ոչ թե ընկերակցության բացակայությունն է, այլ այն պահը, երբ մեր հոգին ազատ զրուցում է մեզ հետ և օգնում մեր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել։

▪️Քանզի նա, ով երբեք մենակ չի լինում, այլևս իր անձը չի ճանաչում։ Իսկ նա, ով իր անձը չի ճանաչում, սկսում է վախենալ ունայնությունից։

▪️Մենության մեջ կբացահայտեն այն սերը, որ կարող էր աննկատ գալ ու հեռանալ։ Մենության մեջ կհասկանան ու կհարգեն այն սերը, որ գնաց։ Մենության մեջ կորոշեն ` արժե՞ արդյոք խնդրել, որ սիրեցյալը վերադառնա, թե՞ պետք է թույլ տալ, որ ամեն մեկը գնա իր ճանապարհով։ Մենության մեջ կսովորեն, որ «ոչ» ասելը հաճախ մեծահոգության պակասից չէ, իսկ «այո» ասելը շատ հաճախ առաքինություն չէ։

▪️«Նրանք, ովքեր ընկճված են մենությունից, պետք է հիշեն. կյանքի ամենակարևոր պահերին միշտ էլ մենակ ենք լինելու»:

▪️«Արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության տեսանելի կողմն է: Եվ դուրս է հորդում այն լույսի հետ, որ ճառագում է աչքերից»:

Posted in Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն հաշվետվություն

Թեմա 1 — Ի՞նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը։

Թեմա 2 — Տնտեսագիտության նպատակները և խնդիրները։ Տնտեսական աճ

Թեմա 3 — Շուկայական տնտեսություն

Թեմա 4 — Առաջարկի և պահանջարկի տեսություն

Թեմա 5 — Բանկային համակարգ։ Վարկ և արժեթղթեր

Posted in խոսքի զարգացում

20/12/2021

1․Քննարկի՛ր Բորիս Բին-Բադի ,,Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածը։

Մանկավարժի դերը չափազանց կարևոր է երեխայի առողջ հոգեկան զարգացման համար, քանի որ ուսուցչից է գալիս երեխայի հետագա հոգեկան առոջությունը։ Շատ դպրոցներում ուսուցիչները թերագնահատելով երեխային, երեխաների մոտ առաջացնում են անվստահություն և բազում այլ կոմպլեքսներ։ Հետագայում երեխան ունենում է ոչ առողջ հոգեբանություն ինչից էլ ապագայում շատ խնդիրների են հանդիպում թե շփման հարցում թե մյուս հարցերում։ Երեխան ընկալում է այն ինչ տեսնում է, եթե օրինակ ուսուցիչը խոսում է հանդուրժողականությունից բայց չի հանդուրժում բնական է, որ երեխան նույնպես հանդուրժող չի լինի։ Դպրոցում երեխաները պարզապես ժամանակ են սպանում, իսկ եթե օրինակ հայոց պատմությունը ավելի հետաքրքիր ձևով դասավանդվի բոլորն էլ կսիրեն առարկան և հաճույքով կսովորեն։ Օրինակ ինքս դպրոցում չեմ սիրել որոշ առարկաներ իսկ քոլեջ հաճախելուցս հետո այդ առարկաները իմ ամենասիրելի առարկաներն են դարձել և փոշմանում եմ որ չեմ սովորել։

2․ Քննարկիր Չարլզ Բուկովսկու հետևյալ մտքերը․

ա. Քչով մի՛ բավարարվիր:

«Ես ուզում էի նվաճել ողջ աշխարհը կամ ոչինչ»:

Կանգ մի՛ առ մինչև չհասնես այն ամենին, ինչ երազում ես կամ ինչին արժանի ես: Ձգտի՛ր լավագույնին և պայքարի՛ր այնքան ժամանակ, մինչև կնվաճես այն ամենը, ինչը քեզ լիակատար երջանկություն կպարգևի: Իմաստ չունի հրաժարվել քո նպատակներից և բավարարվել երազանքների մասնակի իրագործմամբ: Այդ դեպքում դու կզղջաս, որ ժամանակին ավելի համառորեն չես պայքարել:

բ. Սիրի՛ր ինքդ քեզ:

«Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ»:

Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ, սակայն իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Դադարի՛ր ամեն մի աննշան սխալի համար քննադատել ինքդ քեզ: Փորձիր սիրել քեզ: Սա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ինքնակատարելագործման վրա, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է դառնալ ինքդ քո ամենամեծ երկրպագուն:

գ. Քաղի՛ր կյանքից առավելագույնը:

«Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ»:
Որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում: Նրանք հավանաբար շատ սարսափելի կյանքով են ապրում»:

Ցանկանո՞ւմ ես պարաշյուտիզմով զբաղվել, սակայն երբևէ չե՞ս փորձել: Ուրեմն ժամանակն է փորձելու: Հասկացի՛ր, որ քեզ միայն մի կյանք է տրված, և ապրիր լիակատար կյանքով: Հենց հիմա ձեռնամուխ եղիր երազանքներիդ իրականացմանը: Պետք չէ այնքան հետաձգել դա, մինչև արդեն ուշ կլինի:

դ. Մի՛ վախեցիր ցավից: Առանց դրա դու չես կարող երջանկություն ապրել:

«Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել»:
Ցավ, տխրություն, զայրույթ… Նմանատիպ բացասական զգացողությունները կարող են սարսափելի տառապանք պատճառել: Այնուամենայնիվ, անհնար է լիարժեքորեն գնահատել դրական էմոցիաները, մինչև որ չանցնես տառապանքի միջով: Այսպիսով, երբ հասնում ես ժայռի ամենաստորին կետին, հիշի՛ր, որ դրանից հետո քեզ բարձունքներ են սպասում: Այն ցավը, որն ապրում ես հիմա, միայն ավելի կքաղցրացնի այն երջանկությունը, որը քեզ սպասվում է ապագայում:

ե. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես:

«Առավոտյան անկողնուց վեր կենալիս երբեմն մտածումես. «Ես չեմ կարողանա հաղթահարել ստեղծվածխոչընդոտը», սակայն հետագայում ծիծաղում ես՝ հիշելովայն բոլոր դեպքերը, երբ այդ կերպ ես մտածել»:

Կյանքը լի է փորձություններով ու դժվարություններով: Դու գիտես այդ մասին: Դու հավանաբար ինքդ էլ բազմիցս անցել ես դրանց միջով: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվում է հաղթահարել այդ դժվարությունները: Գուցե դու էլ նրանցից մե՞կն ես, իսկ եթե ոչ, դեռ ուշ չէ համալրել նրանց շարքերը: Միշտ հիշի՛ր, որ դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Այդ դեպքում անգամ ամենածանր փորձություններն ավելի հեշտ կթվան:

զ. Մի՛ վախեցիր մահից:
«Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն եսհանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև,ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստկլինեմ»:
Մահն անխուսափելի է, ուստի ինչո՞ւ պետք է կյանքդ անցկացնես դրա մասին մտահոգվելով: Մահից վախենալու փոխարեն վայելի՛ր այն կյանքը, որը տրված է քեզ: Այդ պարագայում դու շատ ավելի երջանիկ կլինես:

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ,,Դպիր,, մանկավարժական ամսագրից որևէ հոդված, ձեր նախասիրությամբ, և վերլուծեք այն։

Posted in Գործնական աշխատանք

Դեկտեմբերյան օրեր 20/12/21

Այսօր դեկտեմբերի 20-ն է, օրը երկուշաբթի։ Ամանորին մնաց տասնմեկ օր։ Քոլեջի 5 տարեկաններն անհամբեր սպասում են սիրելի ձմեռ պապիկին։

Այսօր մենք գնացել ենք Հենրիկ Մալյանի անվան թատրոն դիտելու ՝ <<  Անսպասելի իրադարձություններ Էլֆերի դպրոցում >> ներկայացումը , ճանապարհն անցավ շատ ուրախ երգեցինք, արտասանեցինք։

Ներկայացումը երեխաներին շատ դուր եկավ, ոչ միայն երեխաներին մեզ նույնպես։

Ետ գալուց երեխաները կիսվեցին իրենց տպավորություններով։ Շատ հավանեցինք դերասանների խաղը։ Հետճաշիկից հետո գնացինք ինքնագլոր վարելու։

Այսպիսին էր իմ այսօրվա օրը սիրելի 5 տարեկանների հետ։

Տեսանյութը Էլյա Գրիգորյանի `

https://youtu.be/KzMCXdAgPNg

Posted in Բանահյուսություն

Սասունցի Դավիթ էպոս։ Մեծ Մհեր

Մեծ Մհեր կամ Առյուծաձև Մհեր կամ Առյուծ Մհեր, «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հերոս։ Եղել է Սանասարի որդին և Սասունցի Դավթի հայրը։ Ըստ ավանդության, Մեծ Մհերը ամուսնացած է եղել Կարսի թագավոր Թևաթորոսի աղջկա՝ Արմաղանի հետ։

Իր հորից՝ Սանասարից և հորեղբորից՝ Բաղդասարից, ժառանգել է Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Ունեցել է երկու որդի։ Ավագը եղել է Եգիպտոսի քաղաքի թագուհի Իսմիլի որդին՝ Մելիքը, իսկ երկրորդը ունեցել է Արմաղանից և կոչվել է Դավիթ։

Հայկական ժողովրդական էպոսի երկրորդ գլուխը նվիրված է Մեծ Մհերին և նրա գործունեությանը, ինչպես նաև Մեծ Մհերի ու Մըսրա Մելիքի մենամարտին։

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը։ Յոթ տարեկանում սովորել է ձի հեծնել և որս անել։ Ավելի մեծ հասակում Մհերին հաջողվում է պատռել մի մարդակեր առյուծի երախ։ Այդ քայլից հետո նրան սասունցիները տվել են «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր» պատվանունը։ Մհերը իր մոր ձեռքով օծվում է Սասնա տան կառավարիչ։

Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։

Իմանալով այս մասին՝ Մհերը կարողանում է հաղթել Սպիտակ դև թագավորին և նրա փահլեվաններին, ամուսնանալով գերության մեջ գտնվող արքայադստեր` Արմաղանի հետ։

Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։

Իր խոստումը չդրժելով Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն և տերության կանգնում Եգիպտոսի թագուհի Իսմիլին։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։

Posted in Իմ գրադարան

Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ»

Գիրքը շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ։ Կարդացի մեկ շնչով անհամբերությամբ սպասելով թե ինչ կլինի վերջում։ Ցավում եմ, որ Հայկի նման տղայի հետ պատահեց այս ամենը, կարծում եմ Աստղիկը սխալ վարվեց Հայկի հետ, չէ որ Հայկը եղել էր նրա կողքին, ընդունել ու լսել էր Աստղիկին։ Չեմ հասկանում Աստղիկին, որքան էլ սիրեր, պետք է հրաժարվեր Տարոնից այն ժամանակ երբ ծնկի էր եկել։

Շատ դժվար էր գրքից դուրս բերել հատվածներ, քանի որ գրքում ամեն տող շատ խորը իմաստ ուներ։ Ընտրեցի հետևյալ հատվածները ՝

● Ասում են ՝ այնտեղ որտեղ աստղ է ընկնում, երիցուկ է աճում, և որ երիցուկները փոքր արեգակներ են, որոնք իրենց ճերմակ թերթիկներով բազմաթիվ արահետներ են խաչաձևում իրար։

● Միայն հանուն երեխայի պահպանվող ընտանիքներում տիրող անառողջ մթնոլորտը առաջին հերթին հենց երեխայի հոգեբանությանն է վնասում, այնպես որ լինում են դեպքեր, երբ բաժանումը լավագույն լուծումն է բոլոր կողմերի համար։ Ոչ մի աղոթք կամ օրհնություն չի կարող պահպանել այն ընտանիքը, որ հիմնված չէ սիրո վրա․․․

● Առանց ներելու անիմաստ է։ Ամենագեղեցիկ բառերից է։ Ու ներելու գործողությունն ինքնին շատ գեղեցիկ է։

● Ով էլ ասես կարող է անտարբեր դառնալ։ Իսկ դու ներել սովորիր։ Ներում են այն մարդիկ, որոնք իրենց ներսում շատ սեր ունեն։

● Եթե ուզում էր արժանանալ Աստղիկի սիրուն, նախ կարիք կլիներ օգնելու նրան ՝ մոռանալու իր անցյալը և հանելու նրան հոգեկան ընկճվածությունից։ Կնոջ հոգեբանության գիտակ լինելով ՝ հասկանում էր, որ սիրտը սիրով լցնելու համար նրա բոլոր անկյունները պիտի լիարժեք դատարկ լինեն։ Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում․․․

● Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված երիտասարդ աղջկան․․․

● Մեր հասարակությունը շատ նման է շենքի բակում նստոտող անգործ, անզբաղ կանանց․ նրան մշտապես քննարկելու թեմա է պետք, ցանկալի է ՝ ուրիշի կյանքից։ Բավական է ՝ մեկը սայթաքի կամ անհաջող որևէ դիպվածով կյանքը պղտորվի, անմիջապես կդառնա թիվ մեկ քննարկման թեման։ Եվ այդ ամենը ՝ հաճախ քո թիկունքում։ Մարդիկ կնայեն դեմքիդ, կժպտան կամ չեն ժպտա, կբարևեն կամ չեն բարևի, գլուխը տմբացնելով կամ անտարբեր կանցնեն․․․ Փոխարենը լավ գիտես, թե ինչ են խոսում հարևաններդ, բարեկամներդ, նույնիսկ նրանք, ումից չէիր սպասի, թե որևէ խոսք կարտասանեն․․․

● Ինքնասպանության միտքը մեկընդմիշտ հեռու վանիր գլխիցդ։ Մահանալու համար չէ, որ Աստված մեզ ուղարկել է այս աշխարհ, այլ ապրելու։ Պարզապես ամեն ոք յուրովի է պատկերացնում ապրելը․ մեկին ապրելու համար միայն հաց ու ջուր է պետք, մյուսին ՝ տուն, երրորդին ՝ կին կամ տղամարդ, չորրորդին ՝ երեխա․․․

● Եթե ծնողը երջանիկ չէ, ապա երեխաները դժվարությամբ կընկալեն, թե ինչ է երջանկությունը․․․

● Բաժանումը, ինչպիսին է այն լինի, երբեք հեշտ չէ, բաժանումը սրտամաշ է, բաժանումը մղձավանջ է․․․ Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերն են տիրապետում։

● Մարդուն սիրում ես այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում։ Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել։ Դա կյանքի ամենաերջանիկ պահերից է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

● Ի՞նչը կարող է ստիպել կնոջը սեփական կամքով թակել դժոխքի դռները, եթե ոչ կույր սերը։

● Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հետո այն պահպանելու միջոցներով․․․

● Նա արտասվում էր չգտնված երիցուկների համար, որովհետև փնտրել էր ու չէր գտել, բայց երբեք չուրախացավ գտնված երիցուկների համար, որ առատորեն նվիրում էր Հայկը։ Այնինչ գուցե հենց դա էր իր երջանկությունը․․․

● Եթե սերը զոհողություններ է պահանջում, ապա մի օր էլ հենց սերը կհայտնվի զոհասեղանին։

● Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին․․․

● Եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց։ Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս «սեր» բառը, որ տրվում է այդ զգացմունքներին։

● Սիրում եմ քեզ ու սպասում եմ այն օրվան, որ նորից կնստենք այս նստարանին, նորից ձեռքս կբռնես, բայց արդեն կխնդրես, որ երբեք չհեռանամ քեզնից։

● Մարդուն մեր մեջ թաղելուց հետո մոռանում ենք թաղել նաև նրա հանդեպ տածած սերը, որ հաճախ ավելի քաղցր ու կարոտալի է, քան հենց ինքը ՝ մարդը․․․

● Խմենք նրանց համար, ում կարոտում ենք․․․

Հայկը լուռ խմեց։ Կենաց ասել, կենաց խմել չէր սիրում, բայց լսած հազարավոր կենացներից սա հաստատաբար հավերժ հիշելու էր։

Նրանց համար, ում կարոտում ենք․․․

● Կարոտել նշանակում է ձգտել, երազել, քայլել կարոտիդ ուղղությամբ․․․

● Սիրող սիրտը ատամներով էլ կպահի իր սերը․․․

● Խոսքը սրտի արձագանքն է։

¶Դու այդպես էլ չես գտնի քո երիցուկները, որովհետև նրանց փնտրում ես անցյալում, իսկ անցյալում ոչինչ հնարավոր չէ գտնել։

▼ Ասում են՝ կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի։ Սխալդ ինքդ պիտի հասկանաս։ Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարես ու շարունակես ժպտալ։

Posted in Կիսամյակային հաշվետություն

Սեպտեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն

Այս տարի իմ գործունեությունը սկսվել է պարտեզի 5 տարեկանների խմբից։ Սկզբում մտածում էի երեխաները ինձ հետ չեն ընկերանա, շատ դժվարությամբ կկարողանամ գրավեմ նրանց, սակայն հենց առաջին օրվանից նրանք ինձ սիրեցին, ես՝ նրանց։ Ես իմ օրը պարտեզում հրապարակում եմ հետևյալ բաժնում ՝

Գործնական աշխատանք

Կարողացել եմ այս ամիսների ընթացքում կատարել հետևյալ նախագծերը ՝

Կենդանիներ — նախագիծ

Դորոթին և ակնոցը հեքիաթ — նախագիծ

Մասնագիտական առարկաներից ունեմ հետևյալ հաշվետվությունները ՝

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա — հաշվետվություն

Խոսքի զարգացում հաշվետվության բաժին

Բանահյուսություն հաշվետվության բաժին

Մանկական գրականություն հաշվետվության բաժին

Հանդիպել եմ արձակագիր Գրիգի հետ ավագ դպրոցի աշակերտ Քնարիկ Հայրապետյանի նախագծի շրջանակներում։

Հանդիպում Գրիգի հետ

Մասնակցել եմ ֆլեշմոբերին հրապարակումները այս բաժնում ՝

Ֆլեշմոբ

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Երկրաչափական պատկերներ սպունգից — նախագիծ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Ժամանակ — 21/12/2021

Նպատակ — ճանաչել երկրաչափական պատկերները, մեծի, փոքրի, երկարի, կարճի ճիշտ կողմնորոշում, խմբում համատեղ աշխատելու կարողություն։

Խնդիր — Ցույց տալ երկրաչափական պատկերները: Տարբերել շրջան, քառակուսի, օվալ, հնգանկյուն, սեղան, եռանկյուն, ուղղանկյուն երկրաչափական պատկերները:

Դաստիարակ — Վարդ Օսիպովա

Ընթացք — Երեխաների հետ սպունգից կտրել երկրաչափական տարբեր պատկերներ, սպունգը թաթախել գուաշի մեջ և դաջել թղթին։

Անհրաժեշտ պարագաներ — սպունգ, գուաշ, սպիտակ (A4) թղթեր։

Արդյունք —

Posted in Դիպլոմային նախագիծ

Այլընտրանքային նկարչություն — ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

Այսօր 5 տարեկանների հետ պատրաստեցինք ամանորյա ինքնաշեն խաղալիքներ։ Երեխաները նախօրոք իրենց հետ բերել էին փայտե գդալներ և զուգարանի թղթեր։ Սկսեցինք նախապատրաստել ներկերը, սոսինձները, կտրեցինք ձնեմարդի քիթը, աչքերը և անցանք գործին։

Երեխաները սկսեցին աշխատել երգելով ամանորյա երգերը։

Խնդիրը ` զարգացնել երեխայի ստեղծագործական երևակայական միտքը, խմբում համատեղ աշխատելու կարողությունը։

Posted in Գործնական աշխատանք

Դեկտեմբերյան օրեր

Այսօր դեկտեմբերի 17-ն է, օրը ուրբաթ։ Նախավարժանքից հետո պատրաստեցինք և գնացինք տիկին Շողիկի մոտ, որտեղ երգեցինք և մեզ մոտ եկավ ձմեռ պապիկի թոռնիկը որպիսզի երեխաների նամակները փոխանցի իսկական ձմեռ պապիկին։ Լոլիկի սերմեր ցանեցինք և ջրեցինք։ Մարկը մոտեցավ ինձ ՛ ասաց.

— Ընկեր Ֆռոլա ինքը իսկական չի քիթը կարմիր չի։

Ես պատասխանեցի.

— Մարկ ջան ինքը ձմեռ պապիկի թոռնիկն է, երբ մեծանա նրա քիթն էլ կկարմրի։

Ինձ մոտեցավ Գոռը և ասաց.

— Ընկեր Ֆլոլա ես ուզում էի ձյունանուշը գա։

Ես էլ պատասխանեցի, որ ձմեռ պապիկի երբ նվերները բերի այդ ժամանակ ձյունանուշը կգա։

Եկանք խումբ նախաճաշեցինք և մեզ մոտ եկավ ռուսերենի ուսուցիչը, կրկնեցինք մեր սովորած ամանորյա երգերն ու բանաստեղծությունները։

Իսկ հետո ընկեր Էլյայի հետ միջոցառման փորձ արեցինք։

Այսօր էլ այսպես անցավ իմ ուրախ օրը պարտեզում։

Տեսանյութը Էլյա Գրիգորյանի `

https://youtu.be/yXtY3YBNkSc

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա — հաշվետվություն

Սեպտեմբեր

Մեծություն վերլուծություն

Մեծ — փոքր — միջին վերլուծություն

Հոկտեմբեր

Հավաքածուի հայեցակարգի հիմնական հասկացություններից մեկն է Մաթեմատիկան.

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Նոյեմբեր

Երկար — կարճ վերլուծություն

Բարձր — ցածր վերլուծություն

Կյուիզեների փայտե ձողիկների խաղեր թարգմանություն

Լայն — նեղ վերլուծություն

Ծեփամածիկից երկրաչափական պատկերներ

Դեկտեմբեր

Հաստ — բարակ վերլուծություն

Սպունգից պատրաստում ենք երկրաչափական պատկերներ — նախագիծ