Posted in Գործնական աշխատանք

Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

Այսօր դեկտեմբերի 16-ն է, օրը հինգշաբթի, ինչը նշանակում է որ այսօր քոլեջիկների մոտ ստուգատես է։ Նախաճաշից հետո բաժանեցինք իրենց գոգնոցները, փայտե գդալներ և զուգարանի թղթեր։ Նախապատրաստեցինք ամեն ինչ ` գուաշները, վրձինները, սոսինձները և մնացած պարագաները։ Անցանք ստուգատեսին։

Փայտե գդալների վրա նկարեցինք ձմեռ պապիկին, իսկ զուգարանի թղթերի վրա փորձեցինք ձնեմարդ ստանալ, սոսնձեցինք ձնեմարդի աչքերը, քիթը իսկ ֆլոմաստերով նկարեցինք բերանը։

Երգեցինք ամանորյա մեր սովորած երգերը, բոլորը անհամբեր սպասում են ամանորին և ձմեռ պապիկին։

Տեսանյութը Էլյա Գրիգորյանի `

https://youtu.be/L9CZ__-C1kY

Posted in Մանկական գրականություն

14/12/2021

1.Ընտրել Դոնալդ Բիսեթի պատմվածքներից մեկը և նշել այն բոլոր ռոդարիական հնարքները, որ հնարավոր է իրագործել այդ պատմվածքի հետ։

Երկու ալիք

Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափին: Փոքրը լողափին մի տղայի տեսավ, որի ձեռքին պաղպաղակ կար:

— Ես էլ եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.

— Իսկ հիմա ի՞ նչ ենք անելու:

_Նայիր այս քարաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քարաժայռերից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե՜ք, – կանչեց նա:

Այդ պահին այդ կողմերով Միրանդա բադն էր անցնում: Նա կանգնեց և հարցրեց:

— Ինչ՞է պատահել:

— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնիր ինձ, խնդրում եմ:

_Ոչ, ես չեմ ուզում քեզ օգնել,- ասաց Միրանդան,-դու հարձակվում ես բոլորի վրա, նավեր ես խորտակում, նույնիսկ ժայռերն ես ուզում քանդել: Հենց նոր ես իմ աչքով տեսա, թե դու ինչպես խլեցիր փոքրիկ տղայի պաղպաղակը:
Այդ ժամանակ Միրանդան լսեց, որ ժայռի մյուս կողմում մեկը լալիս է: Նա նայեց ծովին և տեսավ Փոքր ալիքին:

_Ին՞չ է եղել,-հարցրեց Միրանդան:
_Ես ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,-ասաց Փոքրը,- նա ժայռերի մեջ է, իսկ ես չեմ կարող բարձրանալ ժայռերի վրայով:
Փոքրը շարունակեց լաց լինել:

_Ես Մեծ ալիքին չեմ օգնի, նա արժանի չէ, -ասաց Միրանդան,-պետք չէ, որ նա ծով վերադառնա: Ա՛յ, քեզ կօգնեմ, եթե դու ուզում ես ժայռի մյուս կողմն անցնել:

_Համաձայն եմ,-ասաց Փոքր ալիքը:

_Լավ ես մտածե՞լ,-հարցրեց Միրանդան:

_Լավ:

_Դե որ այդպես է, արի ետևիցս:

Բադը ցույց տվեց հեշտ ճանապարհը, որով կարելի է հասնել ավազներին: Հետո ավազի մեջ ձեռքով երկար առու փորեց և Փոքր ալիքին ասաց, որ այդ առվով պտտվի ժայռի շուրջը: Փոքր ալիքն այդպես էլ արեց և հայտնվեց ժայռերի մեջ: Մեծի ու Փոքրի ուրախությանը չափ չկար:

_Ջա՜նյ, ինչքան ուրախ եմ, որ քեզ տեսա,-ասաց Մեծը:

_Բա ես ինչ ուրախ եմ,-պատասխանեց Փոքրը:
_Գիտես ի՞նչ, արի միանանք, մի ալիք դառնանք, այդպես միշտ իրար հետ կլինենք,- ասաց Մեծ ալիքը:
_Արի,-համաձայնեց Փոքրը և ուրախությունից ծափ տվեց:

Այդպես սարերի մեջ փոքրիկ լեռնային լճակ առաջացավ։

Երևակայությունն ինքը միտքն է

Պատկերացնենք մեծ ալիքը բարի էր, փոքր ալիքը չարաճճի։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Երեխաները փորձում են իրենք հորինեն հեքիաթ ալիքների մասին։

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը։

Իսկ մեծ ալիքի մայրիկը չէ՞ր բարկանում նրա վրա, վատ բաներ անելու համար։

Ո՞վ է ալիքների մայրը շնաձուկը։ Չէ որ շնաձուկն էլ է վատ բաներ անում։

Իսկ հետո ի՞նչ եղավ։

Ալիքները միացան և դարձան լիճ։ Այլևս նավակներ չէին խորտակում։

Լրացուցիչ կրթություն

Դաստիարակների բլոգներից ընտրեք ձեր կարծիքով հաջողված մեկ տեսանյութ։ Հիմնավորեք ձեր ընտրությունը։

https://youtu.be/u4wxV9_8Wjw

Տեսանյութը ինձ դուր եկավ քանի որ պարտեզներում դա խնդիր է, երեխաները դիմում են դաստիարակին, և քանի որ վազվզում են անընդհատ քանդվում է։ Այսպես նրանք կսովորեն կապել քուղերը և էլ չեն դիմի օգնության։

https://youtu.be/BJbD13IC_ac

Այս տեսանյութում երեխաները իրենց երևակայությունը աշխատացնելով ընտրում են իրենց մասնագիտությունը։

Posted in Մանկական գրականություն

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին — Ջանի Ռոդարի

Փոփոխել ռոդարիական հնարքներով։


Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Երևակայությունն ինքը միտքն է

Եկեք պատկերացնենք կապիկների փոխարեն փղերն են որոշում ճամփորդեն։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Կարո՞ղ են փղերը իրար վրա բարձրանալ։

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր

Փորձենք նկարել աշխարհը մեր աչքերով։

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը

Ի՞նչ կլիներ եթե աշխարհը դատարկ լիներ։

Ի՞նչ կլինի եթե փղերը փոքրանան։

Եթե ընձուղտները որոշեն ճամփորդեն կտեսնե՞ն աշխարհը։

Իսկ հետո ի՞նչ եղավ

Փղերը կանգնելով իրար վրա չդիմացան և ընկան այդպես էլ չտեսնելով աշխարհը։

Եկեք պատկերացնենք, որ կապիկների փոխարեն սկյուռիկներն են ուզում ճամփորդել։ Աշխարհը ի՞նչպիսին է, այդ աշխարհում արև կա՞, ուրիշ ի՞նչ կա այդտեղ հետաքրքիր, եկեք մտածենք այդ աշխարհում միշտ տաք է, արևը ջերմացնում է կենդանիներին, իսկ եթե կապիկները ուզում էին ճամփորդեին ցուրտ տեղ։ Ձեր կարծիքով ուր էին ուզում ճամփորդեին կապիկները, միգուցե նրանք փնտրում էին ինչ որ մեկին, դուք երբևէ հանդիպել եք կապիկի։ Ինչո՞ւ կապիկները չէին տեսնում աշխարհը, անընդհատ նույնն էր, ինչո՞ւ էր այդպես։ Եկեք անվանումներ տանք երեք կապիկներին, ինչպիսին էին նրանք մեկը բարի էր, մյուսը միամիտ էր իսկ երրորդը խորամանկ էր։ Իսկ դուք կուզեիք կապիկ ունենալ, ինչպիսին կուզեիք լիներ նա։ Ինչ եք կարծում եթե աշխարհում միայն կապիկները լինեին ինչ կլիներ։ Ինչ կլիներ եթե բոլոր կենդանիները որոշեին փախչել կենդանաբանական այգուց։

Posted in Երեխայի խոսքի զարգացում

Դորոթին և ակնոցը հեքիաթ — նախագիծ

Այսօր Լիլյա Ռուստամյանի հետ 5 տարեկանների խմբում իրականացրինք հեքիաթի ընթերցում։ Ես և Լիլյան վերցրել էինք «Դորոթին և ակնոցը» հեքիաթը որը շատ դուր եկավ երեխաներին։ Հեքիաթը մի ընտանիքի մասին է որտեղ բոլորը կրում են ակնոց բացի Դորոթիից։ Նա շատ է ուզում ընտանիքի մյուս անդամների նման ակնոց կրի և հայելու վրա նկարում է ակնոց…

Շարունակությունը տեսանյութերում `

Մաս 1

Մաս 2

Մաս 3

Երեխաներին շատ դուր եկավ հեքիաթը և երբ հայելու վրա ակնոց նկարեցինք բոլորին սազեց, միայն Դավիթն էր ում դուր չեկավ և ասաց որ` «ինձ չի սազում»։

Posted in Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային աշխատանքի նախապատրաստում

Ուսանող — Ֆլորա Աճեմյան Հրանտի

Թեմա — Երեխաների ստեղծագործական երևակայության և մանր մոտորիկայի զարգացումը այլընտրանքային նկարչության և ստեղծագործական կառուցման միջոցով

Բովանդակություն

Յուրաքանչյուր երեխա կարիք ունի ինչ որ ձև արտահայտելու իր տպավորությունները, որպես այս կամ այն դրական և բացասական զգացողությունների արդյունք։ Կիրառական և դեկորատիվ արվեստի գրեթե բոլոր տեսակները հասանելի են երեխաների համար, օրինակ ՝ նկարչություն, քանդակագործություն, ուլունքագործություն, պար, այլընտրանքային ստեղծագործական միջոցներ և այլն։ Երեխայի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է, որ նա սովորի իր մտքերի, գործողություների և ներաշխարհի արտաքին դրսևորումները արտահայտել, այդ թվում նաև բացասական հույզերն ու վախերը, իր ստեղծած աշխատանքներում։ Եթե երեխան չկարողանա դուրս հանել իր հույզերը ստեղծագործական տեսքով, պատկերել նկարում այդպես ազատվելով բացասական էներգիայից, բարձրաձայն արտահայտել իր վերաբերմունքը որոշակի երևույթների մասին, ապա ավելի ուշ տարիքում նա հուզականորեն անկայուն կլինի։ Երեխաների զարգացման գործընթացում արվեստը կիրառվում է ինքնաարտահայտման ձև։ Արվեստի և արհեստների մեծ մասը նպաստում է մարմնի խոշոր և մատների նուրբ շարժողական հմտությունների զարգացմանը, որն իր հերթին խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հիշողության, ուշադրության, կենտրոնացման և արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ այլ գործընթացների հետ։ Երեխայի զարգացման ամենաակտիվ փուլում, որպես կանոն, ծնողները և մանկավարժները մեծ ուշադրություն են դարձնում գրելու, հաշվարկելու, լեզուների ուսուցման և ընթերցանության վրա։ Արվեստը, որպես իրականության և զգայական գիտելիքի արտացոլման և յուրացման ձև, որպես մշակույթի տարր, ազդում է երեխայի ընդհանուր զարգացման վրա, օգնում է դրսևորել և զարգացնել նրա ստեղծագործական ունակությունները, նպաստում է սոցիալական ընդունելի բարոյական վարքի ձևավորմանը, օգնում է երեխային սովորել մտածել այլաբանորեն։ Կարևոր է նշել նաև, որ ստեղծագործական աշխատանքը նպաստում է դրական ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորմանը, սովորեցնում է հասկանալ սեփական զգացմունքները, զարգացնում է ոչ ստանդարտ մտածելակերպը, հիշողությունը, խոսքը, ուշադրությունը։ Մանկական նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական, մտավոր, ֆիզիկական փորձառության մասին։ Մանկական նկարներում յուրահատուկ կերպով արտացոլվում է երեխայի հոգեբանական զարգացումը։ Օրինակ, կրտսեր նախադպրոցական տարիքում երեխաները կոնկրետ պատկերներ չեն նկարում․ նրանք չունեն դրա համար ֆիզիկական, մտավոր համապատասխան ունակություններ։ Նրանք նկարում են պարզ, ոչ կոնկրետ պատկերներ։ Այսպես, այս տարիքում երեխաները գրեթե չեն նկարում մի քանի մարդ կամ մի քանի կենդանի մի նկարում։ Նրանց նկարները պատմում են մեկ կերպարի մասին։
Այլընտրանքային նկարչությունը նկարչության մի ձև է, որտեղ երեխայի միտքն ու երևակայությունը սահմաններ չունի, իսկ որպես աշխատանքային գործիք կարող են օգտագործվել ամենաանսպասելի և բազմաբնույթ իրերը։ Նկարչության համար գործիք կարող է ծառայել ձեռքի տակ եղած ցանկացած իր։

Սեպտեմբերից սկսած ուսումնասիրություններ եմ կատարում, վերլուծություններ, թարգմանություններ։ Ուսումնասիրում եմ կրթահամալիրի դաստիարակների բլոգները փորձում եմ գտնել հետաքրքիր նյութեր կապված այլընտրանքային նկարչության հետ։

Դաստիարակ ՝ Էմմա Տերտերյանի բլոգ

Դաստիարակ ՝ Էլյա Գրիգորյանի բլոգ

1 — Այլընտրանքային նկարչություն շաքարավազով
2 — Քարերով նկարչություն
3 — Աղանկարչություն
4 — Յուղամատիտով նկարչություն
5 — Ոսպանկարչություն
6 — Թաթիկներով նկարչություն
7 — նկարիր մեջքիս
8 — մատիկանկարչություն
9 — լեգոնկարչություն

Նկարչություն, գունավորում և ավազով աշխատանքը նախադպրոցական 

տարիքում `

Նկարչությունը և գունավորումը երեխաներին ծանոթ են դեռ վաղ հասակից։ Նկարչությունը հրաշալի միջոց է երեխայի ստեղծագործական և մտավոր ունակությունների զարգացման համար։ Նկարելու ընթացքում աշխատում են երեխայի տեսողական, շարժողական, մկանային — շոշափողական վերլուծիչները։ Այդ գործողությունը խթանում է երեխայի մանր մոտորիկան, ինչի զարգացումը ձեռքը գրելուն նախապատրաստելու կարևոր նախապայման է: Նկարելը նաև նպաստում է երեխայի մեջ կուտակված լարվածության բեռնաթափմանը, օգնում հաղթահարելու սթրեսները:Նկարչության առաջին «դասերը» կարելի է սկսել այն պահից, երբ երեխան սովորում է ինքնուրույն նստել և զննել շրջապատը:

Նկարում ենք ոչ ավանդական մեթոդներով ՝

  • սովորեցնում է երեխաներին աշխատել տարբեր նյութերի հետ,
  • զարգացնում է կոմպոզիցիայի, ռիթմի, կոլորիտի, գունային ընկալման զգացումը,
  • զարգացնում է ձեռքերի նուրբ շարժունակությունը։

Posted in խոսքի զարգացում

Աիդա Պետրոսյան — հոդվածներ

Մանկան թատրոն

«Առողջ երևակայությունը ոչ թե անիրականի հետ գործ ունի, այլ պատկերացման հարուցած մտավոր իրացումների: Դրա աշխատանքը փախուստ չէ դեպի երազանք ու իդեալ. դա իրականի տարածման ու իրագործման մեթոդ է»: Ջ. Դյուի

Նպատակը` երեխայի զարգացումը

Խնդիրները`

  • երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • խոսքի զարգացում
  • անհատականության դրսևորում
  • ինքնադրսևորում
  • ինքնարտահայտում
  • ինքնակազմակերպում
  • նախաձեռնելու, ակիվ գործելու մղումների ակտիվացում
  • սոցիալական հարաբերությունների զարգացում
  • կերպավորման, կերպարանափոխության հմտությունների զարգացում
  • իմպրովիզ անելու կարողության զարգացում
  • խմբով աշխատելու կարողության զարգացում
  • վերլուծելու, համադրելու ունակության ձեռքբերում
  • գեղարվեստական մտածողության, գեղագիտական ճաշակի զարգացում
  • միմիկայի զարգացում

«… Երեխաները հանպատրաստից պիեսներ են հորինում, անհրաժեշտ մինիմում բեմական միջոցներն իրենց ձեռքով պատրաստում, որպես դերասաններ հանդես գալիս՝ տրված թեմայով իմպրովիզացիա են անում, հանդիսատեսներին ներկայացման մեջ ներքաշում: Եվ այս ամենը`«անկրկնելիության» նշանի տակ. այստեղ թատրոնը «կյանքի պահ» է, ոչ թե «ապրածի վերարտադրություն: Անձամբ ինձ համար «Թատրոն-Խաղ-Կյանք» սկզբունքը շատ ընդունելի է: Դա հորինող երեխային կօգներ ընդլայնելու իր մտահորիզոնը: Առաջին իմպրովիզացիաներից հետո, որպեսզի խաղը չսառչի, այն պետք է ինչ-որ բանով հագեցնել, հարստացնել: Ազատությունը «տեխնիկայի» աջակցության կարիքն ունի»: Ջ.Ռոդարի

Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է: Այդ խաղը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել` խաղարկային իրավիճակ (դերային խաղեր) և ներկայացում` խաղ-աշխատանքի ընթացքում ծնված սցենարով: Խաղարկային իրավիճակների վերարտադրումը «տունտունիկ» խաղի նման է, դերային խաղ` երեխային լավ ծանոթ, ապրված իրավիճակներով և հարաբերություններով: Ամեն մեկն իր դերն է ընտրում ու խաղում: Նա միաժամանակ սոցիալական հարաբերությունների մեջ է մտնում հասակակիցների հետ, վերարտադրում հասարակության մեջ գործող սոցիալական հարաբերությունները, հասարակության մեջ ընդունված օրենքները, ապրում այդ օրենքներով: Առաջին հայացքից թվում է, թե նա ընդամենը պասիվ ընդօրինակող է: Իրականում նա նոր տարրեր է ներմուծում, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր երանգ է ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ` ելնելով իր կենսափորձից, աշխարհընկալումից: Նրա համար այդ խաղը ոչ թե նմանակում է, այլ կյանքի պահ:

Դրա արդյունքը փոքրիկ էտյուդներն են:

«Նմանակումն այն միջոցներից մեկն է, որոնցով մեծահասակների գործունեությունն ազդակ է դառնում, այնքան հետաքրքիր, բազմազան, նոր, որ մտքի արագ առաջընթացի ծայր է տալիս: Սակայն միայն նմանակումը , մտածողությունը չէր խթանի, եթե պարզապես ուրիշների արտաքին արարքները թութակների պես պատճենելով սովորեինք»: Ջ. Դյուի

Խաղարկային իրավիճակները կարող են նաև քիչ կապ ունենալ կամ ընդհանրապես կապ չունենալ առօրյայի, կենցաղի հետ, դրանց ստեղծողը երեխայի երևակայությունն է, այս դեպքերում նրա մտածողությունն ավելի ազատ է, անկաշկանդ:

Դերային խաղն ապահովում է արդյունավետ հաղորդակցություն, զարգացնում է ընդհանրության զգացումը, ուշադրությունը, սովորեցնում է ճիշտ արտահայտել մտքերը, կառուցել երկխոսություններ, զարգացնում է խոսքը: Երեխան սովորում է արտահայտել զգացումները, ձգտումները, սովորում է ենթարկել իր գործողությունները խաղի կանոններին, սովորում է նպատակաուղղված լինել:

Դերային խաղերը հաճախ խաղում են ազատ խաղերի ժամանակ, դրանք սովորաբար մեծերի կյանքի մանկական մեկնաբանություններ են, որոնցում արտահայտվում է փոքրերի վերաբերմունքը մեծերի «խաղի» նկատմամբ:

Դերային խաղեր կազմակերպում է նաև դաստիարակը, ինքն էլ խաղում է երեխաների հետ: Դրանք կարող են հստակ խնդիրներով փոքրիկ խաղ-ներկայացումներ լինել:

Երեխաների մի խումբը ընկերների համար խաղում է, մյուս խումբը հանդիսատես է դառնում: Հետո դերերը փոխվում են: Թատրոնում (հատկապես մանկական թատրոնում) հանդիսատեսը նույնքան կարևոր է, որքան դերասանը: Նա աստիճանաբար, աննկատ ներքաշվում է խաղի մեջ, իր վերաբերմունքով, միջամտություններով ազդում է ընթացքի վրա: Նա միաժամանակ նախանշում է իր անելիքը` հաշվի առնելով ընկերների «բացթողումները», իր աշխարհայացքը, իր դիտարկումները: Դաստիարակվում է կիրթ, դիտարկող, մտածող հանդիսատես, որը կարողանում է գնահատել, վերաբերմունք արտահայտել, հետևություններ անել, ներկայացման մասնակիցը դառնալ: Միշտ կարելի է հանպատրաստից բեմ սարքել և «թատրոն-թատրոն» խաղալ, ինչպես մեծերն են անում:

Խաղարկային իրավիճակներ

  • Տունտունիկ
  • Բժիշկ-բժիշկ
  • Դպրոց-դպրոց
  • Խանութ-խանութ

    Ես

    Այս խաղով երեխան իրեն է ներկայացնում տարբեր իրավիճակներում, տարբեր
    տրամադրությամբ, նա պատմում է և ցուցադրում.
  • Երբ բարկացած եմ…
  • Երբ ուրախ եմ…
  • Երբ տխուր եմ…
  • Երեկ ես…
  • Այսօր առավոտյան ես…
    Երեխան ինքն է ստեղծում իրավիճակներ և խաղում, դաստիարակը երբեմն հուշող,
    կազմակերպող, աջակից, խաղակից, երբեմն էլ կազմակերպող է դառնում:

    Էտյուդ ըստ առաջադրված իրավիճակի
  • Կորած իրի փնտրտուք
  • «Առևտուր»

    Հանդիպումների խաղ

    Հանդիպում են
  • հարազատները (հորաքույրեր, քեռիներ…)
  • վաղուց իրար չտեսած ընկերները
  • ծանոթ հեքիաթների հերոսներ
  • բնության երևույթներ (անձրևն ու քամին, ցուրտն ու ամառը…)
  • հասկացություններ (ուրախն ու չարությունը, կատակն ու կռիվը, ձայնն ու լռությունը,
    բարևն ու արևը…)

    Հյուր (այցելություն) …-ին
  • դերձակին
  • վարսավիրին
  • բժշկին…
  • հեքիաթի հերոսին

    Ա՛յ քեզ օր…

    Միասին որոշում են այդ օրվա գույնը, անունը, պատրաստում են օրվա «նշանը». դա
    կարող է գլխարկ լինել, թիկնոց, վզկապ, ակնոց կամ որևէ այլ բան:
  • Ծաղիկների օր
  • Տիկնիկների օր
  • Արևի օր
  • Որևէ գույնի օր (Նախօրոք կպայմանավորվեն այդ օրը օրվա գույնի շորեր հագնել, այդ
    օրը կնկարեն միայն այդ գույնով, ամեն մեկը կդառնա այդ գույնի որևէ բան և օրը
    կանցկացնի այդ դերում)
  • Հաճոյախոսությունների օր
  • Ուրախ ու տխուր օր
  • Տատիկների-պապիկների օր
  • Կոշիկները (շորերը) թարս հագնելու օր
  • Զարմանալու օր

Օրվա ընթացքում կարող են մեկ-երկու էտյուդ խաղալ, մնացած ողջ օրը երեխաները իրենք կկազմակերպեն իրենց խաղերը և կխաղան` ինչ ուզում են: Օրվա նշանը, որը չեն հանի մինչև օրվա վերջ, նրանց կհիշեցնի օրվա «խորհուրդը»:

««Եթե իսկապես»-ի ներազդման ուժի գաղտնիքը նաև այն է, որ չի խոսում իրական փաստի մասին, այն մասին, ինչ կա, այլ միայն այն մասին, ինչը կարող է լինել… «Եթե իսկապես»… Այս խոսքը ոչինչ չի հաստատում: Նա միայն ենթադրում է, առաջադրում լուծման սպասող հարցեր»: Ստանիսլավսկի

Ռոդարիական «Ինչ կլիներ, եթե…» մեթոդը թատերախաղի միջոցով անսահման հնարավորություն է տալիս երեխայի երևակայությանը. խաղն ակտիվացնում է միտքը, մղում ակտիվ գործողությունների, հորինելու, ստեղծագործելու:

Ինչ կլիներ, եթե…

— մոխրամանը գորտ լիներ, իսկ ձեռնոցը` մուկ (Ստանիսլավսկու օրինակը).
— բաժակը արջ լիներ, իսկ պայուսակը` փիղ.
— դռան ետևում կախարդ կանգնած լիներ:

Ես … եմ, դու… ես

— Ես վերարկու եմ, դու` գլխարկ:
— Ես կոշիկ եմ, դու` ձեռնոց:
— Ես կապիկ եմ, դու` գնդակ:
— Ես ծաղիկ եմ, դու` փուշ:
— Ես օճառ եմ, դու` ձեռք:

Ռոդարիական հնարքների կիրառումը թատերախաղի միջոցով ոչ միայն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնի դրանք, այլև ավելի կընդարձակվեն երեխայի երևակայության սահմանները, խաղի ընթացքում նոր, անսպասելի լուծումներ կծնվեն: Թատերական խնդիրը ավելի գրավիչ կդարձնի նյութը և «աշխատանքը» այդ նյութով (տե՛ս Բանավոր խոսքի մշակում):

Մնջախաղ

Առանց բառերի՝ մնջախաղով կարելի է ցուցադրել, խաղալ ամեն ինչ: Մնջախաղ կարող են խաղալ խոհանոցում, ծեսերի ժամանակ, այգում աշխատելիս. ամենուր, ցանկացած գործունեության ժամանակ, եթե դաստիարակը կարևորում է գործունեության այդ ձևը և երեխաներին աննկատ տանում է դրան:

Մնջախաղի ժամանակ երեխան․
— ավելի է կենտրոնանում,
— փորձում ավելի լավ հասկանալ այն, ինչ պիտի ցուցադրի,
— աշխատում է տիրապետել իր մարմնին,
— աշխատում է իմաստավորել իր շարժումները,
— միացնում-նույնացնում է բառն ու շարժումը:

Մնջախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում է ստեղծագործական երևակայության զարգացմանը, մարմինն ավելի ճկուն դարձնում, զարգացնում է միմիկան, երեխայի մկանային համակարգը:

«Բոլոր երեխաներն էլ հայրիկի ու մայրիկի կոշիկները հագնել սիրում են, որ նրանց պես լինեն, որ ավելի բարձրահասակ լինեն, որ պարզապես ուրիշ լինեն: Վերազգեստավորման խաղը բացի իր խորհրդանշականությունից, դրանից բխող գրոտեսկային էֆեկտի շնորհիվ միշտ զվարճալի է: Սա թատրոն է. հետաքրքիր է ուրիշի զգեստներ հագնելը, ինչ-որ դեր խաղալը, ոչ քո կյանքով ապրելը, օտար շարժուձևեր կրկնելը»՚: Ջ. Ռոդարի

Հանդերձարանը՝ թատրոն

Հանդերձարանը թատրոն-խաղարան կդառնա, եթե առանձին կախիչից կախված լինեն երեխաների ծնողների հին հագուստները, փողկապները, հատակին շարված լինեն նրանց հին կոշիկներն ու հողաթափերը, արկղով դրված լինեն ձեռնոցներ, թաշկինակներ, գլխաշորեր, գլխարկներ… Ամեն ինչ պիտի նախապես ախտահանված լինի:

Երեխան կուզի մեծի հագուստով խաղալ, կհագնի իր ուզած շորը, կկերպարանափոխվի, կխաղա իր ծնողների դերերը, այլ խաղեր ու ներկայացումներ կկազմակերպի: Ծնողների հագուստները, կոշիկները հագնելը ոչ միայն բավարարում է երեխաների շատ ձգտումներ (հաճախ անիրականանալի թվացող), այլև ակտիվացնում է նրանց երևակայությունը: Հանդերձարանում իրար կողք շարված կոշիկները կարող են կոշիկի թատրոն դառնալ:

Խաղ հայելու առջև

Հայելին խաղի, ներկայացման, ինքնաճանաչման անփոխարինելի միջոց է: Հայելու դեմ երեխան կզրուցի ինքն իր հետ, հեքիաթ կպատմի ինքն իրեն, կարող է ներկայացում խաղալ` երկու դերասանով` ինքն ու ինքը:

Հայելու մոտ նա սիրով խաղում է նաև ընկերների հետ: Կարելի է օգտագործել նաև հայելու էֆեկտը` ամեն ինչ հակառակ. հեքիաթի գործողությունները թարս պատմել, ծտի փոխարեն նանի ոտը փուշ մտնի, թագավորը ոսկի գտնի, աքլորը հափշտակի նրա գտած ոսկին…

Տիկնիկային թատրոն

«Երբ իրերը նշաններ են դառնում, երբ դրանք ուրիշ իրեր ներկայացնելու, նշանակելու հատկություն են ձեռք բերում, խաղը ֆիզիկական ուժերի պարզ ավելցուկից մտավոր գործոնը ներառող գործունեություն է դառնում»: Ջ. Դյուի

Նախ երեխան ու դաստիարակը պիտի ունենան հենց իրենց անունով իրենց ներկայացնող տիկնիկներ: Տիկնիկ-դաստիարակն ավելի ընկալելի է և խաղարկային:

Տիկնիկը կախարդական զորություն ունի, նա խոսեցնում է նույնիսկ ամենալռակյաց երեխային, բազմաթիվ խաղային իրավիճակներ է հուշում, գործողությունների մղում: Տիկնիկային ներկայացումն էլ սոսկ սցենարի ներկայացում չէ:

Երեխան խաղում է իր պատրաստած տիկնիկով: Այս կամ այն հերոսի տիկնիկը պատրաստելիս նա փորձում է պատկերացնել այդ հերոսի արտաքինը, նկարում է նրան, նրա հագուստը: Դեկորները պատրաստելիս վերարտադրում է այն միջավայրը, որում պատկերացնում է այդ հերոսին: Զարգանում է նրա պատկերային մտածողությունը:

Ամեն ինչ կարող է կերպար, խաղի առարկա, տիկնիկ դառնալ՝ երեխայի ձեռքը, ակնոցը, ավելը, գրիչը, փուչիկը, խոհանոցում մրգերից, բանջարեղենից պատրաստած կերպարները… Մի փոքր երևակայություն, մի քիչ աշխատանք՝ ու կարող է հետաքրքիր ու զարմանալի ներկայացում կամ խաղ ստացվել: Ձեռքը կկենդանանա, եթե նրան աչքունք նկարես, ավելը չարաճճի աղջիկ կդառնա, եթե նրա «մազերին» ժապավեն կապես…

Երեխան տիկնիկային ներկայացում կարող է խաղալ նաև սեղանին, արկղում լցված փոքրիկ ավազե հարթակի վրա (տե՛ս Ծրագրի իրագործման միջավայրը): Իսկ ամաչկոտ, անհամարձակ երեխաների համար շիրման իսկական փրկություն է. այն նրանց թաքցնում է իրենց հետևող բազում հետաքրքրասեր աչքերից, և նրանք ավելի համարձակ ու նախաձեռնող են դառնում՝ հաղթահարելով բարդույթները:

Փոքրիկ ներկայացման նյութ կարող են դառնալ առած-ասացվածքները, հատկապես նրանք, որոնց մեջ խաղ կա: Նյութը սեղմ է, ասելիքը՝ հստակ. այս դեպքում երեխաները կփորձեն արտահայտվելու, խաղը հստակեցնելու տարբեր լուծումներ փնտրել, կաշխատեն այնպես անել, որ խաղը հետաքրքիր լինի, ասելիքը՝ հասկանալի: Ծեսերը, տոները վառ ու գունագեղ ներկայացումներ են դառնում (տե՛ս «Ծիսարան» ժողովածուն):

Երգերի բեմադրում

Երգերի բեմադրումը երգի ուսուցման յուրօրինակ ներկայացում է: Երգը լսում են, քննարկում բովանդակությունը` ինչի մասին է, ով կամ ովքեր կան երգում, ինչպիսին են նրանք, ինչ են անում, ինչպես են անում, կամ երգի այս կամ այն հատվածը ինչպես կարելի է ներկայացնել: Մաս-մաս խաղալով` սովորում են երգը: Հետո, տարբեր երգեր միացնելով, ամբողջական ներկայացում կստանան: Արդյունքում մանկական փոքրիկ օպերա կստացվի:

Posted in Մաթ․ պատկերացումների ձևավորման մեթոդիկա

Հաստ — բարակ վերլուծություն

Առաջարկեք երեխային կարգ ու կանոն մտցնել մատիտների տուփերում՝ դրանք դասավորելով հաստից բարակ (երկարից կարճ)
հաջորդականությամբ։
Առաջարկեք հետևյալ հարց֊առաջադրանքները.

  • Ո՞ր մատիտն է ամենահաստը (ամենաբարակը)։
  • Ո՞ր մատիտն է ամենակարճը (ամենաերկարը)։
  • Կարմիր մատիտը, ո՞ր մատիտներից է երկար (հաստ)։

Մատիտները դասավորեք հաստից բարակ կամ երկարից կարճ հաջորդականությամբ։
Նույն վարժությունը կարող եք կատարել հակառակ՝ բարակից հաստ կամ կարճից երկար։
Հաճախակի նկարեք առարկաներ տարբեր և հավասար լայնությամբ, հաստությամբ, երկարությամբ։

Posted in խոսքի զարգացում

Հանդիպում Գրիգի հետ

Այսօր հանդիպեցինք արձակագիր Գրիգի հետ։ Գրիգը նկարչի ընտանիքից է։ Գրիգի պատմվածքները կարդալուց չէի մտածի, որ նա այս չափ անմիջական և ընկերական է։ Ինձ շատ դուր եկավ, նրան ուղղվեցին բազմաթիվ հարցեր և նա համբերատարությամբ պատասխանում էր։ Պարզվեց որ Գրիգը շատ է սիրում խոսել և շփվել։ Շատ հետաքրքիր հանդիպում էր, ինձ շատ դուր եկավ։

Posted in խոսքի զարգացում

Գրիգ — պատմվածքներ

1.Կարդացեք և վերլուծեք հետևյալ պատմվածքները`

«Պուճուր մարդը»

Պատմվածքը հետաքրքիր և տխուր էր։ «Պուճուր մարդը» պարկեշտ, խեղճ, կիրթ տղամարդ էր, ով ամենևին էլ չէր կարևորում փողը։ Մարմնով փոքր, հոգով մեծ «Պուճուր մարդը» կորցրել էր հավատը կյանքի հանդեպ։ Նա հասարակ ամպերի մեջ տեսնում էր այն ինչը անհասանելի էր մյուս մարդկանց դրա համար ոչ ոք չէր հասկանում կտավների իմաստը։ Ոչ ոքի չէր հետաքրքրում դա, ոչ ոք չէր պատրաստվում տալ գումար այդ նկարների համար։ Կարծում եմ խելագարվեց հոգու ցավից, ոչ ոք չի կարող հասկանալ մարդուն ով ունի խոսելու, գրկելու և գրկվելու կարիք։

«Ամպերի մասին»

Հերոսը միայնակ և ձանձրալի կյանք էր վարում։ Նրան ոչ ոք չէր այցելում նա ապրում էր իր ստեղծած աշխարհում, շարունակում էր իր պապիկի գործը։ Հեղինակը գնահատում և վայելում էր ամեն պահը։

«Հիսուսի կատուն»

Պատմվածքից Հասկացա որ չար արարքներին բարի արարքներով պատասխանելը ամենադաժան հակահարվածն է ։ Այն ստիպում է դիմացինին զգալ իր սխալը և գիտակցել սեփական տկարությունը։ Եթե անգամ Նարեկը խաբվել էր, դասընկերները այդպես չպետք է վարվեին, իմանալով նրա առողջական խնդրի մասին։

Posted in Գործնական աշխատանք

Նոյեմբերյան օրեր

Այսօր գնացինք ռուս գծանկարիչ Կանդիսկիի հետքերով։ Ներկեցինք Կանդիսկիի <<համակենտրոն շրջանակներով քառակուսիներ>> կտավի գծանկարը։ Երեխաները այս մեթոդով թղթին են փոխանցում իրենց տրամադրությունը, հոգեվիճակը։

Տեսանյութը Էլյա Գրիգորյանի ՝ https://youtu.be/ZdaqQ62X-AU

Posted in Գործնական աշխատանք

Նոյեմբերյան օրեր խաղում ենք պարանքաշոցի

Տաք արև, բարձր տրամադրություն և աշխարհի ամենագեղեցիկ ժպիտները։ Օրը սկսվեց հիանալի երեխաները հավաքվեցին նախավարժանք արեցինք և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո սկսեցինք երկրաչափական պատկերներ ստանալ ծեփամածիկից։

Խաղացինք պարանքաշոցի`

Խաղի կանոն ` մասնակիցները բաժանվում են 2 հավասար խմբերի: Խաղավարը կանգնում է մեջտեղում իսկ երեխաները բռնում են պարանի երկու կողմերից և քաշում։

Շատ զվարճալի և հետաքրքիր խաղ ստացվեց։

https://youtu.be/_PiV-ExrGjw

Նախագծի համակարգող ` Անահիտ Մարգարյան