Posted in Էկոլոգիա

Երևան քաղաքի աղտոտվածոււթյունը։Տրանսպորտային խնդիր։

Մթնոլորտային օդ վիճակը Հայաստանում պայմանավորված է շարժական /ավտոմոբիլային տրանսպորտի/ և անշարժ աղտոտման աղբյուրների արտանետումներով, տարածման օդերևութաբանական պայմաններով և անդրսահմանային աղտոտումներով:Հայաստանն ունի բավականին հզոր զարգացած արդյունաբերություն, ուր մթնոլորտի աղտոտման տեսակետից ամենավտանգավորները քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան և շինարարական արդյունաբերությունն էին: Դրանք հիմնականում տեղադրված էին 5 քաղաքում` Երևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Ալավերդի: Մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով ժամանակին այդ 5 քաղաքները գտնվում էին նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ամենաաղտոտված (մթնոլորտային օդի տեսակետից) 50 քաղաքների ցանկում:1980-90-ական թթ. տեղի էին ունենում յուրահատուկ վնասակար նյութերի` քլորոպրենի, քլորի, ամոնիակի արտանետումներ: Դրանցից բացի, քաղաքներում առկա էր հետևյալ իրավիճակը`Երևան քաղաքում մթնոլորտային օդն աղտոտվում էր ազոտի երկօքսիդով, ածխածնի օքսիդով, ծծմբային անհիդրիդով, բենզպիրենով:Վանաձորում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտում` ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Աղտոտման հիմնական աղբյուրը` ավտոտրանսպորտը, առաջատար արդյունաբերությունը` քիմիական: Առկա էին յուրահատուկ վնասակար նյութի` ամոնիակի արտանետումներ:Արարատում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտում` ցեմենտի փոշով, ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Առաջատար արդյունաբերությունը շինարարական- ցեմենտի արտադրությունն էր:Հրազդանում դիտվում էր մթնոլորտային օդի աղտոտում` ցեմենտի փոշով, ազոտի երկօքսիդով, ծծմբային անհիդրիդով: Առաջատար արդյունաբերությունն էներգետիկան և շինարարական-ցեմենտի արտադրությունն էր:Մթնոլորտային աղտոտման հզոր աղբյուր էր նաև ավտոտրանսպորտը:Դրա արտանետումները կազմում էին ընդհանուր արտանետումների 60-67 տոկոսը:Արդյունաբերության անկման հետևանքով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումները Հայաստանում խիստ նվազեցին և ավտոմոբիլային տրանսպորտը ներկայումս մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուր է հանդիսանում հատկապես մեծ քաղաքներում, որտեղ, համաձայն համընդհանուր մարդահամարի տվյալների, բնակվում է Հայաստանի բնակչության մոտավորապես 50 տոկոսը:

Տրանսպորտ

Դասական տրանսպորտային խնդրի համար առանձնացվում են խնդիրների երկու ձևեր. արժեքի կամ տարածությունների չափանիշ (փոխադրման համար նվազագույն ծախսերի հասնելու ձև) և ժամանակի չափանիշ (փոխադրման համար ծախսվում է նվազագույն ժամանակ)։ Տրանսպորտային խնդիր անվան ներքո որոշվում է խնդիրների լայն շրջանակը մեկ մաթեմատիկական մոդելով, այդ խնդիրները վերաբերում են գծային ծրագրավորման խնդիրներին և կարող են որոշվել լավագույն մեթոդով։ Սակայն, տրանսպորտային խնդրի լուծման հատուկ մեթոդը թույլ է տալիս էապես հեշտացնել դրա որոշումը, քանի որ տրանսպորտային խնդիրը մշակվել է փոխադրումների արժեքը նվազագույնի հասցնելու համար։

Posted in Ռուսերեն

16-20 марта

Упражнение 1. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.
1. Летом мы любим кататься на велосипеде (велосипед).
2. Курить вредно для здоровья (здоровье). 3. Мы скучаем по доме, по семье (дом, семья). 4. Я познакомился с Надей (Надя) через интернет (Интернет). 5. Мои родители хорошо разбираются с живописью (живопись). 6. Дождь стучит по крыше (крыша).
Слова для справок: для, по, в, с, на, через.

Упражнение 2. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.

  1. Я люблю гулять по осеннем парке (осенний парк). 2. Моё настроение зависит от погоды (погода). 3. Нельзя ссориться с посторонними людьми (посторонние люди). 4. Расскажите о ваших новых друзьях (ваши новые друзья). 5. Он всегда много работает над новым текстом (новый текст). 6. Я обычно с ошибками (ошибки) решаю задачи по химии (химия).

Слова для справок: без, над, по, от, о, с, перед.

Упражнение 3. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.

  1. Бабушка волнуется за внука. 2. Мама передала привет у моего друга. 3. Я сделал эту работу за брата. 4. Али хорошо подготовился к докладу и выступил перед своей группой. 5. Я боюсь за бабушку: У неё слабое сердце. 6. Мы выпили по стакану кефира и пошли на занятия.

Слова для справок: к, по, за, через, перед, у, на.

Упражнение 4. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.

  1. Мы стремимся к знанием (знания). 2. Инженер долго работал над этим проектом (этот проект). 3. Я переписываюсь с школьными товарищами (школьные товарищи). 4. Вера пошла в магазин (магазин) за хлебом (хлеб).
    5. Почему ты пришёл на урок (урок) без учебника (учебник)? 6. Родители должны лучше смотреть за детьми (дети).

Слова для справок: за, к, со, над, без, в, на.

Упражнение 5. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.

  1. Его не бывает дома с утра (утро) до вечера (вечер). 2. Я приехал в Харьков в августе (август) за недели до занятий (неделя до занятий). 3. Наш Махмуд всегда повторяет темы перед завтраком (завтрак). 4. Мы любим гулять по вечерам (вечерá) в парке. 5. Между лекциями (лекции) у нас есть перерывы. 6. Мы вошли в кинозал перед третьим звонком (третий звонок).

Слова для справок: перед, между, за, с … до, в, по.

Упражнение 6. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.

  1. Учебный год длится с сентября (сентябрь) до майя (май). 2. Перед экзаменом (экзаменом) я зашёл в деканат и взял «хвостовку». 3. В течение первого урока (первый урок) мы повторяли падежи. 4. Во время войны (война) дедушка и бабушка жили в деревне. 5. В течение года (год) она жила в Африке. 6. Я жду тебя с часа (час) до два (два).

Слова для справок: с … до, в течение, с … по, до, во время, перед.

Упражнение 7. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.

  1. Он пришёл очень поздно, уже под утра (утро). 2. Оля – медсестра и работает не каждый день, а через день (день). 3. Думаю, после майя (май) я напишу курсовую работу. 4. По субботам (субботы) мы ходим на рынок, а по воскресеньям (воскресенья) готовим вкусные обеды. 5. Во время сессии (сессия) мы часто ходили в библиотеку. 6. После урока (уроки) я пойду в парк.

Слова для справок: через, после, перед, по, к, под, во время.

Составьте предложения с предлогами: перед, через, к, после, до, во время, в течение, с … до, от … до, между, без, о.

Перед полётом мы очень волновались.

Мы прошли через сложным испытанием.

К дню рождению мы подготовились очень долго.

После этого я нечего не боюсь.

Чтобы дойти до дома мне пришлось очень долго идти пешком.

Во время урока мы смотрели очень интересный и увлекательный фильм.

В течение урока я очень много интересного и полезного узнала.

С 16 марта до 16 апреля у нас карантин.

У нас уроки начинаются от 9:20 до 15:05.

Между четвёртым и пятым урокам у нас длинная перемена.

Без интернета мы не смогли сделать упражнение.

Интересные факты о Сергея Параджанова мы узнали в музее.

Posted in Կենսաբանություն

Կորոնավիրուս

SARS-CoV-2 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ (COVID-19)։

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում։

Հունվարի 30-ին ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Փետրվարի 9-ի դրությամբ 28 երկրներում հաստատվել է 40 151 վարակակիր և 906 մահ։ Վարակման դեպքերի և մահվան ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում։Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին։Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա:

Ախտանշաններ՝

NCP կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։

  • Գիտակցության կորուստ (թոքային հյուսվածքների առաջադեմ ոչնչացման արդյունքում)
  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ

Կորոնավիրուսը Հայաստանում՝

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է մարտի 1-ին: Վարակվածը 29 ամյա երիտասարդ էր, ով Հայաստան էր ժամանել Իրանից՝ փետրվարի 28-ի չվերթով:

Մարտի 11-ի երեկոյան հաստատվեց կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, նրանք բոլորը ժամանել էին՝ Իտալիայից հատուկ չվերթով:

Մարտի 12-ի երեկոյան կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք հաստատվեց, նրանք սերտ շփում էին ունեցել մարտի 11-ին կորոնավիրուս հայտնաբերված 3 քաղաքացիների հետ:

Մարտի 13-ի ցերեկը կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք հաստատվեց, նրանք նախօրեին կորոնավիրուս հայտնաբերված անձանց հետ մասնակցել էին նշանադրության արարողությանը:

Մարտի 13-ի գիշերը հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք, նրանցից 2-ը շփումներ էին ունեցել նախօրեին կորոնավիրուս հայտաբերված քաղաքացու հետ, մյուս 1-ը ժամանել էր Ֆրանսիայից, իսկ մյուս 2-ը մեկուսացվել էին դեռ մարտի 1-ին, 2 շաբաթ անց նրանց 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մարտի 14-ի կեսօրին հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք, նրանք բոլորը մասնակցել էին Էջմիածնում տեղի ունեցած նշանադրությանը:

Մարտի 14-ի երեկոյան հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված վարակակրի կոնտակտն է:

Մարտի 14-ի գիշերը հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք, նրանք կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Մարտի 15-ի ցերեկը հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք, նրանք կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Մարտի 15-ի երեկոյան հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք, նրանցից 2-ը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մեկը Իտալիայից ժամանել էր Մեղրի:

Մարտի 15-ի գիշերը հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք, նրանք կապ չունեն «Էջմիածնի» դեպքի հետ: Բացի այդ երկրորդ թեստի պատասխաններով, Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին վարակակիրը լիովին առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Մարտի 16-ի առավոտյան հաստատվեց կորոնավիրուսով վարակման ևս 2 նոր դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս դեպքը փոխկապակցված է մարտի 15-ի երեկոյան հաստատված 2 դեպքի հետ:

Մարտի 16-ից ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն, ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտատարվել է` արտակարգ դրություն

Ներկա պահին, Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 30 դեպք և բուժվել է 1 հոգի:

Posted in Գրականություն

Առաջադրանք գրականությունից

<<Տաղարան>> շարքը կարդալուց հետո բանաստեղծություններից դուրս գրել բարբառային ձևերը և արտահայտությունները։

կու մեռնիմ – կմեռնեմ

էկավ – եկավ

գեմիս – նավ

հդըս – հետս
տալղա – ալիք

խաս – ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս
գոզալ – գեղեցկուհի, չնաշխարհիկ, սիրուն
օսկեկարած – ոսկեկարած
մե – մի
օսկե մազ – ոսկե մազ
էրեց – արեց
էշխ – գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր

բաղ – այգի/պարտեզ
մեջը – մեջ
էնքան – այնքան
ըլի – լինի
մե-մե – մի-մի

Գյուրջստան – Վրաստան
լեն – լայն
քուչա – փողոց
վրեն – վրան
չիքիլա – շղարշ, երեսի քող
կեցած – կանգնած

կուզեմ – ցանկանում եմ
հիմի – հիմա
փչե – փչի
ըլիմ – լինեմ
էգուց – վաղը

Posted in Գրականություն

Ե․ Չարենցի դիմանկարը — Մ․ Սարյան

Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ: Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը: Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ։

Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով’ կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն …
Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան:
Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ։

Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում: Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև: Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է։

Posted in Գրականություն

Մեծերը Չարենցի մասին

Պարույր Սևակ

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:

Ակսել Բակունց

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:

Ավետիք Իսահակյան

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…

Լուի Արագոն

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:

Վիլյամ Սարոյան

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:

Մարտիրոս Սարյան

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:

Իլյա Էրինբուրգ

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:

… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:



Posted in Գրականություն

Ե․ Չարենցի Տաղարան շարքի մասին

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Արփիկին
Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,

Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.

Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
                                                       Սայաթ–Նովա

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

Posted in Հասարակագիտություն

Աշխարհաքաղաքականություն։Աշխարհաքաղաքականության Գործոններ

Մինչ օրս աշխարհաքաղաքականությունը` որպես գիտություն հռչակագրային ընդհանուր ճանաչում չի ստացել: Դասական գիտությունը, պոզիտիվիզմի լույսի ներքո, գտնում է, որ աշխարհաքաղաքականությունը հավակնում է անչափ ընդհանրացման, ուստի լոկ «շառլատանության» /խաբեբայության/ տարատեսակ է: [1:5] Օրինակ` Մակինդերի գաղափարները չէին ընդունվում ակադեմիական շրջանակներում, սակայն նա մասնակցում էր 20-րդ դարի առաջին կեսի անգլիական քաղաքականության ձևավորման գործում` կառուցելով Անգլիայի միջազգային ռազմավարության տեսական հիմքը: [1:7]

Հաստատված է այն կարծիքը, որ Երրորդ Ռայխի զինվորական հացագործությունները զգալիորեն տեսականորեն նախապատրաստված էին գերմանացի աշխարհաքաղաքականության մասնագետների կողմից: Սակայն ակնհայտ է մի բան, որ հաճախ այս գիտնականների հետազոտությունները իրականացվել են միանգամայն հակասող կողմով: Օրինակ` Հաուզհոֆերի առաջարկած «մայրցամաքային դաշինքի» փոխարեն Գերմանիան ընտրեց հանձակում ԽՍՀՄ վրա և այլն:

Սակայն աշխարհաքաղաքականության պատմական ճնշման հիմնական խնդիրը այն էր, որ այն չափազանց բացահայտ է ներկայացնում միջազգային քաղաքականության հիմնարար մեխանիզմները, որը շատ ռեժիմների համար ցանկալի չէ: [1:6]

Աշխարհաքաղաքականությունը չափազանց արդյունավետ է պրակտիկայում: Օրինակ` Վերսալյան պայմանագիրը  Մակինդերյան աշխարհաքաղաքական դպրոցի ձեռքի գործն էր, որը արտահայտում էր Արևմուտքի շահերը: [1:7]

«Աշխարհաքաղաքականության»  սահմանումը

  • Առարկան,
  • Մեթոդներ

Աշխարհաքաղաքականությունը առաջացել է 19-20-րդ դդ. տարբեր  գիտությունների միախառնման արդյունքում: Այն կոչվել է աշխարհաքաղաքականություն, քանի որ այդ ժամանակ աշխարհագրական գործոնը առավել մեծ դեր էր խաղում:

Աշխարհաքաղաքականության դպրոցի բազում ներկայացուցիչների աշխատանքները, չնայած դրանցում առկա տարբերությանը և հաճախ նաև հակասականությանը, ընդգրկվում են միևնույն պատկերի մեջ, ինչը և  հնարավորություն են տալիս խոսել բուն առարկայի մասին` որպես ինչ-որ ամբողջացած և որոշակի երևույթ: Տարբեր հեղինակներ տարակարծիք են առարկայի սահմանման և հիմնական մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: Այդ տարակարծությունը գալիս է պատմական պայմաններից և  համաշխարհային քաղաքականության հետ սերտ կապի, իշխանության և տիրող գաղափարախոսության հիմնահարցերի պատճառով: Աշխարհաքաղաքականությունը միջդիսցիպլինար գիտություն է, այն կառուցված է հումանիտար, բնական և ռազմական գիտությունների հիմքով: [1:11]

Աշխարհաքաղաքականությունը աշխարհայացք  է, ուստի տեղին է այն համեմատել ոչ թե գիտության, այլ գիտությանների համակարգի հետ: Այն գտնվում է միևնույն մակարդակում, ինչ մարքսիզմը կամ լիբերալիզմը և այլն, այսինքն համակարգերը, որոնք մեկնաբանում են հասարակությունը և պատմությունը`  որպես հիմնական սկզբունք առանձնացնելով ինչ-որ մեկ կարևորագույն չափանիշ և դրան է հանգեցվում մարդու և բնության մնացած բոլոր  անթիվ ասպեկտները:

Աշխարհաքաղաքականությունը որպես նման հիմնական թեզիս սահմանում է «աշխարհագրական ռելիեֆը  որպես ճակատագիր»:  Աշխարհագրությունը և տարածությունը ծառայում են անցյալը մեկնաբանելու հիմնարար մեթոդ,որպես մարդկային կյանքի գլխավոր գործոններ: [1:12] Աշխարհաքաղաքականությունը խոսում է «տարածական մարդու» մասին, ով նախասահմանված է որոշակի ռելիեֆի, լանդշաֆտի տարածությամբ`  ի տարբերություն մարքսիզմի կամ կապիտալիզմի, որոնք խոսում են «տնտեսական մարդու» մասին: Սակայն տարածական պայմանավորվածությունը առավել  ցայտուն արտահայտվում է մարդու սոցիալական ավելի մասշտաբային արտահայտման մեջ, ինչպես պետությունը, էթնոսը, մշակույթը, քաղաքակրթությունը և այլն: Մարդու կախվածությունը տարածությունից ակնհայտ չէ առանձին անհատի տեսանկյունից: Հենց դրա համար էլ աշխարհաքաղաքականությունը  չդարձավ «զանգվածային գաղափարախոսություն»: Նրա հետևությունները, մեթոդները, ուսումնասիրման առարկաները և հիմնական թեզիսները ներառված են ստրատեգիական պլանավորման խոշորամասշտաբ հիմնահարցերով զբաղվող սոցիալական ինստիտուտներում: Աշխարհաքաղաքականությունը նախատեսված է մեծ սոցիալական խմբերի` պետությունների, ժողովուրդների համար և այլն:

Աշխարհաքաղաքականությունը իշխանության աշխարհայացք է, գիտություն իշխանության մասին և իշխանության համար: Աշխարհաքաղաքականությունը նշանակություն է ձեռք բերում միայն սոցիալական բարձրագույն պաշտոնյաների համար, այն գիտություն է քաղաքական էլիտայի համար: Նրանով զբաղվում են բացառապես այն մարդիկ, ովքեր ակտիվորեն մասնակցում են երկրների և ազգերի կառավարման գործընթացին:[1:13] Աշխարհաքաղաքականություն ներկայացվում է երբեմ նորպես «տիրակալի հակիրճ տեղեկատու», իշխանության դասագիրք:

Աշխարհաքաղաքականությունը կառավորելու գիտություն է: [1:14]

10. Աշխարհագրական հիմնական օրենքներ

Աշխարհաքաղաքականության հիմնական օրենքը հանդիսանում է ֆունդամենտալ դուալիզմի հասատումը, որը արտացոլվում է մոլորակի աշխարհագրական կառուցվածքում և քաղաքակրթությունների պատմական տիպաբանության մեջ: Այդ դուալիզմը արտահայտվում է «տելուրոկրատիայի» (ցամաքային ուժի) և «տալասոկրատիայի» (ծովային ուժի) հակադրման մեջ: Այդ հակադրության բնույթը նույնացվում է առևտրային (Կարթագեն, Աթենք) և ռազմական-ավտորիտար (Հռոմ, Սպարտա) քաղաքակրթությունների հակադրման հետ:

Մարդկային հասարակության ողջ պատմությունը դիտարկվում է որպես երկու` «ջրային» (հեղուկ, հոսող) և «ցամաքային» (ամուր, կայուն)  տարերքների պայքարից կազմված: [1:15]

Տելուրակրատիային բնորոշ է նստակյացությունը, պահպանողականությունը, կայուն էտիկական նորմերը, սոցիալական ավանդույթների տևականությունը: Ցամաքային ժողովուրդներին խորթ է ինդիվիդուալիզմը, նրանց բնութագրական է կոլեկտիվիզմը և հիերախիական կարգը:

Տալասոկրատիան` «ծովային  ուժը», կերտված է դրան հակամետ հիմքերի վրա: Այս տիպը դինամիկ, շարժուն է, հակված է տեխնիկական զարգացումներին: Նրան բնութագրական է քոչվորությունը (հատկապես նավագնացությունը): Անձը համարվոմ է  գերագույն արժեք [քանի որ բաց ծովում առանձին անհատի կարևորությունը չափազանց մեծ է]: Այս տիպը արագ զարգանում, ակտիվորեն էվոլյուցիայի է ենթարկվում, հեշտությամբ փոխում է արտաքին մշակութային նշանները` պահպանելով միայն ընդհանուր ներքին նույնականության հիմքերը:

[Ցամաքային տերությունները տարածքով մեծ են եղել ծովայիններից, ուստի  ծովային պետություններին հարկավոր էր նոր տարածքներ]

Մարդկության պատմության մեծ մասը զարգանում է երկու կողմնորոշումների մասշտաբների սահմանափակման իրավիճակում` տելուրոկատիայի գլոբալ տիրապետմամբ: Ցամաքը ճնշում է գործադրում քաղաքակրթության ողջ անսամբլի վրա, իսկ Ծովը միայն դրվագային և հատուկենտ է հանդես  գալիս: [ինչպես ջրում քար գցելիս ալիքները   տարածվում են, ապա հասնելով ավազանին հետ են վերադառնում]:

Ցամաքի ժողովուրդների քաղաքական պատմությունը արտահայտվում է քաղաքական ձևերի աստիճանական աճով, որոնք գնալով ավելի մեծ են դառնում: Այդպես առաջանում են պետություններ և կայսրություններ: Դա ցույց է տալիս մարդկության պատմության մեջ պետության գործոնի ուժեղացումը:

Տելուրակրատիայի տարածությունը նույնացվում է Հյուսիս-Արևելյան Եվրասիայի տարածության հետ (ընդհանուր գծերով համընկնում է նախկին ԽՍՀՄ տարածության հետ):[1:16]

Իսկ տալասոկրատիան ավելի հստակ է նշանակվում որպես Եվրասիայի ափամերձ գոտի`Միջերկրյածովյան տարածություն, Ատլանտյան  օվկիանոսը և այն ծովերը, որոնք ողողում են Եվրասիան հարավից և արևմուտքից: Սա առավել լավ է ներկայացնում Մակինդերը: [1:18]

Այսպես աշխարհի քարտեզը ստանում է աշխարհաքաղաքական յուրահատկություն.

1. Ներքին տարածությունը դառում է «անշարժ պլատֆորմ»` heartland, այսինքն «պատմության աշխարհագրական առանցք», որը պահպանում է ցամաքային քաղաքակրթության յուրահատկությունը:

2. «Ներքին կամ ցամաքային կիսալուսին», «ծովափնյա շրջան», rimland, որը իրենից ներկայացնում է ինտենսիվ զարգացող մշակույթի տարածաշրջան: Այստեղ առկա են երկու ուժերի գծերը, rimland միջանցք է: Ընթանում է Միջերկրական ծովի կտրվածքով մինչև Չինաստան:

3. «Արտաքին կամ կղզային կիսալուսին» այն «անհայտ երկրներն են», որոնց հետ հնարվոր են միայն ծովային հաղորդակցություն: Այն առաջին անգամ զգացնել է տվել իր մասին Կարթագենիմիջոցով և փյունիկացիների առևտրային քաղաքակրթությամբ:

Այս պատկերը իր պոտենցիալ ամրագրումը ստացավ Պունիկյան պատերազմների ժամանակ: Այն վերջնականորեն իր իմաստը ձեռք բերեց, երբ Անգլիան դարձավ հզոր ծովային տերություն (17-18-րդ դդ.): 15-րդ դարից` աշխարհագրական մեծ հայտնագործություննեից սկսած ծովային ուժը դարձավ ինքնուրույն մոլորակային կառույց: Այն մարմնավորվում էր Անգլիայի և ԱՄՆ-ի մեջ: Ակնհայտ էր դիրքային պայքարը Անգլիայի և Ավստրո-հունգարիայի (Գերմանիայի, Ռուսաստանի) միջև, կամ ԱՄՆ և ԽՍՀՄ հակամարտությունը 1946-1991 թթ: [1:18]

Մարդկային պատմությունը հենց այս պայքարի արտահայտություն է: [1:19]

Մյուս աշխարհաքաղաքական օրենքն է տարածության գործոնի ուժեղացումը մարդկության պատմության մեջ: Սա հատկապես շեշտում է Մեհենը: Ըստ նրա Անգլիան իր հզորության համար պարտական է ծովին: Իսկ տալասոկրատիայի ազդեցությունը սկսում է աճել մեծ աշխարհագրական հայտնագործությունների հետ մեկտեղ և իր բարձրակետին է հասնում 20-րդ դ. վերջում, երբ տելուրոկրատիան մարմնավորող ԽՍՀՄ-ը  փլուզվեց

Աշխարհաքաղաքական տելեոլոգիա

Մինչ սառը պատերազմի ավարտը երկու գերտերությունները ունեին հսկայական միջուկային զինանոցով, որը կանխատեսում էր  հակամարտության ընթացքը կամ այն տեղափոխելով Երկրագնդի տարածքից դուրս (աստղային պատերազմների տեսություն), կամ փոխադարձ ոչնչացում (միջուկային ապոկալիպսիս):

Եթե դիտարկենք հարցը մաքսիմալ տարածական ընդլայնման (աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացի) լույսի ներքո, ապա ելքը պարզ էր: Այսինքն աշխարհաքաղաքական տելեոլոգիան` աշխարհաքաղաքական տերմիններով պատմության նպատակի իմաստավորումը, հասնում է միայն դուալիզմի գլոբալիզացման և այստեղ կանգ է առնում: [1:20]

Բայց տեսականորեն կարելի է ենթադրել իրադարձությունների ընթացքը.

1) Ծովային ուժի հաղթանակով ցամաքային ուժի ամբողջությամբ փոփոխվում է: Կհաստատվի ընդհանուր լիբերալ-դեմոկրատական կարգուկանոն: Տալասոկրատիան կդառնա  մարդկային կյանքի կազմակերպման միակ համակարգ:

2) Տալասոկրատիայի հաղթանակով երկու քաղաքակրթությունների հակամարտությունը դադարում է, սակայն այդ մոդելը չի տարածվում ողջ աշխարհում, այլ միայն ավարտում է աշխարհաքաղաքական պատմությունը, փոխում է դրա պրոբլեմատիկան: Հանգուցալուծումը «պատմության ավարտն» է:

3) Ցամաքային ուժի պարտությունը ժամանակավոր է: Մայրցամաքային ուժը այլ որակ ձեռք կբերի, նոր մայրցամաքային ուժը ձեռք կբերի ծովային սահմաններ Հարավում և Արևմուտքում, այսինքն կիրագործվի  «Մոնրոյի դոկտրինան Եվրասիայում»: [1:21]

4) Ցամաքային ուժը նոր հակամարտության մեջ հաղթելու է: Այն կփորձի իր քաղաքակրթական մոդելը  տարածել երկրագնդի վրա: Նման պատկերացումների տակ է ստեղծվել «Համաշխարհային հեղափոխության» և Երրորդ Ռայխի մոլորակային գերիշխանության գաղափարները:

Rimland և «սահմաններ— գոտիներ» 

Մյուս օրենքը համարվում է ցամաքի և ծովի սիթեզի օրենքը` «մերձափյա գոտին»:

Աշխարհաքաղաքական հետազոտությունների ողջ մեթոդաբանությունը հիմնված է գլոբալ աշխարհաքաղաքական դուալիզմի` Ցամաք և Ծով կիրառումը ավելի լոկալ կատեգորիաներում: Ցանկացած իրավիճակի վերլուծման ժամանակ հենց մոլորակային մոդելն է մնում հիմնական և գլխավոր:

Երկու հիմնարար սկզբունքներից հետո, կարևոր նշանակություն ունի նաև rimland-ը` «ծովափնյա գոտին»: Այն կարող է լինել կա՛մ ծովային, կա՛մ ցամաքային ուժի  դրվագ: Այն երկկողմանի ազդեցության է ենթարկվում: Մշակութային ծաղկման հատված է: [1:23]

Սակայն այն բարդ իրականություն է, ունի իրորոշակի տրամաբանություն և իր հերթին մեծապես ազդում է երկու ուժերի վրա էլ: Այն պատմության օբյեկտ չէ, այլ դրա ակտիվ սուբյեկտ: Այս լույսի ներքո rimland կարող է դիտարկվել որպես մարդկային քաղաքակրթության  տարածման օրրան:

Rimland որոշակիորեն ազատ է  ընտրության մեջ, սակայն ընտրությունը միայն երկուսի միջից է:

Այն ոչ միայն սահմանային գոտի է, այլև հենց սահման: Բան այն է, որ սահման հասկացությունը ցամաքային և ծովային ուժի կողմից տարբեր կերպ է դիտարկվում: Ծովի համար ափը ցամաքի երկայնքով ձգված գոտի է, իսկ ցամաքի համար հակառակը` այն գիծ է, սահման:

Սահմանը որպես գիծ դիտարկումը (այդպես է ընկալվում միջազգային իրավունքով) գալիս է «ցամաքային իրավականությունից»:[1:24]

Ծովային տեսանկյունից ափամերձ գոտին դիտարկվում է որպես պոտենցիալ գաղութ, որը կարելի է կտրել հիմնական ցամաքային մասից և վերածել ստրատեգիական տարածություն: Բայց այդ գոտիներ ամբողջությամբ «սեփական» չի դառնում, անհարժեշտության դեպում կարելի է նստել նաև և գնալ հայրենիք` «կղզի»:  Ուստի ծովից եկածները մայրցամաքի մեջ չեն խորանում: [1:25] Ծովային ուժերը հակված են գաղութացված  տարածության արագ և ամբողջական օգտագործմանը: Իսկ ցամաքային ուժերը տերիտորիան գրավելուց հետո այն սկսում են համարել իրենցը, ուստի չեն շտապում այն քամել: [1:26]

Սահմանների նկատմամբ աշխարհաքաղաքական նման դիտարկմամբ պետությունների միջև սահմանները դիտարկվում են որպես «փոփոխական փոխանակման գոտիներ»: «Աշխարհաքաղաքական սահմաններ» հասկացության տակ կարող են ներառվել  ամբողջական պետություններ: Այսպես Անգլիայի ստրատեգիայի մեջ էր մտնում Գերմանիայի և Ռուսաստանի միջև «սանիտարական կորդոնի»  ստեղծում, որը լինելու էր մերձ բալթյան և արևելաեվրոպական երկրներից, այսինքն մի  գոտի, որը ոչ մեկին չէր պատկանի: Իսկ Գերմանիայի և Ռուսատանի քաղաքականությունը հղված էր այդ երկրամասի գծային բաժանմանը (Բրեստ-Լիտովսկ, Ռապպալո, Ռիբենտրոպ-Մոլոտովպակտ):[1:25]

Ծովային ուժը երկակի ստանդարտներ է կիրառում. սեփական Կղզիների սահմանները դարձնել գծային, իսկ Եվրասիայի ափամերձ գոտին մաքսիմալ կերպով ընդլայնել: Իսկ ցամաքային ուժի համար տրամաբանական է նույնը կատարել Եվրասիա — Ամերիկա համապատասխան հարաբերությամբ:[1:26]

17. Աշխարհաքաղաքականության գործառույթները մեթոդները և կատեգորիաները

Կատեգորիաներ

Այս գիտության մեջ հիմնական կատեգորիան է տարածության հանդեպ վերահսկողությունը: Աշխարհաքաղաքականությունը ուսումնասիրում է քաղաքական ինստիուտների (պետություններ և պետությունների դաշինքներ) կողմից տարածության վերահսկման հիմքերը, հնարավորությունները, մեխանիզմները և ձևերը:Այն տարածությունը, որ վերահսկում են կամ ձգտում են վերահսկել պետությունները, բնութագրվում է նախևառաջ կենտրոնի յուրացվածության աստիճանով, նրանց միջև կապերի զարգացվածության մակարդակով: Պետության կամ դրանց դաշիքնի կողմից  վերահսկվող տարածությունը հաճախ անվանում են աշխարհաքաղաքական դաշտ:

Կ.Վ.Պլեշակովը առանձնացում է  տարածական վերահսկողության տեսակներ: Բաժանվումէ.

  1. Էնդեմիկ դաշտ. կասկածի տակ չի դրվում ազգի վերահսկողությունը,
  2. Սահմանային դաշտ. պետության կողմից վերահսկվող, բայց քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և այլ կողմերից չյուրացված տարածք: Առավել հաճախ այս տարածություններում ազգային փոքրամասնություններ են բնակվում:ս Օրինակ` ԽՍՀՄ տարիներին Մերձբալթիկան կամ Ռուսաստանի Ասիական, Հյուսիս-Արևելյան, Հեռավոր-Արևելյան ռեգիոնները, ինչպես նաև Կովկասը, Կալինինգրադը, Կարելիան և Մուրմանսկի անկլավը Վոլգայի վրա:
  3. Խաչաձև դաշտ. հավակնում են մի քանի պետություններ:
  4. Տոտալ (համապարփակ) դաշտ. ընդհանուր տարածություն, որ գտնվում է ազգային հանրույթի վերահսկողության տակ:
  5. Պլացդարմ (աշխարհաքաղաքական հետակետ). Պետության վերահսկողության տոտալ դաշտից դուրս, կարող է լինել պետություն կամ պետությունների շարք: Նրանց միջև կոմունիկացիաները վերահսկում են այլ պետություն (-ներ): Օրինակ Կալինինգրադը կամ Նախիջևանը:
  6. Մետադաշտ. Միաժամանակ մի քանի երկրների կողմից յուրացված տարածություն: Հաճախ այդ յուրացումը կատարվում է դրսից աշխարհաքաղաքական ճնշմամբ: Այսպես հիմա ընթանում է Ռուսաստանի «յուրացում» (տնտեական, գաղափարական, մշակութային, կրոնական և այլն):

Աշխարհաքաղաքական վերահսկման տարբեր ձևեր կան: Ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, գաղափարական, մշակույթային, քաղաքակրթական և այլն: Դրանք հանդես են գալիս միահյուսված:

Աշխարհաքաղաքական հարաբերությունը տարբեր համաշխարհային ուժերի  հարաբերական միասնություն և պայքար է: Առավել հաճախ հակադրությունների պայքար` ծով և ցամաք, կենտրոն և ծայրամաս: Միասնականությունը համաշխարհային պատմական գործընթացում ժամանակավոր է: Ինչպես նշում է Չերչիլը` Անգլիան ունի միայն հավերժական շահեր: Բացարձակ է միայն հակադրությունների պայքարը, ինչը մշտական է: Առանձնացվում են աշխարհաքաղաքականության հետևյալ կատոգորիաները.

—        Ուժերի հավասարակշռությունը,  ԽՍՀՄ փլուզով աշխարհը դարձավ միաբևեռ:

—        Քաղաքական տարածությունը, որը նշված է սահմաններով (այն տեղը, որտեղ բախվում են պետությունների շահերը):

—        Աշխարհագրական շահը, եթե պետության արտաքին քաղաքականությունը չի բխում աշխարհաքաղաքական շահերից սխալ է, բայց կարող է սխալ ձևակերպել աշխարհաքաղաքական շահը (դա կարող է հանգեցնել աղետի):

—        Պետական շահերի իրականացման մեխանզիմըմարդկային բարոյականությոնը և միջպետական գործիչների բարոյականությունը նույնը չեն:

—        Էքսպանսիա (զավթողագործություն) – տարածքային, ինֆորմացիոն, տնտեսական և այլ միջոցներ: Նպատակը տվյալ երկրի հումքից օգտվելու մեջ է:

Մեթոդները.

Աշխարհաքաղաքականության մեջ կիրառվում են տարբեր մեթոդներ: Դրանք սովորաբար մշակվում են այլ գիտությունների կողմից: Սկզբունքորեն ցանկացած մեթոդ կարող է կիրառվել:

Համակարգային մեթոդ. Սրանում որպես հիմնական սկզբունք վերցվում է  կառուցվածքա-գործառնական մոտեցումը, դա հատկապես կարևորում էին Կ.Մարքսը և առավելապես Թ.Պարսոնսը 1950-60-ականներին):

Գործունեության մեթոդ. Գիտության մեջ անվանում են հոգեբանական կամ սոցիալ-հոգեբանական:Անձի, խմբի, ազգի հոգեբանական բնութագրիչները կապում է աշխարհաքաղաքական վերլուծության հետ:

Քննադատական-դիալեկտիկական մեթոդ. Աշխարհաքաղաքական երևույթների, փաստերի, հոսքերի քննադատական վերլուծություն, հակասությունների դուրս բերումը որպես ինքնաշարժման աղբյուր, տնտեսական, սոցիալ-քաղաքական, աշխարհաքաղաքական փոփոխությունների աղբյուր:

Համեմատական մեթոդ. Կիրառում էին դեռ Պլատոնը, Արիստոտելը, Կոնտը և այլն: Համադրվում են նույնատիպ երևույթներ դրանց ընդհանուր գծերի և յուրահատկությունների դուրս բերման համար:

Պատմական մեթոդ. Կյանքի բոլոր երևույթների հետազոտություն որոշակի հաջորդական ժամանակային զարգացման մեջ, անցյալի, ներկայի և ապագայի կապերի դուրս բերմամբ: Կովալյովսկին առաջադրեց պատմա-համեմատական մեթոդը:

Նորմատիվ-արժեքային մեթոդ. Երևույթի գնահատում է կատարում արդարության կամ անարդարության դիրքերից: Որոշումների ընդունումը բխեցնում բարոյական արժեքներից: Սակայն այս մեթոդը բավական թերի է և կարող է հանգեցնել անմտածված որոշումների ընդուման:

Գործառութային մեթոդ. Հետազոտում է հասարակական կյանքի տարբեր ոլորտների միջև կապերը: Էթիկական գնահատականներից հեռու և հիմնվում է պոզիտիվիստական-պրագմատիստական հիմքերի վրա: Առաջիններից մեկը այս մեթոդը կիրառել է Ն.Մաքիավելին:

Բիհեյվիորիստականմե թոդը. Լրացնում է գործառութային մեթոդը; Այն լայնորեն տարածված է բնական գիտություններում և կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություններում: Այն պահանջում է հստակություն, միանշանակություն և ստուգելիություն: Քաղաքականության առումով այս մեթոդի պահանջները ձևակերպել է Վ.Վիլսոնը 1880թ:

Ինստիտուցիոնալ մեթոդ. Հետազոտում է ինստիտուտների գործունեությունը, մինչև 20-րդ դ. սկիզբը առաջատար էր քաղաքագիտության մեջ:

Մարդաբանական մեթոդ. Առաջնային է համարվում մարդու բնույթը, որն ունի մեծ քանակությամբ պահանջմունքներ:

Общелогические методы. Նաև Էմպիրիկ հետազոտությունների մեթոդ:

  • Դարաշրջանները

Մարդկության պատմությունը սկսվելէ 1648-ին (Վեստֆալյան պայմանագրով) և բաժանվել մի քանի փուլի: Քանի որ աշխարհը Եվրոցենտրիստական (եվրոկենտոն) է: ԻսկԵվրոպական աշխարհի քաղաքական դեմքը ձևավորվել է  30-ամյա պատերազմից հետո: Վեստֆալյան համակարգը տևեց  մոտ 150 տարի` մինչևՎիեննայիկոնգրես (1815), որի ժամանակ հիմնվեց Սրբազան դաշինք, որը աշխարհի վերահսկման դաշինք էր: Ստատուս քվոն (պետությունների տարածքները) պետք է պահպանվեր:

3-րդ փուլումՎերսալյան համակարգը, կարևորդր  խաղում է Անգլիան և Ֆրանսիան:

4-րդ փուլ. Պոտսդամ կոնֆերանսով հիմք դրվեց երկբևեռ աշխարհին. սառը պատերազմ, տնտեսական և գաղափարական հակադրություն:

5-րդ. 1991-ից` միաբևեռ աշխարհ: Մոտակա 20-25 տարում ԱՄՆ հավասար ոչ մի երկիր չի լինի:

  • Դասական աշխարհաքաղաքականություն

Հիմնադիրը Ֆրիդրիխ Ռատցելն է (1844-1906) . «Քաղաքականաշխարհագրություն» (1897) աշխատության մեջ պետությունը դիտարկում է որպես կենդանի օրգանիզմ, իսկ երկրագունդը դիտարկում էր որպես մեկ ամբողջություն:

Posted in Հայոց Պատմություն

Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը

Հայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները: Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին:

18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել: 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում: Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում:

1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում: Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին: Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին:

Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:

Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու:

Posted in Հայոց Պատմություն

Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին

XVIII դարի կեսերից առաջնորդությունն անցնում է գաղութահայ կենտրոններին։ Նրանցից առանձնահտուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։ Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դարերում: Նրանք հիմնականում զբաղվում էին վաճառականությամբ։ Նրանք այդ ոլորտում հասել էին մեծ հաջողությունների։ Երբ եվրոպական պետություններն սկսեցին ներթափանցել դեպի Հնդկաստան, հայերն այնտեղ ունեին մեծ կշիռ։ Անգլիական «Արևելահնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելու և հայ վաճառականների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով 1688թ.  պայմանագիր կնքեց նրանց հետ։ Անգլիացիները պարտավորվեցին հայ վաճառականների ապրանքներն անգլիական նավերով արտահանել դեպի Եվրոպա։ Անգլիան, որը հզոր էր, ի վերջո, ուժով կարողացավ տիրել գրեթե ամբողջ Հնդկաստանին։

18-րդ դարի 60-ական թվականներից Հայաստանի ազատագրության համար գործունեություն է սկսում նաև ռուսաստանհայ գաղութը։ Դեպի հարավ ծավալվելիւ Ռուսաստանի ծրագիրը և հայ ազատագրական ուժերի նպատակադրումները համընկել էին։ Հայ ազատագրական շարժման նշանավոր դեմքերից էին Ռուսաստանի հոգևոր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը և Հովհաննես Լազարյանը։ Արղությանն ու Լազարյանը բանակցություններ էին վարում կայսրության պետական գործիչների հետ Հայաստանն ազատագրելու վերաբերյալ։ Նրանք կազմում էին Հայաստանի ազատագրության և հայ-ռուսական դաշնագրի՝18 հոդվածից բաղկացած մի նախագիծ, որը հայտնի է «Հյուսիսային ծրագիր»անունով։

Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբշմի խումբ հայրենասերներ 18-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին խմբակ։ Նրանք հիմնավոր գործունեություն ծավալեցին Հայաստանի ազատագրումը նախապատրաստելու և հայկական պետականության վերականգման գաղափարը քարոզելու ուղղությամբ։  Նա Հայաստանի ազատագրությունը տեսնում էր համաժողովրդական ապստամբության միջոցով, որոնք պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները։ Նրա համոզմամբ հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանալ Վրաստանից և Ռուսաստանից։ 1771թ. Շահամիր Շահամիրյանի ջանքերով Մադրասում հիմնվում է հայկական տպարան։ Այստեղ էլ լույս էր տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը։

Հայ ազատագրական շարժման աչքի ընկնող ղեկավարներից մեկը`   Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: 1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։1759թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ: 1761թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից, 1764թ. մեկնել է Ղարաբաղ՝ Մելիք Հովսեփի մոտ: Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին՝ պաշտպանելով Գետաշենը: 1770 թվականից Հովսեփ Էմինը բնակվել է Կալկաթայում: Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792թ. Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:

Posted in Իտալերեն

Dialog italiano

3․ Dialogo informale:

Ոչ պաշտոնական երկխոսություն։

A: Caterina, che lavoro fai?

Կատերինա ինչ գործ ես անում։


B:
 Faccio l’infermiera.

Ես բուժքույր եմ։


A:
 E dove lavori?

Իսկ որտեղ եք աշխատում։


B:
 Lavoro in ospedale.

Ես աշխատում եմ հիվանդանոցում։

Dialogo formale:

Պաշտոնական երկխոսություն։

A: Signora Gina, che lavoro fa?

Տիկին Ջինա ինչ աշխատանք եք կկատարում։


B:
 Sono insegnante.

Ես ուսուցիչ եմ։

Posted in Իտալերեն

Առցանց ուսուցում—Al ristorante-

Parole ed espressioni da usare al RISTORANTE!

Il cibo italiano è delizioso, non è vero? Ma saresti capace di ordinare il tuo pranzo in un ristorante italiano? Se hai dubbi, guarda questo fantastico video sulle parole ed espressioni utili per andare al ristorante! Ah, e non dimenticare di fare gli esercizi!

Իտալական սնունդը համեղ է, այնպես չէ՞: Բայց կարո՞ղ եք ձեր ճաշը պատվիրել իտալական ռեստորանում: Եթե կասկածներ ունեք, դիտեք այս ֆանտաստիկ տեսանյութը օգտակար բառերի և արտահայտությունների վերաբերյալ `ռեստորան գնալու համար: Ահ, և մի մոռացեք վարժություններ անել:

Hai ascoltato quello che si sono detti Rocco e Graziana nel video? Bene! Ora scopriamo insieme cosa significano e quando si usano queste espressioni italiane!

Լսեցիք, թե ինչ են ասում Ռոկկոն և Գրացիանան տեսանյութում: Դե! Հիմա եկեք միասին պարզենք, թե նրանք ինչ են նկատի ունենում և երբ են օգտագործել իտալական այս արտահայտությունները:

Da quanto tempo! / Che piacere rivederti! →  frasi dette ad una persona che non vediamo da molto tempo, ma che ci fa piacere incontrare nuovamente.

Որքա՞ն ժամանակ: / Ինչպիսի հաճույք է ձեզ կրկին տեսնել: → արտահայտություններ, որոնք խոսվում են մի մարդու հետ, ում մենք վաղուց չենք տեսել, բայց ում հետ ուրախ ենք կրկին հանդիպել:

Promozione a lavoro → salire di livello nel proprio lavoro (il datore di lavoro dà la promozione, il lavoratore la riceve).

Աշխատանքի խթանում. Աշխատատեղի մակարդակի բարձրացում (գործատուն տալիս է առաջխաղացումը, աշխատողը ստանում է այն):

Non mi dire! → espressione che indica sorpresa per      qualcosa che abbiamo appena sentito, quasi per esprimere che non crediamo a quello che sentiamo.

Մի ասա ինձ: → արտահայտություն, որը զարմանք է առաջացնում մի բան, որը մենք լսել ենք պարզապես, կարծես արտահայտել, որ մենք չենք հավատում այն, ինչ զգում ենք:

Offrire qualcosa → pagare qualcosa per qualcuno; nel nostro caso un pranzo!

Ինչ-որ բան առաջարկել. Ինչ-որ բան վճարել ինչ-որ մեկի համար; այս դեպքում հյուրասիրել ճաշ:

Piacere un sacco → piacere moltissimo.

Ստանալ հաճույք։

Essere a dieta → seguire un regime alimentare con quantità di cibo ridotte per dimagrire o per altri motivi di salute.

Հետևեք սննդակարգին ՝ քաշի կորստի կամ առողջությանը վնաս սնունդ մի ընդունեք։

Prova costume → espressione con cui si indica il momento in cui proviamo i costumi da bagno per assicurarci che ci vadano ancora. Di solito, dunque, corrisponde all’inizio dell’estate.

Կոստյումների թեստ. Արտահայտություն, որը ցույց է տալիս այն պահը, երբ մենք փորձում ենք լողազգեստներ:Հետևաբար, այն համապատասխանում է ամռան սկզբին:

Essere un figurino → essere in perfetta forma fisica.

Լինել կատարյալ ֆիզիկական վիճակում:

Fare uno strappo alla regola → non rispettare un ordine o una consuetudine.

Սովորույթը չհարգել։

Tavolo all’angolo / vicino alla finestra → posizione dei tavoli al ristorante. Se avete una preferenza, comunicatela al cameriere!

Սեղան անկյունում / պատուհանի մոտ → ռեստորանում սեղանների դիրքը: Եթե նախընտրություն ունեք, տեղեկացնել մատուցողին:

Accomodiamoci! → espressione usata di solito per invitare il nostro ospite a sedersi insieme a noi. (Se noi siamo già seduti o non dobbiamo sederci, ma vogliamo invitare l’ospite a farlo, allora diciamo «Accomodati!», cioè non includiamo noi stessi).

Նստել։Արտահայտությունը սովորաբար օգտագործվում է, հյուրին հրավիրել մեզ հետ նստելու։

Ho un certo languorino! → essere affamati.

Սոված լինել։

Un calice di vino → il calice è il tipico bicchiere utilizzato per bere il vino.

Մի բաժակ գինի։Այն բաժակը, որով խմում են գինին։

Lattina → confezione, in latta appunto, che di solito contiene bevande come aranciata, tè…

Թիթեղյա փաթեթավորում, որը սովորաբար պարունակում է ըմպելիքներ, օրինակ՝ նարնջի հյութը, թեյը․․․

Menù completo → indica un pasto al ristorante che include tutte le portate (antipasto, primo, secondo, contorno, frutta, dolce).

Ամբողջական ցանկը → նշում է ռեստորանային կերակուրը, որը ներառում է բոլոր ուտեստները՝ (նախուտեստ, կողային ուտեստ, մրգեր, աղանդեր):

Menù → lista dei cibi tra i quali possiamo scegliere cosa ordinare in un ristorante.

Ճաշացանկ, այն սննդամթերքի ցուցակը որը կարող ենք ընտրել մեզ համար։

Antipasto, primo, secondo, contorno → portate principali tipiche di un pasto completo in Italia.

Ուտեստներ որոնք ներառված են Իտալիայի բոլոր ռեստորաններում։

Piatto del giorno → piatto speciale che un locale prepara in particolare per quel giorno.

Ցերեկային ուտեստ. Հատուկ ուտեստ, պատրաստվում է մասնավորապես այդ օրվա համար:

Cin cin! → espressione che gli italiani dicono per brindare, seguita dal rumore dei bicchieri che si incontrano. E nel vostro Paese? Cosa dite?

Արտահայտություն, որը իտալացիներն ասում են կենացի ժամանակ։

Buon appetito! → frase usata per augurare ai commensali (= persone con cui stiamo mangiando) un buon pasto.  Si dice prima di cominciare a mangiare.

Վայելեք ձեր կերակուրը: արտահայտությունն օգտագործվում էր ճաշկերույթներին բարի ախորժակ մաղթելու համար (= մարդիկ, որոնց հետ մենք ուտում ենք): Ասվում է ուտել սկսելուց առաջ:

Altrettanto! → frase usata per rispondere a «Buon appetito!» e a qualsiasi altro augurio per ricambiare.

Նմանապես։Արտահայտությունը ասվում է բարի ախորժակ միմյանց մաղթելու ժամանակ։

Conto → totale da pagare in un ristorante dopo la consumazione (il cliente lo chiede, il cameriere lo porta).

Հաճախորդը խնդրում է հաշիվը մատուցողից։

Pagare con carta / in contanti → diversi modi di pagare, con la carta di credito oppure con i soldi «fisici», monete e banconote

Վճարել քարտով / կանխիկով. Վճարման տարբեր եղանակներ ՝ կրեդիտ քարտով կամ «ֆիզիկական» թղթադրամներով։

Servizio → indica il comportamento dei camerieri, la pulizia delle posate e dei bicchieri e tutto ciò con cui siamo «serviti» appunto al ristorante. Può essere pessimo, buono oppure impeccabile (cioè ottimo).

Ծառայությունը → նշում է մատուցողների պահվածքը, դանակների մաքրությունը և այն ամենը, ինչով մենք ռեստորանում «մատուցվում ենք»: Դա կարող է լինել վատ, լավ կամ գերազանց։

Mancia → denaro che generalmente chi mangia in un locale lascia al cameriere, soprattutto se il servizio è stato impeccabile!

Թեյավճար։Թողնում են մատուցողին լավ սպասարկելու համար։

Leggiamo e traduciamo,studiamo le nuve parole

A: Buonasera, le porto qualcosa da bere?

Բարի երեկո, ձեզ խմելու բան բերեմ։

B: Sì grazie, vorrei un bicchiere di vino bianco della casa.

Այո շնորհակալություն, ես կցանկանայի մեկ բաժակ սպիտակ գինի։

A: Certamente.

Իհարկե։

A: Ecco il bicchiere di vino. Desidera ordinare?

Ահա գինին։ Ուրիշ ինչ որ բան պատվիրում ե՞ք։

B: Sì grazie. Come antipasto vorrei una bruschetta ai funghi,  e per secondo una bistecca ai ferri con patate.

Այո շնորհակալություն։Որպես նախուտեստ կցանկանայի սնկով բրյուսետա և կարտոֆիլով խորոված սթեյքով։

A: La bistecca come la preferisce?

Իսկ ինչպես եք սիրում սթեյքը։

B: Ben cotta, per favore.

Լավ եփված խնդրում եմ։

A: Desidera anche un po’ di insalata?

Կցանկանաք նաև աղցան պատվիրել։

B: Sì, grazie.

Այո շնորհակալություն։

B: Mi porta il conto per favore?

Խնդրում եմ ինձ բերեք հաշիվը։

A: Subito! Sono €45.

Իհարկե! այն կազմում է 45 եվրո։

B: Posso pagare con carta di credito?

Կարող եմ վճարել բանկային քարտով։

A: Certamente!

Իհարկե։

Glossario- մասնագիտական բառարան

vino della casa = տնական գինի
antipasto = նախուտեստ
funghi = սնկեր
bistecca = steak-սթեյք
ben cotta = լավ եփած
il conto = հաշիվ

insalata-աղցան

bicchiere-բաժակ

le porto(portare)- բերել

una bruschetta-սխտորով հաց

vorrei (volere)- կցանկանաք

pagare-վճարել

come la preferisce?-Ի՞նչպեսվ եք նախընտրում