Posted in Մանկական գրականություն

18/11/2021

1․Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:

2․ Ինքներդ ստեղծեք անհեթեթ հարցեր և փորձեք պատասխանել։

Ի՞նչ կլիներ եթե արև չլիներ։

Եթե արև չլինի միշտ մութ և ցուրտ կլինի։ Արևը մեզ ջերմացնում և լավ տրամադրություն է փոխանցում։

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը 
Երեխաներին ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով, որ հետագա աշխատանքը՝ թեմայի զարգացումն արդեն արված հայտնագործության ըմբռնումն ու շարունակումն է: Թեև, իհարկե, դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձնական փորձի հետ համընկնելով, շրջապատող իրադրությանը, շրջակայքին համահունչ լինելով, նրան ստիպում է ինքնուրույն մտնելու դրա մեջ, արդեն ծանոթ բովանդակություն ունեցող իրականությանն անսովոր տեսանկյունից մոտենալու:

,,Վարկածը,- գրում է Նովալիսը,- ցանցի է նման. գցի՜ր և վաղ թե ուշ մի բան կբռնես՚: ՙՖանտաստիկ վարկածների,, տեխնիկան ծայրաստիճան պարզ է. այն ՙԻ՞նչ կլիներ, եթե …՚ հարցի ձևն ունի միշտ:
Ինչ կլիներ, եթե…
Հարցադրման համար առաջին պատահած ենթակայի ու ստորոգյալի զուգակցումն էլ հենց այն վարկածն է տալիս, որի վրա կարելի է աշխատել: Օրինակ`
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքն սկսեր թռչել:
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքը հայտնվեր ծովի մեջտեղում:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր դուռը մի կոկորդիլոս թակեր ու պարտքով մի քիչ ուրց խնդրեր:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր վերելակն ընկներ երկրագնդի խորքը կամ լուսին թռչեր:
Իհարկե, մեզ ոչինչ չի խանգարում, որ երեխաներին իրականությանը մոտեցնենք նաև առավել լուրջ հարցեր առաջադրելով: Օրինակ՝ ՙԻ՞նչ կլիներ, եթե ամբողջ աշխարհում՝ բևեռից բևեռ, փողը հանկարծ անհետանար՚: Սա միայն մանկական երևակայության զարգացման թեման չէ: Այդուհանդերձ այսպիսիք հատկապես հարմար են երեխաներին, քանի որ նրանք ուժից վեր խնդիրներ լուծել սիրում են: Նրանց համար դա մեծանալու միակ հնարավորությունն է: Իսկ աշխարհում նրանք ամենից շատ շուտ մեծանալ են ձգտում: Սակայն աճելու նրանց իրավունքը միայն խոսքով ենք ընդունում: Ամեն անգամ, երբ ցանկանում են դրանից օգտվել, մեր ողջ իշխանությունը գործի ենք դնում՝ խոչընդոտելու համար:

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ձեր ընկերներից մեկի մի անհեթեթ հարցը և դա դարձնելով վերնագիր՝ ի՞նչ եղավ, երբ․․․գրեք փոքրիկ երևակայական պատմություն։

Ի՞նչ եղավ, երբ առյուծը փղից մեծացավ

Աղվեսը որոշեց անտառի արքան դառնալ և մի խորամանկություն մտածեց։ Գնաց և սկսեց ինչ որ բան պատրաստել, տարբեր համեմունքներ խառնեց իրար և դուրս եկավ իր բնից։ Գնաց հասավ առյուծ արքային և ասաց.

— Իմ թագավոր, կերակուր եմ պատրաստել և շատ եմ ուզում առաջինը դու հմտեսես։

— Անուշ բույր ունի աղվես, լավ, որ բերել ես կփորձեմ։

Առյուծը սկսեց ուտել և հանկարծ վերածվեց գորտի, հետո դարձավ մուկ և վերջապես վերածվեց փղի։

Աղվեսը բոլորի կենդանիներին հավաքեց և ասաց.

Առյուծը հեռացավ և ինձ նշանակեց արքա, այսօրվանից ես եմ ձեր արքան։

Առյուծը դարձավ փիղ, աղվեսը թագավոր։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել մեկնաբանություն