Posted in Հայոց Պատմություն

Մեծ Հայքի Բագրատունյանց թագավորությունը։ Հայոց թագավորության վերականգման նախադրյալները, Աշոտ Ա։ Հայ — բյուզանդական հարաբերությունները․ Սմբատ Ա․ Աշոտ Բ երկաթի պայքարը անկախության համար

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին: Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական: Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում: Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին: 

Սմբատ Ա Բագրատունի — Բագրատունիների տոհմի ավագ ներկայացուցիչ։ Նրա իշխանական կալվածքն էր Բարձր Հայք նահանգի Սպեր գավառը, որը հայտնի էր ոսկու հանքերով։Միակ հիշատակումը Սմբատ Ա-ի մասին վերագրվում է 314 թվականին՝ Տրդատ Մեծ թագավորի օրոք, երբ իրեն տրվում է թագադիր ասպետի կոչում։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա ուներ հրեական ծագում։ Բյուզանդական կայսր, ծագումով հայազգի Կոստանդին Ծիրանածինը իր ծագումը հասցնում է հրեական արքաներին՝ իրեն համարելով Դավիթ և Սողոմոն թագավորների ժառանգ։ Ուներ մեկ որդի Բագրատ Ա։

Աշոտ Բ Երկաթ (881-884 – 929), Հայոց թագավոր 914 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ-ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ Բ-ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին։

Posted in Անգլերեն

Homework

A.

  1. I love music.
  2. John studies in his bedroom.
  3. Linda’s brothers get up at 7.30
  4. My mother writes children’s books.
  5. Our dog sleeps in the garden.
  6. Mum and Dad drive to the supermarket on Saturdays.
  7. We really like the new cafe.
  8. Louise gets nervous before a test at school.

B.

  1. He plays tennis, but he doesn’t play football.
  2. My aunt likes dogs, but she doesn’t like cats.
  3. I read newspapers, but I don’t read books.
  4. My parents watch films, but they don’t watch TV.
  5. Matt likes trains, bur he doesn’t like airplanes.

C.

  1. Do you know the answer to this question? No, I don’t . I don’t know any of the answers.
  2. Do you listen to the radio? No, I don’t. But I listen to CDs in my room.
  3. Is she going to the beach? No, she doesn’t. But she likes going to the cinema.
  4. Do they study Science at school? Yes, they do. They study Biology and Physics.
  5. Does he speak in English? Yes, he does. He speaks French and Italian, too.
  6. Where do you live? I live in a flat in Manchester.
  7. When does your brothers go to the sports club? They go there on Friday afternoons.
  8. What does she wear to school? She wears a brown and white uniform.
Posted in Գրականություն

Գիրքն իմ կյանքում

Գրքերը մեծ նշանակություն ունեն մեր կյանքում։ Իմ կարծիքով գիրքը մարդու կյանքի ընկերն է, չնայած որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլորը ձգտում են համացանցին։Գրքերը ինձ մի պահ տանում են այլ աշխարհ թույլ տալով զգալ տարբեր ժամանակների շունչը՝ առաջ և ետ տալ ժամանակը։Գիրք կարդալով մենք մեզ մի պահ պատկերացնում ենք գլխավոր հերոս և կարծես ապրում ենք այդ պահերը։Կարդալով մարդը իրեն զգում է ավելի ուժեղ, խելացի, ազնիվ, որքան մարդ շատ է կարդում այնքան ավելի է հարազատանում գրքերի հետ։Գիրքը մարդուն կարող է փոխել այնպես, ինչպես չեն կարող փոխել հարազատները, ընկերները, ընտանիքը։Ի՞նչ է տալիս գիրքը։Գիրքը մեզ տալիս է գիտելիք։Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, ընդլայնում է մարդու աշխարհայացքը։Այսօր շատ տարածված է էլեկտրոնային գրքերը։Ես այդքան էլ ընթերցասեր չեմ, կարդացել եմ ինձ դուր եկած մի գիրք ՝ Ջեյն Օսթինի <<Հպարտություն և նախապաշարմունք>> ։Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Posted in Ռուսերեն

ХАМЕЛЕОН

Через базарную площадь идет полицейский надзиратель Очумелов в новой шинели и с узелком в руке. За ним шагает рыжий городовой с решетом, доверху наполненным конфискованным крыжовником. Кругом тишина… На площади ни души… Открытые двери лавок и кабаков глядят на свет божий уныло, как голодные пасти; около них нет даже нищих.— Так ты кусаться, окаянная? — слышит вдруг Очумелов.— Ребята, не пущай ее! Нынче не велено кусаться! Держи! А… а!Слышен собачий визг. Очумелов глядит в сторону и видит: из дровяного склада купца Пичугина, прыгая на трех ногах и оглядываясь, бежит собака. За ней гонится человек в ситцевой крахмальной рубахе и расстегнутой жилетке». Он бежит за ней и, подавшись туловищем вперед, падает на землю и хватает собаку за задние лапы. Слышен вторично собачий визг и крик: «Не пущай!» Из лавок высовываются сонные физиономии, и скоро около дровяного склада, словно из земли выросши, собирается толпа.— Никак беспорядок, ваше благородие!..— говорит городовой.Очумелов делает полуоборот налево и шагает к сборищу. Около самых ворот склада, видит он, стоит вышеписанный человек в расстегнутой жилетке и, подняв вверх правую руку, показывает толпе окровавленный палец. На полупьяном лице его как бы написано: «Ужо я сорву с тебя, шельма!» да и самый палец имеет вид знамения победы. В этом человеке Очумелов узнает золотых дел мастера Хрюкина. В центре толпы, растопырив передние ноги и дрожа всем телом, сидит на земле сам виновник скандала — белый борзой щенок с острой мордой и желтым пятном на спине. В слезящихся глазах его выражение тоски и ужаса.— По какому это случаю тут? — спрашивает Очумелов, врезываясь в толпу.— Почему тут? Это ты зачем палец?.. Кто кричал?— Иду я, ваше благородие, никого не трогаю…— начинает Хрюкин, кашляя в кулак.— Насчет дров с Митрий Митричем,— и вдруг эта подлая ни с того, ни с сего за палец… Вы меня извините, я человек, который работающий… Работа у меня мелкая. Пущай мне заплатят, потому — я этим пальцем, может, неделю не пошевельну… Этого, ваше благородие, и в законе нет, чтоб от твари терпеть… Ежели каждый будет кусаться, то лучше и не жить на свете…— Гм!.. Хорошо…— говорит Очумелов строго, кашляя и шевеля бровями. — Хорошо… Чья собака? Я этого так не оставлю. Я покажу вам, как собак распускать! Пора обратить внимание на подобных господ, не желающих подчиняться постановлениям! Как оштрафуют его, мерзавца, так он узнает у меня, что значит собака и прочий бродячий скот! Я ему покажу Кузькину мать!.. Елдырин,— обращается надзиратель к городовому,— узнай, чья это собака, и составляй протокол! А собаку истребить надо. Немедля! Она наверное бешеная… Чья это собака, спрашиваю?— Это, кажись, генерала Жигалова! — кричит кто-то из толпы.— Генерала Жигалова? Гм!.. Сними-ка, Елдырин, с меня пальто… Ужас как жарко! Должно полагать, перед дождем… Одного только я не понимаю: как она могла тебя укусить? — обращается Очумелов к Хрюкину.— Нешто она достанет до пальца? Она маленькая, а ты ведь вон какой здоровила! Ты, должно быть, расковырял палец гвоздиком, а потом и пришла в твою голову идея, чтоб сорвать. Ты ведь… известный народ! Знаю вас, чертей!— Он, ваше благородие, цыгаркой ей в харю для смеха, а она — не будь дура и тяпни… Вздорный человек, ваше благородие!— Врешь кривой! Не видал, так, стало быть, зачем врать? Их благородие умный господин и понимают, ежели кто врет, а кто по совести, как перед богом… А ежели я вру, так пущай мировой рассудит. У него в законе сказано… Нынче все равны… У меня у самого брат в жандармах… ежели хотите знать…— Не рассуждать!— Нет, это не генеральская…— глубокомысленно замечает городовой.— У генерала таких нет. У него всё больше легавые…— Ты это верно знаешь?— Верно, ваше благородие…— Я и сам знаю. У генерала собаки дорогие, породистые, а эта — чёрт знает что! Ни шерсти, ни вида… подлость одна только… И этакую собаку держать?!.. Где же у вас ум? Попадись этакая собака в Петербурге или Москве, то знаете, что было бы? Там не посмотрели бы в закон, а моментально — не дыши! Ты, Хрюкин, пострадал и дела этого так не оставляй… Нужно проучить! Пора…— А может быть, и генеральская…— думает вслух городовой.— На морде у ней не написано… Намедни во дворе у него такую видел.— Вестимо, генеральская! — говорит голос из толпы.— Гм!.. Надень-ка, брат Елдырин, на меня пальто… Что-то ветром подуло… Знобит… Ты отведешь ее к генералу и спросишь там. Скажешь, что я нашел и прислал… И скажи, чтобы ее не выпускали на улицу… Она, может быть, дорогая, а ежели каждый свинья будет ей в нос сигаркой тыкать, то долго ли испортить. Собака — нежная тварь… А ты, болван, опусти руку! Нечего свой дурацкий палец выставлять! Сам виноват!..— Повар генеральский идет, его спросим… Эй, Прохор! Поди-ка, милый, сюда! Погляди на собаку… Ваша?— Выдумал! Этаких у нас отродясь не бывало!— И спрашивать тут долго нечего,— говорит Очумелов.— Она бродячая! Нечего тут долго разговаривать… Ежели сказал, что бродячая, стало быть и бродячая… Истребить, вот и всё.— Это не наша,— продолжает Прохор.— Это генералова брата, что намеднись приехал. Наш не охотник до борзых. Брат ихний охоч…— Да разве братец ихний приехали? Владимир Иваныч? — спрашивает Очумелов, и всё лицо его заливается улыбкой умиления.— Ишь ты, господи! А я и не знал! Погостить приехали?— В гости…— Ишь ты, господи… Соскучились по братце… А я ведь и не знал! Так это ихняя собачка? Очень рад… Возьми ее… Собачонка ничего себе… Шустрая такая… Цап этого за палец! Ха-ха-ха… Ну, чего дрожишь? Ррр… Рр… Сердится, шельма… цуцык этакий…Прохор зовет собаку и идет с ней от дровяного склада… Толпа хохочет над Хрюкиным.— Я еще доберусь до тебя! — грозит ему Очумелов и, запахиваясь в шинель, продолжает свой путь по базарной площади.

Posted in Անգլերեն

The life of Mkhitar Sebastatsi

Mkhitar Sebastatsi was an Armenian Catholic monk, as well as prominent scholar and theologian who founded the Mekhitarist  Congregation, which has been based on San Lazzaro island near Venice since 1717. The Armenian historian Stepanos Nazarian has described him as the “second Mesrop Mashtots“.

He was born Manugh in Sebaste (now Sivas)  on 17 February 1676, the son of a prosperous merchant Peter and his wife Shahristan. His parents gave him a good education to prepare him to assume the family business. Instead, from an early age, he wanted to become a monk. Refused permission for this, he found a young companion to flee to the mountains where they might live as hermits. Quickly found by his parents he was returned home. As a result of this, the bishop who the abbot of the nearby

Monastery of Surp Nshan (Holy Cross) conferred minor orders on the boy so that he might assist at the liturgical services of the monastery. Still refused permission to enter the monastery by his parents, he began to frequent a neighboring family which consisted of a mother and her two daughters who lived a monastic form of life in their home, which they shared with an elderly priest, who then taught him about the Divine Office.

At the age of fifteen, Manugh finally received the permission he had long sought from his family and he entered the nearby monastery, where he was quickly ordained a deacon. It was at this point that he changed his name to the one he is now known by, Mekhitar (The Consoler).

After his admittance to monastic life, Mekhitar began to see that the state of monastic life was extremely low after the devastating destruction of the Armenian monasteries in previous centuries. He began to seek out a source of true learning of the spiritual life, being taken to various monasteries by several traveling religious scholars who promised to teach him what he sought if he would serve them. During this period, he came into contact with members of the Roman Catholic religious orders who were active in Armenia. Learning about Catholicism, he came to feel that Rome would be the best place to do the theological studies he had long sought. Finally, upon reaching Aleppo, he placed himself under the spiritual direction of a Jesuit priest, who gave him a letter of introduction to the Congregation of the Propaganda. He determined to set out for there, but received many setbacks of both health and the rejection of those Armenian monks and bishops along the way who rejected Western doctrines. Finally he was forced to return to his home town, walking barefoot, though he was suffering from jaundice. Slowly regaining his health there, in 1696 he was ordained a priest by the Abbot of Holy Cross Monastery.

Inspired by the idea of creating a religious  congegation of preachers dedicated to raising the educational and spiritual level of the Armenian people, based on the models of the Western Church, Mekhitar founded in 1701 in Constantinople what would become known after his death as the Mekhitarist Congregation.

Two years later, escaping persecution by the Ottoman authorities, the order moved to Modon in the Peloponnese, then known as the Morea, which was a Venetian possession. In 1715, the order moved to the Island of San Lazzaro degli Armeni at the invitation of the Venetian Republic. On September 8, 1717 Mechitar of Sebaste and his 16 pupils entered that leper colony;which due to his efforts became a monastery. Here Mechitar of Sebaste started explanatory, theological, linguistic, as well as administrative, educational, publishing, economic, monastic activities.

Due to the efforts of Mechitar of Sebaste the Congregation  became scientific cultural center.  He built a church in the island of St. Lazarus, opened a school, which he called “university”. The educational program were based on theology, anyhow, the students received interdisciplinary education. The foreigners were refused to study here, in this way Mechitar of Sebaste tried to increase the number of Armenian educated monks, who would spread enlightment among common Armenian people.  He founded a library, began to collect and study Armenian ancient manuscripts, compiled text-books. Mechitar of Sebatse published near 50 books (14 of them were written by him). Most of these books  were to preach Christian doctrine.

Mekhitar died at the monastery on 27 April 1749 and is buried in the monastery church.

Posted in Հասարակագիտություն

Էգոիզմ

Էգոիզմ կամ Եսասիրություն սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.

  • որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
  • որպես սոցիահոգեբանական հատկանիշ։

Էգոիզմ՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։ Կան արդյոք մարդիկ որոնք էգոիստ չեն: Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում է հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շատ քիչ են: Երբեմն այդ էգոիստությունը դառնում է հիվանդագին:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու — միտք,որ ծնվեց հոդվածը կարդալուց հետո

Հոդվածը կարդալուց հետո ես մտածեցի, որ երկուսնել մեր կյանքում կարևոր են, քանի որ գրքեր ընթերցելուց մարդ ավելի է կրթվում և ավելի գրագետ է լինում, իրեն ավելի ինքնավստահ է զգում, իսկ համացանցը նույնպես օգտակար է, քանի որ երբ մեզ անհրաժեշտ է շտապ տեղեկություն կարող ենք համացանցից ստանալ։

Posted in Գրականություն

Գեղարվեստական գրականություն

Ընթերցելու մշակույթը եւ դրա դերը մարդու կյանքում

Գրականություն է համարվում ցանկացած գրավոր խոսքի ամբողջություն, որն իր տարատեսակներն ունի՝ գիտական, տեխնիկական, հասարակական—քաղաքական, գեղարվեստական եւ այլն, բայց երբ «գրականություն» ենք ասում, մեր ենթագիտակցությունն անմիջապես աշխատում է գեղարվեստակա՛ն գրականության ուղղությամբ, քանի որ թե՛ ծավալային առումով, թե՛ բովանդակային եւ թե՛ հասարակայնորեն մատչելիության, այն առաջնային տեղ է զբաղեցնում գրականության տեսակների ցանկում։ Գեղարվեստական գրականությունն էլ իր տարատեսակներն ունի, որոնց շարքում ծանրակշիռ տեղ ու դեր ունի արձակի ժանրը, որն առավել մեծ ընթերցողական զանգվածներ է գրավում եւ շատերի համար թվում է մատչելի։ Անառարկելի է, որ գեղարվեստական գրականության ընթերցանությունը հաճույք է պատճառում եւ հաճելի ժամանցների թվում է, սակայն արդյո՞ք մատչելի է այն եւ որքանով է մատչելի, որքանո՞վ է ընթերցողը պատրաստ ընկալելու տեքստն ու ենթատեքստը, բացահայտելու կապերն ու ընկալելու գեղարվեստական խոսքի էությունը, եւ արդյո՞ք գեղարվեստական գրականության ընթերցանությունը պարապ ու անօգտակար գործ չէ, որպիսի միտում, որ դրսեւորվում է ներկայիս ժամանակներում։
Այսօրվա տեխնիկան սրընթաց թռիչքներ է արձանագրում, որի հետեւից հազիվ են հասնում՝ այն տիրապետելու մարդու հնարավորությունն ու ժամանակը։ Մարդն զբաղված է տեխնիկայի հետ «կռիվ» տալով՝ մի կողմից դրա օգտակարության անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ միայն դրանով զբաղվելու վարակիչ ցանկությունը։ Տեխնիկան սկսել է մարդու համար մարդու դեր կատարել՝ գրավել նրա տարածքը, գործողություններ անել նրա փոխարեն, դառնալ նրա «զրուցակիցը»։ Կարծես, այլ բան չի մնում, քան առանձնանալ տեխնիկայի հետ եւ ապրել նրանով։ Ցավոք, սա իրողություն է. անշունչի հետ ապրել՝ որպես շնչավորի հետ, լցնել մենակության դատարկությունը սառը տեխնիկայի երեւակայական աշխարհով։ Մարդն իր պատկերով ստեղծելով իրեն նմանակող ռոբոտներ, աստիճանաբար ինքն է դառնում իր ստեղծած ռոբոտի ռոբոտը եւ ինքն է սկսում կատարել նրա հրամանները։ Իրերի ու տեխնիկայի մեջ դնելով միտք, հոգի ու զգացմունք, մարդն ինքն է զրկվում դրանցից, դատարկում ներսի պարունակությունը, եւ, արյան եռքով օժտված մահկանացու մարդու փոխարեն, սկսում են ապրել ու շնչել անշնչավորները։ Մենք դեռեւս չենք պատկերացնում այն աղետը, որ կարող է պատահել մարդու հետ, եթե սկսված գոծընթացը վերջնականապես իշխի ու տիրապետի աշխարհում։ Մի կողմից՝ մարդու գործն հեշտացնող տեխնիկա, մյուս կողմից՝ մարդու փոխարեն ապրող տեխնիկա։ Մարդն այլ փրկություն չունի, քան մատը մշտապես պահելու իր արարչագործության զարկերակի վրա, զսպելու նրա գերիշխանության թափը եւ կառավարելու այն հնարավորինս մաքսիմալ չափով, քանզի տեխնիկան իր հետ բերում է ինֆորմացիայի աննախադեպ կուտակում ու արտանետում, ինչն աղտոտում է մտքի պարզությունը, եւ մարդն ընկնում է քաոսային այնպիսի լաբիրինթոսի մեջ, որից միայնակ դուրս գալը հրաշքի պես բան է դառնում։
Կտրվելով իր տեսակի հետ բարեկամությունից ու կենդանի շփումից, այսօր՝ առավել, քան երբեւէ, մարդը կարիք է զգում հոգեբանի։ Սոցցանցերի գրոհը մարդու վրա, քաոսային միջամտությունը ներաշխարհ, ինֆորմացիայի կույր ուղղորդվածությունն ու կույր ընկալումը նրան դարձնում են անօգնական՝ սեփական խնդիրները հասկանալու, կառավարելու եւ լուծելու ճանապարհին։ Որքան էլ մարդը սառնասիրտ ու սառնարյուն, քանի դեռ այլ բան չէ, քան միս ու արյունից բաղկացած գոյ, նրա գործունեությունը պայմանավորում է հուզական աշխարհը, իսկ երբ այն չի կառավարվում իր կողմից, մարդն ընկնում է տագնապի մեջ, չի տեսնում անգամ ամենապարզ ելքեր եւ հաճախ՝ հիասթափության եւ աֆեկտի մեջ, դիմում ծայրահեղ քայլերի, անգամ ինքնասպանության։
Որն է ճանապարհը՝ դիմել հոգեբանի՞, կախվածության մեջ ընկնելով նրանից, յուրաքանչյուր քայլի մասին զեկուցելով նրան ու ռոբոտի պես կուրորեն կատարել նրա առաջադրանքները, առանց խնդիրն ըստ էության լուծելու, թե՞ մանկուց դաստիարակել ու կառավարել սեփական հուզաշխարհն ու մտքի աշխատանքը եւ անգամ ամենաանելանելի վիճակներից գտնել ինքնուրույն ելքեր։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս դաստիարակել ու կառավարել հուզաշխարհն ու մտքի աշխատանքը, ինչպե՞ս զսպել հույզերն ու կառավարել ուղեղը։ Կարծես, անառարկելի փաստ է, որ ողջ կենդանական աշխարհում մարդու ուղեղն ամենազարգացածն է, սակայն պարապ ուղեղը ոչ մի բանով չի կարող օգտակար լինել, եթե չսնուցել ու չմարզել, չպահպանել ժանգոտումից։ Մարդու ցանկացած գործունեություն ուղղված է այդ աշխատանքին, եւ որքան մարդ հմտանում է իր գործունեության ասպարեզում, այնքան ինքնավստահ ու անմրցելի է դառնում, սակայն մարդկային ու հասարակական հարաբերություններն ու կյանքը չեն սահմանափակվում զուտ այն ասպարեզով, ուր դրսեւորվում է այս կամ այն անհատի գործունեությունը, եւ մարդն իր առօրյայում բախվում է իրենից չկախված շատ հանգամանքների, ընկնում չնախատեսված վիճակների մեջ, ինչից գլուխ հանելու համար կյանքի ճանաչողություն, մտքի նրբություն ու ճկունություն է պահանջվում։ Ինքն իրենով սահմանափակված մարդը հազիվ թե գլուխ հանի նման իրավիճակներից…
Հիմա ընթերցողը կմտածի, թե ինչի համար է մի հոդվածի շրջանակում այսքան երկար նախաբանը կամ թե ի՞նչ կապ ունի այն վերնագրի հետ… Իսկապես, նախաբանը, կարծես, երկարեց, բայց ես ուզում եմ բացել գեղարվեստական գրականություն երեւույթի ծածկագիրը եւ մեխանիզմներ եմ փնտրում դրա համար եւ ակամա ծավալվում եմ, քանզի միանգամից գրել բանաձեւն ու պատասխանը, հազիվ թե դրանով հնարավոր լինի բացել ծածկագիրը։ Ես ուզում եմ ընթերցողը մտածելով գա ինձ հետ եւ նույնիսկ առաջ անցնի ինձնից ու նախքան իմ պատասխանին հասնելը, ինքնուրույն կռահի ու ձեւակերպի այն։ Հուսով եմ, ինչպես հասկացանք, գեղարվեստական գրականությունն այն երեւույթն է, որ տալիս է շատ հարցերի պատասխաններ ու առաջարկում լուծումներ, զարգացնում երեւակայությունը, խթանում մտքի աշխատանքը, կազմակերպում զգացմունքները եւ մարդուն ճանաչելի դարձնում ինքն իր համար, ճանաչելի դարձնում աշխարհը, ուր ապրում է՝ նախքան ինքն իր հետ ու աշխարհի հետ խորապես հարաբերվելն ու շփվելը։ Այսինքն, գեղարվեստական գրականության ընթերցանության ու այն ընկալելու միջոցով աշխարհը հայտնի է դառնում մարդուն՝ նախքան աշխարհի հետ խնդիրներ ունենալը, եւ նախքան խնդիրներ ունենալը մարդու ուղեղն արդեն ինքնակա մշակում է դրանց լուծումները, քանի որ գեղարվեստական գրականությունն անմիջապես ուսումնասիրում է մարդուն, նրա ներաշխարհը, հոգեբանությունն ու բնույթը, հարաբերությունները արտաքին աշխարհի հետ եւ դրսեւորման կերպերը։
Գեղարվեստական գրականություն ընթերցելու հաճույքը մարդը պետք է զգա մանկությունից, որպեսզի զգացմունքների ու մտքի դաստիարակությունը նպաստավոր լինի կյանքում եւ արմատներ ձգի էության մեջ՝ կազմակերպելով ու պահպանելով մարդու դիմադրողականությունը։ Գեղարվեստական գրականությունը լայն շրջանակներ է ընդգրկում՝ սկսած խոտանից մինչեւ բարձրագույն արվեստ։ Թվում է, չափազանց բարդ է այդ ամենից գլուխ հանելը, քանզի ի սկզբանե մարդը վստահում է գրավոր խոսքին, ընդունում անվերապահ ճշմարտության եւ օրենքի տեղ, սակայն գրողի հետ հավասարապես մտքի վրա աշխատելը, հետեւելը գրողի մտքին, վերլուծելն ու երեւակայելը նրա հետ միասին եւ կռահելը մտքի ընթացքը՝ ընթերցողին աստիճանաբար հասցնում է որոշակի մակարդակի, որ ձեռք է բերում ընտրողական որակ, եւ խոտանն ինքնըստինքյան դուրս է մղվում նրա մտային ասպարեզից։ Ընթերցողն ինքն է դառնում ստեղծագործող եւ արդեն ձեւավորված մտավոր կարողությունները ներդնում թե՛ այն ոլորտում, ուր սովորում կամ աշխատում է եւ թե՛ կյանքում ու առօրյայում։ Գեղարվեստական գրականության հիմքի վրա կառուցվում են մնացած բոլոր գրականության տեսակները, քանզի մտքի արտահայտման առաջին պայմանը ճշգրտությունն ու ճկունությունն են, իսկ որտե՛ղ է լեզուն առավել ճկուն, քան գեղարվեստական գրականության մեջ, իսկ գիտատեխնիկական, հասարակական—քաղաքական եւ ցանկացած գրականության համար առաջինը ճշգրիտ լեզուն է, որ մշակում է գեղարվեստական գրականությունը, որը կազմակերպում է մտքի կուռ ընթացքն ու համոզչականությունը, ու եթե սա բացակայում է գեղարվեստական գրականության որեւէ օրինակում, կնշանակի այն խոտան է, եւ չարժե այդ խոտանի վրա ժամանակ ծախսել, քանի որ խոտանի նստվածքից ազատվելն ավելի բարդ է, քան զրոյից սկսելը։

Posted in Հայոց Պատմություն

Մարզպանական Հայաստան։ Պարսից արքաների քաղաքականություն։ Վարդանանց պատերազմ։ Վահանանց պատերազմ

Մարզպանական Հայաստանը հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք (հաճախ՝ նաև Արցախ) նահանգները՝ 134 հզ. կմ2 (Արցախի հետ՝ շուրջ 145 հզ. կմ2) տարածքով և շուրջ 3 մլն բնակչությամբ: Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև Մեծ Հայքի թագավորության առաջին բաժանումից (387 թ.) առաջ արդեն անջատել էին Հայոց ծայրամասային նահանգները՝ Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Նոր Շիրականը (Պարսկահայք), Կորճայքը, Աղձնիքը, Հայոց Միջագետքը: 387 թ-ին Մեծ Հայքի Ծոփք և Բարձր Հայք նահանգներն անցել են Հռոմին, մյուսները՝ Պարսկաստանին: Արշակունի թագավորները շարունակել են իշխել Հայաստանի բյուզանդական հատվածում մինչև 389 թ., պարսկական հատվածում՝ մինչև 428 թ.: Մարզպանական Հայաստանն ինքնավար երկիր էր, որի փաստացի տերերը հայ նախարարներն էին. հայկական զորաբանակը մնացել է Հայոց սպարապետի տնօրինության ներքո, ճանաչվել են եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները: Սասանյան արքունիքին տրվել են միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն են ունեցել Արշակունի վերջին թագավորների ժամանակ:Մինչև V դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը: Մարզպանը պարտավոր էր կառավարման պաշտոնները՝ գործակալությունները, հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց ժառանգական իրավունքի դարավոր սկզբունքը: Երկրի սպարապետությունը շարունակում էին վարել Մամիկոնյանները, հազարապետությունը՝ Ամատունիները, մաղխազությունը՝ Խորխոռունիները (Խորխոռունի նահապետը նոր պայմաններում մարզպանի թիկնազորի պետն էր): Պահպանվում էր Մեծ դատավարության գործակալությունը՝ Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Պարսիկ Վեհմիրշապուհից (428–443 թթ.) հետո արքայից արքա Հազկերտ II-ը (439–459 թթ.) Հայոց մարզպան է նշանակել Վասակ Սյունուն (443–451 թթ.). նրա օրոք, Այրարատի որոշ բերդերում տեղակայված «կայենական» կոչվող պարսկական զորամասերից բացի, որոնք նույնպես ենթարկվել են Վասակ Սյունուն, Սասանյան իշխանության այլ ներկայացուցիչ չի եղել: Մարզպանական Հայաստանը բաղկացած էր խոշոր ու մանր տիրույթներից. յուրաքանչյուրում ժառանգաբար իշխում էր «տերը»՝ նախարարը, որն ուներ իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը: Ստեղծվել էր պետական կառավարման ընդհանուր կառույց՝ նախարարների և հոգևորականության խորհրդակցական ու օրենսդրական մարմնով՝ Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվող ժողովով և նախարարական հեծելազորի (Հայոց այրուձի) ու հետևազորի միասնական ռազմական կազմակերպությամբ, որը գլխավորել է Հայոց սպարապետը:Սակայն Սասանյան արքունիքն աստիճանաբար սկսել է վարել երկիրը սովորական պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն. հող է նախապատրաստել պարսիկների հետ հայերին ձուլելու համար: Հազկերտ II-ի գլխավոր թիրախը Հայ եկեղեցին էր, որը դեռևս չէր բաժանվել Տիեզերական եկեղեցուց և դիտվում էր որպես Բյուզանդիայի քաղաքական շահերի արտահայտիչ: Հաջորդ քայլը հայ բնակչության ընդհանուր «աշխարհագիրն» էր՝ հարկահանման ենթակաների հաշվառումը, որի հետևանքով զգալիորեն բարձրացել են հարկերը: Երրորդը հայ նախարարների ռազմական ուժերի չեզոքացումն էր: Միջին Ասիայից ներխուժող հոների դեմ կռվելու պատրվակով, Հազկերտ II-ի կարգադրությամբ, հայկական հեծելազորը հանվել է Հայաստանից և ուղարկվել Մարվիռոտում (Մերվի Օազիս) նոր հիմնված ռազմակայանը: 449 թ-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտականություն: Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարարական տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք Տիզբոն: Հայ-պարսկական այդ հակամարտությունն ավարտվել է Վարդանանց պատերազմով (450–451 թթ.): Ավարայրի հերոսամարտը (451 թ-ի մայիսի 26-ին) Սասանյաններին հարկադրել է որոշ զիջումներ անել. վերականգնել են կրոնական ազատությունը, թեթևացրել հարկերը և հրաժարվել բռնի ազգաձուլման քաղաքականությունից:Սակայն ժամանակ անց Սասանյան Իրանը վերստին սաստկացրել է ազգահալած գործողությունները Հայաստանում, Վիրքում ու Աղվանքում: Ղազար Փարպեցին վկայում է, որ տանուտերությունը և ժառանգական այլ պաշտոններ հայ նախարարները կարող էին ստանալ հավատուրացության գնով, իսկ հայրենի ուխտին հավատարիմ նախարարներին դարձյալ ճնշում, հալածում կամ ոչնչացնում էին:482–484 թթ-ին Մարզպանական Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ սպարապետ Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով: 484 թ-ի աշնանը կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով՝ Պարսից արքայից արքա Վաղարշը ստիպված ճանաչել է Հայաստանի ներքին ինքնուրույնությունը: Սպարապետ Վահան Մամիկոնյանը, որին ժողովուրդը ճանաչել էր Տանուտեր Հայոց, 485 թ-ին արքայից արքայի հատուկ հրամանագրով նշանակվել է Հայաստանի տանուտեր և սպարապետ: Իսկ նույն թվականի աշնան վերջին արքայից արքա Վաղարշը նրան ճանաչել է Հայաստանի կառավարիչ-մարզպան: Այնուհետև Մարզպանական Հայաստանը հայոց մեջ կոչվել է «Տանուտերական երկիր», իսկ հայ մարզպանը՝ «Տանուտեր Հայոց»: Սասանյանների հանդուրժողական քաղաքականությունն այս ժամանակաշրջանում մասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո Հայաստանյայց առաքելական եկեղեցին մնացել է միաբնակ և վրաց ու աղվանից եկեղեցիների հետ որոշ հարցերում հակադրվել է բյուզանդական եկեղեցուն: 501 թ-ին Սասանյանները ճանաչել են Հայոց միաբնակ եկեղեցու ինքնուրույն գոյությունը:Հայերի վիճակը վերստին վատթարացել է Պարսից արքայից արքա Խոսրով I Անուշիրվանի (531–578 թթ.) նոր աշխարհագրի, վարչական փոփոխությունների ու հարկային նոր կարգի հետևանքով: Չդիմանալով հարստահարումներին՝ ժողովուրդը 571–572 թթ-ին Վարդան Մամիկոնյանի (Կարմիր կամ Կրտսեր Վարդան) գլխավորությամբ ապստամբել է և դիմել Բյուզանդիայի օգնությանը: Ապստամբությունը հետզհետե վերածվել է պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի և ավարտվել 591 թ-ին՝ Հայաստանի նոր բաժանմամբ: Բյուզանդական կայսրությունն իր սահմաններն ընդլայնել է մինչև Դվինի մատույցները և Վանա լիճը: Մարզպանական Հայաստանի կազմում մնացել են Դվինի Ոստան գավառը, Վասպուրական և Մոկք նահանգները, 572 թ-ի ապստամբության ժամանակ Սյունիքն անջատվել էր Մարզպանական Հայաստանից և, իբրև առանձին շահր (վարչական միավոր), մտցվել Ատրպատականի կազմի մեջ: Պարսկա-բյուզանդական պատերազմները շարունակվել են մինչև արաբական արշավանքները (628 թ.): Երկարատև պատերազմները 2 կողմերին էլ ուժասպառ են արել՝ հեշտացնելով արաբների հաղթանակը և ամբողջ Առաջավոր Ասիայում ու Հյուսիսային Աֆրիկայում նրանց գերիշխանությունը տարածելու հնարավորությունը: Բյուզանդական գերիշխանության պայմաններում մարզպանի փոխարեն նշանակվում էր երկրի կառավարիչ, որը կրում էր Հայոց իշխան կամ պատրիկ տիտղոսը, և ճանաչվում էր նախկին Մարզպանական Հայաստանի կարգավիճակը՝ իբրև վասալ պետություն: Չնայած երկիրը դարձել էր արաբա-բյուզանդական պատերազմների ռազմաբեմ, այդուհանդերձ, արաբները Հայաստանի 2 մասերում կարողացել են իրենց գերիշխանությունը հաստատել միայն 706 թ-ին: 

Վարդանանց պատերազմ
(450-451թթ.)

449թ. պարսից Հազկերտ 2-րդ արքան հրովարտակ է ուղարկում Հայաստան, Վրաստան և Աղվանք՝ պահանջելով ընդունել զրադաշտական կրոնը: Արտաշատում Վասակ Սյունի մարզպանի, կաթողիկոս Հովսեփ Վայոցձորեցու, հոգևոր և աշխարհիկ այլ մեծերի մասնակցությամբ հրավիրվեց ժողով, որտեղ մերժողական պատասխան տրվեց Հազկերտին: Նրա պահանջով Տիզբոն հրավիրվեցին հայ-վրաց-ազվան մեծերը անձամբ նրան պատասխան տալու: Տիզբոնում հայ նախարարները մարզպան Վասակ Սյունու և սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ առերես ընդունում են զրահադաշտությունը: Պարսկական զորքի ուղեկցությամբ նախարարները վերադառնում են Հայաստան, որտեղ ժողովուրդը արդեն ապստամբել էր: Նախարարները գլխավորում են ապստամբությունը: Աղվանքից շուտով օգնություն են խնդրում հայերից: Վարդան Մամիկոնյանը զորքը 3 մասի է բաժանում: 1 մասը սպարապետի գլխավորությամբ մեկնեց Աղվանք: 2 մասը Վասակ Սյունու գլխավորությամբ մնաց երկրում: 3 մասը Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ պաշտպանելու էր հայ- պարսկական սահմանը: Վարդան Մամիկոնյանը 450թ. Խաղխաղի ճակատամարտում պարտության է մատնումպարսիկներին և Աղվանքը մաքրում նրանցից: 451թ. գարնանը պարսկական բանակը մտնում է Հայաստան: Ճակատամարտը տեղի ունեցավ Տղմուտ գետի ափին Ավարայրի դաշտում՝451թ. մայիսի26-ին: Զոհվեցին մի շարք նախարարներ, Վարդան Մամիկոնյանը, բայց հայկական զորքը պահպանեց իր մարտունակությունը: Հազկերտը հայտնվելով քաղաքական ծանր իրավիճակում՝ ստիպված հրաժարվեց կրոնափոխությունից:

Վահանանց պատերազմ
(481-484թթ.)

  • Պատճառը- Պարսկաստանի կրոնափոխության քաղաքականությունը:
    Ղեկավարները- մարզպան Սահակ Բագրատունի, սպարապետ Վահան Մամիկոնյան(Գայլ Վահան) և կաթողիկոս Հովհաննես Մանդակունի:
    Սկիզբը- Վրաց Վաղթանգ 4-րդ Գորգասալ թագավորի ապստամբությունն էր պարսիկների դեմ:
    Կարևոր ճակատամարտերը- 481թ. Ակոռիի ճակատամարտ՝ հայերը հաղթեցին, 482թ. Ներսեհապատի ճակատամարտ՝ հայերը հաղթեցին, 482թ. Ճարմանայի ճակատամարտ՝ հայ-վրացական զորքերը պարտվեցին:
    Հաշտությունը- կնքվեց 484թ. Նվարսակ գյուղում, ըստ որի 1. Պարսիկները հրաժարվեցին կրոնափոխությունից, 2. Պարսիկները չէին խառնվելու նախարարների ներքին կյանքին, 3. Հայաստանը ձեռք է բերում ինքնավարություն:



Posted in Ռուսերեն

Домашнее задание

1.Прочитайте текст. Запишите все существительные в нужной форме. Сильно одряхлел дедушка, а прежде был молодым. Плохо он видел, плохо слышал; руки и ноги дрожали у него от старости: несет ложку ко рту  – и суп расплескивает.Не понравилось это сыну и невестке: перестали они отца с собой за стол сажать, запрятали его за печь и стали кормить из глиняной чашки. Задрожали  руки у старика, чашка выпала и разбилась. Пуще прежнего разозлились сын и невестка: стали кормить  отца из старой деревянной миски. У старикова сын был свой маленький сынок. Сидит раз мальчик на полу и складывает что-то из  щепочки.Что ты делаешь, дитятко? — спросила у него мать, вытирая посуду полотенцем. Коробочку, — отвечает дитя, — вот как вы состаритесь с тятенькой, я буду вас из деревянной коробочки кормить.Переглянулись отец с матерю и покраснели. Перестали с тех пор старика за печь прятать, из деревянной миски кормить.


2.Перепишите, поставив существительные (в скобках) в соответствующей падежной форме. 
 
  1. Гаврилу охватила волна воспоминаний о своей деревеньке, сбегавшей по крутой горе вниз к речке, скрытой в роще (М. Г.).
  2. Так он жил с ощущением, что можно позвонить и прийти к Любове Петровне (Сол.).
  3. Сижу я в полузабытьи: ни сплю, ни бодрствую (Сладк.).
   4. Снег в изножии деревьев напоминал постный сахар (Наг.).
  5. Я жил в очаровании непостижимости окружающего (Наг.).
  6. В ожесточенном пении ветров не слышит сердце правильных созвучий (Забол.).
   7. А сколько дел, событий, судеб, людских печалий и побед вместилось в эти десять суток, что обратились в десять лет! (Твард.).
   8. Стволы яблонь, груш, вишн и слив выкрашены от червей в белую краску (Ч.).
   9. В отдалении еще толпились тяжелые громадные тучи (Т.).
  10 Желанный друг неведомых столетий! Ты весь дрожишь, ты потрясен былым! (Брюс.).

Posted in Ռուսերեն

Классная работа

Мама , парта , кухня, куртка,степь

Мама
Мамы
Маме
Маму
Мамой
О маме

Кухня
Кухни
Кухне
Кухню
Кухней
О кухне

Парта
Парты
Парте
Парту
Партой
О парте

Степь
Степи
Степи
Степь
Степью
О степи

Куртка
Куртки
Куртке
Куртку
Курткой
О куртке

Девочка, жара

Девочка
Девочке
Девочке
Девочку
Девочкой
О девочке

Жара
Жары
Жаре
Жару
Жарой
О жаре