Posted in Հասարակագիտություն

Բարոյականություն և ոչ բարոյականություն

Բարոյականությունը մարդկային վարվելակերպի, վարվեցողության և դրանց առնչվող հասկացությունների համակարգ է, որն աշխարհիկ ընկալումով պետք է ընդունելի և գովելի համարվի հասարակության կողմից, իսկ կրոնական տեսակետով` պետք է հաստատված, ընդունելի ու գովելի համարվի Աստծո կողմից: Քանի որ աշխարհիկ ընկալմամբ հասարակությունն է սահմանում բարոյականության նորմերը, ապա տարբեր հասարակությունների պարագայում բարոյականության հասկացություններն ու վարվելաձևերը կարող են արմատականորեն տարբերվել և նույնիսկ բոլորովին միմյանց հակառակ լինել:Մարդը ծնվում է առանց գիտելիքի և բարոյականության և հետագա դաստիրիակության, գաղափարների ընկալման ժամանակ ձևավորվում են համապատասխան հակումներ։Անբարոյականությունը արտահայտություն է, որը բնութագրում է մարդկանց կամ նրանց որոշակի գործողությունները, որոնք խախտում են կամ հակադրվում որոշակի բարոյական նորմերի, օրենքների կամ ստանդարտների։

Posted in Հասարակագիտություն

Բարիի ու չարի իմ պատկերացումը

Բարին և Չարը,  բնորոշում են առանձին մարդկանց, կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծոկամքիգերբնական ուժերի, ոգու հետ։  Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:

Posted in Ֆիզիկա

Արագություն

Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժկմ/վսմ/վ և այլն:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:Օրինակ54 կմ/ժ =54.000 մ/3600 վ =54⋅(1/3,6) մ/վ =15 մ/վ  15 մ/ր =15⋅(1/60) մ/վ =0.25 մ/վ և այլն:

Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
 v=S/t

Posted in Էկոլոգիա

Օդի աղտոտման մասին

Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:

Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝

  • տեղային

Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:

  • տարածաշրջանային

Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ:

  • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում

Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում ԵրևանիԱրարատիԱրմավիրիԼոռուԿոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%:

Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;

Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994

Մթնոլորտային օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրի աղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ։

Posted in Ֆիզիկա

Ձգողական ուժ

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

F694DEFA-6064-4F69-81BB-0241450E4416.jpg

 Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: 16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները:

Fտ.ձգ.=Gm1⋅m2հեռավորություն2,որտեղG=6,67⋅10−11Ն⋅մ2կգ2(1)

Posted in Գրականություն

Կոմիտասը որպես բանաստեղծ

Ես ուսումնասիրեցի  հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ Կոմիտասի կյանքը և նրա ստեղծագործությունները։ Ես շատ սիրեցի նրա ստեղծագործությունները, մեծ հաճույքով եմ ուսումնասիրում նրա կյանքը, գործունեությունը։ Կոմիտասի իրական անուն ազգանունը ՝ Սողոմոն Սողոմոնյան։ Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ։ Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Կոմիտասը իր ծնողներից շատ վաղ տարիքում է զրկվել։ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես:

Posted in Հայոց Պատմություն

Ավատատիրության հիմնադրումը։ Նախարարական համակարգը։ Կառավարման համակարգը, բանակը, բնակչությունը, քաղաքային կյանքը

Ավատատիրությունը (ֆեոդալիզմը) ձևավորվել է միջնադարում, որի հիմքում ընկած հողատիրությունը կալվացքային սեփականատիրությունն էր։ Մեծ հայքում մինջև 428 թ․ հողի գերագույն տերը թագավորն էր։ Գյուղական համայնքները հարկեր էին մուծում և լցնում թագավորի գանձարանը։ Հարկը նրանք վճարում էին բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատեր համարվում էին նախարարները։ Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները նույնպես կալվացքներ ունեյին։ 5-րդ դարում Վարդան և Վահան Մամիկոնյանների գլխավորած ապստամբությունները ստիպեցին Պարսից արքունիքին ճանաչել տանուտերական իշխանությունը, նախարարական ժառանգական հողատիրությունը, և հայ եկեղեցին։ Հայաստանը դառավ տանուտերական իշխանության աշխարհ։ Թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն։ Այսպես առաջացավ հողատիրության Վանքապատկան ձևը։

Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։

Զարգացած ֆեոդալիզմի փուլը Եվրոպայում (XI-ХII դարեր) բնութագրվում է ֆեոդալական հասարակարգի բազիսի և վերնաշենքի ձևավորման ավարտով։ Բենեֆիցիումը փոխակերպվել է ժառանգական և արտոնյալ տիրույթի՝ ֆեոդի, որը պահպանել է պայմանագրի և ծառայական բնույթը։ Այդ փուլում գյուղացիների զգալի մասը գտնվել է խիստ կախյալ վիճակում (սերվերը՝ Ֆրանսիայում և Իտալիայում, վիլլաները՝ Անգլիայում և այլն)։ Ալլոդային հողատիրությունից ֆեոդալիզմին անցումը քաղաքացիական վերնաշենքում ուղեկցվել է ֆեոդալական մասնատվածության առաջացմամբ։ 11-12-րդ դարերում արագորեն աճել են միջնադարյան քաղաքները՝ որպես արհեստների և առևտրի կենտրոն, ի հայտ է եկել նոր հասարակական խավ՝ քաղաքացիները, զարգացել է պարզ ապրանքային արտադրությունը։ Տնտեսության դոմենային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ նաև կոռը Արևմտյան Եվրոպայում սկսել են տեղը զիջել բահրային, դրամ, ռենտային։ XIV-XV դարերում խիստ նվազել է ֆեոդալի տնտեսության դերը, և ֆեոդալական ռենտայի արտադրության կենտրոն է դարձել գրեթե բացառապես գյուղացիական տնտեսությունը։ Բողոքի տեղային դրսևորումների կողքին սկսվել են գյուղացիական խոշոր ապստամբություններ (Դոլչինոյի ապստամբությունն Իտալիայում՝ 1304-1307 թվականներին, Ժակերիան Ֆրանսիայում՝ 1358 թվականին, Ուոտ Թայլերի ապստամբությունը 1381 թվականին՝ Անգլիայում, Հուսյան հեղափոխական շարժումը՝ Չեխիայում և այլն)։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ձևավորվել է ասպետությունը, որի հիման վրա՝ ազնվականությունը։ Բարձր և միջին հոգևորականությունը կազմել է մյուս տիրապետող դասը։ Երրորդ՝ անիրավահավսսար դասի մեջ միավորվել են մնացած «հասարակ» մարդիկ։ Տնտեսական կապերի ծավալմամբ սկսվել է ազգային շուկայի ձևավորումը։ Դասային միապետության՝ կենտրոնացված ֆեոդալական պետության շրջանակներում վերջնականապես համախմբվել են ֆեոդալական ժողովուրդները, ձևավորվել ազգային լեզուներն ու գրականությունը։

Posted in Գրականություն

Կոմիտաս ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք ,

Մեկ սրտի տե՛ր ենք .

Նռան ճյուղերով բոցուն .

Սիրո տաղերով արբուն :

Տե՜ս, իմ հեր՝ Ճերմակ սեր ,

Որ պաղել էր շատ ձմեռ ,

Սրտիդ բաղում դալարեց :

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր ,

Սըրտիս խաղում ծավալեց ։

Posted in Էկոլոգիա

Թունավոր թափոններ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ):+ Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:+ Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր:Ն Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են), Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),+

Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում) Ն ։Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:+ Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր:+ Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները:? Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին:+ Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում:? Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր:+ ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:+ Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները, Ն  Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր ·Ն  Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում Ն Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: + Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է:+ Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս: Ն

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով:Ն Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ:Ն Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում։ Ն Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: + Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: ? Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին:  ?

Posted in Ռուսերեն

Русский язык 15.09.19

Задание 1.

Подберите синонимы к данным словам, используя
слова для справок.
Легенда, большой, прародитель, битва, создать, развалить,
древний, бесчисленный, миниатюрный, памятник.
Слова для справок: сотворить, старый, предание, родоначальник, разрушить, монумент, огромный, маленький, многочисленный, война.

Легенда – предание

большой – огромный

прародитель – родоначальник

битва – война

создать – сотворить

развалить – разрушить

древний – старый

бесчисленный – многочисленный

миниатюрный – маленький

памятник – монумент

Задание 2.

Подберите антонимы к данным словам, используя
слова для справок.
Мир, погибнуть, победить, открытый, справедливо, смело, начать, суша, первый, сегодняшний.
Слова для справок: вода, несправедливо, родиться, проиграть,
война, последний, вчерашний, трусливо, закрытый, закончить.

Мир – война

погибнуть – родиться

победить – проиграть

открытый – закрытый

справедливо – несправедливо

смело – трусливо

начать – закончить

суша – вода

первый – последний

сегодняшний – вчерашний

Posted in Ռուսերեն

Прилагательное

prilag92
Единственное числоМножественн-ое число
Женский р.Мужской р.Средний р.
И.Какая?Какой?Какое?Какие?
Р.Какой?Какого?Какого?Каких?
Д.Какой?Какому?Какому?Каким?
В.Какую?Какого?(одуш.)
Какой?
Какое?Каких?(одуш.)
Какие?
Т.Какой?Каким?Каким?Какими?
П.О какой?О каком?О каком?О каких?

Выберите правильный вариант:
1. В школу пришел новый… учитель математики.

А. младший; Б. молодой; В. маленький;

2. Мой друг неплохо знает французский
язык и хорошо говорит… .

А. по-английски Б. английским языком В. английский язык

3. В нашей группе … студенты из Кореи и Китая.

А. учат Б. изучают В. занимаются

4. – Можно позвонить? 
— Конечно, телефон стоит… .

А. сюда Б. туда В. здесь

5. Мне трудно … это стихотворение.

А. выучить Б. научить В. учиться

6. Она … помочь мне перевести текст.

А. знает Б. может В. умеет

7. Студенты … разные истории о своей жизни.

А. рассказывают. Б. говорят В. разговаривают

8. Преподаватель … , что завтра будет тест по грамматике.

А. рассказал Б. сказал В. разговаривал

9. Самые высокие оценки … китайская спортсменка.

А. получила Б. отправила В. приготовила

10. В конце урока ученики должны …  тетради учителю.

А. получить Б. взять В. сдать

11. Скажите, пожалуйста, где мы можем … .

А. приглашать Б. встретиться В. пригласить

12. Студенты нашего факультета … на концерте в университете.

А. поступали Б. выступали В. наступали

13. Я хочу научиться … на мотоцикле.

А. кататься Б. отдыхать В. садиться

14. Родители … мне поступать в университет. 

А. попросили Б. позвонили В. посоветовали

15. Я … у подруги, где будет занятие по фонетике.

А. попросила Б. спросила В. просила

16. Я уже два года не … спортом.

А. занимаюсь Б. изучаю В. играю

17. Мы не можем вспомнить, где …этого человека.

А. смотрели Б. видели

18. Они весь вечер … футбол по телевизору.

А. смотрели Б. видели

19. Студенты внимательно … на доску и
слушали преподавателя.

А. смотрели Б. видели

20. Мы не … друг друга уже целую неделю.

А. смотрели Б. видели

Дополнительные темы и задания:

 Степени сравнения

Краткие прилагательные

  • Добавьте подходящее по смыслу слово (обратите внимание на род).

Пример:

Добрая, любимая, родная — тетя

Обращайся к таблице:

pril


Весенний, звонкий, говорливый … .
Интересная, библиотечная, любимая … .
Шелковое, красивое, длинное … .
Круглый, обеденный, деревянный … .
Новогодний, веселый, долгожданный … .
Яркое, весеннее, игривое … .
Сочное, вкусное, спелое … .
Сладкий, ночной, кошмарный … .
Чистая, питьевая, прозрачная … .

Повторяем:

дядя, озеро, отец, мать, снегирь, туман, растение, дочь, кино, поле, сестра, мышь, кафе (ср.р.), кофе (м.р.), окно, голова, обувь, море.

Допиши окончания прилагательных

Зимн___ день
Сильн___ ветер
Ярк___ солнце
Тёмн___ тучи
Бел___ снег
Зелён___ трава

Глубок___ озеро
Быстр___ река
Син___ море
Долг___ дорога
Сладк___ яблоко
Кисл___ лимон
Остр___ перец

Рыж___ лиса
Сер___ волк
Стар___ дерево
Перелётн___ птицы
Жёлт___ листья
Вкусн___ грибы
Быстр___ заяц

Домашняя работа

  • Выполните упражнения:

Придумай по три признака к каждому предмету.

Образец: Лиса — Рыжая, хитрая, умная.
Волк______________________________________________________________________, белка_____________________________________________________________________, ежата_____________________________________________________________________, заяц______________________________________________________________________, олень_____________________________________________________________________, дерево____________________________________________________________________, река______________________________________________________________________, солнце____________________________________________________________________.

Дополните рассказы словами-признаками.

Осень.

Незаметно прошло (какое?) _____________ лето. Дни стали (какие?)______________ . Небо (какое?) _______________, ______________. Его покрывают (какие?) ______________ тучи. Как сквозь сито, сеет (какой?) __________________ дождь.

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 30․09․19

 Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

1.Գերանը  վաղուցէր տեղաշարժվել  ՝  դեռ  անցյալ գարուն  հաճախադեպ  տեղատարափ անձրևների  ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  նկատեց։

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

2.Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ  մոռացված մեղեդին  թախիծով  պարուրեց    զինվորականի՝  դաժան  մարտից կարծրացած  հոգին և     նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

3.Շրջակա  գյուղերից եկածները նախօրոք  խռնվել էին  քաղաքի  մայր   եկեղեցու   առջև,  մյուսները    մոտակա  փողոցներում,      շենքերի   տանիքներին:

(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)

4. Լուսնի եղջյուրն անհետացավ Քարքե լեռան հետևում,  և ընկղմվեցավ գիշերային լռության մեջ:

(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)

Մագիլ-ճանկ, ճիրան

Նժդեհ-թափառական, աստանդական

Հևիհևե-շնչասպառ, շնչակտուր

Հուրթի-բերրի, արգավանդ

Հանդգնել-խիզախել, համարձակվել

Ճաճանչ -ճառագայթ, շող

Կանթեղ-ճրագ, ջահ

Ծուղակ- թակարդ, որոգայթ

Հաոտնյա- հակադիր, հակառակ

Սահմռկել-սարսափել, երկյուղել