- Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:
- Ստեղծե՛ք երևակայության երկանդամ և գրեք փոքրիկ պատմություն այդ երկանդամով:
Խոհարար մուկը
Կար չկար մի մուկ կար։ Այդ մուկը մյուսներից տարբերվում էր նրանով, որ մարդկանց չէր համարում իր թշնամին։ Հայր մուկը նրան անընդհատ հիշեցնում էր, որ մարդիկ չար են և նա չի կարող ապրել մարդու պես։ Մուկը շատ էր սիրում պատրաստել, երազում էր ունենալ իր սեփական ռեստորանը, նրան դուր չէր գալիս մյուս մկների ապրելակերպը։ Մի անգամ մուկը հայտնվում է Իտալիայի բարձրակարգ ռեստորաններց մեկում, ընկերանում է երիտասարդ խոհարարի հետ և օգնում նրան համեղ ուտեստներ մատուցել հաճախորդներին։
Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:
Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:
Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:
Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում: (Տե՜ս Ստեղծագործական երևակայության երկանդամությունը): Ջանի Ռոդարի