Տրված բառերի հետ գործածել հատկանիշ արտահայտող 2-ական բառ։
Առավոտ — պայծառ, բարի
Աղբյուր — սառնորակ, վճիտ
Երկինք — պարզ, մռայլ
Օրիորդ — գեղեցիկ, բարձրահասակ
Անտառ — սաղարթախիտ, նոսր։
Տրված բառերի հետ գործածել հատկանիշ արտահայտող 2-ական բառ։
Առավոտ — պայծառ, բարի
Աղբյուր — սառնորակ, վճիտ
Երկինք — պարզ, մռայլ
Օրիորդ — գեղեցիկ, բարձրահասակ
Անտառ — սաղարթախիտ, նոսր։
Բրազիլիայում ապրում էր յոթնամյա մի տղա, Խոսե անունով, ով փոքր տարիքում կորցրել էր ծնողներին և ապրում էր մորաքրոջ հետ։ Նրանք հարուստ էին, սակայն մորաքույրը Խոսեյին ուշադրություն չէր դարձնում։ Երբ մոտենում է ճրագալույցը, աշակերտները գեղեցիկ հագնված խոսում էին նրա մասին, թե առավոտյան ինչ նվերներ են ստանալու, չնայած նրան որ այդ օրը Հիսուս Քրիստոսի ծնունդն է։ Նրա հետ չէին ցանկանում շփվել, քանի որ նա պատառոտված շորերով էր։ Երբ երեխաները մտան եկեղեցի, Խոսեն տեսնելով ծնողների ովքեր փաթաթվել էին իրենց երեխաներին, հասկացավ, որ ամենաաղքատն է։ Հավաքույթից հետո տուն գնալու փոխարեն նա նստեց եկեղեցու աստիճաններին և լաց եղավ։ Հետո նկատում է իր մոտ նստած փոքրիկ մի տղայի, իր պես ոտաբոբիկ և աղքատ։ Նրան տալիս է իր սանդալներից մեկը, և այն մեկով հասնում է տուն։ Մորաքույրը այդ տեսնելով շատ է բարկանում և խոստանում, որ եթե սանդալի երկրորդը չգտնի ապա կպատժվի։ Երբ նա արթնանում է, տեսնում է, որ հյուրասենյակի մեջտեղում այն սանդալն է, որը տվել էր այն տղային։ Նրա շուրջը դրված էին բազմաթիվ հագուստներ, խաղալիքներ և հեծանիվներ։ Ներս է մտնում այն հոգևորականը և ասում որ այդ օրը եկեղեցու բակում է հայտնվել մանուկ Հիսուսը՝ ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով։ Բոլորը աղոթում էին, մորաքույրը լաց էր լինում և ներողություն խնդրում, իսկ Խոսեն շատ ուրախ էր։
Օգնեք միմյանց ինչով կարող եք, մի եղեք այնպիսին, ինչպիսին շատերն են։
Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալ: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա[6]։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար: Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ): Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում։Ենթադրվում է՝ «փող» բառը ծագում է Ջունոյի տաճարից, որը գտնվում է Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Կապիտոլինի վրա: Հին աշխարհում Ջունոն հաճախ կապված էր փողի հետ: Հռոմում գտնվող Ջունո Մոնայի տաճարը այն վայրն էր, որտեղ գտնվում էր Հին Հռոմի փողի մեծ մասը[11]: «Ջունո» անունը, հնարավոր է, որ առաջացել է «Էրրուզյան աստվածուհի» (այսինքն՝ «մեկ», «յուրահատուկ», «միավոր», «միություն», «միասնական») և «մոնետա» բառերից կամ լատիներեն «մոնե» բառից (հիշեցնել, զգուշացնել կամ հրահանգել) կամ հունարեն «moneres» (միայնակ, եզակի) բառից:Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա: Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա: Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև:Աշխարհի շատ մշակույթներ, ի վերջո, մշակեցին ապրանքային փողերի օգտագործումը: Մեսոպոտամյան սիկղը քաշի միավոր էր և հավասար էր 160 գարդի գարի զանգվածին: Տերմինը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3000-ական թվականներին Միջագետքում: Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում հասարակությունը օգտագործում էր կաշվե փողեր, հաճախ օգտագործում էին կովերի կաշիները: Հերոդոտոսի խոսքերով՝ լիդիացիները առաջին մարդիկ էին, ովքեր ներկայացնում էին ոսկե և արծաթե մետաղադրամների օգտագործումը: Ժամանակակից գիտնականները կարծում են, որ այս առաջին դետալներով մետաղադրամները ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 650-600 թվականներին:
Администратор: Здравствуйте! Рады видеть Вас в отеле «Айсберг»! Чем могу Вам помочь?
Клиент: Здравствуйте! Мне нужен недорогой номер на одну ночь.
Администратор: Бронировали ли Вы номер заранее?
Клиент: Нет.
Администратор: К сожалению, свободны только номера бизнес-класса. Вас устроит такой вариант?
Клиент: Какая стоимость такого номера?
Администратор: Минимальная стоимость – 5 тысяч рублей. Более бюджетных вариантов, к сожалению, нет.
Клиент: Хорошо, я согласен.
Администратор: Мне надо увидеть Ваш паспорт, и заполните, пожалуйста, регистрационную форму. Спасибо. Ваш номер 309. Вот ваш ключ.
Клиент: Спасибо.
Администратор: Приятного вечера, господин Иванов!
Администратор: Здравствуйте! Рады видеть Вас в отеле «Айсберг»! Чем могу Вам помочь?
Клиент: Здравствуйте! У меня забронирован номер на фамилию Иванов.
Администратор: Прекрасно. Могу я взглянуть на Ваше удостоверение личности, господин Иванов?
Клиент: Конечно. Одну минуту, я достану его из бумажника.
Администратор: Спасибо. На Ваше имя был забронирован номер экономического класса на 4 ночи с 11 марта. Всё верно?
Клиент: Да.
Администратор: Вы предпочитаете произвести расчет наличными или кредитной картой?
Клиент: Я бы хотел заплатить кредитной картой.
Администратор: Отлично, Спасибо. Ваш номер 12, первый этаж, большая двуспальная кровать. Подойдет?
Клиент: Да, всё прекрасно.
Администратор: Очень хорошо. Вот ключ от вашего номера. Если вам что-нибудь понадобится, наберите 0.
preparare la pizza italiana ènecessaria
խմոր – pasta
ալյուր – la farina
ջուր – l’acqua
Ձու – l’uova
աղ – sale
Կարագ – burro/olio
Պանիր – il formaggio
Լոլիկ – il pomodoro
Նրբերշիկ – il prociutto
Սունկ – i fungi
Պղպեղ – il peperone
Զեյթուն – oglio
Ռեհան – il baselico
Տոմատ – tomato
Եգիպտացորեն – il mais


Образец: Мне надо написать письмо, но у меня нет ручки.
б) -Дайте мне, пожалуйста, ручку.
а) – Дай мне, пожалуйста, бумагу.
б) – Дайте мне, пожалуйста, бумагу.
а) – Дай мне, пожалуйста, словарь.
б) – Дайте мне, пожалуйста, словарь.
а) – Дай мне, пожалуйста, магнитафон.
б) – Дайте мне, пожалуйста, магнитафон.
а) – Дай мне, пожалуйста, его адрес.
б) – Дайте мне, пожалуйста, его адрес.
| Инфинитив | Повелительное наклонение |
| Рисовать | рисуй |
| идти | иди |
| сесть | сиди |
| ответить | ответь |
| сказать | скажи |
| ответить | ответь |
| читать | читай |
Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:
Կիլիմանջարոն ձյունածածկ լեռ է, ունի 19710 ոտնաչափ բարձրություն։ Ասում են, որ Աֆրիկայի ամենաբարձր կետն է։ Մասաի ցեղի մարդիկ նրա արևմտյան գագաթն անվանում են «Նգայե֊նգայի», որ նշանակում է Աստծո տուն։ Արևմտյան գագաթի մոտ ընկած է ընձառյուծի չորացած ու սառած մի դիակ։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողացել բացատրել, թե ընձառյուծն ինչ գործ ուներ այսպիսի բարձրության վրա։
— Զարմանալի է, որ այլևս չի ցավում,- ասաց նա։- Եվ հենց դրանից էլ հասկանում են, թե երբ է սկսվում։
— Իսկապե՞ս չի ցավում։
— Բոլորովին։ Միայն ներիր, որ հոտ է գալիս։ Երևի տհաճ է քեզ համար։
— Ինչո՞ւ ես այդպես խոսում։ Խնդրում եմ, պետք չի։
— Այն կողմ նայիր,- ասաց նա,- ի՞նչն է սրանց այստեղ բերել, տեսարա՞նը, թե՞ հոտը։
Մահճակալը, որի վրա պառկել էր նա, դրված էր միմոզայի ստվերում, ու նայելով ստվերից այն կողմ, արևի կուրացուցիչ փայլով ողողված հարթությանը, նա տեսնում էր անճոռնի տեսքով գետնին պպզած երեք հսկա թռչուն։ Իսկ տասնյակից ավելի թռչուններ ճախրում էին օդում և նրանց ստվերները սահում էին գետնի վրայով։
— Այն օրվանից, ինչ մեր բեռնատարը խափանվեց, նրանք միշտ այստեղ են,- ասաց նա։- Այսօր առաջին անգամն է, որ նստեցին գետնին։ Առաջ ես ուշադիր հետևում էի նրանց, մտածելով, որ գուցե կօգտագործեմ որևէ պատմվածքում։ Իսկ հիմա ծիծաղելի է այդ մասին մտածել։
— Այդպես մի՛ խոսիր,- ասաց կինը։
— Դե, ես հենց այնպես եմ խոսում,- ասաց տղամարդը,- երբ խոսում ես, ավելի թեթև ես զգում։ Ես բնավ չեմ ուզում քեզ տանջել։
— Դու լավ գիտես, որ չես տանջում։ Ես զայրանում եմ նրա համար, որ ոչնչով չեմ կարող քեզ օգնել։ Ինձ թվում է, որ մինչև ինքնաթիռի գալը պետք է սեղմել ատամներն ու դիմանալ։
— Եվ կամ չսպասել։
— Խնդրում եմ, ասա, ի՞նչ կարող եմ անել։ Մի՞թե ոչնչով չեմ կարող օգնել։
— Կարող ես կտրել ոտքս, որպեսզի հիվանդությունը չտարածվի։ Չնայած դրանում էլ չեմ կասկածում։ Կամ կարող ես կրակել ինձ վրա։ Դու հիմա լավ ես կրակում։ Ես քեզ սովորեցրել եմ կրակել, այդպես չէ՞։
— Խնդրում եմ, այդպես մի խոսիր։ Ուզո՞ւմ ես, կարդամ քեզ համար։
— Ի՞նչ կարդաս։
— Որևէ բան, որ դեռ չենք կարդացել։
— Չեմ կարող լսել,- ասաց նա։- Խոսելն ամենից լավ է։ Մենք վիճում ենք ու դրանով մի կերպ սպանում ժամանակը։
— Ես չեմ վիճում։ Ես երբեք չեմ ուզում վիճել։ Եկ այլևս չվիճենք։ Թեկուզ ինչքան էլ դյուրագրգիռ վիճակում լինենք։ Գուցե այսօր մի ուրիշ բեռնատար ուղարկեն։ Գուցե ինքնաթիռը գա։
— Չեմ ուզում տեղիցս շարժվել,- ասաց տղամարդը,- հիմա էլ ի՞նչ միտք ունի շարժվել։ Մի՞թե միայն քեզ թեթևացնելու համար։
— Դա վախկոտություն է։
— Չե՞ս կարող թողնել, որ մարդ հանգիստ մեռնի, պետք է անպայման պիտակնե՞ր կպցնես։ Ինչ օգուտ, որ ինձ վախկոտ ես անվանում։
— Դու չես մեռնի։
— Հիմար բաներ մի ասա։ Ես մեռնում եմ։ Ա՛յ, այդ գարշելիներին հարցրու։
Նա նայեց հսկա ու նողկալի թռչուններին, որոնք մերկ գլուխները թաղել էին գզգզված փետուրների մեջ։ Չորրորդ թռչունը ևս գետին իջավ, արագ քայլերով վազեց մի փոքր, հետո դանդաղ օրորվելով, մոտեցավ մյուսներին։
— Նրանք շրջում են բոլոր ճամբարների մոտ։ Մարդիկ սովորաբար չեն նկատում նրանց։ Դու չե՛ս մեռնի, եթե չհանձնվես։
— Որտե՞ղ ես կարդացել դա։ Ինչքան հիմա՛ր ես։
— Գոնե ուրիշների՛ մասին մտածիր։
— Ի սեր աստծո, ձեռք քաշիր,- ասաց նա,- ձանձրացել եմ։
Նա մի քանի րոպե լուռ պառկեց, նայելով հեռվում երևացող թփուտներին։ Նա տեսավ մի քանի վայրի ոչխար, որոնք դեղին ֆոնի վրա բոլորովին ճերմակ էին դարձել, իսկ քիչ այն կողմ նկատեց զեբրեր, որոնք նույնպես ճերմակ էին թվում կանաչ թփուտների կողքին։ Ճամբարը գտնվում էր հարմար տեղում՝ բլրի դիմաց, հսկա ծառերի տակ․ հիանալի ջուր կար ու գրեթե ցամաքած մի աղբյուր, որի վրա առավոտները կաքավներ էին թռչում։
— Ուզո՞ւմ ես կարդամ,- հարցրեց կինը։ Նա նստել էր մահճակալի դիմաց, ծալովի աթոռակին։- Քամի է բարձրանում։
— Չեմ ուզում, շնորհակալություն։
— Գուցե բեռնատարը կգա։
— Ինձ համար միևնույն է։
— Իսկ ինձ համար միևնույնը չէ։
— Շատ բան, որ ինձ համար միևնույն է, քեզ համար միևնույնը չէ։
— Ո՛չ միշտ, Հարրի։
— Չխմե՞նք։
— Վնաս՛ է քեզ։ Բլեքն ասում է, որ պետք է խուսափել ալկոհոլից։ Դու չպե՛տք է խմես։
— Մոլո՛,- գոռաց նա։
— Լսում եմ, բվանա։
— Սոդայով վիսկի բեր։
— Դու չպե՛տք է խմես,- կրկնեց կինը,- ես հենց սա՛ նկատի ունեի, երբ ասում էի, որ հանձնվում ես։ Բլեքը գրում է, որ դա վնասակար է։ Ես գիտե՛մ, որ վնասակար է։
— Ոչ,- ասաց նա,- օգտակար է։
Ուրեմն, հիմա ամեն ինչ վերջացավ, մտածում էր նա։ Ուրեմն, հիմա նա այլևս երբեք հնարավորություն չի ունենա որևէ բան վերջացնելու։ Ուրեմն, սա՛ է վախճանը․ վեճ՝ վիսկիի համար։ Այն պահից, ինչ նրա ոտքը վարակվեց փտախտով, ցավը դադարեց, ցավի հետ դադարեց նաև սարսափը, ու հիմա նա զգում էր միայն անհաղթահարելի մի հոգնություն ու զայրանում, որ այսպիսին էր լինելու վախճանը։ Այն, ինչ սպառնում էր հիմա, այլևս չէր հետաքրքրում իրեն։ Այդ բանը տարիներ շարունակ հետապնդել էր նրան, բայց հիմա այլևս ոչ մի նշանակություն չուներ նրա համար։ Տարօրինակ է, որ հատկապես հոգնությո՛ւնն էր թեթևացնում ամեն ինչ։
Հիմա նա այլևս երբեք չի գրի այն մասին, ինչ հոգատարությամբ պահել էր իր մտքում, պահել էր այն օրվա համար, երբ վստահ կլիներ, որ արդեն կարող է գրել այնպես, ինչպես հարկն է։ Հիմա նա այլևս անհաջողության անգամ չի մատնվի։ Գուցե դու բնա՛վ էլ չէիր կարողանա գրել ու դրա համար էլ անընդհատ հետաձգում էիր ու սիրտ չէիր անում սկսել։ Բայց հիմա նա չի՛ էլ իմանա, թե ո՛րն է ճշմարտությունը։
— Երանի այստեղ չգայինք,- ասաց կինը։ Նա նայում էր բաժակին, որ բռնել էր տղամարդը, ու կծում էր շրթունքները։- Փարիզում այսպիսի բան չէր պատահի։ Դու միշտ ասել ես, որ սիրում ես Փարիզը։ Կարող էիր Փարիզում մնալ կամ որևէ այլ տեղ գնալ։ Ես կգայի քեզ հետ։ Հիշո՞ւմ ես, ես ասացի, որ ուր էլ գնաս, քեզ հետ կգամ։ Եթե ուզում էիր որսորդությամբ զբաղվել, կարող էինք Հունգարիա գնալ, ու ամեն հարմարություն ունենալ։
— Քո անիծյալ փողերն են մեղավոր,- ասաց նա։
— Դու իրավացի չես,- ասաց կինը,- այդ փողերը որքան իմն են եղել, նույնքան էլ եղել են քոնը։ Ես ամեն ինչ թողեցի ու քեզ հետ եկա, ես ամեն ինչ արեցի, ամեն ինչ, որ դու ցանկացար։ Բայց երանի այստեղ չգայինք։
— Դու ասացիր, որ հավանում ես Աֆրիկան։
— Հավանում էի, երբ դու առողջ էիր։ Բայց հիմա ատում եմ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է ցավեր ոտքդ։ Ինչ վատ բան ենք արել, որ այսպիսի փորձանք եկավ մեր գլխին։
— Իմ կարծիքով, պատճառը նախ այն է, որ ոտքիս քերծվածքը յոդով չայրեցի։ Իսկ հետո ոչ մի ուշադրություն չդարձրի, որովհետև կյանքումս երբեք չեմ վարակվել։ Ավելի ուշ, երբ ոտքս սկսեց ցավել, քարբոլինի թույլ լուծույթով ախտահանեցի։ Ախտահանող այլ դեղեր չէին մնացել։ Դրա համար էլ արյան անոթները խցանվեցին, ու սկսվեց փտախտը։- Նա նայեց կնոջը․- էլ ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել։
— Ես դա նկատի չունեմ։
— Եթե մենք խելքը գլխին մեքենավար վարձեինք և ոչ թե ինչ-֊որ հիմար բնիկ, նա ստուգած կլիներ, թե շարժիչում ինչքան յուղ կա ու չէր վառի առանցքակալը։
— Ես դա նկատի չունեմ։
— Եթե դու չթողնեիր քո ընկերներին, բաժանվեիր այդ անիծյալ Ուեսթբերիի, Սարաթոգայի, Փալմ֊Բիչի ծանոթներից ու չմիանայիր ինձ…
— Բայց ես սիրո՛ւմ էի քեզ։ Դու իրավացի չես։ Ես հիմա էլ եմ քեզ սիրում։ Եվ պիտի միշտ սիրեմ։ Իսկ դու չե՞ս սիրում։
— Ո՛չ,- ասաց տղամարդը,- չեմ կարծում։ Ես երբեք չեմ սիրել քեզ։
— Հարրի, այդ ի՞նչ ես ասում։ Խելքդ թռցրե՞լ ես։
— Ոչ։ Ես խելք չունեմ, որ թռցնեմ։
— Մի՛ խմիր,- ասաց կինը,- սիրելի՛ս, խնդրում եմ, մի՛ խմիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, ամե՛ն ինչ, որ կարող ենք։
— Եթե շատ ես ուզում, ինքդ արա,- ասաց նա,- իսկ ես հոգնած եմ։
Հիմա նա իր աչքերի առջև պատկերացրեց Քարագաչի կայարանը։ Պարտությունից հետո նա մեկնում էր Թրակիայից ու հիմա ճամպրուկը ձեռքին կանգնել նայում էր, թե ինչպես Սիմփլոն֊Օրիենթի ճեպընթացն իր լուսարձակներով կտրում֊-անցնում էր մթությունը։ Սա՛ էլ այն բաներից մեկն է, որ նա փրկել էր գրելու համար ու միշտ պահում էր իր մտքում։ Ո՛չ միայն սա, այլ նաև այն առավո՛տը, երբ նախաճաշի ժամանակ նայում էին պատուհանից ու տեսնում Բուլղարիայի ձյունածածկ լեռները։ Իսկ Նանսենյան միսիայի քարտուղարուհին հարցրեց մի ծերունու, թե արդյոք ձյո՞ւն էր դա։ Ծերունին նայեց ու պատասխանեց․ «Ո՛չ, ձյուն չէ։ Դեռ շատ շուտ է ձյան համար»։ Ու քարտուղարուհին, կրկնելով ծերունու խոսքերը, դիմեց մնացած աղջիկներին․ «Լսեցի՞ք, ձյուն չէ»։ Ու աղջիկները ևս միասին կրկնեցին․ «Ձյուն չէ, սխալվել ենք»։ Բայց դա ձյո՛ւն էր, իսկակա՛ն ձյուն, ու երբ սկսվեց ազգաբնակչության փոխանակումը, պետն այնտեղ ուղարկեց շատ ու շատ մարդկանց։ Ու հենց այդ ձյուների մե՛ջ թափառեցին մարդիկ, մինչև որ սառեցին ու մահացան։
Ձյուն էր նաև Գաուերթալում, նոր տարվա այն գիշերը։ Նրանք ապրում էին փայտահատի տան սենյակներից մեկում, որի կեսը գրավել էր հախճասալե քառակուսի վառարանը։ Նրանք քնում էին հաճարենու տերևներով լցված ներքնակների վրա։ Մի օր նրանց տան մոտ երևաց մի դասալիք, որը ձյան վրա ոտնահետքեր էր թողել ու արյան կաթիլներ։ Ասաց, որ ոստիկանները հետապնդում են իրեն։ Նրան բրդե գուլպաներ տվեցին, իսկ հետո ոստիկանների հետ խոսակցության բռնվեցին ու շեղեցին նրանց ուշադրությունը, մինչև որ ոտնահետքերն անհետացան։
Նոր տարվա օրը Շրունցում ձյունն այնպես էր փայլում, որ ծակում էր աչքերը ու թույլ չէր տալիս դուրս նայել գինետան պատուհանից և տեսնել եկեղեցուց վերադարձող մարդկանց։ Շրունցում նրանք քայլում էին ձյունոտ մի ճանապարհով, որ դեղնել էր ձիերի մեզից։ Ճանապարհի կողքին մի գետ կար, իսկ քիչ այն կողմ՝ սոճու անտառներով ծածկված բլրակներ։ Նրանք գնում էին ոտքով, իսկ դահուկները տանում էին ուսերի վրա։ Նրանք հիանալի ժամանակ անցկացրին Մադլեներ Հաուսի սահադաշտում։ Ձյունը հարթ էր, ինչպես շաքարաշերտը, ու թեթև, ինչպես փոշին։ Ու նա հիշեց այն խոր լռությունը, երբ ինքը թռչունի արագությամբ դահուկներով վայրէջք էր կատարում։
Բորանի պատճառով նրանք մի շաբաթ մնացին Մադլեներ Հաուսում։ Ծխացող լապտերի տակ թուղթ էին խաղում, ու ինչքան պարտվում էր Հերր Լենցը, այնքան էլ բարձրանում էր խաղագումարը։ Ի վերջո նա ամեն ինչ կորցրեց։ Ամեն ինչ՝ սպորտ դպրոցի դրամը, ամբողջ սեզոնի շահույթը, իսկ հետո նաև ամբողջ ունեցվածքը։ Նա կենդանի պատկերացրեց մեծ քթով այդ մարդուն։ Պատկերացրեց այն պահը, երբ նա սեղանից վերցնում էր խաղաթղթերը և հետո բաց անում Sans voir[1]։ Այն ժամանակ նրանք անընդհատ խաղում էին, խաղում էին օր ու գիշեր։ Ձյուն չէր գալիս՝ խաղո՛ւմ էին։ Բուք ու բորան էր՝ միևնո՛ւյն է, էլի՛ էին խաղում։ Նա մտածեց, թե կյանքում ինչքա՜ն ժամանակ էր վատնել թղթախաղի վրա։
Բայց նա ոչ մի տող անգամ չէր գրել այդ մասին, չէր գրել նաև նոր տարվա այն ցուրտ և պայծառ օրվա մասին, երբ պարզ երևում էին դիմացի լեռները, որո՛նց վրայով թռավ Բարկերի ռմբակոծիչը։ Թռավ, որպեսզի գնդակոծեր ավստրիացի սպաներով լեցուն գնացքը։ Ավստրիացիները դիրքերից տուն էին վերադառնում, ու երբ նրանք վախեցած այս ու այն կողմ ցրվեցին և սկսեցին փախչել, Բարկերը գնդացրով կրակ տեղաց նրանց վրա։ Նա հիշեց, թե ինչպես հետո Բարկերը սպաների ճաշարանը մտավ ու սկսեց պատմել այդ մասին։ Եվ ինչպես հանկարծ լռություն տիրեց ու ինչ—որ մեկն ասաց․— «Անիծյա՛լ, կեղտո՛տ մարդասպան»։
Մեռածները նույնպիսի ավստրիացիներ էին, որոնց հետ նա հետո մրցում էր իր դահուկներով։ Ո՛չ, նույնպիսին չէին։ Հանսը, որի հետ նա մի ամբողջ տարի սահել էր դահուկներով, ծառայել էր վարձկան զորամասում։ Ու երբ փայտամշակման գործարանի մոտ գտնվող փոքրիկ հովտում նրանք միասին նապաստակ էին որսում, երկուսն էլ հիշում էին Փասուբիոյի մարտերն ու Փերթիքոյի և Ասալոնեի գրոհները։ Ու նա այդ մասին ևս երբեք ոչ մի տող չգրեց։ Ո՛չ Մոնծե Քորնոյի, ո՛չ Սիեթ Քոմունիի, ո՛չ էլ Արսիեդոյի մասին։
Քանի՞ ձմեռ ապրեց Վորալբերգում և Արլբերգում։ Չո՛րս։ Ու նա հիշեց, թե ինչպես մի օր, երբ նրանք Բլուդենց էին գնում նվերներ գնելու, ճանապարհին հանդիպեցին մի մարդու, որ աղվես էր վաճառում։ Հիշեց բալից պատրաստված հիանալի քիրշը, փոշու նման թեթև ձյան մրրիկը, «Հեյ֊հո՜՝ ասաց Ռոլլին» երգը, որ միշտ լսվում էր ոլորապտույտ վայրէջքի վերջին հատվածում։ Իսկ հետո հարկավոր էր ուղիղ գնալ, երեք անգամ ցատկ կատարել ու ընկնել պարտեզ, անցնել առուն և դուրս գալ հյուրանոցի սառցակալած ճանապարհը։ Նա ոտքերից հանում էր դահուկներն ու հենում փայտե պատին։ Պատուհանից երևում էր լամպի լույսը, իսկ այնտեղ՝ թարմ գինու հոտով լեցուն, ծխոտ սենյակի տաքության մեջ, ակորդեոն էին նվագում։
— Փարիզի ո՞ր մասում էինք ապրում,- հարցրեց նա կնոջը, որ նստել էր նրա կողքին, ծալովի աթոռակի վրա՝ այստե՛ղ, Աֆրիկայո՛ւմ։
— Քրիյոն հյուրանոցում։ Ինքդ էլ գիտես։
— Իսկ ինչո՞ւ պետք է իմանամ։
— Մենք միշտ այնտեղ ենք ապրել։
— Ո՛չ միշտ։
— Այնտեղ և մեկ էլ Սեն Ժերմեն արվարձանում, Հենրիխ Չորրորդի տաղավարում։ Դու ասում էիր, որ սիրում ես այդ արվարձանը։
— Սերը նման է աղբանոցի,- ասաց Հարրին,- իսկ ես նման եմ աքլորի, որ ծուղրուղու կանչելու համար բարձրացել է աղբանոցի վրա։
— Եթե դու իսկապե՛ս մեռնում ես,- ասաց կինը,- ապա մի՞թե այդքան անհրաժեշտ է մեռցնել նաև այն ամենը, ինչ մնում է քեզանից հետո։ Մի՞թե անհրաժեշտ է, որ ամեն ինչ քեզ հետ տանես։ Մի՞թե ուզում եմ սպանել ձիդ, սպանել կնոջդ և այրել քո թամբն ու զենքը։
— Այո՛, ուզում եմ,- ասաց նա,- քո անիծյալ փողե՛րն են եղել իմ զենքը։ Իմ թա՛մբն ու զե՛նքը։
— Բավակա՛ն է։
— Լա՛վ։ Այլևս չեմ խոսի։ Ես չեմ ուզում քեզ վիրավորել։
— Մի փոքր ուշ գլխի ընկար։
— Այդ դեպքում՝ ավելի՛ լավ։ Կշարունակեմ վիրավորել։ Դա ինձ զվարճացնում է։ Միակ բանը, որ ես իսկապե՛ս սիրում էի քեզ հետ անել, հիմա արդեն անկարող եմ։
— Ոչ, ճիշտ չէ։ Դու սիրում էիր նաև այլ բաներ և ամեն ինչ, որ ցանկանում էիր անել, անում էի նաև ես։
— Ի սեր աստծո, բավական է գլուխ գովես։
Հարրին նայեց կնոջը ու տեսավ, որ նա լաց է լինում։
— Լսի՛ր,- ասաց նա,- ինչո՞ւ ես կարծում, որ ես հաճույք եմ ստանում այս ամենից։ Ես էլ չգիտեմ, թե ինչո՞ւ եմ այսպես խոսում։ Երևի սպանո՛ւմ ես, որպեսզի զգաս, որ ինքդ դեռ կենդանի ես։ Երբ սկսեցինք խոսել, ես ինձ լավ էի զգում։ Ես մտադիր չէի քեզ վիրավորել։ Չգիտեմ, ինչո՞ւ խելքս կորցրի ու տանջեցի քեզ։ Սիրելի՛ս, ուշադրություն մի՛ դարձրու իմ խոսքերին։ Ես սիրում եմ քեզ։ Դու գիտես, որ սիրում եմ։ Ոչ մեկին այնքան չեմ սիրել, որքան քեզ։
Նա նորից սկսեց սովորականի պես ստել։ Ու ստե՛լն էր, որ նրան միշտ տալիս էր հանապազօրյա հացն ու ջուրը։
— Ի՜նչ լա՛վն ես։
— Քա՛ծ,- ասաց նա,- հարուստ քա՛ծ։ Սա պոեզիա է։ Հիմա ես լի եմ պոեզիայով։ Ապականությամբ ու պոեզիայով։ Ապականվա՛ծ պոեզիայով։
— Բավական է։ Ի՛նչ սատանա մտավ մեջդ։
— Չեմ ուզում ոչինչ թողնել,- ասաց տղամարդը,- ինձանից հետո ոչի՛նչ չեմ ուզում թողնել։
Վրա հասավ երեկոն։ Հարրին արթնացավ։ Արևն անցնում էր բլրի հետևը, ու ամբողջ հարթությունը ծածկվել էր ստվերով։ Մանր կենդանիներն արածում էին ճամբարի մոտ։ Նրանք հեռացել էին թփուտներից և հիմա շարժում էին պոչերն ու գլուխները թաղում խոտերի մեջ։ Թռչուններն այլևս չէին հերթապահում գետնի վրա։ Նրանց թիվը շատացել էր, ու բոլորն էլ ծանրորեն թառել էին ծառերին։
Հարրիի երիտասարդ ծառան նստել էր մահճակալի կողքին։
— Մեմսաիբը գնաց կրակելու,- ասաց տղան, — բվանան ոչինչ չի՞ ուզում։
— Ո՛չ։
Նա գնացել էր ճաշի համար որս բերելու և իմանալով, որ Հարրին սիրում էր դիտել կենդանիներին, բավական հեռացել էր ճամբարից, որպեսզի չխանգարեր նրան։ Նա ամեն ինչ հիշում է, մտածեց Հարրին։ Ամեն ինչ, որ իմացել է, կարդացել կամ պարզապես լսել է ուրիշներից։
Մի՞թե կնոջ մեղքն էր, որ երբ նրանք ծանոթացան, Հարրին արդեն սպառված մարդ էր։ Ինչպե՞ս կարող է կինն առհասարակ իմանալ, որ քո խոսքերն անիմաստ են, իմանալ, որ դու խոսում ես պարզապես սովորությունի՛ց մղված կամ քո սեփական հանգստությա՛ն համար։ Երբ նա դադարեց ուշադրություն դարձնել իր խոսքերին, նրա սուտը կանանց մոտ ավելի՛ հաջողություն գտավ, քան երբեմնի ճշմարտությունը։
Վատն այն չէր, որ նա ստում էր, վատն այն էր, որ ճշմարտություն չկար։ Նա արդեն ապրել, վերջացրել էր իր կյանքը, բայց դեռ շարունակո՛ւմ էր ապրել, ապրում էր ուրի՛շ մարդկանց շրջապատում, նա հիմա փո՛ղ էլ ուներ, նա հիմա ծանոթ վայրերից ընտրում էր ամենալա՛վը, իսկ հետո նորից ու նո՛ր վայրեր փնտրում։
Հարկավոր էր չմտածել այդ մասին, այդ դեպքում ամեն ինչ լավ կլիներ։ Դու հարուստ ներքնաշխարհ ունեիր ու դրա համար էլ մանր մարդ չդարձար, ինչպես մեծամասնությունն է դառնում, դու ձևացրիր, որ թքած ունես քո գործի վրա, որն առաջ այդքան զբաղեցնում էր քեզ, բայց որը հիմա արդեն վեր էր քո ուժերից։ Սակայն դու միշտ ներքուստ համոզում էիր քեզ, որ մի օր անպայման կգրես այդ մարդկանց մասին։ Ամենի՛ց հարուստ մարդկանց մասին։ Համոզում էիր քեզ, որ դու չե՛ս պատկանում նրանց ոհմակին, որ դու պարզապես դիտո՛ղ ես այդ ոհմակում։ Կարծում էիր, որ քեզ կհաջողվի հեռանալ այդ մարդկանցից, իսկ հետո գրել նրանց մասին։ Ու առաջին անգամ կյանքում այդ գործը գրված կլինի մի մարդու կողմից, որ լավ գիտեր այն ամենը, ինչի մասին որ գրում էր։ Բայց նա երբեք գործի չանցավ, որովհետև ամեն մի օրն իր հետ բերեց անհոգություն, հանգստավետություն, բերեց նաև արհամարհանք սեփական անձի նկատմամբ, ու այս ամենը բթացրին նրա ընդունակություններն ու թուլացրին աշխատելու ձգտումը, այնպես որ, ի վերջո, նա բոլորովին դադարեց գրել։ Նրա ծանոթների համար ավելի հարմար էր, երբ նա չէր գրում։ Իր կյանքի լավագույն օրերը նա անցկացրել է Աֆրիկայում, ու հիմա դարձյալ վերադարձել է, որպեսզի ամեն ինչ սկզբից սկսի։ Ճամփորդության ժամանակ նրանք քիչ հարմարություններ ունեին։ Ճիշտ է, զրկանքներ չէին կրում, բայց ճոխություն էլ չկար, ու նա կարծում էր, որ այսպիսի պայմաններում դարձյալ կգտներ իրեն։ Կարծում էր, որ այսպիսով իրեն կհաջողվեր հոգու վրա հավաքված ճարպը հեռացնել, ճիշտ այնպես, ինչպես բռնցքամարտիկը, որ սար է բարձրանում, աշխատում ու վարժություններ է կատարում, որպեսզի ազատվի մարմնի ճարպից։
Աֆրիկան դուր եկավ կնոջը։ Նա ասաց, որ հավանեց Աֆրիկան։ Նա սիրում էր այն ամենն, ինչ գրգռիչ է, սիրում էր կյանքի փոփոխություն, նոր ծանոթություններ ու զվարճություն։ Ու Հարրին հավատում էր, որ նորից իր մեջ ուժ կգտնի ու կանցնի աշխատանքի։ Եթե սա նշանակում է, որ վերջն անխուսափելի է, իսկ նա գիտե՛ր, որ վերջն անխուսափելի է, ապա արդյոք արժե՞ր ողնաշարը ջարդած օձի նման կծել ինքն իրեն։ Կինը ոչնչով մեղավոր չէր։ Եթե նա չլիներ, նրա փոխարեն կլիներ մի ուրիշը։ Քանի որ նա իր ամբողջ կյանքն ապրել էր ստի ու կեղծիքի մեջ, ապա թող բարի լիներ հենց ստի ու կեղծիքի մե՛ջ մեռնելու։ Նա բլրի ետևից հրացանի ձայն լսեց։
Հիանալի էր կրակում այդ բարի և հարուստ քածը, որն իր խնամակալն էր և որը կործանեց իր տաղանդը։ Հիմարությո՛ւն։ Նա ինքն էր կործանել իր տաղանդը։ Ինչո՞ւ մեղադրել այս կնոջը, մի՞թե նրա համար, որ նրան տվել էր հարմարավետ ու հանգիստ կյանք։ Նա ինքն էր կործանել իր տաղանդը, որովհետև չէր կարողացել օգտագործել այն, որովհետև դավաճանել էր ինքն իրեն ու իր հավատին, որովհետև կյանքն անցկացրել էր հարբեցողությամբ, ու խմիչքը բթացրել էր նրա ստեղծագործական կարողությունները, որովհետև ծո՛ւյլ էր եղել, եղել էր շռայլությունների ու զվարճությունների մեջ ապրող մարդ, եղել էր սնո՛բ, փառամոլ, ու սնապա՛րծ, կործանել էր իրեն աշխարհի բոլոր ստերով ու ճշմարտություններով։ Ի՞նչ էր սա։ Հին գրքերի ցուցա՞կ։ Էլ ի՜նչ տաղանդ։ Ի՛նչ խոսք, տաղանդ կա՛ր, բայց փոխանակ օգտագործելու իր տաղանդը, նա վաճառքի էր հանել այն։ Նա երբեք չի ասել իրեն՝ ես այսինչ բանն արեցի։ Միշտ ասել է՝ ես կարո՛ղ էի այսինչ բանն անել։ Նա նախընտրել էր օրվա հացը շահել ոչ թե մատիտի ու գրչի, այլ ուրիշ միջոցներով։ Տարօրինակ էր նաև այն, որ երբ նա սիրահարվում էր որևէ կնոջ, ապա վերջինս միշտ ավելի հարուստ էր լինում, քան նախորդը։ Իսկապես, տարօրինակ է, չէ՞։ Բայց երբ նա դադարում էր սիրել, երբ նա սկսում էր ստել, ինչպես հիմա խաբում էր այս կնոջը, որ բոլորից շատ դրամ ուներ, անհատնում հարստություն, որ մի ժամանակ ունեցել է ամուսին ու երեխաներ, որն առա՛ջ էլ ունեցել է սիրահարներ, սակայն բավարարություն չի գտել նրանց մեջ ու սիրել է միայն նրան, սիրել է և՛ որպես գրողի, և՛ որպես տղամարդու, և՛ որպես ընկերոջ, և՛ որպես թանկարժեք իրի,- տարօրինակ չէ՞, որ երբ նա դադարեց նրան սիրել ու սկսեց ստել, ապա այնուամենայնիվ նա կարողացավ շա՛տ ավելի բան տալ այդ կնոջ փողերի դիմաց, քան մինչ այդ կարողացել էր տալ այն բոլո՛ր կանանց, որոնց իսկապե՛ս սիրել է։
Մենք բոլորս էլ երևի ստեղծված ենք նրա համար, որպեսզի ուզած-֊չուզած հարմարվենք մեր ճակատագրին։ Տաղանդն արտահայտվում է նրանում, թե ինչպես ես վաստակում օրվա հացդ։ Նա ամբողջ կյանքում այս կամ այն ձևով վաճառել է իր տաղանդը, իսկ երբ սեր չկա, չկա զգացմունք, ապա քո ստացած փողերի դիմաց ավելի որակյալ ապրանք ես տալիս։ Նա արդեն համոզվե՛լ էր դրանում, բայց հիմա այդ մասի՛ն ևս երբեք չի կարողանա գրել։ Ո՛չ, չի կարողանա, մինչդեռ արժե՛ր գրել։
Նա տեսավ կնոջը, որ հրացանը ձեռքին մոտենում էր իրենց վրանին։ Նա հագել էր զինվորականի անդրավարտիք։ Երկու երիտասարդ ծառաները գալիս էին նրա ետևից ու բերում սպանված ոչխարը։ Այնուամենայնիվ նա հետաքրքիր կին է, մտածեց Հարրին, ու լավ մարմին ունի։ Նա անչափ տաղանդավոր և անչափ գիտակ էր անկողնի հարցերում։ Չես կարող ասել, որ գեղեցիկ էր, բայց նրա դեմքը դուր էր գալիս Հարրիին, նա հսկայական քանակությամբ գրքեր էր կարդում, սիրում էր ճամփորդել ու որսորդությամբ զբաղվել և իհարկե, անչափ շատ էր խմում։ Ամուսինը մահացել էր, երբ նա համեմատաբար ավելի երիտասարդ էր։ Ամուսնու մահից հետո որոշ ժամանակ նա իրեն նվիրեց արդեն հասունացած իր երեխաներին, որոնք բնավ էլ նրա կարիքը չունեին ու ճնշված էին զգում իրենց։ Նա տարվեց նաև ախոռով, գրքերով ու խմիչքով։ Երեկոյան, ընթրիքից առաջ, նա սիրում էր գիրք կարդալ։ Ու կարդալիս սոդայով վիսկի էր խմում։ Ընթրիքի էր գալիս հարբած, իսկ երբ ընթրիքի ժամանակ ևս մի բաժակ գինի էր խմում, քունն անմիջապես տանում էր։ Բայց դա առաջ էր, մինչև սիրահարներ ունենալը։ Իսկ երբ սիրահարներ ունեցավ, այլևս այդքան շատ չէր խմում, որովհետև քունը տանում էր նաև առանց խմիչքի։ Բայց սիրահարների հետ ձանձրալի էր։ Ամուսնու հետ նա չէր ձանձրանում, իսկ սրանց հետ ձանձրալի էր։
Հետո նրա տղաներից մեկն օդային աղետի ժամանակ մահացավ։ Նա ձեռք քաշեց սիրահարներից, բայց խմիչքն այլևս չէր մեղմացնում ցավը, ու նա հասկացավ, որ անհրաժեշտ էր նոր կյանք սկսել։ Եվ հանկարծ ամենայն սրությամբ զգաց իր միայնակությունը, զգաց ու վախեցավ։ Հարկավոր էր մի մարդ, որին նա կարողանար հարգել։
Ամեն ինչ շատ սովորական սկսվեց։ Նրան դուր էին գալիս Հարրիի գրքերը, ու նա միշտ նախանձում էր, որ Հարրին գիտեր, թե ինչպես պետք է ապրել։ Նրան թվում էր, որ Հարրին անում էր հենց այն, ինչ ուզում էր։ Նախ՝ նա փորձեց տիրանալ նրան, իսկ հետո խենթի պես սիրահարվեց։ Ու վերջում ստացվեց հակադարձ համեմատական պրոգրեսիայի պես մի բան․ նա գտա՛վ, թե ինչպես պետք է սկսել նոր կյանքը, իսկ Հարրին կորցրե՛ց իր հին կյանքի մնացուկները։
Հարրին վաճառքի հանեց իր հին կյանքը ապահովության ու հանգստության համար։ Դա անառարկելի էր։ Իսկ ուրիշ ինչի՞ համար։ Ոչ ոք չէր կարող պատասխանել։ Այդ կինը նրա համար ամեն ինչ կգներ, միայն թե նա ցանկանար։ Նա վստահ էր դրանում։ Միաժամանակ այդ անիծյալը գեղեցիկ էր։ Հարրին դեմ չէր նրա հետ անկողին մտնելու։ Ավելի՛ն, նա բոլոր կանանցից կնախընտրեր նրա՛ն, որովհետև նա շա՛տ ավելի հարուստ էր, որովհետև շա՛տ ավելի հաճելի էր, շա՛տ ավելի գիտակ էր սիրո հարցերում ու երբեք տեսարան չէր սարքում։ Իսկ հիմա, նոր կյանքը, որ նա հազիվ էր սկսել, մոտենում էր իր վախճանին, որովհետև երկու շաբաթ առաջ, երբ փուշը ծակեց Հարրիի ծունկը, նա յոդով չայրեց այն։ Նրանք շտապում էին լուսանկարել անտիլոպների հոտը։ Անտիլոպները կանգնել էին գլուխները բարձր պահած ու ագահորեն հոտոտում էին օդը։ Նրանք սրել էին ականջները, որպեսզի ամենափոքր աղմուկի դեպքում փախչեին դեպի թփուտները։ Ու այդպես էլ արեցին, առանց հնարավորություն տալու, որ լուսանկարեն իրենց։
Ահա և նա։
Հարրին բարձի վրա շրջեց գլուխը, որպեսզի տեսներ նրան։
— Հե՛լլո,- ասաց նա։
— Վայրի ոչխար խփեցի,- ասաց կինը։- Հիմա մենք քեզ մսաջուր կտանք և կաթի փոշուց կարտոֆիլի պյուրե կպատրաստենք։ Ինչպե՞ս ես։
— Համեմատաբար՝ լավ։
— Շատ ուրախ եմ։ Ես այդպես էլ գիտեի։ Երբ գնացի, դու քնել էիր։
— Լա՛վ քնեցի։ Հեռո՞ւ ես գնացել։
— Ոչ։ Բլրի հետևը։ Ես հիանալի նշան բռնեցի։
— Դու լա՛վ ես կրակում։
— Ես սիրում եմ որսորդությունը։ Ես սիրեցի նաև Աֆրիկան։ Ճիշտ եմ ասում։ Եթե դու առողջանաս, սա կլինի իմ կյանքի լավագույն ճամփորդությունը։ Եթե դու իմանայիր, թե ինչքան հաճելի է ինձ համար, երբ մենք երկուսով ենք դուրս գալիս որսի։ Ես սիրեցի այս երկիրը։
— Ես էլ սիրեցի։
— Սիրելիս, չես կարող պատկերացնել, թե ինչքան ուրախ եմ, որ դու ավելի լավ ես զգում։ Ես պարզապես չեմ դիմանում, երբ դու ինձ հետ խոսում ես այնպիսի տոնով, ինչպես այս առավոտ էիր խոսում։ Դու այլևս այդ ձևով չես խոսի, չէ՞։ Խոստանո՞ւմ ես։
— Չեմ խոսի,- ասաց նա։- Չեմ էլ հիշում, թե ինչ եմ ասել։
— Ինչի՞դ է պետք ինձ տանջել։ Ես միայն տարիքն առած մի կին եմ, որ սիրում է քեզ և պատրաստ է անել այն ամենը, ինչ դո՛ւ ես ուզում։ Ինձ շա՛տ են տանջել։ Դու այլևս ինձ չես տանջի, չէ՞։
— Ես քեզ հաճույքով կտանջեի անկողնու մեջ,- ասաց նա։
— Ա՛յ, դա ուրիշ է։ Մենք բոլորս էլ ստեղծված ենք այդպիսի՛ տանջանքի համար։ Ինքնաթիռը վաղը կգա։
— Որտեղի՞ց գիտես։
— Վստահ եմ։ Անպայմա՛ն կգա։ Տղաներն արդեն փայտ և խոտ են հավաքել խարույկի համար։ Այսօր ես մի անգամ էլ գնացի ու նայեցի։ Իսկական վայրէջքի տեղ է։ Մենք ճանապարհի երկու կողմից խարույկ կվառենք։
— Ինչո՞ւ ես կարծում, որ ինքնաթիռը վաղը կգա։
— Վստահ եմ։ Արդեն ժամանակն է։ Քաղաքում կբուժեն ոտքդ, ու այդ ժամանակ մենք մի լա՛վ կտանջենք իրար։ Բայց ոչ այնպես,- ինչպես այս առավոտ։
— Չխմե՞նք։ Արևն արդեն մայր է մտնում։
— Ինձ թվում է, որ չարժե խմել։
— Իսկ ինձ թվում է, որ արժե։
— Այդ դեպքում միասին խմենք։ Մոլո, սոդայով վիսկի բեր,- կանչեց նա։
— Երկարաճիտ կոշիկ հագիր,- ասաց Հարրին,- մոծակները կկծեն։
— Ես ուզում եմ նախ լողանալ…
Վրա էր հասնում մութը, ու նրանք խմում էին։ Իսկ երբ բոլորովին մթնեց, և արդեն անհնար էր կրակել, հեռվից մի բորենի անցավ ու թաքնվեց բլրի ետևում։
— Այդ գարշելին ամեն գիշեր այստեղ է,- ասաց տղամարդը,- երկու շաբաթ, ամեն գիշեր։
— Սա հենց այն նույն բորենին է, որ ոռնում է գիշերները։ Թող ոռնա, ես ուշադրություն չեմ դարձնում։ Թեպետ շատ զզվելի գազան է։
Նրանք խմում էին երկուսով, ու ցավն արդեն անցել էր։ Միայն թե դժվար է միշտ նույն դիրքով պառկել։ Ծառաները խարույկ էին վառում, ու բոցերի ստվերները խաղում էին վրանի պատերին։ Հարրին զգաց, թե ինչպես հետզհետե հաշտվում էր այս կյանքի հետ, զգաց, թե ինչպես այս կյանքն ակամա հաճելի էր դարձել նրա համար։ Կինն անչափ բարի էր նրա հանդեպ։ Նա լա՛վ կին էր, հիանալի՛ կին։ Ու հենց այդ պահին նա հանկարծ գլխի ընկավ, որ մեռնում է։
Այդ միտքը եկավ մրրիկի պես։ Ո՛չ այնպես, ինչպես անձրևն ու քամին։ Այլ հանկարծակի՛ ու կատաղորե՛ն։ Մրրի՛կ, որից հետո մնում է միայն մի գարշահոտ դատարկություն։ Իսկ ամենից տարօրինակն այն է, որ այդ դատարկության եզրով բորենին անձայն վազեց ու անհետացավ։
— Ի՞նչ է պատահել, Հարրի՛,- հարցրեց կինը։
— Ոչի՛նչ,- ասաց նա։- Փոխի՛ր տեղդ։ Այնպե՛ս նստիր, որ քամին քո կողմից փչի։
— Մոլոն փոխե՞ց վիրակապերը։
— Հենց նոր բորային լուծույթով լվացում արեցինք։
— Ինչպե՞ս ես զգում։
— Մի փոքր թույլ եմ։
— Գնամ լվացվելու,- ասաց կինը,- երկար չի տևի։ Միասին կընթրենք, իսկ հետո մահճակալդ ներս կտեղափոխենք։
— Ուրեմն,- ասաց նա ինքն իրեն,- մենք լավ արեցինք, որ դադարեցինք վիճել։
Նա երբե՛ք չի վիճել այս կնոջ հետ, մինչդեռ ա՛յն կանանց հետ, որոնց սիրե՛լ է մի ժամանակ, վիճել է այնքան հաճախ, որ այդ վեճերն ի վերջո կրծել ու քայքայել էին այն բոլոր թելերը, որ կապում էին նրանց։ Նա անչափ շա՛տ է սիրել, անչափ շա՛տ է պահանջել ու վերջում մնացել է ձեռնունայն։
Նա հիշեց այն օրերը, երբ միայնակ ապրում էր Կոնստանտնապոլսում։ Ապրում էր այն օրից, երբ վիճեց մեկի հետ ու հեռացավ Փարիզից։ Նա անբարոյական կյանք էր վարում, իսկ հետո, երբ խելքի եկավ, երբ միայնության զգացումը ոչ միայն չթուլացավ, այլ ավելի՛ սրվեց, նա գրեց առաջին կնոջը, այն կնոջը, որ լքել էր իրեն, գրեց, թե ինչպես ինքը երբեք չկարողացավ սպանել միայնության զգացումը… թե ինչպես մի անգամ իրեն թվաց, որ նա անցավ Regence֊ի[2]մոտով, ու ամեն ինչ շուռ եկավ իր հոգում, թե ինչպես, երբ որևէ պատահական կին ինչ-որ բանով հիշեցնում էր նրան, նա գնում էր այդ կնոջ ետևից, վախենալով համոզվել, որ այդ կինը նա չէ, վախենալով կորցնել այն պատրանքը, որ ծնվել էր իր մեջ։ Թե ինչպես այն բոլոր կանայք, որոնց հետ պառկել էր նա, ստիպում էին է՛լ ավելի կարոտել նրան։ Թե ինչպես այն ամենը, ինչ արել էր այդ կինը, հիմա այլևս ոչ մի նշանակություն չուներ իր համար, հիմա՛, երբ նա համոզվել էր, որ չէր կարող չսիրել նրան։ Նա այդ նամակը գրել էր ակումբում, գրել էր ոչ թե խմած վիճակում, այլ արթուն գիտակցությամբ և ուղարկել էր Նյու-Յորք, խնդրելով պատասխանել Փարիզի խմբագրատան հասցեով։ Դա ամենաապահով միջոցն էր։ Եվ այդ երեկո, երբ կարոտը մի խոր դատարկություն էր ծնել իր հոգում, նա Թաքսիմի մոտ ծանոթացավ հենց առաջին պատահական աղջկա հետ ու նրան տարավ ընթրելու։ Հետո նրանք գնացին պարելու։ Աղջիկը վատ էր պարում։ Նա թողեց այդ աղջկան ու հրավիրեց մի սանձարձակ հայուհու, որ պարելիս փորն այնպես էր օրորում, որ Հարրին հուզմունքից ոտքից գլուխ կարմրեց։ Նա աղջկան խլել էր անգլիացի մի հրետանավորից։ Անգլիացին նրան փողոց կանչեց, ու նրանք մթության մեջ սկսեցին կռվել։ Նա ամբողջ ուժով երկու անգամ հարվածեց անգլիացու այտոսկրին, բայց երբ անգլիացին չընկավ, նա հասկացավ, որ լուրջ կռիվ էր սպառնում իրեն։ Հրետանավորը հարվածեց նրա կրծքին, հետո՝ աչքերին։ Նա ձախ ձեռքով նորից խփեց անգլիացուն։ Հրետանավորը բռնեց նրա բաճկոնից ու պոկեց թևքերը։ Իսկ նա հետո հրեց ու աջ ձեռքով նորից հարվածեց։ Հրետանավորն ընկավ ու ջարդեց գլուխը։ Իսկ նա փախավ աղջկա հետ, որովհետև զինվորական պարեկը մոտենում էր նրանց։
Նրանք տաքսի նստեցին, անցան Ռիմիզի Հիսայի ու Բոսֆորի մոտով, մի անգամ էլ շրջեցին, իսկ հետո, շնչելով գիշերային թարմ օդը, ետ վերադարձան ու անկողին մտան։ Աղջիկը նույնքան հասուն էր, որքան և հագուստների մեջ, բայց հարթ էր ու փափուկ, վարդագույն ծաղկաթերթի պես։ Կպչուն ու սահուն փորով, մեծ կրծքերով ու ձիգ հետույքով, որ կարիք չուներ բարձերի։ Նա գնաց, երբ աղջիկը դեռ քնած էր ու վաղ առավոտյան լույսի տակ բավական մաշված տեսք ուներ։
Նա գնաց Փերա Փալաս։ Աչքերն ուռել էին հարվածից, իսկ բաճկոնը բռնել էր ձեռքին, որովհետև անգլիացին պոկել էր թևքերից մեկը։ Հենց այդ նույն երեկոյան նա մեկնեց Անատոլիա։ Հաջորդ օրը գնացքը սլանում էր դաշտերի միջով, որտեղ կակաչներ էին բուսնել։ Իսկ այդ կակաչներից օփիում են ստանում։ Ու հիմա նա հիշեց, թե օրվա վերջին ինչպիսի տարօրինակ մի զգացում պատեց նրան, և թե ինչքան խաբուսիկ էր այս ճանապարհի ու ռազմադաշտի միջև ընկած տարածությունը։ Ռազմաճակատում գրոհում էին հենց նոր ժամանած հունական սպաները, որոնք կատարյալ ապուշներ էին։ Հրետանին կրակում էր հենց յուրայինների վրա, ու անգլիացի ռազմադիտորդը երեխայի պես լաց էր լինում։
Հենց այդ նույն օրը, առաջին անգամ կյանքում, նա տեսավ սպանված զինվորների, որոնք սպիտակ փեշ էին հագել ու վեր ցցված քթերով պոմպոնավոր կոշիկներ։ Թուրքերը համառորեն հարձակվում էին, ու նա տեսնում էր, թե ինչպես էին փախչում փեշեր հագած զինվորները, թե ինչպես սպաները կրակում էին նրանց վրա և թե ինչպես հետո հենց իրենք էին փախչում։ Նա ևս փախավ անգլիացի ռազմադիտորդի հետ։ Նա այնքան արագ էր վազում, որ կուրծքն սկսեց ցավել, իսկ բերանը կարծես պղնձադրամով էր լցված։ Նրանք թաքնվեցին ժայռերի ետևում։ Իսկ թուրքերն անընդհատ գալիս էին։ Հետո նա տեսավ այնպիսի բաներ, որ անզոր էր անգամ պատկերացնել։ Իսկ ավելի ուշ տեսավ նաև է՛լ ավելի սոսկալի բաներ։ Դրա համար էլ, երբ Փարիզ վերադարձավ, չէր կարողանում ո՛չ խոսել, ո՛չ էլ լսել այդ մասին։ Ու երբ մի անգամ անցնում էր Փարիզի սրճարաններից մեկի կողքով, սեղաններից մեկի մոտ տեսավ ամերիկացի մի բանաստեղծի։ Նրա առջև դրված էր ճաշերի մի ամբողջ կույտ։ Նրա դեմքը հիմար էր ու կարտոֆիլի պես փխրուն։ Բանաստեղծը ինչ-որ ռումինացու, ինչ-որ Տրիստան Ցարի հետ խոսում էր դադաիստների մասին։ Իսկ Տրիստան Ցարը մոնոկլ էր օգտագործում ու անընդհատ բողոքում էր գլխացավից։ Իսկ հետո նորի՛ց տուն, նորի՛ց իր կնոջ հետ, որին հիմա նա դարձյալ սիրում էր։ Վեճերին վե՛րջ, գժություններին վե՛րջ։ Նա ուրախ էր, որ տուն էր վերադարձել։ Խմբագրության նամակները տուն էին ուղարկում։ Եվ ահա մի օր, երբ դեռ նոր նախաճաշի էին նստել, նա ստացավ պատասխանն այն նամակի, որ գրել էր մի ժամանակ ու ճանաչելով ձեռագիրը, նա ոտքից գլուխ դող զգաց ու փորձեց նամակն այլ ծրարի մեջ խցկել։ Բայց կինը հարցրեց․ «Սիրելի՛ս, ումի՞ց ես նամակ ստացել»։ Ու հենց այստեղ վերջացավ այն, ինչ դեռ նոր էր սկսվել։
Նա հիշեց այն բոլոր հիանալի օրերը, որ անցկացրել էր կանանց հետ, հիշեց նաև վեճերը։ Նրանք միշտ ամենահաճելի պահերն էին ընտրում վիճելու համար։ Եվ ինչո՞ւ էր պետք վիճել հենց այն ժամանակ, երբ նա այդքան լավ էր զգում։ Նա այդ մասի՛ն էլ չգրեց, որովհետև չէր ուզում ոչ ոքի վիրավորել, իսկ հետո նրան թվաց, որ առանց այդ էլ ուրիշ շատ բան կար գրելու։ Բայց միշտ մտածում էր, որ վերջ ի վերջո կգրի՛ այդ մասին։ Ինչքա՜ն բան կար, որ կարելի էր գրել։ Նա հետևել էր, թե ինչպես էր փոխվում աշխարհը, հետևել էր ոչ միայն դեպքերին, չնայած մեծ քանակությամբ դեպքերի էր ականատես եղել, այլ նաև մարդկանց։ Նա նկատել էր նույնիսկ ամենանուրբ փոփոխությունները և հիշում էր, թե մարդիկ ինչպես էին իրենց պահում տարբեր հանգամանքներում։ Նա ի՛նքն էլ այդ ամենի մասնակիցն է եղել, ամեն ինչ տեսե՛լ է, ճանաչե՛լ, ու նա պարտավո՛ր էր գրել այդ մասին, բայց հիմա արդեն երբեք չի գրի։
— Ինչպե՞ս ես զգում,- հարցրեց կինը։ Նա արդեն լվացվել ու դուրս էր գալիս վրանից։
— Լավ։
— Ուզո՞ւմ ես ուտել։- Նա տեսավ, որ Մոլոյի ձեռքին ծալովի մի սեղան կար, իսկ մյուս ծառան պնակներն էր բերել։
— Ուզում եմ գրել,- ասաց նա։
— Դու պետք է խմես մսաջուրը, որպեսզի ուժ հավաքես։
— Ես այս գիշեր մեռնելու եմ,- ասաց նա,- կարիք չունեմ ուժ հավաքելու։
— Հարրի՛, խնդրում եմ, հարկ չկա մելոդրամաների։
— Հոտառությունդ կորցրե՞լ ես, ի՛նչ է։ Ոտքիս կեսն արդեն փտել է։ Ինչի՞ս է պետք մսաջուրը։ Մոլո, սոդայով վիսկի բեր։
— Խնդրում եմ, խմի՛ր մսաջուրը,- մեղմորեն ասաց նա։
— Դե լավ։
Մսաջուրը շատ տաք էր։ Նա ստիպված եղավ այն սառեցնել բաժակի մեջ, հետո առանց հազալու, միանգամից խմեց։
— Դու հիանալի կին ես,- ասաց նա- ուշադրություն մի դարձրու ինձ վրա։
Կինը նայեց նրան։ Այնքան ծանո՛թ, այնքան սիրելի՛ էր այդ դեմքը, որ Հարրին տեսել էր «Քաղաք ու վիլլաներ» ամսագրի էջերում։ Միայն թե այն մի փոքր թառամել էր խմիչքից, մի փոքր թառամել էր սիրո հաճույքներից։ Բայց «Քաղաքն ու վիլլաները» երբեք չեն ցույց տվել այսպիսի գեղեցիկ կրծքեր, այսպիսի ամուր ազդրեր և այսքան նուրբ, փաղաքշող ձեռքեր։ Ու տեսնելով նրա այդքան ծանոթ, այդքան հաճելի ժպիտը, նա կրկին զգաց, որ մեռնելու է։ Այս անգամ փոթորիկ չկար։ Կար թեթև, զով քամի, որից մոմի բոցը մերթ հանգչելու չափ կծկվում է, մերթ բարձրանում և ուղղվում։
— Թող քիչ հետո ցանցը բերեն, կախեն ծառից ու կրակ վառեն։ Այս գիշեր վրանի տակ չեմ քնի։ Կարիք չկա շարժվելու։ Պարզ գիշեր է։ Անձրև չի գա։
Ահա, թե ինչպե՛ս են մեռնում՝ անլսելի շշուկով։ Դե էլ ի՜նչ, այլևս չեն լինի վեճեր։ Նա կարող է խոստանա՛լ, որ չեն լինի։ Նա չի փչացնի այն միակ բանը, որ առաջին անգամն է զգում իր մաշկի վրա։ Բայց գուցե և փչացնի։ Դու ամե՛ն ինչ փչացրել ես։ Կամ ով գիտե, գուցե այս անգամ չփչացնի։
— Սղագրել գիտե՞ս։
— Չգիտեմ։
— Ոչինչ։
Ճիշտ է, ժամանակը կարճ էր, բայց ամեն ինչ այնպես էր հավաքվել իրար վրա, որ թվում էր, թե կարելի էր մի հատվածում տեղավորել բոլորը։ Միայն թե կարողանար։
Լճի դիմաց, բլրի վրա, գերանակերտ, սպիտակ մի տուն կար։ Դռան մոտ դրված էր զանգ, որի օգնությամբ ճաշի էին կանչում բնակիչներին։ Տան ետևում դաշտ էր, իսկ դաշտի ետևում սկսվում էր անտառը։ Տնից մինչև նավահանգիստ ձգվում էր բարդիների շարքը։ Հրվանդանի մոտ ևս բարդիներ էին աճում։ Անտառի եզրից դեպի լեռն էր բարձրանում մի արահետ, որտեղ նա մոշ էր հավաքում։ Հետո գերանակերտ տունն այրվեց, այրվեցին նաև այն բոլոր զենքերը, որ կախված էին բուխարու վրա ամրացված եղջերուի ոտքերից։ Հրացանի փողերն ու պահեստատուփի մեջ հալվող կապարե գնդակներն ընկած էին մոխիրների վրա, որ օգտագործում էին օճառ պատրաստող հսկա կաթսաների համար, ու դու հարցրիր պապիկիդ, թե կարելի՞ է վերցնել հրացանի փողերն ու խաղալ, ու նա ասաց՝ ոչ։ Ախր դրանք դեռ ի՛ր հրացաններն էին, իսկ նորերը նա երբեք չգնեց։ Ոչ էլ շարունակեց որսորդությամբ զբաղվել։ Այդ նույն տեղում բարակ տախտակներից վերակառուցեցին տունը և սպիտակ ներկեցին։ Պատշգամբից երևում էին բարդիները, իսկ բարդիներից այն կողմ՝ լիճը։ Բայց հրացան այլևս չկար։ Հրացանի փողերը, որ մի ժամանակ կախված էին եղջերուի ոտքերից, գերանակերտ տանը, հիմա ընկած էին մոխիրների մեջ, ու ոչ ոք ձեռք չէր տալիս նրանց։
Պատերազմից հետո, Սև Անտառում մենք վարձեցինք կարմրախայտով հարուստ մի գետակ, որին կարելի էր հասնել երկու տարբեր ճանապարհներով։ Առաջին ճանապարհը, որի երկու կողմում ստվերախիտ ծառեր էին շարված, սկսվում էր Տրիբերգից ու գնում էր դեպի հովիտը։ Հետո բարձրանում էր բլուրը, անցնում փոքր ֆերմաների ու Շվարցվալդի բարձր շենքերի կողքով ու շարունակվում էր մինչև գետը։ Ա՛յ, հենց այստեղ էլ մենք ձուկ էինք որսում։
Երկրորդ ճանապարհը տանում էր դեպի անտառի եզրը, որից հետո հարկավոր էր սոճուտով բարձրանալ բլուրը, հասնել մարգագետնին ու իջնել մինչև կամուրջը։ Գետի մոտ կեչիներ էին աճում։ Գետը փոքր էր ու նեղ, բայց թափանցիկ ու արագահոս, իսկ այնտեղ, որտեղ նա քշում-տանում էր կեչիների արմատները, հորձանուտ էր գոյանում։ Տրիբերգի պանդոկում սեզոնը հաջող էր սկսվել։ Անչափ հաճելի էր այնտեղ։ Շուտով պանդոկի տիրոջ հետ լավ բարեկամներ դարձանք։ Հաջորդ տարին սկսվեց ինֆլյացիան, և այն դրամը, որ նա հավաքել էր մի տարի առաջ, այլևս բավական չէր մթերքներ գնելու ու կրկին բաց անելու պանդոկը, և նա կախեց իրեն։
Դու կարող էիր թելադրել դա, բայց և չէի՛ր կարող թելադրել Քոնթրեսքարդի հրապարակի մասին, որտեղ ծաղկավաճառուհիները ներկում էին ծաղիկները, ու ներկը հոսում էր մայթի վրայով, հասնում մինչև ավտոբուսի կանգառը։ Չէիք կարող թելադրել նաև այն ծերունիների ու պառավների մասին, որոնք միշտ հարբած էին։ Ո՛չ էլ այն երեխաների մասին, որոնց քիթն անընդհատ վազում էր ցուրտ եղանակին։ Ո՛չ էլ կեղտոտ քրտնահոտի, աղքատության, Café des Amateurs֊ի հարբածների ու Bal musette֊ի վերին հարկերում ապրող պոռնիկների մասին։ Ո՛չ էլ այն դռնապանուհու մասին, որն իր խցիկում ընդունում էր հանրապետական գվարդիայի հեծյալ զինվորներին, որի փտրփափնջով սաղավարտը դրված էր աթոռին։ Ո՛չ էլ միջանցքի այն կողմում ապրող կնոջ մասին, որի ամուսինը հեծանվորդ էր, ո՛չ էլ այն մասին, թե ինչպես մի առավոտ կաթնավաճառի խանութում նա ուրախացավ, երբ բաց արեց L’Auto֊ն ու կարդաց, որ ամուսինը Փարիզ—Տուր մրցավազքում շահել էր երրորդ տեղը։ Նա առաջին անգամն էր մասնակցել այդպիսի խոշոր մրցման։ Կինը ծիծաղեց, կարմրեց, լաց եղավ, հետո սպորտային դեղին թերթը ձեռքին տուն վազեց։ Իսկ Bal musette-ի տիրուհու ամուսինը տաքսու շոֆեր էր, ու երբ Հարրին առավոտ շուտ պետք է օդանավակայան գնար, նա բախեց դուռը և արթնացրեց նրան։ Ու մեկնելուց առաջ նրանք երկուսով մի-մի բաժակ սպիտակ գինի խմեցին բարում։ Նա ճանաչում էր իր թաղի հարևաններին, որովհետև բոլորն էլ աղքատ էին։
Հրապարակի շուրջ ապրող մարդիկ բաժանվում էին երկու տեսակի․ հարբեցողների ու մարմնամարզիկների։ Հարբեցողները խմիչքո՛վ էին սպանում իրենց աղքատությունը։ Իսկ մարմնամարզիկներն իրենց մարզումներո՛վ էին արտահայտում այն ամենը, ինչ կուտակվել էր նրանց հոգում։ Նրանք կոմունարների հետնորդներն էին, որոնց համար այնքան էլ դժվար չէր ճիշտ կողմնորոշվել քաղաքականության մեջ։ Նրանք գիտեին, թե ովքեր են սպանել իրենց հայրերին, իրենց ազգականներին, իրենց եղբայրներին, իրենց ընկերներին, երբ Վերբալյան զինվորները կոմունայի անկումից հետո գրավեցին քաղաքը ու հաշվեհարդար տեսան այն բոլոր մարդկանց հետ, որոնց ձեռքերին կոշտուկներ կային, գլխներին՝ կեպկաներ կամ որևէ այլ նշան, որ մատնում էր նրանց բանվորական ծագումը։ Եվ այդ աղքատության մեջ, այդ թաղի գինետանը, նա գրեց իր առաջին տողերը ու դրանով սկիզբ դրեց այն գործին, որին հետևելու էր իր ամբողջ կյանքում։
Փարիզում չկար մի այլ թաղամաս,որ նրա համար այսքան սիրելի լիներ․ սաղարթախիտ ծառեր, հին, սպիտակ տներ, որոնց ներքևի մասը սրճագույն էր ներկված, հրապարակում գտնվող ավտոբուսների կանաչ շարքը, մայթի վրա թափվող արհեստական ծաղիկների ներկը, Կարդինալ Լեմուան փողոցից դեպի գետն իջնող անսպասելի զառիթափը, Մուֆթար փողոցի նեղ ու խճողված աշխարհը։ Երկու փողոց, որոնցից մեկը բարձրանում էր դեպի պանթեոն, իսկ մյուսը, որով նա ամեն օր անցնում էր իր հեծանվով, ամբողջ շրջանի միակ ասֆալտապատ և հարթ ճանապարհն էր, նեղ ու բարձր տներով և էժանագին մի հյուրանոցով, որտեղ մահացել էր Պոլ Վեռլենը։ Նրանց բնակարանը բաղկացած էր երկու սենյակներից, ու նա հյուրանոցի վերին հարկում ևս մի համար էր վարձել, որն արժեր վաթսուն ֆրանկ։ Հենց այդտե՛ղ էլ նա գրում էր, հենց այդտեղի՛ց էլ երևում էին Փարիզի տանիքները, ծխնելույզներն ու քաղաքի բոլոր բլուրները։
Բնակարանի պատուհաններից երևում էր միայն ածխավաճառի կրպակը։ Ածխավաճառը գինի էլ էր ծախում․ վատ գինի։ Boucherie chevalide֊ի մուտքի վրա դրված ձիու ոսկե գլուխը, նրա բաց պատուհանից երևացող ոսկեգույն, դեղին ու կարմիր մսագնդերը և կանաչ ներկված գինետունը, որտեղից նրանք գինի էին վերցնում․ լա՛վ կամ էժանագի՛ն։ Իսկ մի փոքր այն կողմ՝ սպիտակ սվաղած պատեր էին ու հարևանների պատուհանները։ Ա՛յն հարևանների, որոնք երեկոները, երբ ինչ-որ հարբած մարդ թավալվում էր փողոցում, տնքում ու հառաչում (ֆրանսիական iviesse֊ի[3]տիպիկ օրինակ, չնայած աշխատում են քեզ հավատացնել, որ այդպիսի բան գոյություն չունի), բաց էին անում պատուհանները, ու ականջիդ էին հասնում նրանց ձայները։
— Ո՞ւր է ոստիկանը։ Երբ որ պետք չի, սրիկան ամբողջ օրը ցցվում է քթներիս առաջ։ Երևի հիմա պառկել է ինչ-որ դռնապանուհու հետ։ Ոստիկանի՛ն փնտրեցեք։ — Վերջապես ինչ-որ մեկը մի դույլ ջուր է թափում, ու տնքոցները դադարում են։— Ի՞նչ է սա։ Ջուր։ Ճի՛շտ է։
Ու պատուհանները փակվում են։
Մարին, նրա սպասուհին, դժգոհ է ութժամյա աշխատանքային օրից։
— Եթե ամուսինն աշխատում է մինչև ժամը վեցը, ապա տուն գնալու ճանապարհին գոնե քիչ է խմում, գոնե քիչ է ծախսում։ Իսկ եթե մինչև ժամը հինգն է աշխատում, ուրեմն, ամեն երեկո հարբում է ու ծախսում իր բոլոր փողերը։ Միայն բանվորի կինն է, որ տուժում է աշխատանքային օրվա կրճատումից։
— Էլի մսաջուր տա՞մ,- հարցրեց կինը։
— Ո՛չ, շատ շնորհակալ եմ։ Հիանալի մսաջուր էր։
— Մի քիչ էլ խմիր։
— Ավելի լավ է սոդայով վիսկի տուր։
— Դա քեզ վնաս է։
— Այո՛։ Վնաս է ինձ։ Խոսք և երաժշտություն՝ Քոուլ Փորթերի։ Ու քո դեմքը դժգույն է կրքոտ ցանկությունից։
— Ինքդ էլ գիտես, ես սիրում եմ, երբ դու խմում ես։
— Այո՛, իհարկե։ Միայն թե դա վնաս է ինձ։
Երբ նա գնա, մտածեց Հարրին, կխմեմ այնքան, որքան ցանկանամ։ Ավելի շուտ այնքան, որքան մնացել է շշի մեջ։ Ո՛չ թե հոգնել էր նա։ Չափազանց շա՛տ էր հոգնել։ Հարկավոր էր մի փոքր նիրհել։ Նա լուռ պառկել էր, ու մահն այլևս նրա կողքին չէր։ Երևի գնացել էր ուրիշ փողոցով։ Երևի հիմա գնում է իր զույգի հետ, գնում է հեծանվով և անձայն անցնում է մայթերի կողքով։
Այո, նա երբեք չի գրել Փարիզի մասին։ Համենայն դեպս, ա՛յն Փարիզի, որն այնքան թանկ էր իր համար։ Իսկ մնացածնե՞րը, որոնք այդպես էլ մնացին չգրված։
Իսկ ռանչո՞ն, եղեսպակի արծաթե սպիտակությո՞ւնը, ոռոգիչ ջրանցքների արագահոս ու թափանցիկ ջո՞ւրը, կանաչ առվույտի ծանր հասկե՞րը։ Արահետը տանում էր դեպի բլուրները, ու կովերն ամռանը եղնիկի պես վախկոտ էին դառնում։ Իսկ աշնանը, երբ սարերից կովերին տուն էին քշում, նրանք բառաչում էին, քայլում էին դանդաղ և համաչափ ու փոշի էին բարձրացնում։ Երեկոյան պարզ երևում էր լեռան սրածայր գագաթը, իսկ դու արահետով ցած էիր իջնում՝ դեպի լուսնի լույսով ողողված հովիտը։ Հիմա նա հիշեց, թե ինչպես էր վերադառնում անտառի միջով, թե ինչպես էր մթության մեջ բռնում ձիու պոչից։ Հիշեց նաև այն բոլոր պատմվածքները, որ նա պատրաստվում էր գրել այդ վայրերի մասին։ Պատմվածք այն հիմար պատանու մասին, որին թողել էին ռանչոյում ու կարգադրել, որ ոչ ոքի անասնակեր չտա։ Իսկ ֆրոքսեցի մի ապուշ ծերունի, որի մոտ մի ժամանակ աշխատել էր հիմար պատանին և անընդհատ ծեծ կերել նրանից, ռանչո մտավ ու անասնակեր պահանջեց։ Տղան չտվեց, իսկ ծերունին սպառնաց, որ դարձյան կծեծի նրան։ Տղան խոհանոցից վերցրեց հրացանը և սպանեց ծերունուն։ Ու երբ մի շաբաթ հետո նրանք վերադարձան, սառած դիակն ընկած էր փարախում, ու շները գզգզել էին նրան։ Իսկ այն, ինչ մնացել էր դիակից, դու փաթաթեցիր սավանի մեջ, դրեցիր սահնակի վրա և տղային ստիպեցիր, որ օգնի քեզ, ու դուք երկուսդ էլ, դահուկներ հագած, քարշ տվեցիք սահնակը։ Այդպես դուք վաթսուն մղոն անցաք, մինչև որ հասաք քաղաք, որտեղ հարկավոր էր տղային իշխանության ձեռքը հանձնել։ Իսկ նրա մտքովն անգամ չէր անցնում, որ իրեն կձերբակալեն։ Մտածում էր, որ կատարե՛լ է իր պարտքը, որ դու նրա ընկե՛րն ես, որ իր արարքի համար վարձատրություն կստանա։ Նա օգնե՛ց, որ ծերունուն այստեղ բերեն, թող բոլորն էլ իմանան, թե ինչքա՛ն վատ ծերունի էր նա, թե նա ինչպես էր ուզում գողանալ ուրիշի խոտը։ Ու երբ շերիֆը շղթայեց տղայի ձեռքերը, նա չէր հավատում իր աչքերին։ Հետո լաց եղավ։ Ահա այս պատմությունն էր, որ նա միշտ պահում էր ապագայի համար։ Ամենաքիչը նա քսան պատմվածքի նյութ էր հավաքել այս վայրերից։ Բայց և այնպես ոչ մեկն էլ չգրեց։ Ինչո՞ւ։
— Դե գնա ու բացատրիր, թե ինչո՞ւ։
— Ինչի՞ մասին ես խոսում, սիրելի՛ս։
— Ոչինչ։
Կինն այն օրվանից, ինչ կապվել էր Հարրիի հետ, արդեն քիչ էր խմում։ Բայց եթե Հարրին նույնիսկ ապրի, երբեք չի գրի նրա մասին։ Նա հիմա վստա՛հ էր դրանում։ Ո՛չ էլ ուրիշների մասին։ Հարուստները ձանձրալի մարդիկ են և անչափ շատ են խմում կամ անչափ շատ են տարվում թղթախաղով։ Նրանք ձանձրալի են ու միանման։ Նա հիշեց խեղճ Ջուլիանին[4] ու նրա խորին հարգանքը սրանց հանդեպ։ Մի անգամ նա մի պատմվածք էր գրել, որ սկսվում էր այսպես․ «Հարուստները նման չեն ո՛չ ինձ, ո՛չ ձեզ»։ Իսկ ինչ-որ մեկն ասաց Ջուլիանին․ «Այո, նրանք ավելի շատ փող ունեն, քան մենք»։ Բայց Ջուլիանը չհասկացավ, որ ձեռք են առնում իրեն։ Նա կարծում էր, որ հարուստները մարդկային հատուկ և խորհրդավոր մի ցեղ են, ու երբ համոզվեց, որ նրանք բոլորովին էլ այդպիսին չեն, դա նրան ավելի ընկճեց, քան որևէ այլ բան։
Նա արհամարհում էր բոլոր նրանց, ովքեր ընկճվում էին կյանքի հարվածների տակ։ Այդպես էլ պիտի լինե՛ր, նա չպե՛տք է նրանց համակրեր, քանի որ ինքն ամեն ինչ հասկանում էր։ Նա մտածում էր, որ ամեն դժվարություն կհաղթահարի, որ աշխարհում ոչինչ չի կարող կոտրել իրեն, եթե միայն ինքն ուշադրություն չդարձնի ոչ մի բանի վրա։
Շա՜տ լավ։ Նա հիմա ուշադրություն չի դարձնում նաև մահվա՛ն վրա։ Ցավը միակ բանն էր, որից նա միշտ վախեցել է։ Նա կարող էր իսկական տղամարդու պես դիմանալ, միայն թե այդ ցավը շատ չտևեր, միայն թե ուժասպառ չաներ նրան։ Բայց այս անգամ տանջանքն անտանելի էր, ու երբ նա զգաց, որ սկսում է հանձնվել, ցավը դադարեց։
Նա հիշեց մի վաղեմի դեպք․ գերմանական պահակակետից մի նռնակ գցեցին հրետանու սպա Ուիլյամսոնի վրա, երբ նա գիշերն անցնում էր փշալարերի միջով։ Նա լաց էր լինում և խնդրում էր բոլորին, որ սպանեն իրեն։ Նա լավ սպա էր, գեր ու անչափ քաջ, բայց և մի փոքր ցուցամոլ։ Սակայն այդ գիշեր նրանք լուսարձակների լույսի տակ տեսան, թե ինչպես նրա փորոտիքը դուրս թափվեց և կախվեց լարերի վրա։ Այնպես որ, երբ նրան փորձեցին կենդանի դուրս բերել այնտեղից, ստիպված եղան դանակով կտրել նրա փորոտիքը։ Կրակի՛ր, Հարրի։ Ի սեր աստծո, կրակի՛ր։ Մի անգամ վեճ ծագեց այն հարցի շուրջը, որ աստված մարդուն ի վերուստ առաքում է միայն այն, ինչ նա ի վիճակի է տանել, և մի մարդ պաշտպանեց այն տեսակետը, որ իբր ցավը ինչ-որ պահ ինքնըստինքյան սպանում է մարդուն։ Բայց նա միշտ հիշում էր այդ գիշերը, միշտ հիշում էր Ուիլյամսոնին։ Ցավը չսպանեց Ուիլյամսոնին։ Ու երբ Հարրին նրան տվեց իր համար պահած մորֆինի ամբողջ պաշարը, միևնո՛ւյն է, դա՛ ևս միանգամից չօգնեց։
Բայց այն, ինչ հիմա զգում էր նա, անչափ թեթև էր։ Ու եթե իր դրությունն ավելի չվատանար, ապա նա դժգոհելու ոչ մի պատճառ չէր ունենա։ Չնայած, նա, իհարկե, կնախընտրեր ավելի՛ հաճելի շրջապատում լինել։
Նա մի փոքր մտածեց այն մարդկանց մասին, որոնց հիմա կուզենար իր կողքին տեսնել։ Ո՛չ, մտածեց նա, երբ դու ամեն ինչ շա՛տ երկար ես անում կամ անում ես շա՛տ ուշ, ապա էլ մի՛ սպասիր, որ ինչ-որ մեկը կողքիդ կանգնած լինի։ Մարդիկ չկան, հեռացել են։ Հյուրընկալությունը վերջացել է, ու հիմա դու մենակ ես մնացել քո տանտիրուհու հետ։ Մահն ինձ ձանձրացրել է նույնքան, որքեն մնացած ամեն ինչը, մտածում էր նա։
— Ձանձրալի է,- բարձրաձայն ասաց նա։
— Ի՞նչն է ձանձրալի, սիրելի՛ս։
— Ամեն ինչ, որ չափազանց երկար ես անում։ Նայեց կնոջը, որ կանգնել էր իր ու կրակի միջև։ Նա հենվել էր աթոռի մեջքին, իսկ կրակի բոցը լուսավորել էր հաճելի կնճիռներով ծածկված նրա դեմքը։ Հարրին նկատեց, որ նա նիրհում է։ Հետո շատ մոտիկից լսեց բորենու ձայնը։
— Ես գրում էի,- ասաց նա,- բայց հոգնեցի։
— Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս քնել։
— Իհարկե՛, կկարողանա՛մ։ Իսկ դու ինչո՞ւ չես պառկում։
— Ուզում եմ քեզ մոտ նստել։
— Տարօրինակ մի բան չե՞ս զգում,- հարցրեց նա։
— Ոչ։ Մի փոքր քնել եմ ուզում։
— Իսկ ես զգո՛ւմ եմ։
Նա հենց հիմա զգաց, որ մահը դարձյալ մոտենում էր իրեն։
— Դու ինքդ էլ գիտես, հետաքրքրությունն այն միակ բանն է, որ ես երբեք չեմ կորցրել,- ասաց նա կնոջը։
— Դու ոչինչ էլ չես կորցրել։ Դու ամենակատարյալն ես այն բոլոր մարդկանցից, որոնց ես երբևէ ճանաչել եմ։
— Աստված իմ,- ասաց Հարրին,- ինչքան քիչ բան գիտի կինը։ Ի՞նչ բան է դա։ Նախազգացո՞ւմ։
Որովհետև հենց այդ պահին մահը բոլորովին մոտեցավ նրան և գլուխը դրեց մահճակալի եզրին, ու Հարրին զգաց նրա շունչը։
— Երբեք չէի հավատա, որ նա այնպիսին է, ինչպես պատկերացնում են՝ գանգ ու գերանդի,- ասաց Հարրին։- Նույն հաջողությամբ նա կարող է հեծանիվ նստած ոստիկան լինել կամ թռչուն։ Կամ կարող է բորենու պես լայն դունչ ունենալ։
Հիմա նա հետզհետե առաջանում էր, բայց այլևս առաջվա նման որոշակի ձև չուներ։ Պարզապես տարածություն էր գրավում։
— Ասա, որ հեռանա՛։
Նա ոչ միայն չհեռացավ, այլ մի փոքր մոտեցավ։
— Դժոխային հոտ է փչում քեզանից,- ասաց նա մահվանը,- ապօրինի՛ ծնունդ։
Նա ավելի էր մոտենում, ու հիմա Հարրին այլևս չէր կարող նրա հետ խոսել, ու երբ մահը տեսավ, որ նա արդեն անկարող է խոսել, է՛լ ավելի մոտեցավ, ու Հարրին հիմա փորձեց նրան անխոս հեռացնել, բայց նա դեռ առաջանում էր ու ամբողջ ծանրությամբ նստում նրա կրծքին, թույլ չտալով խոսելու կամ շարժվելու, ու հենց այդ պահին Հարրին լսեց կնոջ ձայնը․
— Բվանան քնել է։ Զգուշությամբ վերցրեք մահճակալը և տարեք վրան։
Հարրին չէր կարող կնոջն ասել, որ նրան քշի այստեղից, իսկ մահն ավելի ծանրորեն էր նստում նրա կրծքին ու թույլ չէր տալիս շնչելու։ Հետո, երբ ծառաները բարձրացնում էին մահճակալը, հանկարծ նա թեթևություն զգաց, ու ծանրություն իջավ նրա կրծքից։
Առավոտյան նա լսեց ինքնաթիռի աղմուկը։ Ինքնաթիռը երկնքում մի փոքրիկ կետ էր թվում։ Հետո նա մի լայն պտույտ գործեց, ու ծառաներն ընդառաջ վազեցին, նավթ թափեցին խոտերի վրա ու վառեցին։ Հարթության շուրջը երկու հսկա խարույկներ էին վառվում, իսկ վաղորդյան զեփյուռը ծուխը քշում էր դեպի ճամբար։ Ինքնաթիռն ավելի մոտեցավ գետնին, երկու պտույտ ևս գործեց, հետո վայրէջք կատարեց ու առանց ցնցվելու, նստեց գետնին։ Նրա հին ծանոթներից մեկը, Քոմթոնը, գալիս էր դեպի վրանը։ Նա հագել էր պարկանման տաբատ, բրդյա կտորից կարված բաճկոն ու թաղիքե գլխարկ։
— Ի՞նչ է պատահել, բարեկա՛մ,- հարցրեց Քոմթոնը։
— Ոտքս է ցավում,- պատասխանեց Հարրին։- Չե՞ք ուզում նախաճաշել։
— Շնորհակալություն։ Միայն թեյ կխմեմ։ Թիթեռնիկով եմ եկել։ Մեմսայիբին չենք կարողանա մեզ հետ վերցնել։ Միայն մի հոգու տեղ կա։ Իսկ ձեր բեռնատարն արդեն ճանապարհ է ընկել։
Էլլենը Քոմթոնին մի կողմ տարավ ու խոսեց նրա հետ։ Քոմթոնն ավելի աշխույժ վերադարձավ։
— Դե հիմա մենք ձեզ կտեղավորենք,- ասաց նա,- հետո ետ կգամ ու մեմսայիբին կվերցնեմ։ Միայն վախենում եմ, որ Արուշայում բենզինի համար ստիպված լինենք վայրէջք կատարել։ Դե, շտապենք։
— Իսկ թե՞յը։
— Ճիշտն ասած, այնքան էլ չէի ուզում թեյ խմել։
Ծառաները բարձրարցին մահճակալը, շրջանցեցին վրանը, անցան ժայռերի ու խարույկների կողքով, որոնց վրա դիզված խոտն արդեն վերջացել էր, ու դրա համար էլ այլևս ծուխ չէին հանում ու պայծառորեն բոցկլտում էին քամու դիմաց, և մոտեցան ինքնաթիռին։ Դժվար էր Հարրիին խցիկի մեջ տեղավորել, բայց երբ վերջապես տեղավորեցին, նա հենվեց կաշվե աթոռակին, իսկ ծառաները նրա ոտքը հենեցին Քոմթոնի աթոռի ուսին։ Քոմթոնը գործի դրեց շարժիչը ու մտավ իր խցիկը։ Նա ձեռքով հրաժեշտ տվեց Էլլենին ու ծառաներին, ու երբ շարժիչի ձայնը շուտով սովորական աղմուկի վերածվեց, ինքնաթիռը պտույտ գործեց, անցավ վարազի փոսերի մոտով, սկսեց ցատկոտել տեղում, հետո ետևում թողեց նաև խարույկների միջև գտնվող հարթությունը և մի վերջին անգամ ցնցվելով, օդ բարձրացավ։ Նա տեսավ, թե ինչպես ներքևից հրաժեշտ էին տալիս իրենց։ Բլրի մոտ ամրացված վրանը հիմա գրեթե հավասարվել էր գետնին, հարթությունը հետզհետե ավելի էր լայնանում, ծառերն ու թփուտները ևս գրեթե գետնին էին հավասարվել։ Գազանների հետքերը բարակ թելերի նման ձգվում էին դեպի չորացած աղբյուրները, իսկ քիչ այն կողմ մի աղբյուր կար, որ առաջ նա երբեք չէր տեսել։ Վերևից երևում էին միայն զեբրերի կլորիկ գավակներն ու մի քանի անտիլոպ, որոնք այս ու այն կողմ թափված բծեր էին հիշեցնում, և հիմա կարծես երկար շղթաներով բարձրանում էին բլուրը։ Երբ ինքնաթիռի ստվերը գազանների վրա ընկավ, նրանք ցրվեցին ու փախան, ու հիմա առանձին-առանձին նրանք անչափ փոքր էին թվում, և նույնիսկ զգալի չէր, որ սրընթաց վազում էին։ Մինչև հորիզոնը ձգված հարթությունը դեղնամոխրագույն էր։ Իսկ ուղիղ նրա աչքերի առաջ երևում էր միայն Քոմթոնի բրդե կտորից կարված բաճկոնի ուսն ու թաղիքե գլխարկը։ Հետո նրանք անցան նախալեռների վրայով, որտեղ անտիլոպները նեղ արահետներով մագլցում էին լեռը։ Այնուհետև կանաչ անտառների միջից անսպասելի երևացին լեռները, որոնց լանջերը ծածկված էին հնդեղեգնի խիտ թփուտներով։ Իսկ հետո դարձյալ թավ անտառներ, որոնք լեռնագագաթների ու ձորերի հետ կարծես մի միասնական քանդակ էին ներկայացնում։ Վերջապես, ահա և լեռնանցքը, որտեղից լեռներն աստիճանաբար սկսում են իջնել, իսկ հետո նորից բաց մանուշակագույն ու մուգ դարչնագույն հարթություն, որ պարուրված է շիկացած օդով։ Ինքնաթիռը հիմա անցնում է այդ շիկացած օդի միջով, ու Քոմթին շրջվում է և նայում, թե նա ինչպես է զգում իրեն։ Իսկ առջևում դարձյալ մթին էին տալիս լեռները։
Եվ այդ պահին, փոխանակ դեպի Արուշա ուղղություն վերցնելու, ինքնաթիռը ձախ է դառնում։ Քոմթին երևի կարծում էր, որ բենզինը կբավականացնի։ Ու նայելով ներքև, նա տեսավ գետնի վրա լողացող մի ամպ, որ քուլաների բաժանված այս ու այն կողմ էր թռչում։ Նա նման էր փոթորկի ժամանակ թափվող առաջին ձյանը։ Ա՛յն փոթորկի, որ հայտնի չէ, թե որտեղից է փչում։ Ու նա գլխի ընկավ, որ այդ մորեխը հարավից էր գալիս։ Ինքնաթիռն սկսեց ավելի վեր բարձրանալ ու կարծես դեպի արևելք թեքվեց։ Իսկ հետո ամեն ինչ հանկարծ մթնեց։ Ընկել էին տեղատարափ անձրևի ու մրրկաբեր ամպերի մեջ, կարծես ջրվեժի միջով էին թռչում։ Իսկ երբ դուրս եկան այդ ամպերից, Քոմթին շրջեց երեսը, ժպտաց ու երկարեց ձեռքը։ Իսկ այնտեղ, առջևում, նա տեսավ Կիլիմանջարոյի հսկա, երկնասլաց ու արևի տակ անհավատալիորեն ճերմակ, կլոր գագաթը, որի առջև աշխարհում ամեն ինչ թվում է խեղճ ու չնչին։ Ու նա զգաց, որ հենց այդտե՛ղ էլ գնում էր ինքը։
Նույն այդ պահին բորենին դադարեց մթության մեջ ոռնալ, ու հիմա սկսեց ինչ-որ տարօրինակ, գրեթե մարդկային լացի նման ձայներ հանել։ Կինը լսեց դա ու անհանգիստ շարժվեց մահճակալում։ Նա չարթնացավ։ Նա երազում տեսավ Լոնգ Այլենդի տունը, ու դա կարծես իր աղջկա դեբյուտի նախօրյակին էր։ Չգիտես ինչու, այստեղ էր նաև հայրը ու նա անչափ կոպիտ էր վերաբերվում նրա հետ։ Հետո բորենին այնքան ուժեղ ոռնաց, որ նա արթնացավ ու առաջին րոպեին չկարողացավ հասկանալ, թե որտեղ է ինքը, և սարսափը պատեց նրան։ Նա վերցրեց ձեռքի լապտերը ու լուսավորեց երկրորդ մահճակալը, որ Հարրիի քուն մտնելուց հետո ներս էին բերել։ Կինը տեսավ, որ նա պառկել էր մոծակներից պաշտպանող ցանցի ետևում, իսկ ոտքը, չգիտես ինչու, դուրս էր հանել ու կախել մահճակալից։ Վիրակապն ընկել էր, ու կինը վախենում էր այն կողմ նայել։
— Մոլո՛,- կանչեց նա,- մոլո՛, մոլո՛։- Հետո գոռաց․- Հարրի՛, Հարրի՛։- Հետո ավելի՛ ուժգին գոռաց․- Հարրի՛, ի սեր աստծո, Հարրի՛։
Պատասխան չեկավ, ու կինն այլևս չէր լսում նրա շնչառությունը։
Վրանի ետևում բորենին դարձյալ նույն տարօրինակ ձայներն արձակեց։ Բայց նրա սիրտն այնքան արագ էր բաբախում, որ նա այլևս ոչինչ չլսեց։
Ստեփան Զորյանը պատմվածքը սկսում է Կաղնուտ գյուղի նկարագրությամբ։ Գյուղն այնքան փոքր էր, որ բնակիչները մեկը մյուսին բարեկամ էին։ Գյուղը ընդհանուր անհանգստություն էր ունենում միայն աշնանը, երբ տղաներին տանում էին ծառայության՝ հեռու տեղեր՝ Վարշաղ, Ադես, Կովիլ։Գյուղն ավելի վրդովվեց, երբ տանուտեր Արսենը հայտնեց պատերազմի մասին լուրը և ասաց, որ պատրաստվեն։ Մաճկալանց Դավիթը, ով ծառայությունից վերադարձել էր 3ամիս առաջ, ստիպված պետք է նորից գնար պատերազմ՝ թողնելով կնոջը և ծեր ծնողներին։Դավիթի կինը չի սպասում իր ամուսնուն և թողնելով Դավիթին ու նրա ծեր ծնողներին՝ ամուսանում է մեկ ուրիշի հետ։ 3 տարի անց Դավիթը վերադառնում է վնասված և քանի որ չի կարողանում օգնել իր ծնողներին, իրեն համարում է ավելորդ և չզսպելով իր բարկությունը՝ սպանում է տանուտերին։
Պատմվածքը կարդալով հասկացա, որ պատերազմը չարիք է, այն միայն դժբախտություն է բերում մարդկանց, պատերազմը քայքայում է նոր ամուսնացած երիտասարդների ընտանիքը, ծերերին կանգնեցնում է մահվան առաջ, մարդիկ պատերազմը զգում են հազարավոր կիլոմետրեր հեռու։
Բիզնես պլան, պլան, ծրագիր, որի հիման վրա իրականացվում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։ Բիզնես պլանը պարունակում է կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարկետինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին տեղեկություններ։
Բիզնես պլանը հակիրճ, ճշգրիտ, մատչելի և հասկանալի ձևով նախատեսվող բիզնեսի նկարագրությունն է, և իրենից ներկայացնում է կարևորագույն գործիք մեծ քանակի տարբեր իրավիճակների դիտարկման ժամանակ, որը թույլ է տալիս ընտրել առավել հեռանկարային ցանկալի արդյունքը և սահմանել դրան հասնելու միջոցները։ Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը, այդ պատճառով էլ այն կարելի է դիտարկել որպես ռազմավարական պլանավորման անբաժանելի մաս և որպես կատարման ու վերահսկման ուղեցույց։ Կարևոր է դիտարկել բիզնես պլանը որպես հենց պլանավորման գործընթաց և որպես կազմակերպության ներքին կառավարման գործիք։
Բիզնես պլանը ծրագրային արտադրանք է, որը մշակվում է բիզնես պլանավորման ընթացքում։
Բիզնեսի պլանավորումը իրենից ներկայացնում է նպատակների սահմանման և դրանց հասնելու ուղիներ՝ մշակված գործողությունների ծրագրի միջոցով, որոնք իրականացման ընթացքում կարող են ճշգրտվել՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։
Պլանավորումը անընդհատ գործընթաց է, որ նպատակ ունի ձեռնարկության գործունեությունը համապատասխանեցնել շուկայի պահանջներին։
Պլանավորման տեսակները.
Ռազմավարական պլանները արտացոլում են ձեռնարկության զարգացման հեռանկարները ապագայում (5 և ավել տարի)։
Միջինաժամկետ պլաններ (3-5 տարի).
Կարճաժամկետ պլաններ (1 տարի) — կապում են արտադրանքի ծավալը ունեցած ռեսուրսների հետ (արտադրական ֆոնդեր, աշխատողների քանակ)
Պլանները կազմում են ինչպես քանակային, այնպես էլ որակական ցուցանիշերով։
Քանակայինները բնութագրում են վաճառքի ծավալները, շահույթի ավելացումը, ինքնարժեքի նվազեցումը։
Որակական ցուցանիշերին են վերաբերում ձեռնարկության հեղինակության բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ձեռնարկության աշխատակիցների մշակութային և կրթական մակարդակի բարձրացումը։
Ձեռնարկության զարգացման պլանը ներառում է հետևյալ բաժինները.
Բիզնես պլանը ծառայում է երկու հիմնական նպատակների.
Բիզնես պլանը օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
Բիզնես պլանն օգնում է ձեռնարկատիրոջը ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

Ծրագրային արտադրանքի վաճառքի բիզնես պլան քարտեզի տեսքով
Միջազգային ֆինանսական-ներդրումային շուկաներում մշակված են բիզնես պլանների, տեխնիկա-տնտեսական հիմնավորումների և ներդրումային փաթեթների պատրաստման որոշակի ստանդարտներ և մեթոդիկաներ։
Բիզնես պլանի ընդհանուր կառուցվածքը, ըստ UNIDO-ի ստանդարտների, պետք է ունենա հետևյալ պարամետրերը.
ԵՎԶԲ ստանդարտով բիզնես պլանի կառուցվածքն է.
Администратор: Добро пожаловать в гостиницу «Континенталь». Чем я могу Вам помочь?
Клиенты: Мы бы хотели заселиться. У нас с дочерью забронирован номер.
Регистратор: Как Вас зовут?
Клиенты: Анна Иванова и Наталья Иванова.
Администратор: Да, госпожа Иванова. Для Вас забронирован двухместный номер на 2 ночи, верно?
Клиент: Да, все верно.
Регистратор: Пожалуйста, заполните регистрационную форму. Спасибо. Также нам необходимо увидеть документы, удостоверяющие Вашу личность и личность Вашей дочери.
Клиент: Да, конечно.
Регистратор: Спасибо. Ваш номер 234. Вот ваш ключ. Приятного пребывания в гостинице «Контененталь». Вам нужна помощь с багажом?
Клиент: Нет, спасибо, у нас только один чемодан. Мы справимся сами.