Posted in Իմ գրադարան

Միխայիլ Լերմոնտով «Դիմակահանդես»

Պիեսը պատմում է 19-րդ դարի 30-ական թվականների Պետերբուրգի հասարակության մասին։

Դրամայի հերոսը Արբենինը օժտված է ապստամբ ոգով, խելքով, ուժեղ կամքով և միջոցներով։ Բայց կապված լինելով բարձրաշխարհիկ հասարակության հետ ծննդով և դաստիարակությամբ, նա ձգտում է հասնել ինքնուրույնության և ազատության։ Նա ապրում է այդ հասարակության կանոններով և փորձում է պաշտպանել իր պատիվը, կուրացած խանդով և եսասիրությամբ սպանում է իր կնոջը։

Սեղանին կատարվում են խաղադրույքներ։ Արբենինը փրկում է Զվյոզդիչի պատիվը։ Այդտեղից նրանք մեկնում են դիմակահանդես, ուր նաև մեկնել է Նինան։ Զվյոզդիչը սիրախաղում է տիկնոջ հետ, ով իրեն սանձարձակ էր պահում։ Դա Նինան էր։ Իշխանը չի տեսնում նրա դեմքը։ Տիկինը վերադարձնում է իր կողմից գտնված թևնոցը։ Դա Նինայի թևնոցն էր։ Տանը Արբենինը տեսնում է թևնոցի անհետանալը և մտածում որ իր կինը Նինան իրեն դավաճանում է։

Ես կարծում եմ եթե սիրում ես պետք է միշտ վստահես կյանքիդ կողակցին, անկախ ամեն ինչից պետք է լսես, փորձես հասկանալ չէ որ դու նրան ընտրել ես ամբողջ կյանքի համար, եթե անգամ սխալ գործած էլ լինի պետք է բացատրես, փորձես լուծում տալ։ Այս դեպքում ինձ թվում է, որ Արբենին չէր սիրում իր կնոջը, քանի որ իր եսի համար կորցրեց իր կյանքի կարևոր մարդուն իսկ սերը ամեն ինչից առավել ուժեղ և ամուր է։

Posted in Բանահյուսություն

09/09/2021

1.Ի՞նչ է բանահյությունը:

Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների. ամբողջություն է.


2.Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը:

Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր):


3.Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը:

Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական է, բնույթով՝ կոլեկտիվ ստեղծագործություն. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:


2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։

«Հավը կածի, ուրուրը կտանի»

«Օրենքը հարուստի համար է, պատիժը՝ աղքատի»

Ասա ով է ընկերդ , ասեմ ով ես դու։

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

«Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»։

Ինչպիսիին ընկերդ էլ, այդպես էլ դու ես։

«Հավը կածի, ուրուրը կտանի»։

Աշխատում ես ինքդ, բայց ուրիշն է յուրացնում աշխատանքիդ արդյունքը։

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ։

Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Posted in Մանկական գրականություն

06/09/2021

Հովհաննես Թումանյան Մանկական բանաստեղծություններ

Աթաբեկ Խնկոյան Մանկական բանաստեղծություններ

Խաղեր գրական ստեղծագործություններով

Մեղուն

Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,
Պստիկ մեղու տզտզա՜ն:
Դաշտ ու հովիտ կշրջեք,
Բարձր սարեր կթռչեք:
Սուսան, սմբուլ կծծեք,
Ու ոտներով թավամազ
Փոշի առած տուն կգաք։

Երեխաները բաժանվում են 2 խմբի’ մեղուներ և ծաղիկներ:
Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:
Երկու երեխա իրարից 3-4մ հեռու են կանգնում: Նրանցից մեկը, ոտնաթաթերը իրար դիմաց դնելով, իրար կպցնելով, 3 ոտնաթաթ առաջ է գալիս:
Նույնն անում է մյուսը: Այսպես երեք-երեք ոտնաթաթ առաջ են գալիս, մինչև
թաթերը «հանդիպում են»: Սովորաբար վերջինին տարածությունը պակասում է, և նա մեկ-երկու «թաթ» է քայլում: Հենց նա էլ առաջինն է իր ընկերներից մեկին ընտրում իր թիմի անդամ: Հետո մյուսն է ընտրում: Եվ այսպես հաջորդաբար, մինչև բոլորը կընտրվեն:
Մեղուները աչքերը փակում են, իբր դեռ քնած են: Ծաղիկները թաքնվում
են տարբեր տեղերում:
Դաստիարակն սկսում է մեղուներին կանչելով արթնացնել.

Պգգա ն, պզզա՜ն, պգպգա՜ն,
Պստի կ մեղու տզտզա՜ն:


Մեղուներն արթնանում են, ճմլկոտվում, ձգվում և արտասանում.

Դաշտ ու հովիտ կշրջենք,
Բարձր սարեր կթռչենք:
Սուսան, սմբուլ կծծենք,
Ու ոտներով թավամազ
Փոշի առած տուն կգանք:


Խաղավարն ասում է.

Ծաղիկները թաքնվել են, նրանց փոշին ինչպե՞ս կհավաքեք:
Մեղուների խումբ
Բը՜զզ, ծաղիկ-ծաղիկ, որտե՞ղ ես:
Ձայն չկա:
Խումբ

Ծափ-ծաղիկներ, ծալ-ծաղիկներ,
Կարմիր թերթով ալ ծաղիկներ,
Որտե՞ղ եք:
Սա ասելուց հետո մեղուները փնտրում են ծաղիկներին, ով ծաղիկ է
գտնում, բերում է խմբասենյակի կենտրոնում գծած մեծ օղակի մեջ: Երբ բոլոր ծաղիկները գտնված են լինում, դերերը փոխվում են
Երեխաները կարող են նաև նոր կանոններ ավելացնել:


Փիսոն ( 3-5 տարեկաններ)

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:


Երեխաները կանգնում են շրջանաձև: Կենտրոն է գալիս փիսոն: 4-5 երեխա
կանգնում է շրջանից դուրս` որպես արձագանք: Բոլորը կքանստում են: Արտասանելիս ոտքի են կանգնում, կրկին կքանստում: Երբ խաղը յուրացնում
են, ստացվում է բանաստեղծությանն համապատասխան ռիթմիկ շարժում:
Սկզբում դաստիարակն է փիսո լինում, որ երեխաները բանաստեղծությունն
անգիր սովորեն:


Խումբ — Փիսոն, փիսոն, մլավան
(փիսոն մլավում է):
Արձագանք — Մլավա՜ն, վա՜ն, վա՜ն, վա՜ն,:
Խումբ — Թավրիզ թողեց, փախավ Վան:
(Փիսոն վազվզելով պտտվում է շրջանում):
Արձագանք — Վա՜ն, վա՜ն, վա՜ն:
Խումբ — Լեզուն թաթխան, երկար պոչ,
(ցույց են տալիս),
Արձագանք- Պո՜չ, պո՜չ, պո՜չ:

Փիսո — Ինչ ուզեցի, ասին` ո չ:
(Լաց է լինում):
Խումբ — Ինչ որ ուզեց, ասին ո չ:
Արձագանք — Ոչ, ո՛չ, ոչ:
Խումբ — Փիսոն գնաց գողեգող,
(փիսոն քայլում է գողեգող, երեխաներն էլ շշուկով են արտասանում):
Արձագանք — Գո՜ղ, գո՜ղ, գո՜ղ:
Խումբ — Փո՜րը դատարկ, սիրտը դող,
(փիսոն ցույց է տալիս փորն ու սրտի դողը):
Արձագանք — Դո՜ղ, դո՜ղ, դո՜ղ:
Խումբ — Դունչը մեկնեց կովկիթին,
(կատուն ուրախ-ուրախ դունչը բարձրացնում է վեր):
Արձագանք — Թի՜ն, թի՜ն, թի՜ն:
Խումբ — (մոտենում են փիսոյին և ձեռքով դիպչում փիսոյի ճակատին):
Փիսո լացակումած — Շերեփն իջավ ճակատիս:
Արձագանք — Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք — Տի՜ն, ւոի՜ն, տի՜ն:
Խումբ — Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք — Տի՜ն, տի՜ն, տի՜ն:
Խաղի ընթացքում կարելի է ուրիշ ոտանավոր օգտագործել:


Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:


Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը վեր են բարձրացնում և
կտուրի ձև ստանում: Մի տղա փորի վրա պառկում է «կտուրի» տակ: Երեխաներից մեկն էլ աքլոր է դառնում: Մնացածը հավ մայրիկներ և աքլորիկներ են
դառնում և կանգնում կտրի երկու կողմերում: Բոլորն ունենում են համապատասխան գլխարկներ:
Աքաղաղը հիանում է ինքն իրենով, ձգվում-փքվում: Տղան «կտուրի» տակից նայում է աքաղաղին.
Տղա — Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկա՜ր ու ձիգ ( ցույց է տալիս աքլորին):
Աքաղաղ’ (խիստ հպարտ)

Ես աքաղաղ կարմրապեծիկ,
Իմ ոտքերը
Երկա՜ր ու ձիգ:
Աքլորներն ու հավերը ցույց են տալիս աքլորին և կրկնում.
Աքլորներն ու հավեր’

Դու աքաղաղ
Կարմրապեծիկ,
Քո ոտքերը
Երկա՜ր ու ձիգ:
Տղա — Կտրին տալով
վեր — վեր ձգվեց
Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց:
Հավիկ մայրիկներ (դիմում են աքլորներին)

Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղներ (դիմում են հավերին)

Ու զարմանքով
Ի՞նչ հարց տվեց.
Աքաղաղ — էս ո՞նց է, որ
Ես զոռ տալիս,
էս կտուրը
(կտուրը շարժվում է )
Փուլ չի գալիս:
Ու կտուրը փուլ է գալիս, բոլորը փռվում են հատակին:

Առավոտը գյուղում

Ղ.Աղայան


Արեգակը դուրս է եկել
Պսպղալով,
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով,
Շիտը ծառին կչկչում է
Ծլվլալով,
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով,
Ծո ւյլ տղայի քունն է տարել
Խռմփալով,
Տրեխները շունն է տարել
Մռմռալով:


Նախաճաշին մի քանի րոպե կար: Որոշեցի խաղալով «Առավոտը գյուղում»
ոտանավորը սովորեցնել, մի անգամ խաղալ ու նոր նախաճաշել, որ երեխաները չձանձրանան, որ հետո նորից ցանկանան նույն խաղը խաղալ:
Բանաստեղծությունը արտասանեցի ու ներկայացրի:
Հետո կրկին արտասանեցի 1-ին քառատողը.
Արեգակը դուրս է եկել
Պսպղալով,
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով…
Բացատրեցի ինչ է երդիկը, միասին պարզեցինք, թե շողը ինչպես ներս
կմտնի երդիկից:
Այդպես մնացած 2 քառատողերն էլ լսեցինք ու հասկացանք, պատկերացրինք, ծիծաղեցինք ծույլ տղայի վրա, պարգեցինք, թե մեր խմբում ով է շատ
քնել սիրում:
Հետո բաժանվեցինք 4 խմբի ձայն տվողներ, հարցնողներ, հաստատողներ
և ուրախացողներ:
Ես ձայն տվողների խմբին միացա, որ երկտողերը հուշեմ:
Ձայն տվողների խումբը ձայն է տալիս.

Արեգակը դո՜ւրս է եկել
Պսպղալով:
Հարցնողների խումբը հարցնում է.

Արեգակը դո՞ւրս է եկել
Պսպղալով:
Հաստատողները պատասխանում են.

Արեգակը դո ւրս է եկել
Պսպղալով:
Ուրախացողների խումբը ուրախացած, ոգևորված, թռվռալով բացականչում է.

Արեգակը դո՜ւրս է եկել
Պսպղալով:
Հետո սկսում ենք 2-րդ քառատողով խաղալ:

Եվ այսպես մինչև ոտանավորի ավարտը: Աոաջին խաղի ժամանակ երեխաները ոտանավորից դուրս համապատասխան բառեր էին օգտագործում:
Այսպես
Ձայն տվողներն ասում էին.

Ա՜յ մարդիկ,
Շողքը երդից նե՜րս է ընկել
Շողշողալով:
Հարցնողները.

ճի՞շտ , շողքը երդից նե՞րս է ընկել
Շողշողալով:
Քնելուց առաջ ես, տիկին Մարինեն ծուղրուղո՜ւ կանչեցինք, որ երեխաները հավաքվեն, պատրաստվեն քնելու, իսկ նրանք հիշեցին առավոտյան խաղը և ուզեցին խաղալ: Խաղացին, հետո քնեցին:
Առաջին անգամ մի քիչ դժվարացան, հետո վարժվեցին, ռիթմն ավելի
արագացավ: Երրորդ, չորրորդ խաղից հետո բոլորը ոտանավորը անգիր գիտեին:
Ծափերով և ոտքերի դոփերով արտասանեցինք ոտանավորը:
Վերջում արդեն իրենք երաժշտություն էին հորինել ոտանավորի համար և
երգում էին։

Posted in Բնագիտ. բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Բնագիտություն և մեթոդիկա

Կաթնասուններ

Կաթնասունները այն կենդանիներն են որոնք իրենց ձագերին կերակրում են կաթով: Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում քանի որ հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր,  օգտագործվում են որպես փոխադրամիջոց ` օրինակ ձիու կամ էշի միջոցով մարդիկ կարող են այս գյուղից հասնեն մյուս գյուղ։ Օգտագործվում են նաև որպես ընտանի կենդանիներ։ Օրինակ դուք տանը ի՞նչ կենդանի եք պահում։ Կաթնասունները տարածված են ամբողջ աշխարհում և հանդիպում են ամենուրեք։ Նրանց մեծամասնության մարմինը կազմված է գլխից, պարանոցից, մարմնից պոչից, թաթերից։ Օրինակ ձեզ հետաքրքիր չէ՞ ընձուղտի երկար պարանոցը, որը նրան հնարավորություն է տալիս սնվել ծառերի գագաթների տերևներով։

Խաղ 1

Խաղավարը կանգնում է կենտրոնում այնուհետև ասում է կենդանիների անունները կաթով սնվող կենդանիների անունները լսելով երեխաները կանգնում են, իսկ մսով սնվող կենդանիների անունները լսելով կանգնում են։

Խաղ 2

Երեխաները թվարկում են կաթնասուն կենդանիների անուններ և փորձում տվյալ կենդանու ձայնը նմանակել։

Posted in Բանահյուսություն

08/09/2021

.1 Կարդալ ,,Բանահյուսությունը և նրա ժանրերը,, ուսումնական նյութը:

Գրել.

  • Ի՞նչ է բանահյությունը:

Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների ամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողության ծագմանը զուգընթաց:

  • Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը:

անահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր):

  • Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը:

Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական է, բնույթով՝ կոլեկտիվ ստեղծագործություն. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ: 

2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։

Ասա ով է ընկերդ , ասեմ ով ես դու։

Աշխատանքը սև է , հացը՝ սպիտակ։

Ամառը որ պառկես հովեր , ձմեռը կսատկեն կովեր։

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

Ասա ով է ընկերդ , ասեմ ով ես դու։

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ:

***

Քաղաքներ են՝ տուն չունեն,

Ծովեր, գետեր՝ ջուր չունեն,

Ճամփաներ են՝ անճամփորդ,

Բարձրիկ լեռներ՝ ձյուն չունեն։

***

Ինչքան պահեցին՝ չփչացավ,

Ինչքան էլ տարան՝ չքչացավ։

***

Տերև է՝ ծառ չի,

Խոսում է՝ մարդ չի,

Կարված է՝ շոր չի։  /Գիրք/

Posted in Գործնական աշխատանք

Սեպտեմբերյան օրեր #2

Առավոտյան երեխաներին հոգեպես արթնացրեցինք առավոտյան նախավարժանքով։ Կազմեցինք գնացք, սակայն ես և Մարկը չարաճճիություն արեցինք և խախտելով գնացքը վազեցինք խումբ։

Նախաճաշելուց հետո սովորեցինք մատների մասին բանաստեղծություն և կրկնեցինք շաբաթվա օրերը։

https://youtu.be/u86d6laR1Pg

Posted in խոսքի զարգացում

Յանուշ Կորչակ: «Չկան երեխաներ, կան մարդիկ»

Քննարկել պատվիրանները:

Հուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:

Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։ Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխային» գրքում:

Զոհվել է 1942թ.-ին՝ Տրեբլինկայի գազախցում՝ իր 200 սաների հետ: Կյանքի վերջին օրերին Կորչակն իր օրագրում գրի է առել հետևյալ տողերը. «Ես ոչ մեկին չարը չեմ կամենում: Չեմ կարող: Չգիտեմ` դա ինչպես է արվում»:

Յանուշ Կորչակը իր մանկավարժական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք անհրաժեշտ են ծնողներին` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու համար:

10 պատվիրան ծնողներին

1.Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես:Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:


2.Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:


3.Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:


4.Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:


5.Մի՛ նվաստացրու:


6.Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:


7.Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ, քանի դեռ ամեն ինչ արված չէ:


8.Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:


9.Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

10.Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Posted in Գործնական աշխատանք

Սեպտեմբերյան օրեր

Այսօրվա օրը պարտեզի 5 տարեկաների հետ էր: Այդքան էլ հեշտ չէր ընկերանալը, սակայն որոշ ժամանակ անց մտերմացա փոքրիկների հետ։ Առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով նախավարժանք կատարեցինք, երգեգինք այնուհետև գնացինք խումբ: Միասին նախաճաշեցինք, խաղեր խաղացինք ներկեցինք պատկերներ, երեխաները ներկայացրեցին «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթը։

Posted in խոսքի զարգացում

03/09/2021

Կարծիք կա, որ 20-րդ դարի 4 մանկավարժները՝ ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

1.Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

2.Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:

3.Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

4.Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:

5.Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

6.Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

7.Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

8.Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:

9.Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

10.Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

11.Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

12.Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

13.Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:

14.Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

15.Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

16.Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

17.Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:

18.Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը:

19. Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

20.Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

2.Շարունակեք այս շարքը ձեր խորհուրդներով։

Posted in Ֆիլմադարան

«Յուրահատուկները»

Ոգեշնչող ֆիլմ `https://youtu.be/g65oKGulPp0

Բրունոն եւ Մալիկը արդեն 20 տարի աշխատում են աուտիզմով երեխաների եւ դեռահասների հետ: Նրանք պատասխանատու են երկու ոչ առեւտրային կազմակերպությունների համար, որտեղ անապահով շրջանների երիտասարդներին սովորեցնում են զբաղվել ամենածանր դեպքերով, որոնցից հրաժարվել են բոլորը: