Posted in Մաթեմատիկա

Ոսկե հատման կառուցումը

Ոսկե հատման երկրաչափական կառուցումը իրականացվում է 1։2 հարաբերությամբ էջերով ուղղանկյուն եռանկյան միջոցով։Գործնականում կիրառվում է մոտավոր ոսկե հատումը՝ արտահայտված 2/3, 3/5, 5/8, 8/13….. կոտորակներով, որտեղ 2, 3, 5, 8, 13 են ֆիբոնաչիի թվերն են (յուրաքանչյուր անդամը՝ սկսած երրորդից, հավասար է նախորդ երկուսի գումարին)։ Ճարտարապետական համաչափություններում ոսկե հատման կիրառման մեթոդում էական լրացում է կատարել Ի․ Վ․ Ժոլտովսկին սահմանել է մեկ այլ ածանցյալ հարաբերություն՝ այն անվանելով «ոսկե հատման ֆունկցիա»։

Posted in Без рубрики

Իմ բնութագիրը

Ֆլորա Հրանտի Աճեմյան

Ծնվել եմ Երևանում 15 տարեկան եմ, սովորել եմ <<Օլիմպոս>> կրթահամալիրում եղել եմ միջին սովորող։Բնավորությամբ հանգիստ եմ, հետաքրքրասեր։Ունեմ 3 եղբայր։ Դպրոցական առարկաներից սիրում եմ աշխարհագրությունը։Նախասիրություններ շատ ունեմ, սիրում եմ կենդանիներ հատկապես շներ։ Ազատ ժամանակ զբաղվում եմ երեխաների հետ։ Որպես մասնագիտություն ընտրել եմ նախադպրոցական կրթություն, քանի որ սիրում եմ երեխաների հետ ժամանակ անցկացնել։Ավելի շատ լսում եմ քան խոսում ։Չեմ սիրում երբ ինձ համեմատում են։

Posted in Без рубрики

Առաջին տպավորությունները քոլեջից

Առաջին տպավորությունը դրական էր։ Ես շատ ուրախ եմ որ սովորելու եմ այս քոլեջում, էստեղ շատ ջերմ և ընկերական մթնոլորտ է։ Մեզ քոլեջում ծանոթացրեցին ագարակի հետ։Ագարակում կաին տարբեր տեսակի կենդանիներ։Երկրորդ օրը նույնպես շատ հետաքրքիր անցավ բացեցինք մեր բլոգները։Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապունքով ընկեր Մարինեի հետ, երգեցինք քոլեջի հիմնը՝ Անդաստանը։