Posted in Հասարակագիտություն

Ազգային շահ

Տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում «ազգ» հաս­կա­ցութ­յու­նն ըն­կալ­վում է և՛ էթ­նի­կա­կան հան­րույթ, և՛ պե­տութ­յան բնակ­չութ­յու­ն, և՛նույ­նա­կա­նա­նում է հենց պե­տութ­յան հետ: Այս­պի­սի մո­տե­ցու­մը հան­գեց­րեց նրան, որ ար­դի գի­տա­կան մո­տե­ցում­նե­րում ազ­գը դի­տարկ­վե­լով որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման դե­րա­կա­տար հա­մար­վում է պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թի ձևա­վոր­ման և կա­յաց­ման պա­տաս­խա­նա­տու: Վե­րո­շա­րադր­յա­լից ակն­հայտ է, որ պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թն անվտան­գութ­յան, հա­սա­րա­կա­կան դա­շին­քի, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան, մար­դու ի­րա­վունք­նե­րի և ­ա­զա­տու­թյուն­նե­րի, ժո­ղո­վրդա­վա­րութ­յան, իշ­խա­նութ­յան տա­րա­բա­ժան­ման սկզբունք­նե­րի վրա կա­ռա­վար­վող ազգ պե­տութ­յուն­նե­րի գոր­ծառ­ման արդ­յունքէ:Ազգպ ե­տութ­յուն հիմ­նա­կան բնու­թա­գիր­չն ընդ­հա­նուր մշա­կույթ, լեզ­վի, էթ­նի­կա­կա­նու­թյան և պատ­մա­կան կարծր հի­շո­ղութ­յուն ունե­ցող մեկ ազ­գի ինք­նիշ­խա­նու­թյան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն է: Պատ­մու­թյան հո­լո­վույ­թում այն ու­նե­ցել է մեծ ազ­դե­ցութ­յուն` հան­դի­սա­նա­լով քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան և կա­յու­նութ­յան ա­պա­հով­ման ե­րաշ­խիք: Որ­պես քա­ղա­ք­ա­կան կազ­մա­կեր­պութ­յուն` ազգ պե­տու­թյունն ա­պա­հո­վում է ին­քնիշ­խա­ն­ու­թյուն թե՛ աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րի ներ­քո և թե՛ այլ ին­քիշ­խան պե­տութ­յուն­նե­րի հետ հա­րա­բեր­վե­լիս` նպաս­տե­լով կա­ռա­վա­րող ընտ­րա­նու բաց հա­վա­քագր­մա­նը:

Մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նութ­յունում ըն­դուն­ված է, որ ազ­գի ըն­կա­լու­մը ձևա­վոր­վել է XVII դա­րի վեր­ջին` կապ­ված ֆ­րան­սիա­կան Մեծ հե­ղա­փո­խութ­յան ժա­մա­նակ քա­ղա­քա­կան հնչե­ղութ­յուն ստա­ցած պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յան պա­հանջ­նե­րի և ս­կիզբ ա­ռած ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յան ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հետ: Ֆ­րան­սիա­ցիհե­ղա­փո­խա­կան­նե­րը հան­դեսէինգա­լիսոր­պես հայ­րե­նա­սեր­ներ, և­ այդ ժա­մա­նակ­նե­րից «հայ­րե­նիք» բա­ռը (հուն. patria) դար­ձավ ազ­գի խորհր­դա­նիշ` կապ­վե­լով այն պե­տա­կա­նութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան ինքն­ու­թյան հետ: Վաղ բուր­ժո­ւա­կան դա­րաշր­ջա­նում ա­ռա­ջա­ցած ընդ­հան­րութ­յան զգա­ցո­ղու­թյան այս ա­ռանձ­նա­հա­տուկ ար­տա­հայ­տու­մը հե­տա­գա­յում հարս­տա­ցավ նոր խորհրդանիշնե­րով` պայ­մա­նա­վոր­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ձևա­վոր­մամբ, ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի և ստր­կա­տի­րա­կան, ա­վա­տա­տի­րա­կան հա­մա­կար­գե­րի փլուզ­մամբ, տար­բեր մայր­ցա­մաք­նե­րում էթ­նոս­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման հետ կապ­ված սահ­ման­նե­րի վե­րա­կա­ռուց­մամբ:

Posted in Հայոց Պատմություն

Ազատագրական պայքար Սյունիքում

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Սյունիքում XVIII դարում (1722-1730 թթ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով Սյունիք ժամանեց Ստեփան Շահումյանը։
  • Ստեփան Շահումյանը եկել էր այն նպատակով, որպեսզի միավորեր հայկական ապստամբը:
  • Ե՞րբ տեղի ունեցավ առաջին հաղթական մարտը և ում դեմ։
  • 1722 թվականին Ջահանշիր ցեղի դեմ:
  • Հայկական ուժերը 1723 թ․ տեր Ավետիսի և Մխիթար սպարապետի հետ միասին ի՞նչ բերդեր և ամրություններ նվաճեցին։
  • Նրանք նվաճեցին  Զեվայի բերդը:
  • Ո՞ր բերդը դարձավ Դավիթ բեկի ստեղծած իշխանության կենտրոնը, ճի՞շտ եք գտնում արդյոք ուժերի կենտրոնացումը։
  • Դավիթ Բեկի իշխանության կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը:
  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի՝ միայն Կասպից ծովին հարող տարածքները. Շամախիից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից:1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են Երևանը: Երևանի ինքնապաշտպանությունից հետո, կորցնելով 20 000 զինվոր՝ թուրքերը գրավում են 10 000-անոց քաղաքը։Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր: Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։

  • Ի՞նչպիսի ավարտ ունեցավ 1727թ․ Հալիձորի պաշարումը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։
  • Ինչպե՞ս եք գնահատում Հալիձորի մարտի ժամանակ Դավիթ բեկի ընդունած գրոհի հրամանը, խելամի՞տ եք համարում։
  • Այո։
  • Ինչու՞ է 1728 թվականը համարվում ծանր և՛ Արցախի և՛ Սյունիքի ազատագրական պայքարների համար։
  • Քանի որ   ազատագրական պայքարի բոլոր  ղեկավարները մահացան։
  • Պատահակա՞ն եք համարում 1728 թվականին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավարների անակնկալ մահերը։
  • Իմ կարծիքով պատահակնություն չէր։
  • Ի՞նչ պատճառներով ողբերգական ավարտ ունեցավ հայերի համար Հալիձորի երկրորդ պաշարումը։
  • Թուրքերը գրավում են այն։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս կավարտվեր ազատագրական զինված պայքարը Սյունիքում, եթե դավադրաբար չսպանվեր Մխիթար Սպարապետը։

Posted in Կենսաբանություն

Դալտոնիզմ։ Ժառանգականություն

Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:

Դալտոնիզմը կամ գունային կուրությունը  ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:

Ինչու մարդը չի կարողանում տարբերել գույները

Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:

Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:

Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:

Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը: 

Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել: 

Դեյտերանոպիայի դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:

Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:

Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:

Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես իմանալ, որ երեխան դալտոնիկ է

Բավական բարդ է որոշել, արդյոք երեխայի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ, քանի որ նա մոտ 3 տարեկանում է միայն սկսում տարբերել գույները: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է երեխան գունազարդում նկարները, օրինակ, եթե նա խոտը գունավորում է շագանակույն  կամ կարմիր երանգով, իսկ երկինքը` կանաչ: Կա ևս մեկ հետաքրքիր միջոց, որոշելու թե մանկիկի մոտ դալտոնիզմ առկա է, թե ոչ: Նրա առաջ դրեք միանման առարկաներ, օրինակ, երկու կոնֆետ: Դրանք պետք է տարբերվեն միայն գույնով, մեկը` մոխրագույն կամ սև փաթեթավորմամբ, մյուսն ավելի վառ գույնի: Սովորաբար երեխան ձգտում է գունավորին, իսկ,  եթե նա վատ է տարբերում գույները, ապա կվերցնի որը պատահի: Եթե երեխան հիմնական գույները ճիշտ չի անվանում, իսկ  բաց կանաչավուն կամ բաց վարդագույն առարկաները սպիտակ է տեսնում, դա նույնպես կասկածի տեղիք է տալիս, որ նրա մոտ գունային կուրություն է:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:

Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:

Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Ժառանգականություն


Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:
Այդ ունակությունը ցայտուն ձևով դրսևորվում է զավակների՝ իրենց ծնողներին նմանության մեջ: Ժառանգականության շնորհիվ կենդանիների կամ բույսերի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը: Որոշ տեսակներ գոյատևում են գրեթե անփոփոխ չափազանց երկար ժամանակ: Օրինակ՝ դեղին սաթի մեջ հայտնաբերված են միլիոնավոր տարիներ առաջ ապրած մոծակներ, որոնք գրեթե չեն տարբերվում այժմյաններից: Կամ էլ, ահա, 150 մլն տարի առաջ ապրած վրձնալողակ ձուկը՝ ցելկանիտը, որի մասին ձկնաբանները տեղեկացել են քարերի վրա մնացած դրոշմներից, գրեթե չի տարբերվում բոլորովին վերջերս Հարավային Աֆրիկայի ափերի մոտ որսացած վրձնալողակների տեսակի լատիմերիա ձկից:
Իսկ որո՞նք են այն կառուցվածքներն ու շարժընթացները, որ ապահովում են կենդանի օրգանիզմների ժառանգականությունը և որոշում դրանց անհատական զարգացման բնույթը:
XIX դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը ոլոռի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով:
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ (հունարեն՝ ծագում):
Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները: Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը: Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. գորտինը, օրինակ, 18 է, սոխինը՝ 16, շանը՝ 22, մարդունը՝ 46 և այլն:
Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից: Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ): Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը: Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ:
Բնությունը մշակել է զարմանալի մի հատկություն. նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ կրկնապատկվում է, ու հատուկ մեխանիզմի շնորհիվ յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը (հավաքածուն), ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է:
Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» (մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ): Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»:
Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ո՜չ ծնողները, ո՜չ էլ նախնիները: Նշանակում է՝ ինչ-որ գեներում քիմիական «նյութերը» փոխել են իրենց տեղերը, ստացել մեկ ուրիշ հրաման: Այս երևույթը կենսաբաններն անվանել են մուտացիա (լատիներեն, նշանակում է փոփոխություն): Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը: Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման:
Ժառանգականությունն ու դրա փոփոխություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է գենետիկա, որը բավական երիտասարդ գիտություն է: Սակայն 10 հզ. տարի առաջ, դեռևս երկրագործության շեմին, մարդը փորձառությամբ ստացել է բույսերի նոր, ավելի պիտանի տեսակներ:
Հետագայում ժառանգական նյութի փոփոխություններ առաջացնելու որոշ գործոնների ունակությունը պարզելով՝ գիտնականներն զգալիորեն ընդլայնել են անհրաժեշտ օրգանիզմների ստացման հնարավորությունները: Բայց առավել նշանակալի առաջընթացն այդ ուղղությամբ կապված է գենետիկական ճարտարագիտության հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ ցանկալի հատկություններով օրգանիզմներ (օրինակ՝ աճման հորմոն, ինսուլին մշակող միկրոօրգանիզմներ): Այդ բնագավառի հաջողությունները նախադրյալներ են ստեղծել նաև ժառանգական հիվանդությունների կանխման համար:

Posted in Երաժշտություն

Հեռավար-առցանց ուսուցում. երաժշտություն

Երաժշտության հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման համար առանձնացվում են գործունեության այն ձևերը, որոնք հնարավոր է հանրակրթության սովորողի հետ իրականացնել: Երաժշտական ունակությունները տարբեր են, ըստ այդմ էլ երգի ուսուցման կազմակերպումն այնքան էլ արդյունավետ չի, քանի որ սովորողը չի կարող իմանալ՝ ճիշտ է կատարում ուսուցանվող երգը, թե որոշ անճշտությամբ: Սխալ կատարումն ավելի դժվար է ուղղել, քան՝ նոր երգ ուսուցանել: Այս դեպքում ավելի նպատակահարմար է կազմակերպել ուսուցանվող երգի ունկնդրում: Երգը ամրապնդելու նպատակով օգտագործվում է

  • երգի ձայնագրությունը
  • կարաոկեն
  • տեսահոլովակը

Երաժշտության դասընթացի գործունեության ձևերը՝ հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման դեպքում.

  • ունկնդրում
  • պար՝ ուսուցում, կատարում
  • երգեցողություն (ուսուցանված երգի ամրապնդում)
  • երաժշտա — տեսական գիտելիքներ
Posted in Ռուսերեն

Упражнение 2-6

Упражнение 1

Восстановите предложения.
1) От, обида, он, заплакать.
2) Наука, развитие, благодаря, космос, человек, полететь,.
3) Марта, от. воскликнула, страх.
4) Анвар, лекция, из-за, пропустил, болезни.
5) Счастье, смеяться, она, от.
6) Забота, благодаря, врачи, поправиться.
7) Из-за, дороги, снегопад, занести.

Упражнение 2.

Закончите предложения, вставляя предлог по или из-за
и раскрывая скобки.
1. Абитуриент допустил ошибку из-за невнимательности.
Из-за невнимательности рефери игрока не наказали.
2. Она сделала это по глупости.
Она потеряла такую прекрасную возможность из-за своей глупости.
3.из-за неосторожности он оставил утюг включенным. По его неосторожности
произошел пожар. 4. Родители не спрятали лекарство по небрежность. Из-за
(небрежности отношений родителей к хранению лекарств ребенок отравился.

Тестовые задания по причастиям и деепричастиям.
Напишите в формате чисел:
пятнадцать- 15
четыре тысячи семьсот три-4703
двести сорок пять-245
пятьдесят восемь-58
восемьсот семьдесят семь-877
тридцать четыре тысячи-34000
девяносто пять-95
девятьсот шестьдесят шесть-966
триста одиннадцать-311
сто два-102
шестьсот один-601
тысяча тринадцать,- 1033
четыре тысячи сто пятьдесят один-4151
семьдесят четыре-704
двести двадцать один-221
семьдесят четыре тысячи шестьдесят три-74063
двести сорок девять тысяч, восемьдесят-2490 восемнадцать-18
тридцать-30

Напишите в буквенном формате:
9.34-с девяти до тридцати четырех
11.25-одиннадцать двадцать пять
21.15-двадцать один целых пятнадцать
7.30-семь тридцать
12.40-все сорок двенадцать
23.45-Двадцать три целых сорок пять
12.12-с двенадцати до двенадцати
4.23-четыре целых двадцать три
15.43-пятнадцать целых сорок три
6.59-шесть целых пятьдесят девять
8.35-восемь целых тридцать пять
2.45-два целых сорок пять

Posted in Հայոց Պատմություն

Իսրայել Օրի

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը: 1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։


Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս

Օրը տարի կդառնա,
Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,

Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 03․03․20

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար — մաքի

Արու այծ — պիճակ

Կառավարության ղեկավար — նախագահ

Էգ ձի — զամբիկ

Կնոջ մայրը — զոքանչ

Ամուսնու մայրը — սկեսուր

Թոռան զավակը — ծոռ

Ոսկեղեն պատրաստող — ոսկերիչ

2․Շարունակիր նախադասությունները․

Որախությունը կրկնակի է դառնում, երբ կողքիդ հավատարիմ ընկերներ ես ունենում։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և ճամփորդները

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե․․․․․։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ ․․․․։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, ․․․․․։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա —

Սկյուտարի սոխակ —

Տրոյական պատերազմի երգիչ —

Գույների կախարդ —

Հիվանդ հանճարեղ պատանի —

Սպիտակ տան տեր —

4․Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմիր․

Աստծո գառ, Աստծո կրակ, Աստծո տուն, փա՜ռք Աստծո, Աստված մի արասցե։

Posted in Без рубрики

Հեմոֆիլիա

Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդությունը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Հեմոֆիլիայով հիվանդանում են տղամարդիկ:

Պատճառներ
Հեմոֆիլիան պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ: Այդ ժառանգական արատը իրենց որդիներին փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են, և փոխանցում իրենց որդիներին:

Պաթոգենեզ
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս դեռևս վաղ մանկական տարիքում և տարեցտարի մեղմանում: Ավելի ուշ տարիքում դրսևորվում են հիվանդության առանձին ձևեր, որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով: Հեմոֆիլիայով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:

Բուժում
Ժամանակաից արյունաբանության մեջ մեծ հաջողությունների են հասել հեմոֆիլիայի բուժման և կանխարգելման բնագավառում. առողջ մարդկանց արյան պլազմայից պատրաստում են խտանյութեր, որոնց օգտագործումը կանխում է արյունահոսությունը: Մշակվել են հոդերի ախտահարման ժամանակ կիրառվող բուժֆիզկուլտուրայի արդյունավետ մեթոդներ:
Հեմոֆիլիայով հիվանդները պետք է խուսափեն չնչին վնասվածքներից: Վիրահատական (նույնիսկ պարզագույն) միջամտությունից առաջ, վիրահատության ընթացքում և դրանից հետո պետք է կիրառվեն արյունահոսությունը կանխող միջոցառումներ: Արյունահոսությունն սկսվելիս հեմոֆիլիայով հիվանդն անհապաղ պետք է դիմի բժշկի:

Posted in Իտալերեն

RISPONDI ALLE DOMANDE:Esercizio

Come ti chiami?

-Mi chiamo Flora.

Da che paese vieni?

-Vengo dall’Armenia.

Da quanto tempo sei in Armenia?

—Sono nato e cresciuto qui.

Quanti anni hai?

-Ho quindici anni.

Quando sei nato\a?

-Sono nato duemilaquattro in anni.

Quale è il tuo indirizzo?

-Vivo a Nork Marash.

Con chi abiti?

-Io vivo con i miei genitori e i miei tre fratelli.

Che lavoro fai?

-Sto studianto al college.


Quale è il tuo numero di telefono?

-Questo è il mio numero di telefono zero novantatre undici trenta quatro quaranta tre.

1 -tu …sei…..alto
2 -io ………magro
3-noi ………amici
4-loro……….stranieri
5-voi ………..stanchi
6-lui………….simpatico
7-lei …………bella

fai la frase negativa

  1. tu non sei alto
  2. Io sono mogno
  3. Noi siamo amici
  4. Loro sono straniere
  5. Voi siete stanchi
  6. Lui è simpatico
  7. Lei è bella

Avere
1-noi aviamo la bicicletta
2-voi avete i soldi
3-lui ha il biglietto
4-lei ha il cellulare.
5-io ho 20 ann
6-loro hanno molti fratelli
7-tu hai i documenti.

Posted in Էկոլոգիա

Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ:

Բաղադրություն՝

Alcohol denat — տեխնիկական ալկոհոլ

Water (aqua, eau) — ջուր

Fragrance (parfum) — բուրմունք

BHT — իոնոլ

Ethylhexyl — ճարպաթթվի էստեր

Methoxycinnamate — մեթոքիցինամինաթթու

Butyl Methoxydibenzoylmethane — արևի պաշտպանության միջոց

Ethylhexyl Salicylate — արևից ուլտրամանուշակագույն ճառագայթները ներծծելու միջոց

Propylene Glycol — պրոպիլեն գլիկոլ

Citral — մոնոտերպենային ացիկլային ալդեհիդ

Hydroxycitronellal — հիդրօքսիդ հոտավետ միջոց

Limonene — ցիտրուսային եթերայուղ

Linalool — միիրցենոլ (ռասեմիկ խարնուրդ)

Butylphenyl — անուշահոտ ալդեհիդ

Methylpropional — ալկոհոլ

Citronellol — վարդի հոտով, անգույն, մածուցիկ հեղուկ

Ես օգտագործում եմ ՝ Victoria’s secret ապրանքանիշի օծանելիքները և մարմնի քսուքները։ Երբեք չեմ հետաքրքրվել բաղադրությամբ, երբ սկսեցի հետաքրքրվել հասկացա, որ ունի և՜ օգտակար և՜ վնասակար հատկություններ։

Վնասակար է այն մարդկան համար ովքեր աներգիա ունեն, կարող է առաջացնել գռգռվածություն:

Պաշտպանում է արևից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Posted in Գրականություն

Թումանյանի պոեմներ

Հովհաննես Թումանյանը մտածելու, գնահատելու մեծ հնարավորություն տվեց․․․

Մարո անունով  իննամյա աղջնակին ամուսնացնում են հասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոն սկզբում դեմ չէր, բայց հետո, հասկանալով ամուսնական կյանքի դժվարությունները, փախչում է և վերադառնում հայրական տուն, սակայն նրան տանը չեն ընդունում ու դուրս են շպրտում: Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո  ձորն ընկնելով մահանում..

Մարոն ընդհամենը 9 տարեկան երեխա էր և չէր հասկանում, որ ամուսնությունը միայն Կարոյի բերած համեղ անուշեղենները ուտելը չէ: Հարսանիքից հետո, երբ գալիս է ամուսնական պարտականությունները կատարելու ժամանակը, Մարոն սկսում է վախենալ, ու ինչպես նշված է պոեմում ատել Կարոյին:  Այստեղից սկսվում է ողջ ողբերգությունը: Ինչ՞ու հայրը տուն չի ընդունում իր աղջկան: Պատճառը` հայկական, գենետիկորեն փոխանցվող երեսպաշտությունն ու հասարակության կարծիքից կախվածությունը: Մարոյի ծնողները՝ չտալով նրան <<կյանքի>> գիտելիքներ, հնաավորություն չտալով արտահայտվելու, մանուկ  հասակում որոշում են առաջին պատահածին տալ իրենց դստերը: Ինչ՞ու նրանք չէին մտածում հետագա բարդությունների մասին: Մ՞իթե Մարոն պատրաստ էր այդ տարիքում դառնալու կին, հոգալու ընտանիքի հոգսերը և, ինչու ոչ, կատարելու ամուսնական պարտականությունները:

Կարոն լինելուվ հասուն տղամարդ ինչո՞ւ որոշեց ամուսնանալ հենց  իննամյա աղջկա հետ: Նա փորձում էր Մարոյի սիրտը շահել քաղցրավենիքով և հնարավորություն չտալով Մարոյին անգամ մտածելու…

Կարոն չճանաչելով նրան գալիս է նրա ձեռքը խնդրելու, իսկ Մարոյի հայրը միանգամից որոշում է համաձայնել՝ պատճառաբանելով, թե իբրև դա Աստծու կամքն է: Կարծում եմ Մարոյի մահվան մեջ ամենամեծ մեղավորները հասարակությունն ու նրա հոտած կարծիքն էին, որ Մարոյի հորը պարտադրեցին միանգամից որոշում կայացնել՝ չմտածելով հետագայի մասին, ուղղակի ցանկանալով հասարակության առաջ լինել պատվավոր, ավանդապաշտ ընտանիք:

Լոռեցի Սաքոն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում… Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել, կամ գուցե նշանածին էր կարոտել: Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խալագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկի՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում՝ Թումանյանը, Սաքոյին ներկայացնում է անվախ կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը…