Posted in Հայոց լեզու

Ճապոնական սակուրա

Սակուրան Ճապոնիայի և ճապոնական մշակույթի հայտնի խորհրդանիշն է։ «Հաարու» ճապոներեն նշանակում է գարնանային սակուրայի ծաղկման ժամանակահատված, որի հետ կապված է Ծագող արևի երկրի ամենագեղեցիկ տոներից մեկը։ Սակուրան դեկորատիվ ծառի ճապոնական անվանում է՝ որը պատկանում է մանրատերև բալենու տեսակին, սակուրա նաև նշանակում է  ծաղկման տոն, որ  ճապոնացիների մոտ շատ ընդունված է հին ժամանակներից։

Մարտի 27-ը, սկսած Հենսեյի 4-րդ տարվանից, (1992թ) «Ճապոնական սակուրայի միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականցվում է  «Սակուրայի ծաղկումը» կամ Հանամի կոչվող տոնը։ Հանամին ծաղիկներով սքանչանալու  ճապոնական հնագույն ավանդույթ է, գարնանային հայտնի տոներից մեկը («հանա» նշանակում է ծաղիկ, իսկ «մի»՝ դիտել, որ բառացի նշանակում է ծաղիկների դիտում)։ Ծաղկատոնին մասնակցում են  «կորիզավոր ազգականները»։

Սակուրայի ծաղկումը համարվում է ճապոնական ազգային իրադարձություն: Վարդագույնը Ճապոնիայում, ինչպես նաև Կորեայում և Չինաստանում գարնան տոնի, բնության արթնացման, կյանքի սկզբի խորհրդանիշն է: Բացի դրանից, ճապոնական սակուրան կանացի երիտասարդության և գեղեցկության ազգային սիմվոլն է: Սալորի ծաղկի պատկերը հնգաթերթն է: Այն խորհրդանշում է հինգ գլխավոր ցանկությունները՝ հաջողությունը, բարօրությունը, երկարակեցությունը, ուրախությունը և խաղաղությունը:

Ճապոնական սակուրան ծաղկում է գարնանը, ծաղիկների գույնը վառ վարդագույնից մինչև սպիտակ է: Այս պահին արևելյան գեղեցկուհու լայնասաղարթ պսակը ամբողջությամբ ծածկված է խիտ գույնի ծաղիկների վարդագույն փրփուրով: Հեռվից ծաղկող բալենին նման է ամպերի, բայց մոտիկից կարող եք վայելել մեկ ծաղկի գեղեցկությունը:

Ճապոնիայում սակուրայի ծաղկման ժամանակ բոլորը ձգտում են լինել այնտեղ, տեսնել և վայելել գարնան ակնթարթային գեղեցկությունը։ Ծաղիկների գեղեցկությամբ հիանալու գնում են մեծ խմբերով, որոնք կարող են բաղկացած լինել ինչպես ընտանիքի անդամներից, այնպես էլ ընկերներից, հարազատներից, կոլեգաներից կամ ուսանողական ընկերներից։ Հարյուրավոր մարդիկ, գետնին, զբոսայգիների խոտածածկին փռում են փոքրիկ գորգեր և ծածկոցներ և կազմակերպում են ուրախ պիկնիկներ։ Սովորաբար իրենց հետ ուտելիք են բերում, սակե և ուրիշ խմիչքներ կամ գնում են ոչ հեռու գտնվող վրաններից։ Այս հմայիչ երևույթը տևում է մինչև հինգ օր։ Եվ այդ մի քանի օրվա համար ստեղծվում են քաղաքային այգիներ, ամենահնարավոր զբոսայգիներ, կազմակերպվում են տոնական և հանգստյան օրեր, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շատ մարդ տեսնեն ծաղկող ծառերի պայծառ, արթնացնող, ոգեշնչող գեղեցկությունը։

Սակուրան հաճախ կոչվում է դեկորատիվ սալոր: Ծառն ունենում է մինչև 7 մ բարձրություն: Դեկորատիվ սալորի տեսակների մեծ մասը պտուղ չի տալիս, բայց մրգերի պակասը փոխհատուցվում է շքեղ ծաղկման միջոցով:

«Հայրենի» ճապոնական բալը իր մեջ ներառում է նաև մրգատու մշակաբույսեր ՝ դեղձ, ծիրան, բալի սալոր, ներառյալ դեկորատիվ տեսակներ ու սորտեր, ինչպես նաև նուշը: Նրանց մեծ մասը համեմատաբար հավաք ծառ է, ուստի իդեալական է փոքր այգիներում աճեցման համար:

Գոյություն ունեն սակուրայի բազմաթիվ տեսակներ, մասնավորապես ՝ Սոմեյ Յոշինո սակուրան, որն առաջին անգամ մշակվել է Էդոյի դարաշրջանում և լայն տարածում գտել ամբողջ Ճապոնիայում ՝ Մեյջիի օրվանից: Հնում մշակութային ծրագրում գերիշխող դիրքը գրավում էին Յամաձակուրան `«լեռան բալը », Յաձակուրան` «կրկնակի ծաղկաթերթերով բալը» և հանրահայտ սակուրա Յոշինոն՝ մշակված Յամաձակուրներից:

Սակուրայի պատկերը Մագեի ժամանակներից ի վեր եղել է ուսանողի և զինվորի շարֆերի վրա ՝ որպես աստիճանի ցուցիչ: Ներկայումս այդ պատկերը օգտագործվում են ոստիկանությունն և Ճապոնիայի զինված ուժերը:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 11․02․20

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե ինչքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2.Ում  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի` ինչ է կատարվել այստեղ:
5. Ով կասի, թե մեր քաղաքում  ….  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որ Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ ոքի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար- մեզ համար

իրեն հետ- իր հետ

մեր պես

ձեր նման- ձեզ նման

իրեն փոխարեն- իր փոխարեն

քեզ մոտից- քո մոտից

ինձ պես- իմ պես

ձեզ հետ

քո նման- քեզ նման

իմ մոտ- ինձ մոտ

ձեզ նման

իմ վրա- ինձ վրա

իմ մոտով

ձեր մոտ- ձեզ մոտ

իմ համար- ինձ համար

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն Ոսկեվազ գինու գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:   

Հասնելով գործարան մեզ դիմավորեց Ձիաննան, նա պատմեց մեզ գործարանի մասին, իսկ հետո շրջեցինք գործարանում, իրոք որ զարմանահրաշ վայր էր։ Որպես շնորհակալություն և նվեր ուսանողներով երգեցինք <<կաքավի գովքը>> երգը։ Վերջում համտեսեցինք սպիտակ գինի և հիանալի տրամադրությամբ վերադարձանք։

Posted in Աշխարհագրություն

Թեստային աշխատանք

1․ Որո՞նք են աշխարհագրության ուսումնասիրության նպատակը, օբյեկտը, առարկան և խնդիրները։

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

2․ Ո՞րն է սխալ․

   Բնական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Մայրցամաքներիև օվկիանոսների

4․ լանդշաֆտագիտությունը

3․ Ո՞րն է ճիշտ․

Հասարակական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Հնէաշխարհագրությունը

4․ Լանդշաֆտագիտությունը

4․ Ո՞րը երկրի առաջացման վարկած չէ․

1․ Միգամածային

2․ Խորքային գրավիտացիոն

3․ Պատահարային

4․ Հրաբխային

5. Բնութագրումով որոշել վարկածը.  

Ըստ այդ վարկածի` Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացային ալիքից, որի հետևանքով Արեգակից անջատվել է վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային                             3) խորքային գրավիտացիոն տարբերակման

2) երկնաքարային                           4) պատահարային (աղետային)

6. Արեգակնային համակարգի, Երկիր մոլորակի առաջացման վերաբերյալ միգամածային վարկածի հեղինակ(ներ)ն է(են).

1) Կանտը և Լապլասը              3) Օ. Շմիդտը

2) Ջ. Ջինսը               4) Վ. Բելոուսովը

7. Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

8. Որպես գունդ՝ Երկրի միջին շառավիղը հավասար է.

1) 6357 կմ               2) 6378 կմ

3) 6371 կմ                 4) 6387 կմ

9. Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերեսի.

1) 51 %–ը                        2) 71 %–ը

3) 61 %–ը                4) 81 %–ը

11. Երկրի ցամաքի մակերեսը կազմում է.

1) 149 մլն քառ. Կմ                                           3) 510 մլն քառ. կմ

2) 361 մլն քառ. կմ                                            4) 759 մլն քառ. Կմ

12.Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

13. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:

2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:

3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:

4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով: r

14. Այն ճանապարհը, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, կոչվում է.

1) ուղեծիր                        2) խավարածիր

3) Ծիր կաթին                       4) լուսածիր

15. Ի՞նչ ուղեծրով է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը.

1) շրջանաձև                  2) էլիպսաձև

3) կոնաձև                       4) քառանկյունաձև

16. Երկրի հասարակածային շառավղի երկարությունն է.

1) 6357 կմ                               2) 6378 կմ

3) 6371 կմ                  4) 6387 կմ

17․ Ի՞նչ ձև ունի երկիրը։

Երկիրը հասարակածից ունի փքված տեսք, իսկ բևեռներից սեղմված է։Երկիրն էլիպսաձև է պտտվում։Ըստ Նյուտոնի երկիրը գնդաձև է։

18․  Նարագրե՜լ երկրի ներքին կառուցվածքը։

Երկրակեղև, միջնապատյան։

19. Երկիրը ի՞նչ ուղղությամբ է պտույտ կատարում․

1․ Հարավ- արևմուտք

2․ Հյուսիս- արևելք

3․Արևմուտք- արևելք

4․ Հարավ- արևելք

20․ Ո՞րն է սխալ․

Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․ Երկրի գնդաձևությունը

4․ Երկրի օրական ռիթմը

21․  Ի՞նչ ազդեցություն ունի Կորիոլիսի ուժը։

Կորիոլիսի ուժի պատճառով հյուսիսային և հարավային կիսագնդերում ազատա անկման ազդեցությամբ շարժվող մարմինները փոխում են իրենց ուղղությունը։

22․ Ինչպես է կատարվում ժամային գոտիների առանձնացումը։

Զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտի։ Եվ այդ սկզբունքով առանձնացվել են 24 ժամային գոտիներ։

23․  Երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի  սեղմվածությունը

3․  Ժամերի տարբերությունը երկրի վրա

4․ Տարվա եղանակների փոփոխությունը

24․ Նկարագրեք Երկրի դիրքը Արեգակի նկատմամբ՝ հունիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին։

Այդ օրը արևադարձի օրն է։Հունիսի 22֊ին կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22֊ին ձմեռային արևադարձի օր։Հունիսի 22֊ին հյուսիսային հատվածում ցերեկ է լինում, իսկ հարավայինում գիշեր։Այս դեպքում գիծն անցնում է բևեռներով։Իսկ դեկտեմբերի 22֊ին կատարվում է հակառակ գործընթացը ։

25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։

Սեպտեմբերի 23֊ին հյուսիսային հատվածում լինում է գիշեր, իսկ հարավայինում ցերեկ։Այս օրը կոչվում է աշնանային արևադարձի օր։Իսկ մարտի 21֊ին կատարվում է հակառակ գործընթացը և այդ օրը կոչվում է գարնանային արևադարձի օր։

Posted in Հայոց Պատմություն

Հայաստանը 15-րդ դարում

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։
Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից:

Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէր, թե որն էր լինելու այդ ուժը, և ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։ Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում: Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը, ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը:
1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել: Հայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք:Մի քանի տարի անց 1562թ Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն է: Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների, Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Հայկական կողմը հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։

Posted in Աշխարհագրություն

Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները

Դուք արդեն գիտեք, որ Երկիրը, բացի իր առանցքի շուրջը պտտվելուց, միաժամանակ պտտվում է նաև Արեգակի շուրջը: Պտույտը կատարվում է էլիպսաձև ուղեծրով: Ուղեծրի երկարությունը 940 մլն կմ է, որը Երկիրն անցնում է 29,8 կմ/վրկ արագությամբ մեկ աստղային տարում365 օր 6 ժամ 9 ր 9,6 վրկ–ում: Երկրի պտույտը Արեգակի շուրջ համընկնում է օրական պտույտի ուղղության հետ: Պտույտի էլիպսաձև ուղեծրում Երկիրը Արեգակից մեկ հեռանում է, մեկ մոտենում: Երկիրը հեռակետում լինում է հուլիսի 5–ին, երբ Արեգակից հեռացած է 152 մլն կմ, իսկ մերձակետումհունվարի 3–ին, երբ Արեգակից հեռացած է 147 մլն կմ: Մերձակետով Երկիրն անցնում է արագ, հեռակետով դանդաղ: Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական գլխավոր հետևանքը տարվա եղանակների հերթափոխն է:
Տարվա եղանակների առաջացման և հերթափոխի պատճառները շատ են: Թվարկենք դրանցից կարևորները.
 Երկրի պտույտն Արեգակի շուրջ: Եթե այդ պտույտը չլիներ, ապա Երկրի
առանցքն Արեգակի նկատմամբ կունենար միշտ նույն դիրքը, և տարվա
եղանակները չէին հերթափոխվի:
 Երկրի առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ, որը
կազմում է 66,5°անկյուն: Դրա հետևանքով մեկ հյուսիսային կիսագունդն է
թեքվում դեպի Արեգակը, մեկհարավայինը, մեկ էլ հասարակածը:
 Երկրի առանցքի թեքությունը ամբողջ պտույտի ընթացքում չի փոխվում,
մնում է հաստատուն: Առանցքի թեքությունը և դրա անփոփոխ մնալը նպաստում
են, որ Երկրի մակերևույթի վրա տարվա տարբեր եղանակներին Արեգակի
ճառագայթներն ընկնեն տարբեր անկյան տակ, և ցերեկվա ու գիշերվա
տևողությունները ամբողջ պտույտի ընթացքում և բոլոր լայնություններում լինեն
տարբեր՝ բացի հասարակածից, որտեղ միշտ գիշերն ու ցերեկն իրար հավասար են
և տևում են 12 ժամ:
 Երկրի գնդաձևությունը, որի շնորհիվ Արեգակի ճառագայթները նույն պահին
աշխարհագրական տարբեր լայնություններում ընկնում են տարբեր անկյան տակ առաջացնելով կլիմայական և լանդշաֆտային փոփոխություններ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կարտահայտվեն տարվա եղանակները, եթե Երկրի ուղեծրի հարթությունը ուղղահայաց լիներ իր առանցքին, ինչպես սեպտեմբերի 23–ի և մարտի 21–ի դիրքն է: Այդ դեպքում Արեգակի ճառագայթները միշտ ուղղահայաց կընկնեին հասարակածի վրա, հավասարաչափ լույս և ջերմություն կստանային երկու կիսագնդերը, լույսը մթից բաժանող գիծը կանցներ բևեռներով, և գիշերն ու ցերեկը հավասար կլինեին: Բևեռային գիշերներ ու ցերեկներ չէին լինի, հասարակածից դեպի բևեռներ ջերմաստիճանը կնվազեր հավասարաչափ, և չէր լինի տարվա եղանակների հերթափոխ. յուրաքանչյուր գոտում կլիներ տարվա մեկ եղանակ: Օրինակ՝ ՀՀ–ում միշտ կլիներ աշնանային կամ գարնանային զով եղանակ: Սակայն Երկրի առանցքն ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է 66,5°անկյան տակ, և դրա հետևանքով մեկ հյուսիսային կիսագունդն է թեքվում դեպի Արեգակը, մեկ հարավայինը, երկու անգամ էլ հասարակածը, և առաջանում են տարվա 4 եղանակները: Այսպիսով՝ ինչպես տարվա եղանակների հերթափոխը, այնպես էլ գիշերվա ու ցերեկվա տևողության տարբերությունները պայմանավորված են Երկրի առանցքի թեքությամբ: Անհրաժեշտ է չմոռանալ, որ Արեգակի մեծության և մեծ հեռավորության պատճառով դեպի Երկիր եկող ճառագայթներն իրար գրեթե զուգահեռ են: Այժմ տարվա եղանակների առաջացումը և հերթափոխը ավելի լավ պատկերացնելու համար քննարկենք Երկրի դիրքն Արեգակի նկատմամբ տարվա տարբեր ամիսներին: Հունիսի 22–ին Երկիրն իր հյուսիսային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հս. լ. 23,5° զուգահեռականի հյուսիսային արևադարձի վրա: Ամառային
արևակայության (արևադարձի) այդ օրը հասարակածից դեպի հյուսիս՝ մինչև հս. լ. 66,5ο զուգահեռականը, ցերեկն ավելի երկար է, քան գիշերը: Հս. լ. 66,5°-ից մինչև Հս. բևեռն ընկած տարածքում բևեռային ցերեկն է, որը բևեռում տևում է վեց ամիս: Հս. լ. 66,5° զուգահեռականի վրա այդ օրն ամբողջովին ցերեկ է (24 ժամ): Հս. լ. 66,5ο զուգահեռականը բևեռային ցերեկների և գիշերների սահմանն է: Դրանից դեպի հարավ գիշերն ու ցերեկը միշտ իրար հերթափոխում են: Այդ զուգահեռականը կոչվում է հյուսիսային բևեռային շրջագիծ: Այդ նույն օրը հասարակածից հարավ՝ մինչև հվ. լ. 66,5° զուգահեռականը, ցերեկն ավելի կարճ է, քան գիշերը: Հվ. լ. 66,5°–ից հարավ ընկած տարածքը բոլորովին լուսավորված չէ. այդտեղ բևեռային գիշեր է: Հունիսի 22–ը համարվում է հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ամառվա և հարավային կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա սկիզբը: Այսպիսով՝ հյուսիսային կիսագնդում ամառ է, հարավայինումձմեռ: Հյուսիսային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերը կարճ, հարավայինումհակառակը: Հյուսիսային բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հարավայինի շուրջը բևեռային գիշեր: Այդ օրը՝ հունիսի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է բևեռային շրջագծերով:
Դեկտեմբերի 22–ին Երկիրը հարավային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և
ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հվ. լ. 23,5° զուգահեռականիհվ. արևադարձի վրա: Հասարակածից մինչև հվ. լ. 66,5° զուգահեռականը ցերեկն ավելի երկար է, քան գիշերը: Այդ զուգահեռականի վրա 1 ամբողջ օր (24 ժամ) բևեռային ցերեկ է: Հս. բևեռային շրջագծից դեպի Հվ. բևեռ շարժվելիս բևեռային ցերեկներն աստիճանաբար երկարում են և բևեռում հասնում վեց ամսվա: Այսպիսով՝ հարավային կիսագնդում ամառ է, հյուսիսայինում ձմեռ: Հարավային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերըկարճ, հյուսիսայինում հակառակը: Հվ. բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հյուսիսայինի շուրջը բևեռային գիշեր: Այդ օրը՝ դեկտեմբերի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է նորից բևեռային շրջագծերով: Դեկտեմբերի 22–ը համարվում է հարավային կիսագնդի աստղաբաշխական ամառվա և հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա սկիզբը: Սեպտեմբերի 23–ին և մարտի 21–ին Երկիրը հասարակածի կողմով է թեքված դեպի Արեգակը, և կեսօրին ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա: Լույսը մթից բաժանող գիծն անցնում է բևեռներով, և բոլոր զուգահեռականները հավասար լույս ու ջերմություն են ստանում: Գիշերը և ցերեկը հավասարվում են, բևեռային գիշերներն ու ցերեկները վերանում: Այդ պատճառով հս. կիսագնդում սեպտեմբերի 23–ը կոչվում է աշնանային, իսկ մարտի 21–ըգարնանային օրահավասարի (գիշերահավասարի) օր: Բացի տարվա եղանակների հերթափոխից՝ Երկրի տարեկան պտույտի հետևանքով առաջանում են նաև բազմաթիվ աշխարհագրական, օդերևութաբանական, ջրաբանական, կենսաբանական հետևանքներ բնության սեզոնային կամ տարեկան պարբերական (ռիթմիկ) երևույթներ: Դրանք արտահայտվում են օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, գոլորշացման, օդի բացարձակ և հարաբերական խոնավության, բույսերի աճման, զարգացման և մահացման, ջրամբարների մակարդակների փոփոխության, մարդու կյանքի սեզոնային և տարեկան գործունեության ժամանակ: Տարեկան պտույտի և առանցքի թեքության արդյունքում Երկրի վրա ձևավորվել է ջերմային (լուսավորության) 5 գոտի: Դրանք միմյանցից բաժանվում են արևադարձներով ու բևեռային շրջագծերով և տարբերվում հորիզոնի նկատմամբ Արեգակի դիրքով, ցերեկվա տևողությամբ, տարբեր եղանակների արտահայտվածությամբ, ջերմային պայմաններով (տե՛ս նկ. 28): Տարեկան պտույտի հիման վրա ձևավորվել է օրացույցը, որը ժամանակի հաշվարկման համակարգ է մեծ ժամանակաշրջանի համար: Այսպիսով՝ Երկրի ամբողջ պտույտի ընթացքում առաջանում են տարվա երկու հիմնական եղանակամառ և ձմեռ, որոնց միջև անցողիկ են աշունը և գարունը: Աշունն անցողիկ է ամռան և ձմռան, իսկ գարունը ձմռան և ամռան միջև: Սակայն տարվա եղանակները Երկրի տարբեր մասերում տարբեր կերպ են արտահայտվում: Հասարակածի երկու կողմերում՝ մինչև արևադարձներն ընկած տարածքում, դիտվում է հիմնականում տարվա մեկ եղանակամառ: Այստեղ տարեկան ջերմաստիճանների տատանումները փոքր են, իսկ օդի տարեկան միջին ջերմաստիճանը +20°–ից չի իջնում: Արեգակի ճառագայթների անկման անկյունը միշտ մեծ է սկսած 66,5°–ից (հունիս և դեկտեմբեր) մինչև 90ο (սեպտեմբեր և մարտ): Դա տաք ջերմային գոտու տարածքն է՝ մերձարևադարձային գոտին: Երկրի բևեռային շրջագծերից դեպի բևեռներ ընկած
շրջանում համարյա նույնպես դիտվում է տարվա մեկ եղանակձմեռ: Այստեղ տիրապետող են բևեռային գիշերները և ցերեկները: Արեգակի ճառագայթների ամենամեծ անկյունը Հս. բևեռում դիտվում է հունիսի 22–ին 23,5°: Մարտի 21–ից մինչև սեպտեմբերի 23–ը Հյուսիսային բևեռում անընդհատ բևեռային ցերեկ է (6 ամիս), իսկ սեպտեմբերի 23–ից մինչև մարտի 21–ըբևեռային գիշեր: Հարավային բևեռի շուրջը այդ ընթացքում հակառակ վիճակն է: Դա ցուրտ ջերմային գոտու տարածքն է: Տարվա չորս եղանակները Երկրի վրա լավ են արտահայտվում բարեխառն ջերմային գոտում բևեռային շրջագծերից
մինչև արևադարձներ ընկած տարածքում: Օրինակ՝ մեր երկրում ամառը չոր է ու, շոգ, աշունըտաք ու երկարատև, ձմեռը ցուրտ ու սակավաձյուն, իսկ գարունըզով ու խոնավ: Հունիսի 22–ին Երևանում (հս. լ. 40°) Արեգակի ճառագայթների անկման անկյունը կազմում է 73,5°[90°– (40°– 23,5°)], իսկ դեկտեմբերի 22–ին 26,5°[90°– (40°+ 23,5°)] անկյուն: Դրա պատճառով էլ Երևանում ամառը շոգ է, ձմեռը` ցուրտ:

Posted in Գրականություն

<> շարադրություն

Գիշեր է․ նստած եմ սենյակումս, մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ, որ ամբողջ օրը միշտ ուրախ աղջիկը ինչի է վերածվում գիշերվա մթին: Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է, որ կրում են բոլորը և պարզապես ժպտում են: Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը, տխրությունը, հաճախ արցունքները: Այս կյանքը լացելու աստիճան ծիծաղելի է դառնում: Ամեն մարդ իր ներսում զգում է ցավ, ինչ որ իրադարձությունից մնացած, ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տանջվում, սակայն շատ քչերն են, որ իրենց մեջ ուժ են գտնում ծիծաղի միջոցով թաքցնել ցավը, իսկ ոմանք չեն կարողանում և այդ ցավի պատճառով կործանվում են, չկարողանալով հաղթահարել այն: Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք, ովքեր ամենաշատն են ուզում լացել: Կարծում եմ իմաստ չունի ինչ որ մեկին պատմել տխրության կամ հոգու խորքում եղած ցավի մասին, որովհետև դա ոչ մեկին չի հետաքրքրում: ՈՒ՞մ ցույց տաս, ու՞մ պատմես, եթե նույնիսկ լաց լինես էլ, կգան կհարցնեն, կիմանան, թե ինչ է պատահել ու վերջ:  Մի մասը կտխրի, մի մասը կսկսի բամբասել և բոլորին պատմել, ոմանք նույնիսկ կուրախանան, և միայն այն մարդիկ կհասկանան քեզ, ովքեր իրոք հարազատ են դարձել, բայց, նույնիսկ նրանք չեն կարողանա թեթևացնել ցավդ, միայն նրանց պատմելով կարող ես հանգստացած զգալ ինքդ քեզ:
Իսկ ո՞րն է տխուր լինելու պատճառը: Յուրաքանչյուրն ունի իր պատճառները տխրելու: ՈՒ դրանցից մեկը գիշերն է, երբ բոլորը մնում են մենակ իրենց ես-ի հետ, մտածում են, տխրում, ուրախանում, հիշում, ընկնում երազանքների գիրկը:

Posted in Հասարակագիտություն

Սոցալիզմ։Կոմունիստ սոցիալաժողովրդավարություն։Նացոնալիզմ։Շողունլիզմ։Ֆաշիզմ։Նացիզմ։Ռասիզմ

Ֆաշիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ: Ի հայտ է եկել Եվրոպայում 20-րդ դարի սկզբին: Նախքան եվրոպական այլ երկրներում տարածվելը, առաջին ֆաշիստական շարժումներն սկսվել են Իտալիայում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Ազատականությանը, մարքսիզմին և անարխիզմին հակառակ՝ ֆաշիզմը սովորաբար տեղակայվում է ծայրահեղական աջ թևի ավանդական ձախ-աջ սպեկտրում: Բրիտանիկա հանրագիտարանի տվյալներով՝ ֆաշիզմի արմատները կարող են կապված լինել Յակոբինյան շարժման հետ:

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

Նացիոնալիզմը քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։

Ռասիզմ

Սկսած 1966 թվականի մարտի 21-ից` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան կոչ է անում միջազգային հանրությանը կրկնապատկել իր ջանքերը՝ վերացնելու ռասայական խտրականության բոլոր տեսակները: Ռասայական խտրականության դեմ պայքարի օրն ընտրվել է մարտի 21-ը` ոգեկոչելու այն մարդկանց, ովքեր սպանվել էին 1960 թվականին այդ օրը Հարավային Աֆրիկայում խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ապարտեիդի (մեկուսացման) օրենքների ընդունման դեմ: Օրենքները նախագծվել էին ռասայական խտրականությամբ առաջնորդվող կառավարության կողմից, խստորեն սահմանափակում էին «սև» բնակչության տեղաշարժը «սպիտակների» տարածքներում: Ավելի քան 50 խաղաղ սևամորթ ցուցարար զոհվեց Հարավային Աֆրիկայի Շարփեվիլ ավանում, երբ ոստիկանությունը կրակ բացեց նրանց վրա։

Ռասան դասակարգման համակարգ է, որն առանձնացնում է մարդկանց ընդհանուր և որոշակի խմբերն` ըստ անատոմիական, մշակութային, էթնիկ, գենետիկական, աշխարհագրական, պատմական, լեզվական, կրոնական և սոցիալական պատկանելիության:

Ռասիզմը համոզմունք է, ըստ որի, մարդկանց որոշակի բնորոշ հատկություններ ու ունակությունններ պայմանավորված են միայն ռասայով, և որ որոշ ռասայական խմբեր ավելի բարձր են մյուսներից: Ռասիզմը և խտրականությունը օգտագործվել են որպես հզոր զենք՝ ատելություն սերմանելով կամ վախեցնելով մյուսներին կոնֆլիկտների կամ պատերազմների և նույնիսկ տնտեսական ճգնաժամերի ժամանակ:

ՄԱԿ–ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին և երկրորդ հոդվածներում ասվում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն: Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը: Սակայն այսօր խտրականության դեմ պայքարն ամբողջ աշխարհում շարունակում է միլիոնավոր մարդկանց համար մնալ առօրյա պայքար:

Ես ռասիստ  չեմ, բայց… մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել ինքը ռասայական խտրականությունը մեր հասարակությունում վերացնելու համար:

2014 թվականի Ռասայական խտրականության դեմ պայքարի օրվա համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից ընտրված թեման է` համաշխարհային առաջնորդների առանցքային դերը ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարում քաղաքական կամքի դրսևորումն ու մոբիլիզացիան։

Posted in Էկոլոգիա

Ինչի հետ չի կարելի համադրել ձուն

Ձուկ։ Ձուն նյութ է պարունակում, որը կարող է չեզոքացնել վիտամին B7-ը, որով հարուստ են ձկան յուղոտ տեսակները։

Բրինձ։ Այս դեպքում աշխատում է նույն կանոնը, ինչ ձկան դեպքում։ Որպեսզի բրնձից ստանաք առավելագույն օգուտը, հարկավոր չէ այն համադրել ձվի հետ։

Կարտոֆիլ։ Կարտոֆիլը հանքանյութեր է պարունակում, որոնք խոչընդոտում են ձվի մեջ պարունակվող երկաթի և կալցիումի յուրացմանը։ Այդ պատճառով էլ ցանկալի չէ օգտագործել ճաշատեսակներ, որոնցում համադրված են ձուն և կարտոֆիլը։ Այս մթերքները միասին վատ են յուրացվում, նյութափոխանակությունը խանգարվում է։

Կաթ։ Որոշ սպիտակուցային մթերքներ համադրելի չեն միմյանց հետ։ Դա վերաբերում է նաև կաթին ու ձվին։ Գերադասելի է կաթն առանձին օգտագործել, որպեսզի դրանում պարունակվող արժեքավոր նյութերն ամբողջությամբ յուրացվեն օրգանիզմի կողմից։

Պանիր։ Օրգանիզմին առավել հեշտ է յուրացնել կենդանական ծագման մթերքներից մեկը։ Սա նշանակում է, որ գերադասելի չէ ձուն համադրել մսի, պանրի, խոզապուխտի հետ։ Այսպիսի նախաճաշի հետևանքով ողջ օրվա ընթացքում որովայնում ծանրություն կզգաք։

Որոշ մրգեր։ Խորհուրդ չի տրվում խնձորը, տանձը, խաղողը, սալորը, դեղձը և ձմերուկն օգտագործել սպիտակուցային մթերքի, այդ թվում՝ ձվի հետ։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ նշված մթերքը տարբերվում է յուրացման արագությամբ։ Մրգերը յուրացվում են օգտագործելուց 15 րոպե անց, իսկ ձուն շատ ավելի երկար է մշակման ենթարկվում։

Կարագ, սերուցք, մայոնեզ։ Ձուն և ճարպերն ընդունելի համադրություն են, հատկապես, եթե այդ ճարպերը կենդանական ծագման են։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ ճարպերը դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել կարագը, սերուցքն ու մայոնեզը ձվի հետ համադրելուց։

Posted in Հասարակագիտություն

Ազատականություն և պահպանողականություն

Ազատականությունլիբերալիզմ քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրություններըքաղաքացիական իրավունքներըմամուլի ազատությունըկրոնի ազատությունըազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքիպետական կրոնիբացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Լոքը գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և ավելացնում էր, որ կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պանծալի հեղափոխությանԱմերիկյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ականավոր հեղափոխականները ազատականության փիլիսոփայությունը գործածում էին՝ արդարացնելու համար իրենց կողմից բռնակալական համարված իշխանության զինված տապալումը։ Ազատականությունն արագորեն սկսեց տարածվել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին ԵվրոպայիՀարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության տարածման գլխավոր բաղադրիչը։ Ազատական կուսակցություններն այսօր մնում են աշխարհի շատ երկրներում իշխանության ու ազդեցության տարբեր աստիճաններ ունեցող քաղաքական ուժ։

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին։ Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Posted in Հայոց Պատմություն

Լևոն Գ։ Լևոն Դ։ Օշին Ա։ Լևոն Ե։ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը։

Լևոն Գ (հունվարի 24, 1236 — փետրվարի 6, 1289, Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա), Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.–ից։ Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, երբ Լևոնը բանտարկյալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին դիմեց՝ կարոտյալներին օգնելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ Հանգամանքներից օգտվելով, 1275 թ.–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276 թ.–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ.–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։ Լևոնի ներքին քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1271 թ.–ին նա վերանորոգվեց վենետիկցիների, իսկ 1288 թ.–ին՝ ջենովացիների հետ կնքած առևտրական պայմանագրերը։ Ջենովայի դիվանատանը ցարդ պահպանվում է 1288 թ.–ին ջենովացիներին շնորհած պարգևագիրը հաստատված Լևոնի կնիքով ու ստորագրությամբ։ Լևոնը հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում։ Լևոնի հովանավորությունն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին։

Լևոն Դ

Լևոն Դ (1289 — 1307, Անարզաբա, Ադանայի մարզ, Թուրքիա), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305 թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307 թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Օշին Ա

Օշին Ա (հունվարի 10, 1283 — հուլիսի 20, 1320, Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր 1308 թվականից։ Հեթում Բ–ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։

Լևոն Ե

Լևոն Ե Հեթումյան (1310 — օգոստոսի 28, 1341, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր (1320-1342)։ Կիլիկիայի Հայոց թագավոր Օշին Ա-ի և Իզաբելլա Գ թագուհու որդին, Հեթումյաննների թագավորական հարստությունից։

Ծնվել է 1310 թվականին։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը։ 1329 թվականին Լևոն Ե-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Ե-ն ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337 թվականին Լևոն Ե-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։

Լևոնը հանկարծամահ Է եղել 1342 թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Ե-ի հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվից՝ Հայոց թագավորը: Նրանք էին պատերազմ հայտարարում, հաշտություն և դաշինք կնքում, քաղաքներ ու ամրոցներ հիմնադրում, դրամներ հատում և լուծում գահաժառանգման խնդիրը:

Երկրի գործադիր իշխանությունը թագավորն իրականացնում էր գործակալությունների միջոցով: Տասից ավելի գործակալությունների մի մասը նման էր Հայաստանում եղածներին, իսկ մյուսները նոր էին:

Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց թագադիր գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, ինչպես նաև հետևում էր արքունի արարողակարգի պահպանմանը:

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Թագավորի անչափահասության դեպքում պայլն իրականացնում էր ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը:

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի դերը, որը տնօրինում էր արքունի եկամուտները և ծախսերը:

Գործակալությունների մեջ բավական ազդեցիկ էր արքունի քարտուղարությունը, որի գլխավոր պաշտոնյան կոչվում էր կանցլեր: Սովորաբար նա էր ղեկավարում բանակցություններն օտար երկրների հետ:

Երկրի զինված ուժերը կազմակերպելու և ղեկավարելու համար ստեղծվել էր երեք գործակալություն՝ սպարապետություն, սպասալարություն, մարաջախտություն (մատակարարման): Սպարապետին Կիլիկիայում անվանում էին նաև գունդստաբլ: Նա բանակի ընդհանուր հրամանատարն էր: Բանակում մեծ էր արքունի հեծելազորի հրամանատարի՝ սպասալարի դերը: Բանակի սպառազինության և պարենի մատակարարմամբ զբաղվում էր մարաջախտությունը, որի ղեկավարը կոչվում էր մարաջախտ:

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:

Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար: Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

Կիլիկիայի հայոց թագավորությունում հայերից բացի ապրում էին նաև զգալի թվով հույներ, ասորիներ, հրեաներ, խաչակիրներ և արևմտաեվրոպացի առևտրականներ, որոնք ներքին հարցերում առաջնորդվում էին իրենց օրենքներով: Անհրաժեշտ էր այս բոլորը միավորել և ստեղծել միասնական օրենսդրություն: Այս խնդիրը հաջողությամբ լուծեց Հեթում Ա թագավորի եղբայր Սմբատ Սպարապետը: Նրա կազմած Դատաստանագիրքը միավորեց այս օրենքները և հարմարեցրեց Կիլիկիայի պայմաններին:

Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: Արքունի դատարանը քննում էր պետական կարևորագույն գործերը: Դրանց թվում էին իշխանների միջև, ծագած վեճերը, գահաժառանգության խնդիրները, պետական դավաճանությունը և այլն: Կարևոր տեղ էր զբաղեցնում Սսի արքեպիսկոպոսական դատարանը, որտեղ հիմնականում քննում էին բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող գործերը: Քրիստոնյաների և այլադավանների միջև առաջացած վեճերը նույնպես քննվում էին այստեղ:

Ստորին կամ Փոքր դատարանները գտնվում էին քաղաքներում ու գավառներում և քննում էին տարաբնույթ հանցագործություններ: Քաղաքների օտարազգի բնակչությունը դատական խնդիրները լուծում էր իր դատաստանագրքերով:

Եկեղեցական դատարանները Կիլիկյան Հայաստանում քննության էին առնում ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և մանր իրավախախտումների հետ կապված խնդիրներ:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 03․02․20

Նախադասության մեջ տեղադրել փակագծում տրված բայերից ճիշտ բառը։

Այս ու այն կողմ շուռումուռ գալուց հետո իշխանը չկարողացավ քնել և դուրս եկավ վրանից։

Այսօրվանից նա դառնում է մեր ստեղծագործական միության լիիրավ անդամ։

Միշա Գլինկան հազիվ 13 տարեկան էր, բայց արդեն հրաշալի նվագում էր դաշնամուր։

Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը։

Ինձնից բռնեցեք խորտակվող մարդիկ, ես ժայռի նման կանգնած եմ ամուր։

Ավանդությունը պատմում է, որ այծեմնիկ անեցի մարմնից հանած նետերով էր կռվում թշնամիների դեմ։

Վաղորդյան սյուքը մեղմորեն սոսափում էին ընկուզենու տերևները։

Քո պատմած դեպքը սովորական հնարանք է այլ ոչ թե իրականություն։

Հեռվից լսվում էին սարից իջնող աղբյուրների կարկաչը։

Երեկոյան բառաչում էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը։