Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 02․12․19

1.Տրված ածականները  խմբավորեցե’ք  որակական և հարաբերական  ածականների.

Գիշերային — հարաբերական

Քաղցր — որակական

Հուզիչ — հարաբերական

Օձանման — որակական

Գավառական — հարաբերական

Պիղծ — որակական

Հայրական — հարաբերական

Շիտակ — որակական

Արդար — որակական

Անապատային — հարաբերական

2.Տրված բառերով կազմեցե’ք  նախադասություններ` դրանք գործածելով  և’ ածականի, և’ գոյականի  արժեքով.

հսկա, վիրավոր, ազնվական

Հսկա տղամարդը վախեցրեց փոքրիկ երեխաներին։

Ուսուցչուհին աշակերտներին պատմեց հսկայի մասին լեգենդը։

Բժիշկը օգնում էր վիրավոր զինվորին։

Վիրավորը գետնին ընկած արնաքամ էր լինում։

Ազնվական ընտանիքը հրավիրված էր շքեղ պարհանդեսին։

Ազնվականը մեծ խայտառակությունից հետո լքեց քաղաքը։

Posted in Ճամփորդություններ

Դեպի Գյումրի

Նոյեմբերի 30-ին ընկեր Սամվելի և մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Գյումրի։Առավոտյան ժամը 08։00 շարժվեց գնացքը և Գյումրի հասանք 11։05։Ես առաջին անգամ էի գտնվում Գյումրիում և ինձ շատ դուր եկավ Գյումրին, իրոք, որ գեղեցիկ քաղաք է, ունի իր առանձնահատկությունները։Գյումրիում անձրևոտ եղանակ էր, բայց այն չխանգարեց, որպեսզի շրջենք քաղաքով։Երկար քայլելուց հետո որոշեցինք հաց ուտել և շարնակել զբոսանքը։Գնացինք 17-րդ դարում կառուցած Աստվածածին եկեղեցին։Մեծ տպավորություններ վերադարձանք Երևան, շնորհակալություն ընկեր Սամվելին, որ մեզ հնարավորություն տվեց տեսնելու Գյումրին և բացահայտել այն։

Posted in Ռուսերեն

Планы на будущее

У всех есть планы на будущее.Мои планы такие:

  1. Я буду иметь высшее образование в ЕГУ (ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ), в педагогическом отделе.
  2. Буду учителем Руссково языка,( это моя мечта с детства)
  3. Буду зарабатывать деньги для путешествие в разные страны
  4. А после всего этого я  буду думать о создании семьи.
    На этом все.Потом жизнь покажет какие планы у меня будут дальше…
Posted in Ռուսերեն

29-30 ноября

  • Упражнение 91. Перепишите предложения, вставляя подходящие глаголы. 
    а) 1. (Пишите – напишите) вашей сестре чаще! 2. Принимайте – примите) это лекарство каждое утро. 3. (Пейте – выпейте) молоко каждый вечер! 4. (Приносите – принесите) на все уроки английского языка словарь.
    5. (Ложитесь – лягте) каждый вечер спать не позднее одиннадцати часов.
    б) 1. (Звоните – позвоните) мне сегодня вечером. 2. Вера, посуда грязная,
    (мой – вымой) ее. 3. (Пейте – выпейте) еще чашку чая. 4. (Покупайте-купите) эту книгу, она очень интересная. 5. (Помогайте – помогите) мне перевести этот текст. 6. Сегодня будет интересная передача. Обязательно (включайте-включите) телевизор.
    в) 1. Саша, (выключай – выключи) телевизор, когда садишься заниматься!
    2. Оля, (мой – вымой) руки: посмотри, какие они у тебя грязные. 3. Олег,
    (выключай – выключи), пожалуйста, телевизор: он мешает тебе заниматься.
    4. Ты не знаешь это слово? Тогда (находи – найди) его в словаре. 5. (Давайте- дайте) мне, пожалуйста, ручку: я забыл свою дома. 6. Дождь кончился,
    (открывайте – откройте) окно. 7. (Звоните – позвоните) мне чаще. 8. (Делайте – сделайте) гимнастику каждое утро.
  • Упражнение 92. Прочитайте предложения, вставляя глаголы НСВ
    или глаголы СВ в императиве.
    1. (Писать – написать) родителям письма хотя бы раз в месяц. 2. Будьте добры (говорить – сказать), который час. 3. Всегда (переходить – перейти) улицу
    на зеленый свет! 4. Мы вас слушаем, (отвечать – ответить) на вопрос!  5. (Знакомить – познакомить) познакомишь  меня с вашим другом! 6. (Рассказывать – рассказать) расскажи  мне подробно, о чем говорится в этом тексте. 7. Почему вы перестали читать? читаете  (Читать – прочитать)! 8. Виктор сейчас дома, (звонить –
    позвонить ему)! позвоните  ему 9. (Говорить – сказать) говорите  громче, он плохо слышит. 10. (Вставать – встать) стань  завтра пораньше, и ты успеешь сделать всѐ. 11. Пожалуйста,   (передавать – передать) мне нож.
  • Упражнение 93. Выполните упражнение по образцу.
    Образец: – Пора вставать! – Вставайте!
    1. Пора ложиться спать. ложитесь спать  2. Пора будить Сашу. будите Сашу 3. Читальный зал
    закрывается, пора сдавать книги. пора сдавать книги   4. Пора садиться за уроки. 5. садитесь за уроки  Мы опаздываем в
    театр, пора одеваться. Опоздаем в театр    Пора
    вызывать такси. Надо вызывать такси  7. Уже 2 часа. Пора обедать Уже пора обедать  .
  • Упражнение 98. Прочитайте предложения, вставляя глаголы НСВ
    или глаголы СВ в императиве.
    1. Не (забывать – забыть) забываете  словарь, он завтра мне будет нужен. 2. До свидания, не (забывать – забыть) забывай    нас, ждем писем. 3. Смотри, не (терять –
    потерять) потирай  эту книгу, она чужая. 4. Не (давать – дать) дай  ребенку мороженое, у него болит горло. 5. Смотри, не (закрывать – закрыть) закрывай  случайно дверь на ключ, я не смогу войти. 6. Не (выключать – выключить) выклучай  телевизор, я хочу посмотреть концерт. 7. Не (подходить – подойти) подходи   близко к этой собаке, она очень злая. 8. Уже поздно, не опоздать   (опаздывать – опоздать) на самолет, собирай вещи. 9. Не говори  (рассказывать – рассказать) об этом матери, она расстроится.
Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 28․11․19

  1. Փայտակարանը Մեծ Հայքի 11-րդ նահանգն է Կուր և Երազխ գետերի հոսանքի շրջանում:
  2. Հյուսիսից փայտակարանը սահմանակից է Աղվանից թագավորությանը, արևմուտքից Վասպուրական նահանգի:
  3. Միջնադարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացին ծնվել է Վայոց Ձորում, աշակերտել է Կարկառուն գիտնական, ուսուցչապետ  Հովհան Որոտնեցուն:
  4. Կետադրել Նախադասությունները:
  5. Չանցանց 3 րոպե ՝ ներս վազեց Զաքարը ՝ խալաթը հագին կարմրաց դեմքով և խճճված մազերով, նրա հետևից ՝ Էմման:
  6. <<Ուրեմն՝ Սաթրոսյանը եկել է կա՛մ երեկ գիշեր, կա՛մ այս առավոտ>>,- մտածում էր Բադամյանը և համոզված էր,  որովհետև լավ գիտեր գնացքների՝ Թիֆլիս հասնելու ժամերը, սակայն,  ինչպես երևում է, դեռ տուն չի գնացել:
Posted in Գրականություն

Գրականություն 27․11․19

2.Կերպարի  գրական  դիմանկարի  հիման  վրա  հորինե՛ք    նրա  մենախոսությունը   երաժշտության  մասին: 

Կենտրոնը  կազմում  էր  տանտիրուհու  դուստրը`  շիկահեր,  փղոսկրի  պես  փայլուն,  մաքուր  ատամներով  և  գեղեցիկ  աչքերով  քսան  տարեկան  Լուիզան:  Նա  երգում  էր,  ուներ   զորեղ  ու  անուշ  ձայն,  պատրաստվում  էր  բեմին  նվիրվելու:  Գիտեր  նվագել  դաշնամուր,   երաժշտության  դասեր  էր   տալիս,  փող  ժողովում,  որ  գնա   Իտալիա`  ձայնը  մշակելու:


Ես Լուիզան եմ, քսան տարեկան մի աղջիկ ով շատ է սիրում Օպերայի երաժշտությունը, և իմ երազանքն է մեկնել Իտալիա և մշակել ձայնս։

Posted in Հասարակագիտություն

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները (իրենց զարգացման մեջ), որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև։

Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության, ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի, սոցիալական ինստիտուտների, պատերազմների, գիտության, բնապահպանության և այլ շատ բնագավառներում։ Շուկայական տնտեսության պայմաններում չափազանց կարևոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը:

Այս գիտությունը «քաղաքատնտեսությունից» վերանվանվել է «տնտեսագիտության» 19-րդ դարի վերջին Ալֆրեդ Մարշալի կողմից։ Այդ ժամանակ տնտեսագիտությունը ներառեց ուսումնասիրության ավելի լայն շրջանակներ՝ ավելի ինտենսիվորեն օգտագործելով  մաթեմատիկան, որն օգնեց այս գիտությանը կայանալ և քաղաքական գիտակարգից վերածվել հասարակական առանձին գիտության։


Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 26․11․19

1.Տեքստից  դո′ւրս գրիր  գոյականները:

Շուրջը անդորր ամայություն  էր:  Արծաթագույն սփռոցի նմավող  ծովը փռված էր  չորս կողմը, և  լսվում էր միայն պղտոր ջրի ճողփյունըՆավը շարժվում էր  քամուն համընթաց: Ծովի երեսը պատել էր թանձր մառախուղը, որ հոգնեցնում էր մարդու հայացքը:

2.Գրի′ր հետևյալ բառերի հոգնակի թիվը.

Նավավար — նավարարներ

Արծվաբույն — արծվաբներ

Տպատառ — տպատառեր

ոտնաչափ — ոտնաչափեր

Գյուղագիր- գյուղագրեր

Հորաքույր- հորաքրեր

Վիրաբույժ-վիրաբույժներ

3.Կազմիր մի փոքրիկ տեքստ՝ օգտագործելով հետևյալ բառերն   ու բառակապակցությունները:


Առավոտ, մռայլ երկինք,  սարերի կատարներ, ոսկեշող արեգակ,  անսպասելի  քամի, թաքնվել,  ամայի տարածություն,  ուշ երեկո,   երկար  ճանապարհ, տաք վառարան:

Առավոտ է՝  երկինքը մռայլ էր։ Ոսկեշող  արեգակը   ներկեց  սարերի  կատարները:Սկսվեց  անսպասելի քամի:Երեխաները  փորձում էին  թաքնվել,  բայց  տարածքը   ամայի էր:Արդեն  ուշ  երեկո  էր:Երկար  ճանապարհից  հոգնած   երեխաները   հեռվում նկատեցին   փոքրիկ  գյուղ   մոտեցան  բնակիչներին   և օգնություն   խնդրեցին, երեխաները վառարանի  մոտ  նստած     սկսեցին   պատմել   հետաքրքիր պատմություններ։

Posted in Հայոց Պատմություն

Բագրատունիներ Աշոտ Ա

Աշոտ Ա  Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

Հայոց թագավոր

Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Բագարան քաղաքում Աշոտն օծվում է հայոց թագավոր։ 885-890 թվականներին Աշոտ առաջինը ընդարձակում է երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայության ընթացքում՝ 890 թվականին, Կոստանդնուպոլսից վերադարձի ճանապարհին Աշոտ Ս-ը մահանում է։ Նրա մահից հետո գահն անցնում է նրա որդի Սմբատ Ա Բագրատունուն։ 887 թվականին Աշոտը թագադրել էր Արևելյան Վրաստանի առաջին թագավորին՝ Ատրներսեհ Դ Բագրատունուն։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 25․11․19

Գիշերային երկնքում երևում էին համաստեղությունները, որոնք սքողված էին բարակ մշուշում։

Գիշերային — որոշիչ, հարաբերական ածական

Երկնքում — տեղի պարագա, հասարակ գոյական, եզակի թիվ, ներգոյական հոլով

Երևում էին- ստորոգյալ, սահմանական եղանակ

Համաստեղություններ- հոգնակի թիվ, որոշյալ առում, ուղղական հոլով

Որոնք- հարաբերական դերանուն

Սքողված էին- հարակատար դերբայ

Բարակ- որակական ածական, որոշիչ

Մշուշում- իրանիշ գոյական, գործիական հոլով, եզակի թիվ, միջոցի անուղղակի խնդիր

Երկյուղել — վախենալ, երկնչել, սարսափել,բսկտել, սահմռկել, վախվխել, դողդողալ, զարհուրել,սոսկալ, ահաբեկել, զարզանդել։

Posted in Հասարակագիտություն

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտ (լատ.՝ conflictus — ընդհարում),

  • Հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։
  • Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած հակամարտությունըհակասությունը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի կուլմինացիա և հանգուցալուծում։ Այսպիսով ստեղծագործության համար ապահովվում է ներքին դիալեկտիկական միասնությունն ու ամբողջականությունը։ Կյանքի հակադիր ուժերի մշտական պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ սոցիալ-քաղաքական ուժերի անհաշտ հակադրությունից (կոլիզիա) մինչև անձնական շահերի բախում (ինտրիգ)։ Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ (օրինակ, Համլետը (Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի, կասկածի և տատանումների լարված հոգեվիճակ) ։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, Պ. ԴուրյանիՎ. Տերյանի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրականության հակադրությունից բխող ողբերգական ապրումները)։ Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է Գ. Հեգելը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։