Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Բացիկներ մայրիկներին

Ժամանակ — Մարտ

Մասնակիցներ —2-4տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — Մանր մոտորիկայի զարգացում, երևակայություն, ուշադրության զարգացում, ստեղծագործական աշխատանք, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — երեխաներին բաժանվում են թղթեր, կտրում են, նկարում ենք թաթիկները, ավելացնում ժապավեն և նվիրում մայրիկներին։

Արդյունք — Գործունեության նպատակն էր մանր մոտորիկայի զարգացում, երևակայություն, ուշադրության զարգացում, ստեղծագործական աշխատանք, միասին աշխատելու հմտություն ձեռք բերելը։ Ընթացքում երեխաներ եղան, որ մկրատը սխալ էին բռնում, քիչ քիչ ուղեցին։ Թաթիկները հետաքրքիր և զվարճալի ստացվեց, քանի որ երեխաները անշարժ չէին կարողանում պահեին ձեռքերը։

Posted in Դիպլոմային նախագիծ

Սառցանկար

Ժամանակ — մարտ

Մասնակիցներ -2-4 տարեկաններ

Դաստիարակներ -Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — գունային համադրում, մանր մոտորիկայի զարգացումը, հիշողության, ուշադրության, Երևակայության զարգացում, միասին աշխատելու հմտություն։

Անհրաժեշտ պարագաներ — սննդային ներկ, փայտիկներ, սառույց ։

Արդյունք —

Posted in Մանկական գրականություն

01/03/2022

Գրե՛ք փոքրիկ պատմություն 3-4 տարեկանների համար: Կարևորելով.

1.երևակայությունը,
2.անսպասելիությունը,
3.բառապաշարը,
4.հետաքրքրությունները,
թեմայի մատչելիությունը:

Անատամների քաղաք

Կար չկար մի քաղաք կար։ Այդ քաղաքում կար շատ շոկոլադ, խրխրթան չիփսեր, պոպկորներ մի խոսքով այն ինչը վնասում է մեր ատամները։ Այդ քաղաքում բոլորը անատամ են լինում։ Մի անգամ շատ հեռու երկրից անատամների քաղաք է գալիս մի մարդ, շրջում է քաղաքում և ում տեսնում է ատամներ չունեն։ Շատ է շրջում, ուտում է շոկոլադե կոնֆետներ, հանդիպում է մի փոքր աղջկա և հարցնում.

— ինչու՞ դուք ատամներ չունեք։

-Աղջիկը նայում է, մտածում և ասում.

-մենք ամեն օր ուտում ենք կոնֆետներ, և դրանից մեր բոլորիս ատամները թափվել են։

Իսկ ինչ է ձեր քաղաքի անունը, ես եկել եմ շատ հեռու երկրից որպեսզի տեսնեմ այս ամենը։

Առաջ երբ մեր ատամները դեռ չէր թափվել Շոկոլադե քաղաք էր, հիմա մենք ասում ենք անատամների քաղաք։ Եվ այդպես էլ այդ քաղաքի անունը մնաց Անատամների քաղաք։

Խոսացող տիկնիկը

Նարեն 5տարեկան է։ Նա ունի մի տիկնիկ որը շատ է սիրում։ Ամեն օր գրկում է, սիրում և ասում.

-Իմ տիկնիկ նեղացրել եմ քեզ, խոսիր ինձ հետ։

Ամեն օր նա խնդրում էր, որ տիկնիկը խոսի։ Եվ մի օր երբ Նարեն պարտեզից վերադարձավ տուն հանկարծ տիկնիկը խոսեց.

-Նարե, ինչ է դու ինձ չես կարոտել ինչու ինձ չես գրկում, ինչ է պատահել։

-Նարեն ոգևորված էր իր նոր տիկնիկով, որը կարողանում էր երգել։

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Ջրի քանակը

Մասնակիցներ -2-4 տարեկաններ

Դաստիարակներ -Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Ժամանակ — փետրվար

Նպատակ — քանակի հատկացում, մանր մոտորիկայի զարգացումը, ուշադրության հիշողության, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — վերցնում ենք տարրա, փոքր և մեծ գդալներ և հաշվում ջրի քանակը։

Արդյունք —

Posted in խոսքի զարգացում

Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում։ Բորիս Բիմ-Բադ

  1. Կարդացե՛ք հոդվածը:
  2. Դիտարկե՛ք հոդվածը դաստիարակի տեսանկյունից:
  3. Բերե՛ք օրինակներ:

Հոդված

Դաստիարակի /ուսուցչի պարտքն է երեխաներին սովորեցնել լինել կամեցող, բարի, համբերատար, լինի գթասիրտ։ Երբ ընտրում ես այս մասնագիտությունը ինքդ պետք է լինես այդպիսին, քանի որ երեխաները սովորում են այն ինչ տեսնում են։ Միևնույն ժամանակ ծնողը ևս պետք է աշխատի երեխայի հետ, միայն դաստիարակը չի կարող։ Օրինակ խմբում մի երեխա տակդիր է հագնում, դաստիարակի ջանքերով հրաժարվեց տակդիրից, քանի որ արդեն մեծ է, երկու օր չեկավ պարտեզ և նորից տակդիրին անցավ։ Ծնողի անտարբերության պատճառով երեխան ձեռք է բերում խնդիրներ։

Ես եղել եմ շատ խմբերում, այլ պարտեզներում և դեռ չեմ հանդիպել այնպիսի իրավիճակի որտեղ դաստիարակը պատժում կամ բարկանում է երեխաների վրա։

Posted in Բանահյուսություն

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Դուրս գրել բոլոր խորհրդանները։

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Անմահական ջուր։

Բարի և չար ոգիների կռիվ։

Կախարդանք։

Քառասուն օր, քառասուն գիշեր հարսանիք։

Posted in Մանկական գրականություն

24/02/2022

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Երևակայությունն ինքը միտքն է — երեխաները երևակայում են թե որտեղ է ապրում գոջին, փորձում են նրան ուրիշ անուն տալ, երևակայում են թե ինչպիսին է նա, ինչ կլիներ եթե աղբյուրը կատարեր գոջիի երազանքը։ Կարող են խոսել իրենց երազանքների մասին։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — ինչ կլիներ եթե գոջին ուրիշ բան երազեր, օրինակ կարողանար երգել, կամ մարդու նման քայլեր։

Պատմելու խաղը — երեխաները սկսում են պատմել հեքիաթը, ընթացքում փոփոխել, երևակայել ուրիշ հեքիաթի հերոսներին խառնել։

Լրացուցիչ կրթություն

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց Կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Երևակայությունն ինքը միտքն է — ծառի մեծ է թե փոքր, ինչու էր նա ցանկություններ ի կատար ածում։ Եթե ես հայտնվեի այդ ծառի տակ ինչպես կվարվեի։ Ինչ ցանկություն կցանկանայի կատարվեր։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին — սկսում են նկարագրել ծառը իրենց բառերով։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — խոսում են իրար հետ ցանկությունների, իրենց չարաճճիությունների մասին։

Posted in Դիպլոմային նախագիծ, Երեխայի խոսքի զարգացում

Ես երբ ուրախ եմ…

Ժամանակ — փետրվար

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ -Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — հույզերի արտահայտում, խոսքի զարգացում, Երևակայական և ստեղծագործական աշխատանք

Ընթացք — երեխաների հետ զրուցում ենք պատմում են թե ինչն է նրանց ուրախացնում, երբ են ուրախանում, հետո սկսում նկարել իրենց զգացողությունները, պատմում են իրենց նկարները իսկ դաստիարակը մատիտով նկարի ետևում գրի է առնում։

Արդյունք —