Posted in Հայոց Պատմություն

Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը

  1. Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

2․Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով , երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։

3․Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։

1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

4․Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։

Պայմանագրի համաձայն Ռուսասատանը Փոքր Ասիայում Թուրքիային էր վերադարձնում Կարսը, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում Ղրիմի թերակղզուց։ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբի գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոքային, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուասատանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենլու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական շոգենավ)։ Ռուսասատանը պարտավորվում էր Ալանդյան կղզիներում (Բալթիկ ծով) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախատել Օսմանայան կայսրության տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը:

5․Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։

Ռուսաստանը ավարտեց Ղրիմի պատերազմը նվազագույն տարածքային կորուստներով, սակայն ստիպված էր դուրս հանել Սև ծովյան նավատորմը և Սևաստոպոլի ռազմական բազաները: Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը: Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ Փարիզի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից:

6․ Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։

Կառավարման այս ձևով միապետի իշխանությունը սահմանափակվում է սահմանադրությամբ, ավանդույթներով կամ չգրված կանոններով: Սահմանադրական միապետությունն իր հերթին բաժանվում է երկու ձևի.

7․Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։

Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին:

8․Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

9․Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։

1877 թվականի ապրիլի 29-ի գլխավոր հրամանատարի հրամանով Կովկասում գործող կորպուսի զորամիավորումներին (գլխավոր ուժերին՝ Ախալցխայի և Երևանյան ջոկատներին) հանձնարարվել է կենտրոնանալ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով և պատրաստ լինել մի քանի կետից միաժամանակ հարձակողական գործողությունների անցնելու համար: 1877 թվականի ապրիլի 6-ի (18) դրությամբ բոլոր զորամասերն ու ռազմական ուժերը տարակենտրոնացվել են եղել ողջ ռազմավարական ճակատով։  Երևանյան ջոկատը կազմել է գործող կորպուսի ձախ թևը։

10․Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։

Զանգվածային կոտորածներ Բայազետում, տեղի են ունեցել 1877 թվականի հունիսին՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի՝ թուրքական զորքերի կողմից Բայազետի միջնաբերդում ռուսական կայազորը պաշարելու ժամանակ՝  հունիսի (18) 6 —  հուլիսի (10) հունիսի 28։ Քաղաքի հայազգ բնակչության բնաջնջումը տարբերվում էր ծայրահեղ արտահայտված վայրագությամբ։Բայազետի պաշարման մասնակից ուրյադնիկ Սևաստյանովը հետագայում հիշում էր, որ միջնաբերդի պատերի տակ թափառում էր 10-ամյա մի տղա։ Շարժումներով նա խնդրում էր իրենց վերցնել միջնաբերդ, և զինվորները, պարան իջեցնելով, նրան պատի վրա բարձրացրին։ Թարգմանչի միջոցով տղան բացատրեց, որ ինքը հայ է. մորը, հորը և մյուս հարազատներին թուրքերը «թրատեցին և այրեցին», իսկ քրոջը տարան իրենց հետ։ Տղան նաև պատմեց, որ արդեն երրորդ օրն է՝ թափառում է քաղաքում՝ փնտրելով հարազատներին, շատ սոված է և խնդրեց կերակրել իրեն։ Զինվորները նրան բացատրեցին, որ իրենց ևս չունեն հաց ու ջուր։ Մնալով ռուսական կայազորում երեք օր՝ տղան խնդրեց բաց թողնել իրեն։ Երեխան գնաց, և այլևս ոչ ոք չտեսավ նրան։ Սևաստյանովը հիշում էր, որ «այդ անմեղ տղայի աղեկտուր լացը բոլորին հուզեց»։

11․Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։

Կարս քաղաքի և նրա շրջակայքի միացումը Ռուսաստանին կատարվեց 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Բերդն ու քաղաքը ռուսական զորքերը գրավեցին Լոռիս–Մելիքովի հրամանատարությամբ։ Իսկ 1878 թ. հուլիսի 13-ին Բեռլինի պայմանագրով անցան Ռուսաստանին։ Ռուսական կայսրությանը նոր միացրած տարածքից կազմվեց Կարսի մարզը՝ Կարս, Օլթի, Արդահան և Կաղզվան օկրուգներով: Մարզի կենտրոնը Կարսն էր։ Այստեղ էին կենտրոնացած մարզային վարչական օրգանները։

12․Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Posted in Հասարակագիտություն

Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ

  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․

Միջազգային և ոչ միջազգային

  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։

Վեճերի խաղաղ կարգավորման եղանակներն են 1. բանակցությունները։ 2. խորհրդակցությունները։ 3. միջնորդությունը։ 4. բարի ծառայությունները։ 5. հետաքննական և համաձայնեցնող հանձնաժողովները։ 6. միջազգային արբիտրաժը։ 7. միջազգային դատական քննություն։

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

 Տարածքային վեճին բնորոշ են երեք հիմնական տարր. 1. սուբյեկտները պետություններն են, 2. վիճելի սահմանի կամ տարածքի առկայություն, 3. վեճի օբյեկտի կամ առարկայի հստակ սահմանված համընկնում:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Տարածքային վեճերի մեծամասնությունը հիմնականում բաժանվում են երկու տեսակի`

1) սահմանի գծի տեղակայման վերաբերյալ վեճեր,

2) որոշակի տարածքի պատկանելության վերաբերյալ վեճեր:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

1992 թվականի օգոստոսին Աբխազիայի Գերագույն խորհրդի և Վրաստանի ղեկավարության միջև առկա քաղաքական հակասությունները, կապված Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ Աբխազիա մտնելու հետ, վերածվեցին զինված բախումների: Ռազմական գործողությունները ընթանում էին վրացական և աբխազական զինված կազմավորումների, ինչպես նաև կողմերին աջակցելու նպատակով Հյուսիսային Կովկասից ժամանած կամավորների միջև և տևեցին ավելի քան մեկ տարի: Հակամարտող կողմերը միմյանց մեղադրում էին քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների մասսայական խախտումներ կատարելու մեջ: Համաձայն ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի՝ 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցի՝ նշված խախտումների պատասխանատվությունը կրում են ինչպես վրացական կառավարական զորքերը, այնպես էլ աբխազական զինված ուժերը, ինչպես նաև ոչ կանոնավոր կազմավորումներն ու քաղաքացիական անձինք, ովքեր համագործակցում էին հակամարտող կողմերի հետ:Հակամարտությունը հանգեցրեց հսկայական տարածքների ամայացման և բնակչության զանգվածային տեղահանությամբ: Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում՝ վրացիներ, դարձան փախստական՝ ստիպված լինելով լքել իրենց բնակավայրերը:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
Posted in ընտանեկան դպրոց

Ապրիլ ամսվա ընտանեկան հեռավար ուսուցման ամփոփում

Արդեն երկրորդ ամիսն է ինչ աշխատում ենք առցանց։ Օրերս հագեցած են դասերով, չեմ հասցնում ձանձրանալ։ Ապրիլ ամսին մասնակցել եմ շատ հետաքրքիր նախագծերի։ Տանից աշխատելը ինձ դու է գալիս չնայած, որ շատ եմ կարոտել քոլեջը, ընկերներիս, ուսուցիչներին։

Հայոց լեզու, գրականություն

Առաջադրանք ապրիլի17-23

Աշխարհն իմ աչքերով

Հայոց պատմություն, հասարակագիտություն

Ցեղասպանություններն աշխարհում։Հասարակագիտական նախագիծ

Գործարքներ

Բարոյական արժեքներ

Հայոց պատմություն ապրիլի 17-23

Էկոլոգիա

Ընտանեկան նախագիծ հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Դեղաբույսեր

Կենսաբանություն

Բույսեր

Ընտանի կենդանիների խնամք

Իտալերեն

Իտալական նախագիծ

Լեոնարդո Դա Վինչի

Posted in Կենսաբանություն

Ընտանի կենդանիների խնամք

Տնային կենդանիները բնակարաններում ապրող կենդանիներն են: Դրանք լավ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության վրա և կապվում ու նվիրված են իրենց տերերին:

Նախքան կսկսեք տնային կենդանի պահել, պետք է համոզված լինեք, որ կարող եք նրան խնամել իր ողջ կյանքի ընթացքում: Վատ է, երբ մարդիկ ձեռք են բերում շնիկ կամ կատու, սակայն մի քանի ամիս անց հրաժարվում են նրանից: Ամեն տարի լքված կենդանիներին փրկող կազմակերպությունները հավաքում են հարյուր-հազարավոր այդպիսի խեղճ արարածների:  Տնային կենդանիները պահանջում են ուշադրություն և խնամք: Խնամողը նրան չպետք է մոռանա նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը հիվանդ է կամ մեկնելու է այլ վայր, կամ էլ գտել է ուրիշ զբաղմունք: Երբ որոշում են կենդանի պահել, նախապես պետք է նրա համար տեղ ապահովել. բայց արդյո՞ք բնակարանում հարմար տեղ կա, և նյութական միջոցներն էլ բավավարու՞մ են կենդանուն պահելու համար: Ավելի լավ է կատուներին, շներին, ճագարներին  պահել տնամերձ այգում: Կենդանին, մեծ լինի թե փոքր, պետք է նրա բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, հետևել սննդին, հիվանդանալու դեպքում դիմել անասնաբույժին: Տնային կենդանիները կարիք ունեն տերերի հատուկ ուշադրությանը: Շներին պետք է զբոսանքի տանել նվազագույնն օրական 2 անգամ, իսկ կատուները սիրում են ազատ ներս ու դուրս անել: Ավելի հեշտ է խնամել այն կենդանիներին, որոնք կարող են ապրել վանդակներում, օրինակ`   համստերիկներին, ծովախոզուկներին և ավազամկներին: Համեմատաբար հեշտ է ձկների խնամքը, թեպետ նրանց նույնպես հարկավոր է պարբերաբար կերակրել և մաքրել աքվարիումը: Հայտնի չէ, թե երբվանից է մարդն սկսել տնային կենդանիներ պահելը: Սակայն Իսրայելում գոյություն ունի դամբարան (12 հզ. տարվա վաղեմության), որտեղ մարդու կողքին շուն է թաղված: Մահացածի ձեռքը հանգչում է շան վրա:Հին Եգիպտոսի փարավոնների կողքին թաղել են շատ ընտանի կենդանիներ, հատկապես` շներ ու կատուներ:

Posted in Հասարակագիտություն

Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․

Սամվել Թամազյանի նախագիծ

Ցեղասպանություն — Բնակչության առանձին խմբերի՝ ազգային փոքրամասնությունների՝ ժողովրդի ևն ոչնչացում՝ կոտորած՝ ռասայական, ազգայնական կամ կրոնական շարժառիթներով, գենոցիդ:

Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածը և դրա անպատժելիությունը խթան է դարձել XX դարի նոր ցեղասպանությունների համար։ Մեծ տերությունների պասիվությունը, այս ծավալուն ողբերգությունը կանխելու հարցում դրանց ոչ վճռական լինելը հետագայում մարդկության դեմ նոր հանցագործությունների են հանգեցրել։

105 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ ձերբակալում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է:Այս քայլով թուրքական իշխանությունը նպատակ ուներ «գլխատել» կայսրության հայ բնակչությանը։ Մի քանի տարի շարունակ իրականացվող ցեղասպանության զոհերի քանակն, ընդհանուր առմամբ, գերազանցել է մեկուկես միլիոնը։

Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։

Հոլոքոստ

Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։

Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Ճապոնիան իր առջև խնդիր էր դրել գաղութացնել Հարավարևելյան Ասիան ու իր համար հումքի աղբյուր ու սպառման շուկա ապահովել։ Այդ նպատակով 1931 թվականից Ճապոնիան սկսել էր տարածաշրջանում ակտիվ էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնել։ Ճապոնական բանակի գործողությունները Հարավարևելյան Ասիայում 1931 – 1945 թվականներին ուղեկցվում էին բնակչության դեմ բազում հանցագործություններով, որոնք հաճախ ցեղասպանություն են որակվում։ Թեև պաշտոնապես ոչ մի երկիր դա որպես ցեղասպանություն չի ճանաչել։

Կամբոջայի ջարդը

1975 թվականին Կամբոջայում իշխանության եկան Կարմիր Քմերները` Պոլ Պոտի գլխավորությամբ։ Ու հենց այդ թվականից երկրում սկսեց գործել «մահվան մեքենան»։ Սպանում էին բարձրագույն կրթություն ունենալու, ակնոց դնելու, օտար լեզուներ իմանալու, արտասահմանցիների հետ շփվելու համար, սպանում էին բժիշկներին և ուսուցիչներին։ Ամեն օր «մահվան» դաշտերում 300–400 դիակ էր մնում։ Աղքատ երկրում փամփուշտները պակասություն էին անում, այդ պատճառով սպանում էին ձեռքի տակ ընկած ցանկացած իրով` քլունգով, բրիչով, մուրճով, նույնիսկ արմավենիների տերևներով։ Ընդհանուր առմամբ, Պոլ Պոտի օրոք մոտ երեք միլիոն մարդ է սպանվել։

Ցեղասպանություն Ռուանդայում

1994 թվականի ապրիլի 6–ից հուլիսի 18–ը խուտու կառավարության հրամանով տուտսի ցեղի զանգվածային ոչնչացում է իրագործվել։ Այդ իրադարձությունների ժամանակ տարբեր գնահատականներով 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ է մահացել։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում էր երկրի բնակչության 20%–ը։ Ցեղասպանությունը ծրագրել էր Ռուանդայի քաղաքական վերնախավն, ու իրագործվել էր անմիջապես բանակի, ժանդարմների, «ինտերխավմե» ու «իմպուզամուգամբի» խմբավորումների ուժերով,որոնց աջակցում էին խանությունն ու քաղաքացիականները։

Դարֆուրի կոտորածը

Ազգամիջյան հակամարտություն, որը 2003 թվականին ծագել էր Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր գավառում աֆրիկյան նստակյաց բնակչության ու արաբալեզու քոչվորների միջև։ Ապստամբների դեմ պայքարի պատրվակով Սուդանի կառավարությունը գործի է դրել տեղացի արաբալեզու քոչվորների «Ջանջավիդ» աշխարհազորը, որի մարտիկները աֆրիկյան քաղաքացիական բնակչության պատժիչ ռեյդեր է իրականացրել։

Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

2014 թվականի ամռանը հյուսիսային Իրաքում ԻՊ («Իսլամական պետություն» – մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի զանգվածային ջարդերը։ Որոշ տվյալներով` 50–ից 60 հազար եզդի ստիպված էին փախչել Շենգալի սարեր։ ԻՊ գրոհայինները պաշարել էին սարերում նրանց ապաստանները։

Posted in Գրականություն

Առցանց ուսուցում գրականությունից ապրիլի17-23

Ջեյմս Ջոյս  «Էվելին» 

Պատմվածքը Դուբլինում ապրող Էվելինի մասին է, ով կորցրել էր իր մորը և սիրելի եղբորը ՝ Էռնեստին։ Էվելին ապրում էր հոր և եղբոր Հենրիի հետ։ Հայրը հարբեցող էր, և միշտ բարկանում էր Էվելինի վրա։ Էվելին սիրահարված էր Ֆրանկին, նրանք երջանիկ էին, հայրը իմանալով այդ մասին արգելում է նրանց շփվել։ Նրանք գաղտնի էին հանդիպում։ Նրանք որոշում են փախչել, գնում են տոմսեր, սակայն Էվելին վերջին պահին փոշմանում է և վերադառնում տուն։

Ինձ թվում է պետք է բաց թողնել անցյալը և քայլել առաջ առանց հետ նայելու։

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Պատմվածքը շատ հուզիչ էր։Կարծում եմ, որ այդ տղան չպիտի ինքնասպան լիներ, քանի որ եթե մարդուն իսկապես սիրում ես, ուրեմն ամեն գնով պիտի հասնես նրան, որովհետև այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Չպետք է հանձնվել, պետք է ուղղակի պայքարել, որովհետև կյանքը պայքար է։

Posted in Հասարակագիտություն

Գործարքներ

Գործարք. ֆիզիկական ու իրավաբանական անձանց գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն: Գործարքին բնորոշ հատկանիշներն են.

  1. գործարքը համարվում է իրավաբանական փաստ,
  2. գործարքը միշտ իրավաչափ գործողություն է,
  3. գործարքը կամային գործողություն է,
  4. գործարքն ուղղված է սուբյեկտների միջև քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն,
  5. գործարքն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այն կնքած անձանց, երբեմն նաև երրորդ անձի համար:

Գործարքի հասկացությունն ու դրա մասին գիտական դրույթները ձևավորվել են գերմանական իրավական համակարգում, որտեղ գործարքը բնորոշբում է որպես անձի կամքն արտահայտելուն ուղղված իրավական գործողությունների ամբողջություն` օրենքով թույլատրված շրջանակներում: Այս հասկացությունը անձնական կամքի ու օրենքի տեսության միջև կոմպրոմիս է: Անձնական կամքի տեսությունը հանգում է նրան, որ կամքն ու կամահայտնությունը բնորոշում են գործարքը, և առանց դրանց գործարքն անհնարին է: Երկրորդ տեսությունը արտահայտում է այն գաղափարը, որ կամքը և կամահայտնությունը նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ իրավական կարգավորման չեն ենթարկվել:

Գործարքների էությունը հասկանալու համար շատ կարևոր է ևս մի բան. գործարքն ինտելեկտուալ բնույթ ունի: Մենք կարող ենք պայմանավորվել, որ գործարք կա, կամ կարող ենք պայմանավորվել, որ այն չկա: Հենց սրանով էլ գործարքը տարբերվում է, օրինակ, փաստական գործողություններից:

Քաղաքացիական իրավունքում առանձնացվում են գործարքների տարբեր տեսակներ` տարբեր չափանիշներից ելնելով.

  • Գործարքի կողմերից կախված` առանձնացնում են միակողմ և բազմակողմ գործարքներ,
  • Իրավական ուժ ստանալու պահից կախված` առանձնացնում են կոնսենսուալ և ռեալ գործարքներ,
  • Գործարքի հիմքի որոշակիությունից կախված` առանձնացնում են կաուզալ և վերացական գործարքներ,
  • Կախված գործարքի` որոշակի ժամկետով կնքված լինելուց` առանձնացնում են ժամանակավոր և անժամկետ գործարքներ,
  • Մասնակիցների փոխհարաբերություններից կախված` առանձնացնում են ֆիդուցիար և ալեատոր գործարքներ,
  • Գործարքի ձևից կախված` առանձնացնում են գրավոր և բանավոր գործարքներ:

Միակողմ է համարվում այն գործարքը, որի իրականացման համար բավարար է մի կողմի կամահայտնությունը: Այդպիսի գործարքը, որպես կանոն, իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում միայն այդ կամքն արտահայտած կողմի համար: Երրորդ անձանց համար իրավունքներ ու պարտականություններ առաջանում են միայն օրենքով կամ վերջիններիս համաձայնությամբ նախատեսված դեպքերում: Բազմակողմ է այն գործարքը, որի իրականացման համար պարտադիր է երկու և ավելի անձանց համաձայնությունը, այլ կերպ ասած` պայմանագիրը:

Քաղաքացիական իրավունքում գործարքների մեծ մասը կայացած է համարվում այն պահից, երբ կողմերը կայացնում են համապատասխան համաձայնությունը: Այդպիսի գործարքները կոչվում են կոնսենսուալ, լատիներեն consensus` համաձայնություն բառից: Այսպիսի գործարքները կնքված համարելու համար պարտադիր չէ գործարքի առարկայի հանձնումը մի կողմից մյուսին: Ռեալ գործարքները կնքված են համարվում այն պահից, երբ տեղի է ունենում պայմանագրի առարկայի հանձնում մի կողմից մյուսին: Անկախ համաձայնության կայացման պահից` այս գործարքները կնքված են համարվում այն ժամանակ, երբ փոխանցվում է գործարքի առարկա հանդիսացող գույքը:

Ժամանակավոր գործարքն ամրագրում է նշված երկու պայմաններից մեկը կամ երկուսը միաժամանակ.

  • գործարքի գործողության սկիզբը,
  • գործարքի գործողության ավարտը:

Այն ժամկետը, որի հետ կողմերը կապում են գործարքով սահմանված իրավունքների ու պարտականությունների ծագումը, կոչվում է հետաձգող: Օրինակ` կողմերը կարող են պայմանավորվել, որ մատակարարման պայմանագրով իրավունքներն ու պարտականությունները ծագում են մատակարարողի հաշվին գումարը նստելու պահից: Եթե գործարքը գործելու է որոշակի ժամանակի ընթացքում և կողմերը նշում են այն պահը, որից հետո գործարքը դադարելու է, այդպիսի ժամկետը համարվում է կասեցնող: Օրինակ, կողմերը պայմանավորվում են, որ վարձակալության պայմանագիրը դադարելու է հուլիսի 1-ին: Հնարավոր է, որ պայմանագրում միաժամանակ նշված լինեն և’ հետաձգող, և’ կասեցնող ժամկետները: Օրինակ` շենքի վարձակալության պայմանագրում կարող է նշվել, որ պայմանագրի գործողությունը սկսվելու է հունիսի 1-ին և դադարելու է սեպտեմբերի 15-ին:

Posted in Հայոց Պատմություն

Հեռավար առցանց ուսուցում հայոց պատմություն ապրիլի 17—23

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։

Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը XIX դարին բաժանված էր Էրզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր, Սեբաստիա էլայեթների ։

2․Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։

Հայկական կոտորածներն պղծել իրագործելու համար Բարձր դուռը որոշեց նախ ճնշել Սասունի դիմադրական ներուժը, իսկ 1984 թ. ամռանը լեռնեցիների վրա շարժվեց Զեքի փաշայի 12 հազարանոց զորքը հրետանու ուղեկցությամբ։ Նրան միացան այլ զորամասեր Դիարբեքիրից , Էրզրումից , Երզնկայից , համիդիե 3հազարանոց մի զորագունդ և այլ բաշիբոզուկներ ։ 

3․Ովքե՞ր էին <<կեսկեսները>>, որտե՞ղ էին բնակվում նրանք։

XIX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում և հարևան նահանգներում, բացի քրիստոնյա հայերից, մեծ թիվ էին կազմում մահմեդականացված հայերը։ Նրանց զգալի մասին շարունակում էին կոչել կեսկեսներ, այսինքն` կեսհայ կեսմահմեդական։

4․Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։

Հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդները ապրում էին ազգային ճնշումների, ազգային արժանապատվության, ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման վտանգի պայմաններում։

5․Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

 6․Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։

XIX դարի առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ։ 1807 թ. հունիսի 18-ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին Օսմանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն: Սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։

7․Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։

1807 թ. հունիսին Ախուրյանի ափին Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում։

8.Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1810 թ. նոյեմբերի սկզբին տեղի հայերի ու վրացիների գործուն աջակցությամբ ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը, սակայն Ախալցխան գրավել չի հաջողվում։ Իսկ հաջորդ տարվա դեկտեմբերին ռուսները գրավում են անառիկ համարվող Ախալքալաքի բերդը, ապա ամբողջ գավառը։

9.Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1826 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
Կովկասյան և Բալկանյան ճակատներում ռուսների տարած հաղթանակները հանգեցնում են 1812 թ. մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Բեյ Միրզայանի միջնորդությամբ հաշտության պայմանագրի կնքմանը։

Posted in Գրականություն

Աշխարհն իմ աչքերով

Ամեն մարդ ունի իր առանձին աշխարհը, որտեղ միայնակ է իր մտքերի հետ։ Իհարկե ես էլ ունեմ իմ աշխարհը իմ ստեղծած աշխարհը։ Մի փոքր ներկայացնեմ աշխարհն իմ աչքերով։

Լույս աշխարհ գալով փորձում ենք ընկալել աշխարհը, մեր շուրջ գտնվող ամեն ինչը։ Փոքր հասակում ուզում ենք շուտ մեծանալ, իսկ երբ մեծանում ենք հասկանում, ինչ հիմար երազանք էր։ Մանուկ հասակում մենք վայելում ենք մեր անհոգ մանկությունը, խաղում ենք, ուրախանում, զվարճանում, իսկ երբ մեծանում ենք ստիպված ենք լինում անցնել դժվարությունների միջով, անցնել խորդուբորդ ճանապարհներով։ Ապրում ենք 21-րդ դարում, աշխարհը իշխում է փողը։ Չունես գումար նշանակում է չունես ոչինչ։ Շատերը վազում են դեպի փողը, վազում են կուրացած առանց գիտակցելու, որ կործանվում են։ Շատերը չեն դիմանում դժվարություններին և թուլամորթի նման գնում են դեպի մահ։ Ամեն դժվարության հետ դառնում ենք ավելի ուժեղ, դասեր ենք քաղում մեր իսկ սխալներից։ Պետք չի մարդուն չափել իր ունեցվածքով, հնարավոր է լինես հարուստ բայց դժբախտ, լինես աղքատ, բայց ամենաերջանիկը։Աստծո առաջ բոլորս ենք հավասար, կապ չունի հարուստ ես թե աղքատ։ Սկզբում չենք գնահատում այն ինչ ունենք իսկ կորցնելուց հետո արդեն ուշ է․․․

Աշխարհն իմ աչքերով այլ է։ Իմ պատկերացրած աշխարհում չկան վատ, նախանձ, չար մարդիկ, բոլորը անհոգ են, երջանիկ, ժպտում են անկեղծ, ապրում են առանց որևէ հոգսի։ Սիրում են և սիրված են։ Երկինքը խաղաղ է, ամենակարևորը, մարդիկ գնահատում են կյանքը, բնությունը, իրար։

Եղեք երջանիկ, սիրեք և սիրվեք, գնահատեք այն ինչ ունեք, եղեք իրատես, դիմացինի հետ վարվեք այնպես ինչպես կուզենայիք ձեզ հետ վարվեն, մի քննադատեք մարդուն առանց նրա անցած ճանապարհն անցնելու, մի դատեք առաջին հայացքից, եթե կարող եք օգտակար լինել օգնեք չէ որ ամեն լավ արարք գնահատվում է Աստծո կողմից։

<<Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով>>։

Posted in Աշխարհագրություն

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Աշխարհի բնակչության ռասսայական ...

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և
ընտանեկան կյանքում: Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձևավորման, նրանց
մշակույթի ու պետականության զարգացման գործում և միջազգային
հարաբերություններում: Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա: Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և
բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են
հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է
բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական և էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը
պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում
էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության
զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն
սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց
դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ: Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են
համաշխարհայինի և ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը,
մահմեդականությունը (իսլամը) և բուդդայականությունը: Քրիստոնեությունն
ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն
ընդունել են հայերը 301 թ.:

 3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝ կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:
Քրիստոնեության առավել տարածված և արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է,
որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ
թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում,
Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում և այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների
թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ
երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում և Կանադայում,
Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ և այլն), ասիական
երկիրներից՝ Ֆիլիպիններում:Կաթոլիկությունը դարձել է արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է: Քրիստոնեության ուղղություններից հետևորդների թվով և տարածական ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ): Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաև Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր
Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արևելյան և Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս և այլն): Ուղղափառությունը դարձել է արևելյան սլավոնական քաղաքակրթության հոգևոր հիմքը: Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում:
Տարածված է նաև Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հայաշատ երկրներում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում, ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի
հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ
ժողովուրդների մոտ: Աշխարհի բնակչության ընդհանուր թվում զգալի բաժին ունեն (մոտ 20%)
աստվածամերժները (աթեիստները), որոնք հավատացյալ չեն և որևէ կրոնի չեն հետևում: