Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 09.09.2019

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով, յոթ գլխանի։

Ստրուկի մտքով, ստրկամիտ։

Լի և առատ,լիառատ։

Կյանքի հյութ, կենսահյութ։

Ցավից լլկված, ցավալկված։

Մոլոր մտքով,մտամոլոր։

Սուր ընթացող,սրընթաց։

Խելքը կորցրած, խելակորույս։

Նոր հայտնված, նորահայտ։

Մենակ ապրող,մենակյաց։

Խիստ բարքով,խստաբարո։

Երկար ապրող, երկարակյաց։

Նոր եկած, նորեկ։

Աչքին հաճելի, ակնհաճո։

2․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:


Հորդահոս, հորդառատ։

սառնորակ, բարձրորակ։

անուշահամ, քաղցրահամ։

կենսագիր, գրագիր։

զբոսանավ, շոգենավ։

կարմրազգեստ, կիսաշրջազգեստ։

գայլաձուկ, շնաձուկ։


3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, բարձրադիր։

Դեղնակտուց, դեղնավուն։

Ջրաղաց, ջրահավաք։

Աշխարհամարտ, աշխարհացույց։

Ծովածոց, ծովակալ։

Լեռնագնաց, լեռնագոգ։

Սրբավայր, սրբազան։


Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք։

Տրված բառերի վերջին բաղադրիչը փոխելով ստացիր նոր բառեր

Բազմաթիվ, բազմազան։

Ձյունապատ, ձյունածածկ։

Խմբագիր, խմբակից։

Սրտացավ, սրտատրոփ։

Մանկատուն, մանկավարժ։

Դասացուցակ, դասախոս։

Posted in Ֆիզիկա

Մեխանիկական շարժում և հետագիծ

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:
Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց — հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Posted in Էկոլոգիա

Աբուտիլոն ծաղիկ

Թուփի անունը գալիս է լատվիայից: «Abutilon» — ը, որը նշանակում է «ստվերից ստացող>>:
Ընդհանուր առմամբ, այս թուփի մոտ 200 տեսակ կա բնության մեջ, բայց միայն մի քանի տասնյակ մարդիկ արմատախիլ են սենյակային պայմաններից։

Posted in Ռուսերեն

Обо мне

Привет всем. Я Флора Аджемян. Мне пятнадцать лет. Я живу в Ереване с родителями и три братами. Я училось в школе Олимпос. Люблю поп музыку, животных особенно собак.

Posted in Ռուսերեն

Колледж образовательного комплекса ”Мхитар Себастаци”

Учащиеся здесь получают начальное и среднее профессиональное образование

По линии среднего профессионального образования в колледже действуют следующие отделения:

o Дошкольное образование

o Делопроизводство с углубленным знанием иностранного языка

o Организация туристических услуг с углубленным знанием иностранного языка

o Библиотечное дело

o Декоративно-прикладное искусство и народные ремесла

o Техническое обслуживание компьютерных сетей

o Фотографическое дело

o Моделирование и конструирование одежды

С сентября нынешнего года откроются также два новых отделения:

o Технология бродильного производства и виноделие

o Компьютерное художественное проектирование

По линии начального профессионального (ремесленного) образования действуют следующие отделения:

o Садово-парковое дело

o Технология швейного производства

o Садоводство

o Садовник

o Поварское дело

С сентября нынешнего года откроются также два новых отделения:

o Виноделие и производство соков

o Гончарное дело

Мы в колледже стремимся создать надлежащую обстановку для профессионального обучения современными студиями-мастерскими-лабораториями.

У нас в основном осуществляется обучение производством. Мы убеждены, что лучшее обучение – обучение выполнением, реальной работой.

Наши образовательные программы организуются согласно учебному расписанию, учебным проектам всего образовательного комплекса, персональными цифровыми инструментами обучения.

Обучение у нас становится также персональным, поскольку имеем возможность выбора курсов дополнительного образования. У нас действуют также открытые клубы развития хобби, открытые творческие сборы, смотры, выставки-концерты- представления, праздники.

В колледже имеются также походные, военно-спортивные лагеря, которыми пользуются также студенты колледжа.

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Այստեղ սովորողները ստանում են նախնական և միջին մասնագիտական կրթություն

Քոլեջում միջին մասնագիտական կրթության գծով ունենք հետևյալ բաժինները.

o Նախադպրոցական կրթություն

o Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

o Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

o Գրադարանային գործ

o Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

o Համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

o Լուսանկարչական գործ

o Հագուստի մոդելավորում և նախագծում

Այս տարի սեպտեմբերից կբացվեն նաև երկու նոր բաժիններ.

o Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

o Համակարգչային գեղարվեստական նախագծում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով ունենք հետևյալ բաժինները.

o Պարտեզապուրակային գործ

o Կարի արտադրության տեխնոլոգիա

o Այգեգործություն

o Այգեպան

o Խոհարարական գործ

Այս տարի սեպտեմբերից կբացվեն նաև երկու նոր բաժիններ.

o Գինեգործություն և հյութերի արտադրություն

o Բրուտագործություն

Մեր քոլեջում աշխատում ենք ստեղծել մասնագիտական ուսուցման համար պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։

Մեզ մոտ հիմնականում իրականացվում է արտադրությամբ ուսուցում։ Մենք համոզված ենք, որ ամենալավ ուսուցումը կատապելով, իրական աշխատանքով ուսուցումն է։

Մեր կրթական ծրագրերը կազմակերպվում են համակրթահամալիրյան ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։

Ուսուցումը մեզ մոտ նաև անհատական է դառնում, քանի որ հնարավորություն ունենք լրացուցիչ կրթության դասընթացներ ընտրել։ Մեզ մոտ գործում են նաև նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։

Կրթահամալիրն ունի նաև արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ, որոնցի օգտվում են նաև քոլեջի ուսանողները։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 04.09.2019

1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեական խանդավառությամբ օրեկան երեք անգամ կաշվեկազմ գրքով հուներեն էր սովորում»:
1.պատանեկան, օրական, կաշեկազմ, հունարեն։
2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։
ա) աղոթքն իր տեղը 4. Թուրն իր տեղը
բ) զուռնեն էնտեղ փչիր 2. որտեղ լսող կա

գ) հացը տաշտիցդ վերցրու 3.ընկերը`գյուղիցդ

դ) տերովին տերն է տարել 4. Անտերին `գելը

ե) ալյուրը մենք մաղեցինք 5.փախլավան ուրիշը կերավ

3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը :
Հոգս
բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի:

4 . Ուղղել սխալները․
1. Մարդկանց նայում էր ակնոցի տակից քննախույզ հայացքով:

2. «Մեր լեզուն մեր խոսքն է»։

3. — Իմ լավ բարեկամին քեզ մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս:

4. — Ձեր անդունդներով եկեք չափվեք:

5․ Նա հասկացողություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:

Posted in Հասարակագիտություն

Ինչ է գեղեցիկը

Գեղեցիկի տեսանկյունից մենք գնահատում ենք մարդկանց արտաքինը, վարվելակերպը, շարժուձևը, միջավայրը, և այլն։Ամեն մարդ ունի գեղեցիկի իր պատկերացումը և շատ արագ կարող է տարբեր երևույթների ու իրադարձությունների վերաբերյալ դատողություններ անել գեղեցիկի տեսանկյունից։Հին Հունաստանում ողջ տիեզերքն է համարվել գեղեցիկ։Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան Պլատոնը նշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի կարող է պահպանվել քան մարմնականը, բայց նույնպես անցողիկ է քանի որ մարդ փոփոխական է, մարդու հոգին կարող է հոգնել, չարանալ, ծերանալ, կամակորանալ։Գեղեցկությունը մի ուժ է, ինչպես մագնիսականությունը, էլեկտրականությունը, ասում են շատերը։Ռոբին Ջորջը ասել է, որ գեղեցկություն բառն ինչպես և որտեղ գործածվի նշանակում է հատկանիշներ, որոնց շնորհիվ մենք սիրում ենք իրը, հիանում և ձգտում դրան։

Posted in Հայոց Պատմություն

Հայկական լեռնաշխարհի գետերը

Հայկական լեռնաշխարհը Մերձավոր Արևելքի ջրային գլխավոր աղբյուրն է, քաղցրահամ ջրի համաշխարհային եզակի օջախներից մեկը։ Դեռ հնադարում բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ ասորեստանյան սեպագիր արձանագրություններում, Հայկական լեռնաշխարհը հիշատակել են որպես գետերի երկիր՝ Նաիրի:
Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր՝ Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը և Հալիսը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով)։ Դրանց վրա գոյացել են ջրվեժներ ու լճակներ։
Հայկական բարձրավանդակում կան բազմաթիվ լճեր ու լճակներ։ Հատկապես հայտնի են երեք լճերը՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Դրանք խոշորագույն ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի տարածքով խոշորագույն լճերն են։
Գետեր
Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից։ Նրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով ջրաղացներ գործի դնելու համար։ Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն։ Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար։
Եփրատ
Եփրատ գետը մարդկության պատմության հնագույն քաղաքակրթությունների օջախներից է. նրա հատվածներում պատմության տարբեր փուլերում ձևավորվել են Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Սիրիական քաղաք-պետությունների ու հայկական պետական կազմավորումներն ու պետությունները։ Եփրատի միջին հոսանքում է գտնվել Հին աշխարհի հռչակավոր քաղաքներից Բաբելոնը։
Մնձուր գետի հովիտ. Դերսիմ
Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է։ Այն կազմավորվում է Արևմտյան Եփրատ և Արևեելյան Եփրատ (Արածանի) գետաբազուկներից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մետր) գագաթից։ Այստեղ բխում է մի աղբյուր՝ (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել: Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո)։ Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը։ Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիս Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Երզնկայի գոգավորությունով: Ապա մտնում է Կամախի սարահարթ՝ ստեղծելով խորը կիրճ։ Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։ Գետը դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արևելյան Եփրատին՝ Արածանիին:

Posted in Հայոց լեզու

Սևանա լիճ

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։
Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։
Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։