Posted in Հասարակագիտություն

Քաղաքականություն

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։

Քաղաքական իշխանություն

Քաղաքական իշխանությունը բաղկացած է 2 կարևոր մասերից.

  • գործադիր իշխանություն, որը կայացրած որոշումները իրագործող իշխանական մարմին է
  • օրենսդիր իշխանություն, որի գլխավոր խնդիրը ժողովրդի ներկայացվածությունը ապահովելն ու օրենքների ընդունումն է

Շառ Լուի Մոնտեսքյո

Վերոնշյալից բացի գոյություն ունեն այլ քաղաքական ուժեր, որոնք սակայն իշխանական չեն համարվում, բայց իրենց դերակատարումն ունեն քաղաքական համակարգում. դատական մարմին, որը պատասխանատու է դատական գործընթացների հետ կապված ցանկացած հարցի համար և ԶԼՄ, որին շատ հաճախ համարում են չորրորդ իշխանություն:

Արևմտյան ժողովրդավարական քաղաքական մտքի մեջ (ծագել է Մեծ Բրիտանիայում, սակայն վերջնական տեսքի է բերվել ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոյի կողմից) մեծ տեղ է զբաղեցնում այն գաղափարը, համաձայն որի՝ իշխանությունները պետք է տարանջատվեն միմյանցից: Ժողովրդավարության մեջ կարելի առանձնացնել.

Նախագահական ռեժիմ

Խորհրդարանական ռեժիմ

Այս երկուսի խառը տեսակը։

Posted in Հայոց Պատմություն

Հնդկահայ ազատագրական կենտրոնը

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Ազատագրական գործի շրջանակներում նրանք փորձում էին հնդկահայ գործիչներին համոզել, որ առանց ժողովրդի օգնության նրանք հաղթանակի չեն հասնի։

  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Ազատագրությունը պետք է իրականանար թշնամիների դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ։

  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Հերակլ 2-րդին առաջարկում է իր օգնությունը, բարեփոխումների վերաբերյալ, ուղարկում է թանկարժեք նվերներ, և հայտնում իր պատրաստականությունը Վրաստան տեղափոխվելու։

  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Գրքույկի հեղինակը Մովսես Բաղրամյաններ, որ 1772թ. տպագրեց գիրքը: Առանձնանում էր, քանի որ առաջին հրապարակախոսական տպագրություն էր:

  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։

Քննադատվում էր, քանի որ հեղինակը միապետական համակարգը համարում էր պետության անկման պատճառներից մեկը, ասելով, որ մեկ մարդը ի վիճակի չէ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է բերում երկրի համար:

  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Սիմեոն Երևանցին՝ զգուշանալով հայերի ապստամբելու վտանգից, կարգադրում է փակել տպարանը ու այրել գիրքը: Սակայն նրա սպառնալիքները չեն գործում և գիրքը շարունկում է տարածվել ու տպագրվում է ռուսերեն, այնուհետև վրացերեն:

  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Աշխատությունը հայկական պետության կառավարման օրենքների հավաքածուն էր, որը պետք է օգտագործվեր Հայաստանի անկախության վերականգնումից հետո:

  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Եվ Հայաստանում պետք է իշխեր օրենքը:

  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Նախագծի հեղինակը՝ Շահամիր Շահամիրյանն էր։

  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։

Երևան, Ղարաբաղ, Նախիջևան, Գանձակի և Մակուի խանություններից։

  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։

Խանության կառավարչին ասում էին սարդար, նա օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։

1801թ. ռուսական արքունիը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին: Վրաց թագավորության հետ Ռուսաստանի կառավարման տակ անցավ նաև հայկական գավառներից՝ Լոռին, Փամբակը։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։

1804թ.ռուսական զորքը գրավում է Գանձակը և սկսվում է ռուս-պարսկական պատերազմ, որն էլ ավարտվում է պարսիկների պարտությամբ:

  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։

1813թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է պայմանագիր: Ռուսաստանի տարածք է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Փամբակը, Շահմադինը, Լոռին, Գանձակը,Ղարաբաղը, Շիրակը:

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։

Սկսվում է ռուս-պարսկական պատերազմը։1826թ. հուլիսին Աբաս-Միրզան 60-հազարանոց զորքով ներխուժում է Արցախ ու պաշարում Շուշիի բերդը:

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։

1826թ. սեպտեմբերի 3-ին Շամքոր գետի ափին հայազգի գեներալ Վալերիան, 2-հազարանոց զորագնդով ջախջախում է պարսիկների 60-հազարանոց բանակը և հետ գրավում Գանձակը:

  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։

1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում գեներալ Պասկևիչի 8-հազարանոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Աբաս-Միրզայի 35-հազարանոց զորքին և դուրս շպրտում գրավված տարածքից:

  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։

1827թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավում են Սարդարապատը և նորից պաշարում Երևանի բերդը: 1827թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները արագ գրոհով մտնում են Երևանի բերդ:

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
Posted in Իտալերեն

Leonardo da Vinci AMORE E FELICITÀ

Molti anni fa, in un villaggio, due tartarughe vivevano innamorate: maschio e femmina. Il contadino premuroso aveva costruito per loro una cabina accogliente, sicura e protetta.
Il mio piccolo papà non era stanco di seguire la sua ragazza, condividere il suo cibo e persino una goccia d’acqua con lei. Così vivevano in pace e felicità.
In primavera, quando gli uccelli decidono di fondare una famiglia e nidificano, iniziano a inseguire la tartaruga femmina, ma quest’ultima le rifiuta tutte, rimanendo fedele al suo fidanzato. E lo sposo combatte contro i nemici insidiosi e ritorna ogni volta vittorioso, anche se non è stato meno offeso. Le ferite sono guarite e la coppia fedele ha continuato a vivere felicemente e felicemente ogni giorno.
Una volta al mattino la tartaruga notò che c’era qualcosa che non andava nel suo ragazzo; Le piume sono cadute, i loro occhi si stanno sbiadendo e difficilmente si alzano, né mangiano né bevono.
La tartaruga si precipita nella foresta vicina per piantare le piante necessarie e aiutare un amico.
Hanno scoperto che un gruppo di erbe curative è tornato e hanno trovato la casa vuota. Vedendo l’uccello morto, il villico si seppellì fuori dai cancelli.
La tartaruga piange a lungo la perdita di un amico e giura di non uscire e mangiare di nuovo nulla. Affamato di giorni, il tartaro si consumò e gli scoppiò l’anima, non riuscendo a riconciliarsi con la sua solitudine.

Շատ տարիներ առաջ մի գյուղում սիրով ապրում էին երկու տատրակ՝ արու և որձ։ Հոգատար գյուղացին նրանց համար տախտակներով հարմարավետ տնակ էր կառուցել, որտեղ նրանք ապահով էին ու պաշտպանված։
Որձ տատրակը չէր հոգնում ընկերուհուն շարունակ հետևելուց, կիսում էր նրա հետ կերն ու նույնիսկ մի կաթիլ ջուրը։ Այսպես նրանք ապրում էին համերաշխ ու երջանիկ։
Գարնանը, երբ թռչունները որոշում են ընտանիք կազմել ու բույն հյուսել, սկսում են հետապնդել էգ տատրակին, սակայն վերջինս մերժում է բոլորին՝ հավատարիմ մնալով իր փեսացուին։ Իսկ փեսացուն պայքարի մեջ է մտնում նենգ թշնամիների հետ ու ամեն անգամ հաղթնակած վերադառնում՝ չնայած, որ նա էլ պակաս չէր վիրավորվում։ Վերքերը բուժվում էին, իսկ հավատարիմ զույգը շարունակում էր ապրել ուրախ ու երջանիկ՝ վայելելով իրենց տրված յուրաքանչյուր օրը։
Մի անգամ առավոտյան տատրակը նկատում է, որ իր ընկերոջ հետ ինչ-որ բան այն չէ․ փետուրները թափվել են, հայացքը մարել է ու հազիվ է ոտքի վրա կանգնում, ո՛չ ուտում է, ո՛չ խմում։
Տատրակը շտապում է մոտակա անտառը անհրաժեշտ բույսեր բերելու և ընկերոջն օգնելու համար։
Կտուցին՝ մի խուրձ բուժիչ խոտով վերադառնում է ու տնակը դատարկ գտնում։ Գյուղացին, տեսնելով մեռած թռչունին, թաղել էր դրսում՝ դարպասների մոտ։
Տատրակը շատ երկար է սգում ընկերոջ կորուստն ու երդվում այլևս տնակից դուրս չգալ ու ոչինչ չուտել։ Օրեր շարունակ սոված մնալով՝ տատրակը մաշվում է ու փչում հոգին՝ չհամակերպվելով իր մենակության հետ։

La vita è data per divertimento, divertimento e amore. L’amore è un dono che viene dato a tutti. Dobbiamo essere in grado di lottare per la felicità e rendere ogni minuto della nostra vita unico e memorabile.

Կյանքը տրված է վայելելու, բարիքներից օգտվելու և սիրելու համար։ Սերը պարգև է, որը տրվում է բոլորին։ Պետք է կարողանալ պայքարել հանուն երջանկության և կյանքի յուրաքանչյուր րոպեն դարձնել անկրկնելի ու հիշարժան։

Posted in Անհատական ուսումնական պլան

Անհատական պլան, օրվա ռեժիմ

Մարտի 30 — երկուշաբթի

Իմ օրը ես սկսում եմ 09։00-ին, կատարում եմ վարժություններ, նախաճաշում եմ զբաղվում եմ հեռախոսով, աշխատում եմ ուսուցիչների տված առաջադրանքները ուղղարկել նշված ժամկետում։

Ազատ ժամանակս տրամադրում եմ շանս, խաղում եմ հանգստանում եմ, դիտում եմ ֆիլմեր աշխատում եմ նախագծերի վրա։

իտալերեն

հայոց պատմություն։

Մարտի 31 — երեքշաբթի

Զբաղվում եմ տան գործերով, կատարում եմ առաջադրանքները, զբաղվում եմ խոհարարական գործերով, քանի որ շատ եմ սիրում պատրաստել։ Սիրում եմ կատակերգական և վավերագրական ֆիլմեր։ Կարդում եմ կենդանիների մասին նյութեր։ Ընտանիքիս հետ դիտում եմ հեռուստացույց։ Խաղում ենք լոտո և 01։30 քնում եմ։

Ապրիլի 1 — չորեքշաբթի

Զբաղվում եմ սենյակովս կատարում եմ տեղափոխություն, լրացնում եմ բաց թողած դասերը, դիտում եմ հումորային ֆիլմեր, նկարում եմ, լսում եմ երաժշտություն որից ուղղակի կտրվում եմ աշխարհից։ Երեկոյան դուրս եմ գալիս տան բակ թեյում եմ, հանգստանում եմ և 02։30 քնում եմ։

Ապրիլի 2 — հինգշաբթի

Պատրաստում եմ պիցցա, ընկերներիս հետ դիտում եմ ֆիլմեր, զրուցում ենք, խաղում ենք տրամաբանական խաղեր։ Երեկոյան դիտում եմ մուլտեր, սրճում եմ և գնում քնելու։

Ապրիլի 3 — ուրբաթ

Լրացնում եմ դասերս, կարդում եմ իտալերեն հեքիաթներ, պատրաստում եմ խմորեղեն մայրիկիս հետ, ճաշում եմ և խաղում շանս հետ, կարդում եմ Վահան Տերյանի բանաստեղծությունները։Երեկոյան տան բակում ընտանիքիս հետ թեյում եմ, լսում եմ երաժշտություն և քնում եմ։

Ապրիլի 4 — 5— շաբաթ, կիրակի

Այս օրերին դիտում եմ էկոլոգիական ֆիլմերը, սիրում եմ բնությանը վերաբերող ամեն ինչ։ Ընկերներիս ևս ուղղարկել եմ ֆիլմերը, նրանք դիտում են իրենց տանը կամ գալիս են մեր տուն և միասին ենք դիտում, միասին խմում ենք տաք շոկոլադ, ադի բուդի, չիփսեր, անցկացնում ենք ուրախ ժամանց։

Ապրիլի 6 — երկուշաբթի

Կարգի եմ բերելու բլոգս, մայրիկիս հետ պատրաստելու եմ տոլմա, զբաղվելու եմ տան մաքրությամբ, դիտելու եմ իտալերեն ֆիլմեր, երեկոյան ընտանիքիս հետ դիտելու եմ հեռուստացույց, խաղալու ենք լոտո և սրճելուց հետո գնալու եմ քնելու։

Ապրիլի 7 — երեքշաբթի

Քանի որ մայրության և գեղեցկության տոնն է առավոտ շուտ պատրաստելու եմ խմորեղեն, սրճելու եմ և մայրիկիս հետ պատրաստվելու ենք երեկոյին, պատրաստելու եմ աղցաններ, որպիսզի նշենք։

Ապրիլի 8 — ապրիլի 9 — չորեքշաբթի, հինգշաբթի

Այս օրերի ընթացքում պատրաստելու եմ նախագծերը, օգնելու եմ եղբորս դասերի հարցում, գնալու եմ հորաքրոջս տուն։

Ապրիլի 10 — ապրիլի 13 — ուրբաթ, շաբաթ, կիրակի

Այս երեք օրերը դիտելու եմ ֆիլմերը, կարդալու եմ Նար-Դոսի <<Անհետ կորածը>> պատմվածքը, պատրաստելու եմ հորաքրոջս հետ համեղ խմորեղեններ, կոմպոտներ։ Լրացնելու եմ բաց թողած դասերը։

Posted in Գրականություն

Առաջադրանք գրականությունից

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ։

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…

Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։

10 փաստ Օսկար Ուայլդի մասին

1. Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թ. հոկտեմբերի 16-ին Դուբլինում, Իռլանդիա:

2. Գրողի հայրը՝ Ուիլյամ Ուայլդը, հարգարժան և ճանաչված վիրաբույժ էր, ով իր գործունեության ընթացքում հասցրել է բժշկության և հնէաբանության վերաբերյալ մի քանի գիրք գրել: Օսկարի մայրը՝ Ջեյնը ևս գրող էր:

3. Երեխան մեծացել է գերմանացի տնային տնտեսուհու և ֆրանսիացի բժշկուհու օգնությամբ և արդեն 9 տարեկանում վարժ տիրապետում էր և՛ գերմաներենին, և՛ ֆրանսերենին:

4. 16 տարեկանում Օսկարը ընդունվում է Տրինիթի քոլեջ, և արժանանում է կրթաթոշակի, իսկ 21 տարեկանում՝ տեղափոխվում է Օքսֆորդի համալսարան:

5. Համալսարանում նա լավ ուսումնասիրել է հունական և հռոմեական մշակույթներ:

6. Հոր մահվանից հետո Օսկարը մեկնում է դասավանդելու ԱՄՆ: Դա  1882 թ. էր:

7. 1884 թ. Ուայլդը ամուսնանում է հարուստ իռլանդուհի Կոնստանս Լոյդի հետ: Ամուսնությունից լույս աշխարհ են գալիս երկու գեղեցիկ երեխա:

8. Մինչ աշխարհահռչակ «Դորիան Գրեյի դիմանկարը» (1890 թ.) ստեղծագործությունը՝ հեղինակը հասցնում է որպես ժառանգություն թողնել մի քանի նովելներ, դրանց շարքում են «Կինը՝ անարժան ուշադրության» (1893 թ.), «Իդեալական ամուսինը» (1895 թ. ) ևն:

9. Բանտից դուրս գալուց հետո Օսկարը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ ապրում է մինչև մահ՝ 1900 թ.: Այդ տարիները շատ ծանր էին գրողի համար, քանի որ նա աղքատ էր և հիվանդ: Կոնստանսը նրան ֆինանասկան մի փոքրիկ օգնություն էր ցուցաբերումմ:

10. 1900 թ. նոյեմբերի 30-ին Ուայլդը հրաժեշտ է տալիս կյանքին:

10 փաստ Նար-Դոսի կյանքից

1.  Ծնվել է 1867թ.-ին Թիֆլիսում: Նար-Դոսի իսկական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան:

2.Հայրը մանր առևտրական էր՝ բրդավաճառ: Ընտանիքը ֆինանսապես անկարող էր որդուն լավ կրթությամբ ապահովել: Այսպիսով Միքայելը նախնական կրթություն է ստանում Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, շուտով ցարի հրամանով հայկական դպրոցները փակվում են և ապագա գրողը ստիպված է լինում ուսումը շարունակել Նիկոլաևյան երկդասյան դպրոցում:

3.Այնուհետև գրողին հաջողվում է ընդունվել Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողացել ուսումն ավարտին հասցնել ու  վերադարձել է Թիֆլիս:

4. Ապագա արձակագիրը սկսում է մասնագիտություն սերտել Միքայելյան արհեստագործական դպրոցում. այստեղ ուսումն անվճար էր: Հենց այստեղ է Միքայելը ծանոթացել և մտերմացել ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: 1 տարի անց Նար-Դոսը թողնում է նաև այս դպրոցն ու տարվում ինքնակրթությամբ:

5. Նար-Դոսի լրագրողական աշխատանքը սկսվում է 1890թ.-ից,  նա զբաղեցնում է «Նոր դար» պարբերականի պատասխանատու քարտուղարի պաշտոնը մինչև 1906թ.-ը:  1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատում «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում

6. Արձակագիրը սկսել է զբաղվել գրական գործունեությամբ 1880-ական թվականներից, հատկանշական է, որ սկզբում նա առավելապես էր գրում, դրանցից մի քանիսը լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում:

7.Գրողի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում՝ նրա վիպակներում ու պատմվածքներում: Նրա «Ճշմարիտ բարեկամը»-ը «Նոր դար»-ի էջերում է հայտնվել Միխո-Օհան ստորագրությամբ:

8. Նար-Դոսը բարձր էր գնահատում գրականության ու մասնավորապես ռեալիստական գրականության դերը հասարակական կյանքում: Գրականության մասին խոսելիս Նար-Դոսն ասում էր, որ այն կոչված է դրական ազդելու  «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Նրա սիրելի գրողներից էին Տուրգենևը, Գոնչարովը, Տոլստոյը, Դոստոևսկին և Չեխովը:

9. Թեև նա աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:

10. Նար-Դոսը վախճանվել է 1933թ.-ին Թիֆլիսում: Նրա աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Կարդալով 3 պատմվածքները հասկացա, որ գալիս է պահ, երբ մենք մեր ապրած կյանքի համար պետք է պատասխան տանք։ Պատմվածքները ստիպեցին ինձ երկար մտածել, հասկանալ, վերլուծել, հասկացա, որ ինչ ունեմ դրանով պետք է բավարարվեմ, կամենամ բարին, անել բարություն չէ որ մի օր իմ կատարած լավությունը իմ դիմաց է գալու։Երբ գալիս է վերջը մարդիկ նոր սկսում են զղջալ, վախենալ, իսկ ինչու՞ սկզբում չեն մտածում Աստծո պատժի մասին։ Վերջում բոլորն էլ զղջում են, չնայած որ արդեն շատ ուշ է։21-րդ դարում շատ քչերն են առանց ինչ որ շահի օգնում միմյանց, դիմացինին ցանկացեք այն ինչը դուք կուզենայիք ձեզ ցանկանալ։ Մի լցվեք նախանձով և չարությամբ, մի ափսոսացեք ձեր գումարները այն չեք տանելու ձեզ հետ, Աստծո առաջ բոլորն են հավասար կապ չունի մարդը հարուստ է թե աղքատ։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

«Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը…

 —Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),Քրիստոս քարոզում է Առաքյալներին։
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

Սբ. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսին առնչվող մյուս դեպքերի: Նա ձկնորս էր: Սբ. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր: Նա առավել հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում`   գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում առաջին դարի սկզբներին հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի՝ եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում`   աշակերտելով Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն`   եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուսը երևացել է նրան, որից հետո Սողոսը`   հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ`   քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում 67 թվականին՝ Ներոնի հալածանքների ժամանակ, և գլխատվել:

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար :

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:

5. Պատվիր քո հորն ու մորը։

6. Մի սպանիր:

7. Մի շնանար:

8. Մի գողանար:

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր :

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր :

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն մարտի 30-ապրիլի 10

Ժամանակահատվածը  մարտի 30-ապրիլի 10

Մասնակիցներ- Քոլեջի 1-ին կուրս

Առաջադրանք․․

Սիրելի ուսանողներ քանի որ արդեն ուումնասիրել ենք զարգացած, զարգացող երկրները, և երկրների խմբավորումը ու տիպաբանություն թեմաները , այժմ մի փոքր կկրկնեք անցած նյութը հետաքրքիր աշխատանքով։

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Ժողովրդավարական

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Posted in Աշխարհագրություն

Զարգացած և զարգացող երկրներ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

Զարգացած երկրներ: Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի Հանրապետություն,
Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ
տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց
տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:
Զարգացած երկրները դասվում են մի քանի ենթախմբերի:
Առաջին ենթախումբը կազմում են «Մեծ յոթնյակի» երկրները՝ ԱՄՆ, Ճապոնիա,
Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Կանադա: Սրանց
առաջատարությունը որոշվում է ոչ թե իրենց տարածքի մեծությամբ և բնակչության թվով,
այլ համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ իրենց մեծագույն դերով,
աշխատանքի բարձր արտադրողականությամբ, գիտության և տեխնիկայի զարգացման
անվիճելի հաջողություններով:
Երկրորդ ենթախումբը կազմում են արևմտաեվրոպական հին արդյունաբերական,
տարածքով ոչ մեծ երկրները՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Նիդերլանդները,
Նորվեգիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան և այլն:
Երրորդ ենթախմբի մեջ մտնում են արտաեվրոպական երկրները՝ Ավստրալիան, Նոր
Զելանդիան, ՀԱՀ–ը և Իսրայելը: Սրանք Մեծ Բրիտանիայի նախկին վերաբնակեցված
գաղութներն են: Չնայած զարգացման բարձր մակարդակին՝ այս երկրները պահպանել են
դեռևս գաղութային ժամանակներում ձևավորված իրենց ագրարային հումքային
մասնագիտացումը:
Չորրորդ ենթախումբը կազմում են տնտեսության զարգացման միջին մակարդակ
ունեցող երկրները՝ Իսպանիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Հունաստանը: Իրենց
զարգացման ընդհանուր մակարդակով այս երկրները հետ են մնում նախորդ երեք
ենթախմբերի երկրներից: Բայց այս երկրները մտնում են Եվրամիության մեջ, և նրանց
առևտրային հիմնական գործընկերները բարձր զարգացած պետություններն են:
Հինգերորդ ենթախումբը սկսել է ձևավորվել 20–րդ դարի վերջերից, երբ տնտեսապես
զարգացածների խումբ տեղափոխվեցին Ասիայի երկրներ Սինգապուրը, Հարավային
Կորեան և Թայվանը:
Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:
Զարգացող երկրները սովորաբար ներկայացվում են հետևյալ ենթախմբերով:
Առաջին ենթախումբը ներկայացնում են, այսպես կոչված, առանցքային երկրները՝
Հնդկաստանը, Չինաստանը և Մեքսիկան: Սրանք տիրապետում են մարդկային, բնական
և տնտեսական հսկայական ներուժի և շատ առումներով զարգացող երկրների
առաջատարներն են:
Երկրորդ ենթախումբը կազմում են նավթարտահանող երկրները, որոնք «նավթային
դոլարների» հոսքի շնորհիվ ունեն մեկ շնչի հաշվով բավական բարձր ՀՆԱ (6–10 հազ.
դոլար). երբեմն այն անցնում է 20 հազ. դոլարից: Այդ պետություններից են Սաուդյան
Արաբիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը, Լիբիանը և այլն: Երրորդ ենթախմբի մեջ մտնում
են այն զարգացող երկրները, որոնք նույնպես հասել են սոցիալ–տնտեսական զարգացման
համեմատաբար բարձր մակարդակի: Այդպիսի երկրներ առավել շատ են Լատինական
Ամերիկայում՝ Ուրուգվայը, Չիլին, Վենեսուելան և այլն: ՀՆԱ–ն, մեկ շնչի հաշվով, այս
տիպի երկրներում անցնում է 2 հազար դոլարից՝ երբեմն հասնելով նաև 5 հազ. դոլարի:
Զարգացող մոտ 50 երկրներ՝ ավելի քան 750 մլն բնակչությամբ, ՄԱԿ–ի
դասակարգմամբ, համարվում են առավել թույլ զարգացած երկրներ: Սրանցում
տիրապետում է սպառողական գյուղատնտեսությունը գրեթե բացակայում է վերամշակող
արդյունաբերությունը, մեծահասակ բնակչության 2/3–ը անգրագետ է, իսկ ՀՆԱ–ի միջին
ցուցանիշը, մեկ շնչի հաշվով, տատանվում է 80–300 դոլարի սահմաններում (Բանգլադեշ,
Նեպալ, Աֆղանստան, Եմեն, Մոզամբիկ, Նիգեր, Եթովպիա, Հայիթի և այլն):
Անցումային տնտեսության երկրների (հետսոցիալիստական և սոցիալիստական
երկրներ) ենթախմբի մեջ մտնում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախկին
սոցիալիստական երկրները (այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ–ի բոլոր
հանրապետությունները), Մոնղոլիան և այժմ սոցիալիստական համարվող Կուբան,
Վիետնամը, ԿԺԴՀ–ն:

Posted in Без рубрики

« Женщины, которые изменили мир»

Аннели́з Мари́я (А́ннаФранк  еврейская девочка, уроженка Германии, после прихода Гитлера к власти скрывавшаяся с семьёй от нацистского террора в Нидерландах. В итоге была схвачена и отправлена в Освенцим, а оттуда в Берген-Бельзен, где умерла в конце войны от тифа. Автор знаменитого «Дневника Анны Франк» — документа, обличающего нацизм, который переведён на многие языки мира. Эта книга сразу стала мировым бестселлером — не только из-за своей пронзительной интонации, но и главным образом потому, что сумела объединить в судьбе одной девочки миллионы человеческих трагедий, связанных с Холокостом. Анна Франк и её семья считаются одними из самых известных жертв нацизма.

Posted in Հայոց Պատմություն

Նախագիծ հայոց պատմությունից

Փաստեր հին և նոր Երևանի արձանների մասին։

Երևանի արձաններ ցուցակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում և հրապարակներում տեղադրված առանձին ծավալային ստեղծագործությունները։ Ցուցակում չկան առանձին հուշահամալիրների մաս կազմող արձաններ և գերեզմաններում ու պանթեոններում տեղադրված հուշարձաններ, հուշարձան աղբյուրներ, հուշատախտակներ և խաչքարեր։

  1. Ստեփան Շահումյան — կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
  2. Խաչատուր Աբովյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է, ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
  3. Խաչատուր Աբովյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։
  4. Հովհաննես Թումանյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
  5. Ալեքսանդր Սպենդիարյան — բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
  1. Սայաթ-Նովա — մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականին Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
  2. Անանիա Շիրակացի — բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց։
  3. Մովսես Խորենացի — բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց։
  4. Միքայել Նալբանդյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
  5. Ավետիք Իսահակյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։
  1. Մեսրոպ Մաշտոց — բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
  2. Մխիթար Գոշ — բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։
  3. Ալեքսանդր Թամանյան — բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։
  4. Ալեքսանդր Գրիբոյեդով — բազալտ և գրանիտ, հեղինակը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյան։ Տեղադրվել է 1974 թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։
  5. Եղիշե Չարենց — կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։
  6. Առնո Բաբաջանյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանն է, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։
  1. Մարտիրոս Սարյան — մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
  2. Հակոբ Մեղապարտ — գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
  3. Արմեն Տիգրանյան — բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
  4. Կոմիտաս — բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դիմաց։
  5. Վիլյամ Սարոյան — բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։

Սուրեն Սպանդարյան — բրոնզ, հեղինակը Թադևոս Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990 թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։

  1. Մովսես Խորենացի — տուֆ, հեղինակը Ա. Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  2. Արամ Խաչատրյան — բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է 1999 թվականին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։
  3. Ալեքսանդր Մյասնիկյան — հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ՝ Անգլիական) և Մանկական այգիների միջև։
  4. Գևորգ Էմին — բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում։
  1. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև — բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
  2. Հովհաննես Այվազովսկի — բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
  3. Անանիա Շիրակացի — բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  1. Դավիթ Անհաղթ — բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է 1985 թվականին Երևանի Նոր Զեյթուն վարչական շրջանում։
  2. Վահան Թեքեյան — բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1990 թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։
  3. Վահան Տերյան — բազալտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։

Հեծյալների արձաններ

  1. Սասունցի Դավիթ — կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի։ Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա։ Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը։ Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է։ Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում՝ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը։
  2. Վարդան Մամիկոնյան — կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է։
  3. Գայ (Հայկ Բժշկյանց) — բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում։
  4. Անդրանիկ Օզանյան — բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002 թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց։
  5. Հովհաննես Բաղրամյան — բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։
Posted in Հայոց Պատմություն

Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին

1. Հայաստանը հնագույն երկիր է ՝

Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։

2. Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է ՝

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։

3. Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում ՝

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

4. Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է ՝

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը կնշի իր 2800-ամյակը։

5. Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում ՝

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը՝ վրացական և կորեական այբուբենների կողքին։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է նաև վրացական և աղվանական այբուբենները։ Ավելի քան հազար վեց հարյուր տարի հայոց այբուբենը գոյություն ունի գրեթե անփոփոխ։ Հայ գրերի գյուտի հեղինակի՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան ստորոտին։

6. Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը ՝

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։

7. Հայաստանը ծիրանի հայրենիքն է ՝

Ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը։ Դա կապված է Ասիայից դեպի Եվրոպա ծիրանի ներթափանցման պատմության հետ։ Ֆրանսիացի հայտնի կենսաբան Դե Պոերդերլեն (De Poerderlé) XVIII դարում գրում էր. «Այդ ծառի անունը ծագում է Հայաստանից՝ ասիական նահանգից, որտեղ այն առաջ է եկել և որտեղից էլ բերվել է Եվրոպա…»։

Մինչ այդ կարծում էին, թե ծիրանը Հայաստանից Հունաստան է տարել Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ Հունաստանից էլ անցել է Իտալիա։ Այս վարկածը չի հաստատվել ժամանակի հռոմեական և հունական գրավոր աղբյուրների կողմից. դրանցում ծիրանի մասին հիշատակություն չկա։

Սակայն ծիրանը հիշատակվում է 1-ին դարի աղբյուրներում, ինչը վկայում է այն մասին, որ ծիրանն Իտալիայում հայտնվել է մ.թ.ա. 1-ին դարում, հռոմեա-պարթևական պատերազմներից հետո։ Ծիրանն անվանել են «հայկական խնձոր» (լատ.՝ Mela armeniaca, pomum armeniacum), ինչը հաստատում է այն վարկածը, որ ծիրանը Հռոմ է տարվել Հայաստանից։ Արաբ աշխարհագրագետ Իբն-ալ-Ֆակիհն իր «Երկրների գիրքը» աշխատությունում (903թ.) ծիրանը հիշատակում է իր հայերեն անունով՝ ծիրան, և այն անվանում է «Հայաստանի պտուղ»։

Հայկական հանրահռչակ երաժշտական գործիքը՝ դուդուկը, պատրաստվում է ծիրանենուց։

8. Բիբլիական Արարատ ՝

Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում» (Ծննդոց 8։4)։

Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ (Մասիս, 5165 մ) և Փոքր Արարատ (Սիս, 3927 մ)։

Սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ, այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և նրան է անցել 1921թ. Կարսի պայմանագրով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Կարսի պայմանագիրը։

9. Հայոց ցեղասպանություն ՝

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923թթ.։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով, ներառյալ քաղաքացիական բնակչության տեղահանությունն այն պայմաններում, որոնք հանգեցրել են անխուսափելի մահվան։ 1907թ. իշխանությունը Թուրքիայում զավթեցին երիտթուրքերը, որոնց գաղափարախոսությունը պանթյուրքիզմն էր կամ Բալկաններից մինչև Ալթայ «Մեծ Թուրան» ստեղծելու երազանքը։ 1914թ. Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելը երիտթուրքերին հնարավորություն տվեց վերջնականապես լուծել «հայկական հարցը», այսինքն՝ գլխովին բնաջնջել հայ ժողովրդին։

«Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածները», հարցրել էր Ադոլֆ Հիտլերն իր մերձավորներին՝ դրանով պատճառաբանելով Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա և ծրագրելով Հոլոքոստը։ Հայոց ցեղասպանության ժամանակ սրի քաշվեց և ոչնչացվեց մոտ 1.500.000 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։

10. Հայկական սփյուռք ՝

Հայերի ընդհանուր թվաքանակն աշխարհում կազմում է 10-12 մլն, բայց Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 մլն է։

1915թ. ցեղասպանությունից հետո մոտ 500.000 հայ սփռվեց աշխարհով մեկ, և սփյուռքը խիստ մեծացավ։ Թուրքիայից փախստական հայերը հիմնվեցին Արևելյան Եվրոպայի, Բալկանյան և Մերձավոր Արևելքի շատ քաղաքներում։ Այժմ հայկական խոշոր համայնքներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Արգենտինայում, Հորդանանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում։

Սփյուռքը տնտեսական և քաղաքական մեծ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին։



11.  Արենու գինեգործարանն ամենահինն է աշխարհում  ՝

Մի քանի տարի առաջ Արենի գյուղում, որը գտնվում է Արփա գետի ափին, Արենի-1 քարայրում գտնվեց աշխարհում հնագույն գինեգործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Գտնված առարկաների մեջ կային հյութ ստանալու մամլիչ, խմորման անոթներ, խմելու թասեր, ողկույզի մնացուկներ և կորիզներ։ Գիտնականները կարծում են, որ խաղողը, որից Հայաստանում գինի են պատրաստել 6 հազար տարի առաջ, եղել է Պինո Նուար հայտնի տեսակի նախնին։ Այժմ Ֆրանսիայում այդ տեսակի խաղողից թանկարժեք գինիներ են պատրաստում։

Արենի գյուղը հիմա էլ հայտնի է իր գինիներով։ Ամեն տարի, հոկտեմբերին, այստեղ տեղի է ունենում գինետոն։

12. Ամենահին կոշիկը ՝

2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է։ Տրեխի հետ միասին գտնվել են այծի կոտոշներ, որոնք խնամքով պահված էին 45 սմ խորություն և 44 սմ տրամագիծ ունեցող փոսում։ Կոշիկը շատ լավ պահպանվել է շնորհիվ հատուկ միկրոկլիմայի և այն բանի, որ գտնվել է ոչխարի կղանքի հաստ շերտի տակ, որն էլ ծառայել է որպես ամուր պաշտպանիչ թաղանթ։ Տրեխը համապատասխանում է 37 չափսին, այն լցված էր ծղոտով և խոտով։ Այն կրել են աջ ոտքին, պատրաստված էր մի ամբողջական կաշվի կտորից։ Պահպանվել են նաև քուղերը և դրանց անցքերը՝ 2-3 մմ տրամագծով։



13. Հայկական հացը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ՝

Հայկական լավաշը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում։ Որոշումն ընդունվել է Փարիզում, մշակութային-հոգևոր ժառանգության պահպանության կոմիտեի նիստի ժամանակ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում են ներառվել նաև դուդուկի նվագը (2005թ.), հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը (2010թ.) և հայկական միջնադարյան էպոսը՝ «Սասունցի Դավիթը» (2012թ.)։

Հայաստանի տարածքում կան ևս 9 պատմամշակութային հուշարձաններ, որոնք նույնպես գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո՝ Հաղպատի վանք (X-XIIIդդ.), Սանահինի վանք (Хդ.), Մայր աթոռ Սբ Էջմիածին (IVդ.), Սուրբ Հռիիփսիմե եկեղեցի (VIIդ.), Սուրբ Գայանե եկեղեցի (VIIդ.), Զվարթնոցի տաճար (VIIդ.), Գեղարդավանք (IV-XIIIդդ.), Ազատ գետի հովիտ, Շողակաթ եկեղեցի (XVIIդ.)։


14. Հայկական կոնյակ ՝

Հայկական կոնյակը հայտնի է բոլորին, այն ճանաչում ունեցող խմիչք է ամբողջ աշխարհում։ Կոնյակի արդյունաբերական արտադրությունն սկսվել է 1887թ.։ Վաճառական Ներսես Թաիրյանը Երևանում կառուցել է առաջին գինեգործական ձեռնարկությունը։ 12 տարի անց այն գնել է մոսկվացի վաճառական Նիկոլայ Շուստովը։ Մի քանի տարի հետո շուստովյան կոնյակը հանրահայտ էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ 1900թ. Շուստովը ծպտյալ կոնյակի նմուշներ է ուղարկում Փարիզ՝ ցուցահանդեսի։ «Մրցավարները», ոչինչ չկասկածելով, Գրան պրին շնորհում են անհայտ գինեգործին։ Իմանալով, որ ըմպելիքի հայրենիքը Հայաստանն է, ֆրանսիացիները Շուստովին թույլ են տալիս (բացառության կարգով) իր արտադրանքի շշերի վրա գրել «կոնյակ», այլ ոչ թե «բրենդի», ինչպես կարգադրվում էր անել այդ արտադրանքը թողարկող բոլոր օտարերկրացիներին։

Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը, 1912թ. մրցույթի ժամանակ համտեսելով շուստովյան կոնյակը, նրան իրավունք է տալիս լինել այդ խմիչքի գլխավոր մատակարարը ռուսական կայսերական պալատին։

Հայտնի է նաև, որ կոնյակը եղել է Ուինսթոն Չերչիլի սիրած խմիչքներից մեկը։ Նա ամեն օր մի շիշ 50 աստիճանանոց հայկական «Դվին» կոնյակ է խմել։



15. «Տաթևեր» ճոպանուղին՝ Գինեսի ռեկորդների գրքում

«Տաթևեր» ճոպանուղին, որը Գորիս քաղաքը կապում է Տաթևի վանական համալիրի հետ, աշխարհում ամենաերկար ուղևորատար ճոպանուղին է։ Այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում և բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է։ «Տաթևեր» ճոպանուղին աշխարհում նման մասշտաբի միակ ինժեներական կառույցն է, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհի տևողությունը 11 րոպե է, առավելագուն բարձրությունը՝ 320 մ, ուղևորատարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու թողարկային կարողությունը կազմում է ժամում 200 ուղևոր։


16. Հայաստանը՝ շախմատային գերտերություն

Շախմատը Հայաստանում հայտնի էր դեռևս IX դարում։ Այն հիշատակվում է XII-XIII դարերի հայկական ձեռագրերում, որոնք պահվում են Մատենադարանում։ Խորհրդային շախմատիստ Տիգրան Պետրոսյանն աշխարհի 9-րդ չեմպիոնն է եղել 1963-1969թթ.։

Ժամանակակից Հայաստանում 2011 թվականից, սկսած առաջին դասարանից, դպրոցականներն ուսումնասիրում են շախմատը որպես պարտադիր առարկա։ Պարապմունքները նպաստում են երեխաների մտավոր կարողությունների զարգացմանը, սովորեցնում ճկուն և իմաստուն մտածել։ Հայաստանը հավակնում է այն բանին, որ դրա դասավանդման մեթոդիկան դառնա աշխարհում լավագույններից մեկը։ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

1999թ. Հայաստանի տղամարդկանց, իսկ 2003թ. կանանց հավաքականները դարձան Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ։ 2006թ. տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Թուրինի շախմատային օլիմպիադայում, 2008-ին այդ հաջողությունը կրկնեց Դրեզդենում, իսկ 2011-ին հաղթեց աշխարհի թիմային առաջնությունը Նինբոյում։ Ներկայում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժեղագույններից մեկն է աշխարհում, իսկ հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կայուն կերպով ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի լավագույն շախմատիստների եռյակում է։

Posted in Իտալերեն

Սուրբ Զատիկի տոնը Իտալիայում

Սուրբ  Զատիկը Իտալիայում համարվում է ամենասիրելի  և հայտնի տոներից մեկը: Այն շարժական տոն է :Սուրբ Զատկի տոնը  Իտալիայում նշվում է մեծ շուքով: Տոնական կիրակի Հռոմի գլխավոր  հրապարակ են հավաքվում հազարավոր մարդիկ , որպեսզի ստանան  Հռոմի Պապի օրհնությունը  :

La Pasqua è considerata una delle festività più popolari in Italia. È una vacanza mobile, la Pasqua è celebrata con grande fasto in Italia. Migliaia di persone si radunano domenica nella piazza principale di Roma per ricevere la benedizione del papa.

Զատկին իտալացիները ցուցադրում են թատերականցված ներկայացումներ Հիսուսի  կյանքի, տանջանքների, մահվան և հարության մասին:  Այդ տոնը համարվում է ընտանեկան տոն :Այն նշում են ընտանիքով ,իսկ հաջորդ օրը իրենց բարեկամներին կամ ընկերներին հրավիրում են փոքրիկ խնջույքի :

A Pasqua, gli italiani presentano spettacoli teatrali sulla vita, la sofferenza e la risurrezione di Gesù. Questa festa è considerata una vacanza in famiglia, viene celebrata con la famiglia e il giorno successivo invitano i loro parenti o amici a una piccola festa.

Իտալացիների մոտ Զատկի խորհրդանիշ է համարվում ձուն,  ինչպես նաև շոկոլադե ձուն: Զատկին իտալացիները իրար են փոխանակում ,նվիրում տարբեր չափսերի  շոկոլադե ձվիկներ, որի ներսում կան  բազմաթիվ անակնկալներ , շնորհավորում  են իր/ իտալերեն այն հնչում է այսպես Buona Pasqua!) :

Per gli italiani, l’uovo è considerato un simbolo di Pasqua, così come l’uovo di cioccolato. A Pasqua, gli italiani si scambiano doni di diverse dimensioni di uova di cioccolato, in cui ci sono molte sorprese, complimenti a lei / in italiano sembra Buona Pasqua!).

Զատկին իտալացիները երեխաներին նվիրում են շոկոլադե ձվիկներ : Հայտնի է Իտալիան  նաև  իր զատկական կեկսերով ,որոնք զարդարված են նուշով և շաքարից պատրաստված գնդիկներով  : Այդ կեկսերը թխում են աղավնու տեսքով  և  դրանք կոչվում են կոլոմբո Պասկուալե :Դրանք անվանում են նաև զատկական աղավնիներ :

A Pasqua, gli italiani regalano ai bambini uova di cioccolato. L’Italia è anche famosa per i suoi biscotti pasquali, decorati con mandorle e palline di zucchero. Questi biscotti sono cotti sotto forma di piccione e si chiamano Colombo Pasquale e sono anche chiamati piccioni pasquali.

Զատկից առաջ , բոլոր հավատացյալ մարդիկ եկեղեցի են տանում զամբյուղներ,որպեսզի օրհնեն զատկի ձվերը, գինին , աղը :Զամբյուղները տանում են կանայք : Այդ զամբյուղները պահում են մի ամբողջ տարի և օգտագործում են միայն Զատկի տոնին:   Զատկի նախօրեին  ընդունված է ,որ բոլոր իտալուհիները կատարեն   իրենց բնակարանների մեծ մաքրություն ` բնակարանի յուրաքանչյուր անկյուն պետք է լիակատար մաքուր լինի : Նրանք մաքրում ,լվանում են իրենց բնակարանների հատակը , դռները, պատուհանները,փողոց են նետում հին ու անպետք իրեր : Մեծ  մաքրության իմաստն այն է , որ <<կեղտից>> մաքրվի    միտքը, հոգին, սիրտը ,ինչպես նաև հարազատ ,սեփական տունը :

Prima di Pasqua, tutti i credenti portano i cestini in chiesa per benedire le uova di Pasqua, il vino e il sale, che vengono portati dalle donne. Questi cestini vengono conservati per un anno intero e vengono utilizzati solo a Pasqua. Alla vigilia di Pasqua, è consuetudine per tutte le donne italiane fare una pulizia eccellente dei loro appartamenti, ogni angolo dell’appartamento deve essere completamente pulito. Puliscono, lavano il pavimento, le porte, le finestre dei loro appartamenti, gettano cose vecchie e inutili per la strada. Il significato di grande purezza è purificare la “mente” dalla mente, dall’anima, dal cuore e dalla propria casa.