Posted in Ռուսերեն

Задание

1.Объективная рецензия, безядерная зона, необъятные просторы, объегорить покупателя, отъявленный лгун, предъявлять документы, всё предусмотреть, объёмный портфель, предосенний период, предъюбилейные приготовления, панъевропейская трасса, разъяренный лев, сверхядовитое вещество, сэкономить деньги, сверхъестественное явления, трехъязычный словарь, двухэтажный дом, безъядерный.

Буквы з и с на конце приставок.

рассечь, расцвёл, восстать, здоровье;
сбегать, расщепить, беспросветный,
сделка;
беспримерный, всплеск, сберечь, здание;
безмолвный, истратить, возвратить, расхвалить.
беззаботный, безграничный, расцеловать, безграмотный;
разжевать, разбушеваться, бездонный, беззаветный;
истлеть, сгореть, разжать, испугать;.сделать, рассечь, сдать, расхватать;

Буквы о и а в корнях.

Отрасль, отрощенный, отросток, перерастание, повзрослеть, подрастание, выращенный, прироcтание, прирастать, произрастать, прорастать, прорасти, разрастись, растение, растеньице, расти, растительный, растить, рослость, рослый, ростковый, Ростислав, Ростов, ростовщик, срастись, переложение, подложить, полагать, полог, положение, предлагать, предложение, предполагаемый, предрасположенный, прилагательное, проложить, разлагаться, разложение, расположенный, слагаемое, сложенный, сослагательное, усложненность, усложняться.

Posted in Հայոց Պատմություն

Վարազդատ և Արշակունիների անկում

Վարազդատ Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Posted in Գրականություն

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

zagruzhennoe_26

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:

Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :

Օրանգուտանի նման  սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր գրաբար լեզվով, իսկ գյուղացի մանուկ տիրացուները երգում էին շարականները կոտրտված հայերենով: Այդ փոքրիկ բնակչության հոգեկան դաստիարակությունը ՝ մկրտություն, հարսանիք, թաղում, խոստովանանք և այլն, հանձնված լինելով Մխիթարյաններին, բոլորը կրում էին հին հայկական պատմական անուններ. օրինակ՝ դպրոցի տնտեսուհին, արևից այրված պառավ մի  իտալուհի, կոչվում էր սինյորա Վարդուհի, իսկ իր ամուսին-դռնապանը ՝ սինյոր Հմայակ :

Ամբողջ երկու ամիս աշակերտները հանգստանում էին այդ գյուղում, ամեն օր զանազան խմբերի բաժանված ՝ հեռավոր էքսկուրսիաներ կատարելով մինչև իտալական Ալպերի ստորոտը: Աշխարհի ամեն ծայրից հավաքված ուշիմ և քաջառողջ պատանիներ էին բոլորն էլ: Նրանց մեջ կային աշակերտներ Սեբաստիայից, Կահիրեից, Փարիզից , հեռավոր Բուենոս Այրեսից, Կուբանից, Թիֆլիսից և  վերջապես  Արևմտյան Հայաստանի ամենահեռավոր վայրերից : Բայց ես անմիջապես զգացի, որ այդ զանազան վայրերից եկած տղաները իրենցից ներկայացնում էին միաձույլ մի զանգված, մի տեսակ դասիարակչական սիստեմի արդյունք: Կային և ուսանողներ Եվրոպական զանազան համալսարաններից, որոնք եկել էին իրենց արձակուրդը անցկացնելու իրենց  ծերունի դաստիարակների մոտ: Բոլորը հագել էին ամառվա համազգեստ:Արձակուրդի վերջին օրերին Եվրոպայից եկավ հանգստանալու Դանիել Վարուժանը հայտնի օֆորտիստ Էդգար Շահինի հետ, ովքեր նույնպես Մխիթարյանները պատիվ ունեն իրենց սաների թվում հաշվելու: Երկար տարիներ չէի տեսել բանաստեղծ ընկերոջս. մեծացել էր, բարակ և անհավասար բեղերը ծածկել էին վրա վերին շրթունքը : Բայց միշտ նույն թախծալից աչքերն ուներ … Եվ ահա մի օր էլ ամբողջ դպրոցով վերադարձանք Վենետիկ՝ սկսելու ուսումնական տարին:​

Դպրոցը՝ Մուրատ Ռափայելյանի լիցեյը, Կարմինի կանալի վրա՝իտալական ռենեսանսի ոճով, 17-րդ դարու սկզբներին կառուցված վաղեմի ավանդական Զենոբիա տոհմի պալատն էր: Այդ տոհմըՎենետիկի Հանրապետությանը տվել էր մեկից ավելի դոժեր ինչպես Մոնչենիկո 4-րդը, որը հայտնի էր թուրք սուլթան Սուլեյման 3-րդի դեմմղած իր պատերազմներով, տվել էր նույնպես մի քանի ծովակալ, իթիվս նրանց՝ հայտնի Ջուզեպպե Մոռոզնին, որը Լևանդի ծովամարտում ջախջախեց ու ոչնչացրեց թուրքական նավատորմիղը:Ահա թե ինչու այդ գեղեցիկ շենքը զարդարված էր թանկագին որմնանկարններով, Տիեպոլոյի ստորագրությամբ, Չելլինիի, Կանովայի ձեռագործ անդրիներով և մարմարև քանդակներով, և նրա հանդիսավոր սրահում` հնամենի թանկարժեք կարասիների կողքին,երևում էին Տինտորեստտոյի, Վերոնեզեի նման մեծամեծվարպետների գործեր:

Մխիթարյանները այդ հնադարյան պալատը դպրոցի վերածելիս ոչ միայն չէին փոխել նրա ներքին կարգն ու սարքը, այլև հետզհետեհարստացրել էին նրա գեղարվեստական արժեքը՝ հաջորդականգնումներով: Իսկ գրադարանը հաշվում էր Վենիտիկի լավագույներից մեկը:

….Դպրոցի ձմեռվա գավաթում երկու մեծադիր արձան էր կանգնած, մեկը՝ Ֆառնեզյան Հերակլեսի,իսկ մյուսը՝ մի անծանոթ անդրիագործի վեստալյան քրմուհին: Շատ էի սիրում այդ քրմուհուն, որիծալեծալ քղամիդի տակից երևում էր նրա սիրուն ու փոքրիկ տոտիկը:

…Դպրոցի առողջապահական ռեժիմը խիստ էր: Յուրաքանչյուր աշակերտ ուներ իր առանձին ննջարանը, որի մեջտեղում դրված էր ընկուզենուց մի պարզ մահճակալ, առանց բարձի, սավանի ևվերմակի պառկոււմ էինք բոլորովին մերկ չոր տախտակի վրա: Սենյակը դուռ չուներ: Մինչևարշալույս՝ անծայր միջանցքի երկայնքով դանդաղ ման էր գալիս հերթապահ հսկիչը և, մեկ-մեկսենյակները մտնելով, ստուգում էր աշակերտների քունը:

Շենքի ջերմաստիճաը նույնն էր պահվում ամառ, թե ձմեռ: Ուղիղ ժամը վեցին ուժեղ թմբկահարությունը արթնացնում էր բոլորիս: Որից հետո անմիջապես պարտավոր էինք մերկ կանգնել մեր անդուռ ննջարանի շեմքին, մինչև հերթապահ-հսկիչը, որը այդ տարի մի նախկին զինվորական էր, շլանգը ձեռին՝ սառը ջրով ոտից մինչև գլուխ ողողում էր յուրաքնչյուրիս: Այդ սպարտական լոգանքից հետո թաց մարմնով ամբողջ շարան կազմած իջնում էինք գավիթը և, մի տասը րոպե վազելուց հետո մի քսան րոպե զբաղվում էինք մարմնակրթանքով, որից հետո միայն չորացած, տաքացած և կայտառ վերադառնում էինք մեր սենյակները և հագնվելով  ուրախ քրքիջներով լցնում ճաշարանի դահլիճները:Այս բոլորից հետո միայն սկսում էր դասավանդումը:​

Սովորում էի հաջող` արագությամբ յուրացնելով  ավանդված դասերը, միշտ մնալով նույն անտանելի չար պատանին: Հայ դպրության և լեզվի ավանդումը, ինչպես միշտ, Մխիթարյան   հայերը վերապահում էին իրենց` մնացյալ առարկաների համար հրավիրելով քաղաքի լավագույն մասնագետներին: Իսկ գրաբար լեզվի ավանդումը  այդ տարին հանձնված էր Քասգանդիլյանին:  Կարճահասակ, կորաքամակ, իր պարզունակ սքեմի մեջ, միշտ ցրտից դողդողացող, տարիների բեռան տակ կքած, իր նվաղ ուսերի վրա մի մեծ  գլխով, որի մանակական անխորշոմ  արտահայտությունը չէր համապատասխանում ալեզարդ երկար մազերին, ծանծաղ մորուքը միշտ քամուց տարուբեր, արագոտն և դյուրաթեք, հակառակ մեծ տարիքին, բոլորին առինքնող, աշխարհում բնակվող` սակայն ոչ աշխարհից: Հիանալի մի ծերուկ էր Քասգանդիլյանը:  Այդ փոքրիկ, մեծ մարդու ամբողջ ներքնաշխարհը պարզ արտացոլվում էր նրա աչքերում: Կյանքումս այդպիսի աչքերի չեմ հանդիպել: Երբեմն թվում էր, որ մի հինավուրց մեհյանի խորքում պլպլացող կանթեղ էին այդ աչքերը, երբեմն էլ կարծես նրանց մեջ  փայլում էին բոլոր երկինքները: Ոսկեդարյան գրաբարի ավանդումը նրան էր հանձնված, և  նա պահանջում էր իր աշակերտներից խոսել անպայման գրաբար և միայն գրաբար:  «Զի սա է, — ասում էր նա, — աղբիւր բարբառոյ մերոյ հայրենականի». և ամեն ինչ ներում էր այդ աշակերտին, որը կարողանում էր իր հետ խոսել այդ լեզվով:  Քասգանդիլյանը շատ էր հարգված քաղաքի բարձր դասից, մեծ էր նրա հմայքը և ամբողջ Իտալիայում: Գերմանիայի և Անգլիայի հայագետ պրոֆեսորների հետ թղթակցում էր միշտ գրաբար լեզվով և նրանցից մի քանիսի ազնվական բարեկամն էր: Անձնական բարեկամն էր և´ Վենետիկի պատրիարք, Հռոմեական կղերի ամենակարկառուն դեմքերից մեկի` կարդինալ Ռամպոլլայի, որը հաճախ նրա հյուրն էր լինում  դպրոցում զբաղեցրած նրա խցիկում: Այդ խցիկը հին, փոշոտած մագաղաթների հետ  ամենաթանկարժեք նկարների մի լաբիրինթոս էր, որի մի անկյունում երևում էր նրա փոքրիկ, պարզունակ և համեստ մահճակալը: Իսկ նրա ընդարձակ սեղանի վրա` անհամար ձեռագրերի կույտերի մեջ, Չելլինիի ձեռագործ մի խաչելություն կար և ներսից մոմով լուսավորված մի գանգ:  Քասգանդիլյանը դասերն ավանդում էր ո´չ թե դասարանում` աշակերտների դիմաց նստած, այլ դպրոցի մարմարյա գավիթը բոլորող սյունազարդ կամարների տակ ման գալով: Ճիշտ այնպես, ինչպես հելլեն փիլիսոփաները Աթենքում: Իսկ մենք` աշակերտներս, տետրակ ու մատիտ ձեռքներիս հետևում էինք նրան, շրջապատում կամ առաջը կտրում: Դրա համար ալևոր ուսուցչի դասավանդությունը մի տեսակ ինտիմ և խելացի խոսակցության բնույթ էր կրում:

Արդեն երկու տարի է՝ աշակերտ էի Մուրադ-Ռաֆայելյան լիցեյում: Ձմեռ էր, հունվար ամսին, եթե չեմ սխալվում, և տարվա այդ եղանակին Վենետիկը` Ադրիականի թագուհին, շնորհիվ իր ջրանիստ դիրքին` հիշեցնում էր մի լալկան սգավոր կնոջ: Այդ օրվա դասախոսությունը Դավիթ Անհաղթի վերլուծումն էր և անպայման գրաբար լեզվով, իհարկե: Այդ միջոցին էր, որ Ռամպոլլայի կողմից մի սիրուն և փոքրիկ կողովի մեջ, թարմ և կանաչ տերևներով ծածկված, գեղեցիկ ելակներ նվեր բերին  Քասգանդիլյանին: Ռամպոլլան իր պալատում մի ձմեռային պարտեզ ուներ, ուր ինքն իր ձեռքով  աճեցնում էր այդ ելակները, որոնք տարվա այդ եղանակին հազվագյուտ և թանկագին նվեր էին, որով հարգո կարդինալը կամեցել էր պատվել իր ալևոր բարեկամին: Երեխայի նման ուրախացավ Քասգանդիլյանը. մեղրամոմի նման իր մատներով զգույշ վերցնելով տերևները` թաց աչքերով փառաբանում էր «ամենակալին», որպես ստեղծողի ամենայն գեղեցկություն, ի թիվս նրանց և´ելակի, որի բուրավետ համը կարծես նա ավելի հոգով էր ճաշակում, քան շրթունքներով: Բայց նկատելով, որ իրեն շրջապատող աշակերտները, փոխանակ հոգեպես ճաշակելու արարչի ստեղծած այդ պտուղները, տրամադիր էին շրթունքերով լափել, խեղճ մարդը յուրաքանչյուրիս բերանը մի-մի ելակ դնելուց հետո  սարսափով տեսավ, որ զամբյուղի հատակում մնացել է ընդամենը յոթ ելակ: Մի րոպե փնտրելուց հետո, թե ու՞մ կարող էր հանձնել այդ թանկագին մնացորդը մինջև դասավանդության վերջանալը` ամենքից ավելի վստահելին ինձ գտավ և ասաց. «Որդեակ իմ, Վահրամ, առ զզամբիւղս զայս, հանդերձ ելակաւ, որ ի մէջ զամբիւղին, և դիր ի վերայ սեղանոյ իմոյ ի խցի իմում»: Այդ միևնույնն էր, թե կատվին պանիր վստահվեր: Բայց նա երեխայի նման պարզասիրտ էր: Զամբյուղը ձեռիս արագ վազեցի մինչև շենքի երկրորդ հարկը, ուր գտնվում է Քասգանդիլյանի խցիկը: Զամբյուղը սեղանի վրա դնելուց առաջ մի երկուսը կերա իբրև վարձատրություն իմ կատարած աշխատանքի, հատակում թողնելով միայն հինգը… արագ իջա սանդուղքներից, բայց կես ճանապարհին չհասած՝ մտածեցի և եզրակացրի, որ հինգ ելակը շատ էր ալևոր ուսուցչիս տկար ստամոքսի համար, և կայծակի արագությամբ մտա կրկին անգամ նրա խցիկը և … կերա երեքը ևս: Մնաց երկուսը: Իջնում էի, այս անգամ դանդաղ քայլերով՝  առաջին անգամ զգալով, որ հակառակ ֆիզիկական օրենքների` ելակը ևս մագնիսական ձգողություն ունի… և մինչև սանդուղքների ներքևի  աստիճանը հասնելուց հետո  սկյուռի արագությամբ նորից վերև բարձրացա ու միանգամից կուլ տվի մյուս երկուսը ևս՝  այս անգամ առանց ծամելու: Բայց երբ պատրաստվում էի հեռանալ խեղճ դաստիարակիս խցիկից, խղճի խայթը արթնացավ մեջս, և ցանկանալով «դարմանել» կատարվածը՝ հավաքեցի սեղանի վրա ցրիվ եկած, քանիցս  խզված, նորից գրված, դարձյալ վերանայված և նորից գրված ձեռագիր բանաստեղծությունները, ճմռթելով դրանք, դրի զամբյուղի մեջ ելակների փոխարեն … և նույն կանաչ տերևներով ծածկեցի: Հանգիստ խղճով, թեթևացած հոգով իջա ներքև, ուր դասավանդությունը շարունակվում էր,  որին հետևեցի ուշիուշով մինչև վերջ: Բայց երբ հնչեց դասավարման  զանգը, որից հետո սկսվում էր զբոսանքի ժամը դպրոցի պարտեզում, Քասգանդիլյանը, մոռանալով այս անգամ գրաբարի լեզուն, ժամանակակից հայերենով ասաց «Հիմա էլ ես գնամ ելակ ուտելու» ասելով, հեռացավ մեզանից: Անմիջապես զգացի կատարած հանցագործությունս և սկսեցի մտածել, թե ուր ծակամուտ պահվեմ:

Պարտեզի ճիշտ մեջտեղում, ուղիղ Քասգանդիլյանի պատուհանների առաջ, բարձրանում էր հարյուրամյա մի գեղեցիկ թմբի: Լռիկ մագլցեցի վեր, սկյուռի նման կկզեցի ծառի կատարին, որտեղից  ճյուղերի մեջ թաքնված պարզ տեսնում էի խցիկի ներսը…: Ահա զգույշ բացվեց դուռը. ձեռքերը իրար շփելով, — մի բան, որ նրա մոտ ուրախության արտահայտություն էր, — մոտեցավ զամբյուղին` երեխայի նման հրճվելով: Հետո, կարծես վախենալով, որ իրեն հանկարծ կխանգարեն, արագ վերադարձավ դեպի սենյակի դուռը և ներսից կողպեց բանալիով: Նստելով զամբյուղից առաջ՝  փոքրիկ երեխայի նման գրկեց զամբյուղը և մատներով զգույշ սկսեց բաց անել թարմ տերևները՝  աչքերը դեպի երկինք, գոհացում հայտնելով արարչին` նրա անբավ բարիքների  համար…

Անկարող եմ նկարագրել նրա աչքերի մեջ արտահայտված անակնկալ հիասթափումը, որը փոխվեց գազազած զայրույթի, և փոխարեն ակնկալված ելակների, զամբյուղի հատակում գտավ իր ճմռթված  սեփական ձեռագիրը: Այս բոլորը տեսնում էի ծառի կատարից` վախից սահմռկած, երբ հանկարծ ծերունի նահապետը բաց արեց պատուհանը և մինչև կես-մեջքը դուրս ընկնելով, ալեխառն մազն ու մորուքը քամուն տված՝ սկսեց փնտրել հանցավորին` հիշեցնելով զայրացած հայր Աստծուն ամպերի միջից` մեր հանցապարտ նախահորը փնտրելիս… Եվ ահարկու ձայնով գոռաց. « Նզովից արմատդ, Վահրամ, դու ու՞ր կաս». « Ա´ստ եմ, Հայր», գոչեցի ծառի կատարից: «Ընդէ՞ր ճաշակեցիր ելակն իմ, և առ ի՞նչ  թակեալ կաս ընդ սաղարթին թմբոյն`այս պատուականին»: «Հանցաւոր էի և թաքեայ երեսաց քոց այլև ելակն քոյ, մաքրազարդեցի, քանզի հաճոյ էր քմացս»:

Քասգանդիլյանը ամեն բան ներում էր գրաբար լեզվի քաջավարժ աշակերտին: Ներեց, իհարկե, և ինձ՝ մի քիչ ականջիս ծայրը ոլորելով միայն և ցավ հայտնելով, որ գոնե մի ելակ չեմ թողել զամբյուղի հատակին:

Սովորություն էր ամեն օր, ցերեկվա զբոսանքին երկուական խնձոր տալ աշակերտներին: Լոմբարդիան հարուստ էր խնձորով, և Մուրատյան դպրոցի կալվածները մայր ցամաքում անսպառ խնձոր էին հայթհայթում աշակերտներին: Ուշ աշնան այդ գեղեցիկ բերքը, գրեթե ամբողջությամբ, ծովի ճամփով փոխադրվում էր դպրոցի մառանը և լիովին բավարարում տեսչության «խնձորաբուժական» ձգտումներին: Եվ որովհետև ամենագեղեցիկ իրը առօրյա դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից՝ այդ ավանդական պտուղը անհրապույր էր դարձել բոլորիս համար, որով ավելի շուտ գնդակ էինք խաղում, քան թե ուտում: Մառանը, ուր պահվում էր արժեքից ընկած, սակայն և պարտադիր պաշարը, գտնվում էր հսկա շենքի ներքնահարկում, և ցանցապատ պատուհաններից ընդունում էր իր պահպանման համար անհրաժեշտ թարմ օդը, որոնք բացված էին պարտեզի վրա: Զբոսնելիս տեսնում էինք խնձորների բլուրները՝ այդ լուսամուտներից, առանց պատվելու նրանց գոնե մի հարգալից որկրամոլ հայացքով…: Բայց իմ սիրելի ընկերը, Գրիգոր Լաքքան, նույն կարծիքին չէր. նրա գնահատումը դեպի այդ ոսկեգույն պտուղները՝ պաշտամունքի էին հասնում, և չբավարարվելով մեր բաժին մի քանի տասնյակ խնձորից, որ զիջում էիք նրան, համոզեց ինձ մեխով զինված մի փայտով զբոսանքի ժամանակ մառանի լուսամուտից օրական մի քանի տասնյակ ևս որսալ այդ խնձորներից: Չանցավ մի քանի շաբաթ, և խնձորի բլուրները սկսեցին իջնել վրդովեցուցիչ արագությամբ: Այս երևույթից սարսափած՝ մառանապետ աղբայր Պիոսը, ցանկանալով անպայման այդ անբնական երևույթին վերջ դնել և բռնել հանցավորին, հանճարեղ հղացում ունեցավ՝ զբոսանքի պահին թաքնվել պտուղների կույտի տակ: Արժանապատիվ Պիոսը ճաղատ էր, և այդքան խնձորների մեջ կարելի էր զանազանել նրա գլուխը խնձորից: Իսկ ես իմ ընկերոջ անհագուրդ ախորժակը գոհացնելու բարի ցանկությամբ, խնձորները որսալիս, իհարկե, մեխով հանդիպեցի նրա գլխին:

Պիոսը, արյուն լվա դուրս պրծնելով խնձորների տակից, շտապեց հայտնել եղելությունը տեսչին: Դա թեև խնձորների գոնե մի մասը փրկեց Լաքքայի ամենակուլ կոկորդից, բայց մի անգամ ևս համոզեց իմ դաստիարակներին, որ խստագույն պատիժն անգամ անընդունակ էր ուղղել ինձ:

Այս անգամ դպրոցի «Պատժո տախտակի» վրա, ուր միշտ փայլում էր կավիճով գրված՝ իմ անունը, տեսչի կարգադրությամբ փորագրվեց որպես հավիտենական մեղադրանք անտանելի աշակերտիս:

Աղբյուրը`  Վահրամ Փափազյան «Հետադարձ հայացք»

Posted in Անգլերեն

Classwork

1.That man is twice my weight.
He (to weigh) 98 kilos.
2.I (to weigh) myself on the scales.
I think i am over weight.
3.Marta is at the market.Right now she (to look) at the figs.
She wants to  buy some.They (to look) fresh.
4. Susie! Get your  fingers out of the dessert!
What are you doing? I (to taste) the cake
5.Mrs.Edwards  (to have ) a cat and a dog.
They  are always fighting.
6. Don’t disturb your father ,Bob! He ( to have) an important conversation with his boss.
7.”Will you listen to him?” “That (to depend).”
8.Don’t  let him down. He ( to depend) on you.
9. I have an appointment  with Mr. Jackson.
” Yes, i know.He (to expect) you”, said the secretary.
10. I haven’t seen Carol today.I ( to expect) her to phone me this evening.

Posted in Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի (փետրվարի 71676ՍեբաստիաԱրևմտյան ՀայաստանՕսմանյան կայսրություն — ապրիլի 161749Սուրբ Ղազար կղզիՎենետիկՎենետիկի հանրապետություն), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին:

Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր: Վերջապես, հասնելով հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտը, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը: Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը: Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ: Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն:

Մխիթարը դեռ ոգևվորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը 2 տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Այն թարգմանել և ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր, նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր գրականություն:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 04․11․19

2.Ընդգծիր ճիշտ ձևերը և դրանցով կազմիր նախադասություններ:

Բազմիցս – բազմիցս անգամ

Բազմիցս կրկնել եմ և մինչև այսօր ոչ մի արձագանք։

Կրկին – կրկին անգամ

Նա կրկին հրաժարվեց մեզ միանալ։

Սովորացնել – սովորեցնել

Մանուկներին սովորեցնում էին ճիշտ հաշվել։

Ներեղություն – ներողություն

Տղան, որը պատահաբար հարվածել էր աղջկան ներողություն խնդրեց։

Ի շնորհիվ – շնորհիվ

Ջոկատավարի շնորհիվ առյուծների թիմը հաղթեց մրցույթում։

Պայթեցնել – պայթացնել

Այդ լուրը պայթեցրեց համացանցը։

Թարմացնել – թարմեցնել

Մայրիկը թարմացնում էր սառնարանը։

Առաջին — առաջի

Արենի փոքր եղբայրը առաջին անգամ արտաբերեց մայրիկ բառը։

Posted in Հայոց Պատմություն

Պապ թագավոր և Վարազդատ

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Վարազդատ թագավոր

Վարազդատ  Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Posted in Թթուդրիկ

Թթուդրիկ

Նոյեմբերի 1-ին առավոտյան ժամերգությունից հետո սկսեցինք թթուդրիկի ծեսը։Սկզբում բաժանվեցինք խմբերի, մի մասը պատրաստում էր մուրաբա, իսկ մյուս մասը թթու էր դնում։Մեզ օգնում էին ուսուցիչները։Թթվից հետո որոշեցինք մաքրել լսարանները և վերցնելով անհրաժեշտ իրեր սկսեցինք մաքրել։Ինձ շատ դուր եկավ, քանի որ ուրիշ ոչ մի քոլեջում այսպես հետաքրքիր չէր անցնի։

Posted in Հասարակագիտություն

Պարտք և խիղճ

Պարտք հասկացողությունը կարելի է ընկալել, որպես պարտք հայրենիքի հանդեպ, կամ ընկերոջ հանդեպ: Խիղճը դիտում է որպես ներքին ես, երբ ինչ-որ բան ներսից կրծում է քեզ և հանգիստ չի տալիս: Հասարակությունը երբեք չի կարող ազդել քո խղճի վրա: Իսկ պարտքի զգացողության վրա կարող է, քանի որ դու շրջապատից կախում ունես և կարող ես ունենալ նրանց հանդեպ պարտքի զգացողություն:   Ամոթը բացասական զգացում է,րի առաջացման պատճառ կարող է լինել որևէ արարք կամ սուբյեկտի որակ։ Իրականում ամոթը նման է խղճին, սակայն ամոթի զգացողությունը ձևավորվում է հասարակությունից: Օրինակ դու կարող ես մի սխալ բան անել, և հասարակության կարծիքը քեզ ամոթ կպատճառի: Խիղճը և ամոթը տարբեր բաներ են, բայց մարդիկ շփոթում են այն:

Posted in Ճամփորդություններ

Այց Երվանդ Քոչարի տուն-թանգարան

Հոկտեմբերի 30-ին այցելեցինք Երվանդ Քոչարի տուն-թանգարան։Թանգարանը բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում: Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր։

Թանգարանից հետո գնացինք կենտրոնական պոնչիկանոց, իսկ հետո բարձրացանք Կասկադ, մեզ հետ էր պատվելի Թամարը։Հետաքրքիր ժամանց անցկացնելուց հետո վերադարձանք տուն։Շնորհակալ եմ պատվելի Թամարին մեզ ուղեկցելու և հաճելի ժամանցի համար։

Posted in Ճամփորդություններ

Այց Բուժական գյուղ

Հոկտեմբերի 29-ին մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Բուժական գյուղ։Ճանապարհին մեզ ցույց տվեցին Րաֆֆու <<Խենթը>> պատմվածքի գլխավոր հերոս Վարդանի գերեզմանը։Ընկեր Լիլիթը պատմեց գյուղի անվան նշանակությունը, որն շատ հետաքրքիր էր։ Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։ Սկսեցինք բարձրանալ Թեղենյանց վանքը, հասնելով վանք նկարվեցինք, և ընկեր Լիլիթը մի հեքիաթ կարդաց, որը հենց այդ վայրի մասին էր։Մեզ հետ էին ընկեր Մարիամը, ընկեր Նելլին, ընկեր Լիլիթը և անտառապահը։Հաճելի օր անցկացնելուց հետո վերադարձանք Երևան։

Posted in Ճամփորդություններ

Այց մանկավաժական համալսարան

Հոկտեմբերի 28-ին այցելեցինք Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։Նախ մեզ ուղեկցեցին քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետներ և լաբարատորիաներում։Քիմիայի լաբարատորիայում քիմիայի դասախոսը կատարեց 2 փորձ։Կենսաբանության լաբարատորիայում մեզ պատմեցին բույսերի պահպանման մասին, իսկ հետո մենք մանրադիտակներով ուսումնասիրեցինք բույսերը։Իմ կարծիքով ամենահետաքրքիրը աշխարհագրության լսարաններ։Մենք ծանոթացանք սարքերի, նմուշների և դրանց օգտագործման ձևերին։Եղանք նաև համալսարանի թանգարանում և ընթերցասրահում։Թանգարանում ծանոթացանք համալսարանի պատմությանը։Վերջում մեր տպավորությունների մասին գրեցինք տպավորությունների գրքում։Մեզ նաև թույլ տվեցին օգտվել համալսարանի գրադարանից ինչը մեզ ուրախացրեց։