Եթե ես լինեի ՀՀ ղեկավար աղբը կվերամշակեի և կառանձնացնեի։Ամեն շաբաթ կկազմակերպեի շաբաթօրյակ և այնպես կանեի որ ժողովուրդն ինքն իր կամքով մաքուր պահեր միջավայրը։Գետնին աղբը գցողներին տուգանք կսահմանեի։
Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»
Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
–Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
–Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
–Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
–Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
–Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
–Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
–Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
–Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
–Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
Վիլյամ Սարոյան. առակ խելացի տղայի և թագավորի մասին

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։
Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։
Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.
— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։
— Եղավ,- հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։
Նա փորձառու հաշվապահներից մեկին ձի է նստեցնում, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով, գնում է հաշվապահի ետևից։
Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։
Որոշ ժամանակ անց մի մարդ, վեր նայելով, բղավում է.
-Այ մարդ, էս ի՞նչ ես անում։
Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.
— Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։
Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.
— Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։
Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։
Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.
— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։
Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.
— Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գրիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։
Հայաստանը X -րդ դարում։ Աբաս, Աշոտ Գ ողորմած։ Անին Հայաստանի մայրաքաղաք։ Սմբատ Բ Գագիկի Ա թագավորության հզորացումը։ Թագավորության անկումը։ Հովհաննես Սմբատ, Աշոտ Դ և Գագիկ Բ
Աբաս Ա Բագրատունի Հայոց թագավոր՝ հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում: Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է թվականին:
Աշոտ Գ Ողորմած Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ.–ին հիմնել է Սանահինի, իսկ 976 թ.–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից: Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք: Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն: Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց: Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը: Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ: Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը: Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը: Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ: Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքն էր: Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի:
Սմբատ Բ Տիեզերակալ (մոտ 940 – 989), Հայոց թագավոր 977-ից։ Բագրատունիների արքայատնից։
958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987թ. Սմբատ Բ-ն նաև իր թագավորությաննն է միացրել Դվինի ամիրայությունը:
989թ. Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը:
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։
1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:
Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։
1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։
Աշոտ Դ (մոտ 997–1 սեպտեմբեր 1041), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։
Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
1020 թվականին վախճանվեց Հայոց Գագիկ Ա թագավորը՝ թողնելով երկու որդի, որոնցից ավագը՝ Հովհաննես-Սմբատը թուլակամ, ռազմական գործին անտեղյակ անձնավորություն էր, իսկ Աշոտը (Աշոտ Դ), հակառակը, քաջ, մարտերում կոփված և համառ բնավորության տեր երիտասարդ էր։ Ավագության իրավունքով գահը ժառանգելու էր Հովհաննես-Սմբատը, սակայն Հայոց իշխաններից շատերը, գիտակցելով այդ խառնակ ժամանակներում թուլակամ ու անհեռատես արքա ունենալու կործանարար հետևանքները, ձգտում էին Հայոց գահը հանձնել Աշոտ Դ-ին։ Բայց իր ազդեցիկ կողմնակիցներն ուներ նաև Հովհաննես-Սմբատը, որոնցից մեկն էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Երկրում ծայր է առնում թունդ հակամարտություն և եղբայրասպան պատերազմ, որը շուտով հնարավոր եղավ հարթել իշխանների և կաթողիկոսի ջանքերով, ինչի համար որոշվեց Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնել Հովհաննես-Սմբատին, իսկ մնացած մասը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն։ Աշոտի որդի Գագիկ Բ-ն ծնվեց մոտ 1024 թվականին։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Վրաց թագավորություն է արշավում Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը, և քանի որ այդ պատերազմում Հայքը սատարել էր Վիրքին, կայսրը որոշում է պատժիչ արշավանք ձեռնարկել նաև դեպի Բագրատունյաց թագավորություն: Հայոց արքա Հովհաննես-Սմբատը, ահաբեկված դրանից, որոշում է կաթողիկոս Պետրոս Ա-ին ուղարկել բանակցությունների և հաշտություն կնքելու՝ անգամ ամենավատ պայմաններով, միայն թե իրենից հեռացնի պատերազմը։ 1023 թվականին Պետրոս Ա-ն մեկնում է Տրապիզոն, որտեղ գտնվում է Վասիլ Բ-ն՝ իր զորքով։ Բանակցությունները կայսեր հետ ավարտվում են մի խայտառակ պայմանագրի կնքմամբ, ըստ որի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն էր մնալու Բյուզանդական կայսրությանը։ Այս պայմանագիրը մեծ զայրույթ և դժգոհություն է առաջացնում Անիում և իշխանների շրջանում, ինչի պատճառով Պետրոս Ա-ն որոշ ժամանակ չի վերադառնում հայրենիք, այլ հաստատվում է Սեբաստիայում: Այսպիսով, Հայքում որոշ ժամանակ տիրում է խաղաղություն։ 1041 թվականին մահանում են արքան, ապա նրա Աշոտ եղբայրը։ Սա շատերը համարեցին բյուզանդական կայսրության խարդավանքների արդյունք՝ արագացնելու համար Տրապիզոնի պայմանագրի կատարումը։ Պահը նպաստավոր համարելով՝ բյուզանդական 100 հազարանոց մի զորաբանակ ներխուժեց Հայոց թագավորություն՝ գրավելու Հովհաննես-Սմբատի կտակած հողերը՝ Անին՝ իր շրջակայքով։ Հոռոմները հասան որոշ հաջողության՝ գրավելով մի շարք հայկական տարածքներ։ Իսկ հայկական զորքերը, որ շուրջ 30 հազար էին, համախմբվում են սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջ։ Հայ ռազմիկներին միացավ նաև բնակչությունը, և միասին դուրս գալով Անիի Ծաղկոց կոչվող դարպասից, հարձակվեցին քաղաքը պաշարման մեջ առած բյուզանդացի զորքի վրա։ Հայերը կարողացան քաղաքի պարիսպների տակ ջախջախել բյուզանդական զորքերին և խայտառակ փախուստի մատնել։ Նրանցից քչերը միայն ողջ մնացին ու գերի ընկան և հայերը ցանկանում էին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Սակայն սպարապետի (Վահրամ Պահլավունի) միջամտությամբ գերիներն ազատ արձակվեցին։ Այս պարտությունից հետո կայսրությունն այլևս տևական ժամանակ մոռացավ Տրապիզոնի պայմանագիրը։ Հաղթանակից հետո Պետրոս Գետադարձն Անիում արքա օծեց Աշոտի պատանի որդուն՝ 18-ամյա Գագիկ Բ-ին։ 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին Գագիկին բնութագրում է որպես խոհեմ և աստվածասեր պատանու։ Ուռհայեցին հաղորդում է, որ Գագիկն իր զինվորների օգնությամբ ձերբակալում է իշխան Սարգսին, և տիրանում իր հայրենի բերդերին, գավառներին ու ողջ գանձատանը, որը հափշտակել էր իշխանը։ Գագիկ արքայի թագավորության առաջին երկու տարիներն անցան խաղաղության պայմաններում երկրի շենացմամբ։
1043 թվականին Բյուզանդիայում գահ է բարձրանում Կոստանդին Մոնոմախը: Վեստ Սարգիսը, որ քեն էր պահել Գագիկ արքայի դեմ, խորհուրդ է տալիս կայսրին՝ խաբեությամբ իր մոտ հրավիրել Հայոց արքային և բանտարկել՝ խոստանալով աջակցել նրան։ Մոնոմախը բազում երդումներով խոստանում է ապահովել Գագիկի անձի անվտանգությունը և հրավիրում է Կոստանդնուպոլիս՝ իբր թե բանակցելու։ Հայոց արքան չի ցանկանում մեկնել կայսրության մայրաքաղաք, և դա էին հորդորում նաև Հայոց իշխաններից շատերը։ Գագիկի մեկնելուն դեմ էր հատկապես սպարապետ Վահրամ Պահլավունին: Սակայն ուրիշ իշխաններ՝ Վեստ Սարգիսի գլխավորությամբ և կաթողիկոս Պետրոս Գետադարձը ևս համոզում են նրան անպայման մեկնել։
Բագրատունյաց թագավորության վերջին շառավիղը մեկնում է Կոստանդնուպոլիս, որին ժողովուրդը ճանապարհ է դնում մեծ շուքով։ Կայսերական մայրաքաղաքում Հայոց արքային նախ դիմավորում են մեծ պատվով, Մոնոմախն անձամբ մի քանի օր մեծարեց նրան՝ ընծաներով ու արքայավայել ճաշկերույթով։ Սակայն օրեր անց Վեստ Սարգիսն ու կաթողիկոս Պետրոս Գետադարձը կայսերն են ուղարկում Անիի բանալիներն ու մի գրություն, թե Անի քաղաքն ու ողջ Արևելքը քո սեփականությունը դարձան։ Մոնոմախն իր մոտ կանչեց Գագիկին և նրա առջև դրեց բանալիներն ու նամակը։ Տեսնելով դա, Հայոց արքան, ինչպես մեջբերում է Մատթեոս Ուռհայեցին, հառաչեց և ասաց. «Դատ արասցէ Քրիստոս ընդ իս և ընդ նենգավորսն իմ: Տէր և թագաւորն ես եմ տանն Հայոց. ահա ես ոչ տաց զՀայք ի ձեռս քո, զի դու զիս խաբեութեամբ ածէր ի Կոստանդնուպօլիս»:
Նա այդպես անսասան է մնում մեկ ամիս, բայց ի վերջո, ելք չգտնելով, համաձայնեց Անին հանձնել կայսրությանը, որի դիմաց Մոնոմախը, արգելելով Գագիկին Անի վերադառնալ, որպես կալվածք նրան հանձնեց Կապադովկիայի Կալոն Պելատ և Պիզու քաղաքները, կարգադրելով Բյուզանդիա բերել նաև արքայի ընտանիքը։ Դրանից հետո բյուզանդական զորքերը չորրորդ անգամ են պաշարում Անին, որը պաշտպանելու ելած Հայոց բանակն ու ժողովուրդն այս անգամ պարտություն են կրում, ինչով էլ վերջ է դրվում Բագրատունյաց թագավորությանը 1045 թվականին։
Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը»
Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:Ամուսինն ասում է կնոջը.- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:Կինը պատասխանում է.- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:- Տեսնո՞ւմ ես, — ասում է, — ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:- Իջնե՞մ, — զարմանում է կույրը: — Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:- Իջի՛ր, խնդրում եմ, — կրկնում է ամուսինը, — քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:- Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:Կինն անվերջ լալիս է:Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:
14 — 18 октября
Урок первый
Классная работа
Употребление союза чтобы стр. 13-14 из рабочей тетради.
__________________________________________
Урок второй
А.П. Чехов
»Клевета»
Упражнения к тексту «Клевета» стр. 78
_____________________________________________________
Классная работа
- Местоимения ОН, ОНА, ОНО употребляются с н после предлогов, например:
горжусь им, ей, НО вместе с ним, с ней. - В словах ЕГО/НЕГО пишется «г», а произносится «в».
- идти к (ты)______
приглашать (вы)____________
говорить обо (я)_______
слушать (она)______
управлять (вы)_________
любить (она)_______________
думает о (мы)_________
пойти к (они)______
ругать (они)_____
помочь (мы)_________
учить (мы)__________ - Поставить местоимения в нужном падеже. Горжусь ( она) ………., посмотрел на ( они)………, подошёл к ( он ) ………, позвонил ( она ) ………., помогал ( они) ………., спросил про ( он )……….., люблю ( он )…………, поздоровался с ( он ) …………….. хвалил ( она )……! второе задание. Ответить на вопросы местоимениями. Перенесли к кому? ……….., Беспокоились о ком?………., Обиделись на кого?………..!
Домашняя работа
Прочитайте текст.
- Напишите рассказ «Это я!».
План:
1) Как вас зовут, кто вы?
2) Где вы живёте?
3) Вы учитесь? Где вы учитесь?
4) Кто ваши родители, где они работают?
5) Что вы любите делать?
6) Что вы не любите делать?
7) Что вы обычно делаете по субботам и воскресеньям?
8) Кто ваши друзья?
10) Какие они? Как их зовут?
12) Как называется ваше любимое место в городе?
13) Как называется ваш любимый фильм?
14) Как называется ваша любимая книга?
15) О чём вы мечтаете?
Առաջադրանք 14․10
1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:
(Հայերեն լեզուն, հայերենը) հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:
Երեկոյան (բառաչում, մայում) էին արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:
Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:
Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) էր ծնողներից:
Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:
Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել։
Գտնել հոմանիշները։
Կանխավ — նախապես, վաղօրոք
Կծծի — ժլատ, գծուծ
Կշտամբել — հանդիմանել, նախատել
Ծործոր — խորխորակ, ծերպ
Խոկալ — խորհել, մտորել։
Օղակել — շրջափակել, պաշարել
Աջակցել — օժանդակել, օգնել
Խայտառակել — անարգել, անվանակել
Ոգևորել — քաջալերել, խրախուսել
Հղել — առաքել, ուղարկել։
“Mkhitar Sebastatsi” Educational Complex
Yerevan Mkhitar Sebastatsi’’ Educomplex is a state experimental non-profit public educational institution realizing public education with alternative author educational programs at 5 pre-schools, 5 primary schools, a middle and a high school.
The Educomplex has had significant progress in organizing care and development of children at our pre-schools and primary schools. The author educational program, being carried out at our primary schools, is called “Fun of Discovering Knowledge”. But why fun? For centuries the school has been a place where children get knowledge and prepare for their future life. They do not live a child’s life full of happiness, and as they do not realize the fact that they are preparing for their future life, they are not happy to go to school. Even William Shakespeare noted in his play As You Like It :“…Then the whining schoolboy, with his satchel and shining morning face, creeping like snail unwillingly to school…” . With this respect our Educomplex has made revolutionary innovations in the organization of education at pre-school and primary school, and in the result of this all our primary school children come to school with great willingness.
The transparent educational environment adjusted and appropriate to children’s age groups, swimming pools, bike tracks, playgrounds and group rooms, the use of interactive boards and other digital means, the use of games, student centered and skill based approach increases the learners’ intrinsic motivation so much that they come to school to study and live a happy childhood. Our experience in this field of activities has become rich enough to share with the schools and teacher training educational institutions not only inside Armenia but also throughout the world.
The key objective of organizing education is to reveal and develop the inner capabilities of each learner. The organization of education based on the individual curriculums of our high school learners, youth clubs of learners’ preferences, rich media library, science laboratories, fine art studios, Musical Center and workshops of different trades of vocational education serve to achieve the main aim of public education.
Yerevan “Mkhitar Sebastatsi” Educomplex organizes teacher training courses for the teachers of pre-schools and primary schools or the students of teacher training educational institutions to our primary schools to have an educational practice according to the established educational exchange program.
Every year teachers and learners from different regions of Armenia come to our Educomplex, and we share with them our experience in carrying out alternative author educational programmes.
The Educomplex has established public educational bridges with several schools in Artsakh (Nagorno Karabakh) and Georgia. Partnership agreements have been signed and educational exchange programmes are being carried out with the school after Khachatur Abovyan in Shusha (Artsakh) and schools N# 6, 24, 37, 98 in Tbilisi (Georgia).
The established public educational bridges with the schools in Georgia are a significant contribution to the friendship between the peoples of the two neighboring countries, Georgia and Armenia, and this friendship is based on real joint projects: The Georgian Language Days in Yerevan,Annual Review of Public Educational Projects of Nature Protection, Eco Tour International Camp in the Nature Protection Center Zikatar, Participation in the contest “We are reading Rustaveli”,
It has already become a tradition for our Educomplex to send 12 learners and two teachers to the International Space Camp in Izmir, Turkey. This year we have received the sixth invitation. The participation in this camp gives our learners knowledge in Astronomy, Astrophysics and some practical skills in operating a spaceship model, and most importantly, it promotes friendship among the childrenand teachersof different nationalities and religions.
“Mkhitar Sebastatsi” Educomplex is also preparing to establish educational exchange partnership with our neighboring country Iran. Our high school learners have begun a project “We are translating Persian poetry into Armenian”.
The High School learners of the Educomplex took part in the Summer Session of the EYP (European Youth Parliament)in August 2015.
Three of our primary schools have their own guest homes and can host teachers from outside Yerevan during the days of teacher training courses and international educational exchange projects.
“Mkhitar Sebastatsi” Educomplex has signed an educational exchange contract with the organization AIESEC. In pursuance of this contract young specialists from Canada, Brazil, Turkey, Hong Kong and the USA were hosted at the lodgings of the Educomplex in January-February 2016. They carried out the educational project “Financial Literacy”.
It is already two years that the implementation of the project “Educational Garden” has begun. As a result of this project all the school buildings of the Educomplex are now surrounded with greensward. Taking care of these greensward territories is considered to be educational work for our learners.
Ազատություն
Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։
Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։
Ուժերի համազոր
Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:
1. Ուժերն ուղղված են մի ուղղությամբ՝ համուղղված են: Փորձերի արդյունքում պարզվել է, որ (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է այդ ուժերի մեծությունների գումարին. R=F1+F2

2. Ուժերն ուղղված են հակադիր ուղղություններով (հակուղղված են): Փորձերի արդյունքում պարզվել է, որ այս դեպքում` հակուղղված ուժերի (տե՛ս նկար, որտեղ համազոր ուժը նշանակված է R տառով) համազորն ուղղված է մեծությամբ մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մեծությունը հավասար է մեծ ու փոքր ուժերի մեծությունների տարբերությանը. R=F1−F2, եթե F1>F2R=F2−F1, եթե F1<F2


Եթե մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մեծություններն իրար հավասար են (F1=F2), դրանց համազոր R ուժը հավասար է զրոյի։
Scegli l’alternativa corretta-Ընտրել ճիշտ տարբերակը
1- Che fai stasera? ______ al parco con alcuni amici.
| Corro |
| Corri |
| Corre |
2- Sai cosa prendere? Sì, ______ una tazza di latte caldo.
| prende |
| prendo |
| prendiamo |
3- Perché andate così di fretta? Perché altrimenti ______ il treno.
| perdono |
| perdete |
| perdiamo |
4- Dov’è Maria? ______ dei fiori sul prato.
| Raccoglie |
| Raccogliere |
| Raccogliamo |
5- Perchè dobbiamo far attenzione? Perchè altrimenti ______ dalle scale.
| cadete |
| cadiamo |
| cade |
6- Prendete tanta acqua? Sì, ne ______ tanta perché ne abbiamo bisogno.
| prende |
| prendere |
| prendiamo |
7- Che fanno Marco e Lucia nel tempo libero? ______ molti libri.
| Leggono |
| Leggiamo |
| Leggete |
8- Davide, conosci Parigi? Mi di spiace, ma non la ______.
| conosce |
| conoscere |
| conosco |
Օդային ավազանի ախտոտվածության խնդիրը ՀՀ-ում: Գործնական աշխատանք՝ Նյութի թարգմանություն:
ՀՀ-ում օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն ծավալով:
2011 թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր (ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5%
Մթնոլորտային արտանետումներն անշարժ աղբյուրներից 2011 թ.
| Մարզ | Արտանետման քանակը, տ | Տեսակակար կշիռը ՀՀ-ում |
| Երևան | 14343,9 | 12.5 |
| Արագածոտն | 558,6 | 0.5 |
| Արարատ | 1331,5 | 1.2 |
| Արմավիր | 2829,9 | 2.5 |
| Գեղարքունիք | 2 449,3 | 2.1 |
| Լոռի | 39678 | 34.6 |
| Կոտայք | 22166 | 19.3 |
| Շիրակ | 2985,1 | 2.6 |
| Սյունիք | 7970,4 | 7.0 |
| Վայոց Ձոր | 3 189,5 | 2.8 |
| Տավուշ | 17098 | 14.9 |
Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը, Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը: Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական միավորների:
Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2, H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նաև ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է արտանետում 15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ: Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով: Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:
Մթնոլորտ արտանետված փոշու քանակը 2011 թ.
| Մարզ | Արտանետման քանակը, տ | Տեսակակար կշիռը ՀՀ-ում |
| ՀՀ | 3268.8 | 100.0 |
| Երևան | 669.1 | 20.5 |
| Արագածոտն | 164.3 | 5.0 |
| Արարատ | 573.3 | 17.5 |
| Արմավիր | 29.7 | 0.9 |
| Գեղարքունիք | 452.9 | 13.9 |
| Լոռի | 308.9 | 9.4 |
| Կոտայք | 493.3 | 15.1 |
| Շիրակ | 288.9 | 8.8 |
| Սյունիք | 172.7 | 5.3 |
| Վայոց Ձոր | 19.5 | 0.6 |
| Տավուշ | 96.2 | 2.9 |
Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 2-ը մթնոլորտի փոշով աղտոտվածությամբ առանձնանում են Երևանը, Արարատը, Կոտայքը:
ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից: Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում Երևանին: Իսկ ընդհանրապես մթնոլորտային արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:
Մթնոլորտն աղտոտող ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերի
| Մարզ | Տեսակակար կշիռը ՀՀ-ում, % |
| Երևան | 35.7 |
| Արագածոտն | 7.3 |
| Արարատ | 8.8 |
| Արմավիր | 6.8 |
| Գեղարքունիք | 3.0 |
| Լոռի | 11.3 |
| Կոտայք | 8.6 |
| Շիրակ | 8.0 |
| Սյունիք | 4.9 |
| Վայոց Ձոր | 3.2 |
| Տավուշ | 2.6 |
Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.):
Ինչպես ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում են այս աղյուսակի տարածական պատկերը:
ՀՀ ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում:
Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության, օգտագործման և ներմուծման արգելմանը:
ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը:
2000 թ. ՀՀ ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային զեկույց»:
Նյութը վերցված է Էմանուել Ագջոյանի բլոգից
Առաջադրանքներ
- Առաջադրանք՝ Դիտել պրեզենտացիան, ուսումնասիրել նյութը և թարգմանել: Պատրաստել պրեզենտացիա հայերեն լեզվով:
Մթնոլորտի ախտոտում ռուսերեն պրեզենտացիա:
2. Էմանուել Ագջոյանի բլոգի նյութից օգտվելով, պատրաստել պրեզենտացիա ՀՀ օդային ավազանի ախտոտման վերաբերյալ: