Posted in Հասարակագիտություն

Մարդու խառնվածքն ու տիպերը

Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թ.թ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Գալենից (մ.թ.ա. 281-201թ.թ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Գալենի առաջարկած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ «նյութերի» համաչափությամբ: 
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.

  • Սագվինիկ (տաքարյուն)
  • Ֆլեգմատիկ (սառնարյուն)
  • Խոլերիկ (դյուրագրգիռ)
  • Մելանխոլիկ (մելամաղձոտ)

Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.

  • Զգայունությունը
  • Ռեակտիվությունը
  • Ակտիվությունը
  • Ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
  • Գործողությունների տեմպը
  • Ճկունությունը կամ կոշտությունը:

Ցանկացած խառնվածքի դրսևորումները բավականին բազմազան են և արտահայտվում են ոչ միայն` վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:
Սագվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այդպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:
Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ` հատուկ նշանակության զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուստ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումներ: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերատարությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությանը` ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Բանակում, սովորաբար, ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողությունների ժամանակ, օրինակ, արտակարգ դիպուկահարներ են:
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում «մաքուր» տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի` իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ-որ մեկը մելանխոլիկ է, ապա նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ, նա օժտված է և՛ խոլերիկի, և՛ սանգվինիկի, և՛ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվածքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարդուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացվածության մակարդակը, բարոյական որակները:

Posted in Ռուսերեն

«В аэропорту» диалог

-Добрый день.

-Добрый день.

-Не могли бы Вы зарегистрировать меня на рейс в Нью Йорк?

 -Предоставьте мне ваш билет и документы, пожалуйста.

— Вот, возьмите.

-Спасибо. Хотели бы Вы место около окна?

— Место около окна, спасибо.

— Какой у вас багаж?

— У меня чемодан и сумка.

— Хорошо. Это ваш посадочный билет. Выход В, прямо в этом направлении. Через пару минут будет вызван ваш рейс. Хорошего пути!

— Большое Вам спасибo

Posted in Ճամփորդություններ

Բուժական

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից խլաթից և Սալմաստից։Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի Մասիսների գագաթներով։Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։



Posted in Թթուդրիկ

Թթուդրիկի ծես

Բանջարեղենի կաթնաթթվային խմորում (թթվեցումը) ունի իր առավելությունները և թերությունները: Կաթնաթթվային բակտերիաները բանջարեղենում պարունակված շաքարը վերածում են կաթնաթթվի, որը որոշ չափով կոնսերվացնող հատկություններ ունի: Կաթնաթթուն շատ կարևոր նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար. այն տարբերվում է հաճելի և զովացնող համով, ավելի քիչ կծու և գրգռող է,քան քացախաթթուն: Բանջարեղենի կոնսերվացումը կաթնաթթվի միջոցով շատ հասարակ եղանակ է: Լվացած և խնամքով դարսած բանջարեղենի վրա լցնում են աղաջուր`70 գրամ աղը լուծելով 1 լիտր սառը կամ տաք ջրի մեջ: Միաժամանակ ավելացնում են նաև համեմունքների մի քանի տեսակներ այն դեպքում, եթե բանջարեղենը թթվելուց հետո անմիջապես չեն օգտագործում ուտելու համար: Դարսած և կերակրի աղի լուծույթով ծածկված բանջարեղենի վրա վերևից դնում են ծանրություն.դա կատարում են այն նպատակով, որ բանջարեղենը լրիվ ծածկվի աղաջրով ու չնեխվի: Այն չափով, ինչ չափով, որ աղաջուրը պակասում է, մշտապես այն ավելացնում են: Կաթնաթթվային բակտերիաները ավելի լավ զարգանում են 20 աստիճանից բարձր ջերմության դեպքում: Բակտերիաների գործունեությունը կարելի է ուժեղացնել` ավելացնելով կաթի շիճուկ կամ ոչ մեծ քանակությամբ զտած կաթ, ինչպես նաև լցնելով մինչև 60-70 աստիճան տաքացրած աղաջուր: Ինչքան շատ կաթնաթթու է առաջանում թթվեցման ժամանակ, այնքան ավելի բանջարեղենը կայուն է պահպանման դեպքում: Թթվեցրած բանջարեղենը ավելի երկարատև պահելու համար անհրաժեշտ է դնել սառը շենքում: Թթվեցրած բանջարեղենի մակերեսի վրա հաճախ գոյանում է բորբոս, որն իջեցնում է կաթնաթթվի քանակը, որի հետևանքով բանջարեղենի վերին շերտերը թթվեցման հենց սկզբում սկսում են նեխել: Նեխումը կարող է ընդգրկել նաև ավելի խոր շերտերը և փչացնել ամբողջ մթերքը:

Posted in Հայոց լեզու

Նամակ ընկերուհուս

1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք  որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

Բարև Մերի ջան, ինչպե՞ս ես։Քեզ նամակ եմ ուղարկում Ֆրանսիայի Կան քաղաքից։Լսել եմ որոշել ես ամառային հանգիստդ Ֆրանսիայում անցկացնես։Ես շատ ուրախ եմ, քեզ շատ եմ կարոտել, վերջապես կտեսնեմ։Վերջերս, այստեղ բացվել է մանկության թանգարան, ես գիտեմ, որ շատ ես սիրում թանգարաններ այցելել։Թանգարանում ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է: Պատկերացնու՞մ ես։ Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է: Հուսով եմ քեզ կհետաքրքրի մանկության թանգարանը կսպասեմ։

Posted in Без рубрики

Նահապետ Քուչակ


Թուխ աչք ու թուխ ունք ունիս,
թուխ մազեր, կուլակդ ի հոգիս.
Շալլայ կարճկըտուր լինիս,
թէ չի գաս գիշերս ի մօտ յիս.
Թէ դու գաս գիշերս ի մօտ յիս,
Գնայ դընեմ զերեսդ երեսիս.
Երեսդ երեսիս դընեմ,
որ դըպնու քո շունչդ ի հոգիս:

Posted in Հայոց Պատմություն

Խոսրով Կոտակ

330 թ. մահանում է հայոց թագավոր Տրդատ Գ Արշակունին (287-330), և հայոց գահն անցնում է նրա որդուն՝ Խոսրով Գ Կոտակին (330-338): Նրա գահակալությանն աջակցեցին Հռոմի Կոստանդինոս կայսրը և Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը:«Կոտակ» նշանակում է կարճահասակ, փոքրամարմին: Բայց փոքրամարմին ու թուլակամ այս գահակալն իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց երկու մեծագործություն կատարել:

Գահ բարձրանալով՝ Խոսրովը ձեռնամուխ եղավ նոր՝ Դվին մայրաքաղաքի կառուցմանը: Քանի որ Արաքսը փոխել էր հունը և նախկին հունի մեջ՝ Արտաշատ մայրաքաղաքի մատույցներում, ճահիճներ էին առաջացել, արքան Արտաշատից ոչ հեռու նոր մայրաքաղաք կառուցեց, որ հետագայում բարգավաճեց ու դարձավ հայոց միջնադարյան ամենամեծ քաղաքներից մեկը:Նա նաև տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելոց-անտառները՝ որպես արքունի որսատեղի: Խոսրովի արգելոցը մեզ հասած հնագույն արգելոցն է աշխարհում:

Խոսրովի հոր՝ Տրդատ Գ-ի թագավորության օրոք՝ 301 թ., Մեծ Հայքում Հռոմի անմիջական ու գործուն միջամտությամբ քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն: Սա, իհարկե, սոսկ հոգևոր փոփոխություն չէր: Քրիստոնեության ընդունումն առաջին հերթին քաղաքական կողմնորոշում էր: Մեծ Հայքը երես էր թեքել իր ցեղակից ու բարեկամ պարսիկներից, ընդունել հռոմեական կողմնորոշում: Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին ամուր արմատներ գցեց հայոց հողում և փաստացի դարձավ հռոմեական շահերի ներկայացուցիչը Հայաստանում՝ շատ դեպքերում միջամտելով պետության գործերին, երբեմն ուղղակի պատանդի դերում պահելով հայոց արքաներին ու պետական համակարգը: Հայոց կաթողիկոսը, հոգևոր պետ լինելուց զատ նաև երկրի գլխավոր դատավորն էր: Դեռևս Տրդատ Գ թագավորության օրոք, դժգոհ արքայի վարած քաղաքականությունից, նրանից ապստամբել և անկախացել էր Աղնձիքի Բակուր բդեշխը: Խոսրովը, գահ բարձրանալով, իրեն հենարան ունենալով հայ եկեղեցին և Մամիկոնյաններին, ձեռնամուխ եղավ իր թագավորության ամրապնդմանը: Նա գրավեց Աղնձիքը և բնաջինջ արեց Բակուր բդեշխի տոհմը:

Առհասարակ այս թուլակամ թագավորն աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ: Նրա հրամանով բնաջինջ արվեցին հայոց բնիկ նախարարական տոհմեր՝ Որդունիները և Մանազվաղյանները: Նրանցից բռնագրաված հողերը Խոսրովը հանձնեց իր գահի հենարաններին՝ եկեղեցուն և Մամիկոնյաններին…

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ժպտերես — քաղցրաժպիտ, հեզաժպիտ

Ծածկագիր — ձյունածածկ

Գունազարդ — երկնագույն, մարմնագույն

Սյունազարդ — բարձրասյուն, հենասյուն

Արնաներկ — տաքարյուն

Փորձադաշտ — մահափորձ

Հերարձակ — շիկահեր

Ձկնկիթ — շնաձուկ, գայլաձուկ

Աչագեղ — սևաչ, կապուտաչ

Ճեմասրահ — նազաճեմ

Հրաբորբ — հրահուր

Հորատանցք — ջրհոր

Posted in Ռուսերեն

В АПТЕКЕ

Джон вышел из дома и пошел за лекарствами в аптеку. Он купит себе таблетки, будет их принимать и быстро выздоровит.

Джон: Добрый день!
Фармацевт: Здравствуйте!
Джон: Меня интересует, есть ли у Вас эти лекарства?
Фармацевт: Покажите, пожалуйста, Ваш рецепт.
Джон: Возьмите, пожалуйста.
Фармацевт: Понятно, Вам нужен парацетамол и согревающее питье.
Джон: Да, я простудился.
Фармацевт: Возьмите Ваши лекарства. Выздоравливайте!
Джон: Спасибо большое. До свиданья.
Фармацевт: До свиданья!

Posted in Հայոց լեզու

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ծնվել է՝ 14-րդ դարի վերջերին և մահացել 1592 թվին։ Նա 16-րդ դարի բանաստեղծ է։ Իր հիշատակարանում Քուչակն ասում է, որ ծնվել է Վանա լճի մոտակայքում գտնվող Խառակոնիս գյուղում։ Նրա մասին պահպանվել են մի շարք ավանդություններ։ Ըստ այդ ավանդություններից մեկի՝ Քուչակը իր բանաստեղծությունների զորությամբ բուժել է թուրք սուլթանի տիկնոջը, որի համար սուլթանը կատարել է Քուչակի ցանկությունը․ նա  Կոստանդնապոլսից մինչև Խառակոնիս կառուցում  է  յոթ կամուրջ, յոթ եկեղեցի, յոթ մզկիթ։  Մյուս ավանդության համաձայն հարյուրամյա բանաստեղծը իր համագյուղացիներին կանչում  գյուղի եկեղեցու մոտ, ապա բարձրանում եկեղեցու կատարը, ասում, որ իրեն ցած է նետելու գմբեթից, որտեղ ընկնի, այնտեղ էլ իրեն թաղեն։ Գյուղացիները կարծում են, թե Քուչակը կատակ  անում։ Բայց նա իրեն նետում է եկեղեցուց ու մեռնում։ Գյուղացիները կատարում են նրա վերջին ցանկությունը․ թաղում են նրան եկեղեցու պատի տակ։Նահապետ Քուչակը գրել է բանաստեղցություններ, որոնք կոչվում են հայրեններ։ Հայրենը չորստողանի բանաստեղծություն է, որի յուրաքանչյուր տողը կազմված է 15 վանկից։ Դրանք առանձնանում են 7-8 բաժանումով։

Հայրեններ1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: 
Հայրեններ
1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր: 
1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Posted in Անգլերեն

Present Continuous tense – Ներկա շարունակական ժամանակաձև

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում, խոսելու պահին կատարվող գործողություն:

Ստորոգյալը կազմվում է to be  բայի ներկա ձևով + բայի 4-րդ հիմքը (Verb +ing), որը կոչվում է  Participle I .

Am

Is                     Verb+ing

Are 

e.g.

I am speaking now.

You are teaching now.

We are learning now.

He is watching TV now.

Present Continuous tense-ը նաև ցույց է տալիս շատ մոտ ապագայում կատարվող գործողություն:

We are going to the cinema tonight at 9 o’clock.

They are leaving for London tomorrow at 8 o’clock .

Հարցականի ժամանակ Am, Is , Are գալիս են առաջ 

Are they going to the cinema tonight at 9 o’clock ?

Is he watching TV now?

Are you cooking now?

Ժխտականի ժամանակ Am, Is , Are -ից հետո ավելանում է not ժխտական մասնիկը:

We are not going to the cinema tonight.

He is not watching TV now.

They are not leaving for London tomorrow at 8 o’clock.

Exercise.

1.We are cooking right now.

2. Are you studying at the moment?

3.It is not raining right now.

4.We‘re having coffee.

5.He‘s waiting for the bus on the corner.

6.I‘m waiting  for a phone call.

7.I am so tired. I‘m going to bed.

8.Slow down. You‘re driving so fast.

9.  I‘m taking classes online.

10. They‘re trying to improve their English for this semester.