Posted in Դիպլոմային նախագիծ

Աղանկարչություն

Մասնակիցներ — քոլեջի 2-4 տարեկաններ

Դաստիարակ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Խնդիր — միասին աշխատելու հմտություն, հիշողության և ուշադրության զարգացում։

Նպատակ — զարգացնել մանր մոտորիկան, երևակայությունն ու գունային համադրումը, ուշադրությունը և հիշողությունը։

Ընթացք — Գունավոր աղ պատրաստելու համար անհրաժեշտ է `

Աղ

Գուաշ

Փոքր տարաներ։

Արդյունքը —

Posted in Մանկական գրականություն

13/01/2022

Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.- Ի՞նչ է երևում:
— Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:- Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:- Հիմա ի՞նչ է երևում:- Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:- Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:- Իսկ հիմա, ի՞նչ է երևում:- Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:- Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:Եվ այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

Առաջադրանք ՝

1.Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։

2. Ընտրած ստեղծագործությունը վերածել խաղային սցենարի։

3. Ստեղծագործության հետ օգտագործել ռոդարիական հնարքներ։

Խաղավարը կարդում է հեքիաթը, երեխաները փորձում են հեքիաթը պատկերել թղթերի վրա, կամ պատրաստում են գունավոր թղթերից կապիկներ և համեմատում, անուններ են տալիս կապիկներին, փորձում են իրենք պատմել հեքաիթը։

Կապիկների փոխարեն կարող են ընտրել ուրիշ կենդանիներ, նկարագրում են այդ կենդանիներին։

Posted in խոսքի զարգացում

11/01/2022

  1. Կարդալ «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը: Գրել կարծիքը ներկայացված թեմայի շուրջ:

Երեխաներին հասկանալու և նրանց հետ մտերմանալու բազմաթիվ տարբերակներ կան։ Երբ երեխան զգում է, որ ուսուցիչը խոսում է իր հետ ինչպես մեծի, երեխան այլևս կամակորություն չի անի։ Եթե դու մանկավարժ ես դա չի նշանակում, որ դու միշտ ճիշտ ես, երեխան նույնպես կարող է ճիշտ լինել։

  1. Գրել հոդված մանկավարժական որևէ խնդրի մասին: Կարևորել.
  • նախաբան
  • խնդրի նկարագրություն
  • խնդրի լուծում
  • վերջաբան

Մանկավարժությունը շատ բարդ և պատասխանատու մասնագիտություն է։ Հարյուրավոր ծնողներ իրենց երեխաների կրթությունը վստահում են մանկավարժներին։ Բայց ոչ բոլոր մանկավարժներն են մանկավարժ։ Շատ կարևոր է երեխաներին սիրելը, գնահատելը, հասկանալը։ Շատերը սխալ են ընկալում այս պատասխանատու գործը։ Ուսուցչի շնորհիվ է երեխան սիրում դպրոցը կամ պարտեզը։ Եթե ուսուցիչը դուր չի գալիս երեխային, երեխան կատի դպրոցը/պարտեզը։ Շատ կարևոր է միջավայրը, եթե այն զվարճալի և հետաքրքիր լինի կգրավի երեխային։ Մի դարձեք մանկավարժ եթե չեք տեսնում ձեզ այդ ասպարեզում։ Իսկ թե մանկավարժ եք այնպես վարեք դասը, որ չլինի ձանձրալի, երեխաները ոչինչ էլ չեն սովորի այդպես, կարծում եմ դա ժամանակի կորուստ է։

Posted in Տնտեսագիտություն, Բնագիտական դիջիթեք

Թարգմանական աշխատանք

Նախագիծը ՝ Ելենա Օհանյանի

Ֆիլմի հղում ՝ 3 sneaky tactics that websites use to make you spend  —

Ֆիլմի թարգմանությունը ՝ Լիլյա Ռուստամյան, Ֆլորա Աճեմյան

Հետազոտությունները ցույց տվեցին, որ տեսնելով որոշ ապրանքների պակաս, գնորդներն ավելի թանկ են գնահատում այն և դրա ձեռքբերումն նշանակալի է։ Սակավությունը կարող է մարդկանց ստիպել ավելի թշնամական և անձնուրաց դառնալ։ Այդ սովորությունից ազատվելու համար իմ խորհուրդն է ՝ երբ գայթակղվում ես ինչ-որ բան գնել, ապա նախ լքեք կայքը, և մտածեք մինչև առավոտ։ Դուք կկողմնորոշվեք, պետք է արդյոք ամեն դեեպքում այն, ինչ պատրաստվում եք գնել։Գոնե մեկ օր մի այցելեք կայք և կհասկանաք արդյոք ձեզ պետք է այդ իրը։ Այդ մոտեցումը լավագույնս աշխատում է, եթե դուք օգտագործում եք անանուն զննարկիչ, ապա ձեզ չեն հետապնդի այդ ապրանքի գովազդն ամբողջ ինտերնետում։ Ընկերության կողմից օգտագործվող երրորդ տեխնիկան տարժամկետ գնման հնարավորությունն է։ Շատ առցանց խանութներ փոխել են վճարման եղանակը որպեսզի կարողանաք պատվիրել և վճարել դրա համար ավելի ուշ։ Անշուշտ, ապառիկ գնելը ձեռնտու է եթե անհրաժեշտ է փոխել այնպիսի մեծ և թանկ բան, ինչպիսին կոտրված սառնարանն է։ Բայց ես կարծում եմ, որ մաս-մաս վճարելը նման է նվաստացման, երբ դու չես գնում այդքան կարևոր իրեր։ Փոքր ամսական վճարումները նվազեցնում են ձեր պատկերացումները նոր սպորտային կոշիկների կամ նոր ջինսերի արժեքի մասին։ Այս հոգեբանական հնարքը ձեզ դրդում է այլ բան գնելու։ Թեև թվում է, թե վարկային քարտից վճարելով գումար եք պարտք մնում ընկերություններին։ Արդյունքում, դուք շարունակում եք պարտք վերցնել և հավանաբար, երկար ժամանակ կվճարեք, շատ ավելի բարձր գին, քան այդ ջինսերի մեկնարկային գներն են։ Հետևաբար մի վերջին հուշում առաջին հերթին ապրանքները մի գնեք ապառիկ։ Եթե դուք իրական զեղչ եք փնտրումստուգեք հատուկ ծրագրերը ՝ լավագույն տարբերակներ գտնելու համար առցանց գնումները աներևակայելի հարմար են դարձրել գնումները, բայց պարտադիր չէ, որ ամեն օր զգաք <<սև ուրբաթի>> հաճույքը։ Այս խորհուրդների օգնությամբ դուք այլևս չեք ընկնի նման հնարքների հետևից, և կրկին ինքներդ կկառավարեք ձեր գնումները ինտերնետում։

Posted in Բնագիտ. բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Էկոլոգիական կրթության դերը նախադպրոցական մանկության մեջ

Նախադպրոցական տարիքը կյանքի լուսավոր, յուրահատուկ էջ է, և առջևում մեծանալն ու անկախ կյանքն է: Մենք՝ մանկավարժներս, ձգտում ենք օգնել երեխաներին մտնել իրական ժամանակակից աշխարհ և ճանաչել այն, ծանոթացնել նրանց համամարդկային արժեքներին, սովորեցնել նրանց լինել հմուտ, կարողանալ իրական գործնական կապերի մեջ մտնել մեծերի և հասակակիցների հետ: Դա անելու համար մենք մեր աշխատանքում օգտագործում ենք տարբեր տեսակի գործողություններ՝ խաղ, դիտում, փորձարկում և այլն։ Գործունեություններից մեկը բնության, շրջակա միջավայրի նկատմամբ արժեքային վերաբերմունքի դաստիարակումն է, այսինքն՝ էկոլոգիական դաստիարակությունը։ Մենք նախադպրոցականների մեջ սերմանում ենք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ հայրենի հողը, պահպանված բնությունը. Երկիր մոլորակ; բնապահպանական իրազեկում. Բնության էկոլոգիական վիճակի խնդիրը ներկայումս շատ արդիական է։ Այս խնդիրը սրվել է տնտեսության էկոլոգիապես անգրագետ կառավարման և բնության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։

Նախադպրոցական բնապահպանական կրթության հիմնական խնդիրը մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ ճիշտ, հարգալից վերաբերմունքի սերմեր ծնելն է: Բնությունը կենդանի, զգայուն, շատ բարդ համակարգ է. նույնիսկ մեր ամենահանգիստ քայլը նրա համար շոշափելի է: Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ կմնա այս աշխարհում գալիք սերունդների համար: Երեխաները ապագա մեծահասակներ են: Պետք է ներդնել երեխաների մտքերը՝ հասկանալով, որ բոլոր կենդանի էակների համար պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր մարդ: Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի հսկայական դեր է խաղում ցանկացած էկոհամակարգում, ինչը նշանակում է, որ այն անգնահատելի է ողջ բնության համար: Մարդն ինքը բնության մի մասն է։ Բնապահպանական կրթության էությունը ոչ միայն բնության և մարդու մասին գիտելիքների փոխանցումն է որպես շրջապատող աշխարհի առարկա, այլ նաև դրդապատճառների ձևավորումը, որոնք ուղղված են բնության և մարդու գործողություններին դեպի մարդասիրական հարաբերություններ բնության և իր հետ: Բնապահպանական կրթությունը նպատակաուղղված է Երկրի վրա կյանքը ներկա և ապագա սերունդների համար պահպանելու գիտակցված գործունեությանը: Մենք միշտ դիմում ենք խաղալու մեր աշխատանքում՝ և՛ դիդակտիկ, և՛ հետազոտական: Դրանք նախադպրոցական տարիքի երեխաների բնապահպանական կրթության անբաժանելի մասն են: Իրենց բովանդակությամբ դրանք մատչելի են, արտահայտիչ և ուսանելի։ Այս խաղերը առաջացնում են մտքի ակտիվ աշխատանք, նպաստում են հորիզոնների ընդլայնմանը, շրջապատող աշխարհի մասին պատկերացումների պարզաբանմանը և բնապահպանական գրագիտության բարձրացմանը: Բնապահպանական խաղերը կրթական այլ գործիքների հետ համատեղ հիմք են հանդիսանում ներդաշնակ զարգացած, ակտիվ անհատականության ձևավորման համար: Կարևոր է հասկանալ բնական միջավայրի եզակի արժեքը և բնապահպանական պատասխանատվության ձևավորումը: Մանկապարտեզը պետք է դիտարկել որպես սոցիալական կարևորագույն հաստատություն, որը սոցիալականացման այլ սուբյեկտների հետ փոխազդեցության պայմաններում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ էկոլոգիական, մտավոր, սոցիալական։

Posted in Արևմտահայ բանաստեղծներ

Զահրատ — բանաստեղծություններ

Տարբերութիւն

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ — ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ — նոր տեսայ կʼսէ
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ

Զերօ

Մէկ անգամ մէկ մէկ
Մէկ անգամ Կիկօ զերօ

Երկու անգամ մէկ երկու
Երկու անգամ Կիկօ զերօ

Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ

Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք

Նախատօնակ

— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —
Որքան տխուր է գիտնալ
թէ սէրերն ալ
թէ սէրերն ալ կը մոխրանան ակամայ

Որքան դժուար է գիտնալ
ու — չսիրել — չսիրել —

— Մինչդեռ հոգիս կը վերածնի իւրաքանչիւր սիրոյ հետ —

Posted in Արևմտահայ բանաստեղծներ

Զահրատ — կենսագրություն

Զահրատ (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան, արևմտահայ բանաստեղծ։

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Աղբյուրը ՝ Վիքիպեդիա

Վկայություններ՝ Զահրատի մասին

Զահրատը, առանց բաղդատականի, ուրիշ գիծ է: Ան ունի մտածելու իր ինքնուրոյն եղանակը, գրելու ոճը, որ իր ընթերցողը յաճախ անակնկալի կը բերէ:  Այսպէս է իրաւ գրականութիւնը:
Մարգար Շարապխանեան
Այս բանաստեղծը սրամիտ էր, յաճախ ընդվզող, նորարար, կը շարունակէր բերել լաւագոյն աւանդոյթները գրականութեան մէջ: Այս բանաստեղծը մնաց իր երկրին սիրահարը: Պէտք է հպարտանանք, որ ժողովուրդը ծնած է Զահրատ եւ պիտի ծնի Զահրատներ:
— Սերժ Սրապոնեան

Սկզբնաղբյուրը՝ Վիկիպեդիա

Posted in Խոսքի զարգացում հաշվետվություն

Խոսքի զարգացում

Սեպտեմբեր — հոկտեմբեր հաշվետվություն

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա։

Մանկավարժական ինվարիանտներ։ Սելեստեն Ֆրենե

Անլուրջ մանկավարժություն։ Յանուշ Կորչակ

Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնթեսորի մեթոդների

Աշխատանքի կազմակերպման հմտություն: Աիդա Պետրոսյան

Ապրել Երեխաների հետ: Ջոն Հոլթ

Ազատ մարդ: Ս. Սոլովեյչիկ

Յանուշ Կորչակ: «Չկան երեխաներ, կան մարդիկ»

03/09/2021

Նոյեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն

Օշոյի առակները — Օշոյի առակները առաջադրանք

Գրիգ <<Երկու սիլուետ>> — Գրիգ <<Երկու սիլուետ>> առաջադրանք

Գուրգեն Խանջյան — Գուրգեն Խանջյան առաջադրանք

15/11/2021 — 15/11/2021 առաջադրանք

Վանո Սիրադեղյան պատմվածքներ — Վերլուծություններ

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց» — Միխայիլ Պոստնիկով <<Ապագայի թեքումով դպրոց>> առաջադրանք

20/12/2021 (առաջադրանք)

Աիդա Պետրոսյան

Posted in Մանկական գրականություն հաշվետվություն

Մանկական գրականություն

Սեպտեմբեր — հոկտեմբեր հաշվետվություն

06/09/202106/09/2021 (առաջադրանք)

13/09/202113/09/2021 (առաջադրանք)

13/10/202113/10/2021 (առաջադրանք)

19/10/202119/10/2021 (առաջադրանք)

Ազգային, մանկական, ծիսական երգ, խաղերգ, թռնոցի, օրոր, խաղ, խաղիկ, մատնախաղ, հաշվերգ, ճվիկ

Մանկավարժական մոտեցումներ

Նոյեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն

16/11/2021 — 16/11/2021 առաջադրանք

18/11/2021 — 18/11/2021 առաջադրանք

25/11/2021 — 25/11/2021 առաջադրանք

30/11/2021 — 30/11/2021 առաջադրանք

14/12/202114/12/2021 (առաջադրանք)

30/11/202130/11/2021 (առաջադրանք)

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին — Ջանի Ռոդարի

Posted in Բանահյուսություն հաշվետվություն

Բանահյուսություն

Սեպտեմբեր — հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

08/09/202108/09/2021 (առաջադրանք)

14/09/2021 14/09/2021 (առաջադրանք)

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն (առաջադրանք)

01/10/202101/10/2021 (առաջադրանք)

22/10/2021 22/10/2021 (առաջադրանք)

Սեպտեմբեր — հոկտեմբեր հաշվետվություն

Նոյեմբեր — դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

06/11/202106/11/2021 (առաջադրանք)

Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ (առաջադրանք)

Սասունի Դավիթ էպոս: Սանասար և ԲաղդասարՍասունի Դավիթ էպոս: Սանասար և Բաղդասար (առաջադրանք)

Էպոս

Սասունցի Դավիթ: Ճյուղ երկրորդ: Մեծ ՄհերՍասունցի Դավիթ: Ճյուղ երկրորդ: Մեծ Մհեր (առաջադրանք)

Նոյեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն

Posted in Գործնական աշխատանք

Ամանորյա ծես

Այսօր քոլեջի 5 տարեկանները իրականացրին ամանորյա ծես։ Նախաճաշից հետո դիմավորեցինք ծնողներին և սկսեցինք ծեսը։ Ծնողները կարեցին բարձեր քոլեջիկների համար, առաջին մայրիկը որ արագ կարեց Մանեի մայրիկն էր։ Երեխաները սկսեցին ձնագնդիկ խաղալ ծնողների և դաստիարակների հետ։ Օրն անցավ շատ ուրախ։

Տեսանյութը Էլյա Գրիգորյանի `

Ամանորյա ծես (երգեր)

Ամանորյա ծես (ընկերները)

Ամանորյա ծես (բարձեր և շա՛տ ձյուն)