Posted in Ձմեռային մարզական ստուգատես

Ջրվեժի արգելոց։ Ձմեռային մարզական ստուգատես

Այսօր ընկեր Մարիամի, ընկեր Կարինեյի և պատվելի Թամարի ուղեկցությամբ մի խումբ ուսանողների հետ գնացինք Ջրվեժի արգելոց։ Սկզբում եղանք Չարենցի կամարում, արտասանեցինք Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի >> բանաստեղծությունը, նկարվեցինք, իսկ այնտեղից հետո գնացինք Սուրբ Կաթողիկե եկեղեցի։ Եկեղեցուց դուրս եկանք և շարժվեցինք ձնագնդիկ խաղալու։ Հաճելի ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք տուն։ Շնորհակալ եմ նախագծի կազմակերպիչներին հաճելի ժամանցի համար։

Posted in Հասարակագիտություն

Պետական մարմիններ

Պետական մարմիններ, իշխանությամբ օժտված կազմակերպություններ, որոնք մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը։

Պետական մարմինների շարքին են դասվում՝

  • պետական իշխանության մարմինները (բարձրագույն և տեղական) ․

պառլամենտպետության գլուխկառավարությունտեղական ինքնավարության մարմիններ

  • պետական կառավարման մարմինները՝

կառավարություննախարարություններայլ գերատեսչություններկառավարման տեղական մարմիններ

Ըստ կազմավորման մեթոդների տարբերում են

  1. նշանակովի պետական մարմիններ
  2. ընտրովի պետական մարմիններ

Ըստ որոշումներ ընդունելու կարգի տարբերվում են՝

  1. կոլեգիալ պետական մարմիններ
  2. միանձնյա պետական մարմիններ

Ըստ լիազորությունների տարբերում են՝

  1. ընդհանուր պետական մարմիններ
  2. հատուկ (ճյուղային) իրավասության պետական մարմիններ

Ըստ գործունեության բնագավառի տարբերում են՝

  1. կենտրոնական պետական մարմիններ
  2. տեղական պետական մարմիններ։
Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 22․01․20

Կետադրել տրված տեքստը։

Մոլի ծխող էր Անդրանիկը։ Բարկօղին, սև սուրճը և ծխախոտը նրա միակ սփոփանքն էին օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որ ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, և նա գնացող եկողի միջոցով կապված էր այդ գյուղի հետ։

Անդրանիկը բաղձանքով էր հիշում Մառմիկի անտառը։ Նա միտքն ուղղում էր դեպի իր բնօրրանը՝ Սուրբ Կարապետի վանքի ուրագներով։ Նրա սեևեռուն միտքը հասնում էր Սասուն, վերհիշում Մշո Առաքելոց վանքի նշանավոր կռիվը։ Հայրենիքի կարոտն էր մղկտացնում նրա սիրտը։ Վաղուց լսել էր, որ Սև Բեքիրի զորքերը հետ են շպրտվել Ալեքսանդրապոլից։ Զորավարը հաճախ էր այցելում պանդոկ։ Հենց որ Անդրանիկը մոտենում էր պանդոկին, մշեցի դռնապանը, լայնորեն բացելով դուռը և հարգալից խոնարհվելով, գոչում էր՝ համեցե՜ք, զորավա՜ր, իսկ գլխավոր խոհարարը հապճեպ խորովածի շամփուրներներ դասավորում կրակին։

Բառերը գրել առանձին, միասին կամ գծիկով։

1․Շինվարչություն, վաղուցիվեր, կիսատ-պրատ, ռուս-ճապոնական, իննսունյոթ։

2․ Ծովից ծով, բերանքսիվայր, տեր-տիրական, ի հեճուկս, աշխարհեաշխարհ, դափնեպսակ։

3․ Անուն-ազգանուն, թավալգլոր, հին հունարեն, երկին-գետին, Առաջավոր Ասիա։

4․ Աղբյուր-հուշարձան, ոտքով-գլխով, ցուցահանդես-վաճառք, ըստ արժանվույն, ոսկեդարյան, էջ առ էջ, հոգով ու մարմնով։

5․ Արագոտն, արյունարբու, աչքով-ունքով անել, դույզն-ինչ, ռազմածովային, ժամ-պատարագ։

6․ Թել պանիր, բառգիրք, բառ-մասնիկ, տարած-ետ բերած, կազմ-պատրաստ, կազմ ու պատրաստ։

Posted in Ռուսերեն

Обозначение времени.

russian-numbers
366deb6f481e95c05387b28844deceed

1) 7.05; 8.10; 10.20; 11.25; 12.30; 13.35; 14.40; 16.50; 17.55; 21.15; 22.10; 23.55.
2) 5.02; 6.08; 9.12; 10.17; 11.21; 12.27; 13.34; 14.37; 15.43; 16.46; 17.51; 18.59.

Screenshot 2018-12-18 at 09.32.45 - Edited
  • Упражнение 1. Измените конструкцию предложений, заменяя
    деепричастие глаголом.
    Образец: Окончив работу, я буду отдыхать.
    Я окончу работу и буду отдыхать.
    1. Написав письмо, я поехал на почту. 2. Закончив работу, он отдыхал.
    3. Стоя, он читал письмо. 4. Отдыхая, Анвар слушал музыку. 5. Поняв задачу, он быстро еѐ решил. 6. Читая книги, он узнавал жизнь. 7. Разговаривая, мы шли медленно по парку. 8. Читая текст, преподаватель объяснял слова.
    Упражнение 2. Замените деепричастный оборот придаточным
    предложением.
    Образец: Слушая музыку, я отдыхаю.
    Когда я слушаю музыку, я отдыхаю.
    1. Хорошо подготовившись к экзамену, вы ответили отлично. 2. Поняв
    новое правило, он выполнил грамматическое упражнение. 3. Понимая правило, он быстро решил задачу по физике. 4. Готовясь к экзамену, он никуда не ходил. 5. Отдыхая после работы, мы слушали музыку. 6. Окончив работу, я буду отдыхать. 7. Написав письмо, я поехал на почту.

Упражнение 3. Замените придаточные предложения деепричастными
оборотами.
1. Когда я слушаю музыку, я отдыхаю. 2. Если ты будешь много работать,
ты хорошо сдашь экзамены. 3. Если ты будешь заниматься в бассейне каждый
день, то быстро научишься плавать. 4. Если он не будет заниматься, он не напишет контрольную работу. 5. Самир хорошо понимал текст, так как знал все
слова. 6. Мы купили марки, когда отправляли письма. 7. Мы вернулись в общежитие, когда отправили письма. 8. Когда я сел в автобус, я увидел Юсуфа. 9.
Хотя туристы прошли уже 20 км, они не чувствовали усталости. 10. Я пришел
сюда, так как думал здесь встретить товарища.
Упражнение 4. Закончите предложения так, чтобы получился рассказ.
Его день
Встав в 7 часов утра, … . Быстро позавтракав, … . Собрав свои книги, … .
Придя в институт, … . Поднявшись на 2 этаж , … . Войдя в аудиторию, … . Сев
на свое место, … . Слушая преподавателя, … . Ответив на вопрос, … . Потом,
делая упражнения, … . Прочитав текст, … . Ответив на вопросы преподавателя,
… . Придя в столовую, … . Хорошо пообедав, … . Сделав домашнее задание, … .

Упражнение 5. Дополните (письменно) следующие предложения
причастиями или деепричастиями. Назовите предложения, в которых
можно употребить как причастия, так и деепричастия.
1. (Стоявший – стоя) … у окна студент приехал недавно из Ганы.
2. (Привыкший – привыкнув) … вставать рано студент чувствовал себя хорошо.
3. (Опоздавший – опоздав) … на занятия студент не вошел в аудиторию.
4. (Разговаривающий – разговаривая) … с Виктором студент учится в нашем
институте. 5. (Заболевшая – заболев) … Марта не ходила на занятия.
6. (Играющий – играя) … на гитаре студент живет со мной в комнате.

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 21․01․20

Բառերը գրել իրարից առանձին կամ գծիկով։

1․Կողք կողքի, երեքհարյուրամյա, հինգ հազար վաթսուն, մուգ կարմիր, գյուղեգյուղ, գյուղից գյուղ։

2․ Թև թևի, վեցանկյունի, մարդ-մուրդ, ծանոթ-անծանոթ, ձեռքբերում, ձեռք բերել։

3․ Մինչև անգամ, ծեր ու մանուկ, հյուսիս- արևելք, հյուսիսարևելյան, ձեռք ձեռքի։

4․ Հարգել-պատվել, նորզելանդական, երամ-երամ, խորդուբորդ, ուշ-ուշ, գլուխ գլխի։

5․ Շիփ-շիտակ, շաքարավազ, ծափ-ծիծաղ, բրոնզեդարյան, օր օրի, ցպահանջ, կաս-կարմիր։

6․ Փոքրասիական, մաս-մաս, աման- չաման, ի ծնե, իհարկե, խելք խելքի տալ։

7․ Քառասունհինգամյա, ֆռանս-ռուսական, Նար-Դոս, հյուսիս-արևմուտք, ճակատ ճակատի, ցուցաանդես-վաճառք։

8․ Տուն-թանգարան, բերնեբերան, ավել-պակաս, կիլովատ-ժամ, փոխարքա, ուսուցիչ- ուսուցչուհի։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ծաղկաձոր նախապատրաստական աշխատանք

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.)։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։ 15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։

Ծաղկաձորի ճոպանուղի

Ծաղկաձորի ճոպանուղի, բազկաթոռային ճոպանուղի տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա։

Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր, ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ։

Posted in Հայոց Պատմություն

Թորոս Ա։ Լևոն Բ։ Ռուբեն Բ

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

Լևոն Բ, հայոց թագավոր 1198 թվականի հունվարի 6-ից,  Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։

Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։

Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոցը, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում։ Ըստ որում, Ռայմոնդի գահը կժառանգվի Ալիսից ծնված որդուն։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

Posted in Գրականություն

Բարեկենդանի տոն

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:

Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմը: Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էին կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` թե ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու՝ պտտեցնում էին, թոկը ոլորում, որը հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ՝ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները` մյուս տարվա Բարեկենդանին իմանալու, թե

«իրենց կյանքից անցնող տարին, որը պատված էր հոգսերով, որքա՞ն էր հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել իրենց անձը»:

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի…»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:

Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով: Հատկապես վերջին շաբաթ – կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Պարում էին ինչպես զուռնա — դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էինծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):

Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը: Այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ:

Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ են` անճանաչելի կերպով դիմակավորված: Խմբում մեկն առանձնանում է հումորով, ճարտարախոսությամբ: Խումբը գալիս է մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: «Խնամախոսները» սկսում են բանակցությունները, խաղի մեջ ներքաշվում են տան անդամները: Խնամախոսները խնդրում են իրենց ներկայացնել «հարսնացուին»: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն: Զավեշտացույցի ժամանակ նյութը ծավալվում է, դուրս գալիս խնամախոսության շրջանակներից, միմյանց հումորով լուրեր են հաղորդում, չարախոսում ուրիշներից: Խաղի պայմանն այն է, որ ներկայացման ընթացքում հնարավորին չափ շատ զվարճախոսեն իրական կյանքից, սակայն դերակատարները պիտի չճանաչվեն տանտերերից: Զանգեզուրում այդ խաղի տարբերակներից մեկն էր «Հարս»-ը: Բոլոր դերերը այս դեպքում կատարում էին տղաները: Նրանցից մեկը հագնում էր կնոջ ու տղամարդու խառը հագուստ և կատարում փեսայի դերը: Մյուսը հարսի հագուստով էր: Հարս ու փեսային ուղեկցում են նվագածուները: Նվագում են հիմնականում շվի: Ծափերի, աղմուկ-աղաղակի տակ հարսն ու փեսան պարելով շրջում են փողոցներով, ապա մոտենում են որևէ մեկի տանը: Աղմուկից տնեցիները դուրս են գալիս:

Որոշ ժամանակ պարելուց հետո ուղեկցողներից մեկը փայտի թրով խփում-«սպանում» է հարսին կամ փեսային:«Սպանվածը հարություն է առնում» միայն այն ժամանակ, երբ տանտերերը նրանց համապատասխան մթերք են տալիս` ձու, ալյուր, պանիր, կաթի սեր, միս և այլն: Խումբը շարունակում է իր այցերը` հաճախ ստվարանալով յուրաքանչյուր հանդիպումից: Բարեկենդանին խաղացվող թատերական զվարճախաղերից մեկը, սակայն, խիստ ընդհանրացած էր Հայաստանի բոլոր գավառներում: Դա «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի»(դատավոր) և այլ անուններով հայտնի ներկայացումն էր, որի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր:

Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Այդ օրն ամեն թաղում կարող էր լինել մի քանի «թլխաղիր»: Զբոսապտույտից հետո «թլխաղիրը» տնկում էին մի բակում և մինչև երեկո շուրջը պարում: Ենթադրվում է, որ ծեսը «թլխաղիր» կոչվում է «թլոհ», «թլահիլ» բայից, որ «ծաղրել» բայի արմատն է: Երեկոները, ուրախության թունդ պահին, հանկարծ լսվում են կենդանական անճոռնի ձայներ: Դուռը բացվում է, ներս է ընկնում այլանդակ մեկը` երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով՝ հարձակում է գործում ուրախացողների վրա: Բոլորը թե ծիծաղում են, թե` վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները, սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով, լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաքցնում նրանց թևերի տակ: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում: Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից իր նվերն առնելով, իր բազմաթիվ ընկերների հետ գնում է ուրիշ տեղ: Մեյմունները (մեկ այլ տեղ նրանց անվանում են «Նոզայ») ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ անճոռնի հրեշ, կամ տգեղ ուղտ, կամ սարսափեցնող շվոտ, կամ դև, կամ մի ուրիշ բան: Կատակով խաղում էին գոմշակռիվ, աքլորակռիվ՝ նմանակելով իսկական գոմշակռիվներին ու աքլորակռիվներին: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Երկու ուժեղ մարդ, մեկը` առջևում, մյուսը` ետևում, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որը առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում: Առջևից ուղտի սանձը քաշող մի պատանի էր լինում` նույնպես սև ներկված երեսով ու ցնցոտիներով փաթաթված: Սրանց առջևից գնում էին նվագածուները: Փողոցներով անցնելիս ուղտը և հետևող թափորը կանգ էր առնում մսագործի ու նպարավաճառների խանութների առջև: Ուղտապանը երկարում էր իր ցախոտ ձողը դեպի միսը, դեպի ցուցադրված ապրանքները և պահանջում` առնելով իր ուզածները: Ճանապարհին ուղտին և ուղտամարդկանց գինի էլ էին հրամցնում: Ուշագրավ էր ուղտապարը, որը կատարվում էր հաճախակի քացիներ տալով:

Ախալքալակի Փ, Խանչալի գյուղում երկու կամ երեք երիտասարդ տղաներ, ուղտ ձևանալու նպատակով, իրար կոնքից բռնում, կռանում էին: Սապատը ձևացնելու համար նրանց մեջքին մի փոքրիկ կողով էին դնում ու հին վերմակով ծածկում: Ապա այդ բոլորի վրա, բուրդը դեպի դուրսն արած, գցում էին ուղտագույն մուշտակներ: Կռացողներից առաջինը վերցնում էր երկարաթաթ մի կացին և մտցնում մուշտակի թևերից մեկի մեջ: Կացնի պոչով ձևացվում էր ուղտի պարանոցը, իսկ թաթով` գլուխը: Մուշտակի թևաբերանը մի փոքր կախ էին թողնում, որը ներկայացնում էր ուղտի կախ ընկած շուրթը: Այնուհետև զանգը կախում էին ուղտի պարանոցից, որպեսզի այն հեռվից հեռու ահազանգեր նրա գալուստը: Ուղտը տեր էր ունենում, ով պարանով սանձում էր և առաջնորդում տնից տուն: Այս ձևով նա մուտք էր գործում գյուղի հատկապես այն տները, որտեղ գիշերային խնջույք և տնային խաղեր կազմակերպած ունևոր ընտանիքները, համախմբված մի տեղ, «բարեկենդան-փոորեկենդան» էին անում:

Տիրոջ կողմից առաջնորդվելով գոմի օդաները, ուղտը (առջևի դերակատարը) ուղտանման կառանչում էր և, գլուխն ու պարանոցը զանգով ճոճելով աջ ու ձախ, ահազդեցիկ ձևեր էր անում: Նրա մուտքը իսկույն շեղում էր տվյալ ընտանիքի ժամանցի եղանակը: Երեխաները սարսափահար ընկնում էին մեծերի գիրկը: Կանայք ճչում էին, երբ ուղտը փորձում էր իրենց կծել կամ երեխա «կուլ տալ»: Պատանիները երգեցիկ ձայնով ասում էին.

Մուկն անկաջ ունի,
ուղտը չունի՜,
Մուկն անկաջ ունի,ուղտը չունի՜…

Եվ, որովհետև ուղտը «հասկանում» էր նրանց այդ արհամարհական խոսքերը, կառանչում, հարձակվում էր նրանց վրա ու ահաբեկում էր: Ուրախ ծիծաղը և ահաբեկման աղաղակները խառնվում էին իրար: Ուղտը տիրոջ հետևյալ երգով ուղտապար էր խաղում` ճոճվում էր, զանգ էր զնգացնում, առաջ էր գալիս ու ետ գնում:

Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜.
Դավալի՜ ջան, դավալի՜,
Էրկուս քնա, մեկ` արի՜:

Ուղտախաղը տևում էր 10–15 րոպե, որի համար ուղտատերը, նախապես պայմանավորված լինելով, տանտիրոջից որևէ նվեր էր ստանում: Երբ ուղտախաղը գյուղում ավարտվում էր, դերակատարները հավաքած միջոցներով խնջույք էին կազմակերպում: Տարոնում Բարեկենդանին փայտե ձի էին պատրաստում և, համապատասխան զարդարանք տալուց հետո, խմբով շրջեցնում էին գյուղի մեջ: Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնքան, որքան աշխարհականները, ենթարկվում էին բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը: Վանքերում այդ օրերը կոչվում էին Աբեղաթողի օրեր: Ստ. Մալխասյանցի ստուգաբանությամբ` բառը կազմված է «աբեղա» և «թողուլ» (թողնել, արձակել) բառերից և նշանակում է աբեղաների թողություն, արձակում վանական խիստ կյանքի կանոններից: Ազգային հինավուրց տոնը այդպես է կոչվել քրիստոնեության հաստատումից հետո, որով հայ եկեղեցին խստակենցաղ հոգևորականների համար սահմանել է որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն–յուղեղեն–կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլ հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանվորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին կամ Ակլատիզը (Ախելուծ, Ախալոճ, Ախըլոջ, Ախացել, Աքլատիզ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպապ, Պապի պուլուլ, Որոջբեկ, Ֆռիկ): Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.

— Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:

Կարնո հայերի մոտ այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

— Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս:

Յոթ փետուրները, որ Մեծ պասի յոթ շաբաթներին էր համապատասխանում, յուրատեսակ օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում մեկ փետուրը հանվում էր: Շատերն ամեն շաբաթվա փետուրը հանելն ուղեկցում էին բնորոշ երգերով: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը: Ամենուր Ակլատիզ-Պաս պապին հատկացվում էր պասը հսկող դեր: Նա շարունակ ճոճվում էր կրակի, ծխի և օդափոխության շնորհիվ: Թելը պտտվում էր մեկ`մի, մեկ` մյուս ուղղությամբ, այդ պատճառով էլ Սասունում այն կոչվում էր «ֆռռիկ»: Նրանով վախեցնում էին երեխաներին, որ հանկարծ սրանք Ուտիսի կերակուրներ չուտեն: Զանազան պատմություններ էին պատմում Ուտիս տատի և Պաս պապի հակադրությունների մասին, որն արտահայտվում էր նրանց մշտական վեճով: Ըստ լոռեցիների Պաս պապը լոբոճաշի մեծ շերեփով խփում էր տատի (Ուտիսի) գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի մսեղեն կերակուրներով է կերակրում և հոգին տկարացնում գեր մարմնի մեջ: Իսկ պասի վերջում ուրախ և առույգ տատն էր գալիս ու, մածնի յուղոտ շերեփով խփելով Պաս պապի գլխին՝ դուրս անում նիհար, չորացած պապին: Այնթապցիները, ովներք փետրազարդ սոխը կոչում էին Խուճուճիկ, Մեծ պասի վերջին օրն այն թաթախում էին մածնի մեջ և նետում տանիքը: Ըստ նրանց պատկերացումների սոխը դառնում էր մկաններ, խռիվը` թևեր, ինքը` Խուլուճիկն ամբողջովին` թռչուն, որ թռչում-գնում էր` հաջորդ տարին վերադառնալու պայմանով: Մեծ Պասի հենց առաջին օրն ամեն տուն թխում էր յոթ  անալի բաղարջ` ի նշան պասի յոթ շաբաթվա: Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում է, և այսպես շարունակվում է քառասնօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ուներ իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված էր Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյանը, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսի հարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:

Posted in Աշխարհագրություն

Արեգակնային համակարգի և երկրի առաջացման մասին վարկածները։ Երկրի ձևը և չափերը։

1․ Վերլուծել Արեգակնային համակարգի առաջացման վարկածները։

Մարդկությանը խիստ հետաքրքրող հարցերից է այն, թե ինչպես են առաջացել
Արեգակնային համակարգը և Երկիր մոլորակը: Առայժմ դրա վերաբերյալ առկա են միայն գիտական ենթադրություններ՝ վարկածներ, որոնք կարելի է դասա կարգել հետևյալ կերպ՝ միգամածային, պատահարային, երկնաքարային, խորքային գրավիտացիոն և այլն:
Միգամածային վարկածների խմբին է պատկանում Կանտ–Լապլասի վարկածը, որը
XVIII դ. վերջերին իրարից անկախ առաջարկել են գիտնականներ Կանտը և Լապլասը:
Ըստ այդ վարկածի՝ Արեգակնային համակարգի առաջացման ելակետ է համարվում
շիկացած գազերից բաղկացած միգամածությունը, որն անկյունային փոքր արագությամբ պտտվել է իր առանցքի շուրջը: Ձգողական ուժի ներգործությամբ այն աստիճանաբար սեղմվել է: Պտտման գծային արագությունն այնքան է մեծացել, որ կենտրոնախույս ուժը հավասարվել է միգամածության կենտրոնաձիգ ուժին: Դրա հետևանքով միգամածության զանգվածի մի մասն անջատվել է հիմնական զանգվածից, և առաջացել է պտտվող օղակ:
Հերթով անջատվել են նաև այլ օղակներ, որոնք խտանալով վերածվել են մոլորակների, իսկ կենտրոնում մնացել է հիմնական զանգվածը, որը ներկայիս Արեգակն է: Այս վարկածը չի բացատրում երկնային մեխանիկայի, նյութերի ֆիզիկայի շատ հարցեր և չի ընդունվում արդի գիտության կողմից:
Պատահարային (աղետային) վարկածների խմբին է պատկանում Ջ. Ջինսի վարկածը, որը առաջարկվել է XX դարի սկզբին: Ըստ դրա՝ Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ առաջացած մակընթացային ալիքից: Դրա հետևանքով Արեգակից անջատվել է մակընթացային մի վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները: Այս վարկածի գլխավոր թերությունն այն է, որ ամբողջ Արեգակնային համակարգի առաջացումը կապվում է պատահական երևույթի հետ: Վարկածն ունի նաև այլ թերություններ:
Երկնաքարային վարկածների խմբին է դասվում Օ. Յ. Շմիդտի վարկածը, որն
առաջարկվել է 1944 թ.: Ըստ դրա՝ մոլորակներն առաջացել են երկնաքարային
գազափոշու ամպից: Այն ենթադրում է, որ մոլորակներն առաջացել են սառը նյու- թից, իսկ դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հե- տագայում: Ելակետ ընդունելով Շմիդտի վարկածըգիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից: Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից, և ջրի դրենաժային թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը, և միջուկում այլևս ջուր չի մնացել: Ջուրն իր հետ բերել է լուծված և հատկապես ռադիոակտիվ նյութեր, որոնք կուտակվել են միջնապատյանում: Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի: Բազալտային լավայի զանգվածի 5–10%–ը ջուր է: Գործող հրաբուխների ժայթքած մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ 10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից: Շմիդտի տեսակետը զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը, որը XX դարի երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը: Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի տեսությունը Բելոուսովը Երկրի խորը շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ: Տաքացումը նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը, արտաքին և ներքին միջուկների, միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը: Թաղանթների շերտավորման հիմնա- կան պատճառ են համարվում տաքացումը, ձգողականությունը
(գրավիտացիան) (որոնք ուղղված են դեպի Երկրի կենտրոն) և կենտրոնախույս ուժերը (որոնց պատճառն է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը): Սկզբնական համասեռ երկրագունդը, որի կազմը մոտ էր քարային երկնաքարերի կազմին, տարբերակման արդյունքում բաժանվել է երկաթ–նիկելային միջուկի, երկաթնիկելայինմագնեզիումային արտաքին միջուկի, երկաթմագնեզիումսիլիցիումային միջնապատյանի և
ալյումինսիլիցիումային երկրակեղևի: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ
մայրցամաքային տիպի երկրակեղևն առաջացել է օվկիանոսային երկրակեղևից,
հետևաբար` մայրցամաքներն աճել են օվկիանոսների հաշվին:
Այսպիսով՝ երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը (ծանր նյութերի տեղաշարժը ներքև, իսկ թեթևների մղումը՝ դուրս), ջրի դուրս մղվելը միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր հաջող լուծում են ստանում Շմիդտի տեսության շնորհիվ: Սակայն տեսության մեջ կան նաև թերություններ. մասնավորապես չի բացատրվում, թե ինչպես է առաջացել երկնաքարային գազափոշու ամպը: 1970–ական թթ. վերջերից առաջ եկան նոր տեսություններ, որոնք քննադատում էին Շմիդտի տեսակետը: Կային կարծիքներ, որոնց համաձայն՝ հնարավոր չէ սառը նյութերի խտացումից Երկրի առաջացումը: Ինչպես տեսնում ենք, Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի առաջացման մասին վարկածները շատ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճշմարիտ և թերի կողմերը: Սակայն մինչև այժմ համընդհանուր ճանաչում ստացած տեսություն գոյություն չունի: Երկրագնդի ծագման հարցի պարզաբանումը սկզբունքային նշանակություն ունի Երկրի վրա տեղի ունեցող մի շարք երևույթներ ու գործընթացներ մեկնաբանելու համար: Օրինակ՝ օվկիանոսների
առաջացումը առավելապես տեղի է ունեցել խորքից դեպի մակերևույթ մղված ջրի՞ց, թե՞ մթնոլորտի ջրային գոլորշիների խտացումից և այլն:

2․ Նկարագրե՜լ Երկրի կառուցվածքը։

Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը. մի հանգամանք, որն իր ազդեցությունն է թողել նրա ձևի վրա: Նյուտոնը և Հյուգենսը ապացուցեցին, որ երկրագունդը գնդաձև է, բևեռներից սեղմված, իսկ հասարակածում փքված: Այն ունի պտտման էլիպսոիդի (ձվարդի) տեսք: Նյուտոնը պարզեց նաև, որ հասարակածի շառավիղը 21,4 կմ–ով երկար է բևեռային շառավղից: Հետագայում գերմանացի գիտնական Ի. Լիստինգը Երկիրն անվանեց երկրակերպ, այսինքն այն ունի իր ուրույն ձևը` անհարթ մակերևույթ ունեցող պտտման էլիպսոիդ: Վերջին ժամանակներս կատարված ճշգրիտ չափումները ցույց են տալիս, որ Երկիրը ոչ միայն բևեռներից է սեղմված, այլ նաև հասարակածի կողմից: Հասարակածը ոչ թե շրջանագիծ է, այլ էլիպս, որի առանցքների տարբերությունը 425 մ է: Երկրի ձևի և չափերի մասին գիտելիքները շատ կարևոր են նրա աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների առաջացման պատճառները հասկանալու համար: Օրինակ՝ Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով առաջանում է գիշերվա և ցերեկվա հերթափոխություն, որը կյանքի գոյության կարևոր պայմաններից մեկն է:
 Գնդաձևության շնորհիվ նույն պահին Երկրի մակերևույթի աշխարհագրական
տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթներն ընկնում են տարբեր անկյան
տակ, որով պայմանավորված՝ առաջանում են ճառագայթման տարբեր
լարվածություններ: Դրա հետևանքն են ջերմային ու կլիմայական գոտիները,
բնական զոնաները:
 Երկրի գնդաձևության, մեծ խտության ու որոշակի չափերի շնորհիվ նրա շուրջը
ստեղծվում է ձգողական (գրավիտացիոն) ուժեղ դաշտ, որը կենտրոնահամաչափ է,
ուղղված է դեպի Երկրի կենտրոն: Բոլոր ընկնող մարմիններն ուղղվում են դեպի
կենտրոն: Ձգողական մեծ ուժի շնորհիվ Երկրից չեն հեռանում օդը, ջուրը, շարժվող
մարմինները: Այս հանգամանքը նույնպես կյանքի գոյության կարևոր պայմաններից է:

3․ Թվարկե՜լ երկրի գնդաձևության հետևանքով առաջացած երևույթները։

 Երկրի գնդաձևության և ձգողական մեծ ուժի շնորհիվ միլիոնավոր տարիների
ընթացքում քիմիական ծանր տարրերը դանդաղ իջել են դեպի կենտրոն, իսկ
թեթևներըբարձրացել վեր: Այդ պատճառով Երկրի ընդերքում առաջացել են տարբեր խտության ոլորտներ միջուկ, միջնապատյան և երկրակեղև: Ընդ որում՝ կենտրոնից դեպի մակերևույթ թաղանթներում նյութերի խտությունը փոքրանում է: Այսպիսով՝ Երկիրը պտտման էլիպսոիդ է (նկ. 22): Նրա միջին շառավիղը 6371 կմ է: Երկրի ծավալը 1,083 . 1012 կմ3 է, իսկ զանգվածը6. 1021 տ: Ժամանակակից երկրաբանական հետազոտությունների միջոցով պարզել են, որ երկրագունդն ընդհանուր առմամբ անհամասեռ է՝ կազմված համասեռ ոլորտներից՝ միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից (նկ. 23): Երկրի միջուկը բաժանվում է երկու են թոլորտի ներքին և արտաքին: Ներքին միջուկը տարածվում է Երկրի կենտրոնից մինչև 4980 կմ խորությունը: Այստեղ նյութը նիկելի և երկաթի խառ- նուրդ է, ունի 10,8–12 գ/սմ3 խտություն: Ջերմաստիճանը հասնում է մինչև 5000o, իսկ ճնշումը 3,5մլն մթնոլորտ: Արտաքին միջուկը 4980–2900 կմ խորությունների միջև է: Այստեղ նյութի խտությունը 9,4–10,8 գ/սմ3 է, ճնշումը 1,37–2,7 մլն մթնոլորտ: Այն նույնպես կազմված է երկաթի և նիկելի խառնուրդից: Միջնապատյանը բաժանվում է երեք ենթոլորտի: Կազմված է երկաթի ենթօքսիդից, մագնեզիումից, սիլիկաթթվից, ջրից, ֆտորից և այլ տարրերից: Ստորին միջնապատյանը տարածվում է 2900–1000 կմ խորությամբ սահմանների միջև, միջին միջնապատյանը՝ 1000 կմ–ից մինչև 300 կմ, վերին միջնապատյանըօվկիանոսային երկրակեղևում 5–10 կմ–ից մինչև 300 կմ, իսկ ցամաքայինում՝ 40–80 կմ–ից մինչև 300 կմ խորությունները: Միջնապատյանի միջին խորությունը 3–9 գ/սմ3 է: Միջնապատյանում, ըստ խորության, ջերմաստիճանն աճում է. երկրակեղևի տակ 500–1000 οC, թույլոլորտում (ասթենոսֆերա)՝ 1000–1700 οC է, միջին միջնապատյանում 1700–2400 οC, ստորինում2400–3500 οC: Թույլոլորտում առաջանում է սիլիկաթթու, որն առաջացնում է մագմա: Ցամաքային տիպի երկրակեղևում՝ գրանիտային և բազալտային շերտերի միջև, տարածվում է Կոնրադի մակերևույթը (Վ. Կոնրադի անունով), իսկ բազալտայինի և թույլոլորտի միջև Մոխոյի մակերևույթը (Ա. Մոխորովիչի անունով): Երկրակեղևի հզորությունը հակադարձ համեմատական է նրա խտությանը: Մեծ խտություն ունեցող օվկիանոսային երկրակեղևը բարակ է, իսկ փոքր խտություն ունեցող ցամաքային երկրակեղևըհաստ: Օվկիանոսային և ցամաքային երկրա- կեղևները համարյա նույն ուժով են ազդում միջնապատյանի վրա: Երկրակեղևի և միջնապատյանի մասին գիտելիքները շատ կարևոր են Երկրի ընդերքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների առաջացման պատճառները հասկանալու համար: Այստեղ են ձևավորվում հրաբխային և երկրաշարժային օջախները, տեկտոնական շարժումները, որոնք էլ մեծապես ազդում են Երկրի մակերևույթի տարբեր ձևերի առաջացման վրա: Երկիրն Արեգակնային համակարգի ամենախիտ մոլորակն է: Նրա միջին խտությունը 5,52 գ/սմ3 է: Քարոլորտի վերին շերտերի խտությունը 2–3 գ/սմ3 է: Երկրի տարբեր մասերում՝ հատկապես մետաղային հանածոների տարածման շրջաններում, ապարների տարբեր խտության պատճառով նկատվում են ձգողական ուժի անկանոնություններ: Ձգողական ուժի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են ջրոլորտը և մթնոլորտը, ձևավորվել են Երկրի մակերևույթի ձևերի հիմնական հատկանիշները, Երկրի միջուկը: Մոլորակի պտույտի և միջուկում նյութերի տեղաշարժերի շնորհիվ առաջանում են էլեկտրամագնիսական հոսանքներ, և ձևավորվում է մագնիսական դաշտ: Երկրի մագնիսական առանցքը ձգվում է հյուսիսային և հարավային մագնիսական բևեռների միջև: Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները չեն համընկնում, բնականաբար նաև չեն համընկնում մագնիսական և աշխարհագրական միջօրեականները: Դրանք միմյանցից շեղված են 11,5ο–ով: Դիտարկումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում մագնիսական բևեռները տեղաշարժվում են: Վերջին տարիներին գրանցվել է մագնիսական բևեռների տեղը. հյուսիսային կիսագնդում Կանադական Արկտիկական կղզիների վրահս. լ. 77ο31՛, արմ. ե. 102ο48՛, և հարավային կիսագնդում Անտարկտի դայի արևելքում` հվ. լ. 65ο06՛, արլ. ե.
139ο: Երկրի մակերևույթի վրա նկատվում են մագնիսական դաշտի լարվածության
մեծ տատանումներ (ամպլիտուդաներ): Եթե դրանք ընդգրկում են մեծ մակերես,
կոչվում են տարածաշրջանային անկանոնություններ, ինչպես, օրինակ՝
Արևելասիբիրականը: Կան նաև փոքր մակերես զբաղեցնող անկանոնություններ,
որոնք կոչվում են տեղային: Դրանցից է Կուրսկի մագնիսական անկանոնությունը
(ԿՄԱ): Երկրի մագնիսական դաշտը տարածվում է մթնոլորտում՝ մինչև 80–90 հազ. կմ բարձրությունները: Դրանից վեր Երկրի մագնիսական դաշտն արդեն անկարող է լիցքավորված մասնիկներ խլել: Արեգակից եկող լիցքավորված մասնիկներն, ընկնելով Երկրի մագնիսական դաշտի ոլորտը, խլվում են նրա կողմից: Հենց այդ ոլորտն անվանում են մագնիսոլորտ: Մեծ էներգիայով օժտված լիցքավորված մասնիկները կարողանում են ավելի շատ մոտենալ Երկրին և փոխազդելով մթնոլորտի մասնիկների հետ՝ առաջացնում են բևեռափայլի երևույթը: Մագնիսոլորտը հուսալի կերպով պահում է դեպի Երկրի մակերևույթ սլացող բարձր էներգիայով օժտված էլեկտրոնների և պրոտոնների հոսքը, որն էլ Երկրի վրա կյանքի գոյության պայմաններից մեկն է:

Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Ջրի մասին

Տեսահոլովակում ներկայացվում է ջրի պատմությունը։

Ջրի բաղադրությունը դա մոլեկուլների միացություն է։Մենք տեսնում ենք ինչպես են ջրի մոլեկուլները կազմում խումբ և այդ խումբը կոչվում է բյուրեղ։ Ուսումնասիրողները պարզել են, որ հենց այդ բյուրեղներն են ձայնագրիչի նման ժապավենի վրա ձայնագրում, տեսնում, լսում և զգում։ Այսպիսին է տեսանելի ջուրը միկրոալիքային վառարանների կամ բջջային հեռախոսների մեջ։ Մոլեկուլները զգում են և փոխում իրենց տեսքը։

Posted in Էկոլոգիա

Երկրաշարժ

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկըՀնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ.

Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։

Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների տարածման արդյունքում։

Երկրաշարժն արդյունք է երկրի ընդերքում էներգիայի հանկարծակի պոռթկման, որն ստեղծում է սեյսմիկ ալիքներ։ Երկրի մակերևույթին երկրաշարժը դրսևորվում է որպես տատանում, ցնցում և երբեմն գետնի տեղաշարժ։ Երկրաշարժերի ստորգետնյա ծագման սկզբնակետը կոչվում է սեյսմիկ օջախ։ Օջախին ուղղահայաց մասը կոչվում է էպիկենտրոն։ Երկրաշարժերը կարող են ուղեկցվել շենքի փլուզումով, հրդեհներով, ցունամիներոով և հրաբուխներով։ Դրանցից շատերից կարելի է խուսափել շինարարական և անվտանգության ավելի լավ համակարգ ունենալու, վաղ նախազգուշացվելու և պլանավորելու դեպքում։

Posted in Աշխարհագրություն

Ընդհանուր աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և հետազոտության առարկաներով: Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ: Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:
Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ,
որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները: Դրանք են ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը ¥երկրագիտություն),հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության հետ: Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան
հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:
 Աշխարհագրական հետազոտության մեթոդները
Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար: Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել հետևյալ կերպ:

  1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
  2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
    Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական,
    հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար`
    վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
  3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
  4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ. դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական մեթոդները և այլն:
  5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը համակարգիչների օգտագործմամբ:
    Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
    աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը, դաշտայինը, վիճակագրականը, քարտեզագրականը, մաթեմատիկականը, օդատիեզերականը, աշխարհագրական տեղեկատվականը և այլն: Նկարագրական մեթոդը գիտական ճանաչողության հնագույն մեթոդներից է:
    Աշխարհագրական յուրաքանչյուր օբյեկտի ճանաչողություն սկսվել է
    նկարագրությունից: Աշխարհագրության մեջ մինչև XVIII–XIX դարերը տիրապետել է էմպիրիկ նկարագրությունը: Դրա հիմքում «Ինչ տեսնում եմ, դրա մասին էլ գրում եմ» սկզբունքն է, այսինքն՝ փաստագրական մոտեցումը: Աշխարհագրության զարգացմանը զուգընթաց էմպիրիկ նկարագրությունը փոխարինվել է գիտական նկարագրությամբ:
    Խոշոր ճանապարհորդություններն ու արշավանքները կատարվում էին որոշակի գիտական նպատակներով: Նկարագրական մեթոդներից է նաև պատմական մեթոդը:
    Հայկական աշխարհագրության մեջ գիտական պատմական–նկարագրական մեթոդն օգտագործվել է Ղևոնդ Ալիշանի կողմից՝ Հայաստանի նահանգների մասին (Այրարատ, Շիրակ, Սիսական) պատմաաշխարհագրական աշխատությունների ստեղծման ընթացքում:
    Համեմատական աշխարհագրական մեթոդի էությունն այն է, որ համեմատելով աշխարհագրական տարբեր օբյեկտներ՝ փորձում են բացահայտել դրանց զարգացման ընդհանուր օրինաչափությունները և տարբերությունները:
    Համեմատական աշխարհագրական մեթոդն ունի երկու սկզբունք:
    Առաջին՝ համեմատվում են այնպիսի օբյեկտներ, որոնք ընդհանրություն ունեն, իրենց էությամբ ու բովանդակությամբ միատեսակ, հետևապես՝ համեմատելի են: Օրինակ՝
    համեմատվում են պետությունը՝ պետության, մայրաքաղաքըմայրաքաղաքի, մարզի լճի հետ: Երկրորդ՝ համեմատվում են օբյեկտների առավել էական հատկանիշները: Օրինակ՝ քաղաքների էական հատկանիշներ են աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, գործառույթները, հատակագիծը, իսկ լճերինը ծագումը, մակերեսը, խորությունը, ջրի
    ջերմաստիճանը, աղիությունը, օրգանական աշխարհը:
    Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
    որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների: Օրինակ՝ լճային գոգավորություններն՝ ըստ ծագման, քաղաքներն՝ ըստ մարդաշատության և այլն: